Other notices
— - Bibliographic notice
467
ՇԱՐԱԿԱՆ ԺԱ
ՋԺԸ = 1469 - ՋԺԸ = 1469

ID
Number
467
Old record number
1015
Title
ՇԱՐԱԿԱՆ ԺԱ
Start date
ՋԺԸ = 1469
End date
ՋԺԸ = 1469
Date details

ՋԺԸ( = 1469)։

Copy place
Արնէշ։
Reference
Type
Number of pages
341
Dimension
9,3x12,5 (8,5 12,5)
Layout
միասիւն (6x9)։
Writing details

բոլորգիր, շատ կոկիկ, վարժ խազագրութեամբ։

Codicology

29, որոնցմէ ա, ունի 9 Թղ., ժա, իե, իը, իթ՝ 11 Թղ., մնացածները իւրաքանչիւրը 12 Թղ.։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ, դրոշմազարդեալ. գոցելու ականջները ինկած են, մնացած են հետքերը, կռնակի կողմը չորութենէ ճաթած է. ներքին կողմը ընտիր կերպասով պատուած. կազմուած է 1616ին (տես յիշատակարան)։

State of preservation

շատ լաւ. թուղթ մը ինկած է ընդ մէջ Թղ. 295-296։ 1616ին երբ կրկին կազմուած է՝ աւելցուած է իթ թերթը՝ հանդերձ նոր գրութեամբ եւ յիշատակարանով։

Copyist
Յովհաննէս երէց։
Owner

Զաքէոս կրօնաւոր։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանաբար Կարապետ, որովհետեւ Թղ. 1բ նկարին ստորեւ գրուած է «Զկրպտ (...)աւղս( = գծաւղս7) յիշեցէք ի Քրիստոս»։
Binder
Գրիգոր քահանայ 1616ին։
Parchment flyleaf

առջեւն ու ետեւը երկու կտոր, քառակուսի երկաթագրով Յայսմաւուրի հատուած մըն է. ձեռագիրը նախապէս եղած է երկսիւն, իւրաքանչիւր սիւնակի լայնքը 12 հրմ.։

Lettrines

ամէն կանոնի սկիզբը, իսկ Թղ. 2ա, 126ա, 170ա ամբողջ առաջին տողը, բոլորն ալ գեղեցիկ եւ ճաշակաւոր, մարդակերպ ու կենդանակերպ։

Initials

կարմիր են։

Marginal illuminations

շատ ստէպ. յատկանշական են լուսանցազարդի տեղ փոքրիկ նկարներ (տես Նկարք)։

Images

երկու հատ. Թղ. 1բ. նկարին առաջին կէսը Աննայի նկարն է, կեցած կանգուն, երկնքէն լոյս մը կ'իջնէ դէմքին. երկրորդ կէսին՝ Ս. Յովակիմ, նոյնպէս կանգուն։ Երկրորդ՝ Թղ. 169բ. որ կատարեալ նմանահանութիւնն է ժ. շարականի Թղ. 198բ.ի։ Այս նկարներէն դուրս կան բազմաթիւ լուսանցազարդի ձեւով նկարներ, գրեթէ ամէն սուրբի շարականէն առաջ, եւ նկարները կը ներկայացնեն օրուան կանոնին սուրբը. կը բուենք միայն անոնց տեղերը, Թղ. եր, 7ա, Եր, 11ր։ 23բ, 26ա, 39ա, 34ա, 36բ, 37բ, 30ա, ա1ա, 45ա, 66բ, 57բ, 65ա, 80բ, 97ա, 125ա, 131բ, 158ա, 186ա, 187ա, 189բ, 191ա, 193բ, 233ա, 236բ, 238բ, 242բ, 245բ, 253ա, 257բ, 259ա։

Canon tables 1

Թղ. 2ա, 126ա, 170ա։

Canon tables 2

Թղ. 10ա, 30ա, 52բ, 97ա, 215բ, 268ա, 287բ, 312ա. բոլորն ալ ճաշակաւոր եւ ընտիր զարդերով, որոնց մէջ տիրողն է ոսկեգոյնը։

Title text

կարմիր. շատ անգամ շարականներու ամբողջ առաջին տողը ոսկեգիր է, իսկ երկրորդ տողը՝ կրկին կարմիր։

Blank pages

Թղ. 169ա։

Colophon

1. Թղ. 330ա. «Փառք էից անբաւից սուրբ Երրորդութեանն եւ մի տէրութեանն եւ զօրութեանն, Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, այժմ եւ յաւիտեանս. ամէն։ Արդ գրեցաւ մարգարտաշար շարականս բազում չարչարանօք՝ յԱրճէշ քաղաքի, ի դուռն սուրբ տաճարիս Գէորգ զօրավարիս, ի մեծ թըւիս հայոց ՋԺԸ ( = 1469) ամին, ի ղանութիւն Ուզուն հասանին, որ յայս մէկ տարիս՝ երեք փաթշահ կորոյս զօրօք եւ զաւակօք, զՋհանշայն, զՀասան Ալին եւ զՍուլթան Բուսայիտն, եւ իշխեաց ի Շամայ դռնէն մինչ ի Խորասան։ Եւ ի կաթուղիկոսի սուրբ Էջմիածինն Տէր Ռստակէս քաջ եւ արի հայրապետն։ Յայսմ ամի ցանկացօղ եղեւ շարակնոցիս հեզահոգի եւ սուրբ կրօնաւորն Զաքէոս, ի սուրբ ուխտն յԱրծւաբեր Աստուածածինն, աւժանդակութեամբ եւ քաջալերութեամբ առաջնորդաց սուրը աթոռոյս Յովաննւս իմաստուն վարդապետի եւ տէր Յովանէս արհեպիսկոպոսի։ Եւ ստացաւ զսա աղքատութեամբն իւր ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ իւրն եւ ծնօղացն իւրոց բարեպաշտից եւ աստուածասիրաց, հաւրն Ասլանին եւ մօրն Աղութին եւ եղբօրն Կարապետին եւ քրւերն Շահփաշին եւ հօրեղբօրն որդուն Յովանիսին եւ ա (մէկ տող պա«Արդ որք օգտիք ի սմանէ հարցնատելով, պաշտելով կամ օրինակելով կամ սակաւ տեսանելով, ուղիղ սրտիւ Աստուած ողորմի ասացէք, մաքուր եւ սուրբ կրօնաւորին Ջաքէոսին եւ ծն(ո)ղ(ացն)։ Եւ ինձ անարժան գրչիս Յովանէս երիցու, եւ ուսուցչին իմոյ քաջ րաբուն(ւ)ոյն Թումային, եւ ծնօղաց իմոց Մանգասարին եւ Փաշային. եւ Քրիստոս Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի. ա2. Թղ. 341ա. «Փառք ամենասուրբ Երրորդութեանն Հօր եւ Որդ(ւ)ո(յ) եւ Հոգ(ւ)ոյ սրբոյ յաւիտեանս. ամէն։ Ի թուաբերութեանն հայկազ(ե)ան սեռի Ռ եւ ի ԿԵ ( = 1616) ամին, կրկին նորգեցաւ հոգիաբուխ մատեանս եւ վարդափթիթ եւ յոգնախումբ եւ ախորժալուր նուագս որ կոչի շարականոց, յերկիրս Գաղատիոյ, ընդ հովանեաւ երկնահանգէտ, հոյակապ եւ հռչակաւոր սուրբ ուխտիս որ կոչի Աստուածածին վանք. ի հայրապետութեան տեառն տէր Մելքիսէթին, եւ սուրբ ուխտիս Աստուածածնայ, ի (յ)առաջնորդութեան այսմ նահանգի տէր Աւաք արհեպիսկոպոսի. ձեռամբ անարժան Գրիգոր քահանայի, ի խնդրոյ տէր Միքայէլ կրօնաւորի, որ ստացաւ զսա ի հալալ արդեանց իւրոց, եւ ետ կրկին նորոգել, ի վայելումն անձին իւրոյ, եւ յիշատակ համօրէն զարմից իւրոց, զոր Տէր Աստուած բարով վայելել տացէ. ամէն։ Արդ որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեսցիք ի մաքրափայլ (յ)աղաւթս ձեր զվերո(յ) գրեալ տէր Միքայէլ կրօնաւորն եւ զիւրսն ամենայն. եւ զիս զմեղաւք մածեալ գրիչս. եւ որք յիշենն յիշեալ լիցին ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, աւրհնեալ յաւիտեանս, ամեն»

Informations

1794ին Հ. Յովհաննէս Ջօհրապեան բերած է Պոլիսէն։ Մատեանս է Շարակնոց, կը հետեւի Ա. Շարակնոցին, ազդուած է է. Շարակնոցէն. կը պարունակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 2ա. Կանոն ծննդեան Աստուածածնին. (անվերնագիր)։ Հմմտ. Ա. Շրկ. § 1. «Նոր Սիովն» շարականը գրուած է Թղ. 1ա.ի վրայ։ 2. Թղ. 4բ. «Կանոն երկրորդ աւուր ծննդեան Աստուածածնին ի Յովակիմայ ե։ յԱննայէ» (հմմտ. Ա. Շրկ. § 3)։ 3. Թղ. 7ա. «Կանոն Աւետեաց սրբուիաոչ, Աստուածածնին», (Հմմտ. Ա. Երկ. 3§ 4. Թղ. 9բ. «Կանոն նրագալուցի Ծնրըդեան եւ Յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»։ Հմմտ. Ա. Շրկ. §§ 6-14. ութերորդ օրուան խորագրին վրայ կը կարդանք «Կանոն ութերորդ աւուր թլփատութեանն»։ 5. Թղ. 26ա. «Մեծացուսցէք Յարութեան» (հմմտ. Ա. Շրկ. § 15)։ 6. Թղ. 30ա. «Կանոն Տեառնընդառաջին» (հմմտ. Ա. Շրկ. § 16)։ 7. Թղ. 32ա. «Կանոն Անտոնի Ճգնաւորի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 17-18)։ 8. Թղ. 35բ. «Կանոն Յակոբայ Մերնայ հայրապետին» (հմմտ. Ա. Շրկ. § 173)։ 9. Թղ. 37բ. «Կանոն Դաւթի մարգարէին եւ Յակոբայ առաքելոյն» (հմմտ. Ա. Շրկ, §§ 19-22)։ 10. Թղ. 45ա. «Կանոն Առաքելոց երկոտասանից» (հմմտ. է. Շրկ. § 10)։ 11. Թղ. 48ա. «Կանոն Առաքելոցն եւթանասնից» (հմմտ. Ա. Շրկ. § 24)։ 12. Թղ. 49բ. «Կանոն Սարգսի զաւրավարին. Ամենասուրբ Երրորդութեան»։ 13. Թղ. 50բ. «Կանոն Յովնանու մարգարէին» (Հմմտ. Ա. Շրկ. § 25)։ 14. Թղ. 52բ. «Երգ Բուն Բարեկենդաջին ի Տէր ներսիսէ», (Հմմտ. և. Երկ. 56 15. Թղ. 57բ. «Կանոն Թէոդորոսի զաւրավարին» (հմմտ. Է. Շրկ. § 19)։ 16. Թղ. 59ա. «(Շարական) Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին. Մանկունըք 17. Թղ. 59ա. «(Շարական) Յոհաննու Երուսաղեմայ հայրապետին. Ծագումն արեւելեան»։ 18. Թղ. 59բ. «Կանոն երկրորդ կիրակէի աղուհացիցն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 34-40։ առանց ծանօթութեան)։ 19. Թղ. 65ա. «Կանոն երրորդ կիրակէին աղուհացիցն» (Հմմտ. Ա. Շրկ. §§ 41-79)։ 20. Թղ. 99ա. «Կանոն գայստեան Ծաղկազարդի» (հմմտ. Ը. Շրկ. § 15)։ 21. Թղ. 101ա. «(Կանոն) երկրորդ Ծաղկազարդին»։ Հմմտ. Ա. Շրկ. § 81. կը պակսի Մեծացուսցէն «մ. Ուրախ լեր մայր լուսոյ»։ 22. Թղ. 102ա. «Կանոն Մեծի ԵրկուշաՀմմտ. Ա. Շրկ. §§ 82-88. կը պակսին Աւագ Ուրբաթ եւ Աւագ Շաբաթ օրերու Մեծացուսցէ շարականները։ Այս ձեռագիրն ալ ժ. Շարակնոցի(§ 20) նման «Արարչական» երգը բաժնած է իւրաքանչիւր օրուան կանոնի վրայ, Մանկունքէն յետոյ 23. Թղ. 126ա. Կանոն Պասէքին (անվերնագիր) (հմմտ. Ա. Շրկ. § 89)։ 24. Թղ. 127բ. Կանոն Յարութեան (անվերնագիր) (հմմտ. Ա. Շրկ. §§ 90-137)։ 25. Թղ. 131բ. «Շաբաթ օր Յով(ե)հաննու Մկրտչի» (հմմտ. Ա. Երկ. § 96)։ 26. Թղ. 132բ. «Կանոն Նոր Կիւրակէին, կրկիս ձատկին» (Հմմտ. Ա. Շրկ. §§ ց727. Թղ. 138բ. «Կանոն Աշխարհամատրանն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 104-127)։ 28. Թղ. 158ա. «Կանոն Համբարձմանն Քրիստոսի յերկինս» (հմմտ. Ա. Շրկ. §9 128-130)։ 29. Թղ. 161բ. «Կանոն երկրորդ Ծաղկազարդին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 131-137)։ 30. Թղ. 170ա. Կանոն Պենտակոստէին. (ավերնագիր) (Հմմտ. և. նրկ., §§ 138. 31. Թղ. 181ա. «Կանոն ծննդեանն Յով(հ)աննու» (հմմտ. Է. Երկ. § 34)։ 32. Թղ. 180ա. «Այլ կանոն Յով(հ)աննու Կարապետին» (Հմմտ. Ա. Շրկ. §§ 14633. Թղ. 191ա. «Կանոն Ներսիսի հայրապետին» (հմմտ. Բ. Շրկ. § 77)։ 34. Թղ. 193բ. Շարական սրբոյն Սահակայ հայրապետին. (անվերնագիր) (հմմտ. Ա. Երկ. § 150)։ 35. Թղ. 193բ. «Կանոն սրբոց Հռիփսիմեանցն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 151-152)։ 36. Թղ. 200ա. «Կանովն Տապանակին Աստուծոյ» (հմմտ. Ա. Շրկ. § 153)։ 37. Թղ. 201բ. «Կանոն Վարդավառին, (հմմտ. Ա. Շրկ. §§ 154-156)։ 38. Թղ. 207բ. «(Կանոն) Շողակաթին» (հմմտ. Ա. Շրկ. § 157)։ 39. Թղ. 209ա. «Կանոն Փոխման Աստուածածնին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 158-160) 40. Թղ. 215բ. Կանոն Նաւակատեաց խաչին. (անվերնագիր) (հմմտ. Ա. Շրկ. §§ 161-168)։ Ունի հետեւեալ յաւելուածները. Գ. օր. «մկ. Քառակերպեան աթոռակըն», «ԳԿ. 6շ, Աւրհնեմք ըզքեզ փայտ խաչի»։ Ե. օր. «ԴՁ. 6շ. Փայտ կենաց զօրութեան»։ Զ. օր. «ԴՉ. մկ. Իսրայելեան բանակին»։ ի. օր. «մկ. Յահեղ ձայնէն Յիսուսի», «ճշ. Ի վեց աւուր եր(ր)որդի»։ 41. Թղ. 228բ. «Կանովն Վարագայ Խաչին» (հմմտ. Թ. Շրկ. § 34)։ 42. Թղ. 231ա. «Կանոն Խաչգիւտին» (հմմտ. Թ. Շրկ. § 35)։ 43. Թղ. 233ա. «Կանոն սրբոց Մարգարէիցն» (հմմտ. է. Շրկ. § 44)։ 44. Թղ. 236բ. «Կանոն թարգմանչացն Մեսրոպայ» (հմմտ. Ա. Շրկ. § 172)։ 45. Թղ. 238բ. «Կանոն մանկանցն Բեթ ղե(հ)եմի» (հմմտ. Ա. Շրկ. § 173)։ 46. Թղ. 240ա. «Կանոն Հրեշտակացն եւ Հրեշտակապետացն» (հմմտ. է. Շրկ. § 48)։ 47. Թղ. 242բ. «Կանոն սրբոց Հայրապետացն»։ Հմմտ. Է. Շրկ. § 49. «Ով հրաչալի» շարականին վերջին տունը՝ կամաւոր ձեռքէ աղտոտած է ու անընթեռնլի դարձած։ 48. Թղ. 245բ. «Շարական Իգնատիոսի հայրապետին» (հմմտ. Ա. Երկ. §§ 177-183։ 185-186, 188-195)։ 49. Թղ. 257բ. «(Շարական) սրբոց Խոտաճարակացն» (Հմմտ. Բ. երկ. § 79)։ 50. Թղ. 259ա. «Կանովն Թաղէոսի առաքելոյն» (հմմտ. է. Շրկ. § 13)։ 51. Թղ. 262ա. «Շարական Նիկողայոսի հայրապետին» (հմմտ. Բ. Շրկ. § 76)։ 52. Թղ. 262ա. «Կիրակամտի համբարձի» (հմմտ. Է. Շրկ. § 63)։ 53. Թղ. 262բ. «Շարական մեծին Մինասայ» (հմմտ. Է. Շրկ. § 60)։ 54. Թղ. 262բ. «Երգ արեւագալին, եւն. (հմմտ. Ա. Շրկ. §§ 197-199)։ 55. Թղ. 265ա. «Շարական հանդերձի. Խորհուրդ խորին»։ 56. Թղ. 266ա. «Շարական խնկարկութեան. ԳԿ. Յայս յարկ նուիրանաց»։ 57. Թղ. 268ա. «Կանոն համաւրէն Մարտիրոսաց» (հմմտ. Ա. Շրկ. §§ 200-207)։ 58. Թղ. 287ա. «Կանոն համաւրէն ննջեՀմմտ. Ա. Շրկ. §§ 208-215. աւելի ունի հետեւեալ շարականները, ԱՁ. «Որ անճառ խոնարհութեամբ ... Կեանք եւ յոյս ազգի ... Ի սկզբանէ բանդ Աստըւած»։ ԱԿ. «Արարչագործ բանիւ քո Տէր ի հողոյ»։ ԲԿ. «Գալոց է միւսանգամ արարիչըն յաշխարհի», «Սարսափելի որոտմամբ եւ ահագին զօրութեամբ»։ ԳՁ. չունի Ա. Շրկ.ի (§ 212 «Զքեզ աղաչեմըք Տէր» շարականը։ ԳԿ. «Ահեղ փողըն յարութեան մեծի աւուրըն»։ ԴՁ. չունի Ա. Շրկ.ի (§ 213) «Աւրհնաբանող ձայնիւ», «Մեծ եւ ահեղ աւրն» շարականները, ասոնց տեղ ունի՝ «Անեղին տաճար եւ արարչին ծընօղ»։ ԴԿ. չունի «Թագաւոր փառաց Քրիստոս յոյս ազգի»։ 59. Թղ. 307ա. «Արարիչ եւ մարդասէր, անոխակալ» (հմմտ. Է. Շրկ. § 68)։ 60. Թղ. 308բ. «Աստուած անեղ անժամանակ Հայր» (Հմմտ. Բ. Շրկ. § 72)։ 61. Թղ. 312ա. Օրհնութիւնք Յարութեան. (անվերնագիր) (Հմմտ. Ա. Շրկ. §§ 216-223)։ 62. Թղ. 331ա. «Անձինք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի յԵզնակացի Յովհաննէս վարդապետէ ասացեալ, որ մականուամբ Պլուզ կոչի. Այսաւր զուարճացեալ ցընծայ» (Հմմտ ժ Երկ. § 66)։ Այս եւ յաջորդ երգերը 1616ին աւելցած են ձեռագրին մէջ։ 63. Թղ. 335ա. «Նորին ի լեառն Սեպուհոյ. ԳԿ. Լերինք ամենայն այսաւր ցընծացէք» (հմմտ. Ա. Շրկ. §§ 225-226)։ 64. Թղ. 336ա. «Անձինք փոխման Աստուածածնին ի Կիրակոս վարդապետէ ասացեալ. Արեւելք գերարփին»։ 65. Թղ. 338բ. «ԱԿ. մ. Ով գերահրաշ ծաղիկ բուրեալ»։ 66. Թղ. 339ա. «Ողբ ի վերա(յ) ննջեցելոց. Ես ասացի վերանալ յինէն աւուրց իմոց յով երթայցեմ»։ 67. Թղ. 339բ. «Յորդորակ. Յարեւելից յարեւմուտս». եւ այլն։ - Թղ. 340բ. «բշ. Իննեակ դասք հոգեղինաց ... գշ. Անճառ խորհրդոցն յայտնողք... դշ. Ի քէն աղերսիւ հայցեմք սուրբ Աստուածածին ... Եշ. Ի Հոգ(ւ)ոյն սըրբոյ ընտրեալք ով սուրբ առաքեալք ... 7շ. Անկեալ երկիր պագանեմք պատուական...»։

Content