Other notices
— - Bibliographic notice
297
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Դ
1784 - 1790

ID
Number
297
Old record number
129
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Դ
Start date
1784
End date
1790
Date details

ընդօրինակութեան ամ տեառն 1784-1791. իսկ բնագրոցն՝ անյայտ։

Copy place
ընդօրինակութեան Վենետիկ, իսկ բնագրին Հաղբատ կամ Կ. Պոլիս։
Reference
Type
Number of pages
191
Dimension
24 x17 (18x11)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր միջին, այլևայլ գրչութեամբք։

Codicology

18, իւրաքանչիւրն ընդհանրապէս 8 թուղթք, բայց մի քանի թերթեր ալ երբեմն աւելի և երբեմն պակաս։ Թերթահամարները լատին թուանիշերով նշանակուած են. վերջին 2-3 ալ առանց թուահամարի են։

Principal subject
Subject details

թուղթ ձեռագործ և շերտաւոր։

Number of lines
26։
Binding

ստուարաթղթեայ շիկագոյն կաշիով պատեալ, եզերքն ոսկեդրոշմ զարդերով։

State of preservation

շատ լաւ։

Copyist
նոր ընդօրինակութեանս՝ Վարժարանեայք Թ. դասուն Մխիթ. Ուխտիս. իսկ հնոյն՝ Գէորգ Կոստանդնուպոլսեցի։
Owner

բնագրին՝ նախկինը անյայտ, ապա Տիրացու գէորգ։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն ոմն ի Վարժարանեայց Ուխտիս։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

2-3 հատ, միագոյն սև։

Initials

Marginal illuminations

չկան։

Images

2, (տպագրութիւն) Թղ. 5բ, (Սահակ և Մեսրոպ)։ Թղ. 20բ, թարգմանիչք։

Canon tables 1

Canon tables 2

2 (տես Թղ. 6ա, 21ա)։

Title text

սև։

Blank pages

Թղ. 1, 2, 3, 4, 5ա, 161բ, 183բ, 188ա (կէսէն վար), 188բ, 189, 190, 191բ։

Colophon

որ բացառութեամբ կը վերաբերին գաղափարաց, արդէն մէջ բերուեցան ի ծանօթագրութիւնս իւրաքանչիւր գրութեան. մնացեալքն են գլխաւորապէս 1. Թղ. 177բ. Ն. Լամբրոնացւոյ պատմական յիշատակարանէն անմիջապէս վերջ կայ նաև գրչէն, այսպէս. "Տեառն Ներսէսի աստուածունակ և լուսափայլ անձին թարգմանեալս է։ Սակաւ բանքս գրեցան աստ ի հնագոյն Մաշտոցէ իմեքէ եկեղեցական արարողութեանց. որ առաքեցաւ ի հայս ի տուն Կիլիկեցւոց՝ առ կաթողիկոսն Հայոց Գրիգոր Տղայ, ի խնդրոյ նորին՝ ի Լուսիոս հայրապետէն և պապէն հռոմայ. յորում լիապէս գոյին պարունակեալ խրատք, և արարողութեանց կերպք՝ խորհրդոց եկեղեցւոյ և այլոց իրաց։ Բայց զի պակասեալ եին թուղթք ոմանք, և խորեալ եր ամբողջութիւն գրքոյն, վասն այն զքանի մի դուզնաքեայ բանքս հանեալ գրեցի. այլ և զոմանս լիդանիայս՝ որք գոյին ի գրքի անդ, ըստ որում ի լատինացւոց լեզուէ թարգմանեալ էր։ Եւ թարգմանիչ սորին եղեալ է շնորհազարդ և երջանիկ Ներսէս Լամբրոնացին՝ արքեպիսկոպոսն Տարսոնի Կիլիկեցւոց, հրամանաւ տեառն Գրիգորի կաթողիկոսի Տղայ կոչեցելոյ՝ եղբօրորդւոյ սրբոյն Ներսէսի Շնորհալւոյ. որոց յիշատակն օրհնութեամբ եղիցի„։

Informations

. Ձեռագիրս իբրև բնագիր և հիմն ծառայած է Կորեան ընդարձակ հատմութեան կամ 1833ի հրատարակութեան, թէպէտև կան դարձեալ տպագրութենէն ինչ ինչ տարբերութիւններ՝ թէ՛ ըստ բառից և թէ՛ ըստ կիտադրութեան, զորոնք ուղղագրած է հրատարակիչն։ Մատեանս է Հաւագածոյ բանից նախնեաց, որ կը պարունակէ Կորեան և Ղազ. Փարպեցւոյ պատմութիւնն ամբողջապէս, այլ և ուրիշ ժամանակագրական գրուածներ, բազմաթիւ թուղթեր և Ներս. Լամբրոնացւոյ ձեռքով եղած թարգմանութիւններ՝ հետևեալ կարգաւ 1. Թղ. 6ա։ "Պատմութիւն վարուց և մահուան երանելւոյ սրբոյն Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչի. արարեալ ի Կորիւն վարդապետէ յաշակերտէ նորին։ Զասքանազեան ազգին և հայաստան աշխարհին. զաստուածապարգև գրոյն եթէ ս՞րբ և յորում ժամանակի մատակարարեցաւ, և որպիսի՞ արամբ այնպիսի նորատուր աստուածեղէն շնորհս երևեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ "Եւ յառաջնումն ամի երկրորդ Յազկերտի՝ որդւոյ Վռամայ վախճանեցաւ երանելին. և առնու համար ամաց սրբոց հաւատոց՝ ի չորրորդումն ամէն Կրմանայ արքայի, մինչև ցառաջին ամն երկրորդ Յաղկերտի, որդւոյ Վռամայ, և դպրութեանն հայոց՝ յութերորդ ամէ Յազկերտի առեալ սկիզբն։ Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն„։ 2. Թղ. 21ա։ "Պատմագրութիւն Ղազարայ Փարպեցւոյ, արարեալ ի խնդրոյ զօրավարին հայոց և մարզպանին տեառն Վահանայ Մամիկոնենոյ։ Սկիզբն առաջին գրոց պատմութեանն հայոց. որում սկիզբն արարեալ պատմեաց ստուգիւ այրն երանելի Ագաթանգեղոս, ի մահուն Արտևանայ՝ յԱրտաշրէ յորդւոյ Սասանայ բռնաւոր Ստահրացւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 156ա։ "Որում լիցի մեզ արժանի լինել և ամենեցուն, չնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Պատմութեանս վերջը, Թղ. 156բ, կայ նախ առաջին օրինակողէն, այն է Տիրացու Գէորգէն, հետևեալ հակիրճ տեղեկութիւնը. "Պատմագիրքս Ղազարու Փարպեցւոյ եղև գրեցեալ (իմա օրինակեալ) ի ԴՄԼԱ թուականին, ի Փետրվարի սկսեալ և աւարտեալ աշխատութեամբ Գեորգայ Կոստանդինուպօլսեցւոյ„։ Ասոր անմիջապէս կը յարի վերջին ընդօրինակողէն, "Ի ձեռագրէ տիրացու Գեորգայ՝ զոր գրեալ էր ի գաղագարէ գրելոյ ե վանս Հաղբատու, օրինակեցաւ այս պատմագիր Ղաղարու Փարպեցւոյ՝ ի վանս որբոյն Ղազարու ի Վենետիկ, յամի տեառն 1784, յամսեանն յուԱնտարակոյս այս ընդօրինակութիւնս ծառայած է Ղազարայ պատմութեան 1793ի հրատարակութեան իբր բնագիր, ինչպէս ցոյց կու տայ Միաբանութեանս հրատարակելի գրոց այն ժամանակի Քննիչին Գերպ. Ստեփ. Մելգոնեան Արբահօր յիշեալ տեղը ստորագրած սոյն արտօնագրութիւնը։ "## 26, #######. 1793։ ##### ## # ###### ## ######### #########, ###### # ######### # ##### #######, ####### ########### ##. # ########„։ Գրչագրիս մէջ Ղազարայ Պատմութիւնը հինդ Գրքերու բաժնուած է, բայց այդպիսի խորագրով բաժանումներ հաւանօրէն բնագրին մէջ գոյութիւն չունէին, վասն զի փակագիծի մէջ առնուած են, այսպէս (Առաջին գիրք), ևն։ Գուցէ այս պատճառաւ իսկ Ա. տպագրութեան մէջ այդ խորագիրները դուրս ձգուած են։ Իսկ Բ. ապագրութեան մէջ Գիրք խորագիրը՝ Դրուակ Ա, Բ., ևն, փոխուած է, թէպէտև բնագիրն ըստ հրատարակչին մի և նոյնը եղած է։ Գրչագիրս առանց ինչ գլխահամարի է։ հետևաբար Բ. տպագրութեան մէջ հրատարակչէն դրուած են անոնք։ Ղազարայ պատմութեան այս և մեր ուրիշ Ձեռագրաց տարբերութիւնքը տես "Բազմ. Հանդ.„։ Ս. Մալխասեանի և Գալ. Տէր Մկրալեանի նոր հրատարակութեան առթիւ գրած մեր Քննադատութիւնը։ 3. Թղ. 157ա։ "Անանիայ շիրակացւոյ ծանօթութիւն զանձնէ։ Ես Անանիա Շիրակացի ի յԱնանիայ գեղջէ, որ բովանդակեցի զդպրութիւն մերոյ ազգիս հայաստանեա(յ)ց, և հմուտ եղեալ աստուածաշունչ գրոց, օր ըստ օրէ լուսաւորէի զաչս մտաց իմոց՝ ըստ բանի սաղմոսերգողին. և ամենայնի լսէի զերանութիւնն իմաստնոց„ ևն։ - Վերջ Թղ. 158բ։ "Այլ և զայս անմահ թողում վարդապետ, որք յետ իմ գայցէք յաշխարհս, ուսումնասիրացդ և փափագողացդ իմաստից և գիտութեանց, և քրիստոսի ձրեաց շնորհողին փաոք, պատիւ և իշխանութիւն՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Դրուածս մեր Մատենադարանի տետրէ մ'ընդօրինակուած է։ Գր. Մագիստրոսի թղթոց մէջ ևս (Թղ. ԻԵ.) կայ յիշատակութիւն այս բանիս)։ 4. Թղ. 159ա։ "Յայտարարութիւն ժամանակաց, և աթոռակալութիւն հայրապետացն հայոց։ [Արարեալ Յովհաննու կաթողիկոսի յաջորդին Մաշտոցի]։ Իրաւունս համարեալ է զայս և Յովհաննու կաթողիկոսի հա(յ)ոց՝ դրոշմել զանուանս հայրապետաց հա(յ)ոց զարանցն աստուծոյ, որք արժանաւորեցան աթոռս սրբոց առաքելոցն Բարդողիմէոսի և Թադէոսի, և հետևողի նոցունց սրբոյն Գրիգորի, և որք զկնի նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 161ա։ "Եւ ընկալա զաթոռ նորին սրբոյ. ՅԻԶ. թուականութեանս հաոց։ Եւ այսպէս ինև հանդերձ լցեալ եղև թիւ յա(ո)բեղինին յիններեկի հաւարու (2) հայրապետութեանն հաոց, որ սկիզբն առ (յ)երջանիկ սրբոյն Գրիգորէ ցարդ ևս„։ Յայտարարութիւնս - որ մեր Մատենագարանի բոլորգիր և անթուական Է. Ճառընարէն օրինակուած է - շատ սխալագիր է, ո՛չ միայն բառեր, այլ և յատուկ անուանք տեղեաց և անձանց յաճախ այլանդակուած են, որովհետև յիշեալ Ճառընտիրը՝ կէս երկաթագիր և բրդգզեալ ըլլալով՝ ընդօրինակողն ալ անվարժ, չէ կրցած ուղիղ ըն5. Թղ. 162ա։ "Շարահիւսութիւն անուանց կաթողիկոսացն Կիլիկիոյ՝ շարունակաբար, յետ յերկուս բաժանման ի Սիս և ի Վաղարշապատ։ Տէր Գրիգոր Մուսէբէկենց։ Տէր Կարապետ Սըսեցի։ Տէր Ստեփաննոս Սարաձորցի„ ևն։ - Վերջ Թղ. 162բ։ "Տէր Ղուկաս Սըսեցի։ Տէր Միքայէլ նորին հարազատ։ Տէր Գաբրիէլ նոցին հարազատ։ Տէր Եփրեմ նոցին եղբօրորդի։ Բայց ծանիր՝ զի եթէ բաց ի գրելոցս գտանին անուանք կաթողիկոսաց ոմանց ի յիշատակարանս գրեանց, ոչ է այն ի յօրինաւոր կաթողիկոսաց. որպէս Եղիազար ոմն՝ որ անուանեցաւ կաթողիկոս, և ի սուրբ Երուսաղէմ շինեաց զԷջմիածին եկեղեցին, և այլք նմա(ն) սմա. որպէս և ի մերում ժամանակի եղեալ Եղիազարն„։ Գրութիւնս արտագրուած է յամի տեառն 1784, ի յիշատակարանաց Սսոյ Աթոռոյն, զոր ղրկած է Միաբանութեանս մտերիմ բարեկամն Խօվա Իւսուֆ Պուղտանեան՝ ի Բերիոյ, առ Վ. Հ. Միք. Չամչեան։ Կաթողիկոսաց սոյն ցուցակը պակասաւոր գտնելով Չամչեան, կրկին և կրկին կը, խնդրէր Խօջա Իւսուֆէն՝ լրացնել վերջին կաթողիկոսաց - այն է Ղուկասէն մինչև ցԹէոդորոս անուանքն ևս՝ թուականօք հանդերձ։ Մեծանուն բարեկամն Հ. Մ. Չամչեանի այս թախանձանքէն շարժած՝ կը գտնէր և կը յուղարկէր զայն, ի 29 Փետր. 1788 գրած սոյն նամակին հետ. "Բազում հետէ Հայրութիւնն քո խնդրեալ էիր յինէն զթուականն հայոց կաթողիկոսաց. և ամէն անգամ ծանուցանէի Հայրութեանդ զպատճառս, որք արգելուին զիս ի կատարելոյ զխնդրուածս քո. այլ զի այս անգամս յոյժ ստիպեցեր ինծ, որ զայս բան կատարիցեմ, յաղագս այսորիկ այժմիկ Բերիայի եղեալ Կարապետ առաջնորդին, - որ էր Գաբրիէլ կաթողիկոսին փոքրաւորն, և իւր սնուցեալն, և որ բաժանեալ և մեկնեալ էր ի նմանէ առ (և) բազում ամս Տրապիզոնի առաջնորդ եղև. և յետ այնորիկ Կոստանդինուպօլսոյ կաթողիկոսէն (իմա պատրիարքէն] խնդրեաց զնա, և կացոյց զնա Բերիայի առաջնորդութեան աթոռն, - ասացի՝ ոչ նայս թուականն որոնելով գացէ ինձ։ Ուստի ինքն և աւագերէցն Տեր Մարգարն, և Տէր Մերայէշն կացուցեալ ի վերայ ամենայն Արաբքերցւոց և րովանդակ դարիպոց՝ ժողովեցան ի միասին, և յետ տասն աւուրց քննութեան՝ ետուն ինձ զայս ներկայ օրինակն հայոց կաթողիկոսաց, զոր այժմ յղեմ հայրութեան ձերում„։ Իսկ պատճէն օրինակին, - որ վաւերացուած է Տէր Մարգարի և Տէր Միքայէլի կնքով և Բերիոյ առաջնորդին՝ Կարապետ վարդապետի ստորագրութեամբ, - կը գտնուի գրչազբիս Թղ. 163բ, այսպէս. "Այս է թիւ կաթողիկոսաց, զոր և վարեցին (զ)կաթողիկոսութիւն յաթոռն Սսոյ և սրբոյ աջոյն Լուսաւորչայ։ Թվին ՌՃՁԳ.ին նստաւ (յ)աթոռ կաթողիկոսութեան Ղուկաս կաթողիկասն Կ Կ ի տ 1188, Թվին ՌՃԶԶ.ին նստաւ աթոռ կաթողիկոսութեան Միքայէլ կաթողիկոսն Կ Կ ի 1186։ Թվին ՌՄԶ.ին նստաւ աթոռ կաթողիկոսութեան Գաբրկէլ կաթողիկոսն ԿV.7 1206։ Թվին ՌՄԻ.ին նստաւ աթոռ կաթողիկոսութեան Եգրեմ կաթողիկոսն ԿՊհ. 1220։ Թվին ՌՄԼԳ.ին նստաւ աթոռ կաթողիկոսութեան Թեսդորոս կաթողիկոսն Կափ 1233„ տ. 6. Թղ. 164ա։ Թուղթք Աբրահամու կաթողիկոսին առ Կիւրիսն վրաց կաթողիկոս. և Կիւրիոնի՝ առ Աբրահամ։ "Սրբասիրի տեառն Կիւրիովնի Վրաց կաթողիկոսի, և այլ եպիսկոպոսաց աթոռակցաց քոց՝ յԱբրահամայ Հայոց կաթողիկոսէ և յայլ աթոռակցաց իմոց տէրամբ ողջոյն։ Յառաջագոյն երանելի հայրապետն մեր Մովսէս գրեաց առ ձեզ մեղադրութիւն, յաղագս հաղորդելոյն ձեր ընդ այնոսիկ՝ ընդ որս չէր պարտ„ ևն։ - Վերջ Թղ. 164բ։ "Եւ զպատասխանի թղթոյս և զողջոյն ձեր ըստ հաճոյիցն աստուծոյ եղիցի մեզ լսել, որ առիթն և(է միաւորութեան և խաղաղութեան„։ 7. Անդ։ Պատասխանի։ "Սրբասիրի և պատուական տեառն Աբրահամու Հայոց կաթողիկոսի և ամենայն եպիսկոպոսաց աթոռակցաց քոց, ի Կիւր(ի)ովնէ Վրաց կաթողիկոսէ, և յամենայն եպիսկոպոսաց աթոռակցաց իմոց օրհնութեամբ սուրբ խաչիս՝ ողջոյն։ Թուղթս զոր արարեալ էր՝ տեսի, և զինչ գրեալսդ էր իմացայ„ ևն։ - Վերջ Թղ. 165բ։ "Ողջ պահեսջիք քրիստոսիւ աստուծով մերով. և ըզպատասխանի թղթոյս ըստ հաճոյիցն աստուծոյ և մեզ տացէ լսել ի ձէնջ։ բ. 8. Անդ։ "Թուղթ երկրորդ տեառն Աբրահամու Հայոց կաթողիկոսի՝ առ Կիւրիոն Վրաց կաթողիկոս։ Սրբասիրի տեառն Կիւրիոնի Վրաց կաթողիկոսի՝ յԱբրահամայ Հայոց կաթողիկոսէ տէրամբ ողջոյն։ Զգիր ողջունաբեր սիրոյ ձերոյ սրբութեան ընկալաք„ ևն։ - Վերջ Թղ. 166բ։ "Եւ եթէ առ սմա ինչ թիւրութիւն գտանի, թող զի աշխարհաւ յանդիմանի, և մեք անխռով պահեմք„։ 9. Թղ. 166ա։ Պատասխանի։ "Սրբոյ և և ճշմարտի տեառն Աբրահամու հայոց կաթողիկոսի՝ ի Կիւր(ի)ովնէ Վրաց կաթողիկոսէ՝ խոնարհ երկրպագութիւն և սիրով ողջոյն։ Զթուղթս ձեր տեսի, և զինչ գրեալ էր իմացայ„ ևն։ - Վերջ Թղ. 167բ։ "Բայց վասն ժամանակիս անպարապ եմք, անմեղադիր լերուք„։ գ. 10. Անդ։ "Թուղթ երրորդ՝ տեառն Աբրահամու հայոց կաթողիկոսի՝ առ Կիւրիոն Վրաց կաթողիկոս։ Զի՞նչ առնեմք, ով պատուական եղբայր, զաստուածային պատուիրանացն զձայն՝ որ միշտ բողոքէ մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 170 (եղծուած)։ "... ժամադրես ինձ և քեզ ի մի տեղի գալ, և աստուծով լինի խաղաղութիւն՝ թէ աստուած կամի„։ 11. Անդ։ Պատասխանի։ "Սրբասիրի և ճըշմարտի տեառն Աբրահամու Հայոց կաթողիկոսի ի Կիւրովնէ Վրաց կաթողիկոսէ խոնարհութեամբ և սիրով ողջոյն։ Ահաւասիկ այս և ի մէնջ երրորդ թուղթ գրեցաւ... եպիսկոպոս էր ի Հռոմ Կելեստինոս, յԱղեքսանդրիայ Կիւրեղ, յԱնտիոքայ՝ Յօհան, յԵրուսաղէմ Յոբնաղ„ ևն։ - Վերջ Թղ. 170բ։ "Խոստովանիմք և (զ)սուրբ կոյսն Մարիամ աստուածածին, յորմէ աստուծոյ բանն մարմին եղև և մարդացաւ. և ի նմանէն յոր բնակեցաւն ի նմա և միաւորեաց զիւրն ի նմա, զոր զգեցաւն ի նմանէն զտաճարն„։ (Թուի թերի գոլ)։ 12. Թղ. 171ա։ "Ձորրորդ՝ քաղկեդոնի ժողովն։ Զորրորդ ժողովն որ եղև ի Քաղկեդոն ի սուրբ հարց Ո. և Լ.իցն՝ ի թագաւորութեան Մարկիանոսի, եպիսկոպոս էր ի Հռոմ Լևոն„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Գիտացէք զի իւրաքանչիւր ոք ի մէնջ համարս տալոց եմք դատաւորին յաւուրն յետին„։ Յոյժ ուղղափառական է անանուն գրուածս։ Կը թուի թէ ըլլայ մասն ինչ Պատասխանւոյ Կիւրիոնի առ Գ. թուղթն Աբրահամու հայոց կաթողիկոսի։ (Հմմտ. Գիրք Բղթոց տպ. Թիֆլիս 1901, եր. 186), ինչպէս ցոյց կու տայ ուղ. անուանաձևս իսկ, Եւտսէքի, որ ըստ վրացերէնի ինէ ով կը վերջանայ։ 13. Թղ. 172ա։ "Գիր կարգաց և թուղթք առաքեալք ի Հռովմա ի հայս՝ յաւուրս Գրիգորի կաթողիկոսի տղայ կոչեցելոյ, թարգմանեալ ի Ներսիսէ Լամբրոնացւոյ„։ 14. Անդ։ "Կարգ օրհնութեան, որով օծանեն զինքնակալ արքայն, ի նմին քաղաքն Հռոմ, բարձրագոյն քան զամենայն թագաւորս։ Նախ խոստանայ ի ձեռն Պապուն սրբոյ՝ ինքնակալն այսպէս. Ես այս անուն, շնորհօքն աստուծոյ ինքնակալ Հռովմայ, առաջի աստուծոյ և սուրբ առաքելոյս Պետրոսի՝ խոստանամ պահել և փրկել զայս եկեղեցի„ ևն։ - Վերջ Թղ. 173ա։ "Եւ կատարի պատարագ ի հայրապետէն, մերձ կալով ինքնակալին. և զկնի գնան յարքունի ապարանսն մեծաւ հանդիսիւ ի փառս քրիստոսի, որ է օրհնեալ յաւիտեան„։ բ. 15. Անդ։ "Թուղթ հայրապետին և պապուն Հռովմայ առ տէր մեր Գրիգորիս կաթողիկոս հայոց։ Լուսիոս եպիսկոպոս՝ ծառայ ծառայից աստուծոյ, ամենայն պատուական եղբարց, Գրիգորի կաթողիկոսի և ամենայն արքեպիսկոպոսաց, եպիսկոպոսաց„ ևն։ - Վերջ Թղ. 175ա։ "Որպէս զի յայսմ իրի՝ ձեզ մեզ հնազանդելն՝ որ ընդ ձեօք են ձեզ հնազանդեալք ի բարւոք կարգաւորութիւնս և ի գործս արդարութեան, ժառանգեսցուք միաբան զերկնային արքայութիւնն։ Գրեցաւ նամակս ի Վրանն (V#####), և տուաւ ի Դեկտեմբերի յերրորդ օրն„։ (Այս և յաջորդ կոնդակներն օրինակուած են համաձայն պակասորդ գաղափարին, զոր Տիրացու Գէորգ տէր Յովհաննիսեան յամին 1786 յղած էր ի Վենետիկ)։ ս. 16. Անդ։ "Թուղթ հայրապետին Հռոմայ, զոր գրեաց ընդ զօրսն և ընդ թագաւորսն որք եկին յայս կոյս ծովու՝ փրկել զքաղաքն Երուսաղէմ, յետ երից ամաց գերութեանն։ Կլեմէս եպիսկոպոս՝ ծառայ ծառայից աստուծոյ, պատուական եղբօր մեր Գրիգորի կաթողիկոսի ամենայն հայոց ողջոյն և առաքելական օրհնութիւն։ Խրատն զոր յաստուծոյ արդար դատաստանէն աշխարհդ արևելից ի ժամանակս մեր ընկալաւ„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Հոգւոյ աչօք հանապազ զքեզ տեսանեմք, և ողջագուրեմք սրտով և սիրով. և զխնդրուածս՝ զոր կամիս, հեզութեամբ կատարեմք։ Գրեցաւ ի Հռոմ ի Լադրանն, նախ քան զչորս Կաղանդացն յունիս ամսոյ. և յերկու ամն եպիսկոպոսութեան մերոյ„։ բ. 17. Անդ։ "Եւ այս ընդ առաջոյս բերաւ։ Կլէմ եպիսկոպոս՝ ծառայ ծառայից աստուծոյ, Գրիգորի կաթողիկոսի Հայոց՝ ողջոյն և առաքելական օրհնութիւն։ Հաւատամք եթէ անմոռաց ունիս ի մտի զԼուսիոս պապն, որոյ յիշատակն երանութեամբ, որ նախ էր քան զմեզ„ ևն։ Վերջ Անդ։ "Այլ յօժարութեամբ զքեզ որպէս զճշմարիտ քրիստոնեայ պատուեմք, զձեր խընդրուածս լսեմք։ Գրեցաւ ի Լադրանն, նախ քան զչորս Կաղանդացն յունիս ամսոյ. և յերկու ամն եպիսկոպոսութեանս մերոյ„։ գ. 18. Անդ։ "Առ Պարոն մեր Լևոն, որ ի սոյն ժամանակս էր իշխօղ Կիլիկեայ և Սաւրեա և լերանց նոցին։ Կլեմէս՝ ծառայ ծառայից աստուծոյ, մեր սիրե(ցե)ալ որդե(ւ)ոյ մեծապատիւ իշխանի Լևոնի Լեռնցւոյ, ողջոյն և առաքալական օրհնութիւն։ Խրատն զոր յաստուծոյ արդար դատաստանէն„ ևն։ (Նոյն ընդ նախընթացին)։ Ի վերջ "Գիր կարգացցին և Կոնդակաց՝ կայ, Թղ. 177ա։ "Պատմական յիշատակարան սրբոյն Ներսիսի Լամբրոնացւոյ։ Ի թուին Հայոց ՈրԴ եկն Գրիգոր եպիսկոպոս ի հայրապետէն Հռոմայ Լուսիոյ՝ առ կաթողիկոսն մեր Գրիգորիոս (Տղայ), որ էր ի սմանէ առաքեալ, և եբեր զպատասխանի նամակի տեառն մերոյ և զգիրս կարգաց եկեղեցւոյ, հռոմայեցի գրով. և եգիտ զտէր մեր ի քաղաքն Տարսոն, յամսեանն հոգտեմբերի։ Եւ ընկալեալ կաթողիկոսին սրբոյ զպատուական Պալիունն և զԽոյրն՝ ի լրումն պատուոյ իւրոյ՝ գոհացաւ զաստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 177բ։ "Որ ծարաւի էաք Հռոմայ եկեղեցւոյն կարգաց և ընդ այլ գիտութեանց. և սովաւ զովացաք, և թողաք զկնի եկելոցդ՝ ի փառս քրիստոսի, որ է օրհնեալ յաւիտեանս, ամէն„։ Ուր կը տեղեկագրէ, թէ ինչպէս Գրիգորիս կաթողիկոսի հրամանով ինքը թարգմանեց զանոնք՝ առանց յաւելուածոյ և թերոյութեան։ Այսպէս նաև ի թու. հայ. ՈԻՉ. Երուսաղէմի առումն յԻսմայելացւոց թագաւորէն Յովսեփայ, քրիստոնէից և զօրաց ցիր ու ցան ըլլալն, և սուրբ Քահանայապետին յորդորմամբ քրիստոնեայ պետութիւն ներէ կազմուած խաչակրութիւնն ու Փրեդերիկոս Ալամանաց թագաւորին և հռովմէական ինքնակալին մեծազօր դիմեցումն, ընդ ցամաքային ճանապարհ, այլովք հանդերձ, շահագրդիռ տեղեկու19. Թղ. 178ա։ Հատուած ինչ ի պակասորդ գրոց Գէորգայ։ "Իսկ ի յօր մեծի շաբաթին, երբ կատարի մարգարէիցն ընթերցուածք, իջանէ եպիսկոպոսն յաթոռոյն, և քահանայն և սարկաւագք և ժառանգաւորք խաչիւ ընդ նմա, և երկու ակօլիտք ունին մին զմիռոնն, և միւսն զձէթն կնքոյ. և անդէն երգեն զԼիդանիայն առաջի սրբոյ սեղանոյն երկու Կլերիկոս։ Կիւր Ելէիսոն„ ևն։ - Վերջ Թղ. 180բ։ "Եւ ասեն (յաւագ ուրբաթու). Այիօս Օթէոս, Այիօս Իսկիռօս, Այիօս աթանատօս, Էլէիսօն իմաս։ Եւ այլքն անկանին. Սուրբ աստուած, սուրբ հզօր, (սուրբ և անմահ. ողորմ.)։ Եւ որք ունին զխաչն՝ երգեն. Այս է փայտ խաչին, յոր փըրկիչն աշխարհի բարձրացաւ եկայք երկրպագեսցուք„։ 20. Թղ. 181ա։ Հատուած ինչ բանից դեսպանի Պապին որ եկն ի Կիլիկէ՝ յամի տեառն 1246։ "Բայց միայն զհետ գրելոց կանոնաց. ուստի ի նոյն սրբոց գրոց կանոնաց բերեալ առաջի զվկայութիւնն, որ է կարի պիտանի իրիս այսմիկ„ ևն։ - Վերջ Թղ. 182բ։ "Եւ թէ ոք յանդգնի յիրացս և յառաջէ առնել, եղիցի ձեռն տեառն ի վերայ սորա։ Գրեցաւ թուղթս այս ի թուականութեան լադինացւոց յամս՝ որ է ի մարմնանալ տեառն մերոյ ՌՄԽԶ. յամսեանն Նոյեմբերի, և ի չորրորդ ամի եպիսկոպոսութեան տեառն Պապուն, որ է չորրորդ Ըննիցունց. Եւ թարգմանեցաւ ի թուիս հայոց ՈՂԶ, յամս կաթողիկոսութեան հայոց տեառն Կոստանդնայ, և թագաւորին Հեթմոյ, և հոր նորին Աւագ պարոն Կոստանդնի„։ 21. Թղ. 183ա։ Հատուած թղթոյ միոյ Պապին...։ "Կաթիւ սնուցանելոց են, համբերութեամբ բառնալ զնոսա ի վերայ ուսոց„ ևն։ Վերջ Անդ։ "Երկուս ի ձէնջ բաւական լիցին կատարեալ։ Տուեալ եղև ի յետուսն հոգտեմբերի, յամի քահանայապետութեան մերոյ Ի. Զ.„։ 22. Թղ. 184ա։ Պատճառ թղթակցութեան երանելւոյն Գիւտայ ընդ Դաւթի անյաղթ փիլիսոփայի։ "Ժամ է այսուհետև օրհնութեան և ներբողենի խաչին պարապել, որ սիրելի է մեզ և ըղձալի այսպիսումն առն ասացուած, որ է փառք ազգիս և պարծանք սուրբ որդի հայաստանեայցս եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ճակատքն տեռեալ էին, որք ասէին (Նեստ. աղանդաւորքն) ոչ գոլ զՄարիամ աստուածածին, և ոչ զխաչն աստուածընկալ ասէին, այլ գողոց պատժարան„։ Գրուածս, - որ հանուած է ընթերցուածոց Մեկնութենէ մը, կամ Տօնապատճառէ, - կը թուի արարեալ Յովհաննէս Գանձակեցիէն՝ ի տօնի Խաչվերացին, ի Սեպտ. ԺԴ։ 23. Թղ. 184բ։ Թուղթ Գիւտայ առ Դաւիթ։ "Իբրև լուաւ Գիւտ զգալն Դաւթի, բերկրեցաւ և մխիթարեցաւ յոգի, և գրեաց առ Դաւիթ նամակ որ ունէր օրինակ զայս։ Երկնաւորին ցանկացեալ մեծութեան գտօղ գանձի„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի բանն աստուած տացէ բան՝ բանին մերոյ մասին, և հանճար հմտութեան հոգին սուրբ, խորհել խորհրդով և խօսել„։ Ի վերջ թղթոյս կայ (Թղ. 185ա) հետևեալը հաւանօրէն Պատճառ թղթակցութեան, ևն, հեղինակէն։ - "Եւ եղև այս ի ժամանակս մարզպանութեան ստրատելատութեան Վահանայ՝ Մագնոսկ որդւոյ Վահանայ, կամ որպէս ասեն եղբօր՝ փորժողք և գիտողք։ Սուտ ասեն զայլ պատճառն, յԱթէնս, կամ ի Բուզանդիա, կամ յԵրուսաղէմ, կամ յորժամ ի Պարսից դարձաւ խաչն՝ ընդառաջ գնաց և խօսեցաւ. իսկ այս առանց կարծեաց է„։ Գրչագրիս մէջ թէ նախընթաց գրութիւնը կամ պատճառքն, և թէ Գիւտայ թուղթը բաղդատուած են ուրիշ հնագոյն Ձեռագրի մը հետ, և կարմիր մելանով լուսանցից վրայ նշանակուած են հոծ տարբերութիւնքն։ Դարձեալ Անդ՝ պատառիկի մը վրայ կայ, տարբեր նոտրագրով գրուած և ագուցուած, ուրիշ Պատճաւ մը կամ պատմութիւն վասն գրութեան խաչի Ներբողենին, այսպէս. "Յաւուրս վերադիտողութեան հայոց տեառն Գիւտայ՝ եկին արք ոմանք ի նահանգէն Անտիոքայ, ի գեղջէն որ ևփ նոմն, ա և Յաւրսի Անղւ ևձե ուն՝ աստուած տացէ բան բանի մերոյ մասին, և հան ճար հմտութեան հոգին աստուած, խորհէլ խորհրդով և խօսել„։ Այս պատառիկս՝ նախընթացին հետ նոյն է. հաւանօրէն կամ տարբեր գրչագրէ մը հանուած ըլլալուն, և կամ ուղղագրելով զառաջինը հոս ագուցած են ընդօրինակողք։ 24. Թղ. 186ա։ "Վասն զօրութեան երկոտասան ականցն։ Առաջին ակն սարդիոն, զի է իսկ շիկագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 187բ։ "Այսպէս յարմարեցելոց ականցն՝ ըստ իւրաքանչիւր ցեղիցն„։ Գրուածս - որ օրինակուած է մեր Մատենադարանի Հին թիւ 376 գրչագրէն, այն է Թ. Ոսկեփորիկէն - է Եպիփանու Կիպրացւոյ՝ Յաղափս ականց (հմմտ. տպ. յուն. և լատ.)։ Դիտելի է որ հայերէն օրինակն փոքր մի համառօտ է քան յուն. ընդարձակ խմբագրութիւնը, և փոքր ինչ ընդարձակ կամ լրագոյն քան յուն. համառօտը։ 25. Թղ. 188ա։ "Եղիշայի։ Զծնողս՝ ծնընդոց իւրեանց քերթողքն արարիչ ասացին. իսկ զվարդապետս աշակերտաց՝ մտաց ուսուցիչ. և լաւագոյն գտաք զմտաց տուիչն՝ քան զմարմնոյ ծնօղսն. զի զսոսա ախտն բռնադատեաց, իսկ զնոսա անախտ իմաստասիրութիւն մտաւոր„։ (Այսչափ միայն)։

Content