201311անյայտ, բայց գիրէն և թուղթէն դատելով՝ հաւանօրէն 1195-1271 գրուած ըլլալ կը թուի։
բոլորգիր անարուեստ՝ բայց հին։ Թղ. 367454 հաստկեկ և խոշոր գրով գրուած են։ -ԽՈՈԱԳԻՐՔ սևագիր են, տեղ տեղ ալ բոլորովին կը պակսին։
29, իւրաքանչիւրը 12 թուղթք։
թուղթ բամբակէ գորշագոյն, կակուղ և նուրբ։
՝ հինը ինկած է, իսկ նորը ստուարաթուղթ կիսակաշի և պարզ։
սկիզբէն ինկած են 8 թուղթք, այսինքն Ծննդոցի Ա. գլխ էն մինչև ԼԱ. գլխու 47 համարները։ Ընդ մէջ Թղ. 246բ247 մէկ թուղթ կտրուած է, այն է Երկրորդ օրինաՅի Ա. 1-12, և վերջէն ԻԸ. 13էն մինչև ԼԴ. 12 համարները։ Թղ. 1- 4լուսանցքները ցեցակեր եղած են և մաշած։ Թղ. 58 կէսէն վարէն փրթած է։ Թղ. 182- 184, այսպէս և Թղ. 239 հերձոտեալ են։ ԻԲ. թերթին մէչ թուղթ մ՝ինկած է։ Թղ. 600բ եղծուած և անընթեռնլի է։
նախ Սահակ ճգնաւոր ոմն, ապա այլք։
, Զարդագիրք, Խորաններ, Կիսախորանք, Լուսանցազարդ և Նկարք չկան բնաւ։
չունի։
թէև բազմաթիւ, բայց ըսա մեծի մասին հակիրճ և աննշան. ահա գլխաւորները. 1. Թղ. 8բ. Զողորմելի գծողս զՈրդանան յիշեա ի Քրիստոս աղաչեմ,։ 2. Ծննդոցէն վերջ (Թղ. 30բ). Զստացող սորա զհայրս Սահակ, և զողորմելի գծողս զՈրդանան յիշեցէք ի Քրիստոս աղաչեմ, ով պատ(ու)եալ վերծանօղք,։ 3. Ի վերջ Ելից (Թղ. 99բ). Զխոհեմամիտ և զհսկող ճգնաւորն Քրիստոսի զՍահակ ստացող սուրբ տառիցս յիշեցէք առաջի զենլոյն Քրիստոսի ծնողաւք և ուսուցչաւք և ամենայն արեան մերձաւորաւք. ընդ նմին և զողորմելի գրչակս զՈրդանան, և որք յիշէբ բարի մտաւք՝ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեան,։ Դարձեալ Թղ. 148բ. Անապատս ամտի է և ես երկնչիմ ի գազանէ։ կրկին, աւախ զեղկելիս,։ Այս խօսքերէս կը տեսնուի՝ թէ գրիչն ևս անապատի բնակիչ կամ ճգնաւոր էր, հետևաբար յիշեալ Սահակն ալ իր հոգևոր հայրը։ Ուր էր այդ անապատը։ 4. Ղևտականէն ետքը անմիջապէս. Եռակի տառիցս աւարտման, եռանձնեայ աստուածութեանն և եզակի բնութեանն փառք յաւիտեանս. զստացող սորին և զողորմելի գրչակս յիշեցէք ի Քրիստոսց։ Նոտրագրուած խօսքերէն յայտնի կըլլայ՝ թէ երեք գրքերն ևս Յորդանան գրած է, թէև անունը չյիշատակուիր։ 5. Հետաքրքրական է - Ձեռագրիս նախագաղափարին նկատմամբ - հետևեալ յիշատակարանը, Թղ. 164բ- 165ա. Աւրինակս եղծած է, փտել մագղաթ է. և ոչ կարեմ վերծանել։ թողութիւն շն(որհ)է վասն Տեառն,։ Բայց ես ի դէպ կարեմ ըսել որ՝ ի բաց առեալ ինչ ինչ բառերը, որոնց մէջէն անուշադրութեամբ տառեր դուրս թողուցեր է գրիչս, ընդհանուրը շատ ճշդութեամբ և հաւատարմութեամբ արտագրել յաջողած է. այնպէս որ այդ օրինակով կարելի է ուղղագրել տպագրութեանց մէջ սպրդած շատ բառեր։ Յովսէփ նահապետին անունը տեղ տեղ Յուսէփ, կը գրէ, որ իր ժամանակի և գաւառին արտասանութեան աւելի արդիւնք համարելի է՝ քան թէ ասորական բնագրի։ 3. Թուոց գրքին վերջը դարձեալ կայ. Ի վերջ սորա յիշեսջիք զճգաղգեստն զՍահակ,։
. Ձեռագիրս 1791 թուականին մտած էր արդէն հաւաքմանս մէջ։ Միակ օրինակն է՝ ուր կը պակսին պարունակեալ գրոց Գլխացանկերն ու նախադրութիւնները. վասն զի ընղօրինակուած է մագաղաթեայ հնագոյն, փտտեա և եղծեալ բնագրէ մը (տես վարը), որ Նախադրութեան հեղինակ՝ Գէորգ Սկևռացիէն դարեր առաջ գրուած ըլլալու էր անտարակոյս։ Մեր Ձեռագիրն ալ հնագոյն գաղափարին պէս բառերը միահետ կը գրէ, և բառերուն վերջի յին բնաւ չի գրեր։ Մատեանս է Հնգամատեան Մովսիսի (գէթ ներկայ վիճակէն դատելով), և այն իսկ թերի՝ սկիզբը և վերջը։ Գլուխներն և համարներն իսկ նշանակուած չեն լուսանցից վրայ։ Ձեռագիրս ունի տպագրեալէն զգալի տարբերութիւններ, մանաւանդ յատուկ անուանց ուղղագրութեան մէջ. թղթահամարներն ալ ետքէն դրուած են մատիտով։ 1. Թղ. 1ա։ Ծնունդք (ԼԱ. գլ. 47 համարէն)։ Եւ ասէ Լաբան. բլուրս այս վկա է ընդ իս և ընդ քեզ այսաւր, ևն։ Իսկ վերջը Արարածք, դրուած է։ 2. Թղ. 31ա։ Ելք (առանց խորագրի և Նախադրութեան)։ Այս են անուանք որդւոցն Իսրայէլի մտելոց յԵգիպտոս, ևն։ 3. Թղ. 100ա։ Ղեւտացւոց։ Եւ կոչեաց զՄովսէս և խաւսեցաւ տէր ընդ նմա ի խորանէ անտի վկայութեանն և ասէ, ևն։ (Զունի Նախադրութիւն և Գլուխները։ Այսպէս են նաև յաջորդ գրքերը)։ 4. Թղ. 152ա։ Թիւք։ Եւ խաւսեցաւ ր ընդ Մովսիսի յանապատին Սինաի, ևն։ 5. Թղ. 247ա։ Երկրորդ օրէնք (Ա. գլ. 12էն)։ Կրել միայն զաշխատութիւն ձեր, և զաղիսս ձեր, և զհակառակութիւնս ձեր, ևն։ Վերջին վեց գլուխները կը պակսին։