306749ԺԱ-ԺԲ. դար։
երկաթագիր մանր, միջակ և մեծ, 4-5 իրարմէ տարբեր գրչութեամբք. զի այլևայլ Ձեռագիրներէ հանուած կամ հատուածեալ են։
մագաղաթ, մաս մը սպիտակ և նուրբ, մաս մ'ալ հաստկեկ, սևցած ու կծկած, իսկ Թղ. 12 և 13 մագաղաթանման թուղթ, դեղնեալ և պինդ։
ըստուարաթղթեայ կիսակաշի։
Թղ. 1-4 չորս կողմի լուսանցք կտրուած են. Թղ. 6 վարի կէսը կտրուած գրութեամբ. Թղ. 7բ-8 գրութիւնն եղծուած է և մասամբ անընթեռնլի եղած. Թղ. 9-10 մէջ տեղէն ծալուած ըլլալով, իբրև պահպանակ երկու տողի չափ գունաւորուած և բզըկտուած են, վերին և ստորին լուսանցքներուն հետ երկերկու տողեր ևս կտրուած են. Թղ. 12 կէսէն վար կտրուած է, այսպէս նաև վերին լուսանցքն՝ առաջին տողերով և առաջին սեան ալ մեծագոյն մասը։
նախկինքն Միաբանք կտուցի, ապա Տէր Կարապետ, ապա Պ. վարդապետ Պետրոսեան, և Հ. Ներս. Վ. Սարգսեան։
տիրապէս չըկան, այլ մեծագոյն երկաթագիր՝ մին (Թղ. 9բ) յոյժ երկայնոտն, մէկ մ'ալ (Թղ. 10ա) 4,2 հրդմ. տրամագծով Զ։
ևն, բնաւ։
սև կամ սրճագոյն՝ մանր։
(տիրապէս) չկան, այլ հակիրճ ստորագրութիւնք. 1. Թղ. 11բ2. Ստորին լուսանցքին վըրայ՝ բուն բնագրի երկաթագրով. "Կըտցոյս է„։ 2. Թղ. 11ա2. ստորին լուսանցքին վրայ՝ ասորի գրով երկու տող։ 3. Թղ. 9ա. Կայ սիւնամիջի լուսանցքին վրայ անիմանալի տող մը։ 4. Թղ. 6բ1. Կայ վերի լուսանցքին վրայ՝ նոր նոտրագրով. "Հանէ գիրքս տէր Կարապետին ձեռքն„։
. Պատառիկքս յամին 1849 մտած են հաւաքմանս մէջ. առաջին չորս թուղթերը Պ. վարդապետ Պետրոսեան Էջմիածնէ յուղարկած է մեզ. վերջին երկու թուղթերը արդէն ի վաղուց ունէինք մեր Մատենադարանի Պօղոսի թղթոց Մեկնութեան (յՈսկեբերանէ) Բ. օր. պահարաններում, որ առաջին ներուն յարևնման է գրչութեամբ և մեծութեամբ. Իսկ վերջին երեք թուղթերը - որ Մեսրոպեան միջին երկաթագրի հնագոյն ներկայացուցիչը կրնան լինել - հանուած են... Աստուածաշնչի կողերէն, զոր 1849ին Հայաստանէն յուղարկած է Վ. Հ. Ն. Սարգսեան. 9-10երորդ թուղթերն յայտնի չէ՝ թէ երբ և ուստի՛ ստացուած են։ Մատեանս է Հաւաքումն հատուածոց ինչ զանազան Մեկնութեանց Եպիփանի, Ոսկեբերանի և ճառից Դիոնեսիոսի և Կիւրղի Երուսաղէմի (կցկտուր) այսպէս. 1. Թղ. 1ա1։ Հատուածք Մեկնութեան Սագմոսաց (առանց խորագրի)։ "Զմուռ, եւ զտաշխ, եւ զկասիա ի զգեստուէ քումմէ, ի տաճարաց փղոսկրէից, ուստի ուրախ արարին զքեզ դստերք թագաւորին ի պատիւ քո„ ևն։ Վերջ Թղ. 6բ2։ "Աստուծով գովեցի զբանս իմ. յաստուած յուսացա եւ ոչ երկեա զի՞ արասցէ ինձ մարդ. ասէ մարտնչելով ընդ իս եւ նեղելով. ես յամենայն ժամ զաւրհնութիւնս աստուծոյ երգեցից եւ կազմեցից եւ աներկիւղ պահեցայց ես յամենայն մարդոց„։ Մեկնութիւնս է Եպիփանի Կիպրացւոյ, որ կը սկսի ԽԴ. սաղմոսի 9.րդ տունով, և կը ներկայացնէ ԽԵ, ԻԶ սաղմոսքն և ՄԵ. սաղմոսին ալ 1-3 տուները։ Քանակութեամբ աննշան, բայց հնագրութեամբ յոյժ նշանաւոր են հնագոյն Ձեռագրիս նշխարները. վասն զի Մեկնիչս նոյնութեամբ մէջ կը բերէ ոչ միայն յիշեալ սաղմոսներու բնագիրն, այլ և հինաւուրց խորագիրները և կը մեկնէ նոյն իսկ զասոնք։ Երկուքն ևս ուշագրաւ են, որովհետև զգալի տարբերութիւններ ունին թէ՛ Զօհրապեան տպագրութենէն և թէ ԺԳ դարէն վերջ գրուած սաղմոսարաններէն։ Օրինակի աղագաւ, ԽԵ. 5 տունն. "Գնացք գետոց ուրախ առնէ„ փոխ. տպ. "առնեն„ի։ Անդ. 10-11 տ. "Հար զպատերազմ... զաղեղունս փշրեոցէ, եւ զզէնս խորտակեոցե, զասպարս այրեոցէ հրով։ Կանխեցէք եւ ծաներուք զի ես եմ աստուած, բարձր եղէց ի հեթանոսս, բարձրացայց ի վերայ ամենայն երկրի„։ Դժուար է Եպիփանի հայ թարգմանչին վերագրել այսպիսի տարբերութիւններ, այլ Եպիփանի գործածած բըԳալով խորագրոց՝ օրինակ ըլլան հետևեալքն։ Թղ. 2բ. [ԽԵ)։ "Քառասներորդ հինգերորդ սաղմոսն. Ի կատարած որդւոցն կորխայ. Վասն գաղտնեացն. Սազմես ի Դաւիթ„։ - Թղ. 4բ։ [Խ#)։ "Ի քառասներորդ վեցերորդ սաղմոսն. Ի կատարած ի վերայ որդւոցն կորխայ„ (ապագրի միւս բառերը չունի)։ - Թղ. 5բ։ "Ի յիսներորդ հինգերորդ սաղմոսն. Ի կատարած. վասն ժողովըրդեանն ի արբութեանցն հեռանալոյ՝ ի Դաւիթ Յարձանագրութիւն յորիամ կալան զնա„ (առանց տպագրի միւս բառերուն)։ Ինչպէս նախընթաց՝ այսպէս և այս խորագիրս մէջ բերելէն անմիջապէս վերջ կը սկսի մեկնել ևս, այսպէս. "Նշանակէ վերնագիր սաղմոսիս եւ ցուցանէ մեզ զերկդիմի միտս սորա, թե է ասացեալ վասն իւր Դաւիթ, եւ վասն գերութեան ծողովրդեանն, զի կոխան եղեն սրբութիւնք նոցա յանաւրինաց, եւ նոքա հեռացան յաւրինացն եւ ի տաճարէն եւ ի քաղաքէն, եւ ծառայեցին այղազգեաց եւ անաւրինացն բաբեղացւոց„ ևն։ Արդ՝ այս շօշափելի եղելութիւնս քաջ ի նկատի առած՝ այժմ կարելի է հետևցնել առանց վարանելու, որ Դ-Ե. դարում սաղմոսք - բաց ի սակաւուց կը կրէին արդէն իրենց վրայ գէթ համառօտ խորագիրներ, և թէ Ս. Եպիփան իր քովէն հնարած չէ զանոնք, այլ հաւատարմութեամբ մէջ բերած միայն և մեկնաբանած։ 2. Թղ. 7ա1։ Հատուածք անյայտ Մեկնութեան իրիք։ "... Եւ հեթանոսաց ի նա հաւատալոյ մարգարէանայ և վասն հրէից ամպարշտութեանն ողբայ„ ևն։ - Վերջ Թղ. 8բ2։... Ամենահին երկսիւն, մեծաղիր և միջակ երկաչ թագիր Ձեռագրէ մնացած երկու թուղթերէս առաջին երեսը միայն կիսով չափ կը կարդացուի, իսկ մնացեալն գրեթէ ի սպառ գունաթափ և անընթեռնլի եղած է. ուստի շատ դժուար է իմանալ՝ թէ ի՞նչ է բուն նիւթ գրութեանս։ Մէջ բերուած նախաղասութեան "մարգարէանայ„ բառէն դատելով՝ Սաղմոսի մեկնութիւն կ'երևի, սակայն Անդ (Թղ. 7ա2), հետևեալ խօսքերը. "Զի յետ երից աւուր յարուցեալ՝ յամենայն տիեզերաց երկըրպագութիւն ընդունի. Եւ վկայեալ այսմ ի սուրբ աւետարանի եւ ի պատմութիւնսն, և ասէ. Յորժամ ելին արտաքս քահանայապետքն, խորհուրդ արարին թէ սրպես կարասցեն զնա կաորուսանել„ ևն, որ Մատթէոսի ԺԲ. 14 տունը կը յարաբերեն, հետևաբար՝ սոյն աւետարանի մեկնութիւն ըլլալն աւելի հաւանական կ'ընեն։ 3. Թղ. 9ա2։ Ճառ ի գալուստն քրկստոսի աւանակաւ յԵրուսաղէմ (պակասաւոր և վերջին մասն միայն)։... "Ահաւասիկ թագաւոր քո գայ քեզ եւ հեծեալ յէշ եւ ի նոր մտրկի։ Ոչ առակաւք ինչ յաւրացեալ իբրեւ զայլ թագաւորս„ ևն։ - Վերջ Թղ. 9բ2 (սեան կէսը կտրուած)։ "Եւ ժողովուրդքն ասէին, (սա է մարգարէն յիսուս) որ ի Նաղարէթէ Գալիլէացւոց„։ Հատուածս է Մատթէի Մեկնութենէն Ոսկեբերանի (տես տպգ. Հտ. Գ. եր. 53)։ Այս և յաջորդ երկու հատուածքն յառաջ կու գան թղթեայ երկսիւն երկաթագիր և մեծադիր Ձեռագրէ մը, որոնց սակայն ներքին սիւները վերէն ի վայր և կիսով չափ կտրուած են։ 4. Անդ։ "Սրբոյն Դիոնեսիոսի Աղեքսանդրացւոյ. Ի գալուստ տեառն յԵրուսաղէմ։ Ի վերայ... փրկիչ Ս(Ամե... ղաքն եմ դ... Զայս Զաքա... ռաջագոյն... դուստր Սիո... թագաւոր ք... արեւ փրկիչ„ ևն։ - Վերջ Թղ. 10ա2։ "Սրբոյ երրորդութեան փառք պատիւ եւ զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից։ ամէն„։ 5. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի ասացեալ։ Զգալուստն քրիստոսի պատմեմք, եւ ոչ մի միայն՝ այլ եւ երկուս. Եւ զերկրորդս կարի լաւագոյն քան զառաջինն„ ևն։ - Վերջ Թղ. 10բ2։ "Քրիստոսէ անտի հր... լորականին... ակն ունին .. մմիկ ճշմարտ... ես եկի յան... եւ ոչ ընկալ... այլ ոք եկես... գիտեմ զի...„ (կտրատուած և 6. Թղ. 11ա1։ Յոհ. Ոսկեբերանի՝ ի Մեկնութենէ աւետարանին Մատթէոսի հատուած (հմմտ. տպգ. Վենետկոյ, Հտ. Ա. եր. 107-109)։ "... Եւ ունէիր յանձին զթատրս փոխանակ այնր տեսանել, թեպէտ եւ ոչ անտի ինչ աւգուտ գտանել. եւ աստ աղբիւր հրեղէն հոգեւոր բղխէ սեղանոյս. եւ քո զայս թողեալ՝ ի թատրն ճեպիս երթալ„ ևն։ - Վերջ Թղ. 11բ2։ "Իսկ որովհետև եղծաւ մարդն վասն մեղաց, եւ մարմինն ի վեր եղեւ եւ գլուխն ի վայր„ (թերի)։ Հատուածս ներկայացնող մագաղաթը նախընթացէն, այն է Թղ. 9ա2, բոլորովին տարբեր Ձեռագրէ մը կը յառաջագայի, որուն թէ մագաղաթը, թէ սրճագոյն մելանն և թէ՝ երկաթագիրն՝ Ժ. դարու կնիքը կը կրեն։ Իր յստակութեան և գեղեցիկ կազմաձևութեամբ հազուագիւտ է և օրինակելի։ 7. Թղ. 12ա1։ Հատուած Յոհ. Ոսկեբերանի՝ ի սուրբ խաչն աստուածընկալ ճառէն (առջի երեք տողերն)։ "Երեւի ի սիրտ երկրին, յայնժամ առեալ երկրին՝ հասկս ծնցի։ Բայց կան եւ ակն ունին ցաւղոյ ի յերկնից„ ևն։ - Վերջ Թղ. 12բ2։ "Խաչն ծերոց կատարումն. Խաչն խաւարելոց լոյս. խաչն թագաւորաց վայելչութիւն. Խաչն զէն յաւիտենական...„ (թերի)։ Բոլորովին սեցած եռասիւն մագաղաթս - որ հորիզոնական դիրքով կտրուած է - և ոչ իսկ կէսն է ամբողջ թուղթին։ Վերէն և կողմնակի լուսանցքներէն ևս կտրուած է՝ առաջին սեան մեծագոյն մասին հետ. - երկաթագիր և հսկայ Ճաշոցի կամ Ճառընարի մը մնացորդ է։ Սիւներու, որոնց իւրաքանչիւրի լայնքն է 10 հրդ. մետր, համեմատութենէն չափելով՝ Ձեռագրին մեծութիւնն ըլլալու էր մերձաւորապէս 56 x 44. Գիրն ալ միջին երկաթագիր է, անկիւնաւոր և դժուաբընթեռնլի։ 8. 13ա1։ Հատուած Մեկնութեան Աւետարանին Մատթէի յՈսկեբերանէ։ "(Պերջճանաց զարդուցն ոչ առ նոսա միայն ասացեալ է զայն, այղ առ ամենայն կին որ նոցա նման իցէ„ ևն։ - Վերջ Թղ. 13բ2։ "Զի՞նչ շահ նմա իսկ որ յանձինն կրիցէ. աւգուտ եւ ոչինչ. վնաս բազում եւ ամբաստանութիւն յամենայն կողմանց. Զիարդ„ (պակասաւոր)։ շտմտ. Ոսկեբերանի Մեկն. Մատթ. ապգ. Վենետկոյ. Հտ. Ե. եր. 836-837։ Թուղթս է մնացորդ ազնիւ մագաղաթեայ միասիւն փոքր երկաթագիր, գեղեցկագիր և ընտիր Ձեռագրի մը, որուն մեծութիւնն է 27,5x20,2։