304643՝ (ընդօրինակութեան) ամ Տեառն 1846-1847. իսկ նախգաղափարներուն՝ թու. Հայ. ՉԾԴ. զԺԷ, ՀԼԷ, ևն։
նոտրագիր նոր՝ մանրիկ և յստակ։
26-28, անհաւասար բաժնուած, այսինքն իրարմէ աւել պակաս թուղթերէ բաղկացած են, և առանց թերթահամարի։
թուղթ ձեռագործ, կարագագոյն։
ստուարաթղթեայ կիսալաթ։
կազմը խարխլուած է, և Թղ. 41, 42 կազմէն փրթած են։ Թղ. 93ա. մելան թափուած է վրան և աղտոտած։
ընդօրինակութեան նախ գրիչն, ապա Մխիթարեանք Վենետկոյ։
չկան։
սև։ - ԼՈՒՍԱՆՏԱԶԱՐԴՔ, ևն, չկան բնաւ։
Թղ. 1, 50բ, 245բ, 248։
սակաւ են և յաճախ իբր հակիրճ ծանօթութիւններ ընդօրինակողէն գրչագրաց մասին, զորոնք մէջ բերինք. իսկ մնացեալքն են գլխաւորապէս. 1. Թղ. 1բ. Կայ. "Հաւաքմունք բանիցս ընտրանաւ քաղեալ յայլևայլ գրչագրաց, բաղդատեցան ընդօրինակացն մինչև յէջ 185, այն է՝ Թղ. 2ա-94ա, ի Հ. Ներսիսէ (Սարգսեան)„։ 2. Ս. Թէոդուլայ վարքին վերջ, Թղ. 151բ, կայ Մշոյ Ս. Կարապետ վանքի երկաթագիր Ճառրնտրի յիշատակարանէն սոյն հատուածը. "Ի ԶԼԷ թուականին եղև արհաւիրք ի բազում տեղիս, և կոտորեցաւ ազգն տաճկաց. զի յաշխարհն Չաղաթային բազում պատերազմունք և արեան հեղումն եղև. և Մսրա սուլտանն և Հոռոմոց Խոնդքարն զմիմեանս ջարդեցին և կոտորեցին. և մեծ Սօֆի՝ Արտաւէլ քաղաքին ժողովեաց թղթով իւրով զամենայն Սօֆիսն իւր յամենայն երկրէ. զի էր սահմանք և սովորութիւն նոցա որ յամենայն ամի փութային ի կոչն նորա յամենայն աշխարհէ կարմրագտակ Սօֆիքն և զինուորէին նմա իւրեանց թոշակօքն. և փոխանակ առնելոյ ի նմանէ՝ տային նմա բազում ոսկի և արծաթ, և յամենայն պատերազմունս ընդ որ երթայր՝ յօժարութեամբ կռուէին և մեռանէին առաջի նորա։ Որ և ես հիացեալ եմ և հիանամ ընդ այնպիսի կորստական անմիտ միամտութիւնն. զի զմոլորեցուցիչ արուամոլն զայն՝ մեծ մարգարէ կարդային թիւրեալքն ի ճշմարտութենէն, և սքանչելեօք համբաւէին զանուն նորա եթէ ցամաք ոտիւք ի վերայ գետոց, և թաղսեայ կացնաւ իւրով կտրէ զքար և զերկատ և զամենայն ինչ. և այլ բազում սուտ համբաւօք բարձրացուցանէին զկործանեալն ի չարիս։ Որ և ժողովեաց յայսմ ամի արս իբրև ԽՌ, և գնացեալ խաբէութեամբ եմուտ ի Շամախի, և զամենեսեան որ ի ձեռն էած ի քրիստոնէից և ի տաճկաց զարս և զկանայս՝ սրով կոտորեաց և զքաղաքն ամենայն հրով այրեաց՝ կումաշօքն և որ ինչ էր ի նմա. և զմանր տղայքն ժողովեալ առ ինքն և դիղեալ ի վերայ միմիանց հինք և վեց, և ինքն ի վերուստ նիզակաւ անցուցանէր մինչև ի ներքին տըղայն. և վերացուցեալ նիզակաւն կանգնէր, և տղայքն աղիողորմն թալկանային ոտիւք և ձեռօք ի ծայրս նիղակացն. և նա ծափս հարկանէր ուրախութեամբ և ասէր՝ այս է ճշմարիտ ղազայն։ Եւ զանասունսն զամենայն զձի և զջորի, զուղտ և զոչխար սրով կոտորեաց, և այնպէս ոչ խնայեաց ի մարդ և յանասուն։ Զոր գոյշ(ժ) արկեալ տէրն Շամախու ի Թաւրէզ առ փատշահ փեսայն իւր Աղուպ և ծանոյց նմա. և նա յուղարկեաց զիշխանն մեծ Սուլէ(յ)ման բազում զօրօք, որ գնացեալ ջանիւ մեծաւ մարտեան և յաղթեալ կոտորեցին առ հասարակ զամենեսեան, և յինքեանց ևս շատք մեռան։ Դարձեալ ի սոյն ամի եղև աստուածասաստ բարկութիւն ի Սօֆիսն Կոտերոյ երկրին. է մօտ ի վանքն Ապրանից գեօղ մի Սոֆէնոց Ատաբուք անուն, և բազում նեղութիւնս անցուցանէին ընդ աբեղայսն, և կտրէին հանապազ զջուրս վանացն, և ոչ տային թոյլ հանգչել նոցա։ Եւ յաւուրս բուն բարեկենդանին մի ոմն ի նոցանէ հարսանիս առնէր որդւոյ իւրոյ, և ամենեքեան ժողովեցան անդ և արարին նմանութեամբ կատակ բազում։ Եւ ապա բերեալ կողով մի եդին ի միջի՝ իբր սուրբ սեղան՝ և աղիւս մի ի վերայ որպէս զաւետարան. և բերեալ սեաւ ջըլով շներ և կացուցին շուրջանակի և եդին անուանս նոցա զվարդապետացն և զեպիսկոպոսացն զոր ճանաչէին։ Իսկ երկու ալևորք խրատ ետուն նոցա և ասեն. մի առնէք զայդպիսի կատակդ, այդ մեծ գունահ է ձեզ, որ զպեղծ շներդ՝ ի սրբակաց ծառայքն աստուծոյ կու նմանեցուցանէք։ Եւ նոքա ևս առաւել մոլեալ ի չարէն, և բերեալ զոմն կերպարանեցին սուտ մեռեալ, զի յետոյ յարուցանիցեն. և ոչ յարեաւ, այլ զառհաւատչեայն ընկալաւ զյաւիտենից մահուն։ Եւ ապա բերեալ բրդեալ հաց տային շանցն յօրինակ հաղորդի. և նոյնժամայն եղեւ աստուածասաստ բարկութիւնն ի վերայ նոցա, զի եղև դղրդումն և ճայթումն ահագին, և ահեղ որոտմանէն ամենեքեան սատակեցան որ ի տանն էին՝ բաց յերկու ծերոցն։ Եւ եկեալ իշխանն Դերջնոյ՝ ետես զահագին գործն և զարհուրեցաւ. և սուր քարշեալ կամէր զմնացեալսն ինքն կոտորել, զոր ոչ ետուն մոնլայքն թոյլ. վասն որոյ հանեալ զմնացեալսն ի գեղջէն և փոխանակ նոցա կացոյց քրիստոնեայս և արար հայանոց՝ ի փառս քրիստոսի աստու ծոյ մերոյ։ Եւ այսպիսի սքանչելեօքս հաստատեցան հաւատացեալքն առաւելապէս ի հաւատս ճշմարիտ, և անօրէնքն երկմտեցին յընդունայն հաւատոց իւրեանց„։ 3. Թղ. 213բ. Կայ ի թու. հայ. ՊԺԷ գըրուած Տօնապատճառի գրչէն հետևեալը։ "Որք աւգտիք ի սմանէ, յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր զՍիմէոն վարդապետն. ընդ նմին և զՍիմեոն սպասաւոր թանի, և զբազմավէր ոգի Յոհաննէս
. Գրչագիրս յիշեալ թուականին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Գրիգորիս Վ. Ալէփսոն ի Հայս ըրած ուղևորութենէն դառնալով բերած է ի Վենետիկ։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, զոր Հ. Ներսէս Վ. Սարգսեան օրինակած է ընտրանօք իր ուղևորութեան միջոցին ի Հայս Մշոյ Առաքելոց, Ս. Կարապետի և Եւդոկիոյ անթուական և թուական ունեցող հին Ձեռագիրներէ։ Հաւաքումս շատ ճոխ է, և կը պարունակէ հարիւրաւոր յայտնի և երբեմն անանուն հեղինակներու իմաստասիրական, ներբողեան և մեկնողական ճառեր, պատմական, ևն, թուղթեր, բազմաթիւ տաղեր և գանձեր, հետևեալ կարգաւ 1. Թղ. 2ա։ "Սրբոյն Թէոփիլոսի շնորհալից վարդապետի ասացեալ. Յաղագս միջնոց քառասնորդաց պահոց։ Ընդմիջեցաք զծով պահոցս այս քառասնորդացս, յորում մտաք նաւօք թեթև ի ծովս այս„ ևն։ - Վերջ Թղ. 4ա։ "Զայս ամենայն աստ այսպէս արասցուք, և անդ ի տանջանաց մի երկիցուք, այլ զարքայութիւնն աստուծոյ վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ Այս և յաջորդ երկու ճառերը գաղափարուած են բոլորգիր անթուական Ճառընտրէ մը յԵւդոկիա։ Տեղ տեղ բառերու և տողերու դատարկներ թողուած են՝ կէտերով, որոնցմէ կը տեսնուի, թէ բնագիրն եղծուած էր՝ հնութեան կամ խոնաւու թեան պատճառաւ։ Սոյն ճառերը Ոսկեբերանի գործոց մէջ հրատարակուած են (Հմմտ. յուն. և լատ.)։ բ. 2. Անդ։ "Հինգշաբաթի միջնոց աղուհացից՝ երանելոյն Թէոփիլոսի աստուածաբան վարդապետի ասացեալ։ Սովորութիւն է վաճառականաց որ ի մի տեղւոջ կուտակեալ հաւաքին„ ևն։ - Վերջ Թղ. 6ա։ "Սիրելիք աստ սերմանեսցուք զողորմութիւն, զի անդ հնձեսցուք զբարութիւն. աստէն տացուք յաղքատսն և անդէն առցուք յաստուծոյ„։ գ. 3. Անդ։ "Սրբոյն Թէոփիլոսի ասացեալ. Ի (քառաս)ունսն Ե...։ Արդ եկայք հաւատացեալք ամենասուրբ երրորդութեանն, որք տարփայք ի սէր սրբոցն աստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 7բ։ "Զի արժանասցուք մեղաց թողութեան գթութեան և ողորմութեանն աստուծոյ„։ 4. Թղ. 8ա։ "Երանելոյն Եփրեմի և մի բան. Յաղագս կրօնաւորութեան։ Յաւս հարկ առնէ ինձ ասել, և անարժանութիւնս իմ սաստէ ինձ լռել. երկունք խօսել բռնադատեն„ ևն։ Վերջ Թղ. 14բ։ "Զի զոր օրինակ եթէ առողջ իցէ ձեռօք և ոտիւք, ունիցի և կերակուրս բազումս առաջի եդեալս, դանդաղիցի ձեռամբն մատուցանել բերանոյն, զի ճաշակեսցէ զկերակուրսն և լցուսցէ զանձն„։ Ճառս - որ կը պակսի տպագրութեան մէջ և կը թուի երկբայական - գաղափարուած է անթուական Ձեռագրէ մը ի Մուշ։ Նոյնը կը ծանօթագրուի նաև հետևեալ երկու ճառերու մասին։ 5. Անդ։ "Սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկացւոյն խրատք՝ Յաղագս կրօնաւորաց առ միաբանակեացս և որ առանձին ճգնին։ Ըստ քրիստոսի իմաստասիրութեան յանձն առեալ, և աշխարհական ցանկութեանց և մտադիւրութեանց և հոգւոց վերագոյն համբարձեալ զխորհուրդս„ ևն։ - Վերջ Թղ. 15ա։ "Ի ծխոյ անտի ախտից զհայեցումն խորհըրդոց կսկծեցուցանելով։ հարցումն„։ (Յաջորդին կ'երթայ հաւանօրէն "հարցումն„)։ 6. Անդ։ "Եթէ պարտ է զաղօթս նախագրել քան զամենայն ինչ։ Ամենայն գործս, ով սիրելի, և ամենայն բան փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի՝ կրօն է բարեպաշտութեան և առա քինութեան„ ևն։ - Վերջ Թղ. 17ա։ "Գոհասցուք զնմանէ հանապազ, որպէս (զի) արժանի լիցուք յաւիտենական բարեաց նորա. զի նմա վայելէ փառք յաւիտեանս„։ 7. Թղ. 17բ։ "Մեկնութիւն ստորոգութեանց Արիստոտէլի (ի Դաւթայ)։ Բան։ Հոմանունք ասին՝ որոց անուանք միայն հասարակ. իսկ ըստ անուանն բան գոյացութեանն այլ„ ևն։ - Վերջ Թղ. 39բ։ "Պրակք քսաներորդ։ Բան։ Վասն զի ոմանք ստորոգին շարադրեալք իբր։ Մեկն։ Իբր զի ասաց եթէ ստորոգեցելոցն ոչ որպէս ձայնն եզակի„։ Մեկնութիւնս գաղափարուած է Մշոյ Ս. Յոհաննէս վանաց անթուական՝ բայց ընտիր օրինակէ մը. ուսկէ արտագրուած է հաւանօրէն և՛ սոյն ծանօթութիւնը. "Յայտնի լիցի աստուածասէր ընթերցողացդ, զի բնաբան արտաքնոցս բազում տեղիս գտանիւր, վասն այն աստ միայն զմեկնութիւնսն գրեցաք. այս մեր անձին էր, անմեղադիր Ընդօրինակութեանս վրայ կատարուած է նաև մի ուրիշ հին և կատարեալ հայ. Ձեռագրի բաղդատութիւնը, - որ կը գտնուէր շատ տարիներ յառաջ Պաւիայի Մատենադարանում, և Հ. Ղ. Վ. Ալիշանի խնդրանօք ղրկուեցաւ ի Վենետիկ։ Տարբերութիւնք որ նշանակուած են լուսանցքներու վըրայ - Հ. Յովհ. Թորոսեանի գրով - խիստ զգալի են. որոնցմէ ակներև կը տեսնուի, որ Պաւիայի Ձեռագրի լուսանցից վրայ յետ ժամանակի աւելցուած են ուրիշ մեկնութիւններ և կամ լուծումներ ևս, որ կը պակսին թէ Մշոյ Ձեռագրին և թէ տպագրութեան ուրիշ օրինակներում։ Բաղդատողը կը նշանակէ, վերի ծանօթութեան համար, թէ Պաւիայի օրինակին մէջ կը պակսի։ Հաւանական է կարծել որ Մշոյ Ձեռագրին մէջ ևս չըլլար այն, այլ Հ. Ն. Սարգիսեան գրած է, վերաբերելով իր խօսքը ընդօրինակութեան մեկնութեանց, և ոչ թէ իր նախագաղափարին համար, որը համեմատելով Թ. 301. §. 6, 7. Թղ. 46ա-72ա. հետ՝ նոյնը կը թուին ըլլալ, զի հոս ևս կայ Դաւթի տեղեկութիւնը Արիստոտէլի մասին։ 8. Թղ. 40ա։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Ի յայտնութիւն և ի մկըրտութիւն քրիստոսի։ Որք պայծառացաք առաջին տօնիւն և տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ծննդեամբն„ ևն։ - Վերջ Թղ. 42ա։ "Ոչ գիտեմ ամփոփել զբոց հրոյ. ոչ կարեմ ժողովել զկայծակունս արծարծե(ա)լ, ոչ բաւեմ դիմանալ ճառագայթիցդ լուսոյ. որում փառք յաւիտ„։ (Նոյն Ձեռագրէն արտագրուած է՝ ի Ս. Յոհաննէս։ Այսպէս և յաջորդ երեք ճառերը)։ 9. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Վասն պահոց և վարուց առաքինութեան՝ օրինակաւ ի սրբոցն։ Պահքն ի սուրբ սրտէ և վարուց առաքինութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 42ա։ "Սովաւ մաքրին և յարդարին ամենայն մեղաւորք, և կան համարձակութեամբ առաջի ահաւոր բեմբին քրիստոսի յուսոյն մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Այս և յաջորդն հմմտ. Յոհ. Մանդ. տպագրութիւնը)։ 10. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ, Վասն աղքատսիրութեան և ողորմութեան։ Փառաւորեսցուք զբազումողորմն աստուած, զյաճախագութն, զմարդասէրն„ ևն։ Վերջ Թղ. 44բ։ "Այս ամենայն են որ գործին յանձն մարդոյ, մինչև հեռացուցանեն զմարդն յաստուծոյ. այս է զոր եբարձ Ադամ՝ յորժամ եկեր ի պտղոյ ծառոյն և անկաւ ընդ ախտիւ մահուն„։ 11. Անդ։ "Սրբոյն Թէոփիլոսի ասացեալ. Վասն յարութեան տեառն մերոյ յիսուսի։ Քրիստոս բանն հօր և համագոյակիցն հոգւոյն սրբոյ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյ և էառ մարմին ի Մարիամայ սրբոյ կուսէն և ոչ խախտեցաւ ծնունդն կուսական„ ևն։ - Վերջ Թղ. 46ա։ "Եւ որ սուրբ սրտիւ և բարի գործով, ուղիղ հաւատով և ճշմարիտ խոստովանութեամբ հաղորդի, ընդ սրբոցն և ընդ արդարոցն պսակեսցի ի քրիստոսէ աստուծոյ„։ 12. Թղ. 46բ1։ "Տաղ Նիկողայոսի։ Քրիստոս անճառ՝ սուրբ թագաւոր, ամենազօր և երկնաւոր„ ևն։ - Վերջ Անդ։ "Եղիայի նըման յայտնեալ, և Յովաննու հանգունակցեալ։ [Փոխն՝ Երևմամբ սուրբ հրեշտակացն)„։ 13. Անդ։ "Տաղ Թէոպոմպոսի։ Փառօք հօր անեղին, որդւոյն միածնին, պատիւ սուրբ հոգւոյն շնորհողին՝ կենաց մարդկային„ ևն։ Վերջ Անդ(բ2)։ Ի մեզ գըթասցիս միածին՝ յաւուրն ահագին„։ 14. Թղ. 47ա1։ "Ծննդեան մեղեդի ի յՈստանեցի Սադաղայ երիցու։ Հրաշալի խորհուրդ այսօր մեզ երևի„ ևն։ - Վերջ Անդ։ "Դասք հրեշտակաց և մարդկային զտէրն օրհնէին„։ 15. Անդ։ "Ծննդեան, յԱռաքել վարդապետէ։ Անճառ ճառագայթ լուսոյն՝ ի քէն մարմնանալ գայ նոյն„ ևն։ - Վերջ Թղ. 47բ2։ "Սիրով քո վառեալ հալիմ, մոյծ զիս յառագաստ քոյին„։ 16. Անդ։ "Յարութեան։ Իսկ մեծ Մարիամ Մագդաղենացին՝ եկեալ ի խընկել զտէրունեան մարմին„ ևն։ - Վերջ Թղ. 48ա1։ "Եւ դուք նըստարուք յԵրուսաղէմին՝ մինչև առաքեմ առ ձեզ ըզհոգին„։ չ 17. Անդ։ "Լուսաւորչին. Ի յԱտոմ երիցու(է)։ Պարգևատուն ամենեցուն աստուածորդին, և փառակից հօր և որդւոյ շնորհաց հոգին„ ևն։ - Վերջ Թղ. 48ա2։ "Որ զհայոց ազգս ի խաւարէ ի լոյս ածեալ, ի ձեռըն սըրբոյն Գրիգորի լուսաւորեալ„։ 18. Անդ։ "Ղազարու։ Ճառագայթ հօրն Վերջ Թղ. 48բ1։ "Քրիստոսի մարդասիրին՝ ընդ հօր հոգւովըն ճըշմարտին„։ 19. Անդ։ "Ծաղկազարդին։ "Այսօր նոր տօնիւս ցընծայ եկեղեցի և զուարճանայ„ ևն։ Վերջ Անդ(բ2)։ "Նոցին լիցուք աստ ձայնակից՝ օրհնել զաստուածըն բոլորից„։ 20. Անդ։ "Յարութեան։ Քրիստոս խաչեալ ի փայտին՝ յԵրուսաղէմ քաղաքին„ ևն։ Վերջ Թղ. 49ա1։ "Զյիսուս տեսին յայտնապէս՝ աշակերտացըն հանդէս„։ 21. Անդ։ "Վերափոխման։ Ահա երանի է ինձ յիսուս որդեակ, է ինձ երանի քո աղախնոյս և մօր„ ևն։ - Վերջ Թղ. 49ա2։ Որք բարձեալ ըզձայնս օրհնաբանեմք զքեզ, օրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 22. Անդ։ "Խաչի։ Արդ օրհնեալ ես փայտ կենաց և փըրկութեան, զոր նախ ի դըրախտըն ծանուցեալ զխորհուրդ„ ևն։ - Վերջ Անդ։ "Լեառըն դիտարան իմանալի Սիոն, սիւն իմաստութեան տանն աստուծոյ բարձող„։ 23. Անդ։ "Առաքելոց։ Էակցին հօր սպասաւորք՝ հուպ հասին և մերձաւորք„ ևն։ Վերջ Թղ. 49բ1։ "Երկոտասանք ւ՝ եօթանասունք, մեզ բարեխօս և ձայնակից„։ 24. Անդ։ "Մատթէոսի աւետ։ Գերագոյն յաշակերտացն, յերկոտասանսն ընտրելագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 49բ2։ Յաբրահամէ պատմել կարգաւ, և զոր արար մինչև յարեաւ„։ 25. Անդ։ "Մարկոսի աւետ։ Գեղեցիկ ոտք ընթացեալ աւետաբեր խաղաղութեան„ ևն։ - Վերջ Թղ. 50ա1։ "Երագ յորսայս ըմբըռնէ բուծ, սոյն հարթարար զբանս և հըծուծ„։ 26. Անդ։ "Ղուկասու աւետ։ Գովեստ արժան փառաց քոյին, աւետարանն է անդըստին„ ևն։ - Վերջ Թղ. 50ա2։ "Առ ի պատմել բանիւ մարդկան, զանճառն էիցըս հանրական„։ 27. Անդ։ "Երգ պսակի հարսանեաց։ Ամենազօր տէր թագաւոր թագաւորաց, թագաւորիս մեր ըզգեցո հանդերձ փառաց„ ևն։ Վերջ Թղ. 50բ1։ "Միաբան ի մի բերան փառըս տացուք երրորդութեանն՝ յանցեալն յայժմուս և յապագայն„։ Ի վերջ երգիս կայ փակագծի մէջ հետևեալ ծանօթութիւնը. "Սրիկ Կոստանդնի է Տաղն. Ի դասս հրեղինաց յորեալ միանամ„։ Ինչպէս բոլոր նախընթաց տաղերն, այսպէս և Սր. Կոստանդնին խորագրուածը կը գտնուին Մշոյ Ս. Յոհաննու վանքի անթուական՝ բոլորգիր Գանձարանի մը մէջ, զոր Հ. Ն. Սարգսեան զանց ըրած է օրինակելու„։ 28. Թղ. 51ա։ "Սկիզբն հաւատոյ՝ զոր ասացեալ է տեառն Կոմիտասայ հայոց կաթողիկոսի՝ տիեզերակալ վարդապետի։ Քանզի այսպէս ընկալաք ի սուրբ պատուիրանաց, եթէ հայր և որդի և սուրբ հոգի անխառն են իբրև չեն շփոթան„ ևն։ - Վերջ Թղ. 52բ։ "Եւ աստուածային մատամբն զարդարեաց զնա մարդ և յօրինեաց ի պատկեր իւրոյ նմանութեանն՝ որպէս իւր հաճոյ էր օրինակ իւրոյ պատկերին. և եդ նմա անուն Ադամ, որ թարգմանի հողեղէն բնութիւն, նիւթ ի հողոյ պատկեր„։ Ճառս ընդօրինակուած է Եւագրի բոլորգիր օրինակէն՝ որ գրուած էր ի թու. Հայոց ՉԾԴ, և կը պահուէր Մշոյ Առաքելոց վանքում։ Յոյժ հետաքըրքրական է ոչ միայն անոր համար որ չի գըտնուիր թէ՛ մեր Մատենադարանի Ձեռագրաց, թէ տպագրեալ Յանկերու և թէ՛ Գիրք թղթոցի մէջ, այլ նաև իր աստուածաբանական և մեկնողական բովանդակութեամբ։ Շատ արտասովոր, բայց և հետաքրքրական են Երրորդութեան, աշխարհարարութեան, երեք սկզբանց, վերին երուսաղեմի գունակ գունակ երանգոց կամ պարունակներու, Աստուծոյ տաճարին, չորեքկերպեան կենդանեաց կամ սերոբէից և քերորէից շարժմանց և ահեղ ու զարմանալի ձայնարկութեանց նկարագիրները։ Լեզուական տեսակետէն նայած, արգելք մը չկայ որ ճառս Կոմիտաս կաթողիկոսէն գրուած ըլլայ. և իրօք իսկ եթէ այդպէս է, կարելի է իբրև առաջին և լրացուցիչ մասն համարել "Վասն հաւատոյ„ խորագրուած պակասաւոր ճառին Կոմիտասայ (տես Գիրք թղթոց, տպ. ի Թիֆլիս 1901, եր. 212), վասն զի այս իսկ հերձուածողաց ղէմ ուղղեալ է։ Ճառիս հեղինակը սակայն աշխարհարարութեան մասին ի վկայութիւն կը կոչէ Գրիգոր անապատցին, ըսելով. "Որպէս և սքանչելին Գրիգոր անապատցին ասէ, մեծ և հրաշալի վարդապետն սուրբ հոզւովն ասէ ի Վերնական գրոցն սկիզբն, որպէս և գրեալ է՝ թէ գոյացոյց աստուած զերկինն և զերկիր, յառաջ քան զամենայն զջուրն արար. զկնի զհուրն, և յանեղական աստուածութենէն զկուրն բղխեցոյց, փչեաց, և հուրն ի բանէն ձկտեցաւ„ ևն։ Անդ՝ անապատցին (եթէ Անձիանձացիի աղաւաղում մը չէ) Գրիգոր և գրուածն անծանօթ կը մնան մեզ. ուստի կարող է նոյնացուիլ կամ Գր. Արշարունեցւոյ կամ Նարեկացւոյ, և կամ միջնադարեան մի ուրիշ նոյնանուն վարդապետի հետ։ Հետևաբար ճառիս հնութիւնն և հարազատութիւնն ևս քննութեան կը կարօտին, բայց անոր աղերսը Յաճախապատումի և Մովսիսի քերթողահօր՝ Յազագս կարգաց եկեղեցւոյ (տպ. ի Վենետիկ 1910) հետ՝ ակներև է։ 29. Անդ։ "Թուղթ վասն պահոց ասացեալ (անանուն)։ Պատմութիւն պահոց և օգտակարութիւն ամենայն պիտոյից հոգւոց քաւարան է, եղբարք սիրեցեալք յաստուծոյ և որդիք լուսոյ և տունջեան„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Եւ որ որբոց և այրեաց և անօգնականին ոչ օգնէ, օգնականութիւն և ողորմութիւն ի յահեղ ատենին ոչ գտանէ։ [Լայ ինձ ի թիւս 30. Անդ։ "Նեղոսի (խրատ)։ Զանգանել յիրս երկրաւորս և զբաղել յանօգուտս՝ ի խռովութեանց բուժէ„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Իսկ զփառաւորիչս իւր փառաւորէ ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Հարանց վարք, վասն ճգնաւորաց)։ 31. Անդ։ "Վարք երանելւոյն Յովհաննու։ Տեսաք մեք ի յերկրին Թեբայեցւոց՝ ի սահմանս Լիկիայ՝ զմեծն զերանելին Յոհաննէս, այր սուրբ ճշմարիտ՝ լի առաքինութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 57բ։ "Ծունր եդեալ յաղօթս դարձեալ՝ կատարեցաւ առ աստուած գնացեալ. նմա փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 32. Թղ. 58ա։ "Յաղագս առաքինութեան։ Որ ոք պահէ զսոսա, կարէ ապրիլ ի գեհենէն„ ևն։ - Վերջ Թղ. 59ա։ "Որ հաւատայն եթէ է արքայութիւն սրբոցն, փութայ պահել զպատուիրանս աստուծոյ, զի ապրեցուսցէ զպտուղս իւր ի յարքայութեանն յերկ33. Անդ։ Վասն չար նախանձու (անվերնագիր)։ "Էր երբեմն միայնակեաց որոշեալ՝ յոյժ ընտրող, և կամէր լինել ի խրճիթսն, և ոչ եգիտ խուղ առժամայն առանձինն„ ևն։ Վերջ Թղ. 59բ։ "Անկեալ առաջի աշակերտին իւրոյ՝ ասէ. Դու իմ հայր յայսմ հետէ և ես քո աշակերտ. զի վասն գործոց քոց՝ զկնի աստուծոյ՝ զհոգիս երկոցունց ապրեցուցեր„։ 34. Անդ։ "Նեղոսի՝ խրատք ոգեշահք և վիճակք արդարութեան։ Զերկիւղն աստուծոյ ունիջիր և զըղձումն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 60բ։ "Այսպէս խոհեմագոյն և հանճարեղ խրատուք վերաբերեալ ի գետնաքարշիցս ի փառս ամենասուրբ երրորդութեանն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Մինչև հոս բոլորն ևս Առաքելոց վանքի միևնոյն Ձեռագրէն օրինակուած են)։ 35. Անդ։ "Պօղոսի Տարունոյ վարդապետի. Վերալուծութիւնք կարգաց եկեղեցւոյ։ Որք զթագս արքայականս՝ շքեղազարդս յօրինեալ ձեռնարկեն„ ևն։ - Վերջ Թղ. 63բ։ "Եւ վասն զի նորոյ արարածոյս հաճեցաւ քրիստոս ինքեամբ առնել սկիզբն, վասն այնորիկ սկզբնական արարածոյս յարարչէն պատմի. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Այս և յաջորդքն յանթուական բոլորգիր ձեռագրէն Առաքելոց վանաց ընդօրինակուած են)։ 36. Անդ։ "Ի խորհուրդ տօնի սրբոյն Ստեփանոսի նախավկային և առաջին մարտիրոսի։ Խորհուրդ մեծ և հրաշալի յայտնեաց աստուած այսօր սրբոյն Ստեփաննոսի, յորժամ քահանայապետն ճշմարիտ մատոյց զանձն պատարագ ի վերայ կենդանարմատ սեղանոյն„ ևն։ - Վերջ Թղ. 65բ։ "Բարեխօսութեամբ և աղօթիւք սրբոյն Ստեփաննոսի և տնօրէնութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում օրհնութիւն, գոհութիւն, պատիւ և փառք յաւիտեանս ամէն„։ 37. Անդ։ Հատուած ի Մեկնութենէ Գործոց (առանց խորագրի)։ "Ստեփաննոս այր լի շնորհօք և զօրութեամբ առնէր արուեստս„ ևն։ Վերջ Թղ. 68ա։ "Զի առողջք լինելով գործեսցուք զոր ինչ պարտ է առնել ի քրիստոս յիսուս ի տէր մեր. ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմ. տպ. Ոսկեբ. Մեկն. Գործոց, գլ. ԺԵ. յուն. և լտ. Հտ. Թ. եր. 119)։ 38. Անդ։ Հատուած ի Մեկն. Առակաց, ի գլ. ԻԳ. (անվերնագիր)։ "Լուր որդեակ հօր որ ծնաւ զքեզ, և մի արհամարհեր զծերութիւն մօր քո„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Խնդրեսցուք զի և զմեզ նմին արժանացուսցէ քրիստոս շնորհօք, զոր նա առնու արդարութեամբ. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Ն. Լամբրոնացւոյն են այս և յաջորդն)։ 39. Անդ։ Հատուած ի Մեկն. Ժողովողի ԺԱ. գլխոյն։ "Ուրախ լեր երիտասարդ ի մանկութեան քո, ևն։ Զկատարեալ տիս հասակին բուռն հարկանէ„ ևն։ - Վերջ Թղ. 79բ։ "Եւ զի այն էր նորա կայեան, տէրն խոստացաւ. "Ուր եսն եմ անդ և պաշտօնեայն իմ եղիցի„։ 40. Անդ։ Հատուած ի Մեկնութենէ Յոբայ ի ԻԸ. գլխոյն։ "Երկիր՝ և ի նմանէ ելցէ հաց, և ի ներքոյ նորա իբրև զհուր շրջեցաւ։ Որպէս վերագոյնն ասաց, թէ յերկրէ ելանեն նիւթք պատուականք, նմանապէս և աստ վասն հացի„ ևն։ - Վերջ Թղ. 81ա։ "Ասասցուք և մեք այսմ հոգեկեցոյց խրատուցս շահել զհոգիս և զաստուած„։ (Խմբագիր է ի Դաւթայ, Ստեփանոսէ և յԱյլմէ, - ըստ որում նշանակին ի լուսանցս, - հաւանօրէն ի Վանական վարդապետէն արարեալ)։ 41. Անդ։ "Յիշատակ Դաւթի մարգարէին և Յակոբայ առաքելոյն եղբօր տեառն։ Սկիզբն տօնից և հոգևոր ուրախութեանց ամենայն հաւատացելոց է տօն ծննդեանն և յայտնութեանն տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 84բ։ "Եւ դարձեալ հարաւ տոփանաւ և աւանդեաց զհոգին ի ձեռս աստուծոյ։ Որոց աղօթիւք խնայեսցէ քրիստոս յեկեղեցի իւր սուրբ. ամէն„։ Սոյն ճառս, - այսպէս և յաջորդն, - են գաղափարուած Մշոյ Առաքելոց վանքի բոլորգիր Տժնապատճառէն, որուն թուականն է ՊԺէ։ Ճառիս անանուն հեղինակը թէպէտև այլաբանական մեկնութիւններով կը ճոխանայ, սակայն և այնպէս պատմական և տումարական շահագրգիռ տեղեկութիւններ ևս կու տայ մեզ։ (Ո՞վ է անյայտ հեղինակ Յիշատակիս և յաջորդին. Ատոմ Անձևացի, թէ այլ ոք. քննելի է պարապով)։ 42. Թղ. 85ա։ "Ի յիշատակի սրբոյն Ստեփաննոսի նախավկային։ Աստուածազարդ շուք տօնիս լուսակազմ երևմամբ իւրով ահիւ լնու զսիրտ իմ և պատկառանօք զդէմս„ ևն։ Վերջ Թղ. 88բ։ "Շինեցաւ վկայարան մեծափառ, և անդ եդաւ. և զայն օր ևս տօն կարգեցին, որ է յօգոստոս ամսոյ երկու, ի փառս քրիստոսի„։ 43. Անդ։ "Յաղագս ձեռնադրութեան քահանայի։ Առեալ քահանայապետին զդասս պաշտօնէիցն, զարդարեալ փառօք, գայ ի դուռն եկեղեցւոյն„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ապա զգեցուցանեն, և սկսին պատարագ„։ (Հմմտ. Դիոնեսիոս, Յաղագս եկեղեց. Դասակարգ.)։ 44. Թղ. 89ա։ Դարձեալ յաղագս ձեռնադրութեւն (նոյն)։ "Օրէնք եկեղեցւոյ միշտ և անխափան ունին յաղագս կարգաց և կրօնից շնորհաբաշխութեան„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Իբրու զի այսու դաստիարակութեամբ բաւական լիցի ասել առաջի տեառն. Ահաւասիկ ես և մանկունք իմ՝ զոր ետ ինձ աստուած ի յիսուս քրիստոս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Դիոն.)։ 45. Անդ։ "Կրկին տեսութիւն արարողութեան ի նոյն միտս։ Կղերիկոս՝ որ է դռնապան, ընթերցող, երդմնեցուցիչ, ջահընկալ, դպիր, սարկաւագ, քահանայ„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "Եւ դարձեալ զի առ ընդ ուսով հրամանաց... ծառայութիւնն քրիստոսի և ի ներքս զբազմա...„ (թերի)։ 46. Անդ։ Նկարագիր եկեղեցւոյ (անանուն)։ "Այլ զոր խնդրեցերն ըստ մասին համառօտել որ ինչ յեկեղեցւոջ զգալապէս կարգուած, զբովանդակ իսկ եկեղեցին մարմին խոստովանիմք քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 91բ։ "Եւ նա ամենայնի և զամենայն զմերն ինքեամբ մատուցանէ առաջի հօր հնազանդութիւն, և համապատուաբար բնութեամբն հօր՝ ծանուցանի և փառաւորի յամենեսին յանվախճան յաւիտեանս ամէն„։ 47. Անդ։ "Կանոն երկուշաբաթին պատճառ։ Այսր շաբաթու պահք մեծի պասեքիս՝ ազատարար տէրունական յարութեանն՝ զատուցեալ և տարորոշ ի քառասնիցն յայլ սակս շարագրի„ ևն։ - Վերջ Թղ. 92բ։ "Որով տացին ստացուածք ժառանգութեանն ի քրիստոսէ աստուծոյ մերմէ յաւիտեանս ամէն„։ (Այս և յաջորդքն նոյն վանաց անթուական Տօնապատճառէն ընդօրինակուած են)։ 48. Անդ։ "Կանոն մեծի աւուր երեքշաբաթին պատճառ։ Ըստ կարգի առաջնոյն և այս ևս ի ծննդոց պատմութիւն երկրորդ լինելութեան սկիզբն է և աճման՝ զնոյն ինքն զՄովսէս այր հին պատմող„ ևն։ - Վերջ Թղ. 94ա։ "Եւ սա ևս օրինակ է վերին արքայութեանն, յորոյ վերայ նստեալ տէրն որպէս մատամբ ցուցանէր գերկնաւոր լեառն, յոր և յորդորէ զաշակերտսն անդր կարկառ(ել) զհայեցուածս մտացն աչաց„։ 49. Անդ։ "Կանոն մեծի չորեքշաբաթին պատճառք։ Երևեցաւ աստուած Աբրահամու առ Կաղնովն Մամբրէի„ ևն։ - Վերջ Թղ. 94բ։ "Եւ խնդրէր տեղի պարապելոյ նմա՝ ի զանխուլ տեղւոջ, զի մատնեսցէ զնա„։ Կանոնիս վերջը դրած է գաղափարողն հին գաղափարին մէջ ասոր յաջորդող նիւթերու ցանկը, այսինքն՝ Հինգղաբաթի աւուրն, Ուրբաթուն, Շաբաթուն, Զատկին, Համբարծման, Յարութեան, Նոր Կիւրակէի, Համբարծման, (կրկին) և Հսգեգալստեան պատճառքն, զորոնք սակայն զանց ըրած է օրի50. Թղ. 95ա։ "Ի ԻԹ. սաղմոսն. օրհնութիւն նաւակատեաց տաճարի ի Դաւիթ։ Աստուած զմահ ոչ արար, ասէ աստուածայինն Սողոմոն, զի հաստատեաց զմարդն յանեղ(ծ)ութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 98ա։ "Եւ պատրաստեսցուք զմեզ արժանիս աստուծոյ պատրաստս՝ լինել, ելանել ի մարմնոյ աստի և մտանել առ աստուած. որոց լիցի մեզ հասանել շնորհօք տեառն և փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի յաւիտեանս յաւիտենից„։ 51. Անդ։ "Յաղագս շողակաթին սակաւ ինչ պատճառ։ Անդրդուելի հիմն հաստատութեան կաթողիկէ եկեղեցւոյ ճշմարտաբանութիւնն տէրունական եղև„ ևն։ - Վերջ Թղ. 100բ։ "Եւ ի փառս փրկողին զմեզ աւարտեսցուք զբանս և զգործս՝ պանծալի առաքինութեամբ. ընդ որում օրհնի հայր ամենակալ հանդերձ կենդանարար սուրբ հոգւովն յաւխո„։ 52. Անդ։ "Պատճառ յաղագս եկեղեցւոյ, յԱռակացն Սողոմոնի։ Աստուածային իմաստութեամբն լցեալ առակախօսն Սաղոմոն՝ ի բազում մասունս բաժանէ զիմաստութեանս գովեստ„ ևն։ - Վերջ Թղ. 103բ։ "Որում և մեք արժանի լիցուք զկնի վճարման կենցաղոյս, շնորհօք և մարդասիրութեամբ քրիստոսի աստուծոյ՝ որ է օրհնեալ յաւիտեանս„։ 53. Թղ. 104ա։ "Գրիգորի աստուածաբանի՝ Առ նաւարկութիւնն։ Որք յԵգիպտոսէն են՝ ողջունեմ, քանզի իրաւացի է, քանզի և յօժարմտութեամբ իսկ եկին„ ևն։ - Վերջ Թղ. 105բ։ "Եւ երբեմն հաւաքէ զմի զաստուածութիւնն զի ի նմանէ և ի ձեռն նորա և ի նոյն ամենայն, յայտ է ահա ի ձեռն սրբոյ հոգւոյն, որպէս բազում ուրեք ցուցանի ի գրոց։ նմա փառք յաւիտ„։ (Այս և յաջորդ ճառերն Մշոյ Ս. Կարապետի նոտրագիր Ձեռագրէն արտագրուած են)։ բ. 54. Անդ։ "Նորին. Առ նաւարկութիւնն։ Նորին ի Մելիտոս եպիսկոպոս Անտիոքացի, ասացաւ ի Կոստանդնուպօլիս։ Աճեցոյց մեզ զթիւ առաքելոցն նոր առաքեալս„ ևն։ ՀԱՒԱՔ. ԲԱՆԻՑ ՆԱԽ. ԺԱ.. Վերջ Թղ. 108ա։ "Եւ առատաբար յաջողեցէք բանին տաշտիւք, մինչ զի մեզ դարձեալ յուրախութիւն դառնալ ախտն. և քրիստոսի աստուծոյ փառք յաւիտեանս ամէն„։ գ. 55. Անդ։ "Նորին. ի Մելիտոս Անտիոքացի, ասացաւ ի Կոստանդնուպօլիս։ Նորին ի գալ եպիսկոպոսացն։ Զիարդ ձեզ մերքս, ով հովուասէրքդ և հովուակիցք„ ևն։ - Վերջ Թղ. 110բ։ "Քանզի ոչ չարաչար զբարին որսամք, այլ խաղաղանամք օրինօքն, կռուելով ի ներքոյ մերոյ սահմանաց և կանոնաց հոգւոյն. փառք յաւ„։ դ. 56. Անդ։ "Նորին՝ յեպիսկոպոսացն գալ։ Նորին Գրիգորիոս յեպիսկոպոս՝ Բարսղի մերձ կացելոյ յետ ձեռնադրութեանն, և ի վկայսն։ Սիրելոյ հաւատարմի ոչ ինչ է փոխանակ յէիցս և ոչ ինչ և ոչ կշիռք զինչ գեղեցկութեան նորա„ ևն։ - Վերջ Թղ. 112ա։ "Եւ երևեալքս յարդարութեան իւրոց փատացն յագեսցուք երևեցելովքս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և պատիւ և զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ ե. 57. Անդ։ "Ի Գրիգորիոս յեպիսկոպոսն և ի վկայսն։ Նորին առ կոչեցեալսն ի սկզբանն, և ոչ հանդիպեալս յետ երիցութեանն։ Զիարդ հեղգք ի մեր բանն, ով սիրելիք և եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 113ա։ "Եւ մեր բարւոք կալցի այժմ և անդ ի հարցաքննութիւնսն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս„։ զ. 58. Անդ։ "Նորին առ կոչեցեալն ի սկզբանն և ոչ հանդիպեալս։ Նորին՝ ի Մաքսիմոս յիմաստասէր եկեալ յարտաքսսահմանելոյ։ Զիմաստասէրն գովեցից, թէպէտև աշխատիմ մարմնովս, վասն զի իմաստասէր է„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Եւ ընդ մեզ երգել զյաղթական և զվերջին օրհնութիւն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ է. 59. Անդ։ "Նորին ի Մաքսիմիւնոս յիմաստասէր։ Նորին ի բանս և ի հաւասարեցուցիչն։ Զի՞նչ է բռնաւորութիւնս՝ զոր ի սիրոյ բռնադատիմք„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Զի նմա փառք և պատիւ և երկրպագութիւն յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ր. 60. Անդ։ "Նորին ի հաւասարեցուցիչն։ Նորին առ Յուլիանոս թագաւոր։ Լուարուք զայս ամենայն ազգք, ունկնդիր լերուք ամենեքեան որ բնակեալ էք յաշխարհի„ ևն։ Վերջ Թղ. 136բ։ "Իսկ որ անցողականքն են մտօք, և աստուծոյ մեծախոհութեանն ինչ վըստահանան արժանաւորք. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս յաւիտենից աԸնդարձակագոյն և շատ կետերով ուշագրաւ ճառիս մէջ (Թղ. 127բ-136բ) Ա-ՂԷ. թուահամարներ դրուած են լուսանցքներու վրայ կարգաւ, որոնք Գլուխներէ աւելի՝ դիցարանական կոչունները կը նշանակեն հաւանօրէն։ թ. 61. Անդ։ "Նորին առ Յուլիանոս բան առաջին. Եւ առ նոյն բան երկրորդ։ Արդ այս մերոց բանիցս հանդէս կատարեցաւ և աւարտեցաւ, քանզի ցուցաք բաւականապէս զառնն զչարութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 143բ։ "Մի ումեք այդքան հակառակ աստուծոյ յանդգնել ի վերայ յարուցումն, զի մի հաւասարս գործելով՝ հաւասար և հանդիպեսցին. և քրիստոսի փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ծ. 62. Անդ։ "Նորին Յուլիանոսի արձանական։ Նորին յինքն յագարակէ անդրէն եկեալ։ Անձկայի առ ձեզ, ով մանկունք, և փոխարէն անձկացեալ լինէի չափովք„ ևն։ - Վերջ Թղ. 147ա։ "Է ինչ արդ խնդրել երբէք որքան եթէ արդեօք հասանիցի որք աստ գեղեցկապէս խընդրիցեն ի ձեռն վարուցս և տեսութեան. որում ամենայն փառք և պատիւ և զօրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ծա. 63. Անդ։ "Յինքն յառաջին։ Նորին՝ Յինքն և ի բանս երկրորդ։ Ես սքանչանամ զի արդեօք իցէ զոր առ իմ բանս ախտացայք„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ "Զայսոսիկ թէ ոչ արհամարհիցէք, աստուծոյ քաղաք շինիցիք, ի վերայ ձեռաց տեառն կենդանագրիցիք ի տէր յիսուս քրիստոս, յորում փառք յաւիտեանս յաւ՛. ամէն„։ Ճառերուս թարգմանիչն անտարակոյս Մ. Խորենացին եղած է. և այս բանս ոչ միայն լեզուի և ոճի նկարագրէն ակներև է, այլ և ամենամեծ չափով Մովսիսի գրուածոց մէջ ընդհանուր կերպով տեսնուած բառացի նոյնացումներէն, ըլլայ գաղափարաց, ըլլայ ոճի և բառակազմութեան նկատմամբ։ Ոմանք այս օրինակ իւրացումները Նազիանզացիէն ըրած լոկ փոխառութեան կամ բանաքաղութեան արդիւնք համարեցան, սակայն այս կարծիքս անհիմն է, դիտելով մանաւանդ որ ՄԽորենացի՝ Ագաթանգեղոսէն և Փ. Բիւզանդացիէն ևս շատ ընդարձակ փոխառութիւններ ըրած է, սակայն և այնպէս Խորենացւոյ գրուածոց ոճն և լեզուն այնչափ կը տարբերի յիշեալ պատմիչներէն, որչափ երկինք յերկրէ։ Ուրեմն թարգմանութեամբ միայն պէտք է մեկնել այս օրինակ իւրացումներն, ինչպէս Կորիւն իւրացուցեր է Ագաթանգեղոսը՝ թարգմանաբար խմբագրելով զանի։ 64. Անդ։ "Վարք և յիշատակ սուրբ կուսին Թէոդուլայ։ Ի ժամանակս Անաստասայ բարեպաշտ արքային Հոռոմոց էր ի քաղաքին Աղեքսանդրիա երէց մի՝ Ստեփաննոս անուն„ ևն։ - Վերջ Թղ. 151բ։ "Եւ ընտրութեամբ ամենայն եղբարցն եդին ի տեղի նորա առաջնորդ և հայր վանաց զՍրապիոն. և նա ուղիղ վարուք առաջնորդէր եղբարցն յերկար ժամանակս ի փառս քրիստոսի աստուծոյ„։ Գաղափարուած է Վարքս Մշոյ Ս. Կարապետ վանքի բոլորգիր Ճառընտրէն, որուն կը յաջորդէ (Անդ.) յիշատակարանի մէկ կարևոր մասը, ուր կը պատմուի ի թու. Հայոց ԶԼԷ. տաճկաց մեծ կոտորածն՝ յաշխարհն Չաղաթայի, Մսրայ Սուլտանին և Հոռոմոց խոնդքարի իրարու բաղխած ժամանակ։ 65. Թղ. 152ա։ "Մատթէոսի սուրբ աւետ՛. Տէրն մեր թ... երանութեանցս զոր նկարագրեաց սանդղօքն Յակոբայ ...կի յերկինս. վասն որոյ ասէ... Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից։ Նախ խնդրելի է մեզ թէ զի՞նչ է սահման երանութեանս„ ևն։ - Վերջ Թղ. 156բ։ "Զի մի խռովեսցին և ասիցեն թէ զիարդ կարիցեմք զայսպիսի ուղղութիւն յանձին ցուցանել. և լուր զինչ ասէ. դուք էք աղ երկրի„։ (Օրինակուած է ի թու. ՊԺԷ. գրուած Տօնապատճառէն։ Հմմտ. Ն. Շնորհալի՝ Մեկնութիւն Մատթէի)։ 66. Անդ։ "Ով իցէ որոյ իցէ բարեկամ, և երթիցէ առ նա ի մէջ գիշերի։ Այս առակ և դատաւորին հաւասարապէս խրատեն զմեզ և ուսուցանեն՝ թէ բազում պաղատանօք պարտ է խնդրել զաստուած„ ևն։ - Վերջ Թղ. 157բ։ "Զի թէ բարի խնդրողաց որդւոց՝ չար ի ներքս բերել ոչ ունիցիմք„։ (Այս և յաջորդ երկու հատուածներն Իգնատիոս վարդապետի մեկնութենէն են)։ բ. 67. Անդ։ "Դատաւոր մի էր ի քաղաքի ուրեմն, յաստուծոյ ոչ երկնչէր և ի մարդկանէ։ Դատաւոր է միտք՝ ի քաղաքի բընութեանս„ ևն։ - Վերջ Թղ. 158ա։ "Զի թէպէտ մասնաւոր աստ ցուցանէ երբէք ուրեք առ արդարս կամ առ մեղաւորս, սակայն առ ամենեսեան պահեալ է իւրում ժամանակին„։ գ. 68. Անդ։ "Ի սուրբ աւետարանէն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Եթէ ոչ ոք ատեայ զհայր իւր և զմայր և զկին, ևն։ Եւ զի մի ոք որ յայսմ աշակերտութեան բաղձայ, վարկպարազի մատիցէ„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Զէ յայլ ինչ պիտանացու յեկեղեցւոջ աստուծոյ, այլ ընկենուլ՝ զի կոխեսցի յամենեցունց. զի՝ մարդ ի պատուի էր և ոչ իմացաւ„։ (Հմմտ. 69. Անդ։ "Բանն մարմին եղև և բնակեաց ի մեզ. Յո՛հէս Գր գի ասացեալ։ Որպէս օրէն է հրոյ՝ մշտաշարժ գոլով ջերմութեամբ, և յորում տեղւոջ երևեսցի՝ կայծակունս նշուլից արժակիցէ„ ևն։ - Վերջ Թղ. 162բ։ "Որպէս և ասէ աւետարանիչս՝ թէ բանն մարմինն եղև և բնակեաց ի մեզ„։ 70. Անդ։ "Ուրախ լիցին երկինք ի վերուստ։ Արդ՝ որպէս ի գալ մեծի և տիեզերակալ թագաւորի յորժամ բարբառք և ձայնք փողոցն հնչիցեն„ ևն։ - Վերջ 169ա։ "Որով և մեզ ամենեցուն եղիցի հասանել այնմ արդարութեան, զի և ուրախութեանն գտցուք հաղորդ որ յերկինս„։ 71. Անդ։ "Ուրախ լեր յոյժ դուստր Սիոնի, ևն։ Պայծառ և հրաշալի է մեզ տօնս, ով եղբարք. պայծառ զի արարչակիցն հօր և հոգւոյն միածին որդին զարարածս իւր կամեցաւ դարձուցանել„ ևն։ - Վերջ Թղ. 175ա։ "Այլ զկատարեալն տեսութիւն հոգին շնորհաց բացցէ առաջի լուսափայլ մտաց ձերոց. և քրիստոսի փառք յաւիտեանս„։ (Ճառիս վերջի բառին կը կցին "զՍիմէոն վարդապետ յիշեցէք ի տէր„. որ հաւանօրէն հեղինակ եղած է Պատճառաց Ընթերցուածոյս, ինչպէս ցոյց կու տայ վերջաբանի սոյն բացատրութիւնը. "Եւ մեք իսկ ըստ մերում տկարութեանս փոքր ինչ պատճառ. տուաք բանիս„)։ 72. Անդ։ "Որպէս զի մեծ են գործք քո տէր, և յոյժ խոր են խորհուրդք քո։ Արդ տուր զմիտսդ բանիս՝ և իմասցիս զառաւելութիւն շնորհին„ ևն։ - Վերջ Թղ. 179բ։ "Ապա ո ոք յանդգնի զբարձրագոյնն որ լրումն է ամենայն մարմնաւորութեան նորա, ճշմարտիւ քննել„։ 73. Թղ. 180ա։ "Եւ ահա շարժումն մեծ եղև զի հրեշտակ տեառն իջեալ՛։ Ասէ ուրեմն ի բանս իւր երանելին Պաւղոս՝ ի թուղթս առ հռոմայեցիսն, հիացեալ ընդ անհասութիւն դատաստանացն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 183ա։ "Քանզի պարամնայր հրեշտակն կանանցն, զի մի եկեալք անպատասխանի մնասցեն. և այսոքիկ այսքան„։ 74. Անդ։ "Զխորհուրդս արքայի ծածկել բարւոք է, իսկ զգործն աստուծոյ յայտնել փառօք։ Եթէ ոք ի մարդկային բնութենէ մաքրեցաւ և ի ձեռն առաքինութեան յաստուած հպեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 186բ։ "Որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է„։ 75. Անդ։ "Զոր կապիցէք յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս, և զոր արձակիցէք՛։ Զմի ունելով աղբե(ւ)ր ջրոյ բնութիւն, զի զյոլովից և զզանազան կենդանեաց զծարաւ և զպասքումն լցուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 190ա։ "Վասն որոյ սուղ ինչ պատճառն յայտնելով՝ զրաւ արասցուք բանից մերոց„։ 76. Անդ։ "Դարձեալ ասեմ ձեզ, եթէ երկուք ի ձէնջ միաբանեսցին։ Արդ ճշմարտիւ գիտեմք՝ զի նախ առաքելոցն խոստացաւ տէրն զպարգևս զայս„ ևն։ - Վերջ Թղ. 194ա։ "Սակայն մեր իբր կաթիլ ի ծովէ և կամ շիթս յանձրևաց ընկալեալ ի հոգւոյն առ ի զովացուցանել զպասքումն ծարաւոյ սրտից մերոց„։ (Ճառս հաւաքեալ է յԵփրեմէ (Մեկն. աւետ.), յՈսկեբերանէ և Սեբերիանոսէ)։ 77. Անդ։ "Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք յորում ժամու տէր տանն գայցէ։ Արդ նախ քան զբանս բացայայտել՝ ուսանել արժան է թէ ով է տունն կամ ով է տէր տանն, և կամ ով գողն իցէ„ ևն։ - Վերջ Թղ. 195ա։ "Ընդէ՞ր անմահ կարծիմք լինել, և ոչ սարսափել և դողալ. միթէ ես եմ այն մին մարդն„։ (Հմմտ. Ոսկեբերան Մեկն. Մատթ. Ճառ. ԻԸ.)։ 78. Անդ։ "Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում ի ճանապարհի։ Հանապազ խրատէ զմեզ որդին աստուծոյ՝ նախահոգակ եղեալ վասն փրկութեան մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 196ա։ "Մինչդեռ օր կայ լսեսցուք սիրելւոյն մերոյ քահանային, և տացուք զհաշիւ մեղացն՝ զոր մեղաք առաջի ամենագիտին աստուծոյ„։ (Նոյն)։ 79. Անդ։ "Քրիստոսի չարչարելն մարմնով և դուք ի նոյն միտս վառեցարուք։ Զխորս իմաստից հոգւոյն քննել մտաց այնոցիկ է, որ հոգւովն աստուծոյ վարին„ ևն։ - Վերջ Թղ. 198ա։ "Այնպիսիքն են որ յաւէտ չարչարին մարմնով, և իսկապէս դադարեն ի մեղաց„։ Տես Սարգիս, Մեկն. Կաթ. թղթոյն Պետրոսի Ա։ Թուի թէ իրեն է նաև յաջորդ նախերգանը առանց խորագրի։ "Որք միանգամ սիրողք մարմնական ընչից են և ի նոսա հարեալք„ ևն։ 80. Անդ։ "Երանեալ է այր որ համբերիցէ փորձանաց։ Բազմապատիկ և բազմօրինակ առաքինութեանցս յաղթանակի անուն կայ գըրեալ ի գիրս մարգարէիցն, առաքելոց և աւետարանչացն„ ևն։ - Վերջ Թղ. 200բ։ "Զի որպէս ցաւ մարմնոյ՝ պատերազմող է և ջեռուցիչ մեղացն„։ 81. Անդ։ "Պատճառ համբարձման. Այս ով է որ դիմեալ գայ յԵդոմայ, կարմրութիւն ձորձոց։ Անսահմանելին և բնութեամբ բարին աստուած՝ զառաւելագոյն բարերարութիւնն ոչ ինքեան միայն սեփականեաց„ ևն։ - Վերջ Թղ. 203ա։ "Այլ որպէս փափաքողք ուսման ուսան զոր գիտէին և ուսուցին զներքինս„։ (Խմբագիր է յԱթանասէ, յՈսկեբերանէ և յայլոց)։ 82. Անդ։ "Ի մեծի աւուրն իջման հոգւոյն։ Այսօր յայտնեցաւ խորհուրդ սուրբ երրորդութեանն՝ իջմամբ հոգւոյն սրբոյ ի դասս առաքելոցն„ ևն։ - Վերջ Թղ. 206բ։ "Եկն եհաս ի վերայ նոցա հեղեալ ի յերկնից շնորհք սուրբ հոգւոյն„։ (Խմբագիր է, հաւաքեալ ի Յոհ. Ոսկեբերանէ, յԱստուածաբանէ, Աթանասայ, ի Դիոնեսիոսէ, և Կիւրղէ, Մարութայէ, Եփրեմէ և Ներսիսէ, համաձայն լուսանցքներում եղած համառօտագրութեանց)։ 83. Անդ։ "Մահ մարդոյ հանգիստ իւր ասէ երանելին Յոբ։ Աստուածային անմահ գանձուցն հազարապետն և մեծ խոստովանողն քրիստոսի Պաւղոս, ասէ յաղագս աստուծոյ, թէ տէրն տէրանց և թագաւորն թագաւորաց„ ևն։ - Վերջ Թղ. 210ա։ "Աստանօր բաւականութեամբ չափ արասցուք բանիս„։ 34. Անդ։ "Հայեա տէր ի ծառայս քո և ի գործս ձեռաց քոց (սկիզբէն թերի)։... "Է ազդմամբ հոգւոյն շարժեցեալ լեզուաւ և շնորհաբուխ շրթամբք մեծն ի թագաւորս և գովեալն ի մարգարէս„ ևն։ - Վերջ Թղ. 212բ։ "Ըստ այնմ օրինակի և ակն ոգւոցն, եթէ ընդ ծուխս աշխարհիս իրաց գայցէ„։ (Այս ճառիս ստորոտը ևս յիշուած է Սիմէոն վարդապետ և Սիմէոն սպասաւոր բանի)։ 85. Անդ։ "Երանեալ է այր որ եգիտ զիմաստութիւն։ Ամենայն որ յաստուծոյ ստուգապէս ընկալեալ է երանութիւն, ճշմարիտ երանելի է„ ևն։ - Վերջ Թղ. 213բ։ "Զի արդարեւ չիք ինչ երանութեան արժանաւոր իբրև զիմաստութեանն գիւտ„։ 86. Թղ. 214ա։ "Մինչդեռ նստէր նա ի լերինն ձիթենեաց՝ յանդիման տաճարին։ Եւ յորժամ կատարեաց զԵրուսաղէմին, ապա այնուհետև յիւրն գալուստն փոխի և ասէ զնմին նշան որ յետոյ լինելոց էին„ ևն։ - Վերջ Թղ. 216ա։ "Եւ դարձեալ զտէրն ասէ իջանէ յերկնից ի ձայն հրեշտակապետին, և ի փող յետին յայտ առնէ„։ (Տես Բարսեղ, Մեկն. 87. Անդ։ "Եւ տեսեալ զբազումս ի սադուկեցւոց և ի փարիսեցւոցն եկեալս ի մկըրտութիւն։ Ընտրողապէս իմն ըստ աստուածային հոգւոյն իմաստութեան, որ ի նմա խօսի„ ևն։ Վերջ Թղ. 217բ։ "Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն„։ (Հմմտ. Ն. Շնորհ. Մեկն. Մատթ.)։ 88. Անդ։ Յաղագս չորից նիւթոց խորանին (անվերնագիր)։ "Ի չորից նիւթոց կազմեցաւ հրամանաւ արարողին խորանն ի Սինեա„ ևն։ Վերջ Թղ. 218բ։ "Եւ որքան մեծ է արարիչն քան զարարածն, այնքան մեծ է յարարչէն շինեալն քան ի մարդկանէ„։ 89. Անդ։ "Գիրք ծննդեանն յիսուսի քրիստոսի։ Բայց աստանօր պարտ վարկանիմ սակաւիկ մի յապաղումն առնել յաղագս ծնելութեան կենդանեաց„ ևն։ - Վերջ Թղ. 221ա։ "Յետ երեսուն ամաց գայ ի Յորդանան՝ մկրտել ի Յովհաննէ յաւուր կիւրակէի ի յունուարի վեցն„։ (Այս և նախընթաց 27 Ճառերը կամ Պատճառքն օրինակուած են ի թու. հայ. ՊԺԷ գրուած Տօնապատճառէն)։ 90. Անդ։ "Համառօտ արարածոց։ Ի սկսմանէ և կամ յինքենէ հաստատեաց աստուած զհաստատութիւն երկնի և զհաստատութիւն երկրի„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Ի վեց աւուրն, ասէ, թէ արար այլ ևս ծառս և զծառն կենաց ոչ...„ (մնացեալը կը պակսի)։ (Հմմտ. Եփր. Մեկն. Ծննդոց, համառօտուած)։ 91. Թղ. 223բ։ "Երանելւոյ սրբոյն Եփրեմի խրատ եղբարց։ Եղբարք, օրհնութեան ցանկասցուք, զի զօրհնութիւնս ժառանգեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 226ա։ "Բայց զյաղթեալս նա թուլսցուցանէ, այլ յօժարութիւն իւրաքանչիւր... (թերի)։ 92. Անդ։ Մեկնիչ Երգերգոցի համառօտ, "Սեաւ եմ ես և գեղեցիկ։ Սեաւ վասն անհաւատութեան ասէ, և գեղեցիկ վասն հաւատոցն„ ևն։ - Վերջ Թղ. 236ա։ "Որպէս ասէ առաքեալն ցուցանելով զգործս օրինացն գրեալ ի սիրտս ձեր ոչ սևադեղով, այլ հոգւոյն աստուծոյ կենդանւոյ ծնեալ ի յոգւոջն. ամէն„։ Մեկնութիւնս գաղափարուած է Մշոյ Առաքելոց վանքի ի թու. ՊԼԷ գրուած Ձեռագրէն։ Մեկնութիւնս է Գր. Նիւսացւոյ, որ Երգերգոցի Ա. գլխու 4 համարէն կը սկսի, և կը բաղկանայ ԺԲ. գլուխներէ։ Ի վերջ ճառիս այսպէս կը ծանօթագրէ հին գրիչն. "Այլ չկայր ի յօրինակն և ոչ ի յայլ 93. Անդ։ "Վարդան վարդապետի արարեալ՝ վասն մահուան քահանայից. Ի բանն որ ասէ. Աւուրք իմ որպէս հովանի անցին։ Աստուածային շնորհացն արժանացեալք՝ դրախտ են ի տան աստուծոյ տնկեալք„ ևն։ - Վերջ Թղ. 239ա։ "Եւ զտեղի հանգստեան սորա անշարժ և անսասան մատանեաւ դրոշմեսցէ մինչև յօրն վերջին ամէն„։ (Գաղափարուած է Առաք. վանքի բոլորգիր օրինակէն)։ 94. Անդ։ Հատուածք յերկաթագքիր պահարանէ՝ յԱռաքելոց վանս։ [Ա. թուղթ]։ "Տունն որպէս զի զնոյն ինքն զթագաւորն հանդերձեալ իցէ ընդունել„ ևն։ - Վերջ Թղ. 240բ։ "Զի ոչ անուրջս եկի լուծանել ձեզ, այլ զերկնից զիրս պատմել և աւետիս բերել բարեաց այնպիսեաց, զորս ակն ոչ ետես և ունկն ոչ լուաւ և ոչ ի սիրտ մարդոյ ել. այնոքիկ են զորս պատրաստեաց աստուած սիրելեաց...„։ (Յոհ. Ոսկեբերանի են հինգ հատուածքս։ Հմմտ. Յուցակ Ճառից նորա)։ 95. Թղ. 240բ-244ա։ Տաղք, Մեղեդիկք, ևՅորդորակք, հետևեալ կարգով ու խորագիրներով (հանուած յիշեալ երկաթագիր պահարանէն), այսպէս տ. 96. Թղ. 240բ1։ "Յարութեան՝ ի Ներսիսէ։ Նոր Ադամ հընոյն Ադամայ որդիացաւ, ի կուսէն աստուած և մարդ խառնեցաւ„ ևն։ Վերջ Անդ։ "Նըմա փառք յայսմ յաւիտեան որ ընթացաւ, և անկէտ յաւիտենին որ կայացաւ„։ բ. 97. Թղ. 240բ2։ "Մեղեդիս այս է յՕրղայ, որ սա ելեալ է յՈստանայ. երգող սորա տէր Սադաղայ, շնորհաց երէց և քահանայ։ Հրաշալի խորհուրդն այսօր մեզ երևի, ստեղծող առ ստեղծուածըն խոնարհի„ ևն։ Վերջ Անդ։ "Դասք հրեշտակաց և մարդկային զտէրն օրհնէին„։ (Հմմտ. §. 14. Թղ. գ. 98. Անդ։ "Մեղեդի Տեառնընդառաջին։ Սուրբ գալստեամբ քո տէր նոր ծաղկեցաւ երկիր, վարդ անուշահոտ և մանուշակ քրքում„ ևն։ - Վերջ Անդ։ "Նորոգեա զմեզ ի հնութենէ մեղաց„։ դ. 99. Անդ։ "Տաղ սրբոյն Թէոդորոսի։ Այս հանդիսաւոր քառասնորդաց պահոցս„ ևն։ - Վերջ Թղ. 241ա1։ "Զօրհնութիւն և փառս ի յաւիտեանս ամէն„։ ե. 100. Անդ։ "Յորդորակ։ Ի զինուորական դասէն, քաջ սպառազէն. մեծ վըկայ Թէոդորոս՝ ընտրեալ մարտիրոս„ ևն։ - Վերջ Անդ։ "Միշտ գոհաբանելով երգեմք այժմ յազ. 101. Անդ։ "Լուսաւորչի։ Զարթիր, զուարթուն մըշակ, ձըմեռըն բարձաւ. քաղցըր տատրակիս բարբառ յերկիր հնչեցաւ„ ևն։ Վերջ Անդ։ "Ազգ հայաստանեաց ի նա տեսեալ ցընծացաւ„։ ե. 102. Անդ։ "Առ Գրիգորն ասէ եկեղեցիս մեր։ Եկեղեցի կաթողիկէ ի Հայաստան՝ այսօր զմանկունըս ժողովեալ իւր համաձայն„ ևն։ - Վերջ Թղ. 241ա2։ "Տեառնըդ մերոյ որ մեզ եղեր դեղ ողջութեան, փառըս տացուք այժմ և յաւէտ միշտ յաւիտ„։ ը. 103. Անդ։ "Ծաղկազարդին։ Այսօր նոր տօնիւս ցընծայ և զուարճանայ, քանզի քրիստոս երկնիցն արքայ յԵրուսաղէմ այսօր գայ„ ևն։ - Վերջ Թղ. 241բ1։ "Նոցին լիցուք աստ ձայնակից՝ օրհնել զաստուածըն բոլորից„։ (Հմմտ. Օրինակիս §. 20. Թղ. 48բ2)։ թ. 104. Անդ։ "Յարութեան։ Քրիստոս խաչեալ ի փայտին, յԵրուսաղէմ քաղաքին„ ևն։ - Վերջ Անդ։ "Զյիսուս տեսին յայտնապէս, աշակերտացըն հանդէս„։ (Հմմտ. §. 20. Թղ. 48բ2)։ ։ ժ. 105. Անդ։ Ի Յովսէփ Արեմաթացին և ի թաղումն Քրիստոսի (անվերնագիր)։ "Յովսէփ արեմաթացին առ Պիղատոս պոնտացին՝ խընդրէր զնազօրացին զդատապարտեալն ի խաչին„ ևն։ - Վերջ Անդ։ "Մըտեալ ի գերեզմանին՝ տեսին և հաւատացին„։ ժա. 106. Անդ։ Աւետիս յարութեան (առանց խորագրի)։ "Կաթողիկէ եկեղեցի՝ ուրախ լեր բերկրեալ, ուրախ լեր բերկրեալ տէրըն մեր յարեաւ. քեզ մեծ աւետիս„ ևն։ - Վերջ Անդ։ "Տէրըն մեր յարեաւ՝ մեզ մեծ աւեծբ. 107. Թղ. 241բ2։ Ի յարութիւնն քրիստոսի և ի Մարիամ Մագդաղենացին (անվերնագիր)։ "Իսկ մեծ Մարիամ Մագդաղենացին՝ եկեալ ի խընկել զտէրունեան մարմին„ ևն։ - Վերջ Անդ։ "Մինչև առաքեմ առ ձեզ ըզհոգին„։ ծփ. 108. Անդ։ "Լուսաւորչին։ Ձայն բար ձեալ յերկինս առ քեզ այսօր մեք յերկրէ գոչեմք„ ևն։ - Վերջ 242ա1։ "Տուր երրորդութեանդ ի փառս՝ այժմ և յաւիտեանս ամէն„։ ժդ. 109. Անդ։ Յորդորակ առ Տրդատ (անվերնագիր)։ "Որ զարքունական պատիւն որպէս մարդ չծանեաւ, այժմ անասնեղէն դիմօք զոտիւքըն փարէր„ ևն։ - Վերջ Թղ. 242ա2։ "Յարազուարճ ձայնիւ օրհնել զաստուած յաւիտեանս„։ (Մասն թուի "Եւ զՏրդատ գոռոզ արքային„ տաղին)։ ծե. 110. Անդ։ "Որդւոց և թոռանց (Լուսաւորչին) ի Հեթմոյ։ Հոգի աստուծոյ աստուած շնորհատու ազգի մարդկան„ ևն։ - Վերջ Անդ։ "Հայր ծերունի Դանիէլ յերկարեալ ամօք բազմօք„։ ծղ. 111. Անդ։ "Վարդավառին։ Գերահրաշ աստուած գոլով, ծածկեալ անճառ մեծ խորհրդով„ ևն։ - Վերջ Անդ։ "Որում և մեք աստ միաբան՝ փառըս տացուք միշտ յաւիտեան„։ 4է. 112. Թղ. 242բ1։ "Վերափոխման, ի Սրիկ Կոստ՛։ Աստուածածին կոյս երանեալ յիմանալեացըն վերօրհնեալ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ երգողիս բանս ընդ ձայնի՝ արքայութիւն պարգևեսցի„։ ծը. 113. Անդ։ Դարձեալ (անվերնագիր, նոյն)։ "Մայր կենդանեացըն հոգւոց՝ զոր նախամայրըն ծանոյց„ ևն։ - Վերջ Անդ։ "Երրորդութեանն անեղին՝ յաւէտ ի նոյն միշտ ծթ. 114. Անդ։ Մարեմայ առ յիսուս (անվերնագիր)։ "Ահա երանի է ինձ, Յիսուս որդեակ„ ևն։ - Վերջ Թղ. 242բ2։ "Օրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ի. 115. Անդ։ "Խաչի։ Նոր խորհուրդ կենաց՝ բերումն բնաւից բոլորից համբաւ. գուշակ գարնայնոյ՝ նըւագ օդ հարաւային հընչումն„ ևն։ - Վերջ Անդ։ "Ըզգլուխ վիշապին փըշրեաց կենարար խաչիւ սրբով„։ իա. 116. Անդ։ Դարձեալ ի նոյն (անվերնագիր)։ "Արդ որք տօնէք ըզտօն խաչին քրիստոսական, ի Գողգոթայ տեսէք ըզձեզ ի պաշտաման„ ևն։ - Վերջ Թղ. 243ա1 "Լեառըն դիտարան իմանալի Սիոն, սիւն իմաստութեան տանն աստուծոյ բարձող„։ իբ. 117. Անդ։ Դարձեալ ի խաչն (անվերնագիր)։ "Բարունակ բերող ուրախարար պըտղոյն, հընձան ողկուզի ճըշմարտութեան որթոյն„ ևն։ - Վերջ Անդ։ "Սուրբ երրորդութեանդ փառք յաւիտեանս ամէն„։ իգ. 113. Անդ։ Ի նոյն (առանց խորագրի)։ "Նորազուարճ խնդութեամբ բերկրեալ ցնծալով„ ևն։ - Վերջ Թղ. 243ա2։ "Վայելչութեամբ պայծառացեալ, ով սուրբ եկեղեցի„։ իդ. 119. Անդ։ "Եկեղեցւոյ և ամենայն սրբոց։ Սուրբ ես տաճար երկնանըման՝ սուրբ է խորհուրդ քո սոսկական„ ևն։ - Վերջ Անդ։ "Նըւաստ մըտաց ներբողական ներհիւսեսցուք երրորդութեան„։ իե. 120. Անդ։ "Հրեշտակաց։ Քեզ ձայնակից զըւարթունք հրեշտակք և իշխանութիւնք„ ևն։ - Վերջ Անդ։ "Պահել զմեզ ի չարեաց և յամենայն փորձանաց„։ իզ. 121. Անդ։ "Յարութեան։ Ով քաղցրաձայնիկ քաղցրախօսիկ երգով, ով գիշերապահ քաղաքապետ զուարթուն„ ևն։ - Վերջ Թղ. 243բ1։ Ընդ հօր և հոգւոյն այժմ յաւիտեանս ամէն„։ իէ. 122. Անդ։ "Եւստռատիոսեանց։ Առ քեզ պաղատիմք մաղթողական ձայնիւ, ով քաջ զօրական՝ Եւստռատիոս յուսիկ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ով Մարդարիոս լեր բարեխօս առ իշ. 123. Անդ։ Դարծեալ ի նոյնս։ "Սուրբ Եւստռատիոս Օքսենտիոս և Ովրեստէս վկայք, ևն։ - Վերջ Թղ. 243բ1։ "Եւ փըրկեա զմեզ ի փորձանաց մեղաց„։ իթ. 124. Անդ։ "Քրիստոսի աւրաւրք։ Երկինք երկնից յիմաց արարեալ. և երկնայինքըն դուք խոնարհեալ, ի Բեդղահեմ ի յայրին եդեալ՝ զերկնից արքայն ի յերկրի տեսեալ։ Այս օր օր եկեալ՝ ի կուսէն ծընեալ, յայն անարատ մօրէն մարմնացեալ, Այր օր, այր օր, այ օր օր օր օր։ Զայն հին և զնոր զաստուածն այ օր օր„ ևն։ - Վերջ Թղ. 244ա1։ "Անթիւ զաստեղսն ի ներքս հաւաքեաց, և զարեգակն որ լուսաւորեաց։ Այս օր օր„։ (Շատ գեղեցիկ և վսեմ է հին Օրօրս)։ լ. 125. Անդ։ Առ կուսամայրն (անվերնագիր)։ "Գոհար վարդն, ինքնագոյն սիրամարգ ոսկեգոյն. Գոհար վարդ ինքնագոյն՝ ի հոգւոյն սիրամարգ ոսկեգոյն յարփոյն„ ևն։ - Վերջ Անդ։ "Քեզ ողջոյն և որդւոյ քում երկրպագութիւն, հաւատամ զնա աստուած և մարդ յաւիտեան, ի յաւ„։ լա. 126. Անդ։ Դարձեալ ի նոյն։ "Արև լուսատու՝ տաճար աստուծոյ, բանին բարունակ անթառամ ծաղկոյ. Գոյն քո գեղեցիկ կարմիր վարդենոյ, դուռն եղեր կենաց համասփիւռ լուսոյ„ ևն։ - Վերջ Թղ. 244ա2։ "Փառք քեզ առաքեմք յամէն բերանոյ, քրիստոսի ծնող մայր անճառելոյ„։ լբ. 127. Անդ։ Ի ծնունդ գրկչին (անվերնագիր)։ "Այսօր նորահրաշ լոյսն ի յերկնից ծագեալ, ծագեալ ի հօրէ լոյս ի լուսոյ ծընունդ„ ևն։ - Վերջ Անդ։ "Մարդ ճըշմարտապէս տնօրինաբար ընդ օրինօք մըտեալ„։ լգ. 123. Անդ։ "Մաղկազարդին։ Այսօր ցընծան արարածք րախճանապէս օրհնութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 244բ1։ "Խաղաղութիւն ի յերկինս, փառք ի բարձունս աստուծոյ„։ լդ. 123. Անդ։ "Աւագ երեքշաբաթի։ Ի քո սոսկալի ձայնիդ՝ սարսափմամբ ոսկերքըս դողան„ ևն։ - Վերջ Անդ։ "Որպէս զի տեսցուք զփառս, գոհութիւն քեզ ի յաւիտեան„։ լե. 130. Անդ։ "Աւագ ուրբաթ։ Զարհուրեալ զօրացն երկնաւորաց խըմբից՝ զանհասն ի բարձունս ի մահ մատնեալ հրէից„ ևն։ - Վերջ Թղ. 244բ2։ "Վէմըն հաւատոյ ի յաղջկանէն շարժեալ„։ լզ. 131. Անդ, Ի Պետրոս առաքեալ (անվերնագիր)։ "Երթեալ և նստէր առ խարուկին Պետրոս, ւ'անդանօր կըրկին նա ուրանայր զյիսուս„ ևն։ - Վերջ Անդ։ "Փառս վերահընչել երրորդութեանդ միշտ„։ լէ. 132. Անդ։ "Աւագ շաբաթ։ Աշակերտ տեառըն Յովսէփ հաւատարիմ, անըստգիւտ պահեաց ըզսէր վարդապետին„ ևն։ - Վերջ Թղ. 245ա1։ "Քեզ գոհութիւն միշտ օրհնութեամբ ի յաւիտեան„։ լը. 133. Անդ։ "Գլխատման Յոհաննու։ Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային, սէր ի սիրայէ քաղցրաշընչեալ օդոյն„ ևն։ - Վերջ Թղ. 245ա2։ "Հոգին ճշմարիտ այժմ յաւիտեանս ամէն„։