Other notices
— - Bibliographic notice
305
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ ԺԲ
1849 - 1849

ID
Number
305
Old record number
678
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ ԺԲ
Start date
1849
End date
1849
Date details

ամ Տեառն 1849։

Copy place
Վարագ, Վան, Լեմ, Կտուց և Աղթամար։
Reference
Type
Number of pages
236
Dimension
36x22,7 (30,5x 19)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր նոր, մանրիկ։

Codicology

11, իւրաքանչիւրն 20 և երբեմն ալ աւելի կամ պակաս թուղթք, թերթահամարքն իսկ նշանակուած չեն։

Principal subject
Subject details

սովորական թուղթ։

Number of lines
38-42։
Binding

ստուարաթըղթեայ կիսալաթ։

State of preservation

ստէպ գործածութեամբ կազմը խարխլուած է։ Թղ. 2, 223-236 կազմէն փրթած են, լուսանցք ալ մաշած ու բրդգզուած։

Copyist
Հ. Ներսէս Վ. Սարգսեան։
Owner

նախ գրիչն, ապա Մխիթարեան Հարք Վենետկոյ։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

, ևն, չկան։

Title text

սև, և բնագրէն աւելի մեծատառ։

Blank pages

Թղ. 1, 2, 48, 94բ, 146բ, 235, 236։

Colophon

սակաւ են և կը վերաբերին հին բնագիրներուն, գլխաւորա1. Թղ. 152ա. Կայ ընդարձակ յիշատակարան փոքր Ճառընտրին Կտուցի. "Ես անպիտանս փըցնագիրս և մատնադեդև գրիչս Մարգարէ տեսի զփափագ բարեպաշտ տանուտիրոջն զՍտեփաննոսին և զորդւոցն, և յանձն առեալ սկսայ ՋՉԳ թուականիս, որ յայսմ ամի եկն յանուանէ Սուլթան Սիւլեյման՝ բազում զօրօք ի վերայ կարմիր գլխուն, և ինն օր նստաւ ի վերայ երկրիս մերոյ. զի այնքան անհուն էր զօրք նորին մինչ թուէր մեզ զաւազ ծովու և կամ իբրև զշիթս անձրևաց. հայէաք յաստեղս երկնից և ի վրանս նոցա՝ միապէս երևէր. վասն զի իւրեանքն ոչ գիտէին թէ որքան էին, և մեք ոչ կարացաք գիտել. և հիացման արժանի է խառնիճաղանճ զօրացն։ Եւ կարմիր գլուխն փախեաւ ի նմանէ. և նա հետամուտ եղեալ մինչ ի Սուլթանիա և այլ ոչ կամեցաւ գնալ, դարձաւ ի Բաղդատ, և զձմեռն ի լման անդ եկաց վասն միւսանգամ գալոյն ի վերայ շահ Թահմազին. վասն զի տիրեալ էր բազում քաղաքաց, նախ տանն Հոռոմոց և Շամայ և Մրսրա և Դիւրբեկին. և բռնացեալ էառ ի հիւսիսային կողմանէն մինչ ի բերդն Աւնըկայ, և ի մերոյս մինչ Արծկէ, և Վանայ կողմանէն մինչև յԱղթամար. և ի հարաւային կողմանէն մինչ ի Բաղդատ։ Իսկ արիւնարբու մարդադէմ գազանն անագորոյն և տմարդի Ուլամէն որ նա եղև պատճառ աւերման արևելեան աշխարհիս մեր, քանզի յառաջն կարմիր գլուխն էր և դարձաւ, և զհօնքարն նա եբեր ի վերայ. ամրացաւ ի բերդն Վանայ։ Իսկ յորժամ լուաւ շահն Թահմազ զմտանելն նորա ի դղեակն, վաղվաղակի դարձաւ ի վերայ, զի թափեսցէ զթիւնս դառնութեան իւրոյ, զի ի ձմեռնային յեղանակին եկն. և երկիրն ամենայն թողեալ զտուն և զտեղ և զռոճիկս իւրեանց ի տան, և փութանակի առեալ զկանայս իւրեանց և մտան ի բերդն, զի այնքան սաստկացաւ ահն մինչ զի ոչ կարացին հաց բառնալ ընդ ինքեանս, զի ծովացեալ մեղքն մեր ոչ եթող. իսկ ռոճիկք նոցա ամէն յիւր տեղն մնաց կապած։ Իսկ նոցա սուր ի վերայ եդեալ՝ զորն զենին և զորն յուղարկեցին ի տունս իւրեանց։ Եւ այն որ ոչ ի զենել երեկ և ոչ ի տանուլ՝ վասն սաստիկ ցրտին ձմերան և պարզակին՝ և որթերն և ձագերն ամենեքին ի կապած տեղն սովալըլուկ բոռալով և կռալով մեռանէին։ Իսկ կարմիր գլուխն խսարեալ զբերդն և նստաւ ի սուրբ Սարգսի պահոցէն մինչև ի համբարձումն՝ և ի մեծ նեղութիւն արկեալ։ Իսկ ժողովուրդն զայն սակաւ կերակուրն որ տարեալ էին՝ հատաւ։ Իսկ շատք ի քրիստոնէիցն կերան զմիսս ձիոյ և զըղտու և զիշու, և այն ոչ բաւեաց. ամենեքեան սովալլուկ եղեալ մեռան՝ որն ի սովոյ և որն ի թըւանկէ և որն ի թօփէն, հաւատացեալ և անհաւատ անձինս. ԺԶՌ. ընդ այր և ընդ կին, ընդ ծեր և ընդ տղայ՝ ի բերդն և ի բերդէն ի դուրս։ Իսկ ո՞ կարէ պատմել զանցս կրից նոցա և կամ ընդ գրով արկանել, զի այն ստեղծողին է գիտելի։ Եւ ամենայն ոք որ մեռանէր, ի բերդէն ի վայր ձգել տային. և լցաւ երկիր շուրջ զդղեկաւն արեամբ, և ամենեքեան գէշ գազանացն անկեալ դնէին, և ոչ ոք էր որ թաղէր զնոսա։ Իսկ մնացեալքն որ իջին ի վայր՝ ոչ ճանաչէին զմեռեալսն, զի խառն ընդ իրար ամենեքեան հաւատացեալ և անհաւատ մարդ և անասուն նեխեալ էին. զի մի մի մարդ ոչ ճանաչէր, ոչ կարէին տանել ի գերեզմանսն, զի կենդանւոյն մեռեալ էին, միայն թէ շունչն ։ էր ի մարմինս նոցա։ Երթային և այլոց տային վարձ ամեն մեռելի Ճ. դահեկան և Բ. զի ծրարէին զերեսս իւրեանց և ապա երթային, զի շատք ի հոտէն մեռան։ Զի հայրքն և մայրքն որ ի բերդին էին՝ գեղեցիկ որդիք և սիրուն դստերքն մեռեալ դնէին առաջի իւրեանց, և ամենևին ոչ լային և ոչ զմիմիանս հարցանէին։ բայց երթային զայլ ոք աղաչէին և ասէին, թէ եկ վասն քրիստոսի սիրոյն և աստուծոյն համար դիր զմեռեալքն ի վայր ձգէ, քեզ վարձք է, մենք չենք կարել՝ հիւանդ եմք, և յահէ անօրինացն չենք կարեր թողուլ ի տեղն. և նոքա երթային և ձգէին ի վայր։ Եւ հայրքն և մայրք զձեռն ի գետին դնէին և յերեսս քրսէին և գոհանային զաստուծոյ թէ ազատեցաւ ի յանօրինաց։ Յայս դառն (և) ի չար ժամանակի եղև աւարտ սորին գրոցս„։ ձ 2. Ի վերջ Ա. Գրքին Տրամախօսութեան (Թղ. 162ա) կայ ոտանաւոր յիշատակարան թարգմանչին, այսպէս. "ԶՅոհաննէս էպիսկոպոս եղիայր թագաւորին Հեթմոյ, Ներսէս տըրուպ և անարժան. Սուրբ պատմութեանս սիրով թարֆման։ Յորոց սովաւ հոգւով ցընծան, հայցեմ ներումըն թողութեան„։ 3. Նոյնէն կայ - Գ. Գրքին վերջը (Թղ. 180բ), հետևեալն արձակ. "Արդ աղաչեմ զընթերցողսդ և իմաստութեան սիրողսդ՝ իմանալ զխորս իմաստիցն աստուծոյ քննութեամբս. ըզսուրբ եպիսկոպոսն զեղբայր թագաւորին Հայոց զՅոհաննէս զբարեսիրտն և զբարեսէրն և զառիթ թարգմանութեան՝ զստացող սորին մաղթեցէք քրիստոսի՝ յաստիս խաղաղութեան պահել և ի հանդերձեալն ընդ սրբոց յերկնից արքայութիւնն ընդունել„։

Informations

. Ձեռագիրս 1850-1852 մտեր է հաւանաբար հաւաքմանս մէջ։ Մատեանս է Հաւաքումն նախնեաց, ընտրանօք ընդօրինակուած վերոյիշեալ տեղեաց կամ վանքերուն հին և ընտիր Ձեռագիրներէ. և կը պարունակէ 25էն աւելի Մեկնութիւններ, Պատճառներ, ներբողեան ճառեր, ամբողջական ու ընդարձակ գրուածներ, Կոնդակներ, Հարցափառեր ու Աղթամարայ կաթողիկոսաց գաւազանագիրքը և Յիշատակարաններ, հետևեալ կարգաւ 1. Թղ. 3ա։ "Եփրեմի՝ Ի հաւատոց գրոց։ Զարթուսցուք, եղբարք, զքնէածութիւն մեր, զի ուրախ լիցին զուարթունք ընդ արթնութիւն մեր„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Այս յորջորջումնս որ գրեալ է ի գիրս շլացելոցն, սկսան ուսանել զմեկնութիւն սորա եբրայեցիքն ի հեթանոսաց ...ուած դպրութեան նոցա ուսուցին նոցա օտարք զմեկնութիւն գրոց նոցա. ուսուցին զնոսա հեռաւորքն. մի աստանդիր... թէ կամակորի գիտունն. մի հիւանդանար լսողդ, եթէ... մաքառողն, եթէ խոտորեցաւ վարդապետն քո...„ (պակասէ մնացեալն)։ Ճառս օրինակուած է Վարագայ բոլորգիր, բայց անթուական Ձեռագրէ մը։ 1886ին ի Վենետիկ տպագրուած Ս. Եփրեմի Մատենագրութեանց մէջ չի գանուիր, գէթ սոյն տիաղոսի ներքև։ 2. Անդ։ "Պատճառք և թելադրութիւն Ստեփաննոսի իմաստասիրի՝ առաջին տեսլեանն Եզեկիէլի։ Ժողովրդեանն ի վերջին և ի դըժուարադարձ ամբարշտութեան վարսն„ ևն։ Վերջ Թղ. 14բ։ "Յառաջ ածցէ, այսինքն՝ աճեսցէ և յաւելցի ի բարեպաշտութեան հաւատս։ Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ (Այս և յաջորդ երկու ճառերը գաղափարուած են Լիմ անապատի ի թու. հայ. ՉԽԹ գրուած Ձեռագրէն)։ Հաւանական է կարծել, որ Ստ. Սիւնեցին ըրած ըլլայ մեկնութիւն Եզեկիէլի ամբողջ մարգարէութեան, որուն ապացոյց են, ճառէս դուրս՝ նաև յարութեան Օրհնութիւններն, որոնց մէջ ակներև է Մարգարէիս միւս Տեսիլներու ազդեցութիւնը, ինչպէս նաև Եզեկիէլի մեկնութեանց Խմբագիրն կամ Ոսկեշղթայն, ուր ի շարս այլոց Հարց և մեկնչաց, Ստ. մենագրի ներքև յաճախ հատուածներ մէջ կը բերուին, ինչպէս դիտել տուինք այլուր։ 3. Թղ. 15ա։ "Տեառն Եփրեմի խորին ասորւոյ՝ Մեկնութիւն մարգարէութեան Եզեկիէլի։ Յամի հինգերորդի գերութեան Յովակիմայ արքայի, որ նա ինքն է ամ հինգերորդ Սեդեկիայ արքայի յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Բայց դարձեալ գետն, զոր անց նա մինչև ի պճիղն մինչև ի ծունկն մինչև ի գօտին, և զի սաստկացաւ նա յետոյ նոքին իսկ էին, փոքր էին և զօրացան և մեծացան և կոխան արարին զԵդոմայեցիսն, այլովքն հանգերձո՝ Ճառիս վերջը առանձինն կայ (Անդ) Յուդայի թագաւորաց ժամանակագրական անուանացանկը և հակիրճ դարագլուխք։ 4. Թղ. 22ա։ "Երանելոյն Կիւրղի Աղեքսանդրի եպիսկոպոսի. Մեկնութիւն մարգարէին Եզեկիէլի։ Աստուածային մարգարէիցն տեսութիւն՝ ամբաստանութիւն ունի զհրէիցն անօրէնութեան, և հեթանոսաց բարեաց խոստմունս յառաջ բերէին„ ևն։ - Վերջ Թղ. 48ա։ "ջօրաւիգն զրկողացն լինէին և ոչ տկարացն. վասն որոյ և ընդ աստուածային պատժօքն անկանէին անզերծանելի. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք, ամէն„։ 5. Թղ. 49ա։ "Մեկնութիւն Եզեկիէլի (սկիզբը պակասաւոր և անանուն)... ամարն. քանզի միայն էր որպէս Դաւիթն ասէ՝ եթէ ոչ է արդար և ոչ մի, և ոչ ոք որ... ևս չար էր, զի առանց իշխանութեան էին„ ևն։ - Վերջ Թղ. 94բ։ "Տես զի՞նչ ասէն, թէ Մի պղծեսցեն զանուն իմ և մի խառնակեսցին։ Յայտ առնէր թէ նոցա խոստանայր զայն տալ. ապա թէ նոքա ոչ կամէին, զի առ տուողն„։ Թերի կը մնայ ընդարձակ մեկնութիւնս, որը սակայն յոյժ հետաքրքրական է ոչ միայն պատմական և բանասիրական, այլ և ամենայն տեսակէտով, Յոբելեան բառը յուղ. և ի հայց միշտ յոբելեոսն կը գրէ, որ Եօթանասնից թարգմանութեան է յատուկ։ Երկիցս աւղսն ես կը կոչէ զերեսներրորդ ամն. և կը ճգնի մեկնել զայն, ըսելով. "Թէպէտև յոյժ աշխատ առնէ զմեզ„։ Պաւղոս առաքեալէն ըրած կոչումով, որ յոյժ սիրելի է Ոսկեբերանի, կարծուի թերևս, որ ինքն ըլլայ հեղինակ մեկնութեանս, բայց ոճն և լեզուն անկէ աւելի՝ Բարսղի կամ Որոգինէսի կը յարմարին։ Պարապով քննելի է։ 6. Թղ. 95ա։ "Ի մեկնութենէն (Սաղմոսի) զոր արարեալ էր Ներսէսի Լամբրոնեցւոյ եպիսկոպոսի Տարսոնի. Համառօտ քաղեալ Յոհաննէս վարդապետի Եզնկացոյ։ "Երանեալ է այր որ ոչ գնաց՛։ Զմարդն ուղիղ ստեղծ աստուած և բարի„ ևն։ - Վերջ Թղ. 124բ։ "Եւ օրինակ առնէր իմանալի կենացն և ի նոյն ցնծութեանն, և խելամուտ եղեալ աղաղակէր. Ընդ այս տաղտկամ, և զբնակութիւն երկնից փափաքեմ զգենուլ„։ Մեկնութիւնս ընդօրինակուած է Լիմ անապատի օրինակէն, գրեալ ի թու. ԶԼԸ։ Ի վերջ Մեկնութեանս կը ծանօթագրէ գրիչն. "Յայս վայր միայն գրեալ էր յօրինակին. և է 38. գլ. 18 համար Խոստովան կանոնին„։ Վերջաբանին կը յարին Անդ. միջանկեալ ի՞նչ ինչ բանք սաղմոսաց և կը մեկնուին, օրին. իմն։ "Քաղցեան և ծարաւեցան„, անմահութեան և անապական կենաց քաղցեան և՛՛, ևն։ Բայց յայտնի չէ թէ բուն մեկնիչէ՞ն, թէ ուրիշէ մ'աւելցուած են, 7. Թղ. 125ա։ "Տեառն Ներսէսի (Կլայեցւոյ) արարեալ. Մեկնութիւն ի բանն տէրունական՝ զոր ասէ աւետարանիչն Մատթէոս։ Յաստուծոյ շնորհ իմն ձրից պարգևեալ բնութեանս բանականի սպասաւորօք վարիլ խորհըրդական մասանց, որպէս ի սկզբանէ թագաւորական իմն եղեալ„ ևն։ - Վերջ Թղ. 125բ։ "Ոչ երանութիւնն ի տրտմականացն և ոչ թըշուառութիւնն յուրախութեանց։ Եւ արդ առաջին մեզ„։ Հատուածս, - որ գաղափարեալ է Լիմ անապատի բոլորգիր օրինակէն, - է նախաբանութիւն Մեկնութեան աւետարանին Մատթէի, և կը լրացնէ ԺԳ. Հաւաքման պակասը (Հմմտ. Թ. 304. §. 65, Թղ. 152ա)։ 8. Թղ. 126ա։ Հարցնաֆառեր (առանց խորագրի և սկիզբէն պակասաւոր)... "Անփորձ ի հարսանեաց մնացեալ, անխախտելի մայր, աստուածածին կոյս„ ևն։ - Վերջ Թղ. 144բ։ "Պայծառացեալ ցնծայ այսօր կաթողիկէ եկեղեցի. Կրկ. տօնելով զյաղթող ճգնութիւն սրբոց մարտիրոսաց„։ Հարցնափառերէս 50-60 - Աւետմանէն մինչև Տեառնընդառաջ - որոնք տնօրինական տօներուն կը պատկանին, առանց խորագրի են այժմ, բայց յառաջագոյն ունենալու էին զէթ հասարակաց խորագիր մը։ Իսկ մնացեալքն դասաւորուած են հետևեալ կանոնաց ներքև այսպէս. Թղ. 128բ1։ "Կանսն Տեառնընդառաջին„։ - Թղ. 129ա1։ "Կանսն ապաղխարութեան„։ - Թղ. 131ա2։ "Օրհնութեան փառք„։ - Թղ. 131բ2։ "Հարցնափառ ապազխարութեան„։ - Թղ. 133ա1։ "Ղաղարուն„։ - Թղ. 133ա2։ "Կանսն գաշստեան տեառծ յԵրուսաղէմ„։ - Թղ. 134ա1։ "Մեծի երկուզաթաթին„։ - Թղ. 134բ2։ "Կանսն չորեքշաբաթին„։ Թղ. 135ա1։ "Կանսն մեծի հինգշաբաթուն„։ Թղ. 135ա2։ "Կանոն մեծի ուրբաթուն„։ - Թղ. 135բ2։ "Աւսէ հինգշաբաթուն որբասացութիւն„։. Թղ. 136ա1։ "Կանոն Յահաննու կարապետին„։ Թղ. 136ա2։ "Կանսն յարութեան„։ - Թղ. 140ա2։ "Կանսն համբարծման„։ - Թղ. 140բ1։ "Կանոն պենտակոստէին„։ - Թղ. 141ա1։ "Կանսն վարդ տավառին„։ - Թղ. 141բ2։ "Կանսն եկեղեցւոյ„։ Թղ. 143ա1։ "Կանսն մարտիրոսաց„։ Կանոններուս մէն միոյն ներքև դասաւորուած բազմաթիւ և իրարմէ աւելի պակաս սուղ կամ ընդարձակ Հարցնափառերէն մի մասին դիմաց շարունակաբար կ մենատառը նշանակուած է. ոմանց դիմաց ած, իծ, էծ, դծ, դկ, ևն, աւուր պատշաճի ձայներ. իսկ այլոց դիմաց ալ խաչանիշեր՝ այսպէս ()։ Անտարակոյս այլևայլ հեղինակներէ յօրինուած են, որոնց անուանք սակայն օրինակիս մէջ նշանակուած չեն։ Ասոնք ևս Լիմ անապատի բոլորգիր օրինակէն գաղափարուած են։ 9. Թղ. 145ա։ Տարբերութիւնք Եղիշեի հնագոյն օրինակին որ պահի ի Լիմ անապատ. Համեմատեալ ընդ 1842ի տպագրութեան։ Տպգ. էջ 3, տոզ 5։ "Սէր սուրբ„. Ձեռգ. "զսէր սուրբ„։ Տպ. "զվերնոյն բերէ զնմանութիւն ձեռ։ "զվերնոցն բերէ զնմանութիւն„։ Վերջ Թղ. 146ա։ Տպգ. 53. "ի նմա... մարդ... մահուն... ի կնոջէ ծնաւ... այլ առաւել„. Ձեռ. "նմա... մարդն... մահուան... ի կնոջէ ծնանի... առաւել„։ Համեմատողն՝ Վ. Հ. Ներս. Սարգսեան հետևեալը տեղեկագրած է Լիմի օրինակի մասին, "Գրչագիր օրինակս հնագիր՝ որ ընդ մեջ երկաթագից և բոլորգիր ասացեալ ծեռագրացն ունի զծև տառիցն, փոքր ինչ թերի եր ի սկզբան և ի կատարածին և սակաւ ուրեք ի մեջն. և զպակասորդ տեղիսն կարկատեալ էին ամենանոր գրով, չգիտեմ ի Բիւզանդիոյ օրինակացն եթէ այլուստ. զայնոսիկ ի բազ թողեալ՝ զհնագրին տարբերութիւնսն ևեթ բաղդատեմ ընդ փոքրիկ տպագրին մերոյ 1842, նշանակելով և՝ զպակասորդ տեղիսն„։ 10. Թղ. 147ա։ "Երանելոյն Եփրեմի խորին ասորւոյ ասացեալ. Ի մկրտութիւնն տեառն։ Որք պայծառացաք առաջին տօնիւն և տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ծննդեամբն, եկայք այսօր լուսաւոր մկրտութեամբն նորա լուսաւորեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ "Եւ աստ բանն մարմնով այլակերպեցաւ և աստուածութիւն երևեցաւ. որում փառաւորելով և երկրպագելով ընդ հօր և ամենասուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտ„։ (Ճառս որ Կտուցի մեծ Ճառընտրէն օրինակուած է, կը պակսի ի տպագրեալն. ուստի և քննութեան կարօտ)։ 11. Անդ։ "Յոհաննու Մանդակունւոյ ասացեալ. Ի վերայ անապաշխար մեղաւորաց։ Խոստովանողք փութացարուք - Ջանալ ապրել յաւուրըս մեր„ ևն։ - Վերջ Թղ. 151ա2։ "Որ միշտ օրհնեալ ես յաւիտեանս - Փառաւորեալ յաւիտենից„։ (Ոտանաւոր յորդորակս օրինակուած է ի թու. հայ. ՊԾԳ. գրուած Կտուցի մեծ Ճառընտրէն)։ 12. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի սուրբ խաչն քրիստոսի։ Յայնժամ զանազան թատերք մոլորութեան յօրինեալք, յայնժամ է տեսանել զխստութիւն մարդկան՝ կուտակեալ ձգել զանձինս առ տեսարանն վնասակար հոգւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 152ա։ "Որով և ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառս ևս նոյն Ճառընտրէն գաղափարուած է. բայց ուրիշ տեղ Նանայի ասորւոյ վերագրուած է)։ 13. Թղ. 153ա։ "Գրիգորի սրբազան Պապու՝ Երիցուն Հռովմայ. Բանք պատմականք առ Պետրոս նախասարկաւագ իւր. Վասն քաղաքավարութեան զանազան հարցն՝ որք յԻտալիա փայլեցին, ի չորս գիրս„։ ս. Անդ։ "Նախադրութիւն։ Գովելի է արդարև քան զամենայն ինչ ստանալ զառաքինութիւն, յորմէ ոչ ինքեանք միայն շահին, այլ և որք զկնի ուղիղ վարուցն հետևին„ ևն։ Վերջ Թղ. 153բ։ "Արդ որպէս ընկալաւ զսա եկեղեցին հռոմայեցի ի յերջանիկ հօրն Գրիգորի պատմութենէն, և եկեղեցին յունաց ի թարգմանութենէ սուրբ հայրապետին Զաքարիայ, նոյնպէս և դուք, որ հայաստանս եկեղեցւոյ էք մանկունք, ընկալարուք ի նուաստ պաշտօնակցէ ձերմէ զայն, և հասարակ պատուեալ մխիթարեցէք զանձինս ի յոյսն որ ի քրիստոս„։ բ. Անդ։ "Գլուխք (ԻԲ) առաջին Գրոցն„։ գ. Անդ։ "Գրիգորի սրբազան պապուն Հռովմայ առ Պետրոս նախասարկաւագ նորին եկեղեցւոյ՝ Գիրք առաջին։ Յաւուր միում յիրաց ինչ աշխարհական զբաղմանց ծանրութենէ ձանձրացայ յոյժ„ ևն։ - Վերջ (Դ. գրոցն) Թղ. 192ա։ "Արդ՝ աղաչեմ, ամենեքեան փութասցուք զթշնամիս առնել բարեկամս, և զամենեսեան ընդարձակ սրտիւ և անյիշաչարութեամբ սիրեսցուք. որպէս զի այսու և զաստուած հաչտեցուսցուք, որ փառաւորեսցէ զմեզ աստ և արժանի արասցէ երկնային փառացն։ Կատարումն չորրորդ գրոցս„։ Գրուածքս - որ ընդօրինակուած է Կտուցի վերոյիշեալ բոլորգիր Ձեռագրէն - ամբողջ է և անթերի, և կը ներկայացնէ մեզ Մեծ յորջորջեալ Ս. Գրիգոր Քահանայապետի Տրամախօսութիւնքը՝ գրուած փրկչական թուականին Զ. դարուն։ Ինչպէս լատին և յոյն բնագիրք, այսպէս և հայեցի թարգմանութիւնը չորս Գիրքերու բաժնուած է, որոնցմէ Ա. գիրքը ստորաբաժանեալ է 22 գլուխներու, Բ.ը՝ 32 գլուխներու, Գ.ը՝ 34, և Դ. գիրքը 40 գլուխներու։ Եւ իւրաքանչիւրն յատուկ և հետաքրքրական խորագիրներով. օր. իմն, "ա. Վասն ոնորատու ձկանն„։ - "բ. Վասն Լիւերտինու„ ևն. որոնց մէջ բանաստեղծական սքանչելի աւիւնով նկարագրուած պատմական ու հրաշապատում վիպագրութիւնք կը դաշնակաւորին նրբամիտ տրամախօսութեան հետ՝ ցայտեցնելու համար մէկ կողմէն Իտալիոյ մեծահաւատ եկեղեցականաց վսեմաշուք դէմքերը, և միւս կողմէն ալ հոգւոյ անմահութեան և հանդերձեալ կենաց հաստատուն հաւաստիքը։ Գրուածքիս հարազատութիւնը, որ երբեմն երկբայութեան նիւթ եղած էր, այժմ վերջնականապէս ապացուցուած է. թէպէտ և դժուարութիւնք կը շարունակուին ծանրանալ դարձեալ անոր մէջ վիպագրուած իրողութեանց իսկապէս գոյութիւն ունեցած կամ չունեցած ըլլալուն վրայ։ Գրուածքս, - որ թէ՛ իր բարձր հեղինակութեամբ և թէ քերթողական կենդանի նկարագիրներով մեծ ազդեցութիւն ունեցեր էր՝ Դանտէէն սկսեալ միջնադարեան վիպագիրներուն վրայ, - չէր կրնար վրիպիլ արևմտեան իրաց սքանչացող Ներսէս Լամբրոնացւոյ տեսութենէն, ուստի՝ գտաւ նա և թարգ մասնեց, Հեթում թաղաւորի եգրօր՝ Յովհաննէս եպիսկոպոսին յանձնարարութեամբ, ինչպէս որ ակներև ցոյց կու տան Ա. և Գ. Գրքերու վերջը իր իսկ ձեռքով գրուած յիշատակարաններն։ Հանգուցեալ Վ. Հ. Ղ։ Ալիշան (Սիսուան, եր. 90) յիշելով՝ ի շարս այլոց թարգմանութեանց Լամբրոնացւոյն՝ և զայս, "Ի հռովմայեցւոյն„։ այսինքն՝ լատին բնագրէ յեղեալ կը համարի։ Սակայն հայեցի թարգմանութեան Նախագրութեան վերջին մասի ուշադիր ընթերցումը, զոր Լամբրոնացին յաւելցուցած է իր կողմէն, կը ցուցնէ, որ այդ Գիրքը Անարզաբայի մօտ Սիմանակլա վանքին մէջ եղող յունարէն Ձեռագրի վրայէն եղած է, որը Ներսէս յաւանդի առնելով կը տանի ի Հռոմկլայ առ Գրիգոր կաթողիկոս և ասոր հրամանով և ձեռնտութեամբ կը թարգմանէ։ Դարձեալ գրոցս խորագրի "Երիցուն Հռովմայ„ խօսքերն իսկ - որ լատին բնագրին մէջ կը պակսին և յուն թարգմանութեան 7ղ# ########### ###7# բառերուն կը համապատասխանեն, նոյնը կը հաս########### բառը, որ կը գտնուի թէ լատին բնագրի և թէ Զաքարիա Քահանայապետին ձեռքով կատարուած յոյն թարգմանութեան խորագրին մէջ, զանց եղուած է ի հայն։ Հաւանօրէն դիտմամբ եղած է այս, զի անյարիր դատած էր զայն թարզմանիչն "Վասն քաղաքավարութեան„ ևն, յաջորդ խօսքերուն, և անոր տեղ "Բանք„ բառը փոխաԳրոցս ազդեցութիւնը - այս ժամանակէն և Ն. Լամբրոնացիէն սկսեալ - անտարակոյս մեծ եղած է հաւանօրէն նաև միջնադարեան հայ եկեղեցականաց և եկեղեցական գրականութեան վրայ։ Լամբրոնացւոյ Մեկնութիւն պատարագին իսկ, ուր տրամախօսութեան ձևով քննութեան կոչուած են հին Հարց աւանդութիւնք և շքեղ օրինակներ մեր փառապանծ նախնեաց, Գրիգոր Սարկաւագի և Ներսիսի մէջ փոխանակուած հարց ու պատասխանիներով հանդերձ - արդիւնք են, ըստ իս, Գրոցս ազդեցութեան. այնու մանաւանդ որ Լամբրոնացին ևս իրեն նպատակ դրած է ուղիղ կարգաց և աստուածպաշտութեան վերահաստատութիւնը, որոնք մեծապէս խաթարուած էին ի Հայս։ Թղ. 153ա, ստորին լուսանցքին վրայ կը ծանօթագրէ Հ. Ն. Սարգսեան ուրիշ կարևոր բան մի ևս, այսպէս. "Նախ քան զսկիզբն մատենիդ (իմա Տրամախօսութեան) այլ բանք կային յօրինակին (այսինքն Ձեռագրին որ ի Կտուց), որ արդ անկեալ թղթոյն՝ հատուածս այս ևեթ երևի. "Եւ յետ մահուան երիցս երանեալ հայրապետին Գրիզորի, Պետրոս նախասարկաւափն՝ որ էր աշակերտ իւր՝ գնաց յարևմուտս և մերտեաց բաղում անհաւատ ազէս զորս կոզեն Սաքոսն և Փռանգս։ ԱյՊետրոս հրամայխաց կանանքք՝ ար յաւուրս քառասնորդաց պահոցն յամենայն աւուր կատարեալ պատարագ մատուցանեն և աւետարան ընթեռնուն, և զզաբաթ դրն ընդ պահովք առնիցեն, որպէս և զայլ աւուրոն։ և փնղև ցայաոր աքւմուտք գնոյն կարգ պահին, բայց Կաստանդնուպոլիս և այլ աթոռքն ա՛զ ընկալան։ Եւ հանգեաւ խաղաղութեամբ ի հռոմ։ Եւ յետ նորա մահուն գնացին Սաքսսնք և Փռանգք՝ զորս մկրտեաց նա, և արարին զտապանն արծաթի և զարդարեցին ոսկի պատկերոք, և ձեռնադրեաց նոցա Հռովմայ հայրապետն ամենայն ազգի և գաւառի եպիսկոպոսս, և լինին մինչև ցայսօր„։ Ասկէ կարելի է գուշակել որ Գրուածքէս յառաջ կար երբեմն Ն. Լամբրոնացւոյ ինքնագիր և կամ թարզմանածոյ Կենուգրութիւն մ'ևս Ս. Գրիգոր Մեծին և իւր արժանաժառանգ Պետրոս նախասարկաւագին, որոնք դժբաղդաբար անյայտացած են։ Դարձեալ՝ հաւանական է կարծել որ Ն. Լամ բրոնացին իր Պատգ. Մեկնութիւնը գրելէն յառաջ թարգմանած ըլլայ Գրիզոր մեծի Տրամախօսու14. Թղ. 192բ։ "Սրբոյ հօրն Բենեդիքտոսի. Սահման առաջին ընթացից կրօնաւորաց։ Ունկն դիք, որդեակք, խրատու հօր ձեր, խոնարհեցուցէք զլսելիս սրտից ձերոց„ ևն։ Վերջ Թղ. 208ա։ "Եւ փութացողացն ի գործել զայս օրէնս՝ աստուած շնորհեսցէ զժուժկալութիւն հարցն սրբոց՝ կատարեալ օրէնսդրութեանցն լինել ժառանգող, որով և հանդերձեալ կենացն արժանի լիցին ի քրիստոս, որ է օրհնեալ յաւիտեան„։ 15. Անդ։ "Սահման վանից՝ զոր արարեալ է աշակերտաց սրբոյ հօրն Բենեդիքտոսի. Մանրամասն զգուշութիւն օրինաց նորին, զոր գըրեաց վարդապետն Վրնջէր ի կողմ Իտալիոյ ի վանքն Փիսկանի, և բերեալ յԱնտիոք ուղղեաց, ըստ այսմ օրինաց, զհռչակաւոր ուխտ սրբոյն Պաւղոսի։ Ո՞րպէս շինեն զվանսն. Ուր հանդերձեալ է միաբանութիւն եղբարցն բնակել ի միասին, շինել արժան է վանս բնակութեան նոցա այսպէս. Շուրջանակի պարիսպ որչափ և կարն լիցի նոցա և բաւական եղբարցն„ ևն։ Վերջ Թղ. 219ա։ "Եղբօր եթէ պատահի հիւանդութիւն՝ ի ժողովիլն ի խորհուրդն, յարուցեալ ածէ ծունր և ցուցանէ զախտն՝ ուստի վտանգի՝ ամենեցուն։ Հայրն պատասխանէ նմա. Աստուած արարիչն որ զօրութեանց տէրն է, տացէ քեզ զառող...„ (թերի)։ Սահմանքս, կամ կրկին Սահմանադրութիւններս թարգմանած է նոյնպէս Ն. Լամբրոնացի ի լատին լեզուէ. երկուքն ևս գաղափարուած են Կտուցի բոլորգիր հին Ձեռագրէն։ 16. Անդ։ "Երրորդ կիւրակէին աղուհացից։ Սքանչելահրաշք են խորհուրդք միաշաբաթոց աղուհացիցն, զի ամենեքեան զմիմեանց բուռն հարեալք են շղթայօրէն„ ևն։ - Վերջ Թղ. 221ա։ "Երթայք ի ջուր աւազանին և արտասուաց և վարդապետութեան, զի յայսմ հետէ արքայութիւնն աստուծոյ բռնադատի շնորհօքն քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Թէ այս և թէ յաջորդքն օրինակուած են Կտուցի հնագիր Տօնապատճառէն)։ 17. Անդ։ "Կարգ և խորհուրդ յարութեան Ղազարու։ Այս տօն՝ զոր կատարէ եկեղեցի ի շաբաթու տէրունական գալստեանն յԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Եւ անարատ վարուք ի կենցաղումս քաղաքավարել և ի դիպող ժամու ժամանել յանզրաւական ուրախութիւնն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որ է օրհնեալ յաւէրժապէս ընդ հօր և ընդ հոգւոյն սրբոյ„։ 18. Անդ։ "Խորհուրդ գալստեան տեառն յԵրուսաղէմ։ Զսուրբ զարմաւենեացս օր՝ զոր և օրհնեալ օր անուանեմք, օրինակ իմանամք երկրորդ գալստեան քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 223բ։ "Զմեծասքանչ և զտիեզերածագ ծագումն իմանալի արեգականն արդարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի՝ ի զգալի և իմանալի արարածս նախանկար տեսութեամբ ի հոգւոյն աստուծոյ...„ (թերի կը մնայ)։ 19. Անդ։ "Պատճառ տօնի Աշխարհամատրանն, թէ վասն էր յայսմ աւուր։ Ի շինելն Կոստանդիանոսի զԵրուսաղէմի եկեղեցին՝ տօն նաւակատեաց հաստատեցին„ ևն։ - Վերջ Թղ. 224ա։ "Զաստուած հայր փառաւորել ուսուսցէ և միածնի նորա երկրպագել և զամենասուրբ հոգին երգաբանել յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 20. Անդ։ "Աստուածազգեաց Իգնատիոսի Յաղագս կարգաց եկեղեցւոյ։ Աստուածպետական առաջնորդն մեր լուսաւոր՝ սիրեցեալն ի տեառնէ Յովհան՝ զոր լուաւն ի տեառնէ՝ պատմեաց մեզ, որ և մեր սրբակերտողքն համաքատակ անմարմնոցն յաշխարհի կարգեցին ըզխորհուրդ աստուածական, զոր և երանելի առաքեալքն փոյթ յանձին կարգեալ հաստատեալ„ ևն։ - Վերջ Թղ. 224բ։ "Իսկ համբառնալ ձեռացն ի բեկանել հացին՝ աստուած բազմի կատարելապէս ի ձեռսն, և զօրք անմարմնոցն կան ի սպասաւորութիւն՝ սոսկացեալ քառունակ թևօք պարփակեն օրհնել զաստուած, ընդ որս և մեք փ...„ (թերի կ'ընդհատուի)։ Հակիրճ՝ բայց հետաքրցրական գրուածս տարակուսական է, որ ներկայ ձևին մէջ իսկապէս Աստուածազզեաց հայրապետէն գրուած ըլլայ. վասն զի այն ժամանակ դեռ այնպէս զարգացած չէին պատարագի աղօթքն, սպասք եկեղեցւոյ և խորհըրդական արարողութիւնք։ Հաւանօրէն հայ վարդապետի մը զործ համարելի է, - եթէ "զոր և մեր Լուսաւորիզն„ բացատրութեամբ Գրիգորը կ'ակնարկէ երբէք, - յերիւրեալ Իգնատիոս Անտիոքացւոյն վերագրուած Պատարաղին վրայ։ Հմմտ. նաև Սրբոյ հաւրն Վասիլիոսի, Մեգն. յա զագս եկեղեցւոյ. տպ. ի Վենետիկ, 1910, եր. 21. Անդ։ "Ի խորհուրդ տէրունական երևմանն ի լերինն Թափօր։ Յանուանակոչութենէ աւուրս տօնի՝ բացայայտի և խորհուրդոյն զօրութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 229ա։ "Եւ արդար դատաւորին՝ ըստ գործոց կալ առաջի, հաւատով հաստատեալ և յուսով խարսխեալ և սիրով կատարեալ ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ 22. Անդ։ Կոնդակ Աղթամարայ (առանց խորագրի և պակասաւոր ի սկզբան)։... "Վայրիջեալ եկն անկաւ յոտս երջանիկ արքային Գագկայ, և խնդ... իւնն իւր և զիւրոյ ազգին պարգևք և գինք վարձուց ծառայութեան„ ևն։ - Վերջ Թղ. 229բ։ "Իսկ մեք ի բազմաց ղսակաւն յիշատակելով ահա ասացաք զոր ինչ յաղագս Ոստանայ քաղաքի„։ Վերջին նսարագրուած խոսքէն կը զուշակուի որ պակասաւոր մասը խորագրուած ըլլալու էր։ Յաղագս զինութեան Ոստան քաղաքի և կամ Յաղագս շինութեանց Գագկայ։ Կոնդակս՝ ուղղագրութեան մասին փափաքել կու տայ, զի կամ գրիչն անձեռնհաս էր հայերէն լեզուին, և կամ Ձեռագիրն եղծուած ըլլալու էր։ Ուշագրաւ են մեծապէս Թովմայ Արծրունւոյ (տպգ. Կ. Պոլսի 1852, եր. 312, 313, 321, 327) հետ ունեցած աղերսն. ապա Գագկայ և Ապուհամզայի՝ նախ թշնամութեան և ապա խնամութեան մասին տրուած սոյն տեղեկութիւնքը. "Եւ հասեալ լուր համբաւոյ ի յականջս Գագկայ Վասպուրական իշխանի, թէ ելեալ համարձակաբար շրջի Ապուհամզ որդւովքն իւրովք՝ յուրումն կործանեալ գաւառի, և առաքեաց զօրս իւր ի վերայ նոցա, և բռնեցին զինքն և զորդիքն, բերին առաջի թագաւորին։ Եւ նոցա զաղաղակ բարձեալ արտասուօք, և հառաչանս առաջի արկանէին ասելով. Մի՝ ի սպառ մերժեր զմեզ ի ժառանզութենէ մերմէ (ևն)։... Եւ եբեր Ապուհամզայ զդուստրն իւր զՇակիզան խաթուն՝ ետ արքային ի կնութիւն, բազում և ան թիւ զորօք, և Յովսեփ Պարսից արքայն ընդ նմբազում զորօք։ Եւ ոչ սք այնպէս յազթող գտաքան զԳաքիկ։ Եւ եդեալ թագ ի գլուխ նորա զուոսկի՝ բազում արուեստիւ յօրինեալ՝ հիւսեալ մար. գարտովք և մեծագին ակամբք պատուականօք զոր ոչ բաւեմ պատմել. և զիեցուցեալ սսկեղարդ պատ. մուճան, միանէամայն և գօտի սուսերաւ հանդերծ ոսկեհուռն փայլեաչ զարդու, որ ի վեր քան զմիտս և զբան անցանէ պատմողաց. և հեծեալ ի ձի զար մանալի քաջակաղմ՝ ոսկեհրաչ սարուցն փայլեր իբրև զարեփակն ի մէեջ աստեղաց, և բազմութիւնք զերասպառազինեալք յավմէ և յահեկե, թնդմունք ճայթմանց և փայլատակմունք սուսերացն, գոչմունք փողոցն և հնչմունք եղջերաց„ են։ Արծրունեաց պատմիչը լռած է Ապուհասգայի դստեր անունը, ամուսնութիւնն ալ իբրև թէ հօրը ձերբակալութենէն յառաջ կատարուած դէպք մը կը յիշէ, առանց վերոյիշեալ պարագայալից նկարագրին։ Յամենայն դէպս կոնդակիս յիշած Շակիշան (կամ Շահիշանը) կամ Մլքէ թաղուհւոյ բուն անունն է, և կամ լաւ ևս Գագկայ առաջին կինն եղած է։ Ենթադրութեանցս առաջինով եթէ ուղիղ է - վերստին կը հաստատուի Մլքէի թագուհութեան և անոր Աւետարանին (Թ. 86) վերագրուած գրութեան թուականին վրայ ըրած մեր նոր վարկածը. որուն կը համաձայնի §. 26, նաև Ս. Խաչ տաճարի շինութեան ԳՃՀ. թուականը, բ. 23. Անդ։ "Յաղագս շինութեանն Աղթամարայ, և թէ ոյք ոմանք յառաջ քան զձեռնարկելն թագաւորելն ի յԱղթամարս էին բնակեալ իբրև զխուղ մի ոչինչ։ Եւ արդ մեր բաղձալի սիրով զգեղեցիկ պատմութեանց և անվրէպ յայտնեցից որ ինչ ի սկզբանց անտի շինութեան աշխարհիս հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 231ա։ "Եւ դուք լի բերանով աստուած ողորմի ասացէք Գագիկ թագաւորին և ամենայն նախնեաց նորին և ազգայնոցն ամենայնի, և աստուած ողորմի ասողին և գծողին ամէն„։ Թղ. 230ա։ Կոնդակիս աջակողմեան լուսանցքին վրայ ագուցեր է ընդօրինակողն 1 թուղթ ես խորագրուած. "Յաւելուած ի ժամանակագրութենէ Աղթամարայ„. ուր համառօտիւ կը պատմուին Աղթամար կղզոյն հինաւուրց, այն է հեթանոսական զրոյցքն՝ Բարզափրանէն սկսեալ, և Գաւաղի՝ այսինքն՝ Ռրշտունեաց նախկին գաղթականութեան արարուածներով։ Ապա Աբգարու, Թադէոս առաքելոյն և անոր փորած խաչարձաններու, Յուլիանոս ուրացողի և իւր կանգնած պատկերին, Տիրանայ և Աղթամարայ իշխողին՝ Զուրայի միջև անցած դիպաց յիշատակարանքը, մինչև Գագիկ Արծրունւոյ թագաւորելն ի Յուսփայ որ ի թու. հայ ԳՃԿԲ, այլովք հանդերձ։ Հեղինակ յաւելուածիս կը յիշէ զՍամուէլ ժամանակագիր։ որ կարծել կու տայ, թէ ապա ուրեմն՝ այսինքն անկէց վերջ գրուած ըլլայ։ գ. 24. Անդ։ "Յաղագս շինութեան գերապայծառ և պանծալի երկնանման և բարծրակ(գ)ումբէթ Ս. Խաչիս Աղթամար քաղաքի, որոյ զնիւթ նպաստաւորութեան քարանցս՝ բերաւ յերկրէ հեռաստանէ, զորոյ մեք զիրն և զտեղին հաւաստեաւ յայտ արասցուք, թէ որպէս իցեն։ Ի ժամանակս շինութեան հոյակապ և հռչակաւոր և բարձրանշան քաղաքին Աղթամարայ բարձրացոյց փրկիչն յիսուս զբազուկս օծելոյն իւրոյ Գագկայ„ ևն։ - Վերջ Թղ. 233բ։ .իԸ 3է՝ ԴւՏՐՀոՄեՆ ԹրեՂա հարէմք սուրբ աջերն են զուգեալ թէ սուրբ նշան ու Գրութեանս - որ առաջնոյն մասը կը կազմէ հաւանօրէն - գաղափարողն ագուցեր է (Թղ. 232ա) դարձեալ ուրիշ Յաւելուած մը ի նոյն ժամանակագրութենէ, հանդերձ տարբերութեամբք, որ կը կրէ հետևեալ խորագիրը. "Յաղագս գալոյն Տէր Գէորգ կաթողիկոսին և պատուոյն զոր արար նմա արքայն. և յաղագս բազում յիշատակաց որք կան ի Սուրբ խաչն Աղթամարայ՝ զոր եբեր նա ինքն Դաւիթ կաթողիկոս։ Արդ ի վերոյգրեալ թուին զոր արարին նաւակատիս տաճարիս՝ յամենայն նահանզաց հայոց եկին ի տեսանել զհրաշագործ տաճարն„ ևն։ - Վերջը Անդ։ Յաւելուածս շարունակութիւն է Կոնդակին (Թղ. 232ա) վերջընթեր պարբերութեան. "Մեծագործ պարծանօք յիշատակ ազգաց յազգ, յորդւոց յորդիս և թոռանց ի թոռն„ ևն, բառերուն տեղ, ուր Արծրունւոյ Պատմ. մէջ թուղթեր ինկած և մեծ պակաս մը կը նկատուի, զոր լրացուցեր է ընդօրինակողն նոյն ժամանակագրէն։ դ. 25. Անդ։ "Յաղագս ամենայն թեմից և վիճակիս մերոյ աթոռոյս Աղթամարայ Ս. Խաչիս, որք յառաջագոյն կարգեցին իշխանք հայոց՝ հանդերձ տէր Գէորգ կաթողիկոսիւ՝ որ եկին ի նաւակատիս սուրբ Խաչին ի թուականին հայոց ԳՃՀ։ Հայրապետն և իշխանք և թագաւորն նստաւ, դատաստանաւ բաժանեցին զերկիրն. երկու մայրաքաղաք հասուցին Աղթամարայ, Վանաց քաղաքն, Բաղէշու քաղաքն, յետ օծելոյն Տէր Եղիշէ կաթողիկոսին„ ևն։ - Վերջ Թղ. 234ա։ "Եւ յետոյ ողջունեցին զմիմեանս և ելեալ գնացին ի տեղի զբօսանաց, զոր արքայն Գագիկ արարեալ էր„։ ե. 26. Անդ։ "Շարք կաթողիկոսացն Աղթամարայ։ Ի թուականութեան հայոց ԳՃՀ եղև շինութիւն մեծապայծառ Սուրբ Խաչ տաճարին. ի նոյն աւուրսն և ի նոյն ժամանակի եղև նաւակատիք և ցնծութիւն յոյժ։ Եկն Տէր Գէորգ կաթողիկոսն առ Գագիկ արքայն„ ևն։ - Վերջ Թղ. 235ա։ "111 Տէր Յոհաննէս Շատախցի ի գեղջէն Ծղայ. 112 Տէր Խաչատուր„։ (Ի ստորև կայ այսպէս. "Ճառընտիր մի գրեալ ի կաթողիկոսութեան Ստեփանոսի՝ ԹՃԻԱ„)։

Content