Other notices
— - Bibliographic notice
464
ՇԱՐԱԿԱՆ Ը
ՋԺԱ = 1462 - ՋԺԱ = 1462

ID
Number
464
Old record number
1951
Title
ՇԱՐԱԿԱՆ Ը
Start date
ՋԺԱ = 1462
End date
ՋԺԱ = 1462
Date details

ՋԺԱ ( = 1462)։

Copy place
«Ի ձորս Շահապունից, ի վանս Գուգոյ»։
Reference
Type
Number of pages
307
Dimension
7,4x11,3)
Layout
միասիւն (5x8,5)։
Writing details

բոլորգիր մանր եւ ընտիր, վարժ խազագրութեամբ։

Codicology

29, որոնցմէ ա, գ՝ ունին 6 Թղ., ի՝ 10 թղ., իա՝ 9 թղ., բ, դ, թ, ժբ, ժգ, ժե, ժթ, իգ, իե, իզ՝ 11 թղ., իթ՝ 3 Թղ., մնացածները 12 Թղ.։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ, դրոշմազարդ. գոցելու ականջները ինկած են, մնացած են գամերու ծակերը. առաջին կողքը իյնալու վտանգին մէջ է, բաժնուած է կռնակի կաշիէն. ներսի կողմը հասարակ լաթով մը ծածկուած։

State of preservation

ոչ վատ. դուրսի եզերքը անհաւասար կերպով կտրտուած է. իսկ ձեռագրին վերջին թուղթերը ստորեւ լուսանցքէն եղծուած են. շատ մը տեղեր թուղթեր ինկած են, եւ ընդհանրապէս մանրանկար ունեցող թուղթերը, որով շատ անգամ կանոններուն սկիզբն ու վերջը պակասաւոր են. մէկ կամ աւելի թուղթ կը պակսին՝ ընդ մէջ Թղ. 0-1, 4-5, 5-6, 6-7, 18-19, 22-23, 23-24, 38-39, 86-36, 89-90, 111-112, 123-124, 155-156, 194-195, 199-200, 204-205, 214-215, 219-220, 223-224, 245-246, 263-264։ Ձեռագրին շատ մը տեղեր՝ թուղթերը իրարու կպած եւ գիրերը փճացուցած են, այսպէս Թղ. 4-5, 23-24, 78-79. յաջորդաբար վնասուած են Թղ. 37, 67, 140, 143, 157, 166, 172, 203, 218, 303։ Մեր այս նկարագրութիւնը ընելէ յետոյ, 1977ին ձեռագիրը ամբողջութեամբ վերանորոգուած է Տորինոյի մէջ։

Copyist
Յուսէփ եպիսկոպոս։
Owner

անյայտ, հաւանաբար գրիչը։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանաբար գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

շատ ստէպ, գրեթէ ամէն կանոնի սկիզբը. շարականներու սկզրնատառերը կարմիր են։

Initials

Marginal illuminations

շատ ստէպ, գրեթէ ամէն կանոնի սկիզբը, սակայն յատուկ գեղեցկութիւն մը ունին Թղ. 31բ, 50բ, 59բ, 70բ, 87ա, 89ա, 117ա, 187ա, 211բ։

Images

չկան, բայց իբր նկար կարելի է նկատել Թղ. 31բ, 117ա, 176բ.ի լուսանցազարդերը, առաջինը՝ աղաւնի մը՝ որ բերնին ունի Ս. Գիրքը, երկրորդը՝ Ս. Յովե. Մկրտչի գլուխը, եւ երրորդ՝ Ս. Ներսէս հայոց հայրապետ։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

մնացած է միայն Թղ. 283բ. մնացածները ձեռագրէն գողցուած ըլլալու են, (տես Հանգամանք)։

Title text

կարմիր, իսկ շարականներու առաջին տողերը՝ մութ կարմիր կամ ոսկեգիր։

Blank pages

չկան։

Colophon

Թղ. 302ա. «Փառք քեզ անսահման եւ զուգական անուն, անձնաւորութիւն, Երրորդութիւն, միաստուածութիւն, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի։ Որ ետ զօրութիւն իմոյ տկարութեանս եւ հասոյց ի յօարտ այսմն լուսափայլ ոսկեաշար եւ մարգարտաշար շարակնոցիս, զոր եդեալ եւ հաստատեալ սուրբ հայրապետացն սրբոց, ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ եւ մանկանց Սիոնի, որոց յիշատակն օ(ր)հնութեամբ եղիցի։ Արդ գրեցօ սա ի թվականիս հայոց ՋԺԱ( = 1462)։ ձեռամբ անարհեստ եւ փցուն գրչի Յուսէփ յետին եպիսկոպոսի. ի ձորս Շահապունից, ի վանքս Գուգոյ. ընդ հովանեօ սուրբ խաչիս որ կոչի հազարաբուրք եւ կաթուղիկէ սուրբ Ստեփանոս եւ սուրբ Աստուածածին, եւ սուրբ նշանքս Քառասնից, եւ նշխարաց սուրբ Վարդանանց։ Անմեղադիր լերուք խոշորութեան եւ սխալանաց սորա, զի դառն սրտիւ գրեցի, զի վշտացած ի սուտ եղբարց եւ սուտ ընկերաց, եւ շիւարաց երկու դիմաց ի հոգոյ եւ մարմնոյ, եւ ճար չունիմ քան զՔրիստոս նորին յօգնութեամբ եւ աղօթիւք ամենայն սրբոց նորա»

Informations

1939ին Հ. Վրթանէս Խամպեկեան բերած է Սիւրիայէն։ Շարակնոցս կը հետեւի Ա. Շարակնոցին, սակայն բազմաթիւ տեղեր թուղթ ինկած ըլլալով՝ կանոնները մնացած են կիսատ։ Կը նշանակենք միայն կանոնները, առանց մանրամասնելու կորսուած շարականներու ցանկերը։ 1աԹղ. 1ա. (յանոն ծննդեան Աստուածածնի)։ 2. Թղ. 2ա. «Այլ կանոն ծննդեան Աստուածածնի»։ 3. Թղ. 4բ. «Կանոն Աւետեաց Աստուածածնի»։ 4. Թղ. 7ա. (Կանոն Աստուածայայտնութեան)։ 5. Թղ. 19ա. (Մեծացուսցէք Յարութեան)։ 6. Թղ. 23ա. (Կանոն Տեառնընդառա7. Թղ. 24ա. (Կանոն սրբոյն Թէոդոսի թագաւորին)։ 8. Թղ. 25բ. «Կանոն Դօթի եւ Յակո9. Թղ. 26բ. «Կանոն սրբոյն Ստեփանոսի նախա(վկային)» (հմմտ. Ա. Շրկ. §§ 20-24)։ 10. Թղ. 37բ. (Կանոն Յովնանու մարգարէին)։ 11. Թղ. 39ա. (Կանոն Բուն Բարեկենդանին)։ 12. Թղ. 40բ. «բշ. Ի. Որ հայիս քաղցրութեամբ» (հմմտ. Ա. Շրկ. §§ 28-70)։ 13. Թղ. 79ա. «Կանոն վեցերորդ կիւրակէի աղուհացից»։ 14. Թղ. 86ա. (անոն յարութեան Ղազարու)։ 15. Թղ. 87ա. «Կանոն Գալստեան Տեառն (յԵրուսաղէմ)»։ Հմմտ. Ա. Շրկ. § 80։ Կանոնը զուրկ է երկրորդ Հարցէն. «Որ զերիս մանկունսն»։ 16. Թղ. 89ա. «Կան(ոն) երկրորդ Ծաղկազարդին»։ 17. Թղ. 90բ. «Կանոն Մեծի Երկուշաբաթին» (հմմտ. Բ. Շրկ. § 22)։ 1ը. Թղ. 110բ. «ձաշոյ Գովեայք նանցն»։ Հմմտ. Ա. Շրկ. § 88, որոնց վրայ կաւելցնէ «ստ. հբ. Անըսկիզբն Աստուած համապայծառ ամենասուրբ»։ 19. Թղ. 112ա. (Կանոն Պասէքին), 20. Թղ. 112բ. «Կանոն սուրբ եւ կենսաբեր Յարութեանն Քրիստոսի»։ 21. Թղ. 117բ. «Կանոն Նոր կիրակէի կրկին Ձատկին»։ 22. Թղ. 124ա. (Աշխարհամատրան կիւրակէի)։ 23. Թղ. 143բ. «Այս հինգշարթիս Համբարձումն է»։ 24. Թղ. 156ա. (Կանոն Պենտակոստէի), Հմմտ. Ա. Շրկ. §§ 138-144. թուղթ ինկած ըլլալով՝ կը պակսի Ա. օրուան Օրհնութիւնը, իսկ Զ. եւ Է. օրերը զուրկ են Հարցերէն։ 25. Թղ. 166բ. «Կանոն Յովհաննո։ ծննդեանն» (հմմտ. Դ. Շրկ. §§ 20-23)։ 26. Թղ. 185բ. «Կանոն Տապանակին»։ 27. Թղ. 187ա. «Կան(ոն) Վարդավա28. Թղ. 193բ. «Կանոն Շողակաթին»։ 29. Թղ. 195ա. (Կանոն Փոխման Աստուածածնին)։ 30. Թղ. 200ա. (Կանոն երկրորդ աւուրն Խաչին)։ 31. Թղ. 209բ. «Կանոն Վարագայ Խա32. Թղ. 213բ. «Կանոն սրբոց Մարգարէից» (հմմտ. Ա. Շրկ. §§ 171-171ա)։ 33. Թղ. 215բ. «Կանոն Մեսրովբա(յ) վարդապետին», (Հմմտ. Ա. Շրկ. §§ 17234. Թղ. 220ա. (Կանոն սրբոց Հրեշտակապետաց)։ 36. Թղ. 221բ. «Կանոն սրբոց Հայրապետացն»։ Հմմտ. Ա. Շրկ. § 176. թուղթ ինկած ըլլալով Մանկունքը կիսատ է. մնացած է միայն առաջին տողը «Ով հրաշալի նախահարք»։ 36. Թղ. 224ա. «Շարական իգնատիոսի հայրապետին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 177-183, 185-186, 188-194)։ 37. Թղ. 232ա. «Կանոն սրբոց Ղեւոնդեանց»։ 38. Թղ. 236ա. «Շարական Նիկաղայոսի հայրապետին» (հմմտ. Բ. Շրկ. § 76)։ 39. Թղ. 236բ. «Երգ յառաջին աւուրն միաշաբաթին ... Նորաստեղծեալ» եւն. (հմմտ. Ա. Շրկ. § 196, Թղ. 269բ-275բ)։ 40. Թղ. 242ա. «Երգ արեւագալի» եւն. (հմմտ. Ա. Շրկ. §§ 197-199)։ 41. Թղ. 246ա. «Կանոն համաւրէն Մարտիրոսաց։ 42. Թղ. 264ա. «Կանոն համաւրէն ննջեցելոց»։ 43. Թղ. 280ա. «Տեառն Ներսէսի ասացեալ վասն ննջեցելոց. ԴԿ. Աստուած անեղ»։ 44. Թղ. 283բ. «Յարութեան Տեառն Աւրհնութիւնք», (Հմմտ. Ա. Շրկ. §§ 21645. Թղ. 301ա. «Շարական խնկարկութեան. ԳԿ. Յայս յարկ նուիրանաց»։ 46. Թղ. 302բ-304բ. «Տաւնացոյց եւ աւետարանացոյց եւ կարգաւորութիւն եւ հրահանգ տէրունական տաւնից, զոր եդեալ եւ սահմանեալ է սրբոյն Սահակա(յ) հայրապետին, զոր ընկալեալ ի նմանէ հասուցին առ մեզ նախնիքն մեր. Ի յունուվարի ե ճրագալուց». եւն։ 47. Թղ. 305ա. «Շարական սրբոց առաքելոց. Ի յանսահման ծովէն Հաւր»։ Այս եւ յաջորդ շարականները աւելի ուշ դարու գրուած են։ 48. Թղ. 305բ. «Կանոն սրբոյն Սարգսի զաւրա(վարին). Ամենասուրբ Երրորդութեան ընտրեալ»։ 49. Թղ. 306բ. «Շաբաթ օր Թէոդոսի զօրավարին»։ Հմմտ. Է. Շրկ. § 19. թուղթ ինկած ըլլալով, ներկայիս մնացած է միայն Օրհնութեան առաջին երեք տողերը եւ Ճաշու շարականը։ 50. Թղ. 307ա. «Խորհուրդ խորին անհաս» եւն։

Content