Other notices
— - Bibliographic notice
15
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԵ
ՌՃԾԹ = 1710 - ՌՃԾԹ = 1710

ID
Number
15
Old record number
897
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԵ
Start date
ՌՃԾԹ = 1710
End date
ՌՃԾԹ = 1710
Date details

1711ին։

Copy place
Reference
Type
Number of pages
366
Dimension
15x10,2(10,5x7,5)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանրիկ և քիչ մը անկիւնաւոր։

Codicology

30, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթանման, նուրբ, դեղնագոյն և ողորկ։

Number of lines
32։
Binding

փայտեայ՝ կաշեպատ շիկագոյն, գեղեցիկ զարդե-րով, խաչելութեամբ և պատկերօք և գոցելու մասով. վերջին կողի երեսին վրայ դրոշմած կայ երկաթագրով. Քրիստոսի Ծառայ արեամբ զնեալ Մահտեսի Մարտիրոս. Թվին ֆրկչին Ռէճ.,։ Իսկ ներսէն ալ գունագոյն թանձր լաթով պատած։

State of preservation

ամենալաւ և ըստ ամենայնի անվնաս պահուած։

Copyist
Յակոր։
Owner

նախ Մահտէսի Մարտիրոս, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Աւետիք սարկաւագ (տես վարը)։ - Կազմող ան։ յայտ։ - Տեղի գիւղաքաղաքն Ջուղա։
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

հարիւրի չափ, և մի քանի գրոց ամբողչ սկզբնատողերն անգամ, թռչնագիր, գազանագիր ևն երբեմն վարդագոյն միայն, և յաճախ կապուտի և կանաչի և ոսկւոյ հետ խառն նկարեալ։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, պէսպէս մեծութեամբ և ձևերով, նոյնպէս գունագոյն։

Images

2 հատ միայն, Թղ. 2բ (Սողոմոն), Թղ. 30բ (Ժողովող)։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

11 հատ (տես Թղ. 3ա, 31ա, 39բ, 46ա, 61ա, 82բ, 142բ, 152ա, 159ա, 168ա, 175ա, 180ա, 196բ, 260բ, 265ա, 272բ, 298բ). ամէնքն ալ քառագոյն, ոսկենկար դըրուագօք։

Title text

կարմիր են։

Blank pages

6 թուղթ առջևէն, 5 ալ ետևի կողմէն։

Colophon

սակաւ են, այս1. Ի վերջ Երեմիայի մարգարէութեան (Թղ. 260ա). Ով հայրք և եղբայրք՝ և մանկունք սուրբ Սիոնի, յորժամ կարդայք՝ կամ օրինակէք՝ և կամ հարևանցի տեսանէք՝ զստացոց սսրա զպարոն Յոհանջանն, և զհայրն զխօջա Պօղոսն, և զեղբայրն՝ զպարոն Յակոբջանն յիշել ի Տէր աղաչեմ. ընդ սոցա և Յակոբ գրիչս.։ 2. Եւ Եզեկիէլի մարգարէութեան վերջը (Թղ. 355). Յիշատակարան գրոցս։ Գովութիւն պատիւ և փառք էութեանն ինքնագոյի՝ տէրութեանն յարակայի երրորդականի անձնաւորութեանն՝ և միականի աստուածութեանն Հաւր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ. Ծնողի և ծնիցելոյ և բղխողի ի նոցունց էութենէ... Որոյ աստուածաբուղխ վտակի եռափափաք սիրով տենչմամբ ցանկացեալ Համթեցի՝ որ թարքմանի Տեառնբեքրցի (Տիարբէքրցի) Մահտեսի Մարտիրոսն՝ զայս քսան և չորս մարգարէից գիրքն իւր հալալ վաստակոցն առեալ՝ և ետ ոսկւով ծաղկէլ ղայս աստուածատունկ և արփիափայլ ճառագայթս՝ ի լուսաւորութիւն մտաց իւրոց։ Շնորհօք սուրբ հոգւոյն և ամենայն սրբոց աղաւթիւքն և ամենաւրհնեալ Տիրամայր միշտ սուրբ Կոյս Աստուածածնի բարեխաւսութեամբրն երես անկեալ աղաչեմ ամենասուրբ երրորդութիւնն՝ որ արժանի արասցէ զՄահտեսի Մարտիրոսն զայս սուրբ գիրքս ընթեռնուլ իմաստութեամբ, և իմանալ զլուսաւոր բան սորա։ Դարձեալ մեղաւոր և անարժան՝ ամենայն մեղօք և ամենայն անօրէնութեամբ լցեալ հող և մոխիր, անարգ և անպիտան ենթկայացեայս ամենայն չարեաց և անաւրէնութեանց, և եմ կոխան ամենայն մսեղեաց՝ Մահտեսի Մարտիրոս՝ աղաչեմ յիշեցէք միով հայր մեղայիւ ըզհայրն իմ Մահդեսի Մանուկն, և զծնող Աննա մայրն իմ, և ամենայն արեանառու մերձաւորսն։ և դուք յիշեալ լիջիք ի միւսանգամ գալըստեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ ամէն։ Արդ աւարտեցաւ սուրբ գիրքս այս ի Սպահան՝ ի գեօղաքաղածս Ջուղայ, ի դուրն Ամենագրկչի վանացն ի հայրապետութեան Տեառն վեհափառի Կաթողիկոսի և Պատրիարքի հայկազեան սեռի ներ պատրիարգարանում սրբոյ Ըջսիածնի՝ լուսանկարի և քրիստոսահիմնեցելոյ Տեառն Աղեքսանդրի, ներ թուով փրկչին ՌՃԺԱ. իսկ հայոց ՌՃԾԹ, նախաամսոյն հընգէտասանումն վերջ։ Զսակաւ աշխատող և ծաղկող սորա Աւետ անարդ և անարժան և եթ անուն նախասարկաւագս (աւագսարկաւագ) ունայն ի գործոց բարեաց աղաչեմ յիշել ի Տէր ամէն,։ Վերը մէջ բերուած փրկչական թուականը չյարմարիր հայկակա։ նին. հետևաբար ուղղելի է ՌէՃԺ։

Informations

. Ձեռագիրս 1755 թուականին մտած 6 Մատեանս է կիսատ Աստուածաշունչ, զի կը պարունակէ հին Կտակարանի մէկ մասը այսինքն կը սկսի Նախադրութեամբ Առակաց Սողոմոնի, և Եզեկիէլով կ՝աւարտի։ 1. Թղ. 1ա։ Յառաջաբան Առակացն Սողոմոնի,։ - Անդ։ Գլուխք Առակացն Սողոմոնի։, - Թղ. 3ա։ Առակք Սողոմոնի,։ 2. Թղ. 27բ - 28ա։ Յառաջաբան Ժողովոզին,։ - Թղ. 28ա։ Գլուխք Ժողովողին։։ Թղ. 31ա։ Բանք Ժողովողի որդւոյ Դաւթի թագաւորի Սողոմոնի արբայի Իսրայէլի յԵ. րուսաղէմ. Եկլեսիաստէս,։ 3. Թղ. 38բ։ Յառաջաբան Երգոյ երգոցն,։ - Թղ. 39բ։ Երգ երգոցն Սողոմոնի ձարսն ասէ,։ հՀարսն ասէ ցփեսայն, ևն խօսակցութեանց վերնագիրներն կարմրագիր են։ Ուշադրութեան արժանի է գրքիս վերջաւորութիւնը՝ որ կը տարբերի տպագրեալէն և կամբողջացնէ անոր կցկտուր իմաստը՝ այսպէս. Մայր քո ծնցի մարմին առ նոյն անխիղճ, անաղտ՝ յայլմէ տեուութենե. զի այսպէս ունէր. և կայր այս ցաւրհնութեան աւրհնսաթեանց,։ 4. Թղ. 44բ. Յառաջաբան Իմաստութեանն Սողոմոնի,։ - Թղ. 45ա։ Գլուխք Ի մաստութեանն Սողոմոնի։ - Թղ. 46ա։ Իմաստութիւն Սողոմոնի,։ 5. Թղ. 61ա։ Գիրք Սիրաքայ որ կոչեցաւն Յեսու։ Ամենայն իմաստութիւն ի Տեառնէ Աստուծոյ է և ընդ նմա եղև միշտ և է յառաջ քան զցաւիտեանս, կա և մնա ընդ նմա յաւիտեան, ևն։ 0րինակս՝ յապաւմամբք և յաւելուածներով շատ կը տարբերի վենետկեան 1860 ապագրութենէն։ Տեղ տեղ Ոսկանի ապագրութեան, և ընդհանրապէս ալ Զօհրապի ապագրութեան համաձայն կ՝ընթանայ. միայն սորա վերջին գլուխը 6. Թղ. 79բ։ Յառաջաբան մարգարէին Եսայեայ,։ - Թղ. 80ա։ Գլուխք գրոց Եսայեայ մարգարէ ի։. - Թղ. 82ա - 82բ։ Մարգարէութիւն Եսայեայ։ Տեսիլ, ևն։ 7. Թղ. 140բ։ Յառաջաբան Երկոտասան մարգարէ իցն,։ - Թղ. 141բ։ Գլուխք Ովսէի մարգարէի։ - Թղ. 142ա- 142բ։ Մարգարէութիւն Ովսեայ։ Բան Տեառն, ևն։ 8. Թղ. 151ա։ Գլուխք Ամովսայ մարգարէի։, - Թղ. 151բ - 152ա։ Մարգարէու, թիւն Ամովսեայ։ Պատգամք Ամովսեայ ևն։ 9. Թղ. 158բ։ Գլուխք Միքիայ մարգարէի։, - Թղ. 158բ - 159ա։ Մարգարէութիւն Միքիայ։ Եւ եղև բան Տեառն, ևն։ 10. Թղ. 163բ։ Գլուխք Յովելայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Յովելայ։ Պատգամ Տեառն, ևն։ 11. Թղ. 166բ։ Գլուխք Աբդիու մարգարէի։ - Անդ։ Մարգարէութիւն Աբդիու Տեսիլ Աբդիու, ևն։ 12. Թղ. 167բ։ Գլուխք Յունանու մարգարէի։ - Թղ. 167բ - 168ա։ Մարգարէու, թիւն Յունանու,։ 13. Թղ. 170ա։ Գլուխք Նաւումայ մարբարէ ի։. - Անդ։ Մարգարէութիւն Նաւումայ։ Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Ելկեսացւոյ, ևն։ 14. Թղ. 172ա։ Գլուխք Ամբակումա, մարգարէ ի։. - Անդ։ Մարգարէութիւն Ամբակումայ։ Առած զոր ետես Ամբակում մարգարէ, ևն։ 15. Թղ. 174բ։ Գլուխք Սոփոնիայ մարգարէի։ - Թղ. 174բ - 175ա։ Մարգարէութիւն Սօֆօնիայ։ Բան Տեառն, ևն։ 16. Թղ. 177բ։ Գլուխք Անգէի մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Անգեայ։ Յամին երկրորդի Դարեհի արքայի, ևն։ 17. Թղ. 179ա։ Գլուխք Զաքարիա մարգարէի։, - Թղ. 180ա։ Մարգարէութիւն Զաքարիայ։ Յամսեանն ութերորդի ամի երկրորդ Դարեհի արքայի, ևն։ 18. Թղ. 189բ։ Գլուխք Մաղաքիայ մարգարէի։ - Անդ։ Մարգարէութիւն Մաղաքիայ։ Առած բանի Տեառն ի վերայ Իսրայէլի, ի ձեռն հրեշտակի իւրոյ, ևն։ 19. Թղ. 192բ։ Յառաջաբան Երեմիայ մարգարէի։ Երեմիաս սկսաւ մարգարէանալ, ևն։ - Թղ. 193ա։ Գլուխք Երեմիայ մարգարէի։. - Թղ. 196բ։ Գիրք Երեմիայ մարգարէի ևն,։ Թղ. 258բ։ Եւ կացին մինչև ցայս վայր բանք Երեմիայի. ի թագաւորութենէ այս բանքս. կատարումն գրոցն։ Քսան և մի ամաց էր Սեդեկիա ի թագաւորել իւրում, ևն։ - Թղ. 261բ։ Բարուք։ Եւ այսք են բանք թղթոյն զոր գրեաց Բարուք, ևն։ - Թղ. 265ա։ Սրբոյն Երեմիայի Ողբք.։Վերջին երկուքը՝ իբրև առանձին գրուածք՝ Կիսախորաններով և զատ զատ գրուած են օրինակիս մէջ. իսկ Աղօթքն, կարմրագիր խորագրով միայն զատեալ։ 20. Թղ. 271ա։ Նախադրութիւն Դանիէլի մարգարէի,։ - Անդ։ Գլուխք Դանիէլի մարգարէի։ - Թղ. 272բ։ Դանիէ, դատաստանաց ևն,։ (Զ. Տեսիլով կ՝աւարտի)։ 21. Թղ. 294բ։ Նախադրութիւն Եզեկիէլի մարգարէի,։ - Թղ. 295բ։ Գլուխք, գրոց Եզեկիէլի մարգարէի։ - Թղ. 298բ։ Տեսիլ Եզեկիէլի մարգարէի, ևն։ - Վերջ Թղ. 354բ։

Content