300896ընդօրինակութեան 1834, իսկ գաղափարին ՊԴ, և ՊՀԲ (- 1355-1423)։
նոտրագիր մանր։
11, իւրաքանչիւրն 8 թուղթք։
թուղթ։
ստուարաթղթեայ՝ կիսակաշի։
շատ լաւ։
նախագաղափարին՝ Մինաս կրօնաւոր. իսկ ընդօրինակութեանս նախ Յովհաննէս Տէր Կարապետեան, ապա Ուխտս մեր։
սև։
Թղ. 87բ։
սակաւ են, և կը պատկանին աւելի հին գաղափարներուն՝ որոնցմէ օրինակուած է Հաւաքումնս, այսպէս 1. Եփես. ժողովի պատմութեան վերջը, Թղ. 13. "Բարեխաւսութեամբ քրիստոսապսակ թագաւորին Թէոդոսի և սուրբ հայրապետացն որ ի մի վայր գումարեցան վասն ուղղափառ հաւատոյն, ողորմեսցի քրիստոս աստուած Տիրացու եպիսկոպոսի հաւրեղբաւր իմոյ և ուսուցչի և նորին հարաղատի Առաքելի, և ձեզ լսողացդ„։ 2. Թղ. 40բ. Զաքարիա կաթողիկոսիճառին համար գրուած է փակագծի մէջ. "Օրինակեալ ի ճաշոցէ միոջէ գրեցելոյ ի ՊՀԲ թուին Հայոց, ձեռամբ Յոհանէս աբեղայի. տեղի գրչութեանն անյայտ„։ 3. Թղ. 86բ. Ներս. Շնորհալւոյ վերոյիշեալ յիշատակարանին՝ իբրև շարայարութիւն՝ կայ հետևեալն. "Տէր աստուած ողորմի կարդացողաց և լսողաց և ստացողի սորա Մինասի կուսակրաւն քահանայի և ծնողաց իւրոց և եղբարց և ամենայն մերձակայից իւրոց. ամէն։ Ի թվիս հայ՛. ՊԴ։ Զսրբասնեալ քահանայն զԿարապետն և զհայրն իւր զՊարոն Աստուածատուրն և զմայր իւր և զամենայն ազգայինս իւր աղաւթից մասամբ յիշեցէք ի քրիստոս. որ ետ գրել զճառս սրբոց հրեշտակապետացն, և ետ ի վայելումն Մինասայ կրաւնաւորի և ուսումնասեր ընթերցողի„։ 4. Ի վերջ մատենիս, Թղ. 87ա, կայ ընդօրինակողէն այսպէս. "Ի հին օրինակէ աստի զգուշութեամբ օրինակեցու յԱտաբաղար՝ ձեռամբ տէր Կարապետեան Յովհաննու Պրուսացւոյ, յամի տեառն 1834, ի վայելս միաբանից ուխտի սրբոյն Ղաղարու որ ի Վենետիկ„։
. Ձեռագիրս 1834ին մտեր է հաւաքմանս մէջ. վերոյիշեալ անձը Ատաբազարէն յղած է։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց փոքրադիր, և կը պարունակէ ինն պատմական, ջատագովական և ներբողեան ճառեր ու պատճառք, այսպէս 1. Թղ. 1ա։ "Տեառն Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի՝ առ Վաչագան արքայ Աղուանից. Պատմութիւն վասն ծողովոյն Եփեսոսի որ եղև ի ժամանակս Թէոդոսի փոքու՝ վասն ամբարշտին Նեստորի։ Արդ՝ այս ինչ է զոր հանդերձեալս եմ պատմել„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Ապա ի ձեռն քարոզաց հրամայէր ձայնել ամենեցուն, զեկեղեցիս աստուծոյ յարդարել ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Հմմտ. տպգ. Վենետկոյ, 1899, Փիլոքսենին վերագրուած թղթին հետ ունեցած համեմատութիւններով, մեր Ներածութիւնը։ բ. 2. Թղ. 13բ։ "Տեառն Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ Վասն գիտութեան։ Միտ դիր սիրելի, ղի եթէ տգիտութիւն առ գիտութեամբ ասիցէ ոք„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Եւ մեղաց թողութիւն հաւատասցուք առնուլ յուսով ննջեցելոցն, որք ի կենդանութեան վասն նոցա խնդրին„։ 3. Անդ։ "Պատճառ՝ համառստ՝ Աւ որս բանիւ են պաճուճեալ. Գրիգորի Աստուածաբանի՝ առ Եւնոմիանոսսն. Ճառ. Ա։ Յետ մահուան մեծին Կոստանդիանոսի բաժանի թագաւորութիւն նորա յերիս մասունս, ի վիճակ երից որդւոցն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Վասն որոյ առ նոյն ինքն դարձուցանէ զնախաշաւիղ բանիս, զորով փարի իբրև զհեռացեալ սիրելեաւ, և ասէ այսպէս„ (կը թուի թերի)։ Օրինակիս մէջ պատճառք Առ որսին՝ Ա-ԺԵ փոքրիկ ճառերու բաժնուած են, որոնց իւրաքանչիւրը կը կրէ ուրոյն խորագիր, այսպէս. Թղ. 14բ։ "Ճառ Բ. Յաղագս հաւատոյ„։ - Թղ. 15ա։ "Ճառ Գ. Յաղագս որդւոյ բան. ա.„։ - Թղ. 15բ։ "Ճառ Դ. Առ այնս որք ասեն՝ թէ մեծ է հայր քան զորդի„։ - Թղ. 16ա։ "Ճառ Ե. Նորին Յաղագս որդւոյ, բան գ.„։ - Թղ. 16բ։ "Ճառ Զ. Նորին՝ Յաղագս սուրբ հոգւոյն„։ Թղ. 17ա։ "Ճառ Է. Նորին՝ Յաղագս աստուածարանութեան„։ - Թղ. 18ա։ "Ճառ Ը. Յաղագս աստուածութեան առ Արիանոսսն„։ - Թղ. 18բ։ "Ճառ Թ. "Նորին առ Կլոդոնիոս տ.„։ - Թղ. 19ա։ "Ճառ Ժ. Առ Կլոդոնիոս. բ.„։ - Անդ։ "Ճառ ԺԱ. Նորին առ Կլողոնիոս՝ ի մարգարիական բանն՝ Որովայն իմ ցաւէ„։ (Վերնագիրը կայ միայն)։ - Անդ։ "Ճառ ԺԲ. Յադագս բարեկարգութեան„։ - Թղ. 20ա։ "Ճառ ԺԳ. Խաղաղական յետ լռութեան„։ - Թղ. 20բ։ "Ճառ ԺԴ. Խաղաղական. բ.„։ - Թղ. 21ա։ "Ճառ ԺԵ. Խաղաղական. գ.„։ - Անդ։ "Վերջ պատճառաց գլխոց Առ որսին„։ Պատճաոքս անանունէ մը գրուած հակիրճ տեսութիւնք են Առ որս ճառերուն Աստուածաբանին, և ոչ թէ բառական արտագրու4. Թղ. 21բ։ "Վրթանիսի Քերթողի. Յաղագս պատկերամարտաց։ Ի կենսաբեր լուսոյ զարդարին ամենայն արարած(ք). և ի ճառագայթ նորա պայծառացեալ բերկրին երկինք և երկիր„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Եւ արժանի լիցուք տեսանել զաստուած զուարթագին երեսաւք յաւուրն դատաստանին, զի յաւիտենից բարութիւնսն հասանել կարիցեմք. զի նմա են փառք յաւիտեանս ամէն„։ Օրինակ շահագրգիռ ճառիս՝ ունի կարևոր տարբ բերութիւններ միւս գրչագիրներէն, ըլլայ շարաբանութեան և բառից, ըլլայ անուանց և վկայութիւններու յառաջբերութեան մէջ, որոնք եթէ ընդօրինակողէն ներս, սպրդած չեն, մեծ նշանակութիւն ունին՝ Վրթանիսին հարազատ կամ ոչ գրութիւն ըլլալու մասին։ 5. Թղ. 30ա։ "Վասն տասն համարոյ՝ որ է թիւ կատարեալ և խորհրդական, և լցեալ աստուածային գերակատար իմաստութեամբ (անանուն)։ Եւ քանզի առեալ յաստուածական պատուիրանաց, ծանուցաք՝ փոքր ի շատէ զտեսակս բարեաց և չարաց՝ շնորհօքն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ "Եւ փառաւորել զհամագոյ և զամենասուրբ երրորդութիւնն անբաժանելի, այժմ և յանկէտ և յանսպառ ժամանակն որ գալոց է, յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Ըստ ծանօթագրութեան գաղափարողին՝ անանուն գրուածս "արձանագրեալ (կայր) ի վերջէ մատենի Մեկնութեանն Ղուկայ՝ որ ի սրբոյն Կիւրղկ Աղեքսանդրացւոյ„։ 6. Թղ. 40բ։ "Երանելոյն Զաքարիայի հայոց կաթողիկոսին. Ներբողեան ասացեալ. Ի սուրբ Խաչն աստուածընկալ։ Այսաւր ուրախացան երկինք և երկիր մեծաւ ցնծութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "Փառաւորել զամենասուրբ երրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Ճառիս համար կը ծանօթագրէ ընդօրինակողն, թէ գաղափարած է ի թու. Հայոց ՊՀԲ. գրուած Ճաշոցէ մը, որուն գրիչն է Յոհաննէս աբեղայ, բայց տեղի գրութեանն անյայտ էր)։ 7. Թղ. 52բ։ "Տեառն Ներսիսի Կհայեցւոյ հայոց կաթողիկոսի. Գովեստ բանի ներբողական բացասացութեամբ. Յաղագս տաւնի գերագունիցն էութեանց՝ հրեշտակապետացն սրբոց Միքայէլի և Գաբրիէլի և ամենայն երկնաւոր զաւրութեանցն, զոր տաւնեն եկեղեցիք քրիստոսի ընդ տիեզերս համախմբեալք ուրախութեամբ ի Նոյեմբերի. Ը։ Այսաւր երկրաւորս եկեղեցի՝ հանդիսաւորեալ քահանայապետութիւն ցնծայ„ ևն։ - Վերջ Թղ. 81բ։ "Որպէս բաժանէ և տայ արդարապէս՝ ըստ իւրաքանչիւր արժանաւորութեան, ի փառս իւր, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ բ. 8. "Բան մաղթանաց (նորին)։ Արդ պաղատիմք առ հոգեղէնսդ, մեք տկարքս և հողեղէնքս„ ևն։ - Վերջ Թղ. 86բ։ "Եւ դուք յիշեալք առ տերունիս՝ լինիք յերկնից նորա հարիոս՝ Մառթանքիս անմիջապէս կը յարի Ն. Շնորհալւոյ Ներբողեան ճառի գրութեան յիշատակարանն, այսպէս. "Գրեցաւ ճառս ներբողեան սրբոց հրեշտակապետացն ի Ներսիսէ կաթողիկոսէ Կղայեցւոյ յեղբաւրէ մեծին Գրիգորիսի մականուն Վկայտսիրի, Ի թփ ոԺհ„։