Other notices
— - Bibliographic notice
301
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ը
1750 - 1839

ID
Number
301
Old record number
702
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ը
Start date
1750
End date
1839
Date details

՝ առաջին մասին ամ Տեառն 1839, իսկ երկրորդին 1750։

Copy place
առաջին մասին Հնչեշտ, իսկ երկրորդին՝ Ս. Ղագար Վենետկոյ, և կամ Կ. Պոլիս։
Reference
Type
Number of pages
81
Dimension
23x19 (18x14,8)
Layout
առաջին մասը միասիւն, իսկ վերջինն (թղ. 46ա-72ա) երկսիւն։
Writing details

նոտրագիր՝ կրկին գրչութեամբք, իսկ վերջին թերթը շղագիր։

Codicology

6, իւրաքանչիւրն 11-12 թուղթք. առաջին թերթերը միայն թերթահամար ունին։

Principal subject
Subject details

հասարակ թուղթ։

Number of lines
22-30։
Binding

ստուարաթղթեայ՝ կիսակաշի։

State of preservation

շատ լաւ։

Copyist
առաջին մասին Մսեր դպիր Գրիգորեան Քուշարեանց, իսկ երկրորդին՝ աշակերտք Մխիթարայ Աբբայի։
Owner

նախ Մխիթար Արբայ (երկրորդ մասին), և Վ. Հ. Մինաս Վ. Բժշկեան (առաջնոյն)։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 1բ, 2, 28բ, 29, 30, 45բ, 72ա (կէսը), Թղ. 72բ, 73, 80, 81։

Colophon

սակաւք են, որոնցմէ ոմանք իբր ծանօթագրութիւններ գաղափարողներէն դրուած են, և ոմանք ալ հին գաղափարներուն կը պատկանին, գլխաւորապէս 1. Թէոդորոսի ճառին վերջը կայ. "Երկոցունց ճառից օրինակք են ըստ գաղափարացն զորս առեալ էր իմ յամի 1830, ի վանսն Էջմիածնի յընդարձակ Ճառընտրէն գծագրելոյ ի թուականութեան Հայոց ՊՂԱ. Մսեր դպիր Գրիգորեան Գուշարեանց. 1839, ի Սեպտ. 20, ի Հնչեշտ„։ 9. Ի վերջ Պերիարմէնիասայ, Թղ. 72ա, կայ հետևեալը. "Կատարեցաւ գրումն պերիարմէնիսին, այսինքն՝ Մեկնութեան գրոցն Արիստոտէլի Ստագիրացւոյ, որ էր ի Քամշկիթ գաւառէ մերձ յԱւշինթոս, որդի հօր Նիկոմաքա և մօր Լօմբիասա. քսան ամ աշակերտեալ Պղատոնի, և մի տէր անուանեալ ի նմանէ։ Զայս գիրք թարգմանեաց Դաւիթ անյաղթ փիլիսոփայն ի յունական լեզուէ, կարգելով զհետ իւրաքանչիւր Պրակաց լուծմունս ինչ. զորով զանց արարեալ մեր, գրեցաք միայն զբուն բանսն ԱրիստոԱնդ. "Օրինակեցաք զայս մեք աշակերտքս Մխիթարայ աբբային, 1750ին, ի գրքոյն՝ որ էր առՍարգիս վարդապետին, սրբագրելով հաւատարմութեամբ ըստ օրինակին„։ Նման յիշատակարան մ'ալ կայ Թղ. 62ա, Ստորոգութեանց վերջը, ուր սակայն "Անյաղթ„ին տեղ՝ "Ներգինացոյ„ գրուած է։ 3. Մատենիս վերջը կայ, երրորդ գրչութեամբ. "Յիշատակարան գրոց՝ յորոց օրինակեցան, Փառք ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Աստանօր կատարեցաւ տառս այս իմաստապատում որ կոչի քերական (ակնարկութիւն է Դիոն. Թրակացւոյ քերականին) կամ լաւ ևս Մովս. Խոր. Բան իմաստութեան արարեալ, և մեկնեալ զսա մեծ վարդապետին հայոց Վարդանայ, ի խնդրոյ բարեպաշտ թագաւորին Հեթմոյ ի թուիս հայոց (չկայ թուական)։ Վասն զի սա է քանոն և գաղափար ամենայն արհեստից. ևս առաւել որք փութան ձեռնարկել յարհեստ գրչութեան։ Զի որպէս անհնար է թռչնոց ի լուծ լծիլ և ակօս պատառել, և կամ եզանց յօդս վերանալ, նմանապէս առանց աշխատելոյ ի սմա ոչ կարէ հասու լինել արուեստին մեծի գրչութեան. և որ յանդգնի համարձակել, ոչ կարէ գրել զճշմարիտն, այլ եղծանէ զարուեստն, և աղէ՝ զգրելին ըստ անիմաստ խոհակերի, որ ոչ գիտէ զորոշումն յօդուածին, այլ անհմտաբար հանէ զանդամայն(ոյն) միսն ի միւս անդամն, և զմիւսոյն ի միւս այլ։ Բայց են ոմանք որ ծաղր առնեն զգիրս զայս, որպէս և է մեր ազգիս հպարտութիւն և բրտավզութիւն. զի որպէս մարգարիտ ի քիթս խոզի, և մանեակ ոսկի ի պարանոց իշոյ, այնպէս և սա ի ձեռն անիմաստ և անմիտ առնն։ Այլ որ արբի ի սիրոյ սորին՝ նա միայն գիտէ զճաշակ քաղցրութեան դորա։ Դարձեալ լալագին դիմօք աղաչեմ զձեզ, յիշեսջիք զԿարտպետ սարկաւագն, որ գրեաց զսա վասն իւր, և յետ նորա ում լիցի. աղաչեմ կրկին հանդիպօղքդ միով Հայր մեղայիւ յիշեսջիք, և դուք յիշեալ լիջիք. որ եմ ես եղկելիս ի քաղաքէն Բաբիլոնի՝ որ է Պաղտատ„։ Իսկ ի ստորև կայ ընդօրինակողէն հետևեալ ծանօթագրութիւնը. "Զէր մարթ առնուլ զմատեան՝ յորմէ օրինակեցան, վասն որոյ պիտանացու համարելով գաղափարեցան սոքին. գոն բառք ինչ, որք ոչ գտան ի նորատիպ Բառարանին„։ (Տողերուս գրողն է Հ. Ղ. Վ. Ինճիճեան, որ նոտրագրուած բառերով կը նշանակէ համառօտ Բառարանը, որ կը գտնուէր՝ Խորենացւոյ յիշեալ պատառիկը պարունակող՝ Ձեռագրին վերջը)։

Informations

. Ձեռագրիս վերջին մասը՝ 1750 թուականէն ի վեր մտած էր Մխիթարայ Արբայի հաւաքման մէջ, իսկ առաջինը՝ յամին 1840 մտեր է հաւաքմանս մէջ. զոր Մսեր դպիր գրիգորեան ընդօրինակելով այլ և այլ հին Ձեռագիրներէ՝ յղած էր առ Հ. Մինաս Վ. բժշկեան։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց միջակադիր, ընդօրինակուած այլևայլ հին Ձեռագիրներէ, և կը պարունակէ 10-11 ճառեր և Արիստոտէլի Ստորոգութիւնքը և Պերիարմէնիաս, հետևեալ կարգաւ 1. Թղ. 3ա։ "Տեառն Յովհաննու Ոսկեբերանի՝ եպիսկոպոսի Կոստանդնուպօլսի. ԱռԱննմանսն (կամ Անոմեանս). Յաղագս անհասանելոյն, ի բաց եղելոյ եպիսկոպոսին որ յԱնտիոք։ Զի՞նչ այս. հովիւն ոչ է մերձ, և հօտն հանդերձ յոլով բարեկարգութեամբ կայ„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Ընդ որում փառք հօր հանդերձ սրբով հոգովն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ բ. 2. Անդ։ "Առ Աննմանսն՝ յաղագս անհասանելւոյն։ Յառաջ քան զբազում աւուրս առ Աննմանսն ասացեալ. ապա Առ հրէայս. ապա դարձեալ Յաղագս եպիսկոպոսաց, և վկայից եղելոց բազմաց. այժմ դարձեալ առ Աննմանսն. Յաղագս անհասանելոյն։ Բեր այսուհետև առ անհաւատսն Աննմանողս մերկասցուք„ ևն։ Վերջ Թղ. 19բ։ "Ազատեսցուք զնոսա ի մոլորութենէն և ի սատանայի որոգայթէն, վերստին հայր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս. ամէն„։ գ. 3. Թղ. 20ա։ "Առ Աննմանսն՝ յաղագս անհասանելւոյն. և եթէ ոչ նուաստանալն աստուծոյ բերելի է ի սերովբէիցն։ Աշխատասէր մշակք յորժամ տեսցեն ծառ անպտուղ և անընտանի՝ աշխատութեանցն նոցա ժանտացուցիչ„ ևն։ - Վերջ Թղ. 28ա։ "Եւ զաստուած հաշտ առնիցէք աստ, և ի հանդերձելումն կարիցէք հանդիպել՝ շնորհիւ և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս. ամէն„։ Սոյն երեք ճառերն ևս ընդօրինակուած են անթուական և եղծուած գաղափարէ մը, որոնց ուղղագրութիւնները նշանակած է Մսեր՝ ի ստորոտս իւրաքանչիւր իջից։ Բաց աստի՝ հառերէս վերջինը բաղդատուած է Պօղոս վարդապետի մի ուրիշ օրինակի հետ, և տարբերութիւնքն ալ նշանակուած են արտաքին լուսանցից վրայ, Հ. Ներսէս Վ Սարգսեանի գրով։ 4. Թղ. 31ա։ "Ասացուած ի Սահակայ (լուս. վրայ Պարթևի) Յօր արմաւենեաց՝ որ է ողոգոմոն։ Աւետաբեր և տիեզերական տօնս, և ամենայն տօնից վերափառագոյն„ ևն։ Վերջ Թղ. 37ա։ "Վասն որոյ հասարակաց հօր և որդւոյ միածնի և սուրբ հոգւոյն մատակարարի պարգևաբաշխ մշտնջենաւորութեանն պատիւ և զօրութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ Հետաքրքրական ճառս, - որ իր նորահնար բարդութիւններով շռայլ լեզուի և ոճին համար աւելի Թէոդոր Քռթենաւորին միւս գրութեանց կը նմանի՝ քան թէ Ե. դարու լեզուական նկարագրին, - ամենահաւանօրէն Սահակ Գ. կաթողիկոսին վերագրելի է՝ քան թէ Սահակ Պարթևին։ Սոյն ճառս, ինչպէս նաև յաջորդն, ընդօրինակուած է՝ ի թուին հայոց ՊՂԱ գրուած Էջմիածնի ընդարձակ Ճառընտիրէն, ըստ ծանօթագրութեան Մսեր դպրի, և զգալի տարբերութիւններ ունի տպագրէն (Հմմտ. Յովհ. Իմաստասէր, տպ. ի Վենետիկ, 1833, եր. 185-193)։ Այսպէս է նաև յաջորդը։ 5. Թղ. 87բ։ "Թէոդորոսի միայնակեցի գովեստ. Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն սքանչելագործութեան՝ ամենաբարեձև կարգա ւորութեամբ և վայելշակազմութեամբ զարդարեալ երկնից բնակողին՝ զմաքուր և զպարկեշտասէր առագաստ հարսնութեան փեսայացեալ բանին հօր, զՄարիամ կոյս աստուածածին համաբոլորապսակեալ հաւատով սրբոյ երրորդութեանն, ընդհանրական առաքելաշէն եկեղեցի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Երիտասարդք և կուսանք, ծերք և տղայք, գեղեցկապէս փութով փոխեցէք զմարմնաւոր թմբկահարութիւնս՝ ընդ հոգևորսն. վասն զի այս իսկ է ժամանակ տուրևառիկ՝ անարգել անխափան ուղևորիլ յարքայութիւնն երկնից՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս. ամէն„։ (Հմմտ. Թէոդ. Քռթենաւոր, տպգ. Վենետկոյ 1833, եր. 172-182)։ 6. Թղ. 46ա։ "Ստորագրութիւն Արիստոտելի, որ ըստ յունարէն ձայնի ասի Կատիղաւրիաս, թարգմանեալ և մեկնեալ ի Դաւթէ Ներգինացւոյ։ Հոմանուանք ասին, որոց անուանքն միայն հասարակ„ ևն։ - Վերջ Թղ. 62ա։ "Բայց սովորեալքս ասել, գրեթէ ամենեքեան թուեալք և հաշուեալք եղեն այսոքիկ„։ Անդ։ Կը յարի թարգմանութեան յիշատակարանը։ Օրինակողք գրոցս կը ծանօթագրեն, թէ "Հաւատարմութեամբ օրինակեցաք ի գաղափարէն, որ կայր առ Սարգիս վարդապետի՝ առաջնորդին Կեսարիոյ, զանց արարեալ զմեկնութեամբք՝ զբուն բանսն ընդ գրով արկանելով„։ Այս զանցառութիւնս հաւանօրէն պատճառ եղած է Դաւիթ Անյաղթի հին տպագրութեան, որով նա անհասկնալի մնացեր է ընթերցողին. մինչդեռ ըստ Պաւիայի հին Ձեռագրին և Երուսաղէմի և Մշոյ Առաքելոց վանքի օրինակներուն, իմա Դաւթի ինքնագիր մեկնութիւններով, շատ աւելի ազատ է յունաբանութիւններէ և դիւրըմբռնելի։ 7. Թղ. 63ա։ "Սկիզբն և Նախադրութիւն գրոյն որ ասի ըստ յունաց Պերիարմենիաս, և հայերէն Մեկնութեան, արտադրեալ ի մեծ իմաստնոյն Արիստոտէլէ. թարգմանեալ և մեկնեալ ի Դաւթեայ Ներգինացոց։ Նախ արժան է դնել զինչ է անուն„ ևն։ - Վերջ Թղ. 72ա։ "Զի համանգամայնքն ոչ մարթեն ներհականք գոլ նմին„։ Թէ այս և թէ նախորդ գրութիւնը տպագրութեան պէս Պրակներու բաժնուած է, Իսկ լուսանցից վրայ նշանակուած են ո՛չ միայն գլուխք և համարք՝ ըստ յունին, այլ և ասոր և հայեցի թարզմանութեան իրարմէ ունեցած տարբերութիւնքն։ Գրչագիրս, - որ օրինակուած է Կեսարիոյ առաջնորդ Սարգիս վարդապետի (եպիսկոպոս) գաղափարէն, - ունի ոչ աննշան տարբերութիւններ Վենետկեան 1833ի տպագրէն։ Դժբաղդօրէն ընդօրինակողք հոս ևս, ինչպէս և՝ առաջոյն վերջը՝ կը յայտարարեն, թէ Արիստոտէլի բնագրի թարգմանութիւնը միայն արտագրած են, դուրս թողլով բոլոր Դաւիթ Անյաղթի ինքնագիր մեկնութիւնքը։ Եւ ինչ որ նախընթացի համար խորհրդածեցինք, նոյնը կը հաստատուի նաև այս գրուածիս անկա տար ապագրութեան համար։ 8. Թղ. 74ա։ "Մովսէսի Խորենացւոյ՝ Բան իմաստութեան։ Յաստուծոյ՝ խորհրդով և իմաստութեամբ՝ հաստատեցաւ մարդկային տեսակ. Իսկ անհմտութեամբ և ախտք պարտեցաւ ի չարէն և յինքենէ. յետոյ միջոց եղև երկոցունց„ ևն։ - Անդ։ "Որպէս պատրաստութիւն մեկնութեանց՝ հանգէտ հոմաբանութեամբ յայտ է, և ոչ վայրապար կամ ըստ ախորժակաց մարդկայնոց. ըստ ամենայնի և յամենայնի փառք յաւիտեանս. ամէն„։ Արտագրուած է Դիոն. Թրակացւոյ Քերականութեան հին օրինակէ մը։ Հ. Ղ. Ինճիճեան որ տեսած էր Ձեռագիրս ի Կ. Պոլիս. կ'ըսէ, թէ "էր մագաղաթեայ բոլորգիր, գրեալ ի թու. հայոց ՌԿԹ, ի Յակոր դպրէ, ի դուռն Ս. Նիկողայոսի՝ ի Կ. Պօլիս, ի կաթողիկոսութեան Տէր Մելքիսեթի„։ 9. Թղ. 74բ։ "Երանելոյն Անաստասայ քահանայի ասացեալ. Բան պաղատանաց առ աստուած, ի Սինէական լերինն։ Տէր մի սրտմտութեամբ քո յանդիմաներ զիս, և մի բարկութեամբ քով խրատեր զիս„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Հոգւոյն սրբոյ ծագումն, ն(է)ութիւն և հաստատութիւն ճշմարտութեան՝ վասն սիրելոյ որդւոյ քո, ընդ որում քեզ հօր միանգամայն և հոգւոյդ սրբոյ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Ընդարձակ և գեղեցիկ պաղատանքս արտագրուած է Վարդան Մարաթացւոյ Աղօթագրքէ մը)։ 10. Թղ. 79ա։ "Աղաւթք Մովսէս քերթողի, և պաղատանք առ տէր աստուած։ Աղաչեմ զքեզ տէր, թող ինձ զմեղս իմ, որպէս կամիմ. եթէ ասես՝ եթէ մեղար. ասեմ եթէ մեղայ, զի մարդ եմ„ ևն։ - Վերջ Անդ։ "Արդ ցոյց ինձ զսքանչելիս քո, որ ես աւրհնեալ ընդ հօր և սուրբ հոգւոյդ այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Տես նոյն Աղօթամատոյցը)։

Content