3021075՝ ընդօրինակութեանց ամ Տեառն 1829-1842, իսկ նախագաղափարներուն 2ԿԶ, ՉԻ, ՀԵ։
նոտրագիր նոր և մանրիկ։
16, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ ձեռազործ և պինդ։
ստուարաթղթեայ կիսակաշի։
լաւ։
նախ գրիչն, ապա Հ. Մինաս Վ. ՀԱՒԱՔ. ԲԱՆԻՑ ՆԱԽ. Թ. բժշկեան։
, ևն, չկան։
Թղ. 1բ, 2բ, 3, 4, 31բ, 71, 72, 73, 86, 87, 109, 110, 121, 122, 142բ, 143բ, 150, 161, 162, 167բ, 168, 169, 181բ, 182, 183։
սակաւ են, գլխաւորապէս 1. Թղ. 2ա. կայ Մսեր դպրէ. "ԶՄովսիսի Խորենացւոյ զառանձին վէպսն՝ զճանապարհորդութենէ Հռիփսիմեանց ի Հայս՝ օրինակեալ ահա նորոգ գրչութեամբ՝ առաքեմ առ սրբութիւն Ձեր, ի լրումն ամենագեղեցիկ փափագանացդ. ուր եթէ նշմարեսցի ինչ բանից խանգարանք, կամ ոչ ըստ ուղղախօսութեան կանոնաց շարայարութեան, այն ամենայն ի բնագրէն է, և ոչ ի նորոյ ինչ սպրդեալ յինէն կամ փոփոխեալ. զի հաւատարմութիւն յամենայնի սիրեմ պահել„ ևն։ 2. Ի վերջ Պատմութեան Հռիփսիմեանց, Թղ. 120բ. նոյնը կը գրէ. "Գրեցաւ ճառս ըստ օրինակին՝ զոր գաղափարեալն էի յամի 1829 յԸնդարձակ Ճառընտրէն գծագրելոյ ի թուին ՁԵ. գրչութեամբ Մատթեոսի երիցու„ ևն։ 3. Մովս. Խոր. Վարդավառի ճառին վերջը, Թղ. 112ա. կայ նոյնէն՝ այսպէս. "Գրեցաւ այս ճառ ըստ օրինակին՝ զոր յամի 1830, գաղափարեալն էի յԷջմիածին՝ յընդարձակ Ճառընտրէն, որ ունէր թուական ՉԿԶ. բաղդատութեամբ ընդ այլոյ օրինակի գծագրելոյ ի թուին ԶԵ„։ 4. Ի վերջ Մեկնութեան Վանական վարդապետի, Թղ. 160բ։ "Օրինակեցաւ յանթուական գաղափարէ ի Հնչեշտ գիւղաքաղաքի, ի 28 Մարտի 1841„։ Նոյնպէս կայ նաև Բարսղի Հայեաց ի քեզ Ճառին վերջ, ընդօրինակուած յամին 1842։ ՀԱՒԱՐ. ԲԱՆԻՑ ՆԱԽ. Թ.
. Ձեռագիրս մաս մաս ընդօրինակուած և նամակով ղրկուած է առ Հ. Մինաս Վ. Բժշկեան, 1839, 1840, 1841 և 1842 տարիներուն մէջ, որոնք ապա ի միասին կազմուած մտեր են հաւաքմանս մէջ։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, ընդօրինակուած 1829-1842 թուականին, Էջմիածնի այլևայլ Ձեռագիրներէն հանուած պատճէններէն. և կը պարունակէ 11-12 ներբողեան, մեկնաբանական և պատմական ճառեր, այսպէս 1. Թղ. 5ա։ "Նորին Եղիշէի վարդապետի (Յերևումն տեառն աշակերտաց), որ յետ յա րութեան։ Արդ՝ Պետրոսի զայս խորհուրդ իմացեալ՝ գնաց ի գերեզմանէն, ընդ միտս (իւր) զարմացեալ„ ևն։ - Վերջ Թղ. 31ա։ "Պատմեցի և ասացի, բազում եղեն քան զթիւ, այսինքն՝ եկեղեցիք հաւատացելոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք և զօրութիւն այժմ և յաւիտեանս„։ բ. 2. Թղ. 32ա։ "Նորին Եղիշէի՝ (Յերևումն տեառն աշակերտաց), որ առ Տիբերեայ ծովուն։ Դարձեալ միւսանգամ յայտնեաց յիսուս զանձն իւր աշակերտաց իւրոց ի վերայ ծովուն Տիբերացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 69բ։ "Ընդ որում հօր և հոգւոյն սրբոյ փառք և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Ճառիս հետ միայար գրուած է նաև Ի քարոզութիւն առաքելոց ճառը (Հմմտ. տպգ. Վենետկոյ 1859), տարբերութիւնք շատ ցանցառ են։ Ճառիս վերջը, Թղ. 70ա, գաղափարողէն գրուած ծանօթութեան համաձայն՝ այս երկու ճառերն ևս ընդօրինակուած են անթուական Ձեռագրէ մը, որ թէպէտև գրութենէն դատելով այնքան հին չէ, սակայն խոնաւութենէ և ցեցակերութենէ տեղ տեղ եղծուած էր, և այս պատճառաւ իսկ այն երկբայական բառերուն և ընթերցուածոց վրայ աստղանիշեր դրուած են՝ ընդօրինակողէն, դիւրաւ ուրիշ օրինակաց հետ բաղդատելու և վերստուգելու համար։ Դարձեալ՝ ճառերուս խորագրոց մէջ միայն Նորին բառն իր կողմէն յաւելցուցած է գաղափարողն, որովհետև այդ ճառերէն յառաջ Եղիշէի ուրիշ ճառեր ևս կային յիշեալ Ձեռագրին մէջ։ գ. 3. Թղ. 74ա։ "Եղիշէի վարդապետի արարեալ Մեկնութիւն տէրունական աղօթիցն՝ Հայր մեր՛։ Է պարզ բնութեամբ, և առաւել ունի զբարձրութիւն բանից„ ևն։ - Վերջ Թղ. 85բ։ "Զի տէր մեր վասն ամենեցուն փրկութեան եկն. նմա փառք յաւիտեանս„։ 4. Թղ. 88ա։ "Սրբոյ հօրն մերոյ Ներսիսի Լամբրոնեցւոյ արարեալ. Մեկնութիւն տէրունական աղօթից։ Հայր մեր որ յերկինսդ ես։ Զաստուածային աղօթս ի փրկչէն մեր աւանդեալ իւրոց ժառանգակցացն, բազումք ի հոգեկրացն ընդարձակ քննութեամբ եդին առաջի խնդրողաց„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ "Փրկիչ, որ զփրկութիւն ուսուցեր խնդրել, քոյովքս զքեզ թախանձեմք՝ փրկեա զմեզ յորսողէն, որ ես օրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 5. Թղ. 111ա։ "Մովսիսի Խորենացւոյ Ճառ պատմութեան բանից ի սուրբն Հռիփսիմէ և յընկերսն, և յաղագս ի զանազան տեղիս փոխելոյ նոցա, որ ոչ երևին առ բազումս։ Ի ճահ պատմութեան բանից՝ բազմաց մատենագրացն Յունաց քննութիւն արարեալ„ ևն։ Վերջ Թղ. 120բ։ "Այլ անտի զերթալն ի մարտիրոսական տեղիսն՝ յաղագս որոյ մեզ փրկութեան ճանապարհ, ուսցիս համառօտ յԱգաթանգեղէ„։ Պատմութիւնս ընդօրինակուած է ընդարձակ Ճառընարէն Էջմիածնի, գրուած ի թուին Հայ ոց ԶԵ, սկիզբէն մինչև վերջ ունի ամենամեծ տարբերութիւններ Վենետկեան 1865ի տպագրութենէն, ըլլայ շարաբանութեան, ըլլայ տեղագրական և պատմական անուանց. այնպէս որ կամ տարբեր բնագիրներէ յեղեալ կրկին թարգմանութիւններ ըլլալ կը թուին, և կամ լաւ ևս այլևայլ ժամանակի մէջ, բայց հասարակ աղբեր մը վրայ կատարուած երկու խմբագրութիւններ։ Ձեռագիրն նախնական ըլլալու շատ աւելի հաւանականութիւն ունի, վասն զի զուտ պատմական նկարագիր ունի՝ ու առանց տպագրութեան այն ձկտումնաւոր յաւելուածներուն, որոնք ներբողեանի կամ վկայաբանութեան կերպարանք տուեր են ընդհակառակն պատմութեանս։ Յոյժ հետաքրքրական է ոչ միայն հին Հայոց առակաւոր գրուցաց յառաջբերութեամբ ու աւննդավէպերով, այլ նոյն իսկ Խորենացւոյ միւս գըրուածոց հետ ունեցած սերտ աղերսներով։ 6. Թղ. 123ա։ "Մովսիսի քերթողահօր՝ ներբողեան Յաղագս Վարդավառ տօնին։ Լուսաւոր և պայծառ է խորհուրդ մերձակայ տօնիս„ ևն։ - Վերջ Թղ. 141բ։ "Զուարթ և պայծառ կալ ի յառաջագահ դասուն՝ զորդեգրութեանն առեալ պարգև ընդ թագաւորեալսն ի լոյս՝ ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս. որում փառք յաւիտեանս„։ Ճառս ընդօրինակուած է Էջմիածնի ի թու. Հայոց ՉԿԶ գրուած մեծ Ճառընտրէն, բաղդատութեամբ նախընթաց օրինակին՝ գրելոյ ի ԶԵ թուին։ Թղ. 136բ. "Բանսարկուն պապանձեցաւ„ էն մինչև "Նոր Սիոնի մանկունքն զարթեան յօրհնութիւն արարչին„ տասն տող հատուածը կը պակսի թէ տպագրութեան և թէ ուրիշ օրինակաց մէջ։ 7. Թղ. 143ա։ "Սեւերիանոսի՝ ճառ ի բանն տեառն. Հուր եկի արկանել յերկիր, ևն։ Զմի ունելով աղբիւր՝ ջրոյ բնութիւն՝ յոլովից և զանազան կենդանեաց զբժշկութիւն ծարաւոյն շնորհէ„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ "Որպէս նախահարքն մեր պատմեցին մեզ՝ իմացեալ վասն սրբոյ կուսին Մարիամու, որ ծնաւ և մնաց անապական„։ Ճառս կը պակսի Սեբերիանոսի Վենետկեան տպագ. մէջ. և ըստ ծանօթագրութեան Մսեր դպրի՝ բաղդատելով Ոսկեբերանի կրկին ճառերուն հետ, որոնք կը գտնուին Էջմիածնի երկաթագիր օրինակին մէջ, առաջինը Յովհաննէս Ոսկեբերանին խորագրուած է, և կը սկսի. "Աղբիւր զմին բնութիւն ջրոյ ունելով„ են, իսկ երկրորդը՝ նախ ընթաց տողիւն նոյնին սկգբնաւորութիւնն ունի, րայց թերի ըլլալ կը թուի և խառնուած ուրիշ ճառի մը հետ։ 8. Թղ. 151ա։ "Վանական վարդապետի. Մեկնութիւն աղօթիցն Ամբակումայ. Տէր, զլուր քո լուայ և երկեայ. նայեցայ ի գործս քո և զարհուրեցայ, ևն։ Զարդ գեղեցկութեան երկնի վասն այսորիկ սքանչելի է, զի այլևայլ փառօք պայծառանան, և այլևայլ ժամու երևին„ ևն։ - Վերջ Թղ. 160բ։ "Եւ անտառախիտ էր բազմատեսակ առաքինութեամբք. և անպտուղ հեշտախտութեանց աշխարհի„։ 9. Թղ. 163ա։ Վերջին մասն Այլակերպութեան ճառին՝ Եփրեմի ասորւոյ։ "Հայր գոչէր. Դա է որդի իմ սիրելի, դմա լուարուք. ոչ բաժանեալ ի փառաց որդւոյ աստուածութեան„ ևն։ - Վերջ Թղ. 167ա։ "Խոստովանի և փառաւորէ զսուրբ երրորդութիւնն և զմի աստուածութիւնն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, որում վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ Չորս թուղթ հատուածովս կը լրանայ տպագրութեան թերին (Հմմտէ. եր. 68), որ երկաթագիր օրինակին մէջ կրճատուած են - չգիտցուիր ինչ պատճառաւ։ - և 6 տող նոր յաւելուածով մը փոխանակուած հաւաքողէն։ 10. Թղ. 169ա։ "Սրբոյն Բարսղի՝ եպիսկոպոսի Կեսարոյ ասացեալ ի բանն. Հայեաց ի քեզ։ Բանիւ ետ մեզ զպէտսն ստացողն մեր աստուած, որպէս զի զխորհուրդս սրտից միմեանց յայտնիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 181ա։ "Արդ հայեա ի քեզ, զի հայեսցիս յաստուած. ամէն„։ 11. Թղ. 184ա։ Մնացորդ ճառին Եղիշէի Ի սուրբ առաքեալսն։ "... զգաստութիւն հոգւոց և մարմնոց։ Առաքեալքն քան զարեգակն պայծառագոյնք են„ ևն։ - Վերջ Թղ. 185բ։ "Ուր երկոյտասանքն ընդունելոց են զանպատում պսակ արքայութեանն, որում և մեք արժանասցուք շնորհաւքն քրիստոսի աստուծոյ մերոյ. որում փառք յաւիտեանս„։ Պատառիկս - որ կը համապատասխանէ Մատենագրութիւնք Եղիզէի Վենետկեան տպագրութեան 350-351 էջերուն - Իւսկիւտարի Ս. Խաց եկեղեցւոյ Յովհաննէս քահանայ Փափազեան գաղափարած է ի ՉԻ թու. հայոց գրուած Ճառընտրէ մը, և դրկած է։ 12 Նոյ. 1840 գրած նամակով, առ Հ. Գէորգ Վ. Հիւրմիւզ, ըսելով. "ԶԵղիշէի զառաքելոց զճառն՝ զպակաս տպեալն ձէր ի մատենագրութիւնս սուրբ Վարդապետին, գտի ամբողջ յընարելագոյն Ճառընտրի միում՝ մակագրեալ, "Ճառ Եղիշայի Ի սուրբ առաքեալսն։ Թէպէտև Ճառընտիրն չունէր յիշատակարան (գրչութեան), զի բազում թուղթք անկեալ էին յառաջոյ և ի վերջոյ. միայն ի մէջն՝ յՈսկեբերանի հանգստեան ճառին՝ ստորև ի լուսանցն այս ինչ գրեալ էր, "Յամի ՉԻ. յայսմ աւուր որ է չորեքշարաթի, բարեպաչտ արքայն Հեթում փոխեցաւ առ քրիստոս կրաւնաւորական վարուք. զոր հանգուսցէ քրիստոս զհոգին որս (սորա) ընդ Մակարայ ճգնաւորի և ընդ այլ սրբոցն, ամէն„, ևն։ Դիտելով որ Եղիշէի Մատենագրութեանց Բ. տպագրութիւնն անթերի է, հաւանօրէն յիշեալ պատառիկով լրացուած է Ա. ապագրութեան գէթ շեշտուած պակասը։