Other notices
— - Bibliographic notice
299
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Զ. (ՈՏԱՆԱՒՈՐՔ)
1469 - 1469

ID
Number
299
Old record number
560
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Զ. (ՈՏԱՆԱՒՈՐՔ)
Start date
1469
End date
1469
Date details

1468-9 (տես վարը)։

Copy place
՝ Բիւրական գիւղ։
Reference
Type
Number of pages
343
Dimension
18x14 (13,1 x 10)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր փոքր, կոթատ և անարուեստ։

Codicology

28, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ դեղնագոյն։

Number of lines
19-20։
Binding

փայտեայ կաշեպատ, շագանակագոյն և զարդարուն։ Կողերու ներսը պատեալ է մութ կապոյտ շերտաւոր լաթով։

State of preservation

Թղ. 1-18, 257-343 լուսանցք և յատկապէս ստ. լուսանցաքղանցքն բրդգզեալ ենԹղ. 39ա, 189բ, 190ա, 250բ-251ա, 326ա. գրութիւնը քերծուած է 2-4 տողի չափ։ Թղ. 323, 329 զմելինով շերտուած են։ Կռնակի վերին և ստորին անկիւններու կաշին ճեղքուած, և ներսի կողմէն ալ կազմի կարը թեթև կերպով քակուած. կաշեայ ունելիքն ևս կըտրուած են. առաջին կողը ծախակողմէն նորոգուած է հասարակ սեկով։

Copyist
Մկրտիչ քահանայ։
Owner

նախ Մկրտիչ և Հալաֆ, ապա Խօջա Սիմէոն, ապա Մաղաքիա վարդապետ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Յովանէս և իր եղբայրն Բերամշայի։
Binder
նոյն (տես վարը)։
Parchment flyleaf

երկու կողմէն երկերկու թուղթք, մնազորդք հին Կտակարանի մեկնութեան, կամ պատմական գրութեան մը, միջին երկաթագիր Ձեռագրի մը։

Lettrines

խիստ ցանցառ և միագոյն, այն է աղօտ կարմիր, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

նոյնպէս ցանցառ են և միագոյն, որթապատեալ թռչուններով, ևն։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

9 հատ, մէկը մեծ, իսկ միւսները փոքր (տես Թղ. 15ա, 67ա, 87ա, 107ա, 131ա, 161ա, 169ա, 183ա, 215ա)։ Առաչինը (մեծ) է աղօտ դեղին և աղօտ կարմիր՝ սպիտակ յատակով. իսկ միւսները կարմիր և մանուշակագոյն՝ նոյնպէս սպիտակ յատակով։

Title text

կարմիր. այսպէս են յաճախ տնագլուխներն և տողերու կէսը. իսկ տողագլուխք առհասարակ երկաթագիր են մէկ մը կարմիր և մէկ մ'ալ սև փոփոխակի։

Blank pages

Թղ. 1ա, 160բ, 320բ։

Colophon

բազմաթիւ են, գլխաւորտպէս 1. Թղ. 316ա. կայ (կարմիր խորագրաւ և չափաւ) գրչէն, այսպէս, "Յիշատակարան գրոցս։ Փառք անծընին հաւր անեղի, և ծնիցելոյն իւր միածնի, հոգւոյն բղխմանն հայրենի՝ երրորդութեան միակի, որ ետ հասանել ինձ ի մարմնի՝ փափագանացս իմ ըղձալի. տալով զարժանն խնդրելի, իբր արժանոյ ինձ մեղսակրի։ Արդ ես նուաստ յամենայնի՝ Մկրտիչ անձն եղկելի, փափաքեցայ այս մատենի՝ աստուածաշունչ դատաստանի, որում չափեալ ի յոտանի սուրբըն Ներ(ս)էսըն Կլայեցի, որ է (և) անուն տառիս կոչի՝ յիւր նախագիծն Յիսուս որդի. որ բաւանդակ ի յինքն ունի՝ զուժ հին և զնոր Կտակարանի։ Այլ և զԳրիգոր Մագիստրոսի, և զներսէսին Լամ(բ)րաւնեցի, և զՅոհանու Եղընկացի զվանկեալն ի սմայ շարագրեցի. Նայ և Սիւնեաց Սըտեփանոսի զՈղբումըն սուրբ Էջմիածնի, և Վահրամայ հայոց դպրի՝ զարքայք Կլայիցըն պատմողի։ Այլ և Անյաղթ մեծին Դաւթի՝ զԲարձրացուցէքն ի յերգ Խաչի. և զՈւռհայու Եդեսայի՝ զՈղբըն շարեալ նոյն Ներսէսի։ Եւ այլ բազում աստի ու անտի՝ ըստ բաղձանացս իմ խնդրելի. ժողուեալ ի տուփ մի արարի, ըստ անուշ խնկոցն աւրինակի, նախ ի բուրումն մերըս հոգի, ապա այլում հանդիպողի. զի որ սովաւ զուարճասցի, յիշեսցէ զանձն իմ եղկելի։ Այլ և զծնաւղսն մերոյ մարմնի՝ որ կան տքնեալ ի տապանի, զհայրն իմ Յակոբ, և զԲազտադ մայրն իմ բարի։ Այլ և նախնեաց մեր հաւաստի զՊապ անուանեալքըն գովելի, և ամենայն արեան մերձաւորի, քրիստոս նոցայ ողորմեսցի։ Այլ և Հալաֆըն Մահդասի՝ իւր ծնօղաւքըն արժանասցի, զերանաւէտ ձայնըն լըսի. քրիստոս նոցա ողորմեսցի։ Այլ զաւակացըն մեր մարմնի՝ Մեսրոբի, Կարապետի, Յոհանէսի, Եփրիսինի՝ քրիստոս նոցա ողորմեսցի։ Այլ Աբրահամ քահանայի, Մաղթումի, Ասուդայի՝ քրիստոս նոցա ողորմեսցի։ Այլ և Բարսեղ քահանայի իւր ծնողաւքն ամենայնի քրիստոս նոցա ողորմեսցի։ Եւ մեր եղբարցն որովայնի, սոցին անուամբս որ յիշեցի՝ որ կան թաղեալ ի հող երկրի, պսակեսցին ընդ քրիս տոսի։ Այլ և զՊր՛. Բաբաճանի և զԹամար իշխանուհի՝ իւրեանց զաւակօքն ծաղկալի. որ են թիկունք մեզ ի յերկրի դէմ այլազգեաց բըռնաւորի, ու արդիւնարարք մեզ ի մարմնի և խնամարկուք ամէն բանի, տէր աստուածն ամենայնի՝ պահէ զնոսա անդրդուելի. և յետ աստեացս անցաւորի՝ տացէ զանանցն ըզբիւր բարի։ Եղբաւրորդոցն իմ պերճալի Յովանէսի և Գրիգորի՝ տացէ քրիստոս կեանս ի յերկրի։ Այլ և զծաղկաւղ և զկազմող Յոհանէսի, եղբայր նորին Բերամշայի. գրուին նոքա ի գիր կենդանի, ծաղկին ի փաոս յաւրն վերջի՝ հանդերձ ծնողօք ամենայնի։ Այլ և հոգևոր որդոյ մեր Գաբրիելի և նորագոյն քահանայի, տէր տայ սմայ իմաստ հոգի՝ կառավարիլ անփորձ յերկրի. զի յիշատակ մեր եղիցի, և պահպանիչ մեր տապանի։ Այլ և զԵղիսաբեդ մայրըն բարի և զհաւատով որ Վառվառի՝ տացէ քրիստոս վարձս բարի՝ յաւրըն մեծի դատաստանի։ Այլ և զՏեղերոյ արհեպիսկոպոսի, և զիւր միաբան ամենայնի, և ըզհանգուցեալ ի տապանի, տէր Անդրասի և Գրիգորի՝ քրիստոս նոցա ողորմեսցի՝ յաւուր մեծի դատաստանի, ամէն։ Այլ և զրաբունապետ վարդապետաց Գրիգորի և Սարգսի, պահեա(է) զնոսա քրիստոս յերկրի, քարոզող խրատիչ հայոց ազգի։ Այլ և նոցա տէրն ողորմի՝ որ երախտիք առ մեզ ունի, վարձահատոյց տէրն լինի։ Նայ և բոլոր քրիստոնէի, զքրիստոս աստուած դաւանողի, մեզ և մերոցն ամենայնի՝ առ հասարակ տէրն ողորմի։ Թվ. ՉԺԸ.ի, գրեցաւ գիրքս այս Յիսուս որդի, սկիզբն և աւարտ լինի ի Բուրական՝ ընդ հովանեաւ Տեղերոյ սուրբ Աստուածածնին և սուրբ Լրջակին (2), և սուրբ Յովաննէսիս։ Աւրհնեալ է հայրն անճառելի, աւրհնեալ որդին անքննելի, աւրհնեալ հոգին անպատմելի, երրորդութիւնն անզըննելի. ամէն„։ (Իսկ Թղ. 198բ, այն է Դաւիթ Անյաղթի Բարձրացուցէքէն վերջ, նոյնէն գրուած յիշատակարանը կը կրէ ԶԺԶ. հայ. թուականը. հետևաբար 2 տարւայ մէջ գրուած է Ձեռա2. Թղ. 317բ. Անմիջապէս կը յաջորդէ առաջնոյն, բայց անկէ տարբեր գրչութեամբ, այսինքն նրբագիծ և մանրկեկ բոլորգրով, նոյն գրչէն՝ այսպէս. "Քրիստոս աստուած, քո սուրբ ծնօղի բարեխօսութեամբ և ամենայն սրբոց քոց երկնաւորաց և երկրաւորաց, յորժամ գաս դատել զարդարս և զմեղաւորս, յիշեայ զմեղաւոր ծառայս քո՝ զՄկրտիչս, և զկենակից զՀալաֆ, և զմանկակոտոր զաւակն մեր՝ զՄեսրոպն և զԿարապետն, և զՅոհանէսն, և զԵփրիսին, և զհայրն մեր Աբրահամ քահանայն և զԱկոբն, և զմայրն մեր զԱսուդան, և զԲաղդատն, և զեղբարսն մեր զՄաղթումն, և զՄուրաթշին, զԿիրակոսն, և զՅոհանէս, և զքուերսն մեր Շնահորն, և զՍադատն։... Յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր զԲարսեղ ծահանայն և զծնողսն իւր... զՍաՅարչէն, զՍաւլթանչէն, զեվաթչէն, ընդ նմին զ(Յ)ուսէփ, զՊադրոն Աստուածատուրն, զՄեորան, Սաթըլմիշն, և զՀայրապետն, Նուրադին, և զԿարապետն, և զՔաւչբէկն, և զԱռաքելն, զՍաթիկն և Զըմրութն։ Այլ և աղաչեմ յիշել... զՆիկողոս քահանայն և զՍտեփանոս քահանայն, զՂաղար աբեղան, և զԱստուածատուրն քահանայն, զՅոհանէս աբեղան, զԲերամ, զՍարգիսն և զՄրութն, զՍադատն և զԹուխիկն, զԵ(Յ)ովանէսն, և զԳրիգորն Սալչուկն և զԴաւիթն, զԽաթունմէլիքն, և զՆիֆարն... զՆիկողոս քահանայն և զՍտեփանոս քահանայն, զՂաղար աբեղան, և զԱստուածատուր քահանայն, զՅոհանէս աբեղան, և զԲերամ, զՍարգիսն, զՍադատն, և զԹուխիկն, զՅովանէսն, և զԳրիգորն... Արդ գրեցաւ սայ ձեռամբ մեղապարտ և անիմաստ գրչի Մկրտիչ մեղաւոր ու անարժան քահանայի, ծնողացն ամենայնի և ամենայն արեան մերձաւորի, ի մենարանի Բիւրականի, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին և սուրբ Նշանի և սուրբ Յովանիսի, այլ և ամենայն սրբոցս որ աստ կան հաւաքեալ։ Գրեցաւ սայ ի թվիս հայոց՝ ԶԺԸ. ի կաթողիկոսութեան հայոց Տեառն Ռստակէսի, Ղանութեան Հասանբէկի։ Յայսմն ամի շինեցաւ պարիսպն Տեղերոյ Սուրբ Աստուածածնի. ձեռամբ Սարգիս վարդապետի, որ կոչի բիւրականացի. աստուած զինքն աւրհնի, որ Սուրբ Աստուածածնի դուռն ի բաց պահի՝ շաբաթ ու կիրակի, պաշ(տ)աւն ու պատարագ լինի, որ իսկի չխափանի...„ Թղ. 219ա. "Այլ յիշեցէք յաղօթս ձեր Տէր Խաչատուր, Տէր Մատթէոս, Տէր Յոհանէս, Տէր Ալիքսան, զԱնբերդոյ ժողովուրդ առ հասարակ. այլ և յիչեցէք յաղաւթս ձեր զԲուրական ժողովուրդս առ հասարակ, զԲէօշն և զիւր ծնօղք, զՊօղոս և զիւր ծնօղքն։ Այլ և յիշեցէք յաղաւթս ձեր զՆերսէս և զԾերոն, Յովանէս քահանայն, և զՏէր Աստուածատուր, զՏէր Յակոբ, զՏէր Սեթն, զՏէր Վարդան, զՏէր Մարատարոն, զՏեր Յովանս, զՏէր Ներսէս, զԿարապետ աբեղայն, զԳրիգոր վարդապետն, ղԳրիփոր աբեղայն և զՅոհանս գրագիր։ Այլ և յիշեցէք յաղաւթս ձեր զԿարապետ եպիսկոպոս և զՄկրտիչ եպիսկոպոս, և զԹադէոս եպիսկոպոս։ Եւ դուք որ յիշէք, աստուած ողորմի ասէք և զՀայր մեր յերկինս. աստուած ձեզ ողորմի առ հասարակ ի հանդերձեալն յաւիտենին ամէն„։ Վերջին յիշատակարանս թէպէտ և Մկրտիչ գրչի անունը կը կրէ և անոր ազգականաց անուանքը կը կրկնաբանէ, սակայն կամ երկու տարի վերջ, և կամ ուրիշ մէկն ըլլալ կը թուի ինձ. վասն զի բաց ի գրէն՝ գրութեան աղաւաղ լեզուն ևս, - ինչպէս նաև բազմաթիւ նոր անուններն ու ակնարկութիւնք իսկ, մանաւանդ թէ հակիրճ տարեգրութիւնքն, զետեղուած ընդ մէջ առաջին և վերջի մասին յիշատակարանիս, - նոյնը կը թուին հաստատել։ 3. Թղ. 1բ. դատարկ թողուած երեսին վրայ կայ՝ բոլորգրով՝ վերջին ստացողէն այս պէս. "Ես Խոծա Միմաւոնս գնեցի զգիրգս ի յայլաղգաց ձեռացն, և տվի յիշատակ Մաղաքիա վարդապետին, որ քանի ի ձեռքն առնու և կարդա, մեզի ողորմիս ասէ և մեր ծնաւղացն. և աղաչեմ զձեզ, ով սուրբ կարդաւորք, ով ոք որ պատահիք, ի սուրբ աղաւթս ձեր յիշեցէք, և աստուած զձեզ ի յիւր արքայութիւնն յիշէ. ամէն„։

Informations

. Ձեռագիրս յամին 1885 գնուած է և մտած հաւաքմանս մէջ, բայց չգիտցուիր թէ ուստի՞։ Մատեանս է Հաւաքածոյ քերթուածոց, հին, կոճղ և փարթամ։ Կը պարունակէ 70 և աւելի մեծ և փոքր քերթուածներ, և ամբողջական արձակ գրուածներ, այսպէս 1. Թղ. 2ա։ "Նախադրութիւն խրատական. Յաղակ(է)ս աղօթիցն. զոր արարեալ տեառն Ներսէսի, եղբաւր Գրիգորիսի. Հայոց վերադիտողի։ Աղաւթք հասարակաց քրիստոնէից մեծաց և փոքունց, արանց և կանանց, զոր պարտին ուսանել ամենեքեան„ ևն։ - Վերջ Թղ. 3բ։ "Այլ հաւասար լիցին ամենեքեանքն ուր և գրեսցեն։ Եւ ախմարքն ի գիրս ուղիղ գիտողացն տացեն գրել զսայ„։ բ. 2. Անդ։ "Ներսիսի հայրապետի ասացեալ՝ Աղաւթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց ի քրիստոս՝ առ սուրբ երրորդութիւնն և մի աստուածութիւն։ Հաւատով խոստովանիմ և երկիր պագանեմ քեզ, հայր և որդի և սուրբ հոգի անեղ և անմահ բնութիւն„ ևն։ Վերջ Թղ. 6բ։ "Եւ քեզ փառք և երկրպագութիւն անբաժանելի սուրբ երրորդութեանդ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Աղօթքիս անմիջապէս կը յարի (Անդ)։ "Որք հաւատով կայք յանդիման, սուրբ սեղանոյս արքայական„ ևն, պատարադի երգը, որ կը վերջանայ այսպէս. "Անդատապարտ ի ճաշակման՝ հացին կենաց անմահութեան. Աղաչեցէք ձայնիւ հընչմամբ՝ զպատարագեալն աստուածըն բան„։ 3. Անդ։ "Յովանէս թուր(լ)գուրացոյ ասացեալ. Վասն յարութեանն քրիստոսի։ Այսաւր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունքն ու զարդարին. Եւ հագնին ցեղս ի ցեղաց մանրահաւերն ի ծաղկոցին„ ևն։ - Վերջ Թղ. 8ա։ "Արդ ես տկար հիւանդ հոգով, դառնացեալ մեղաց լեղով. ծունկս անկեալ արտասուելով, առողջացո զիս քո շնչով (եղծուած է բառս)„։ բ. 4. Թղ. 8բ։ "Վասն տանջանաց դժոխոց. Տունք (Ծ)զ։ Յահեղ քննութեանց դատաստանին՝ երբ անբանք վնարին, այն է չար ժամ խաւարային, որ յոյս բարեացն հատանին„ ևն։ - Վերջ Թղ. 11ա։ "Այս ողբս երգոց նալխաստեղծին՝ որ դէմ բնութիւ(եա)նըս բարբառին. այս գուժող բոց միշտ կատարին յանցեալն երկրի և յապագին„։ գ. 5. Անդ։ "Վասն ողբալոյ Ադամայ. տունք ԺԲ։ Ադամ ասէ. Վայ աւուրն որ ես ստեղծայ, վայ այն ժամին որ խաբեցայ„ ևն։ Վերջ Թղ. 11բ։ "Վայ տանջանացն որ վերջք չկայ. վայ իմ ազգին որ անդ մնայ. վայ և եղուկ ինձ և նոցա„։ (Թուի յԱդամ գրոց Առաքելի Սիւնեցւոյ)։ 6. Թղ. 12ա։ Ցանկ (նիւթոց կամ կոչումնե րու), այբուբենի կարգաւ, սկիզբէն պակասաւոր։ "Աբելի. Է։ Աշտարակին. ԺԲ.„ ևն։ Վերջ Թղ. 13բ։ "Սողոմոնին. ՄԳ։ Գովեստ Ներսէսի. ՄԵ„։ Յանկիս կը յաջորդէ, Թղ. 14ա. "Տեառն Ներսեսի հայոց կաթողիկոսի նուէր մաղթանաց. Ներչափական տաղիւ, ըղձումն աղաւթից ներանձնական հոգւոց՝ զարթուցելոց մտաւք ի թըմբ(ր)ութենէ կրից, յիշատակաւ անցելումն իրին, (ն)երկայի և ապագայի. Յողրումն հեծութեան սրտի՝ խաւսք ընդ աստուծոյ։ Որ ոք փոխարկեսցէ զսայ այլում, զգուշասցի ուղղութեան բանի և գրոյ. զի եթէ մի տառ յաւելու և կամ նուազէ, կաղացեալ գտանին ոտք վանէիցն՝ ի չափոցն և ի բանիցն, աղաւաղեսցին վերծանութիւնքն„։ Այս հրահանգս, - որուն ամէն մէկ բառը գլխատառով գրուած է, - ինչպէս նաև նախընթաց 3անկը, հաւանօրէն յաջորդ մեծ Քերթուածին կբ պատկանին այն է Յիսուս որդի գրուածին։ 7. Թղ. 15ա։ Ներսիսէ Շնորհալւոյ։ "Յիսուս որդի՝ հաւր միածին և ճառագայթ կերպարանին„ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Յանցեալն յայժմուս, ւ՛ յապագային, և յանըսպառ յաւիտենին„։ - Անդ։ "Յիշատակ բանի գրողին մաղթանաց. ՃՂԳ. վեց հարիւր հայոց թուական. և յառաջին. սկըսելն բանըս գրեցաւ աղաւթական, երկհազարեան տամբք յանգական„ ևն։ Վերջ Թղ. 66բ։ "Յաւէտ յայժմուս, յապագայի, և յաւիտեանս յաւիտենի. ամէն։ Տունք. Ս.„։ բ. 8. Թղ. 67ա։ "Տեառն Ներսիսի հայոց կաթողիկոսի ասացեալ Բան հաւատոյ, ոտանաւոր տաղիւ չափոյ։ Խոստովանիմ ըզհայր անծին անեղ և անըսկիզբն„ ևն։ - Վերջ Թղ. 84բ-85ա, "Յանցեալն յայժմուս և յապագայ, երրորդ.թեանն միշտակայ։ Տունք վեցհարէ շ.„։ 9. Անդ։ "Յիշատակարան երգողին բանիս։ Վասն աստուծոյ խււիլ զայս բան, ինձ ոչ էր անգ և ոչ նըմաս. զ'ի սիրտ յիմար յանձն անարժան, ոչ է տսղի իմաստութեան„ ևն։ Վերջ Թղ. Հ6բ։ "Ի փառըս հաւր պատիւ որդւոյ։ " գոհութիւն տուողին հոգոյ։ Որ միշտ ես( սրարածոյ՝ յիմանալեացն և ի զգալւոյ„։ Հ. 10. Թղ. 87ա։ "Նորին բան ներտալան, ի խրատ հոգւոց համայնից. ի դիմաց երոյին տառից, տանց իւրաքանչիւրսն քառից։ յբն աստուծոյ զքեզ մերձակայ, լինել խրատէ թէ հաւատա„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "Սուրբ հոգևոր բանըս պէսպէս, որոց նըպաստ եղև Ներսէս„։ դ. 11. Թղ. 91ա։ "Նորին հաւատոյ՝ վասն անեղին և եղելոյ, բարառնաբար. Ի դիմաց հայկական տառից չափաբերմամբ ոգեալ ի Ներսիսէ կաթողիկոսէ։ Այբն՝ անսկիզբն ասէ զաստուած, անեղ բնութիւն ոչ արարած„ ևն։ Վերջ Թղ. 33ա։ "ԶՆերսէս յիշել մի դանդաղիք, որք զուարճանայք ի յայսոսիկ։ Տուք փոխարէնն զոր պարտիք՝ զաղաւթըս սուրբ, զոր պաղատիք„։ ե. 12. Անդ։ "Նորին Ներսէսի՝ ի խրատ մանկանց ուսումնականաց. Ի դիմաց այբուբենիս տառից՝ ոտանաւոր չափմամբ։ Այբն առաջին ըզքեզ տղայ, հանէ յիմաստ(ը)ն գերակայ„ ևն։ - Վերջ Թղ. 95ա։ "Եթէ ի յայս սէր բորբոքիս, անանց կենաց ժառանգ լինիս„։ զ. 13. Անդ։ "Ներսիսի բան մաղթանաց։ Աստուած անեղ անհասական, հաւր գթութեանց ինձ ողորմեայ„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Քեզ գոհութիւն երգեմք ընդ հաւր, և ընդ հոգւոյդ այժմ յարակայ„։ է. 14. Անդ։ "Նորին տեառն Ներսէսի՝ թուղթ մխիթարական, առ ոմն իշխան արևելեան. Վասն որդոյ իւրոյ տարաժամ մեռանելոյ։ Անտես է յոյսն աստուածային, 'ստ առաքելոյ անսուտ բանին„ ևն։ - Վերջ Թղ. 97բ։ "Յուցցէ զորդին ձեր գերափառ, աւրհնել նովաւ զտէրն անդադար„։ ը. 15. Թղ. 98ա։ "Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի՝ Բան հոմերական ասացեալ յիշատակարան Առակացն Սողովն(մ)ոնի, ըստ տառից այբուբենից։ Աստուածեղէն հոգւովն ի սմա՝ խաղաղութեան անուն արքայ„ ևն։ Վերջ Թղ. 98բ։ "Քոյր կոչելով աստուածակառք, յաննիւթական տարաւ քաղաք„։ թ. 16. Թղ. 99ա։ "Անդրադարձութիւն տառի. յիշատակարան։ Քաղցրագունիս այս մաղթանօք, լցեալ հոգիս մեռեալ մեղօք„ ևն։ Վերջ Թղ. 99բ։ "Աւարտ բանիս, տէր, ողորմեա, առհասարակ մեզ և նոցա„։ Ժ. 17. Թղ. 100ա։ "Վերստին յաւելուած ըստ անուան ոգողին եւ ըստ անուան գծողիս՝ նախագիծ տառիս։ Այր մարգարէ աստուածաբան, և իմաստուն յոյժ խոհական„ ևն։ Վերջ Թղ. 101ա։ "Էիդ միում, երրեակ անձին երգել միշտ փառս ընդ սրովբէին„։ ծա. 18. Անդ։ "Տեառն Ներսեսի հայոց կաթողիկոսի ասացեալ՝ Յաղագս երկնից և զարդուց նորա. Ի դիմաց նորին բարառնաբար՝ չափ երկոյտասանիցն պարզեալ ոտից. ի խնդրոյ առն բժշկապետի և աստեղագիտի Մխիթարայ։ Իմ եղական գոլով բնութիւն և սկզբնական, ի յանեղէն ձըգեալ կամարն անզուգական„ ևն։ Վերջ Թղ. 105ա։ "Նայիմ յերկինս և նըկատեմ զայս ամենայն, և փառս տամ անեղ բնութեան արարչական„։ ժբ. 19. Անդ։ "Նորին՝ ի խնդրոյ անուան նախայգիծ տառիս տանց ասացեալ։ Միշտ էիդ անեղ բնութիւն բնաւորեցան, անեղիդ անմահութիւն հետևեցան„ ևն։ - Վերջ Թղ. 106ա։ "Նմա փառք յայսմ յաւիտեանս՝ որ ընթացաւ, և յանկէտ յաւիտենին՝ որ կայացաւ„։ ժգ։ 20. Անդ։ "Անձին զղջացելոյ՝ խոստովանութիւն յանցանաց, ողբերգական ձայ նիւ խօսք ընդ աշխարհի՝ երրակի բանի, ըստ իւրաքանչիւր այբուբենից. Տեառն Ներսեսի Կլայեցւոյ ասացեալ։ Աշխարհ ամենայն, յՈւրԲայի ողբըն գտիր։ Տունք Լ.„։ ծդ. 21. Թղ. 107ա։ "Շարադրութիւն հոմերական՝ վիպասանութեամբ. Սակս հայկազնոյ սեռի, եւ Արշակունեաց զարմի՝ ի սկզբանց մինչ ի վախճան. Ասացեալ տեառն Ներսեսի հայոց կաթողիկոսի՝ յիւրական նախնիս, ի համբակութեան ելով տիս, Պարտական է հաւր՝ որդի, հատուցանել վարք ծընողի„ ևն։ - Վերջ Թղ. 129բ։ "Ի հինգհարիւր թիւ կատարեալ, Եւթանասնից ի նոյն յանկեալ, Կատարեցաւ բանս չափեալ, ի համբակէ նուաստացեալ։ Տունք ՊՀ.„։ 22. Անդ։ "Գրիգորիսի վկայասիրի կաթողիկոսի ասացեալ։ Է յիս գթութիւն, բայց համրացեալ է. Գոյ երկիւղ բարեաց՝ այլ շիջանի միշտ„ ևն։ - Վերջ Թղ. 130ա։ "Թողցէ յիսուս բազմաց, զոր պահանջեաց նայ„։ բ. 23. Անդ։ "Նորին՝ այլով եղանակաւ. Խաւսք ընդ աստուծոյ։ ՄԷ։ Առաւաւտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ. բըղխումն ի հաւրէ, բըղխեայ ի հոգոյս, բան քեզ ի հաճոյս„ ևն։ - Վերջ Թղ. 130բ։ "Քաւիչ յանցանաց, քաւեայ զօրհնաբանս, քեզ երգել զփառս„։ Երգս ընդհանրապէս Ն. Շնորհալւոյ կը խորագրեն Ձեռագիրք, օրինակս եզականութիւն մը կը կազմէ։ Եթէ հաւաբողէն կամ գրչէն սխալմամբ Վկայասիրին տրուած չէ, նոր յայտնութիւն մը կրնայ համարուիլ այս։ 24. Թղ. 131ա։ "Գրիգոր Մագիստրոսի ասացեալ՝ ընդ անաւրէն տաճկին Մանուչէի, որ պայքարէր ընդ սմա. և յաղթե(ա)լ ի սմանէ եղև քրիստոնեայ։ Մեծ են գործք աստուածային, և սքանչելի(ք) նորա բանին„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Տէր իմ, ընկալ զհայցուածս նոցին, և կատարեա զիղձըս սըրտին։ Որում քեզ փառք և գոհութիւնն, ընդ հաւր յաւէտ ի սուրբ հոգին„։ Քերթուածիս վերջը անմիջապէս կը յարի Մագիստրոսի ընդարձակ յիշատակարանք, յորում կը պարզէ մեզ իր 1000 տուն այդ մեծ քերթուածը գրելուն բուն շարժառիթը, չորս օրուայ մէջ, և կը սկսի. "Ի թվ. հայոց. ՆՂԳ. լինելով իմ Գրիզոր Մագիստրոսի Հայոց՝ ի յաստուածապահ քաղաքն Կոստանդնուպաւլիս, ի ժամանակս բարեսէր և քրիստոսապսակ արքային Կոստանդեայ Մունա(ո)մախի„. և կ'աւարտի (Թղ. 160ա)։ "Զի նոքա մեծագոյն գովէին զպարծանս իւրեանց ըզԿուրւնն վարկանելով՝ վասն Կածային, զոր յայժմ յամօթ եղեն շնորհաւքն քրիստոսի, որ է աւրէնեալ յաւիտեանս, ամէն„։ (Ուր մանր պարագայիւք կը պատմէ իր և Մանուչէի մէջ եղած կրոնական, դիտական և քերթողական պայքարներն և անոր դարձը։ Օրինակս ունի զգալի տարբերութիւններ Վենետկոյ 1868ի հրատարակութենէն։ Հմմտ. Տազասացութիւնք Գր. Մագ. Պահլաւունւոյ. ՊԱՏՃԱՌ ՈՏԱՆԱՒՈՐ ԲԱՆԻՑՑ)։ 25. Թղ. 161ա։ "Տեառն Նե(ր)սեսի ասացեալ զբանն Դաւթի՝ Անյաղթ Փիլիսոփայի, որ ասէ վասն խաչին Քրիստոսի։ Բարձրացուցէք զտէր աստուած մեր միաբան, մարգարէն կանխաձայնեալ տայ մեզ հրաման„ ևն։ Վերջ Թղ. 168բ։ "Եկեղեցի այսաւր պարէ, պայծառ նըշանս ձայնիւ պատուէ. զյիսուս ի սմա փառաւորէ, այժմ և յապայն որ գալոցն է„։ 26. Թղ. 169ա։ "Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ. Յաղագս վարուց մեծի հայրապետին տեառն Ներսեսի Կլայեցոյ, Հայոց կաթողիկոսի և տիեզերալոյս վարդապետին. Ասացեալ տեառն Ներսեսի Լամբրոնացւոյ, արքեպիսկոպոսին Տարսոնի Կիլիկեցոյ. և սորին հարազատի որդոյ դստեր եղբաւրորդւոյ։ Աւգնեա յիսուս քրիստոս որդի աստուծոյ կենդանոյ։ Վարժել ստիպէ հարկ տէրունի. զդադարումն իմոյ բանի„ ևն։ - Վերջ Թղ. 183ա։ "Այժմ ընդ պետրոսեանս ես ի կարգի. թագաւորեալ ի յապառնի։ Հայցեայ լինել մեզ լսելի՝ զեկայք աւրհնեալքըն հայրենի„։ (Չափական արուեստին մէջ շատ ստորև կը մնայ Լամբրունացին քան զհամանուն իւր Կլայեցի)։ 27. Անդ։ "Բան բարառնական՝ ոգեալ դիմառնաբար ի դիմաց Վաղարշապատու սուրբ կաթողիկէին. Ողբք աւաղականք և ձայնք աշխարականք, լցեալք անհուն հեծեծանաւք՝ վասն աւերման աշխարհիս Հայոց, և բնաւին սպառելոյ հայրապետութեան և թագաւորութեան համագունդ իշխանութեամբն. Շարեալ չափաբան բերմամբ՝ հոմերական արհեստի, ի Ստեփանոսէ Սիւնեաց այցելուէ, ի խնդրոյ շնորհազարդ վարդապետի՝ Խաչատըրոյ Կեչառուեցի(ւոյ). Ի թվ. ՉԽԸ։ Ձայն բարձրագուժ և ահագին նման աւդոցդ որոտացին։ Կանչիւն ահեղ և սաստկագին, գայ ի դաշտէդ Այրարատին„ ևն։ - Վերջ Թղ. 190բ։ "Ընդ որս և ինձ բաշխէ փչրան՝ ի սեղանոյ իւր որպէս շան. եւ նմա փառք միշտ յաւիտեան, այժմ և յաւէտ և անվախճան„։ (Հմուտ պատմագրի հաւասար քաջ չափաբան ևս կ'երևի Սիւնեաց դիտա28. Թղ. 191ա։ "Ի Ներսիսէ սուրբ Շնորհալի՝ եղբաւր մեծին Գրիգորիսի, հայաստանեաց պատրիարգի՝ զարմից մերոյն սուրբ Գրիգորի. Բան բարառնական՝ տաղիւ չափեալ հոմերական, խաւսեալ բանիւ ողբերգական՝ վասն Եդեսեայ մեծի առման, ի թուականի ԵՃԻ և իննըսուն՝ ընդ երեկի, Ի և Գ. դեկտեմբերի, յերրորդ ժամու յաւր շաբաթի։ Արդ ողբացէք եկեղեցիք, հարսունք վերին առագաստի„ ևն։ Վերջ Թղ. 209ա։ "Արդ զմըրուրըն վերջնական՝ արբցես և դու ըզգլորական„։ 29. Թղ. 209բ։ "Տեառն Ներսէսի՝ ա(յ)ս են հանելուկ։ Ասացեալ է ի գրոց։ [Սատանայ). "Կաթողիկոսն էր անխալատ, յիւր վիճակէն ոք չէր ի զատ. այնչափ մեղանք արար նա շատ, տէրն վճիռ մահու եհատ„ ևն։ - Վերջ Թղ. 213ա. [Աղուհաց]։ "Զորաճաշակ սուրբ միակեաց, երեկ առ մեզ շատ քարոզեաց. քրիստոս յարեաւ զինքն հալածեաց, հանգոյն թւոյ հանգիստ շնորհեաց„։ 30. Թղ. 213բ։ Նորին։ "Աշխարհ ամենայն, առ իս նայեցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 214ա։ "Քեզ միշտ մերձ ծանիր՝ քուն մահու եկեալ, քննօղ դատաւորն„։ - Անդ։ Անմիջապէս կը յարի (առանց խորագրի) հետևեալն. "Նորոգող հնութեան մարդկան, զիս նորոգեա ի կեանս անմահս։ Երեքսրբեան մի տէրութիւն, մաքրեա զհոգիս, զմիտս և զմարմինս։ Րոտեա և մի լրութիւնն և զիս, կաթողիկե եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 214բ։ "Գոչել ձայնին քերովբէից, քեզ աւրհնութիւն միշտ յաւիտեանս„։ Վերջին երգս՝ բարառնական յարասութիւն մ'է առաջնոյն. և անոր հետ կը կազմէ ԼԶ. տունս։ Հաւանօրէն ուրիշէ մը յօրինուած ըլլալու յարմարութիւնն ունի՝ քան թէ Շնորհալիէն, զի չունի ասոր շեշտն և սահունութիւնը։ 31. Թղ. 215ա։ "Յոհանիսի վարդապետի Երզընկեցոյ. Ի խնդրոյ ուսումնասէր և բարեպաշտ իշխանին Հայոց Ապլոյի. Բան ինչ ի յիշատակ սիրոյ. Եւ նա գրեաց Յաղագս երկնի և ղարդուց նորին։ Յամենահրաշ գործս արարչին որ գոյացան, Մեծ և ահեղ սքանչելիք ներգործեցան„ ևն։ - Վերջ Թղ. 235ա։ "Զի ընդ սրբոց արժանացեալ գումարք լըման, երրորդութեանըն տալ ըզփառս միշտ անվախճան„։ 32. Անդ։ "Յոհաննէս վարդապետի ծործորեցոյ՝ ոգեալ ի չափ մերոյին տառից, ոտանաւոր ձևով։ Այբն՝ արարած ըզքեզ ասէ. Մահկանացու ի բնութենէ. մերկ ես եկեալ ի յարգանդէ, մերկ դառնալոց ես ի յաշխարհէ„ ևն։ - Վերջ Թղ. 237բ։ "Նըման իննեակ դասուց յերկին, որք են սկսեալ ու ոչ դադարին„։ 33. Անդ։ Որդի իմաստուն գլխոյն (Առակաց)։ "Նորոգ ծնունդ որ յերկիր գաս. Եւ յերկարեալ կենօք մընաս„ ևն։ - Վերջ Թղ. 238ա։ "Սրտիւ ընդ նոյն իսկ միանաս, և յետ աստեացս առ նա գնաս„։ 34. Անդ։ Փառք աստուծոյ գլխոյն։ "Բանիդ ընդ հօր էականի՝ և ճշմարիտ Սողոմոնի„ ևն։ Վերջ Անդ։ "Ինձ ողորմեա քում ծառայի, տառից գրողի տէր Ներսեսի„։ 35. Անդ։ "Երգերգոց գլխոյն։ Նորոգելոյս ի քէն յիսուս, և ի մեղաց խաւարելոյս„ ևն։ - Վերջ Անդ։ "Երևելի յայս կենցաղոյս յիմանալիդ փոխել ի լոյս„։ Երեք հակիրճ ոտանաւոր հատուածներս ելած են Ն. Շնորհալոյ գրչէն, իբրև յիշատակարաններ երեք գրոց Սողոմոնի։ 36. Թղ. 239ա։ "Պատմութիւն ազգիս Հայոց՝ գրեալ բանիւ յոտին չափուց, Վահրամայ դպրի Հայոց՝ ի Սիս հայոց քաղաք Կիլիկեցւոց, զոր և խնդրեաց սրտից խորոց՝ մեծն Լևոն արքայն Հայոց։ Ի Ներսէսէ սկսեալ զպակսոց, պատմել զարքայք Կիլիկեցւոց՝ որ են Ռուբինեանք։ Ի Ներսիսի լուսայզարդեալ հայրապետին զայսքան գրեալ, զպատմութիւն Հայոց առեալ՝ ոտանաւոր տաղիւ չափեալ. առ ի նախնեաց անտի սկսեալ՝ մինչև յինքն հասուցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 257բ։ "Որ է աւրհնեալ յամենայնի, այժմ և յանբաւ յաւիտենի. ամէն եղիցի, եղիցի„։ 37. Անդ։ "Երգ վասն Էջմիածնին (Առաքելի)։ Ահայ ասեմ բան գովեստի, մաւրըն լուսոյ սուրբ տաճարի, աստուածորդւոյն իջման տեղի՝ ամենազաւր թագաւորի„ ևն։ - Վերջ Թղ. 259բ։ "Յաւուր մեծի դատաստանին՝ արժան լինին եկայք ձայնին„։ 38. Թղ. 260ա։ "Գովասանութիւն Սաղմոսին՝ ի Առաքել վարդապետէ ասացեալ։ Իմանալի այս բուրաստան, տնկեալ հոգւովն աստուածական. որով Դաւիթ էր ընթական. գրիչ հոգւոյն իմաստութեան„ ևն։ - Վերջ Թղ. 261բ։ Նայ և լսողք այս խրատիս, ասէք սըրտիւ տէր ողորմեայ, խնդրող Գէորգ քահանայի և Առաքել վարդապետի„։ 39. Անդ։ "Յիշատակարան այլ ումեմն։ Սկիզբն առնեմ խաւսից և գովութեան վասն բարեաց, գովեմ (զիւ)ր սիրելի հոգւոյ եղբայրն և պարծանաց. յամէն ի բերանոյ լի կատարեալ սիրով գոված. վասն այն ես այլ կամիմ քաղցր խաւսիլ ի յիւր դիմաց։ Պարոն մեր խաղաղական կենօք կեցած, յերկնաւոր թագաւորէն և յարքայէն ես դու սիրած„ ևն։ - Վերջ Թղ. 262բ։ "Ինքն պահէ աջովն իւրով զքեզ ի մուրաթտ զուարճանաց, ու որ սրտով քեզ չար կամի„։ (Խրատս է դրուատեօք համեմուած, բայց ոտանաւորը կը կաղայ յոյժ)։ տ. 40. Թղ. 263ա։ "Տաղ սուրբ աստուածածնին. Ի Պլզոյն վարդապետին ասացեալ է։ Առաջնաճաշակ պըտղոյն՝ մահուան առաջին մարդոյն եղեր անիծից լուծիչ, մայր Մանուէլի սուրբ կոյս„ ևն։ - Վերջ Թղ. 264ա։ "Քեզ, ով տիրածին սուրբ կոյս, երկըրպագեսցուք մեզ յոյս. փառաւորեսցուք զյիսուս, մայր Մանուէլի„։ (Յոյժ գեղեցիկ են այս և յաջորդքն նոյնէն ոգեալ)։ բ. 41. Թղ. 264բ։ "Տաղ աւետեաց աս տուածածնին՝ ապրիլ. Է։ Յամսեանն վեցերորդին Կար(ա)պետին, բանաբեր հրեշտակն եկեալ առ սրբուհին„ ևն։ - Վերջ Թղ. 265ա։ "Փառաւոր Յովսէփն ասաց առ սրբուհին, քեզ ամէնքս երկըրպագեմք աստուածածին„։ գ. 42. Անդ։ "Տաղ աստուածածնին։ Տունկ անմահութեան բողբոջեցար սուրբ կոյս, ծաղկաբար ծընար զանմահ պըտուղն յիսուս„ ևն։ Վերջ Թղ. 265բ։ "Սուրբ հարսն անեղին դու կոչեցար սուրբ կոյս, զիւր սուրբ միածինն մարմնով ծընար զյիսուս„։ դ. 43. Անդ։ "Տաղ աստուածածնին։ Աստուածածին մայր լուսոյ՝ տաճար բանին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 266ա։ "Ժողովեալքս ի քէն հայցեմք, արտասուելով աղաչեմք, մայր աստուծոյ դաւանեմք, աստուածածին մայր լուսոյ„։ 1.44. Անդ։ "Տաղ աստուածածնին։ Մայր աստուծոյ Մարիամ, դուստր դաւթեան թագազարմ, ծընար մարմնով զնոր Ադամ որ նորոգեաց զհինն Ադամ„ ևն։ - Վերջ Թղ. 266բ։ "Ի քէն հայցեմք, մայր կենաց, մաքրել զմեզ ի մեղաց. հայցմամբ առ տէրն աշխարհաց՝ որում պատիւ սրբասաց„։ զ. 45. Անդ։ "Տաղ աստուածածնին։ Անարատ տաճար և առագաստ լուսոյ, մայր անհարսնացեալ աստուածածին միշտ կոյս„ ևն։ Վերջ Թղ. 267բ։ "Արժանաւորիլ ընդ անմարմնոց դասուցն, փառս վերահընչել երրորդութեանն միշտ„։ է. 46. Անդ։ "Տաղ յարութեան քրիստոսի աստուծոյ մերոյ։ Մարտըն կու գայ ծաղկըներով, (յ)երկ(ն)ից հ(ր)աւէրն կարդալով. հրեշտակապետք փառըս տալով, յորժամ հայոց զատիկն գայ„ ևն։ - Վերջ Թղ. 268բ։ "Յամեն մեղաց ձեռք լուանան՝ յորժամ հայոց զատիկն ը. 47. Անդ։ "Ողբ դատաստան(ի)։ Վերջին յաներեկ աւուր և համառաւտին, յորժամ սասանին տարերք գալստեամբ փրկչին„ ևն։ Վերջ Թղ. 269ա։ "Սուրբըդ սրբոց, տէր մեր քրիստոս, քեզ փառատրութիւն ընդ հաւր և հոգւոյն յաւիտեանս ամէն„։ թ. 48. Անդ։ "Տաղ մանկանցն։ Արթունք զուար(թ)ու(ն)ք՝ բանիւ բանաւոր ծիծռունք. գարնան աւետիս, դրախտին գոյն ըզգոյն ծաղկունք„ ևն։ - Վերջ Թղ. 269բ։ "ՅՊետրոս հարցանէր՝ փա զձեզ արածել գառունք, փըթեալ վարդենիք՝ քրիստոսի ջոկեալ եղունք„։ ծ. 49. Անդ։ "Տաղ գեղեցիկ։ Անմահ բնութիւն առի, ու մահու աւրըն մոռացայ. բերանս իմ չարեաց պատճառ, վայ լռեր՝ որ ես չիմացայ„ ևն։ - Վերջ Թղ. 270բ։ "Փրկիչ բոլորից ստեղծիչ, ստացիր զփառս յարակայ. քրիստոսի հաւր հոգւովն և անուն նորա մեծանայ„։ անեղ անպարագիծ և անզննայ, բան ի յառաջ հաւրէ ծընաւ յուսով արքայ„ ևն։ - Վերջ Թղ. 271բ։ "Հաւրըն փառք, որդոյն պատիւ և սուրբ հոգւոյն այժմ յաւիտեան„։ Տաղերէս առաջինը միայն Պլուզ վարդապետի անունը կը կրէ, իսկ միւսներն անանուն են. ուստի երկբայական է որ ամէնքն ևս իրեն ըլլան։ 51. Անդ։ "Ողբ Գրիգոր վարդապետին (Աղթամարցի2)։ Աղաչեմ ըզձեզ եղբարք՝ սիրովն աստուծոյ, բանից իմոց ունկն դրէք վասն ձեր հոգւոյդ„ ևն։ - Վերջ Թղ. 272ա։ "... թիւն է այն մարդոյն զոր տէրն յինքն առնու, և ք... մբ փառօք փայլին արդարք ընդ հաւր և հոգոյ„։ բ. 52. Թղ. 272բ։ "Տաղ խրատական։ Յամենայն մեղաց ի զատ ասէ դու կացիր, և յաւրէնս աստուածային միշտ մերձեցիր„ ևն։ Վերջ Թղ. 273բ։ "Սիրէ զաստուած ի վեր քան զհոգիդ քո, և զհոգիդ քո առաւել քան զմարմին քո, առաւել քան զընկերին քո. և զհոգի քո ընկերին՝ քան զմարմին քո„։ 53. Անդ։ "Տաղ Ղազարու։ Լըսէ զմեծատան առակ, ագանէր բեհեզ ծիրանի միշտ ուրախալի„ ևն։ - Վերջ Թղ. 274ա։ "Քեզ այդր տանջել պիտի, ժամանակ որ ոչ անցանի, վճարի քո ճարդ ի՞նչ լինի„։ 54. Անդ։ "Տաղ աստուածածնին։ Խընկի ծառի նման ես, պտուղ դու քաղցրահամ ես„ ևն։ - Վերջ Թղ. 275բ։ "Արդ աւրհնեալ է հայրն, և համագոյ որդին, հոգւոյն ճշմարտի փառք յաւիտեանս ամէն„։ 55. Անդ։ "Տաղ յարութեան։ Դասքն հրէական էին պահապան՝ սուրբ գերեզմանին որ եդաւ մարմինն աննըման„ ևն։ - Վերջ Թղ. 276բ։ "Փառք հաւր անեղին, որդւոյն միածնին, պատիւ սուրբ հոգւոյն՝ որ այսաւր մեզ ազատեցին„։ 56. Անդ։ "Տաղ մկրտութեան։ Ո՞վ զարմանալի խորհուրդս այս մեծ յայտնեալ. արարիչն աստուած ի յորդանան եկեալ„ ևն։ Վերջ 277բ։ "Հոգի ինձ է՞ր ես խռովեր կամ վասն որոյ, միթէ ականջըդ քո հասել ձայն իմ լալոյ. լուր, լնուս զաչքրդ ու թափես նման գետոյ„։ 57. Թղ. 279բ։ "Տաղ յարութեան քրիստոսի։ Յովսէփ Արեմաթացին՝ առ Պիղառ(տ)ոս դպոնդացին՝ խնդրէր զՆայզաւրացին„ ևն։ Վերջ Թղ. 280ա։ "Երկուս երկուս առաքէր, զորդիս մարդկան մկրտէր. զհայր և զորդին աւրհնէին և սուրբ զհոգին գովէին„։ 58. Անդ։ "Տաղ յարութեան քրիստոսի։ Ի շաբաթու գիշերին՝ կանայքն յիրար ժողովին. Ի գերեզման երթային որդւոյն ի մարմին„ ևն։ - Վերջ Թղ. 280բ։ "Աւրհնեալ է քս. 50. Անդ։ "Տաղ պ'(ահոց)։ Աստուած հայր կենդանին, աւրհնեալ որդին միածին։ Ասոր կը յաշորդեն (Անդ) Նարեկէն։ "Ընկալ քաղցրութեամբ տէր աստուած հզաւր„ ևն։ - Թղ. 308ա։ "Աղաչեմք զքեզ տէր և գոհանամք„ ևն։ Թղ. 309ա։ "Որդի աստուծոյ կենդանոյ„ ևն։ Անդ։ "Աղաւթք սուրբ վարդապետին Գրիգորի Նարեկ"։ Եւ արդ ի վերայ այսքանեաց յուսահատութեանց„ ևն։ - Թղ. 311ա։ "Վերստին յաւելուած կըրկին հեծութեան նորին հսկոդին։ Առ նոյն աղերս մաղթ։ Եւ արդ զի՞նչ զործեսցես անձն իմ կորուսեալ, կամ ո՞ւր թաքիցես„ ևն։ Վերջ Թղ. 312ա։ "Ով անանէդ ի բարձրութեանց, և ի հոգևոր հաստատութեանց, և հարուածեալդ աւրհնելոց„ 66. Թղ. 312ա։ "Խոստովանութիւն՝ Վարդան վարդապետին ասացեալ։ Հաւատով խոստովանիմ և հաւատամ զսուրբ երրորդութիւնն և զմի աստուածութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 313բ։ "Արդարոց կեանք յաւիտենական, և մեղաւորաց տանջանք յաւիտենական„։ 67. Անդ։ "Վարդան վարդապետին ասացեալ. Սեղան աւրհնել։ Արդ բարեխաւսութեամբ սուրբ աստուածածնին և աղաւթիւք ամենայն սրբոց, տէր աստուած, զննջեցեալսն ի մէնջ և զփոխեալսն առ քեզ՝ ընդ երկնաքաղաքացոյն Պօղոսի և Յովհաննու դասեսցես, ևն։ - Վերջ Թղ. 314ա։ "Եւ զամենեսեան առ հասարակ աւրհնեսցէ հոգևոր աւրհնութեամբն որ ոչ անց(ց)է. և նմայ փառք յաւիտեանս, ամէն„։ 65. Թղ. 314բ։ "Վասն շարականաց թէ ով ոք ասացեալ և յորում ժամանակի։ Որ նախիմաց՝ որ է ծնողացն աստուածածնին Յովակիմայ և Աննային՝ մեծ հոգելից վարդապետ Վարդան յարևելից„ ևն։ - Վերջ Անդ։ "Իմաստութիւն երկնային, և այլ շարական՝ զոր տեղիս տեղիս զթերին ելից Ներսէս էրգեցողն. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Անկատար է տեղեկութիւնս)։ 69. Թղ. 315ա։ Խորհրդածութիւն զծայրաքա։ կիրառութենէ սաղմոսաց և մեղադրութիւն։ "Զսաղմոս(ս) Դաւթի՝ մանաւանդ թէ զերգս հոգւոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ոչ յիշեն զասացեալն ի Դաւթա, եթէ սաղմոս ասացից և ի միտ առից. և զհրամայեալն ի Պօղոսէ, եթէ սաղմոս ասացից մտօք, սաղմոս ասացից հոգով„։ (Հմմտ. Յովհ. Գառնեցի)։ 70. Անդ։ Բան և հանելուկ՝ վասն սաղմոսաց չափաւ։ "Եղբայր, ինձ միտ դիր դու հոգով, տեսի տաճար մի լի լուսով, շինուած կազմած ութ անկիւնով„ ևն։ - Վերջ Թղ. 315բ։ "Արդ դու, ով լուսամիտդ, ըստ հանճարեղին Փառեկա, ով եմ՝ տես զիս (զ)գուշութեամբ, զի մի շառագոյնիցիս, որպէս անպատեհիցն անուն„։ (Վերջը կայ չորս տող դաւանութիւն մը՝ միաւորեալ բնութեան քրիստոսի)։ 71. Թղ. 318բ։ Տարեգիրք կամ ծամանակա գովեալ հոգին ճշմարիտ, փառք յաւիտեանս ամէն„։ 59. Անդ։ "Անձինք ամէնաւրհնեալ սուրբ աստուածածնին։ "Արևելք գերարփին, և աւթարան լուսածին„ ևն։ - Վերջ Թղ. 283բ։ "Արժանի լիցուք պտղոյ դրախտին, երանաւէտ կենացտ եկին (տնկին)„։ (Հմմտ. Կիրակոս. նոտրագրուած վերջի բառերով, եթէ ուղիղ են, կը սրբագրուի տպագրութեան սխալը "տընկին„)։ 60. Անդ։ "Տաղ սուրբ Յովաննէս Մկրտչին գլխատման։ Յորժամ կամէր հայրըն գըթած ազատութիւն ազգի մարդկան, առաքէր զԳաբրիէլ առ Զաքար(ի)այ մեծ քահանայն„ ևն։ Վերջ Թղ. 284։ "Առաքեաց արքայն դահիճ, բայց նայ գնաց յոյժ„։ (Թերի է, զի մէկ թուղթ մ'ինկած է)։ 61. Թղ. 285ա։ "Քարոզ մեծի ուրբաթի սգոյն, ի բան առաքելոյն. Կտակ յետ մահու հաստատուն է։ Սովորութիւն է մարդկան՝ յորժամ մեռանի ոք ի յայլ տեղիս, և առնէ կտակ, ևն։ - Վերջ Թղ. 295բ։ "Վասն որոյ թէ մեղաւոր մարդ այսաւր սոցա սգոյն ընկերակից լինի և արտասուս հանէ ի մահն քրիստոսի, հաւատամ յաստուած թէ ընդդէմ բազում ժամանակաց արտասուացն համարի աստուած, և քաւէ յամենայն մեղաց զղջման և խոստովանութեան, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպ. Ճաշոցը, տարբերութիւնները շատ են, յատկապէս վերջաբանին)։ 62. Թղ. 296ա։ "Տաղ անուշ և պիտան(ի)։ Խաչն ի նախնումն երևեցաւ՝ ծաղկեալ ի դըրախտն աստուածունակ. մխիթարիչ եղև Սեթայ, նախագուշակ հաւրն Ադամայ„ ևն։ Վերջ Թղ. 296բ։ "Զերկըրպագուս քոյ յաւիտեան՝ լուսաւորես անու... ական„։ (Անանուն տաղս շատ գեղեցիկ է թէ իմաստով և թէ չափական կազմութեամբ և շեշտաւորութեամբ)։ 63. Թղ. 297ա։ "Վասն անքուն որդանցն՝ Վանական վարդապետ(ի) ասացեալ։ Եկայք աստանաւր ի միասին որդիք Ադամայ„ ևն։ Վերջ Թղ. 306բ։ "Գոհանալ և բարեհամբաւել զհամագոյ սուրբ երրորդութիւնդ՝ անբաժանելի միով աստուածութեամբ և գթութեամբ, միով բնութեամբ և կամաւք, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 64. Անդ։ Ոտանաւոր զղջական (անանուն)։ "Սիրտ իմ լալով առ քեզ գոչէ, յորժամ գայցես, տէր, զիս յիշէ„ ևն։ - Վերջ Թղ. 307ա։ "Այլ ընդ զուարթունս արժանացոյ՝ փառատրութեան անվախճանին„։ 65. Անդ։ Դաւանութիւն հաւատոյ (Գր. Նարեկացւոյ)։ "Հաւատով խոստովանիմ զքեզ ամենասուրբ եբրորդութիւն՝ (յ)երիս (անձինս) և մի աստուածութիւն, մի թագաւորութիւն, մի տէրութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 307բ։ գրուրիւն, ՊԼԴ-ՉԺԶ (անվերնագիր)։ "ՊԼՌԴ. թուրքն էառ զՈրոտն. և Կախիկն և Մաղաքիա վարդապետքն մեռան„ ևն։ - Վերջ Թղ. 319ա։ "ԶԺԶ. Ասան բէկ սպան զԶահանշէն„։ 72. Թղ. 320ա։ "Ես Առաքել նուաստ ոգի, մեղօք լըցեալ Բաղիշեցի, զրանս պատմութեան նախնեաց մեծի, Հընդուստանեաց թագաւորի՝ Աբեների և Յովասափի՝ կամիմ շինել ի չափ տաղի, դիւրահաւան երգեցողի և բարեմիտ վերծանողի։ Զի իմանան սիրով սրտի, և փառըս տան տեառն արարչի. որ ի քարանց անբեր պըտղի՝ ծնանի որդիս Աբրահամի„։ 73. Անդ։ Վիպասանութիւն Բարաղամու ևՅովասափայ։ "Յորժամ հայրն երկնաւոր յերկիր հաճեցաւ՝ և բանն աստուած յերկնից մարմնացաւ„ ևն։ - Վերջ Թղ. 343ա։ "Ի թուականիս հայոց որ Պ. և Չ և Գ ի նոյն յարաբարդեալ է, ոտնաչափ շինեցաւ այս յԱռաքելէ, վարդապետ կոչեցեալ բանի խնդրողէ։ Արդ աղաչեմ ըզձեզ որք եղանակէք, և քաղցրաձայն լեզուաւ սիրով զայս երգէք, զիս և զիմ ննջեցեալսն յաղօթս յիշեցէք, և թողութիւն մեղաց մերոց հացեցեքո՝ Ոտանաւորեալ վիպասանութիւնս հետևեալ հատածներու բամնուած է, Թղ. 320ա։ Ներածութգւն, - Թղ. 320բ։ "Վասն Ծնընդեանն Յովասափու„։ - Թղ. 321ա։ "Վասն ելանելոյ ի դուրս Յովասափու„։ - Թղ. 322ա։ "Վասն գալըստեան Բարղամ ճգնաւորին առ Յովասափ„։ - Թղ. 323բ։ "Առակ (Ա.) զոր ասաց Բարաղամ (կտըրտուած է)„։ - Թղ. 324ա։ "Առակ երկրորդ„։ Թղ. 326բ։ "Առակ երրորդ„։ - Թղ. 327բ։ "Առակ չորրորդ„։ - Թղ. 328ա։ "Առակ հինկերորդ„։ - Թղ. 329ա։ "Առակ վեցերորդ„։ Թղ. 330բ։ "Առակ եօթներորդ„։ - Թղ. 332ա, "Վասն մկրտելոյն Բարաղամու զ(Յ)ովասափ„։ Թղ. 333ա։ "Վասն զնալոյ Բարաղամու յանապատ„։ - Թղ. 333բ։ "Վասն յայտնելոյ Զարդ ծառային՝ զքրիստոնէութիւն Յովասափին„։ Թղ. 334բ։ "Վասն յայտնելոյ հրեշտակին, յերազ գիշերին, ըզնենգութիւն նոցին„։ - Թղ. 335բ։ "Վասն քարոզելոյ սուտ Բարաղամին՝ զճշմարիտ բանս տեառն. զի հոգին սուրբ յայտնեաց այն կախարդին„։ - Թղ. 337ա։ "Յամօթ լինին փիլիսոփայքն, և Նաքովր գնացեալ յանապատն՝ լինի կրօնաւոր„։ - Թղ. 338ա։ "Վասն բաժանելոյ Աբեներայ թագաւորի՝ զաշխարհն ընդ որդոյն իւրոյ՝ Յովասափու, և նա արար զամենայն քրիստոնեայ„։ - Թղ. 339ա։ "Յայնժամ գրեաց թուղթ Աբեներ արքայն՝ առ որղին իւր Յովասափ, և զալն առ նա Յովասափու„։ - Թղ. 340ա։ "Վասն մահուանն Աբեներայ արքայի, և թագաւորութեան Յովասափու„։ - Թղ. 340բ։ "Վասն թողլոյն Յովասափու զթագաւորութիւն իւր ի ծառայն իւր Բարաքիան, և ինքն գնաց յանապատ„։ - Թղ. 341բ։ "Գընալն Յովասափու յանապատն, և մահն Բարաղամու„։ - Թղ. 342բ։ "Վասն տեսլեանն Յովասափու և մահուան նորա, և տանել զմարմինն ի Հընդուստան„։ - Թղ. 343ա։ Յեշատակարան գրութեան Առաքելի Բաղիզեցւոյ։ Օրինակիս մեզ ընծայած վէպն անթերի է, հետևաբար կարելի է վերջին զարգացումն համարուիլ ուշագրաւ վիպասանութեանս, ուր Աբեններ, կարծէք, թէ օղ միութեան կը կազմէ Խիկարայ՝ ասորական վէպին ընդ Բարաղամու և Յովասափայ, և հեթանոսական նախավէպին՝ ընդ քրիստոնէական խմբագրութեան։

Content