Other notices
— - Bibliographic notice
298
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԵՆԵԱՑ Ե
1868 - 1868

ID
Number
298
Old record number
967
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԵՆԵԱՑ Ե
Start date
1868
End date
1868
Date details

ամ տեառն 1868։

Copy place
ընդօրինակութեանս Կ. Պոլիս։
Reference
Type
Number of pages
140
Dimension
22x 16,7 (18,5x 13,5)
Layout
միասիւն։
Writing details

Codicology

(թերթահամարներ դրուած չեն) 14-15, իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ սովորական, սպիտակ և գծաւոր։

Number of lines
24։
Binding

ստուարաթղթեայ սև լաթով պատեալ։

State of preservation

Copyist
Հ. Բառնաբաս Վ. Եսայեան։
Owner

նախ գրիչն, ապա Միաբանութիւնս։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սև։

Blank pages

Թղ. 1բ, 29ա, 64ա, 77ա, 85բ, 86ա-140։

Colophon

Թղ. 1բ, 2ա։ 5ա, 5բ, 6բ, 28բ, 62բ, 71բ, 76բ, ևն։

Informations

. գրչագիրս 1867-1876ին միջոցը մտեր է հաւաքմանս մէջ. հաւանօրէն հաւաքողն անձամբ բերած է ի վանս։ Մատեանս է Հաւաքումն բանից և բաղդատութեանց նախնեաց՝ ըստ գրչագրաց, և կը պարունակէ 13-14 պատմական, ծիսական, բանաստեղծական նիւթեր, թղթակցութիւններ և Յիշատակարաններ, զորոնք քաղած է Արզումանեանց տանը մէջ գտնուող Ձեռագիրներէն, որոնք նշանակուած են իւրաքանչիւր քաղուածին վերև, այսպէս 1. Թղ. 2ա։ "Տարբերութիւնք ընտիր բոլորգիր օրինակին գրելոյ ի. ԶՀԵ. թուականին, Պատմութեան մեծին Աղեքսանդրի, որ գտանի ընդ այլ ինն Ձեռագիրս առ ազնուազարմ ազգատոհմին Արզումանեանց։ Ա. Ձեռագիր- Տպգր. մեր էջ 3։ "Անթիւ ազգացն զբազմութիւն. Ձեռ. օր. անթիւ զաւրացն բազմութիւն„ ևն։ Վերջ Թղ. 5ա։ "զի կին կայսեր ոչ։ Ձեռ. օր. զի կինն կայսեր և ինքնակալի ոչ„։ Ընդ մեծ և ընդ մանր հատուածք կամ տարբերութիւնք 193, յաւարտ որոց կայ նախ գրչէն համառօտ. "Յիշատակարանն. Որք լսէք զաղիողորմ Բարառնութիւնս, զյարմարող սորա զԽաչատուր Կեկառեցիս յիշեցէք ի քրիստոս„։ Ապա Խ, Կեշառեցւոյ ընդարձակ Յիշատակարանը, Թղ. 5ա, որուն մէջ Բարառնութեան հեղինակը կը բացատրէ Աղեքսանդրի պատմութեան մէջ խաղացած իր օգտակար կամ մանաւանդ վնասակար դերը կամ սրբագրութիւնները. "Եւ արդ զայս այսպէս համեմատեալ՝ մի՝ ստգտանիմք յոմանց, զի զպատճառն վերագոյն ճառեցաք. այլ ընթեռնլով զսա՝ յիշման արժանի լիցի ի ձէնջ Խաչատուր Կեշառեցիս. զի ի յարմարումն սակաւ բանիցս և ի Գիաւսկն գրկալր ոնգոգան կն և տկայկչուց ի վերոյ զազկապ բայիւք որակացեալ, և ի ներքոյ լի սնոտի կարծիւք և խաբկութեամբ, որպես և առ գրասիրաւն Պտղոմեոսիւ անպատուեցաւ։ Իսկ զայս պատմութիւնս աշխարհակալին Աղեքսանդրու զոր երեցի՝ իմով ծեռամբս՝ որբագրեալ ի հնոցն, սակս աւգտի ինձ և այլ համբակաց, որք կամին աւգտիլ յԱղեքսանդրէ. զի թէպէտ էր յընտիր և հին աւրինակէ, այլ անյարմար և շաղփաղփ. վասն որոյ զտեալ և քերեալ քերթողաւրեն արարի անխոտորնակ ճանապարհ, զի յընթեռնուլն իմասցին պուետիկոսք և քարտուղարք, և ապա գիտասցեն զիմ աշխատանս ի ոմա զոր լիապէս վաստակեցի„։ Կեչառեցւոյ խօսքը հաւանօրէն իր յօրինած կարմրագիր բարառնութիւններուն համար առնելու է. ապա թէ ոչ՝ իւր քերածոյ սրբագրութիւնները քրէական յանցանք պիտի համարուէին Աղեքսանդրի պատմութեան հին բնագրի և թարգմանութեան նկատմամբ։ 2. Թղ. 6բ։ Բ. գրչագիր բոլորգիր։ Յառաջաբանք Աստուածաշնչի և նորոց կտակարանաց՝ հանդերձ իւրեանց ցանկովք, այլ յայլմէ գրչէ յիշատակարանն։ Ի կամս և ի շնորհս բարերարին աստուծոյ յաւարտ և ի կատար հասեալ եզերեցաք զմիայարութիւն և զյօդուածս ցանկի Կտակացն աստուածային աւանդութեանց հնոց և նորոց։ Նաև զբարդուածս այլոց վիպասանութեանց՝ զոր վասն իրիք ինչ խռովութեան գրեալ եղև ի Ներսիսէ Կլայեցւոյ։ Այլ և զմիադրութիւն վեցից սկղբանց և զցանկի հարցմանց և զյայսմաւուրց. ի խնդրոյ ումեմն բանասիրի Թումս անուն վերակոչեցելոյ, զոր երկասիրութեամբ իւրով գումարեաց զայս ամենայն ի մի վայր„ ևն։ - Վերջ Անդ։ "Որպէս զի և դուք յիշեալ լիջիք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ 3. Թղ. 7ա։ "Գ. գրչագիր շղագիր։ Յովհաննու կաթողիկոսի՝ Պատմութիւն հայոց, օրինակեալ ի սուրբ Էջմիածին, ի հայրապետութեան Տեառն Ղուկասու՝ հոգաբարձութեամբ Իսահակայ եպիսկոպոսի, ի խնդրոյ Պետրոս աղայի, ի թուին փրկչին 1730 և ի Հայոց ՌՄ. ԼԹ.„։ 4. Անդ։ "Դ. գրչագիր շղագիր։ Ներսեսի եպիսկոպոսի Կիւլիկեցւոց Տարսոնի. Խորհրդածութիւն վասն ուղղափառ հաւատոյ եկեղեցւոյ գրչութեան գրոցս հաւատով ալխատեցայ. Նա և զի՝ որ ի սուրբ երրորդութիւնն և ի տնօրէնութիւնն քրիստոսի. օրինակեալ յօրինակէն գրելոյ ի թու. Հայոց ՌՀԶ. և բաղդատեալ ընդ այլ երկուց շղագիր օրինակաց„։ 5. Թղ. 7բ։ Ե. Ձեռագիր նոտրագիր։ Մասն Մաշտոցի՝ ուր էին կանոնք մեռոն օրհնելոյ, և կաթողիկոսօրհնէք, եպիսկոպոս օրհնելոյ և թագաւոր օծելոյ կանոնք։ "Կանոն յորժամ կաթողիկոս ձեռնադրեն։ Յորժամ հանդերձեալ լինին բարձրացուցանել զոք ի պատի(ւ) կաթողիկոսութեան տանս Հայոց, նախ պարտ է, ըստ կաթողիկէ եկեղեցւոյն սահմանի, բոլոր ծողովուրդք հայասեռ աղգիս՝ հանդերձ ամենայն ժառանգաւորօքն եկեղեցւոյն և երկոտասան եպիսկոպոսօք ընտ(ր)են զոք ի նոցանէ, վկայութեամբ ամենեցուն ի գործս բարիս„ ևն։ - Վերջ Թղ. 18ա։ "Եւ սկսանին առաջի կաթողիկոսին՝ շարական ԳՉ. Այսօր ուրախացեալ ցնծան։ Եւ երթան մինչ ի տեղի կերակրոյն„։ բ. 6. Թղ. 18բ։ "Կարգաւորութիւն օրհնութեան թագաւորի՝ ըստ մեծի եկեղեցւոյն Հռոմայ։ Յորժամ ժառանգաւորքն և ժողովն ընտրեն զոք բարձրացուցանել թագաւոր, գան յարքունի ապարանսն արքեպիսկոպոսն և ժառանգաւորք„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Իսկ վաղիւն գան յարքունիսն իշխանքն և տիկնայքն և սպասաւորքն՝ իւրաքանչիւր գործովն ուրախութեամբ աւուրս որչափ կամին. բայց գրեմք որ պատշաճն Ը. օր է„։ Կարգաւորութեանս անմիջապէս կը յարի. "Նըւաստ Կոստանդա(ի)ն կաթողիկոս, գտայ զՇարադրութիւն հայրապետացն հայոց, գրեալ ձեռամբ սուրբ հօրն մերոյ Ներսէսի արքեպիսկոպոսի Տարսոնի, և ետու գրել աստ, որ է այս„։ Լամբրոնացւոյ այս շահեկան գրուածս՝ ափսո՞ս որ օրինակուած չէ հաւաքմանս մէջ։ 7. Թղ. 29բ։ "Թուղթ Գրիգորիսի կաթողիկոսի Հայոց՝ գրեալ (յ)եղբօրէ նորին Ներսիսի եպիսկոպոսի, հրամանաւ նորուն ի Միջագետս ասորոց՝ յԱմայք կոչեցեալ նահանգին։ Յաղագս որ անդ մերոյ ազգիս քահանայից հակառակաբանելոյ անմտաբար ընդ միմեանս„ ևն։ Վերջ Թղ. 55ա։ "Հասանել ուղիղ հաւատով և բարի գործովք յանքոյթ և ի խաղաղ նաւահանգիստն խոստացելոց բարութեանցն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս և զօրութիւն և երկրպագութիւն ընդ հօր և ամենասուրբ հոգւոյն այժմ և՛. ամէն„։ (Գաղափարուած է ՅԺԲ. մանրագիր բոլորգիր Ձեռագրէն Արզումանեան)։ 8. Թղ. 55բ։ "Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց, զոր ասացեալ է Եսայի վարդապետի՝ ի խնդրոյ վարդապետաց Սիւնեաց և առաջնորդաց վանօրէիցն՝ աստուածասէր կրօնաւորաց։ Զիմաստայեղձ և գովելի նամակս խնդրոյ ընկալայ ես թարմատար և տկարոգի Եսայի„ ևն։ - Վերջ Թղ. 57բ։ "Զի ծոյլքն ոչ միայն զինքեանս զրկեն (յ)աղաւթիցն, այլ և այլոցն զրկման պատճառ լինին՝ յորոց միջի հանդիպին. յորմէ զերծուսցէ զմեզ քրիստոս աստուած մեր. և նմա փառք յաւիտեանս„։ Գաղափարողն գրչագրիս, - այսպէս և օրինակք ինչ Պատարագի մեկնութեանց։ - Յովհաննէս Արճիշեցւոյ կը խորագբեն զայս Մեկնութիւն պատարագի. սակայն մենք դուրս թողուցինք այդ խորագիրը, քանի որ Եսայի վարգապետն է հոս խօսողն և խնդրագիրը ընդունողն։ Մեկնութիւնս և անոր յաջորդող երեք տազերը ընդօրինակուած են Զ. Ձեռագրէն Արզումանեանց, որ "միջակ դրիւք, նոտրագիր և անթուական էր„, կ'ըսէ օրինակող գրչագրիս։ 9. Անդ։ "Գրիգորի կաթողիկոսի (Աղթամարցւոյ)։ Գոյ յիս գիտութիւն, բայց խամրացեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 58ա։ "Ի թողուլ պարտապանին, եթող և մեզ նա. թողցէ յիսուս բազմաց, զոր պահանջեաց նա„։ 10. Անդ։ Երգ ռամկական (խառնագիր)։ "Աչերդ է թուխ, (յօն)երդ կամար, դու գեղետ(ց)իկ ես, Քաֆիր վարդի նման անուշահոտ ես„ ևն։ - Վերջ Թղ. 58բ։ "Զար կամս զատ չեներ զինչ որ դու կանես. Անսուր և անդանակ զարունս կու հանես...„ (թերի է)։ 11. Թղ. 59ա։ Աղեքսանդրի պատմութեան այլ օրինակ, զորոյ զտարբերութիւնսն դնեմ աստանօր, բաղդատեալ ընդ տպագրին մերոյ։ Տպ. էջ 3։ "Եւ այլակերպեալ զինքն աներևոյթ - Ձեռ. և այլակերպ զինքն աներևոյթ։ 10տ. "Խոյեղջերբ ալևոր - Չ. Խոյեղջիւր ալևոր„ ևն։ - Վերջ Թղ. 62ա. (էջ 55)։ "Ընծայս փոկ և գունդ և արկղիկ ոսկով - Ձ. Փոկ՝ որ է լախտ, և գունդ և արկղիկ՝ ոսկով„։ Միենոյն Ձեռագրէն արտագրուած են տարբերութիւնքս, որ, ըստ ընդօրինակողին, յամենայնի նման է մեր Մատենադարանի էրկբայական անուանեալ գրչագրաց, և ծայր ի ծայր է պարզաբանութիւն Խ. Կեշառեցւոյ, ուստի և կարելի եղած չէ բաղդատել տպագրութեան հետ ամբողջապէս. որով ստիպուած է գաղափարել նոյնութեամբ քանի մը էջ միայն։ Արդ՝ այս օրինակովս դժբաղդարար կը հաստատուի (§. 1. Թղ. 5ա) Կեչառեցւոյ յիշատակարանի մասին թէապէս յայտնած մեր տարակոյսը. այսինքն՝ թէ Խ. Կեչառեցի՝ Աղեքսանդրի պատմութեան վրայ ևս սրբագրութիւններ և բառացի մեկնութիւններ ըրած է, որոնք ապա ընդօրինակողաց ձեռքով բնագրին մէջ ևս անցուած են։ Եւ ահտ այս իսկ պատճառաւ Աղեքսանդրի պատմութեան Ձեռագիրներն երկու որոչ խմբի պարտին վերածիլ. այսինքն՝ նախակեշառեցեան ևյետ Կեզառեցւոյն։ Առաջին խմբին պատկանեալները համեմատութեամբ աւելի հարազատութեան

Content