3071655ամ տեառն 1852-1853։
նոտրագիր մանրիկ և մաքուր
(թերթահամարք նշանակուած չեն), իրարմէ աւելի կամ պակաս, այսինքն 8, 12, 16, ևն միածալ թուղթերէ կը բաղկանան։
սովորական գրելու և բարակ թուղթ՝ նեղ տողերով։
ստուարաթղթեայ՝ մութ դեղին ու ալեծև թղթով պատեալ։
շատ լաւ։
նախ գրիչն, ապա Միաբանութիւնս։
, ևն չկան։
սև։
Թղ. 1բ, 2ա, 6բ, 7, 30ա, 103ա, 105բ, 106բ, 107բ, 108-152։
սակաւ են, և հին բնագրոց գրիչներէն, այսպէս. 1. Թաղղայ վկայութեան վերջը (Թղ. 53բ.)։ "Բարեխաւսութեամբ ամենայն սրբոց քոց, քրիստոս աստուած, որ զանազան չարչարանաւք վկայեցին աստուածութեան քո, ողորմեա վարդապետին իմոյ Պէտրոսի եւ յառաջընթաց եղբաւրն իմոյ Մարտիրոսի, եւ հայրապետին մերոյ Կոստանդեա, եւ եղբարցս՝ որ միաբանեալ են ի դուռն եկեղեցոյս Սրբոյն Սարգսի զաւրավարին„։ 2. Թղ. 66ա. Կայ Պարիզու հին թիւ 88 Տօնականի գրչէն. "Որոց աղաւթիւք եւ բարեխաւսութեամբ Պաւղոսի Կածի յայց ելցես, աստուած իմ յիսուս, զմեղս թողցես, զանաւրէնութիւնս քաւեսցես զ'ի բանսարկուէն վէրսն բժշկեսցես. Տէր քրիստոս, աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։
. ձեռագիրս 1893էն վերջ մտեր է հաւաքմանս Մատեանս է Հաւաքումն բազմաթիւ հատուածոց, վկայաբանութեանց, պատմական, ժամանակագրական և այլ զանազան մանր հատուածոց, զորոնք Հ. Ղ. Ալիշան ընդօրինակած է Եւրոպիոյ զանազան տեղեր գտած հայերէն գրչագիրներէն, որոնց անունն և տեղին և թուականը ընդհանրապէս նշանակած է լուսանցքներուն վրայ, և են կարգաւ 1. Թղ. 2բ։ "ԻԸ. Կանոն եղբայրակցութեան։ Դնեն յեկեղեցւոջ զսուրբ խաչն և զսուրբ զաւետարանն, և վառեն մոմ և խունկ արկանեն. և նոքա դնեն զձեռն ի վերայ խաչին և աւետարանին„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի դու ես տէր որ սրբես և համախոհս պահես զմեզ. և քեղ վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ„։ (Այսչափ)։ Օրինակուած է Վիեննայի Կայս. Մատ. բոլորգիր Մաշտոցէն, գրեալ ի Կամենից, ի Իձ։ 2. Թղ. 3ա։ "Սամուէլի վարդապետի (հատուած)։ Իսկ վասն բանիցն զոր խօսեցաւ աստուած ընդ Յովբայ, այս է. վասն զի մարդն առաջին ոչ գտաւ արժանի խօսիցն աստուծոյ, զի յաղթեցաւ ի սատանայէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ոչ միով պտղով յիմոց արարածոցս ուտել„։ Հատուածիս համար կը ծանօթագրէ օրինակողն, թէ յուրոյն թղթեկի գրեալ այս բան և եդեալ էր ի սկիզբն գրոց Յովբայ ի գրչագիր Աստուածաշունչ Կայս. Մանդրնին Վիեննայ՝ այսու յիշատակաւ. "Այս բանքս յետ Նախադրութեանցն Յովեոյ էրե և զմեղաւորս յիշէ, և ապա զՅովբն Անդ։ Երկու հորիզոնական գիծերու մէջ կը յաջորդէ է տող հատուածս, ի թու. հայ. ՊԺԳ Աղօթամատուցէն ընդօրինակուած՝ որ կը գտնուի նոյն Կայս. Մանդրանին մէջ, այսպէս. "Հարց. թէ քանի՝ են բևեռք խաչին։ Պատ. Ինն է բևեռք և տեղիքն յայտնի է, բ. ոտիցն բ. ձեռացն, այուսոցն վերայ, ա. խաչի թևին, -. Պիղատոսի տախտակին, բ. այն տախտակացն (պատուանդանին) յորոյ վերայ ոտքն բևեռեցան„։ 5. Անդ։ "Երաներոյն Յոհաննու Մանդակունոյ. Բան խրատու առ ճգնաւորսն։ Քանզի գրեալ է և պատուիրեալ, թէ մի յաջ խոտորիր և մի յահեակ„ ևն։ - Վերջ Թղ. 3բ։ "Եւ ի կրաւնաւորաց եւ ի վանականաց իբրեւ յանարգաց գարշին եւ խորշին. չկարէ ոք երկոյ (երկուց) տերանց ծառայել...„ (թերի)։ 4. Թղ. 4ա։ "Սարգիս աբեղայի (վարդապետի) Հաճնցւոյ։ Մանուցումն վասն ցանկապիսի ժողովեալ բանից (իմա զհամեմատութենէ Աստուածաշունչ օրինակաց՝ ընդ տպագրութեան)։ Եղև յամի տեառն 1773, զԱստուածաշունչն տպագրեցեալ ի Մխիթար Աբբայէն՝ համեմատեցի ընդ գրչագիր Աստուածաշնչից։ որք էին ի գրքատան սրբոց Յակոբեանցս՝ ի, սուրբ քաղաքս Երուսաղէմ. և որ ինչ անհամեմատ կամ աւելի պակաս գտանեցաւ ի գըրչայսն՝ գլխովն և համարովն աստ ժողովեցի. իսկ զկնի բանից եդեալ հայերէն թիւքն՝ ցուցանեն զթիւս Աստուածաշնչիցն՝ թէ ի քանիս տեսեալ եմք նոյնպէս։ Ամենայն գրասէր և ընթերցասէր անձանց յայտ է, թէ որքան սխալանք և պակասութիւնք և աւելորդութիւնք տառից բառից և բանից, կամ զանազանութիւնք հոլովմանց և թուոց և դիմաց գտանին ի գրչագիր գրեանս մեր„ ևն։ - Վերջ Թղ. 5բ։ "Որ և ամենայն բարեմիտ քննողացդ տէր տացէ զվարձս բարեաց յայսմ աշխարհի և ի հանդերձելումն. ամէն„։ Ծանուցմանս, - որ օրինակուած է ի Վիեննա, ներքև կայ նախ հեղինակին ստորագրութիւնը, "Նուաստ և անարժան ծառայ Տեառն՝ Սարզիս վարդապետ Հաճնցի՝ տոհմիւ Մալեան, Միաբան և ժամօրհնող ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, ի սրբոց Յակոբեանց հրաշալի տաճար„։ Ապա թրեստեան Վանաց ժողովրդապետ՝ Հ. Անտոն Վ. Իւշգարտաշեանի հետևեալ վկայութիւնը, որով վաւերացուցած է իր ստորագրութեամբ առաջին ընդօրինակութիւնը, այսպէս. "Ես ներքո ստորագրեալս վկայեմ ամենայն հաւատարմութեամբ, զի այս ձեռագիր մատեանս (այժմ ի Վիեննայ) օրինակեալ եղև ըստ ամենայնի բառ առ բառ կէտ առ կէտ ըստ բոլորին, ի բուն ձեռագիր գրքոյ Տէր Սարդսի վարդապետի Մալեան Հաճնեցւոյ„։ Աստուածաշունչ գրոց վրայ պարապողաց, նա մանաւանդ ամենուն համար յոյժ շահեկան է Սարգիս աբեղայի սոյն աշխատասիրութիւնն, վասն զի տուն առ տուն, տող առ տող և բան առ բան համեմատուած են Մխիթար Աբբահօր տպագրութեան հետ 15 Ձեռագիրք հին Կտակարանաց։ որոց հնագոյնն է ի թու. Հայ. ԷՃԺԸ = 1269 յԵզնկայ գրեալ Աստուածաշունչն. իսկ Աստուածաշունչն գր. ի Սիս ի թու. Հայոց ՉԽԲ. և միւսն գր. ի թու. ՉԾԴ. մասամբ ի Մաղուսայն Կիպրոսի, և մաս մ'ալ ի Լամբրոն՝ ի վանս Սկևռայ ի Յոհաննէս գրչէ, Գէորգ վարդապետի օրինակէն, և 20 օրինակք Նոր Կտակարանին. և բոլոր տարբերութիւնքն մինչև ցգրախեցս խնամով և այբուբենական մենատառերով նշանակուած են 1773ի տպագրութեան վրայ։ 5. Թղ. 6ա։ "Մովսիսի Խորենացւոյ՝ մականուամբ Քերթողի։ Որ շուրջ զքառերիւր (2 ամաւ տեառն ծաղկեցաւ և երկարակեաց եղև մինչև ցամն 570 շուրջանակի, և ի ծերութեան իւրում՝ յաւուրս անիշխանութեանն՝ վախճանեցաւ. Պատմութիւն հայոց բաժանեցեալ յերիս դրուակս, սկսեալ ի բաժանմանէ լեզուացն որ յաշտարակաշինութեանն՝ մինչև ց570երորդ ամ տեառն, շուրջանակի համառօտաբար„։ Ընդօրինակեալ ի Լէսպօլիս Ռուսաց, յամի տեառն ՌՈՂԶ, ի մայիսի ԻԷ աւարտացեալ„։ Այս հատուած - որ Սամ. Անեցիէն առնուած կ'երևի, - Լիբսիոյ Մատենադարանէն դրկուած էր առ հայազէտն Պետրման ի Բեռլին ի քննութիւն, ուր և օրինակուած են այս և հետևեալքն։ 6. Անդ։ Այլ հատուած բանի զՄովս. Խորենացւոյ (անվերնագիր)։ "Մովսէս Խորենացի այր ամենապայծառ և ճշմարտապատում՝ կիրթ յունական և ասորական բարբառոց և հմուտ փիլիսոփայականի հանճարոյ, մականուանէցաւ քերթող„ ևն։ - Վերջ Անդ։ "Սա այս Մովսէս գրեաց զպատմութիւն մերոյ ազգի, համառօտեալ յերիս հատորս, յոյժ ճշգրտիւ և համառօտաբար և անակնառօրէն, բաց յայլոց պիտոյից և գրածոց և վերլուծութեանց. և երկարակեաց լեալ իբր ամս 115, վախճանի ի խորին ծերութեան, ևն։ Յոհաննու (Օձնեցւոյ) ի Զ. Գլ. Յաղագս վարդապետացն հայոց„։ (Ուշ դնեն հակամովսէսեան քննադատք՝ Է-Ը. դարուն գրուած այս բացորոշ վկայութեանս)։ 7. Անդ։ "Մովսիսի Խորենացւոյ Պատմագրի՝ պատմութիւն, որ յաղագս մերոյս սկզբան և այսր՝ ցժամանակս իւր, ի յԻսահակայ Բագրատունւոյ խնդրեալ - Հատոր առաջին Առ նոյն գերապայծառ իշխանն Իսահակ Առաջաբանութիւն։ Զանսպառ խաղացմունս ի քեզ աստուածայնոյ շնորհին, և զանդուլ ոգւոյն ի վերայ քոց իմացուածոցդ զշարժմունս„ ևն։ Անդ. (հորիզոնական գծով բաժնուած և նոյն մատենէն)։ "Ո՛ այր ընթերցասէր, զի շեշտակի զթագաւորացն Արամեան տոհմի գիտասցես և զփոխաբերութեանս ժամանակաց ի տէրութեան նոցին, աստանօր հակիրճ ծրագրեցից քեզ„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Առ սովաւ ասեն կացեալ արքայ Բաբելացւոց զՆարուգոդոնսոր. - Կոռնակ - Փառոս կամ Փաւս...„ (թերի)։ 8. Թղ. 8ա։ Հատուած բանից՝ հանեալք ի մագաղաթեայ փոքր երկաթագիր Սաղմոսարանէն Բրիտ. Մուղէոնի, գրեալ ի թվ. ՉԾԴ. (պակասաւոր)։ "... դզես զմէ ընդ աւդ (ոգ)որիս. հիմ զո(ւ)ր ընթանաս, ոչ ապաքէն ամենայն արուեստի գլուխ կայցէ„ ևն։ - Վերջ Անդ։ (Բ. էջ)։ "Բայց միայն քրիստոս որ առաւել քան զամենեսին տայ եւ շատ քան զ...„։ 9. Անդ։ "Գրիգորիսի կաթողիկոսի աս(ա)ցեալ։ Է յիս գիտութիւն, բայց խամրացեալ է. գոյ երկիւղ բարեաց, այլ շիջանի միշտ„ ևն։ - Անդ։ "Թողցէ Յիսուս բազմաց՝ զոր պահանջեաց նա„։ (Այս և յաջորդքն մի և նոյն, այն է՝ թիւ 11857 Ձեռագրէն, օրինակուած են)։ բ. 10. Անդ։ "Գրիգորիս որ Ապիրատ, եղբաւրորդին Տեաւն Գրիգորիսի և տեառն Ներսիսի ասացեալ։ Յորժամ զիս ինձէն գտա, ու ես ընդ իս սակաւ խաւսեցա„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Անձինն այն պատիւ տացուք, գոհութիւն և փառք յաւիտեանս, ընդ հաւր և հոգւոյն յաւէտ, միագոյ սուրբ երրորդութեան. ամէն„։ գ. 11. Թղ. 9ա։ "Բան մաղթանաց հեծեծանաց Գրիգորիսի հայրապետի հայոց։ Որով և ես ընդ պատանի, ի քէն հայցեմ հովիւ բարի„ ևն։ - Վերջ Անդ։ "Դառնալ առ տէրն որում մեղայ, ի քէն հայցեմ որ և գթայ„ (պակասի հետևորդն)։ 12. Թղ. 9բ։ "Տեսիլք վասն յիշատակի ննջեցելոց. Խաչիկ վարդապետի. (Վասն) սքանչելի տեսլեան սուրբ հաւր մերոյ Խաչիկ վարդապետին։ Սա էր յաշակերտաց սրբոց թարգմանչացն Սահակայ և Մեսրոբայ, որ շրջեալ քարոզէր սուրբ վարդապետն Խաչիկ զբանս աստուածային գրոց վարդապետութեամբ ի լսելիս հաւատացելոց„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ դարձեալ ետես նոյն վարդապետն Խաչիկ զնոյն տեսիլն և զՂազար ի մէջ նոցա ուրախ դիմաւք և գոհանայր զաստուծոյ և օրհնէր զԴաւիթ որդին իւր, և հայցէր նմա օգնութիւն և ողորմութիւն (յ)աստուծոյ։ Փառք ողորմութեանն աստուծոյ որ եցոյց նմա զսքանչելի տեսիլս այս„։ (Այս և յաջորդքն գաղափարուած են Բրիտ. Մուզէումի թիւ 708 Ձեռագրէն, որ է Ոսկեփ. հաւաքումն պատմութեանց յարեալ ի Քարոզս 291, գրեալ ԺԷ դարում)։ 13. Անդ։ Այլ տեսիլք երկու (առանց խորագրի)։ "Վարդապետ մի հանդիպեցաւ ի տան քրիստոնէի միում, և ի գիշերին այն կիրակամուտք լինի, և տան տէրն՝ ճրագն ի վառ թողու„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Եւ ընտանիք տանն ասացին, թէ զայդ զոր ասես վարդապետ ամենեքեան ի տանէս պակասեալ են ի մեզանէ և աւելեալ ի ննջեցեալսն. և յոյժ հիացեալ փառս ետուն աստուծոյ„։ Անդ։ Կը յաջորդէ. "Այսմ վկայ պատմեմ ձեզ միւս ևս սքանչելիս։ Վարդապետ մի գայր յԵրուսաղէմ„ են։ - Վերջ Թղ. 10։ "Պահաւք և աղաւթիւք և զղջմամբ և խոստովանութեամբ և զործովք ապաշխարութեան, որով քաւին ի մեղաց և արդարանան„։ 14. Անդ։ Կարգ վարդապետաց Հայոց (անվերնագիր)։ "Յետ Մեսրովբայ սկիզբն վարդապետութեան թուոցն. Այս են կարգ վարդապետացն մերոց ուղղափառաց ազգիս հայոց. Նախ եռամեծ և երջանիկ րաբունապետն Մխիթարն որ մականուն Գոշ կոչի„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Որք էին Յովհաննէս վարդապետ Կոստանդինուպօլսեցին, որ եղև (յ)աթոռն Կոստանդինուպօլսէ. և Սարգիս. և...„ (մնայ 15. Անդ։ "Գիր պահպանութեան յամենայն չարէ Առաքելի վարդապետի ասացեալ։ Տէր մեր և փրկիչ յիսուս քրիստոս - փրկեա զծառայն քո ի չարեաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Անճառ յուսով քո զարդարեա„։ (Տես Բրիտ. Մուզէոնի թիւ 18611 Պահպանակը)։ 16. Թղ. 11ա։ "Պատմութիւն վասն արարածոց, ի ծննդոց Մովսէսի։ Սկիզբն արարչութեան աստուծոյ՝ յորում աւուր արար զերկինս և զերկիր, որպէս ասէ Մովսէս„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Վասն որոյ և տէրն Ադամայ եկեալ յայսմ աւուր՝ վասն սիրոյն Ադամայ խաչեցաւ և չարչարեցաւ, ի փառս փրկութեան Ադամայ և ծննդոց նորա, օրհնեալն ամենայն գոյից աստուածն կուսածին, մարդն յիսուս քրիստոս, որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ Արարածոց պատմութիւնս - որ գաղափարուած է Բրիտ. Մուզէոնի թիւ 708 Ձեռագրէն - բաժնուած է 6 ընդարձակ գլուխներու. որոց Կ. որդը (Թղ. 13բ) խորագրուած է. "Պատճառ Ե. աւուր արարչութեան„. իսկ Զ. երորդը։ "Յիշատակ 8. րորդ արարչութեան„։ 17. Թղ. 16ա։ "Տեսիլ եաւթներորդ (սկիզբէն թերի)։ ... մի Զկնի ամենայն յայտնութեան որ տուան Դանիէլի, առաքեցաւ ի տեառնէ Գաբրիէլ հրեշտակ, առաքեալ առ նա յառաջագոյն. և ասաց ցնա. Դանիէլ, այր ցանկալի առաքեցայ ի տեառնէ առ քեզ ասել բանս և ցուցանել քեզ զկատարումն աւուրցն, որ լինելոց են զկնի գալստեանըն բանին որ ի ձեռն իմ աւետարանեսցի։ Եղիցի կոյս յԻսրայէղի եւ ընկալցի ի բանէն բան, և նա մարգարէասցի վասն աշխարճի և կեցուսցէ զբաղումս ի մէջ Իսրայէլի„ ևն։ Վերջ Թղ. 19ա։ "Այլ որպէս հայր բարերար և մարդասէր՝ գթացիր ի վերայ մեր։ Զի քո են փառք այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Տեսիլս ընդօրինակուած է ԺԵ դարում գրուած Աստուածաշնչէ մը (Թիւ 3) որ կը գտնուէր Լոնտրայ՝ ի Լամպէթ ապարանս Արքեպիսկոպոսին Կանդաբրիոյ, յաւարտ Զ. Տեսլեան Դանիէլի մարգարէութեան, Ուշագրաւ են անսովոր անուանաձևերն քաղաքաց և աշխարհաց, օրինակի աղագաւ, Աղեքսանդրիաս, Եգիպտունիկէոս, Կարքէղովնոս, Բաբիլովնոս, են։ 18. Անդ։ "Գիւտ նշխարաց սուրբ մարգարէին Դանիէլի։ Ի ժամանակի՝ իբրև ննջեաց Դանիէլ սուրբն աստուծոյ ի Բաբելովն, եդաւ ի թագաւորական գերեզմանի միայն փառաւորապէս. բազում նշանս և սքանչելիս յայտնեաց աստուած ի ձեռն մարգարէին. և աղաւթիւք նորին՝ որ առ աստուած եղև բժշկութիւն Նարուգողոնոսորայ արքայի„ ևն։ - Վերջ Անդ։ "Բարեխաւս ունելով զնա առ տէր աստուած մեր, փառաւորելով զերեքսրբեան տէրութիւնն հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 19. Թղ. 19բ։ "Տէր Կղեմէս վարդապետի՝ ի կարգէ Թէատինոսաց. Յաղագս ամենասուրբ Երրորդութեան՝ երգ ոտանաւոր։ Զէն այն այնչափ եռեականձնեայ, Զհայր և զորդի և զհոգի նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 20բ։ "Եւ պսակէ փառօք երկնից, - Ի յաւիտեանս յաւիտենից„։ Գաղափարուած է ի թու. հայ. ՌՃԺ. ի Հռոմ գրուած Տաղարանէն կամ Սարկաւագատետրէն որ թիւ 2. 12. 64. և կը պահուէր Քէմբրիչի Համալսարանի Մատենադարանին մէջ։ Հմմտ. Պարտեղ հոգևոր, տպգ. Վենետկոյ 1719, եր. 193-207։ 20. Անդ։ "Քահանայից խոստովանութիւն։ Խոստովանորդին յառաջ երեք ծունր կրկնէ և ասէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ընկալայց ի քէն զթողութիւն և զմեծ քո զողորմութիւն„։ (Համառօտ է, և ընդօրինակուած թիւ 3. Ժամագրքէն, գրուած ի թու. ՌՂ. որ պահուի ի Բարհամ դղեկի Սըսսէքայ)։ 21. Անդ։ Պատճառք տօնին Յովհաննու մկրտչի ի Նաւասարդի (անվերնագիր)։ "Արդ պարտ է իմանալ և քննել թէ զիարդ եկեղեցին հայաստանեաց ի մուտս Նաւասարդի տաւն կատարեն Յովհաննու Մկրտչի„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Անդադար սաղմոսերգութեամբ փառաւորեն զնոր նորոգողն ամենեցուն, զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ և յաւի„։ (Օրինակուած է նոյն դղեկի Մատենադարանի Յայսմաւուրքէն, գրուած ԺԴ դարում)։ 22. Հատուած անյարիր միջանկեալ ի Պատմութեան Յովսեփայ և Ասանեթայ (առանց խորագրի)։ "Իսկ իբրև ետես Յովսէփ զԲենիամին զեղբայրն իւր մերձ կացեալ երկիւղիւ և դողմամբ„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Աւրինակ մին զայս առնէ, Յովսէփ եղբարցն ի բաժակէ„։ Գողարիկ առանձնախօսութիւն և ողբ մ'է Յովսեփայ՝ առ ցանկալի պատկեր իր բացական հօրն Յակոբայ, երբ չժուժալով Բենիամինի տեսութեան, կ'առանձնանայ և կ'արտասուէ։ Գիւտաւոր դրուագիս ծագումն յայտնի չէ, հաւանական է որ հայկական ըլլայ, որուն յատուկ են նման ուրիշ ստեղծագործութիւններ ևս այլուր։ Գաղափարուած է նոյն Դղեկի Աստուածաշունչէն, գրուած ԺԵ. դարուն, հետևաբար և հեղինակաւոր։ Տպագրութիւնը տես Բազմ. Հանդ. 1885 ամի։ 23. Անդ։ "Մաղթանք սուրբ նշանին քրիստոսի (ի Ս. Նշանս)։ Բարեխաւսութեամբ սուրբ և աստուածային նշանացս քրիստոսի անբարբառ բարեխաւսաց. սուրբ խաչափայտին քրիստոսի, աւազակին, Երկնից սուրբ նշանին, Վարագայ սուրբ նշանին, Պատերազմի սուրբ նշանին, Երևման սուրբ նշանին, Հաղբատեայ սուրբ նշանին. Վարընդիեայ սուրբ նշանին„ ևն։ - Վերջ Անդ։ "Ակլայ սուրբ նշանին, Խոշատեայ - Հնդոց - Մովոց - Սինամատի Կապնայ - Պելեռոց և այլ սուրբ նշանաց որ ընդանաւր (հանուր) տիեզերս իցեն և որ յերկինս, ի յաստեղս խաչաձև։ Ամենեցուն բարեխաւսութեամբ պահեա տէր աստուած զծառայս աստուծոյ„։ Անսովոր աղօթքս, - որ կը թուի մասն ինչ ախտարական պահպանակաց - գաղափարուած է յ0#ոֆըրտ՝ ի Մատ. ####. #. 32. 21։ 24. Անդ։ "Անարհեստ ոտանաւորս ասացեալ Յակոբ Գրիգորենց հայոց քահանայէս. Վասն այսմ Պրիթանիայկղզւոյց, և այլոց բանականաց մեծի և փոքու առ հասարակ ամենեցուն, որք էին ներկայ այսմ ժամանակի. Նախ ասեմ թէ որպէս եկի այս կղզիս։ Երկրորդ Քարօլուս թագաւորի - ժամանակաւ ես աստ հպի. Նախ և առաջ Հարւիճն եկի, Յամքով ի Լօնտինում մտի„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Թվին հազար վեցհարիւրի՝ Ի եօթանասունըն հնգի, Ամըսեանըն Փետրվարի Եօթն է թիւ ոչ աւելի։ Պայծառ աւուր Կիւրակէի Անարհեստ ոտս աւարտեցի„։ Ոտանաւորիս Խորագրին վերև կայ լատին գրով այսպէս "############### ############# #### ### ######## ########, V############### ######### ########## # ###### ## ##### #### ####### ###### ## ########## ####Ե##### ####### ##########, ## ######### ##### ### ######## ## ######## ########## ################# #########, ###. 7, 1674„։ Տես մատեան կամ տետր 17 ########։ Ոտանաւորս 19 գլուխներու բաժնուած է, այսպէս. Վասն երկրորդ Քարոլու թագաւորի. - Վասն բարլամէնթի իշխանաց. - Վասն դատաւորաց. Վասն վիջիքանչիլերին շնորհակալութեան։ Վասն Եպիսկոպոսաց. - Վասն վարդապետաց. Վասն բարերարին վարդապետ Մարշալի։ - Վասն քահանայից. - Վասն իշխանաց։ - Վասն ուսուցիչ վարդապետաց. - Վասն առ հասարակ աշակերտաց։ - Վասն Եկեղեցւոյ արարողութեան. Վասն զօրականաց ամենեցուն. - Վասն վաճառականաց. - Վասն արհեստաւոր աշխատասիրաց. - Վասն հասարակ մարդկան. - Վասն կանանց և կուսանաց. - Վասն փոքր մանկանց. Վասն առ հասարակ սպասաւորաց. - Վասն իւր և թուականին յորում գրեց։ Որոնցմէ կը տեսնուի գրուածիս շահեկանութիւնը նկատմամբ ԺԷ դարու Բրիտանիոյ ազգագրութեան։ 25. Անդ։ Հատուած Յաղագս բարկութեան հառին Ս. Բարողի (սկիզբէն թերի)։ "... նմանելի. այլ ոչ բերել առաքինութեամբ կ... ութեանն. յիշեայ զտէրն, զի ի ճոխութենէ աղքատացաւ վասն մեր„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Զամենայն առակապէս ասէ ի ձեռն (մարմ)նականացս՝ զհոգևորն մեզ աւանդելով զբանական կերակուրն զոգւոցն սեղանն... անէ, առ որ կոչէ բարձր քարոզութեամբ...„։ (Հանուած է յիշեալ Մատենադարանի թիւ 85, Յիսուս Որդիի երկաթագիր մագաղաթեայ պահպանակներէն)։ 26. Անդ։ "Անանիայի Շիրակունւոյ համարողի, թիւք որչափութեան հին և նոր Կըտակց՝։ Գիրք Մովսէսի աւրէնսդրի. Ծննդոցն տունք են ԴՌՅԷ. Ելիցն ունի տունս ԳՌՆ„ ևն։ - Վերջ Անդ։ "Համանգամայն նորոց Կտակարանաց տունք ԸՌ. ՇՂԱ„։ (Դաղափարուած է նոյն տեղւոյ #I####. 467 Ձեռագրէն որ են թուղթք Ն. Շնորհալւոյ)։ 27. Թղ. 24բ։ "Անուանք ականց և գունաւորութիւն նոցին։ ա. Զմրուխտն կանաչ է և լուսաւոր„ ևն։ - Վերջ Անդ։ "ԼԲ. Լազվարդն՝ կապուտակ գունաւոր է։ Անանիայի Շիրակունւոյ է բանս։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս„։ (Նոյն մատենէն)։ 28. Անդ։ "Վասն դժոխոց և դառնագոյն տանջանաց նորա։ Չար է անուն դժոխոց ի լսելիս մարդկան և անբարի է յիշատակ նորա„ ևն։ - Վերջ Թղ. 25ա։ "Յորմէ փրկեսցէ զմեզ քրիստոս. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 29. Անդ։ "Ընդդիմաբանութիւն սակս ջրոյն խառնման ի սուրբ խորհուրդն. - Ի թվիս հայոց ՉԾԸ։ Որդիք մարդկան մինչև յե՞րբ էք խստասիրտք„ ևն։ - Վերջ Թղ. 27ա։ "Զմիութիւն բազում ցուցանէ և կայ մնա՝ զամենասուրբն աստուածգործութիւն այսոքիւկ կատարել„։ (Նչեցւոյն է ճառս, և օրինակուած է վերոյիշեալ թիւ 467 Ձեռագրէն. սակայն պակասաւոր է։ (Հմմտ. ԺԱ. Հաւաք. թղթոց Շնորհալւոյ, ԻԴ. ԻԵ.)։ բ. 30. Անդ։ "Եսայեայ վարդապետի (Նչեցւոյ). Վասն մոլորման զատկին։ Եւ այսոքիկ բանք և այսպիսի սպառնալիք, որ երկերիւր ամաւ կամ ևս աւելի յառաջ գոլով քան զմեզ, և բազում ժողովս առ յունականսն ի թագաւորանիստ քաղաքն կացեալ և նոցին ամենայն իրի տեղեկացեալ. և թէ ի սմանէ թաքուցաւ ճշմարտութիւնն, ապա վերջացելոցս զիարդ եղև յայտնի„ ևն։ - Վերջ Թղ. 30ա։ "Իսկ որք ոչ կամիցին լսել, մեք անպարտ եմք սակս այնորիկ. իւրաքանչիւր ոք յիւր միտս հաճեսցի։ Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն„։ (Նոյն մատենէն օրինակուած է)։ Ճառիս սկիգրը կը թուի պակասաւոր, ուր հաաանօրէն կը ճառէր Զատկի տսնին վրայ։ Եւ ասոր ապացոյց այն է, զի լուսանցքին վրայ կը գրուի այսպէս. "Ես(այի) վարդապետ՝ Պատասխ. Սսոյ թղթոյն կամ թղթոյ թագաւորին և Կաթղ"„։ (Հմմտ. Շնորհալւոյ թղթոց մեր ԻԱ. օրինակն ուզ ամբողջ է)։ 31. Թղ. 30բ։ "Երանելոյն Մովսիսի Խորենացւոյ սուրբ և ընտրեալ վարդապետի արարեալ. Պատճառս վասն սուրբ մարգարէիցն։ Սիրով մեծաւ փափաքեցին մարգարէքն տեսանել զքրիստոս՝ զոր շնորհք հոգւոյն լուսաւորեաց զմիտս նոցա իմանալ զապագայսն„ ևն։ Վերջ Թղ. 31ա։ "Արդ նստեալն՝ զմարմնոյն նշանակէ, և գործուած աղիւսետյ՝ զարարածոցս նշանակէ. իսկ շափիղայն զգեղեցկութիւն արարածոց, որով մարգարէական շնորհաւքն հանդերձեալ էին զարդարիլ Քրիստոսիւ յիսուսիւ տէրամբ մերով. նմա փառք յաւիտեանս ամէն„։ Գրուածս դաղափարուած է Պարիզու մեծ Տօնամակէն (թիւ ԽԶ) որ գրուած է յամի տեառն 1309։ Ճառս - որուն մէջ բառեր և տողեր պակաս են, մանաւանդ թէ համառօտուած իսկ է - քննութեան կը կարօտի. զի լեզուն և ոճն իսկ Խորենացիէն օտար կ'երևին, վասն զի ազատ է յունաբանութենէ։ Հեղինակս պատմականէն աւելի մարգարէից խորհրդական մեկնութեամբք հետաքրքրական է, Յայտնութեան գրոց հին թարգմանութիւնը կը ճանչնայ միայն, երկիցս աշխետ բառը կիրարկելով, այսպէս. "Այլ ոմն ասէր. Տեսի զտէր հեծեալ ի վերայ աչխետ ծիսյ ի մէջ երկուց լերանց։ Եւ այս ինչ նմանութիւն էր աստուածութեան. այլ ծի աշխետ զխաչն նշանակեր և ասէր, որ արեամբն կարմհացաւ. երկու չերինքն՝ զերեայս և զհեթանոսս„ 32. Անդ։ "Ի մեծի աւուր տապանակին. Երանելւոյն Մովսէսի Խորենացւոյ սուրբ և ընտրեալ վարդապետի արարեալ որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտաւն Վարդավառի։ Տաւնախըմբութիւն տաւնակիս հիացուցանէ զտաւնողս, զի աստուածային իր գոյ ի սմա և մարդկան իմն առիթ կենդանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 32բ։ "Բայց յայնժամ բազումք հաւատան յաստուած և մարտիրոսանան ի Նեռնէն չարաչար մահուամբ՝ հարիւր և քառասուն և չորս հազար, ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս, ամէն„։ Ճառս մեծապէս կը տարբերի Խորենացւոյ Վարդավառի Ճառէն տպ. ի Վենետիկ, ոչ միայն վարգտպետական տեսութեամբք, այլ և լեզուական կազմութեամբն։ Ընդօրինակուած է վերոյիշեալ Ձեռագրէն։ Ոճն նոյն ընդ նախընթացին։ 33. Անդ։ "Սրբասիրի տեառն Եղիշէի քահանայի և ճգնաւոր կրաւնաւորի և միայնակեցի. Ի թափաւր լերին՝ յայտնութիւն տեառն առ Պետրոսեանց. Եւ ի մեծ աւուր Վարդավառի։ Մինչդեռ երթային նոքա ի ճանապարհի, ասէ տէր մեր ցերկոտասանսն„ ևն։ Վերջ Թղ. 39բ։ "Ընդ նոսա ապրեսցուք յահաւոր դատաստանացն աստուծոյ, և երկնից արքայութեանն արժանի լինել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից„։ (Նոյն մատենէն է նաև այս և յաջորդն)։ 34. Անդ։ "Յաղագս ՀԲ աշակերտացն քրիստոսի. Դորոթէոսի եպիսկոպոսի Տիւրոսի հնագոյն առն հոգեզարդի և մարտիւրոսի եղելոյ ի ժամանակս Յուլիանոսի։ Այրս այս յառաջասացեալս՝ բազմահամբաւս համագրութիւնս եթող ի հռովմայեցի և հելլենական. վասն զի Հայոց լեզուաց ի սապաղման հանդիպեալ եղև և բամուս (ի ժամուս, կամ բազումս) ի ձեռն բարեպաշտութեան„ ևն։ - Վերջ Անդ։ "Զայս ահա երիցս երանեալ և ամենափարթամն Դորոթէոս ի Հռովմ եղեալ, ի ձեռն հռովմեական գրոց յիշատակարանս եթող, յորոյ և մեր յեղափոխեալ առ ի յելլադացւոցն ձայն փոխաթարքմանեալ յայտնի բոլորիցս արարաք զեւթանասնից աշակերտացն զկարգ և զհաւատս. և ճշմարտութեամբ զայս առընկալեալք. քանզի և առաքեալն գրելով յաղագս սոցա՝ ասէ. Որք և յառաջ քան զիս եղեն ի տէր„։ Միևնոյն մատենէն գաղափարուած է, բայց դըժբաղղաբար ներածութիւնը միայն, իսկ ՀԲ աշակերտաց ուրոյն ուրոյն պատմութիւնը զանց ըրած է օրինակել Հ. Ալիշան, ինչպէս ինքն ի ստորև նշանակած է փակազծի մէջ։ 35. Թղ. 40ա։ "Յոհաննու քահանայի և իմաստասիրի (Սարկաւագայ) ասացեալ. Յաղագս ամսոց և տօնից, և յաղագս չորեքտասանորդաց լուսնոյ և զատկաց։ Ախմարաց և ոչ քաջահմուտ արանց կարգուածք երևին՝ ըստ հայոց ամսոց„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Բայց քաջայայտ ի նախնեացն բանից և գրոց, զի և ոչ մի ազգ այսու եղանակաւ գտանի վարեալ„։ (Այս և յաջորդն՝ թիւ 114 Ձեռագրէն, - Տումար, - որ ի Պարիզ օրինակուած են։ Յովհ. Սարկաւագ վարդապետին է)։ բ. 36. Անդ։ "Յոհաննու... և իմաստասիրի, որ մականուանի Սարկաւագ՝ ասացեալ յառաջ քան զդրութիւն իւրոյ տումարին։ Յառաջնում ամի թագաւորութեան Փիլիպպոսի արքայի Հռոմայեցւոց, շինութեան քաղաքին Հռոմայ Ռ ամ լցաւ. եւ յերկրորդ ամէն միւսանգամ համարոյ թուոյ սկիզբն եդին, զոր և թուական հռոմայեցւոցն անուանեմք„ ևն։ Վերջ Թղ. 42ա։ "Այլ այլ ինչ որ պակասն իցէ և եթէ հաճոյ իցէ քեզ, զամենայն տօնս նորովս գրեմք՝ որ չեն գրած„։ գ. 37. Անդ։ "Յոհաննու քահանայի (Վասն ժամանակագրութեան)։ Ոչ է մեզ գիտել զժամս և զժամանակս՝ զոր հայր եդ յիւրում իշխանութեան, ուսաք ի գրոց. Ոչ եթէ ե՞րբ արդեօք զաշխարհս սկսաւ գործել, այլ զի ոչ աբար, և ոչ յայնմանէ կամ անտի զթիւ ժամանակաց, այլ յորմէ հետէ ելին ի դրախտէն նախաստեղծքն„ ևն։ - Վերջ Անդ։ "Ապա ոչ ուրեմն սկիզբն ժամանակաց մեզ է գիտելի, թէպէտ արուեստիւ դիպողագոյնս ինչ կանոնեմք„։ (Հատուածս է մասն ժամանակագրական ընդարձակ գրութեան մը, որ կապ ունէր յաջորդին դ. 38. Թղ. 42բ։ "Նորին Յոհաննու քահանայի (Դարագլուխք)։ Եթէ կամիցիս ելանելոյն Ադամայ ի դրախտէն գիտել զժամանակսն, կալ ՐՃՂԸ, և զամսդ՝ որ ի ծննդենէ փրկչին ի վերայ բեր„ ևն։ - Վերջ Թղ. 43ա։ "ՇԾ թու. պատառումն գատկին։ ՇՀԸ թուականին փոխեցաւ ի քրիստոս մեծ վարդապետն Սարկաւագն„։ Վերջին նախադասութիւնն - ինչպէս նախորդ թուականի ընդոստումէն իսկ յայտնի կը տեսնուի յետագայ մէկէ մը գրուած է, քանի որ մանաւանդ Սարկաւագ վարդապետն իւր մահը չէր կարող արձանագրել։ 39. Թղ. 43բ։ "Վասնսրբուհոյ աստուածածնին և նորին պատկերի որ ի Հոգեաց վանս։ Յորժամ եղև ժողով սուրբ առաքելոցն յիւրաքանչիւր վիճակաց՝ աստուածահրաշ սքանչելի զաւրութեամբ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, յաւուր ուրբաթու„ ևն։ - Վերջ Անդ։ "Իսկ զպատմութիւն պատկերին՝ թէ ո՞րպէս կամ զիարդ, կամ ի ձեռն ոյր ուրուք կամ երբ, գտանի ի պատմութենէ (ի) վանսն՝ որ Ջրվշտիկն կոչեն„։ Հետացրքրական հատուածս - որ օրինակուած է Պարիզու հին թիւ 46 Ձեռագրէն - է մասն ինչ ի Պատմութենէ պատկերի Տիրամօրն Մ. Խորենացւոյ՝ յետ բանիցն. "Այսուհետև ի խնդիր սրբոյ պատկերին դարձայց„ որ կը պակսի տպագրութեան մէջ (եր. 290), և ասով կ'ամբողջանայ։ Հաւանօրէն՝ իբր ներածութիւն գրուած է. վասն զի ասոր անմիջապէս կը յարի. "Պատմութիւն փոխման Մարիամու աստուածածնին մաւրն տեառն, թէ ո՞րպէս շնորհեցաւ անարատ տիպ պատկերին ի փայտն։ Հրաւիրեալ սուրբ կոյսն ի փոխումն առ որդին իւր„ ևն, ևն։ 40. Թղ. 44ա։ Ի կարգի Քահանայաթաղին, յետ աւետարանին Մատթէոսի. "Այլ վասն աւուրն այնորիկ... արթուն կացէք„, յարեալ են բանքս. "Քարոզէ և ասէ զաղաւթս. Իսկ յորժամ անշնչացաւ փրկիչն ի խաչին, աւանդեաց առ հայր զհոգին և էջ մարօնով ի դժոխս, և եհան զամենեսեան որ էին ի դժոխս. միայն հինդ Ռ և ԶՃ և ԼԲ մնացին անդր. ԲՌ և ԼԲ դևքն և կախարդքն և այլ ԶՃ, որ ուսուցին զկռապաշտութիւն„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ արդարքն ժառանգեսցեն զյաւիտենական զարքայութիւնն, զոր խոստացաւ աստուած սիրելեաց իւրոց։ Եւ նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Նորօրինակ աղօթքս գաղափարուած է Պարիզու Ազգ. Մատենադարանի հին թիւ 26 Մաշտոցէն, գրեալ ի թու. հայ. Չ2՝ ի Թոնրակ գեղջ Ապահունեաց)։ 41. Անդ։ "Յաւարտ Մայր հաւատոյ երգոյն՝ յետ տանն. Նա խորտակեաց զդրունս անդամանդ„ ևն, կը յարին հետևեալ 5 տունքն ևս. "Տալ մեզ հոգի ըզգաստութեան, Հայել ի լոյս աստուածութեան„ ևն։ - Վերջ Անդ։ "Հաւրն քում փառք յաւիտեան, Սուրբ հոգւոյն այժմ և առ յապայն„։ (Գաղափարուած նոյն Մատենադարանի հին թիւ 40 Մանրուսմունքէն)։ 42. Անդ։ Հատուած Մեկնութեան Երգերգոցին (սկիզբէն պակասաւոր)... "Այնուհետեւ միոյ դիմաց ոչ ի տե... երեւեալ. այլ ի վերայ վազէ լերանց ի բարձան... այն ի բլրոցն բարձրութեան խայտալով և դարձ մեծի հաստատութեան հարսնն լինի„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Վասն զի ասէ. (Եղ)բաւրորդին իմ ինձ եւ ես ի նմա. որ ի շուշանն հովուէ, փոփոխէ զմարդկային կեանսն ի ստուերս...„։ (Օրինակուած է թիւ 67 Տաթևացւոց Հարցմանց մագաղաթեայ երկաթագիր և կիսեղծ պահպանակներէն)։ 43. Անդ։ Տաղ յարութեան։ "Այսօր նոր արև ծագեալ ի նորահրաշ արեգակնէ (կրկ.)„։ ևն։ - Վերջ Անդ։ "Զարդարեցան եկեղեցիք և ծաղկեցաւ քաղաք Դաւթի„։ (Հին թիւ 110 Ձեռագրէն)։ 44. Անդ։ Հատուած բանի (յաւարտ Պատմ. վիճմանց Մովսիսի և Դաւթի ընդ Յոյնս)։ "Արար Մամբրէ և Պօղոս և Աբրահամ ճառս ոչ սակաւս (ի) պէսպէս խորհուրդս։ Եւ արդ յետ բազում ժամանակաց գրեաց զգիրս զայս (Էակաց), իբրև ած հասուց զմեզ. ի ժամանակս յայս, յորում ՀԶ. էր թուականն հայոց։ Եւ Գէորգ քարտուղարս հայոց մեծաց և սուրբ թագաւորացն պօռտոյս, զարմանալի ի նախկի յիշատակի գրոցս այսմիկ. եթէ գրեցաւ գիրքս այս Էակս (Էակաց) թարգմանեալ ի յունաց ի հայս հրամանաւ տեառն Մովսէսի հայոց կաթողիկոսի Գաբեղենացւոց, ի ԻԵ. թվականին Հայոց. վկայէ այսմիկ Սարգիս արաբացի եպիսկոպոս ճշմարիտ վկայութեամբ։ Օրհնութիւն և փառք„։ (Խանգարեալ հատուածիս համաձայն Դաւթի Էակաց գիրքն յունարէնէ թարգմանուած է ի հայ, ի ԻԵ. թուին Հայոց. սակայն յոյժ երկբայական է)։ 45. Անդ։ "Տեառնուսոյց աղօթիցն է։ .. Հայր երկնաւոր՝ քո կամքդ կատարեսցի ի վերայ մեր„ ևն։ - Վերջ Անդ։ "Երկիր պագանէ հոգիս իմ խաչին յիսուսի քրիստոսի, որ է գայթակղութիւն անհաւատից, և հաւատացելոցն ի պարծանս և ի փառս, յաւիտեանս յաւիտենից„։ (Օրինակուած հին թիւ. 100 46. Թղ. 45ա։ "Բան խրատական և պիտանի։ Յաշխարհս անպէտ իրք չկայ. Ամէն իրք իրաց մի պէտք է. պահել պիտի որ ի դէմ գայ որպէս բժիշկ„ ևն։ - Վերջ Թղ. 45բ։ "Երկրորդ որ ոչ գիտէ և չգիտէ թէ ոչ գիտէ, և ասէ եթէ գիտեմ՝ այն մոլեգնեալ է և դիւահարեալ. հեռացիր ի նմանէ„։ (Խրատներս որոնք Խիկարի ոճով գրուած են, նոյն Ձեռագրէն գաղափարուած են)։ 47. Անդ։ Ոտանաւոր աշխարհիկ բարբառ ի վերայ հալածանաց Մոլդաւացի Հայոց՝ Մինասայ Եւդոկիացւոյ (սկիզբէն պակասաւոր)։... "Շատք ի մօրին գտան բերին, Կանայք բազում և աղջկնին, Նորահարսներ ու իրիցակին„ ևն։ Վերջ Թղ. 46բ։ "Որ զմեզ փրկէ ի այլ ցասման, Այժմ և յաւէտ և ապագայն„։ Հետաքրքրական ու ընդարձակ ոտանաւորս գաղափարուած է Պարիզու Մանդրնի հին թիւ 101 Ձեռագրէն. և գեղեցիկ լեզուով և կենդանի գոյներով կը նկարագրէ Շտեփան Վոյիվոտայի ձեռքէն կրած հայ ժողովրդեան վշտակրութիւններն ու հարըստահարութիւնքը։ 48. Թղ. 47ա։ Առաջաբան դեղակազմութեան կամ բժշկարւնի (անվերնագիր)։ "Աստուածային բանք օգտակարք են ի մխիթարութիւն հոգւոց. իսկ այս գիրք՝ չարչարանօք և աշխատութեամբ՝ ժողովեալ է զանազան և պէսպէս վասն օգնութեան և դիւրագիւտ դեղոց, որ ի բուսոց և յարմատոց և ի պտղոց և ի կռիզաց հաւաքեալ՝ բազմաց զփրկութիւն գործէ„ ևն։ Վերջ Անդ (պակասաւոր)։ "Յայնժամ պարգևօղն բարեաց որ յամենայնի զօրացուցիչ է տկարութեանս մերում, ըստ այսմ ամենայնի և զայս ևս հաստատեաց յարմատս բուսոց և տնկոց ի պտուղս և ի ծաղիկս. զի ի ժամանակի վշտաց և նեղութեանց ապաքինիչք լիցին ի ցաւոց և օգնական տկարութեանս մեր...„։ (Մնացեալն ամբողջապէս կը պակսի։ Ընդօրինակուած է նոյն Մտնդրնի հին թիւ 106 Բ։ թերի բժշկարանէ)։ 49. Թղ. 47բ։ "Վկայութիւն սրբոյ և բարեյաղթ մարտիրոսին Պաւղիոքտիոսի, որ է ի քաղոց ԻԲ։ Այժմ մեծութիւնն շնորհացն աստուծոյ և զաւրութիւն նորին՝ ի ձեռն սրբոյ մարտիրոսին Պաւղոքտիոսի ամենեցուն ցուցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 51ա։ "Իսկ Տիմոթէոս ընկալեալ զայն յիշատակարան՝ եդ ի սուրբ եկեղեցւոջ, ուր եւ...„ (թերի)։ Վկայաբանութիւնս - որ նոյն է տպագրութեան հետ - ընդօրինակուած է Պարիզու հին թիւ 48 մեծաղիր Տօնամակեն, Ճառ ձէ։ Այսպէս և յա50. Թղ. 51բ։ "Վկայութիւն սրբոյն Թաղղայ։ Ի թագաւորութեանն Նումերիայ եւ ի դատաւորութեանն Թէոդորի, ի քաղաքին Եգիայ„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Եւ հրամայեաց դատաւորն արկանել զԹաղղոս՝ հանդերձ եւթն ընկերաւքն՝ որք անուանէին քրիստովնեայք, որոց անուաքն էին այսոքիկ. Նարկիսոս, Թէոտիոս, եւ Ակատասիայ, Փիղադուս, Մակարիոս, Թէոդողէ եւ Անաստասիս։ Եւ որպէս հրս..„։ Վկայաբանութիւնս աստ կը մնայ թերի յօրինակին. բայց ի սկիզբն նոյն մատենին կայ, ըստ Հ. Ալիշանի, յաջորդն, որ է հաւանօրէն վերջին մասն վկայաբանութեանս, սակայն տարբեր շարագրութեամբ, որ ուրիշ բնագրէ մ'եղած կ'երևի։ Սկզբնատողերու պակասն իսկ որ նախընթաց մասի վերջի պակասին կը յարի, ակներև է։ բ. 51. Անդ։ Լրացուցիչ մասն վկայութեան որբոյն Թաղղայ (սկիզբէն պակաս)։ "... ագրեալ զինքն խաչիւն քրիստոսի եւ շարժեաց զինքն՝ ի վեր վազելով, խզեաց զամենայն կապանսն եւ զբեւեռսն, եւ եկաց ի մէջ՝ խոստովանելով եւ ասելով. Աւրհնեալ է աստուած որ յարոյցն զիս ի մեռելոց„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Եւ շնորհէ զբժշկութիւն հոգւոց եւ մարմնոց՝ կատարողաց զյիշատակս սրբոցն, որք ճշմարտութեամբ փառաւորեն զերեքանձնեան տէրութիւն և զմի աստուածութիւնն այժմ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Սորա տարբերութիւնները տես Վարք և Վկայ. Սրբոց, տպզ. Վենետկոյ, Հտ. Ա. եր. 503-512։ Օրինակիս համեմատ վկայաբանութիւնս կրկին անդամ թարգմանուած կ'երևի։ Բ. թարգմանութիւնը կը սկսի (Թղ. 52բ) Ա. մասի. "Եւ տեառնագրեալ զինքն նշանաւ սուրբ խաչին քրիստոսի„ բառերով։ 52. Թղ. 54ա։ Ի վկայսն արևելից (առանց խորագրի և սկիզբն պակասաւոր)։ "... Որում եղեն նաւակատիք ի հատանել ճաշոցն արգելականաց, եւ գինի ուրախութեան՝ ի կարճել ընթրեացն„ ևն։ - Վերջ Թղ. 65բ։ "Նոյնպէս եւ զամենայն չարչարանս. զձեզ տանջէին քըքովք եւ չոր ջղ...„։ Օրինակս արտագրուած է վերոյիշեալ Ձեռագրէն, թէպէտ և սկիզբն և մէջն և ի վերջն՝ երկայն են, սակայն ընդհանուրին մէջ քանի մը թուղթերու դատարկ կը տեսնուի նաև աստ։ 53. Թղ. 66ա։ "Սրբոց նախասարկաւագացն։ Բայց կային ի պաշտաւնն հասարակաց՝ ի ձեռն աղաւթից եւ ձեռնադրութեան առաքելոցն՝ մարդք փորձեալք, ընտրեալք թուով Է„ ևն։ - Վերջ Անդ։ "Նոյնպէս և ընկերք նորին յետ վկայութեան Ստեփանոսի ցրուեցան ի գաւառս Հրէաստանի, մինչ ի Փիւնիկեցւոց աշխարհն եւ յԱնտիոք. առաքելաբար քարոզէին զքրիստոս. եւ վկայական հանդիսիւ կատարեցան ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ (Տես Պարիզու Տօնական հին թիւ 88, Ճառ ԼԱ։ Հմմտ. Եւս. Պատմ. Եկեղեցական)։ 54. Թղ. 66բ։ "Վկայութիւն սրբոյն Միռինոսի քահանայի եւ վկայի։ Ի յերրորդում ամի անթւպատութեանն Անտիպատրոսի՝ աշխարհին Աքայեցւոց լինէր հալածումն մեծ„։ ևն։ - Վերջ Թղ. 68բ։ "Իսկ ի մեզ ի թագաւորելոյ՝ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք եւ պատիւ ընդ հաւր եւ ամենասուրբ հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Գաղափարուած է նոյն մատենէն։ Այսպէս և հետևեալքն)։ 55. Անդ։ "Վկայութիւն սրբոյ անարծաթ բժշկին Անտիոքայ որ է ի քաղաքն Սեբաստիոյ։ Սուրբն Անտիոքոս եւ մեծ վկայն քրիստոսի՝ էր բժիշկ բարեպաշտ հաւատով որ ի քրիստոս, ի քաղաքէն Սեբաստիա„ ևն։ Վերջ Թղ. 69ա։ "Եւ է յիշատակ սրբոյն ի յօգոստոսի քսանեւհինգ, ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Այս և յաջորդը չկան տպ. Վարք և վկայաբանութիւնքին մէջ)։ 56. Անդ։ "Վկայութիւն սուրբ եւ փառաւորեալ վկայիցն եւ սքանչելագործ բժշկացն Կիւրակոսի եւ Յովհաննիսի, զոր գրեալ է սըրբոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետի։ Սուրբն Կիւրակոս էր ի քաղաքէն Աղեքսանդրու, այր բարեպաշտ եւ արուեստիւ բժիշկ„ ևն։ - Վերջ Թղ. 69բ։ "Փառաւորելով զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին, յաւիտեանս յաւիտենից, ամէն, ամէն„։ 57. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Ռովմանոսի եւ մանկանն խոստովանողի եւ Հիւսիքոսի զինաւորին։ Ասկղեպիոս հազարապետի կամեցեալ մտանել յեկեղեցին Անտիոքացւոց եւ հալածել զքրիստովնեայս„ ևն։ - Վերջ Թղ. 72ա։ "Եւ այնպէս վախճանեալ երանելւոյն յանցաւոր կենացս, բուռն հարկանէր զյաւիտենական կենացն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ 58. Անդ։ "Վկայութիւն սրբոց մարտիւրոսացն եւ փառաւորեալ վկայիցն քրիստոսի Եւգենիոսի, Վաղերիոսի, Կանտիտոսի, Ակիւղասայ, Մակարիոսի, որ վկայեցին ի Տրապիզոնտացւոց քաղաքին, յունուարի ամսոյ ԻԱ։ Յաւուրս ժամանակացն այնոցիկ թագաւորքն Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս էին ի մեծ քաղաքին Հռովմայեցւոց„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Ամ յամէ կատարելով զյիշատակ նորա անխափան տաւնախմբութեամբ ի քրիստոս յիսուս. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ՝ այժմ և միշտ եւ յաւիտեանս ամէն„։ 59. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Բաքոսի։ Սուրբ մարտիւրոսն քրիստոսի Բաքոս յառաջագոյն Իսմայելացի էր հաւատով, որպէս և հայրն իւր„ ևն։ - Վերջ Անդ։ "Որով եւ զմեզ արժանի արասցէ քրիստոս դառնալ ի չարեաց մերոց եւ ժառանգել զանվախճան կեանսն յաւիտենից ամէն„։ (Համառօտ վկայաբանութիւնս չկայ ի տպ. Վարք և վկայբ. սրբոց)։ 60. Թղ. 78ա։ Յիշատակարանք Աւետիք պատրիարքի։ "Գրեցաւ ի յարքայանիստ քաղաքն մեծ Փարէզ՝ ի բերթն կալանաւոր Աւետիյ վարդապետի ի թուին փրկչին ՌՉԺ. 1710, օգոստոսի ամսոյ ԺԴ. 14. աւուր մեծի տօնախմբութեան ի վերափոխման սուրբ աստուածածնի՝ անարատ միշտ կուսին Մարիամու„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Ես Աւետիք վարդապետ Հայոց Լուսաւորչի և արքեպիսկոպոս Երզնկու քաղաքին ձեռամբ իմով գրեցի, և մատանեաւ իմով կընքեցի, վասն միաբանութեան և (ի) հաստատութիւն բանիս, և ճշմարտապէս ընդունելի լիցի զվկայութիւնս իմ. զի ի տեսողաց և ընթերցողաց հաճոյ լինիցի. հոգւոց օգոյտն այս է (անհասկնալի նշանաձևերով). կնգեցցի զայս ի թվին Քրիստոսի. ՌՉԺ. 1710 ունիսի, 20. իսկ ի Հայոց ի մեծ թվին ՌՃԺԹ, ունիս ամսոյ Թ. ի մեծ քաղաքն Փարէզ„։ Յիշատակարաններս են թուով հինդ։ Առաջինը ընդօրինակուած է ի Մանդրնի Ս. Ժընըւիեւայ, թիւ 25 հայ ՉԶ. երկրորդ ի վերջայս Աւետարանին. երրորդն յաւարտ Յայանութեան Յովհաննու. չորորդն և հինգերորդն՝ ի լուսանցս վանիցն, Յոյժ հետաքրքրական են առ հասարակ ո՛չ միայն իւր կենսագրութեան հանզամանքներովն՝ սկիզբէն մինչև վերջ, այլ և պատմական և ժամանակագրական դիպաց յիշատակութիւններով։ Ուղղագրութեան և լեզուի մասին շատ տգէտ կ'երևի յիշատակագիրն, 61. Անդ։ Նորին (և ի նմին մատենի յառանձնակ թղթի)։ "Տաղ գարնան։ Ահա եղև օրհնեալ գարուն. Արժանացաք անբաւ բարոյն„ ևն։ - Վերջ Թղ. 79ա։ "Ընկալ զերգս այս աստուածատուր, 3օղես(ց)ի քեզ Հոգւոյն աղբիւր„։ (Տաղիս կը յաջորդեն ուրիշ երկու տաղեր ևս մին. "Սիրով ուրախութեան ժամ է գիտացիր„ և միւսն. "Արեկ որ մտնունք պաղչան„ սկզբնատողերով)։ 62. Թղ. 79բ։ "Քրիստոսապատիւ թագաւորին։ Քրիստոսի նուաստ ծառայ Յակոբ կաթողիկոս և պատրիարգ ամենայն Հայոց, որ ի պատճառս անկարգ և ցանկապատառ Եղիազար վարդապետին որ երբեմն սուրբ Երուսաղեմայ առաջնորդ էր„ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Գրեցաւ ի մայրաքաղաքն Կոստանդինուպօլիս, յամի ծննդեան փրկչին ՌԶՃՀԱ. իսկ ի թու. հայոց ՌՃԻ. յապրիլի երկուս„։ (Բազմաթիւ ստորագրութեամբ և կնքօք եպիսկոպոսաց, ևն։ Կայ նաև գաղ. թարգմանութիւնը)։ 63. Թղ. 80բ։ "Վարք և քաղաքավարութիւն Մարիամու Եգիպտացւոյ՝ որ ի պոռնկաց եղև սուրբ՝ ճգնութեամբ յանապատի։ Զխորհուրդ թագաւորի ծածկել բարիոք է, և ըզգործս աստուծոյ քարոզել փառաւորագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 87ա։ "Յաղագս սրբոյն պատմութեանս եւ բոլորի որոց ի սկզբանէ յաւիտեանց հաճեցելոց նմա ի ձեռն հայցուածոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս, ամէն„։ Վարքս որ Գաղափարուած է Պարիզու հին թիւ 88 Ձեռագրէն, տպուած է արդէն ի՞նչ ինչ ուղղումներով, (հմմտ. Հարանց Վարք. տպ. Վենեակոյ, Հտ. Ա. եր. 291-317)։ Համառօտն (յէջ 287 նոյն հատորին - որ հին թարգմանութիւն կարծուած է ընդարձակին վրայ կատարուած է ետքէն, ըստ որում ցոյց կու տայ խմբագրողն իսկ սոյն բացատրութեամբ. "Եւ կինն մի ըստ միոջէ, որպէս վերագոյնն գրեալ եյ պատմեաց և ոչինչ թազոյց„։ Դարձեալ ընդարձակն՝ Ս. Հերոնիմոսին վերագրուած լատիներէնի վրայէն հայերէնի թարզմանուած կը համարուի. սակայն Սոփրոնիմոս եղած է հաւանօրէն ասոր բուն գրիչն, և համառօտին անյայտ խմբագրողն իսկ արդէն այսպէս կը վկայէ ի վերջարանին։ Ընդարձակ վարքիս արտասովոր լեզուն և ասութիւններն, ինչպէս նաև Փարմութի եգիպտական ամսոյն յիշատակութիւնը և տեղ տեղ ալ կցկտուր և անիմանալի բացատրութիւնները կարծել կու տան, որ հայերէն թարգմանութիւնը կամ ղպտերէն բնագրէ մը կատարուած է, Զ. դարուն, և կամ ամենահին և կիսեղծ երկաթագրէ մ'ընդօրինակուած՝ անհասկացող գրչի մը ձեռքով։ 64. Անդ։ "Վկայութիւն սուրբ մանկանցն Անանիայի, Ազարիայի, Միսայէլի։ Յայնժամ երկուցեալ Նաբուգոդոնոսոր՝ զմտաւ ածեալ եւ հաւատացեալ, առաքեաց ի մաւտաւորս և հեռաւորս„ ևն։ - Վերջ Թղ. 87բ։ "Այսպէս ճգնեցան երեք մանկունքն, եւ եղեն ի պահեստի ամս հինգհարիւր եւ քառասուն, եւ յարուցեալք, եւ դարձեալ եդան նշխարք նոցա յերկրի՝ ի բժշկութիւն հաւատացելոց, ի հայր եւ յորդի եւ ի սուրբ հոգին, այժմ եւ յաւիտեանս ամէն„։ Շատ անսովոր է վկայութիւնս և կը թուի առաս պելական իսկ, զի կը պատմէ նախ Նաբոգոդոնոսորայ դարձն և փրկութիւնն ի ձեռն երից մանկանց. ապա կը պատմէ թէ. "Յետ չորից ամաց նստաւ այղ թագաւոր յազղէն Պարսից, անուն նորա Ատտէկս (Կամբիսէս). եւ թաղաւորեաց ամս երեսուն և չորս. եւ խնդրեաց զսահմանս Բարելովնի։ Սա լսելով զաստուածպաշտութիւն երից մանկանց՝ կը ստիպէ յուրացութիւն. որոնք սակայն քաջութեամբ յանդիմանելով զամպարիշտն կը քարոզեն Մեսիայի ծնունդն ի կուսէ և կը նահատակուին։ Մակեղոնացւոց և Մանիքեցւոց դէմ գրուած կ'երևի վկայութիւնս, ինչպէս կը ցուցնեն ուշագրաւ առասպելքն, զորս կը վերագրեն երեք մանկունքն գիրենք հալածող թագաւորին հօրը ՄաԳիւտ նշխարաց Անանիանց խորագրեալ գրութիւնը (տես Թ. 302. §. 20.) Վկայութիւնս ճանչըցեր է անտարակոյս, և ասոր վրայ յօրինած է Նշխարաց գիւտն և փոխադրութիւնը, որպէս շարունակութիւն։ Պարապով քննելի է գրուածքիս ծազումը և՛ ժամանակը և՛ հեղինակը։ 65. Թղ. 88ա։ "Վարք եւ քաղաքավարութիւն սրբոյն Դիոնեսիոսի Աթենացւոց եպիսկոպոսի Արիոսպագացւոյ։ Պատմեաց վասն անձին իւրոյ երանելին Դիոնեսիոս եւ ասաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Ընտրեցէք չորս դատաւորս որ առնեն դատաստան եւ նստին յամենայն իշխանութեան իմում, եւ առաջնորդ նոցա լիցի Դիոնեսիոս որդի...„ (թերի կը մնայ)։ 66. Թղ. 88բ։ "Գործք սրբոյ առաքելոյն Անանիայի դամասկացւոյ, եւ վկայութիւն նորին։ Յետ համբառնալոյ յիսուսի քրիստոսի, յորժամ կատարեաց զամենայն զփրկագործ մարդեղութեանն խորհուրդ„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "Ընդ որում հաւր միանգամայն եւ սուրբ հոգւոյն՝ վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ եւ միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 67. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Փիլիմոնի Քորողի որ թարգմանի գլուխ Գուսանաց. եւ Ապողղոսի Գրակարդացի, եւ Արիանոսի դատաւորի, եւ այղոցն։ Յամին երկրորդի Դիոկղետիանոսի կայսեր, Արիանոս՝ դատաւոր Հընդկաց հրամայեաց հրովարտակ առնել ընդ ամենայն քաղաքս„ ևն։ - Վերջ Թղ. 92բ։ "Զի նմա վայելեն փառք եւ պատիւ՝ ընդ հաւր եւ հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 68. Թղ. 93ա։ "Վարք եւ քաղաքավարութիւն Պիղիգիա պոռնրկի։ Զեղեալ նշանս՝ մանաւանդ զառաւել զարմանալիս յաւուրս մեր, հաճոյ թուեցաւ մեզ Յակովբու սարկաւագի և մեղաւորի, առ ձեզ եղբարք հոգեւորք„ ևն։ Վերջ Թղ. 95բ։ "Արք եւ կանայք եւ ամենայն գունդք բոլոր սեռից հաւատացելոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս, ամէն„։ 69. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Թէոպոնթ(պ)ոսի եպիսկոպոսի եւ Թէովնեա կախարդի։ Յամի իննեւտասներորդի Դիոկղետիանոսի թագաւորի, եւ առաջին ամի հալածանացն արար Դիոկղետիանոս եւթանասուն աստուածս ոսկեղէնս„ ևն։ - Վերջ Թղ. 98ա։ "Որում փառք եւ զաւրութիւն հանդերձ հարբ եւ ամենասուրբ հոգւովն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 70. Թղ. 98բ։ Հատուկտիր հատուածք պատմութեան Մատթ. Ուռհայեյւոյ։ "Բազում... Հոռոմոց ի հետևակ զաւրացն Սասնոյն։ Եւ եկին իշխանք և վարդապետքն Հայոց առ թագաւորն Հոռոմոց. և մատուցանեն առաջի նորա զթուղթ Վահանայ Հայոց կաթողիկոսի, զթագաւորին Աշոտոյ և զայլ իշխանացն հայ...„ ևն։ Վերջ Անդ։ "Յայնժամ լայր որդի առ հայր... եւ հայր ի վերայ որդւոց իւրոց (զա)րհուրեալ յահէն անկանէին ...յո ծնողացն մայրքն աղէխարչ„։ Չորս հատուածներս ընդօրինակուած են մասամբ Լիոնի Հասարակաց Մանդրնի մէջ պահուած թիւ 16 Մաշտոցի պահպանակներէն, - գրեալ ԺԵ. դարում, և մասամբ ալ ԺԲ. դարու կէս երկաթագիր Մատենի կողերէն. (Հմմտ. Մատթ. Ուռհ. ամք ՆԻԳ. Ն2Ն.)։ 71. Թղ. 99ա։ Հատուածք Եղիշէի երկիջեան և երկաթագիր պատմութենէն (որ ի կողս 15 Մատենին)։ "... Նախճիրս ի տեղւոջն գործէր ի մեծ պատերազմին. յորում եւ ինքն արժանի եղեւ առնուլ զկատարեալ նահատակութիւնն„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ երթեալ զաւրն պարսից գալ ի խաղաղութիւն, որոց եկեալ՝ հրամայեաց սպանանել ի նոցանէ երկերիւր եւ տասնեւերեք այր. որք աղաղակէին ամենեքեան եւ ասեին. Գոհանամք զքէն տէր աստուած մեր, զի մինչ...„։ Չորս հատուածներս - որ կը համապատասխանեն Եղիշէի առաջին փոքրադիր ապագրութեան 208-209, 211-212, 216-217 էջերուն - հանուած են նոյն Մտնդրնի թիւ 15 մատենէն։ Սակայն սոյն տողերը. "Որք մեծաւ ճգնութեամբ վասն սուրբ հաւատոյս ի վերայ սուրբ եկեղեցւոյ պատերազմեալք կատարեցան ի քրիստոս...„ չկան տպագրին մէջ։ 72. Թղ. 99բ։ "Ագաթանգեղ (Յառաջբ.)։ Իղձք բաղձացեալք ցանկալեացն, զկամս նաւելոցն ի նաւահանգիստն հասանել խնդութէ խաղաղութեամբ, վասն ի մէջ ոստոցեալ ալեացն, որ ընդդէմ դառնան մրրակոծին օդովքն ի մարտ պատրաստին ընչաքաղցիցն եւ օգտածարաւեացն„ ևն։ - Վերջ Թղ. 100ա։ "Մանաւանդ վասն քոյոյ հրամանիդ քաջարանց Տրդատ արքայ հայոց մեծաց, գերեալ զշահ վաճառին աշխարհի շինութիւն, քեզ ի գանձ յաւելցուք՝ ի մերոց ծովակուտակ նաւաստեացս„։ Ագաթանգեղոսի ներկայ յառաջարանս - որ գաղափարուած է Լիոնի Մանդրնի թիւ 14 Ձեռագրէն - ո՛չ միայն համեմատութեամբ տպագրութեան յոյժ համառօտ է, այլ նոյն իսկ շարաբանութեամբ շատ կը տարբերի։ Համեմատելով 1862ի Վենետկեան տպագրութեան հետ. 8-24 էջերը կրճատուած են Ձեռագրին մէջ. արդ այս երկու տեսակէտներով իսկ ուշագրաւ է Լիոնեան օրինակս։ 73. Անդ։ "Պատմութիւն յաղագս ծնընդեան և սննդեան և վարուց վարդապետութեան սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին։ Յաղագս Հագաթանգեղ. Ընդ նուազեալ ժամանակաց թագաւորութեան Պարթևաց, ի բառնալ... իբրև եկին հասին աւուրք ջերոտահարաւահողմ գարուն դրանցն... ի մէջ արարեալ զնա տաբերական կարմնջացն գետավէժս առնէին... ընդ ոլոքի խստցաց ոտից նորա... պնդել ուժգին առատկօք... Ի (ձե)ռաց թագաւորաց և ի քաջ նախնեաց... Այս կցկտուր հատուածս, - որ կը յաջորդէ Յառաջաբանին, և միևնոյն Մատենէն օրինակուած է, - կը ներկայացնէ մեզ Ագաթանգեղեայ Ա. Գրքէն այլևայլ մասանց սկզբնատողերը միայն, իբր բովանդակութիւն։ Յամենայն դէպս յոյժ հետաքրքրական է օրինակիս սոյն ձևով ներկայացուցած Խորագիրն, որ ոչ միայն աւելի պատկանաւոր է Ա. գրքին Ագաթանգեղայ, այլ հաւանօրէն հնազոյն իսկ, դիտելով որ Ղ. Փարպեցի և Մ. Կաղանկատուացին ևս իբրև Գրիգորի պատմութիւն ճանչըցեր և կոչած են Ագաթանգեղայ գիրքը։ Հատուածիս ներքև կայ 8 տող ոտանաւոր մը, որ ըստ օրինակողին կը գտնուի նոյն մատենի ստորին լուսանցքին վրայ, այսպէս. "Նախաշ ճարտար ամենևին, Կազմեա դու շամբ եղեդային, Գոլով տեղի թագաւորին, Տրդատ Հայոց մեծ արքային. Շինեա խոզանս ի մէջ շամբին, ԶՏրդատ ահեղ կնջթային, Եւ այլ գազանս ի մէջ շամբին. Արջ եւ առիւծ ընկեր նորին„։ (Նաղաշին է հաւանօրէն ոտանաւոր յարասութիւնս)։ 74. Թղ. 100բ։ "Պատարագ աստուծով սուրբ հաւրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին. Ասի սրբոյն Աթանասիու սկիզբն։ Քրիստոս աստուած, արարիչ մեր որ արարեր զամենայն յոչնչէ և ածեր զմեզ յայս կենդանութիւն և ցուցեր մեզ ճանապարհ կենաց„ ևն։ - Վերջ Թղ. 102ա։ "Եւ ասէ զարձակման աղաւթքն սրբոյն Բարսղի եպիսկոպոսի, որ է՝ Աստուած ամենատեսաւղ և սրտագէտ։ Եւ աւրհնեալ զժողովուրդն՝ արձակին խաղաղութեամբ„։ 75. Թղ. 102բ։ "Աստուածային պատարագ՝ զոր արարեալ է սրբոյն Սահակայ հայոց հայրապետին. Սկիզբն սրբոյն Աթանասի կատարի մինչև ի բերել խորհրդոյն ի սեղանն սուրբ։ Քահ. աղաւթէ ի ծածուկ. Տէր աստուած ամենակալ զաւրութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 103ա։ "Ի ձայն. Առաւել զամենասրբուհին զանարատն, զառաւել փառաւորեալ տիրուհին մեզ զաստուածածինն և զմիշտ կոյսն Մարիամ. Սրկ. Խունկ ծխէ և քահանայն ի ծածուկ. Յիշեա„։ (Թերի կը մնայ. ի մէջն ևս տողեր դատարկ թողուած են)։ 76. Թղ. 103բ։ "Այլուստ։ Կնիքն Է. որդ զոր եբաց գառն, զոր Յոհ. գրէ ի Տեսլեան. Ա. Բացաւ ի մորենին առ Մովսէսիւ„ ևն։ Անդ։ "Ծնաւ հայր զորդի, բայց աննմանք են. ծնողն յամենայն ծնողաց և ծնունդն յամենայն ծննդոց. Հայր և որդի ասին, և ծնող և ծնունդ կոչին„ ևն։ - Վերջ Թղ. 104բ։ "Շնորհք իմաստութեան, շնորհք հանճարոյ, շնորհք խորհըրդոյ, շնորհք զօրութեան, շնորհք գիտութեան, շնորհք աստուածպաշտութեան, շնորհք երկիւղի աստուծոյ„։ (Վեց հատուածներ են. Գր. Աստուածաբանի, Եպիփանի, Բարսղի և այլոց՝ Որդւոյ ծննդեան, Հոգւոյ բղխման և այլ իրաց մասին)։ 77. Անդ։ Եւկղիտեայ հատուածք երկրաչափութեան (սկիզբէն պակաս)։ "... գծիցեն, որ պատեն զինքեանս ուղիղ գիծք և (որք երես ուն)ին կոյս, պատին յերից ուղիղ գծից, և որք չորս ի չորից պատին ուղիղ գծից„ ևն։ Վերջ Թղ. 105ա։ "Եւ բոլորն մեծ է քան զմասնն։ Եւ Բ. ուղիղ գիծ՝ ոչ պարագրեն ըզվերերեւութիւն„։ (Ինչպէս նախընթաց հատուածքն, այսպէս և այս և յաջորդն ընդօրինակուած են ի Փաւիա, Համալսարանի Մտնդրնի թիւ 3 գրչագրէն, ուր են և բանք Արիստոտէլի և բառգիրք)։ բ. 78. Անդ։ (Նորին)։ "Յառաջաբան առաջնում ճառին։ Կամիմք ներգործել երիս անգիւնս հաւասարակողս ի վերայ տուելոց գծիցն և լիցի տուեալն գիծ. աբ. եւ առնեմք նա... կենդրովն, և գծեմք ի վերայ նորա բոլոր ի չափ այբին. որ է Բ. Գ. Դ. և առնեմք զԲ. կեդրովն և գծեմք բոլոր ի չափ ԲԱին, որ է ԱԳԵ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ լինի ԲԶ որ հատուածէ, որպէս ԲԳ. վասն զի են երկու կէս դիամետրովն ի բոլորին„։ (Տպգ, տես Բազմ։ 79. Թղ. 106ա։ Հաւաքումն նամականոյ գրելոյ ի Թովմայէ 3օ###### քարտուղարէ Հենրիկոսի Զ. և ապա եպիսկոպոս կացելոյ ի #############. "######## ############## ### ######## ###### #### ########## ՏԱ### ## ######## ## ###### ##### ## ######ԱԱ##Ա# Ս0#Ա# #######Ա#. V###### ### ####, V######, ########### #####, ### ###### ########### ############ ## ՏԱ##Ց ########„ ևն։ - Վերջ Թղ. 106բ։ "####### ######## VII## ######## #### ### ## ######## ## ##.# ####### ########## ####. ## ######## ###### #3####„ Նամակս գաղափարուած է թիւ 212 Ձեռագրէն Արքեպիսկոպոսին Կանդաբրիոյ ի Լամբէթ (ի Լոնարա), որ է մագաղաթեայ 161 թուղթ. գրեալ ի ԺԵ դարու։ 30. Թղ. 107ա։ "####### §#### ### ####### ######## ############# ######### ###### ######## #######, ## ######### #ր#######. ######## ## ######## 2 10##### ####### ############## ######## ############# ##### ####### ####### #####. Ե#8##### ####### ####### ####### Ա#Ա## ######## ########։ #########. ########## I# ####### #####Ե#Տ V(###### ############# ############ ## ###### ####### ###### ###### I12)0118 #######„ ևն։ - Վերջ Թղ. 107բ։ "V## ######### ###### #### ######## զԱ## #######8, ######### ## ###### ######## #### ###Տ####Տ ### ###### ### #### ### ####### ########, #### ## ######### ######### ##### #Ա## 8###Ց„։ Գրուածս Ներսէս Պալիենցի է՝ տպագրեալ ի Պարիզ յամի տեառն 1500, կը բաղկանայ 160 մեծ քառածալ և երկիջեան թուղթերէ, ուստի օրինանակուած է Յառաջաբանս։ Ընդարձակ գրութիւնս ԺԹ. Գիրքերու բաժնուած է, որոնց իւրաքանչիւրին իրարմէ աւելի կամ պակաս գլուխներու ստորարաժանումն ու նիւթերը՝ ի ստորև դրած է ընդօրինակողն հայեցի թարգմանութեամբ, զոր մերայոց ծանօթացնելու համար նոյնութեամբ կ'արտագրենք հոս։ "Ա. Գիրքս, ԺԷ. գլ. Ընդդէմ Նեստորականաց։ Բ. գլ. ԻԷ. Ընդդէմ Հրէից, զի Մեսիայն Աստուած է։ - Գ. գլ. Ի. Ի Հին Կտակարանաց, զի Քրիստոս մեր է Մեսիայն։ - Դ. գլ. ԼԵ. Լուծմունք առարկութեանց Գ. Գրոցն։ Կ. գլ. ԼԲ. Յաղագս երկուց բնութեանց Քրիստոսի։ - Զ. զլ. ԴԳ. Տաստոս Հորսպծ սրբ.ց. բխման ընդդէմ Հայոց։ - Է. գլ. ԻՉ. Գլխաւորութիւն Հռոմայ։ - հ. գլ. Խ. Յղ. Մկրտութեան, խնդիրք Հայոց։ - Թ. գլ. Լ. Խնդիրք Հայոց զՀաղորդութենէ, Դրոշմէ, Օծմանէ և Խարութենէ կերակրոց։ - Ժ. գլ. Լ. Խնդիրք Հայոց զտալոյ եկեղ. իշխանութեանցն։ - ԺԱ. գլ. ԻԴ. Զարձակմանէ խոսավ. և պատժոց նախ քան զյետին դատաստան։ - ԺԲ. գլ. ԻԷ. Խնդիրք հարկ. զվարձուց և զպատժոց հոգւոց նախ քան զյետին դատաստան։ ԺԳ գլ. ԻԴ. Ընդդէմ Աթանասայ յունի՝ զՔաւարանէ։ - ԺԴ. գլ. ԻԹ. Խնդիր Յունաց զաստուածային տեսութենէ։ - ԺԵ. գլ. ԻԷ. զՀեղինակութենէ սուրբ Գրոց և զապագայիցն գիտութենէ։ - ԺԶ. գլ. ԻԴ. Անսխալութիւն սուրբ Գրոց, Նախախն. և Նախասահմ. Աստուծոյ։ - ԺԷ. գլ. ԼԱ. Յղ. գործակցութեան աստուածային շնորհաց և Նախախնամութեան։ - ԺԸ. զլ. ԻԴ. Զհեղինակութենէ սուրբ Գրոց, և հերքումն Մահմէտականաց։ - ԺԹ. գլ. ԼԵ. Վաւերութիւն նորոց Կտակարանաց, և յաղագս ճշմարիտ հրաշից„։