4611460ՉՂԵ( = 1346)։
բոլորգիր միաձեւ, ընտիր խազագրութեամբ։
30, որոնցմէ է՝ ունի 11 թղ., լ՝ 3 թղ., մնացածնեը 12 թղ.։
մագաղաթ սպիտակ եւ շատ նուրբ։
փայտեայ կաշեպատ, դրոշմազարդ. գոցելու զոյգ ականջները ինկած են, մնացած են հետքերը։
Գրիգոր Սուքիասանց քահանայ, ապա Ստեփանոս, եւ աւելի ուշ Աւետիս։
չունի։
շատ ստէպ եւ նաշակաւոր գոյներով, (Թղ. 3ա. 12բ, 55բ, 58բ, 107բ, 135ա, 141բ, 184բ, 286ա, 307ա, 329ա)։
Թղ. 3ա, 12բ, 58բ, 107բ, 184բ, 286ա, 307ա, 329ա, բոլորն ալ կարելի են գեղեցկութեան նմոյշներ հանդիսանայ։
լուսանցազարդերու ձեւով՝ Թղ. 55բ, բերանը բաց ձուկ մը, ուսկից դուրս կ'ելլէ Յովնան մարգարէ. Թղ. 141բ, ափսէի մը վրայ Յովհաննէս Մկրտիչի գլուխը, տխուր արտայայտութեամբ. Թղ. 203բ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, սպիտակ շուրջառով՝ ուսերուն վրայ երկու խաչ, ձեռքով բռնած է աւետարանը. Թղ. 257ա, հրեշտակ մը. այս վերջինս միագոյն է։
Թղ. 3ա, 135ա, չափազանց գեղեցիկ։
Թղ. 12բ, 58բ, 107բ, 184բ, 286ա, 307ա, 329ա։
կարմիր երկու տեսակ մելանով, շարականներու առաջին տողերը ոսկեգիր են՝ ուր որ զարդագիր կայ (տես վերեւ)։
Թղ. 1ա-2բ, 350ա-360բ. սակայն բոլորովին դատարկ չեն. Թղ. 1ա ունի գրչափորձեր, եւ յիշատակարան մը, Թղ. 1բ Ս. Սարգիսի շարականէն երկու տող, ապա ամբողջ «Ուրախացիր Աստուածածին» շարականը. Թղ. 2ա կը կրէ յիշատակագրութիւն մը (տես ստորեւ)։ Թղ. 350ա երկու յիշատակագրութիւն եւ ԱՉԴԿ ձայներու բացատրութիւն, իսկ Թղ. 350բ դժուարընթեռնլի գրութիւն մը։
1. Թղ. 349ա. «Փառք ամենասուրբ երրորդութեանն ի բարձունս Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ. երից անձանցն եւ միաստուածութեանն յաւիտենից յաւիտեանս. ամէն։ Որ ետ զաւրութիւն եւ կարողութիւն տկարիս հասանել ի զրաւ մատենիս յայսմ ահալլուկ տարիս, որ զբազում տունս յաւեր դարձոյց մահ տարաժամ, որ գրով ոչ պատ մի եւ լեզուաւ ոչ հառի։ Արդ յամի ՉՂԵ երրորդի ( = 1346) թվ. հայոց, յանգեալ կատարեցաւ շարակնոց տառս, ձեռամբ անիմաստ գրչի Նատեր մեղապարտի, ի քաղաքի Խըրիմ, ծախուք եւ արդեամբ գերազարդ քահայի Գրիգորի։ Արդ որք հանդիպիք սմա տարազաւ իւիք, յիշեցէք զսրբազան քահանայսն զԳրիգոր Սուքիասանց, եւ զծնօղսն նորա, եւ զհարազատ եղբայրսն քահանայք զՅակոբ եւ զշնորհազարդ նկարիչն զԹորոս, զհեզահոգիքն եւ զմայլասէրքն. եւ զգեղեցկատիպ որդիսն ԳԳրիգոր քահանայի, զի մականուն Խուլ կոչի դպրին ա (զի մականուն ... դպրին ա՝ ջնջուած եւ յետագային գրուած է) եւ համայն զիւրսն ամենայն, զկենդանիսն եւ զհանգուցեալսն։ Ընդ նոսին եւ զյետնեալ ի բարեաց եւ զփցունս ի գրչաց զապիկարս զ Նատեր եւ զամենայն որք յանձնեցին յիշատակել զիւրեանց անուանս ի գրչութիւնս մեր, գրեսցին նոքա ողորմութեամբ արարչին Աստուծոյ ի գիրն դպրութեան կենաց. որք յիշեն եւ նոքա գրեսցին, բարեխաւսութեամբ սուրբ Աստուածածնին եւ ամենայն համարձակագումար սրբոցն երկնաւորաց եւ երկրաւորաց, եւ գիտեմ զի Տէր կամի զամենայն ոք ընդունել յիւր անճառ բարիսն ի պատճառէ իմեքէ, այնր աղագաւ խնդրեմ ի ձէնջ զի դուք ի Տեառնէ խընդրէք եւ Տէր լուիցէ եւ կեցուսցէ զյիշեալքն եւ զյիշողքդ։ Եւ խոշորութեան գրիս եւ սըխալանաց չմեղադրել, զի հազիւ յանգ հասայ վասն խոշորութեան ենթայիս եւ անիմաստ ծառայիս եւ ահագին ժամուս եւ Քրիստոսի փառք յաւիտ.»։ 2. Թղ. 184բ. «Զստացաւղ տառիս զԳրիգոր քահանայ ծնողօք եւ զարմիւք յիշեցէք ի Տեր, եւ գանիմաստ գրիչս զնատեր»։ 3. Թղ. 232բ. «ՉԳրիգոր քահանայ զստացաւղ սորա յիշեցէք, եւս եւ զգրողս»։ 4. Թղ. 2ա. «Ես անարժան Ստեփանոս վարդապետս գնեցի զայս շարակնոցս յիշատակ եւ ի աւկտութիւն անձին իմ(ոյ)։ Առի ի ( = 20) ալորի, ի հալալ ընչից իմոց, Ով որ ոք հանդիպիք կարդալով կամ աւրինակելով, յիշեսցիք ի մաքրափայլ աղաւթս ձեր զՍիմէոն րաբունապետ, որ բազում աշխատութեամբ զմեզ ուսուց զարհեստ գրչութեան եւ պահեաց զմեզ առ ոտս իւր ի դըպրութիւն սուրբ գրոց, ամս երեքտասան, ի գաւառն Խարբերդոյ, ի վանքն Խուլայ։ Ի թագաւորութիւն սուլտան Սուլէմանին, ի նոյն ամին զիս աբեղայ արին. եւ էր թվականս հայոց ՋԿԹ ( = 1520) ես ի հոգեւոր աստիտան. եւ թագաւորն ի մարմնաւոր թագաւորութիւն նս(տ)աւ ի Բուզանդիայ»։ 5. Թղ. 350ա. «Ես նուաստ Ստեփանոս վարդապետս, գնեցի զայս շարակնոցս ի հալալ ընչից իմոց ի ( = 20)Փոլորի, յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց. մի Հայր մեղա(յ)իւ զմեզ յիշեցէք եւ Աստուած, զձեզ յիշէ, 6. Թղ. 134բ. «Ի թ. ԶԶԴ( = 1535) զանարժան Ստեփանոս վարդապետս յիշեցէք ի Տէր եւ Աստուած զձեզ». (կիսատ ձգած է)։ Նոյն այս էջին վրայ յետին դարու գրով կը կարդացուի. «Չեղանակօղ սորա զԳրիգորս Քրիստոսի ասանց(?), եւ զստացաւղ սորա զԱւետիս կուսակրաւն քահանայ եւ զծնաւղսն իւր». (կիսատ)։ 7. Թղ. 1ա. Էջին ստորեւ գլխիվայր. «Ի թվակ. ՋՁէ( = 1538) եկա(յ) ես անարժան ծառայս Աստուծոյ Ստեփանոս վա(ր)տապետս ի Ստըբաւլ (Ստամպոլ)։
1902 Փետ. 26ին տիկ. Լէյէրտէ նուիրած է Ս. Ղազարի մատենադարանին։ Մատեանս է Շարակնոց, որ շատ հաւատարիմ կերպով կը հետեւի Ա. Շարականին, կը պարունակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 3ա. «Կանոն (ծննդեան Աստուածածնին)» (հմմտ. Ա. Շրկ. § 1)։ 2. Թղ. 6բ. «Կանոն ծննդեան սրբոյ Աստուածածնին» (հմմտ. Ա. Շրկ. § 3), 3. Թղ. 9ա. «Կանոն Աւետեաց Աստուածածնին» (Հմմտ. Ա. Շրկ. §§ 4-5), 4. Թղ. 12բ. «Կանոն Աստուածայայտնութեան ճրագալուցին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 6-15)։ 5. Թղ. 35բ. «Կանոն Տեառնընդառաջին» (հմմտ. Ա. Շրկ. § 16)։ 6. Թղ. 38ա. «Կանոն Անտոնի անապատականի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 17-25)։ 7. Թղ. 58բ. «Կանոն Բուն Բարեկենդանին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 27-33)։ 8. Թղ. 64բ. «Կանոն երկրորդ կիրակէին աղուհացիցն»։ Հմմտ. Ա. Շրկ. §§ 34-40. ջնջուած է Ս. Կիւրեղի տօնին վերաբերեալ խորագիրը (տե՛ս Ա. Շրկ. § 40)։ 9. Թղ. 71ա. «Կանոն երկրորդ( = երրորդ) կիրակէին աղուհացիցն» (հմմտ. Ա. Երկ. §§ 41-51)։ 10. Թղ. 80ա. «Կանոն չորրորդ կիրաՀմմտ. Ա. Շրկ. §§ 52-60. ԳՁ. Համբարձին (տե՛ս Ա. Շրկ. § 58) ձեռագիրս նախ դրած է «Պահապան խնդրեմք» եւ ապա «Ջաւրհներգութիւնս բանաւոր»։ 11. Թղ. 88բ. «Կանոն սրբոց քառասնիցն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 61-79)։ 12. Թղ. 109ա. «Կանոն Գալստեան Տեառըն յԵրուսաղէմ» (հմմտ. Ա. Շրկ. § 80)։ 13. Թղ. 111բ. «Կանովն երկրորդ Մաղկազարդին» (հմմտ. Բ. Շրկ. §§ 22-23)։ 14. Թղ. 135ա. «Կանոն մեծի Պասէքին եւ Յարութեան Տեառն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 89-137)։ 15. Թղ. 184բ. «Կանոն Գալստեան Սուրբ Հոգւոյն»։ Հմմտ. Ա. Շրկ. §§ 138-144։ Պենտակոստէի չորրորդ օրուան կանոնին մէջ ձեռագիրս ունի Մեծացուսցէ շարական մը «Ուրախացիր սրբուհի Աստուածածին Մարիամ» որ Ա. Շրկ.ի մէջ կը պակսի։ 16. Թղ. 197ա. «(Կանոն) ծննդեան Յովհաննու Մկրտչի» (հմմտ. Ա. Շրկ. § 145)։ 17. Թղ. 202ա. «Կանոն Յովհաննու Մկրտչին» (Հմմտ. Դ. Շրկ. §§ 21-23)։ 18. Թղ. 216ա. «Կանոն Տապանակին Աստուծոյ» (հմմտ. Ա. Շրկ. § 163)։ 19. Թղ. 218ա. «Կանոն Այլակերպութեան» (հմմտ. Ա. Շրկ. §§ 154-156)։ 20. Թղ. 224բ. «Կանոն Շողակաթին» (հմմտ. Ա. Շրկ. § 157)։ 21. Թղ. 226ա. «Կանոն Փոխման Աստուածածնին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 158-160)։ 22. Թղ. 232բ. «Կանոն Նաւակատեաց Հշրի Խաչին», (Հմմտ. և. Երե. §§ 15123. Թղ. 248բ. «Կանոն սրբոց Մարգարէիցն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 171-177)։ 24. Թղ. 262ա. «Շարական Նիկողայոսի հայրապետին» (հմմտ. Բ. Շրկ. § 76)։ 25. Թղ. 262բ. «Շարական Յովհաննո։ Ոսկեբերանի» (Հմմտ. Ա. Շրկ. §§ 178-195)։ 26. Թղ. 276ա. «Երգ առաջի աւուրն .. նորաստեղծեալ» (հմմտ. Ա. Շրկ. § 196)։ 27. Թղ. 281բ. «Երգ արեւագալին» եւն։ Հմմտ. Ա. Շրկ. §§ 197-199. «Ճըգնաւորք Աստուծոյ» շարականը իբր խորագիր ունի «Գեըրգեայ եւ որոց սման են նմա զին28. Թղ. 286ա. «Կանոն համաւրէն Մարտիրոսաց» (հմմտ. Ա. Շրկ. §§ 200-207)։ 29. Թղ. 307ա. «Կանոն հանգստեան ամենայն ննջեցելոցն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 208-215)։ 30. Թղ. 329ա-349ա. «Աւրհնութեներ Յարութեան Տեառն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 216-223)։