Other notices
— - Bibliographic notice
303
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆեԱՑ Ժ
1220 - 1220

ID
Number
303
Old record number
346
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆեԱՑ Ժ
Start date
1220
End date
1220
Date details

ՈԿԹ (-1220)։

Copy place
Դրազարկ (տես յիշտկ.)։
Reference
Type
Number of pages
342
Dimension
16,8x12,5 (13,3x 9,5)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր հնաձև, մարմնեղ և ընտիր, կրկին գրչութեամբ։

Codicology

34, իւրաքանչիւրն 12 թուղթք, ի բաց առեալ Ա-Ե. թերթերը՝ որ 8 թուղթերէ բաղկացած են։ թերթահամարները Ժ.էն ետքը՝ տասնաւորներով յառաջ կը խաղան, այսպէս, Ի, Լ, Խ, Ծ, ևն, որը սովորական է հնագոյն գրչաց. բան մը սակայն, - որուն այս Ձեռագրիս մէջ միայն կը հանդիպինք, և յոյժ անսովոր թուեցաւ մեզ։ - այսինքն՝ վեցերորդ թերթի ստորին լուսանցքին վրայ - բուն գրչութեան սրճագոյն մելանով գրուած է՝ փոխանակ մէկի՝ երևք թուանիշ, Թ Բ Զ. այսպէս կարգաւ յաջորդ թերթերուն, և ո՛չ միայն երեք, այլ և չորս և հինգ թուանիշներ միանգամայն. այնպէս որ նախորդ թերթի թուանիշը կը կրկնուի յաջորդին վրայ նախ՝ ձախակողմը, և յաջակողմը նոր թուանիշն. միջանկեալ մի՝ և երբեմն երկու թուանիշներն որ սպիտակ նիւթով մը ծեփուած են կամ քերուած և յաճախ ալ անեղծ պահուած են, իբրև առեղծուած մնացին ինծ համար. ստացողն ևս կամ չիմանալով այդ միջանկեալ թուանիշներու նշանակութիւնը կամ սխալ համարելով զանոնք, սևկակ մելանով նոր թերթահամարներ ալ աւելցուցեր է՝ Ի, Լ, Խ, ևն, յառաջախաղաց աճեցուցմամբ։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ՝ դեղնեալ և անողորկ։

Number of lines
20։
Binding

կարմիր կաշիով պատեալ, դրոշմազարդերով ու գոցելու մասով. իսկ կողերու ներսը կանաչ ազնիւ կերպասով պատած է։

State of preservation

՝ Թղ. 2-76 խոնաւութենէ սևցած են, շատ տեղ ալ լուսանցքն սպառած կամ ցեցակեր եղած ըլլալով, ետքի կազմողէն նորոգուած են, տարբեր թուղթով։ Սկիզբէն կը պակսին 1-2 թուղթք, այսինքն՝ նիւթոց ցանկի մէկ մասը. - 4 թուղթք՝ ընդ մէջ Թղ. 16բ-17ա. -1 թուղթ ընդ մէջ Թղ. 20բ-21ա.6-7 թուղթք ընդ մէջ Թղ. 29բ-30ա. - 2 թուղթք ընդ մէջ Թղ. 132բ-135ա. - 2 թուղթեր ալ վերջէն ինկած են և ետքէն նոտրագիր գրչութեամբ լրացուած, տարբեր թուղթի վրայ։

Copyist
վարդան (տես վարը)։
Owner

նախ Բարսեղ եպիսկոպոս, ապա Արեւիկ, ապա Ապտուլ, ապա Գրիգորիս, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

երկու կողմէն մի մի թուղթ, առաջինը՝ մնացորդ է միասիւն մեծ երկաթագիր Աւետարանի մը, իսկ վերջինը՝ երկսիւն և մանր երկաթագիր Աստուածաշնչի մը։

Lettrines

3-4 հատ, միագոյն՝ ջնարակային կարմիր։

Initials

Marginal illuminations

ցանցառ են, փոքր և միագոյն, այսինքն՝ երբեմն սրճագոյն, և երբեմն արիւնագոյն կարմիր. ոմանք խոնաւութենէ եղծուած են։

Images

Canon tables 1

Canon tables 2

3 հատ. (Թղ. 3ա, 217ա։ 307բ). պարզ ու անարուեստ։

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 1, 21, 133, 134, 216բ, 341։

Colophon

բազմաթիւ են, հակիրճ և միօրինակ, ընդհանրապէս Վարդան գրչէն, գլխաւորապէս. 1. Պետրոսի և Պօղոսի վկայաբանութեան վերջը, Թղ. 9բ, կայ նախ գրչէն. "Որ ի ձեռն սրբոց առաքելոցն ծանուցար մեզ քրիստոս, և դարձուցեր զաշխարհս ի կռապաշտութենէ. աղաւթիւք սոցա ողորմեա Վարդանա և կեցոյ զմեզ. և քեզ քրիստոսի աստուծոյդ մերոյ փառք և պատիւ ընդ հաւր և ընդ հոգւոյդ սրբոյ այժմ և միշտ„։ Ապա, Թղ. 10ա, նոյն գրչութեամբ. "Ստացողի սորա Բարողի եպիսկոպոսի աղաւթս արարէք ի տէր և ծնողաց իւրոց„։ 2. Թղ. 62ա. "Քրիստոս, որ լուսաւորեցեր զերանելին Յոհանէս ի սէր աստուածային, սորին բարեխաւսութեամբ լուսաւորեա զՎար դանա և գծողէս զհոգիս յարքայութեանդ երկնից ամէն„։ (Վարդան և գծող՝ միևնոյն անձն է)։ 3. Թղ. 203բ. "Զսրբազան և զգերամաքուր եպիսկոպոս զտէր Բարսեղ յիշեսջիք ի քրիստոս. ընդ նմին և զԱրևիկ եղկելի„։ Հաւանօրէն վերջին ստացող մ'է Արևիկ, ինչպէս ակներև կը տեսնուի նոյն իսկ բնագրի տարբեր գրչութենէն, որ այդ յիշատակարանը ներմուծելու համար 4 տող յաւելուած մը ըրած է "Գիւտ նշխարաց Բարսղի„ին վերջաբանին 4. Ի վերջ Գադայ Կտակին, Թղ. 272ա, կայ՝ անանուն գրչութեամբ, հետևեալն. "Քրիստոս յոյս ննջեցելոց և փրկութիւն հոգւոց, ի մեծի և ի հիահրաշ գալստեան քո փառաւք հայրական՝ յիշեա զԱնձրևէսն և յանուանէ կոչէ զնա և դասաւորեա զհոգի նորա ի յանդրանկացն կայանսն և ի ժողովս սրբոցն ամէն։ աղաչեմ սրտի մտաւք ասացէք զամէն, զի տղա(յս) վախճանեցաւ„։ Հաւանօրէն Վարդան գրչին է յիշատակարանս ինչպէս և Անձրևէս տղան. զի գիրն և մելանը յար և նման են խորագիրներու գրին և մելանին։ 5. Ամովսա մարգարէութեան վերջը, Թղ. 339բ, - ուր հին բնագրէն ինկած երկու թուղթերու պակասը՝ նոր թուղթով լրացուած է, կայ հին նոտրագիր գրչութեան գլխաւոր ու ընդարձակ յիշատակարանը, այսպէս. "Փառք եռանձնեայ տէրութեան և միասնական աստուածութեանն հօրն անեղի, և ծնեալ որդւոյն միածնի, և բղխեալ հոգւոյն ճշմարտի (ապա ընդարձակ խորհրդածութիւններ արարչութեան և նահապետաց և Նոյի մասին)... Եւ ոմն ի ժամանակին յայնմիկ՝ Ենովս՝ որ է երրորդ ծննդոցն Ադամայ որդի Սեթայ, յուսով կոչեաց զանուն տեառն աստուծոյ և մարգարէական հոգւովն գրեաց զգիր և զլեղու ի խեցի և ի պղ(ն))ի սեանն, իմացեալ զջնջիլն և զկորուսիլն մարդկան ազգին. և յետ կործանելոյն և ապականելոյն՝ Նոյ որ արդար գտաւ և երկրորդ հայր և սերմ եղև աշխարհի որդովք իւրովք. և ի բազմանալն նոցին կորուսեալ եղև գիր և լեղու, միայն Եբեր հինգերորդն ի Նոյայ ունէր գիր և լեզու զոր գտեալ եղէն զպղնձի սիւնն ի Սիդրոն լեառն, զոր յառաջ վարժեցան աղգն Քաղդեացոց. և ապա Եբրայեցիք որ և Ժ.րդն ի Սեթայ Աբրահամ որ բանական մտօք ծանեաւ զարարիչն. և հաւատով և ալեաւք ծաղկեցաւ... Արդ որպէս նոքա յառաջ ցանկացողք եղեն գրոց, և բազում աշխատութեամբ և ջանիւ գտին զգիր և զքերթութիւն, և լուսաւորեցին զմարդիկ գրոցն գիտութեամբ. այսպէս և ես յետնեալս ի մարդկանէ և տրուպս յամենեցունց Բարսեղ պիտակ սոսկ եպիսկոպոսս եղէ ցանկացող այսմ աստուածազարդ բուրասՀԱՒԱՔ. ԲԱՆԻՑ ՆԱԽ. Ժ տանիս, որ է պատմութիւն առաքելոցն սրբոց և մարգարէիցն Յովսէի և Ամովսէի, յիշելով զբանն մարգարէիս, թէ Երանի որ ունիցի ի զաւակ ի Սիոն և ընտանեակ յԵրուսաղէմ. վասն որոյ ջան եդեալ իմ և գրեցի զմատեանս աստուածաշունչ՝ ի թուաբերութեան հայասեռիս. ՈԿԹ, ի հայրապետութեան տեառն Յովհանիսի, և յիշխանութիւն հայոց իշխանացն յորում ամի մեռաւ թագաւորն հայոց Լևոն, ընդ հովանեաւ մեծանուն Դրաղարկ կոչեցեալ, ձեռամբ սուտանուն Բարսեղ եպիսկոպոսի. զի եղիցի սա յիշատակ ինձ և ծնողաց և արեանառու մերձաւորաց իմոց. և որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերոյգրեալս ի սմայ, և դուք յիշեալ լիջիք ի յերկնից արքայութիւնն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Եւ յետ անցեալ շրջանիս և ի բազմանալ թուականիս. ՌՀ. լինելով և մատեանս եդեալ էր ի սուրբ ուխտ Եղիազարու որ է ի լեառն Տիւրոսի (Տաւրոսի) որ (ուր) երկոտասան մասն առաքելոց է հանգուցեալ և այլ սրբոց մասն կայ հաւաքեալ ի յառաջնորդութիւն մեծ բաբունոյն Բարսեղի, գիրքս առեալ էր եղբայր նորին ճգնազգեացն և մեծն ի յանապատաւորաց Ապտուլ կոչեցեալ այրն առաքինասէր, զի բազում ամօք ի յայրս և ի ծերպս վիմաց և ի մացառս լերանց բնակեալ էր, բոկ ոտամբ և բացաւ գլխով, աւելի քան զերեսուն ամ. և թաքուցեալ զհրաշալի կտակս աստուածային ի ծերպս վիմայց. և ազգն մարաց որ շրջապատեալ են զսուրբ ուխտիւն՝ գողացեալ եղեն զսա. և այն որ համարձակի առնուլ զգիրքս և տարեալ ի տունն, որպէս ի հնումն տապանակն գործեաց յայլազգիս և դարձուցին յԻսրայէլ. նոյնպէս և սա գործս հրաշալի առնէ, զի սապաղարի և տուն և ընտանիքն և խաշինքն սատակին. վասն որոյ ինքեան իւրովի դարձեալ վերստին բերեալ ի սուրբ ուխտն, սքանչելեօք սուրբ առաքելոցն և աղօթիւք մեծ ճգնաւորին Ապտուլին. արդ որք ընթեռնուք զսա, փառս տուք արարչին ամէն„։ Յիշատակարանիս վերջին մասի գրիչն է Ապտուլ հաւանօրէն, որ կամ վարը նոտրագրուած սքանչելի դէպքը արձանագրելու նըպատակաւ կտրած է հին գրչութեան վերջին թուղթը, - տեղ չըլլալուն համար, - և վերստին զանի ընդօրինակած է նոր թղթի վրայ. և կամ կեղծած է զայն՝ իւր կողմէն։ Եթէ վերջին ենթադրութիւնը ճիշդ համարուի, - դիտելով որ բոլոր միւս յիշատակարաններուն մէջ Վարդան յիշուած է որպէս գրիչ, իսկ Բարսեղ եպիսկոպոս իբրև ստացող, - այն ատեն երկբայական կ'ըլլայ Ձեռագրիս ի թուին Հայոց ՈԿԹ գրուած լինելն, վասն զի ուրիշ տեղ բնաւ նշանակուած չէ այն։

Informations

. Ձեռագիրս յամի տեառն 1846 մտեր է հաւաքմանս մէջ. ՎՎ. ՀՀ. Ներսէս Սարգսեան և Գրիգորիս Ալեփսոն՝ ի Հայս ճանապարհորդած ժամանակ ստացած են, և Հայրերէս վերջինը անձամբ բերեր է ի Մայրավանս ի վենետիկ, յ8 Յուլիսի 1846։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց հնագիր՝ միջակադիր և կոճղ. կը պարունակէ 29-30 վկայութիւններ, պատմական գրուածներ, մեկնաբանական և ներբողեան ճառեր, և Ովսեայ և Ամովսայ մարգարէութիւնքը, այս1. Թղ. 3ա։ "Վկայաբանութիւն գլխաւոր առաքելոցն սրբոյն Պետրոսի և սրբոյն Պաւղոսի փառաւորելոցն։ Սուրբ առաք(եալ)ն Պետրոս՝ ելեալ յԵրուսաղէմէ ի քարոզել զբանն աստուծոյ յերկրի՝ գնաց ի Կապու(ադով)կիայ„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Եւ սոքաւք զքեզ քրիստոս ծանուցեալ աստուած ճշմարիտ՝ փառաւորեմք. Կեցոյ զմեզ, զի քո են փառք՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտե՛„։ 2. Անդ։ "Տաւն է յիշատակի երկուտասան առաքելոցն։ Պետրոս և Պաւղոս յամենայն աշխարհ և ի Հռովմ։ Մատթէոս՝ ի Զմիռմին քաղաք մարդակերաց„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Եւ քեզ քրիստոսի աստուծոյդ մերոյ փառք և պատիւ ընդ հաւր և ընդ հոգւոյն սրբոյ՝ այժմ և միշ„։ (Գրութեանս մէջ կը յիշատակուին տեղիք քարոզութեան իւրաքանչիւր առաքելոց, անոնց հաւաքական տօնին օրը կարդալու սահմանուած)։ 3. Անդ։ "Խաւսք Պանդալեոնի. Գիւտ մատինն սրբոյ առաքելոյն Պետրոսի, թէ զիարդ եղև կ(ա)տ(ա)րումն, կամ որպէս բերաւ ի հայս։ Յամս Նիկիփաւռա տիեզերակալի կայսեր Յունաց„ ևն։ - Վերջ Թղ. 20բ։ "Եւ եդ զնա յեկեղեցոջն Գոմծրայրի՝ ի փառս և ի գովեստ ամենասուրբ երրորդութեանն՝ այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն„, 4 Թղ. 32ա։ Պատմութիւն յաղագս գսեմւն Աստուածածնի և պատկերի նորա (3 թուղթք, թերի սկիզբէն)։ "... այլ տեղիս տնաւրինականս փրկչին, բայց միայն գաղտնի„ ևն։ - Վերջ Թղ. 30բ։ "Լնուցու պարգեւաւք և ողորմութեամբ ի փառս ամենասուրբ երրորդութեանն որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Հմմա. Մատինագրուրէան։ Մ. Խարենացւոյ, տպ։ ի Վենետիկ 1865, եր. 289 Գ. պարբ. 296։ Օրինակս բաց ի համառօտութենէն՝ ունի նաև շատ մեծ և նշանաւոր տարբերութիւններ, թէ՛ պատմական եղելութեանց և թէ շարաբանութեան մէջ, թուոց և անուանց նկատմամբ։ Լուրջ ուսումնասիրութեած արժանի է, մանաւանդ իր հնութեան համար։ 6. Թղ. 31ա։ "Այլ բան զոր ասացեալ (է Յակովբայ։ Եթէ գտանեմք մեք՝ զի խառնակեալ էին ազգն Յուդա և Ղևեա ընդ միմեանս, ի ձեռն Եղիաղարու որդւոյ Ահարոնի„ ևն։ Վերջ Անդ։ "Վասն այնորիկ ասէ հրեշտակն ցՄարիամ, ահա Եղիսաբեթ ազգական քո, և նա յղի է„։ 6. Անդ։ "Մեկնութիւն Յոբայ, Յոհաննու Ոսկեբերանի։ Այր ոմն էր յՈսիտ աշխարհէ որում անուն էր Յոբ, յազգէ Աբրահամու էր երանելի նահատակն„ ևն։ - Վերջ Թղ. 32ա։ "Բայց զգերեզմանն Յոբայ այժմ յԱրաբիա ցուցանեն, և զտեղին յորում նստէր ի հարուածս„։ 7. Անդ։ "Տեառն Չաքարիայի ի մեկնութեան (Ղուկ.) ճառէն։ Մարգարէ մեծն Ղուկաս ի հինգետասաներորդ ամի տէրութեան Տիբերա կայսեր հռոմա„ ևն։ - Վերջ Թղ. 38ա։ "Իսկ անշարժ կա աւազան մկրտութեանս մինչև ի սպառ յաւիտենիս և մինչև ցվախճան։ Փառք անժամանակ բանին յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 8. Անդ։ "Երանելոյն Թէոփիլոսի ասացեալ գովութիւն աստուածաբան աւետարանչին և առաքելոյն Յոհաննու։ Ընդ յաւժարութիւն սրտիս՝ մաքառի տկարութիւն մտացս„ ևն։ Վերջ Թղ. 62ա։ - Վերջ Թղ. 62ա։ "Եղբայր Յակովբա, և եղբայր որդւոյն աստուծոյ, որ առանց մաւր ծնեալ ի հաւրէ, և առանց հաւր եղեալ ի մաւրէ։ Աստուածաբան. զոր ճառեալ զնմանէ ասէ. Ի սկզբանէ էր բանն, և աստուած էր բանն. նմա փառք, պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ներբողեան ճառս, - Թէոփիլոսին ընծայուած, անոր "Լոյս պայծառագոյն ծագեցաւ մեզ„ բառերով սկսող ճառէն տարբեր է, որ է Ներբող ԺԲ. առաքելոց։ Հետևաբար ներկայս միակ Ձեռագիրն է մեր Ձեռագրատան մէջ, յորում կր գտնուի շատ կէտերով ուշադրութեան արժանի այս ճառս։ Երկու մասէ կազմուած է. առաջնոյն, - որ կ'աւարտի Թղ. երկրորդին, և ընտիր։ Թէոփիլոսիս ով ըլլալն յայտնի չէ։ Յովհ. Աւետարանչի նշխարաց փոխադրութիւնը՝ Եփեսոսէ ի Կ. Պոլիս՝ մեծին Կոս տանդիանոսի ձեռքով եղած կը պատմէ. մինչդեռ Եւսեբիոս լռած է բոլորովին։ Հաւանօրէն Պատրիարքական Աթոռի փոխադրութեան հետ շփոթելով զայն, որ կատարուեցաւ Յուստինիանոսի հրամանով. ուրեմն ճառիս հեղինակն ևս՝ կամ Զ. դարում և կամ անկէց ետքը ապրող և գրող մէկն ըլլալու է։ Իսկ թարգմանութիւնն յունական բնագրէ աւելի՝ կարծէք թէ ասորի կամ ուրիշ անյայտ բնագրի հետք ունի, ինչպէս ակներև կը տեսնուի հետևեալ յուն, անուններուն զզեցուցած օտար ձևերէն իսկ. օր աղագաւ, Հեմերեոս, Գիտկորաս, Դիակորաս, Բիւրենտացիք, ևն, ևն։ 9. Թղ. 64ա։ "Յաղակս Սոսիպատռոսի և մաւր նորա Պրոկղիանէ՝ և ամեն... (այն) եղելոցն առ նոսա։ Յանկանել դատաւորին ի Բատտա կղղոջն, եկաց փոխանակ նորա Անթիպատ(ր)ոս ոմն Մակռոնոս, և էր նա կռապաշտ, չար բնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Քանզի բարի գործք հալածեալ մերժեն զխաւար մեղաց, և մաքրեն զաղտ հոգւոյ և մարմնոյ, մուծանելով զմեզ յարքայութիւնն աստուծոյ„։ 10. Թղ. 73ա։ "Յաղագս Յոհաննու աւետարանին. թէ որպէս պատմեցաւ ի Յոհաննէ, կամ յորում տեղւոջ ընկալան հաւատացեալքն զպարգևս զայս ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ ի [ձեռն] Յոհաննէ(ու)։ Յետ հաւատալոյն ամենայն կղզւոյն Բատմայի (Պատմոս) և ի վախճանել թագաւորին Դոմետիանոսի և ընկալեալ զթագաւորութիւնն Ներոս(ն)ի„ ևն։ - Վերջ Թղ. 77ա։ "Առեալ զնոսա Յոհաննու՝ չոգաք ի տուն նորա, և վարդապետելով նոցա՝ մկրտեաց զնոսա՝ տամբն իւրեանց՝ յանուն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, որում փառք յաւիտեանս. ամէն„։ (Այս և նախորդն Պրոխորոնի պատմութենէն են)։ 11. Անդ։ "Թուղթ Դիոնեսիոսի Արիո(ս)պագեցւոյ՝ առ Յոհաննէս աստուածաբան և աւետարանիչ, պարասահմանեալ ի Պատմոս կղզւոջ։ Ողջունեմ զքեզ պատուականդ ինձ և սիրեցեալ անձն, և եղիցի ինձ այս առ քեզ քան առ բազումս յոյժ փափագելի„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Զի և ի պատմոսական բանդէդ արձակիցիս, և յասիական երկիր վերստին եկեսցես, կատարել անդ զբարւոյն աստուծոյ նմանութիւն, և որ զկնի աւանդեսցես„։ 12. Անդ։ "Երանելոյն Թէոփիլի՝ աշակերտի Յոհաննու Ոսկեբերանի՝ ասացեալ Ներբողեան սուրբ առաքելոց երկոյտասանից։ Լոյս պայծառագոյն ծագեցաւ մեզ յիշատակ սրբոց առաքելոցն„ ևն։ - Վերջ Թղ. 96բ։ "Որովք և մեզ լիցի հասանել այնմ շնորհի՝ մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, 566, - լեզուն աւելի մացուր է, համեմատութեամբ՝ որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ոճի և գաղափարաց մեծ նմանութիւն կայ Թէսփիլոսի պարզապէս խորագրուած վերին և այս ներբողեանիս մէջ, որ աւելի յստակ է շարաբանութեամբ. հաւանօրէն առաջինը՝ վերջնոյս վրայ յերիւրուած է։ 13. Անդ։ "Երանելոյն Թէոփիլեա ասացեալ. Ի յղութիւնն Յովաննու մկրտչին և կարապետին։ Փողոյ ուրախութիւն, և բարգաւաճութեան սկիզբն„ ևն։ - Վերջ Թղ. 113բ։ "Եւ հասանել արքայութեան զոր մերձ քարոզեցեր՝ արժանի լիցուք շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս„։ 14. Թղ. 114ա։ "Նորին ասացեալ. Ի ծնունդ կարապետին և մկրտչին Յովաննու, Աւետեաց արմատ, և սկիզբն ուրախութեան աշխարհիս այսաւր յորովայնէ Եղիսաբեթի երևեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 132բ։ "Յաւետաբեր ձայնէ հրեշտակին ասել. հրեշտակ մարմնաւոր. ի վիմէ ար...„ (թերի 2 թուղթ)։ 15. Թղ. 135ա։ Ներբողեան ի սուրբն Ստեփանոս նախավկայ (սկիզբն թերի)։ "... Զպասքումն ծարաւեաց դադարեցուցեալ իւրով քըրտնաջան աշխատութեամբն, և արեամբն յորդաբուղխ հոսելոյ ի մաքուր մարմնոյն„ ևն։ Վերջ Թղ. 150բ։ "Վասն զի ամենասուրբ երրորդութեանն վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 16. Թղ. 151ա։ "Երանելոյն Նեկտառեա եպիսկոպոսի՝ բանս ներբողականս. Ի մեծապատիւ նախասարկաւագն և առաջին վկայն քրիստոսի սուրբն Ստեփանոս. Ընդ որս և առած ինչ մասնաւոր ի պատմութենէ առաջին գիւտի նշխարաց նորին, որ եղև ի ձեռն Ղուկիանոսի երիցու՝ ի ժամանակս Յովհաննու եպիսկոպոսի Երուսաղէմացւոյ, և թէ որպէս յետ սուղ ինչ ամաց ածեալ եղև պատուական նշխարք նորա ի նորն Հռոմ՝ ի հռչակաւոր թագաւորական քաղաքն Կոստանդնուպաւլիս։ Տէր մեր յիսուս քրիստոս, ի ձեռն փրկագործ մարմնով գալըստեան իւրոյ, գործ մի բարւոք եդ առաջի ամենեցուն որք հաւատացին ի նա„ ևն։ - Վերջ Թղ. 178բ։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք, պատիւ և իշխանութիւն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 17. Թղ. 179ա։ "Պատմութիւն յաղագս վարուց ճգնութեան սուրբ և փառաւորեալ հայրապետին Բարսղի Կեսարու Կապպադովկացւոյ։ Սիրելիք և բարեկամք, ոչ է անհաւատալի ճառ բանիս միամիտ որդեաց„ ևն։ - Վերջ Թղ. 196բ։ "Եւ կոչեալ զկինն՝ կազդուրեցոյց նմա զամենայն զոր պարտէր յարքունիսն„։ բ. 18. Անդ։ "Յաղագս թէ որպէս տարան զմարմին սրբոյն Բարսղի հայրապետի ի Պուլխարք։ Իսկ յաղագս վերաբերութեան սուրբ և լուսաւորիչ նշխարացն„ ևն։ - Վերջ Թղ. 202ա։ "Եւ յերկրպագութիւն տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, հանդերձ անսկըզբնական հաւր, և մշտնջենաւորակից ճշմարիտ և նորոգող սուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ գ. 19. Անդ։ "Վասն գիւտի սուրբ նշխարացն։ Իսկ գիւտ սրբոց նշխարացն եղև յաւուրս Սիմովնի՝ Բուլխարաց թագաւորին„ ևն։ Թղ. 203բ։ "Անհնար է մարդկային լեզուի ընդ թուով արկանել, որպէս և կայ յիւրում պատմութեանն, բայց մեք փոքր ի շատէ նշանակեցաք՝ առ ի հաւատալ, թէ արդար են ասացեալքդ։ Վասն զի աստուծոյ վայելէ փառք յաւիտեանս. ամէն„։ 20. Անդ։ "Գիւտ նշխարաց Անանիանց երից մանկանցն։ Յամս Վռամ պարսից արքայի յայտնեցան նշխարք ոսկերաց երանելեացն Անանիանց՝ կամաւքն աստուծոյ բարերարի, և յայտնեցան այսպէս„ ևն։ - Վերջ Թղ. 210բ։ "Փառաւորելով զամենասուրբ զերրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 21. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Թադէոսի առաքելոյ Հայոց, և քարոզութիւն Եդեսեա, եւ հաւատալ Աբգարու, և բժշկութիւնք նորա։ Յետ մահուանն տեառն և համբառնալոյ փրկչին մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 215բ։ "Եւ կատարեցաւ սուրբ առաքեալն Թադէոս որ աւր Ժ. էր քաղոց ամսոյ, ի հայր և յորդի և ի սուրբ հոգին, որում փառք յաւիտեանս ամէն„։ 22. Թղ. 217ա։ "Կտակք նախահարցն՝ որդւոցն Յակոբայ ԺԲ։ Գիրք մնացորդաց։ Խաւսք Ռուբենի կտակ։ Հրաման կտակի Ռուբենի, որ պատուիրեաց որդւոց իւրոց զկնի երկրորդ ամի վախճանելոյն Յովսեփա„ ևն։ - Վերջ Թղ. 286բ։ "Եւ լացին զնա ամենայն Իսրայէլ, և ամենայն Եգիպտոս սուգ մեծ„։ Կտակս որ Ռուբենով կը սկսի և Յովսէփով կ'աւարտի, 12 գլուխներու բաժնուած է՝ առանձինն խորագիրներով։ Տարբերութիւնները տես ի տպագրեալն։ Իսկ վերջին գլուխն, այն է "Կտակ Յովսեփու, վասն նախանձու„ կը պակսի ի տպա23. Թղ. 287ա։ "Վասն սքանչելեաց պատկերին որ գործեցաւ, ի պատմութենէ սրբոյն Աթանասի Աղեքսանդրոյ հայրապետին։ Մերձ ի սահմանս Տիւրոսի և Սիդովնի, ի քաղաքն Բիւրիտոն էին բազումք հրեայք խառն բնակեալ ընդ քրիստոնեայսն„ ևն։ - Վերջ Թղ. 288բ։ "Եւ յետ բազում ժամանակաց թագաւորն Յոհաննէս Չմշկիկն գնաց ի քաղաքն ի Հեմսիայ, եգիտ և առ զքրիստոսի աստուծոյ մերոյ զպատուական զկաղամարն, և զհողաթափս սուրբ ոտիցն. և երթեալ ի Բիւրիտոն՝ և առեալ զպատկեր խաշելութեանն քրիստոսի՝ տարաւ ի Կոստանդինուպաւլիս. և երկրպագեցին ընդ այլ սրբութիւնսն ի փառս և ի գովութիւնս քրիստոսի այժմ և յաւիտեանս ամէն։ Եւ զայս սքանչելի պատկերիս պատմութիւնս ընթեռնուս յաւգոստոս ամսոյ. Զ. և զսուրբ դաստառակին քրիստոսի Նոյեմբռ. ԻԶ„։ (Պատկերիս պատմութիւնն որ աստ՝ շատ համառօտ է, համեմատութեամբ միւսին որ Եպիփան Կիպրացւոյն խորագրուած է ուրիշ ձեռագրաց մէջ)։ 24. Թղ. 289ա։ "Վասն Երեմիայի մարգարէի. Ի գրոցն Բարուքայ։ Յորժամ հանդերձեալ էին Քաղդեացիքն պաշարել զԵրուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 297բ։ "Եւ թաղեաց մի մի ոսկր շուրջ զպարսպովն քաղաքին, և սատակեցան վնաս արարողքն, և փառս մատուցին տեսողքն աստուծոյ. ամէն„։ (Հմմտ. Անկ. Գիրք, Հին Կտկ. Ա. Հտ. եր. 349-357)։ 25. Անդ։ "Գրիգորի վարդապետի՝ աշակերտի սուրբ և մեծանուն վարդապետին հայոց Պաւղոսի, ասացեալ բան հաւատոյ. Ի սուրբ երրորդութիւնն։ Արդ ես ամենամեղս Գրիգոր՝ շնորհաւք սուրբ հոգւոյն՝ հաւատամ զամենասուրբ երրորդութիւնն՝ աստուած անսկիզբն, և անեղ և անկատարած, միով բնութեամբ երեքանձնեան տէրութիւն միաւորեալ„ ևն։ - Վերջ Թղ. 305ա։ "Եւ որք այսպէս դաւանեալ հաւատասցեն, գովելով ևս ի տեառնէ և հանգիցեն ի կեանսն յաւիտենական ընդ քրիստոսի գոլ յարակայ. և նմա փառք յամենայն արարածոց այժմ և միշտ և յաւիտենից յաւիտեանս ամէն„։ (Առանց վերադրի յիշուած Գրիգոր վարդապետս նոյն ըլլալու է ընդ Սկևռացւոյն)։ 26. Անդ։ "Թուղթ երանելոյն Յոստոսի՝ չորրորդն յետ Յակովբու եղբաւրն տեառն՝ կացեալ եպիսկոպոս յԵրուսաղէմ. Յաղագս նորընծայ պատարագին քրիստոսի ի Վարդավառին տաւնին, և աղ աւրհնելոյ։ Այսպէս ուսուցին մեզ առաքեալքն տեառն յաղագս Վարդավառին տաւնին, որ է տաղաւարահարք ըստ Մովսէսի„ ևն։ - Վերջ Թղ. 306բ։ "Որպէս քրիստոս ցառաքեալսն ասէր. Դուք էք աղ երկրի. քանզի քրիստոս աւրհնէ զաղն բերանով քահանային և հոգին սուրբ. և ասէ երանելին՝ եթէ ի պատարագն և յաղն և յամենայն ընծայսն առ հասարակ իջանելով սուրբ հոգին, սրբէ ի ձեռն քահանային. և մեր ընկալեալ հաւատովք՝ փառս վերառաքեսցուք հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ„։ Գրուածս անվաւեր ըլլալու բնոյթ ունի, սակայն շատ հին է, մանաւանդ թէ հաւանական է, որ վաւերական յիշատակարան մը անոր իբրև հիմն ծառայած ըլլայ։ Ասոր կռուան է՝ ըստ իս Օրհնութիւնաբեր ցուցակի կարգաւորութիւնն, ուր կը գրուի որոշակի և տարբեր բանիւք. "Իսկ վասն տէրունականի և աղաւրհնեիցն՝ Յուստոսի է արտբեալ, որ գորրորդ եպիսխպոս էղ Երուսաղէմի՝ յառաքելոյն Յակորայ„։ Իսկ Յուցակիս համար, թէ. "ի յերկրորդ ամէն սրբոյն Սահակայ մինչև յԺԳ. ամն նորա կատարեցան ի փառս աստուծոյ„։ 27. Անդ։ "Մարգարէութիւնք (Նախադրութիւն) երկոյտասան մարգարէիցն։ Ովսեէ էր ի Կեղմովթայ յազգէ Իսաքարու„ ևն։ Վերջ Անդ։ "Թէ կաղնին որ ի Շելումն է, բարժանեսցի յերկոյտասան մասն ինքնին, և շինեսցի երկոտասան կաղնի„։ - Անդ։ "Գըլուխք Մարգարէութեանն Ովսեայ„ ևն։ Վերջ Թղ. 307ա։ - Թղ. 307բ։ "Ովսեէ մարգարեէ։ Բան տեառն որ եղեւ առ Ովսեէ որդի Բեերայ՝ յաւուրս Ոզիայ և Յովաթամա և Աքազու և Եզեկիա թագաւորաց Յուդայ, և յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասա՝ թագաւորի Իսրայէղի։ Սկիզբն բանից տեառն առ Ովսեէ. Եւ ասէ տէր ցՈվսեէ. Գնա, առ դու քեզ կին պոռնկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 325բ։ "Զի ուղիղ են ճանապարհք տեառն, և արդարք գնասցեն ի նոսա. և ամպարիշտք տկարասցին ի նոսա„։ (Ունի տպագրութենէն ինչ ինչ տարբերութիւններ)։ 28. Անդ։ Նախադրութիւն։ "Ամովս Թեկուայ և Ամասիա բազում անկո... շկոճէր (անգամ կոշկոճէր) զնա. յետոյ և սպան իսկ զնա որդի նորա, բակեղբ ջաղ(խ)ջախեալ զծամելիսն. և ոգևոր (2) եկն յերկիր իւր, և յետ սակաւ աւուրց մեռաւ և թաղեցաւ„։ - Թղ. 325բ-326ա։ "Գլուխք Ամովսայ„ ևն։ - Թղ. 327ա։ Մարգարէութիւն Ամովսայ (առանց խորագրի)։ "Պատգամք Ամովսայ որ յԱկկարիմ ի Թեկուայ զորս ետես ի վերայ Երուսաղէմի, յաւուրս Ոզիայ արքայի հրէաստանի, և յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասա արքայի Յուդայ, երկուք ամաւք յառաջ քան զգետնաշարժն, և ասէ. Տէր ի Սիովնէ բարբառեցաւ, և յԵրուսաղեմէ ետ զձայն իւր„ ևն։ - Վերջ Թղ. 339բ։ "Եւ մի ևս մերժեսցին յերկրէ իւրեանց զոր ետու ես նոցա՝ ասէ տէր աստուած ամենակալ„։

Content