Other notices
— - Bibliographic notice
12
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԲ
ՉՁԱ = 1332 - ՉՁԱ = 1332

ID
Number
12
Old record number
1007
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԲ
Start date
ՉՁԱ = 1332
End date
ՉՁԱ = 1332
Date details

Չ9Ա - 1332 (տես վարը)։

Copy place
՝ Գայլեձոր և Ղազարու կամ Առաքելոց վանք՝ ի Տարօն։
Reference
Type
Number of pages
471
Dimension
24x16,5 (20x13)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20, 5x6,6։
Writing details

՝ բոլորգիր մանը և ընտիր. իսկ նախադրութիւններն և գլխոց ցանկերը՝ մանրագոյն ևս և խտացեալ։

Codicology

341/2, իւրաքանչիւրն 10 թուղթ։

Principal subject
Subject details

բամբակէ թուղթ, նուրբ, կակուղ, անողորկ և դեղնորակ։

Number of lines
53։
Binding

փայտեայ կաշեպատ, սևագոյն և զարդարուն, գոցելու մասով հանդերձ։ Իսկ ներսէն պատած է ծիրանեգոյն կերպասով։

State of preservation

հին Կտակարանը՝ կէս մը խոնաւութենէ և կէս մա, նիւթին թուլութեան պատճառաւ տեղ տեղ ծակծր։ կուած և տեղ տեղ ալ տողերը մաշած են, որով ստա։ ցողք և կազմողք ստիպուած են եղեր նոյնանիւթ թուղթի բարակ շերտերով գոցել ծակծրկած լուսանցքը, և եղծուած տողերն ալ նոյնանման բոլորգրով նորոգել և ընթեռնլի ընել՝ բաւական յաջողութեամբ։

Copyist
կրկին են՝ Դաւիթ և Եփրեմ նոտարք (տես վարը)։
Owner

նախ Վահրամայ որդին Ներսէս Սասնեցի՝ որ երբեմն վարդապետ կը կոչուի և երբեմն պարզապէս Ներսէս (որ կը թուի ըլլալ նոյն ինքն Ներսէս Պալենց. ապա Ղազարու վանքի միաբանները, Պօղոս կրօնաւոր և Յովհաննէս վարդապետն. ապա Գրիգորիս Խլաթեցի և այլք (տես յիշատակարանները)։

Commanditaire
Illuminator
Թորոս Մշեցի։ - ՆՈՐՈԳՈՂՔ և ԿԱԶՄՈՂՔ (ի թու. հայ ՊԻ՝ Պօղոս ոմն աբեղայ առաջին անգամ եղած է նորոգող մատենիս ձեռամբ Հողիկ Յովանէսի։ Երկրորդ անգամ նորոգած և կազմած է զայն Հերապետ կրօնաւոր. իսկ երրորդ նորոգիչքն եղած են Գրիգորիս Խլաթեցի (ի թու. ՌԻԶ.) և Սիմէոն ոմն (տես յիշատակ.)։
Binder
Parchment flyleaf

Lettrines

հին Կտակարանին մէջ ընդհանրապէս սակաւաթիւ են, ի բաց առեալ Սաղմոսն և Եսայի, որոնց սկզբնաւորութենէն դուրս ամէն գլուխք և ստորաբաժանմունք իսկ զարդագրերով կը սկսին, որոնք միագոյն են՝ այն է աղօտ կարմիր կամ բաց մանիշակագոյն։ Իսկ նոր կտակարանին մէջ խիստ շատ են, մարդագիր, թռչնագիր և գազանագիր ևն։

Initials

Marginal illuminations

մեծադիրք և բազմագունեան՝ հագիւ թէ 4-5, յիշեալ մեծ Կեսախորաններուն առընթեր։

Images

չկան առանձինն։

Canon tables 1

6 հատ են (տես թղ. 356ա -358բ) ոմանք երկու, ոմանք երեք և ոմանք ալ միաձև կիսախորաններ են, որոնց ստորին թակաղակէն վար՝ փոխանակ սիւներու՝ ուղղահայեաց բարակ գիծեր ձգուած են։ Խորաններս ամէնքն ալ աղօտ կարմիլ կամ ջնարակային գոյն ունին. թէպէտ և պարզ բայց շատ գեղեցիկ դրուագներով և նորակերպ թրռչուններով և ձկնկուլներով զարդարուած։

Canon tables 2

թուով տասն. 5 հատը մեծ են և քառագոյն այսինքն մութ կարմիր, կանաչ, կապոյտ և ջնարակային կարմիր (տես Թղ. 3ա, 360ա, 375ա, 385ա 400ա). իսկ միւսները փոքր և աղօտ կարմիր։

Title text

կարմիր են առհասա։ րակ։

Blank pages

Թղ. 2ա22բ, 97բ2, 189բ (վարի կէսը), 215բ, 270բ1, 354բ (վարի կէսը), 355, 356բ (կէսէն վար), 374ա2- 374բ, 398բ, 399ա (վարի կէսը), 399բ, 417բ2, 468բ2 - 470բ1, 471բ 2 թուղթ սկիզբէն, 1 թուղթ ալ ետքը։

Colophon

՝ ինչպէս վերը նըշանակեցինք՝ բազմաթիւ են. ահա գլխաւորները. 1. Թղ. 188ա1. Կայ գրութեան յիշատակարանը՝ յոյժ պարագայալից, այսպէս. Պառաւքքն հաւր ամենակարողի և իմաստութեամբ որդւոյ նորին միածնի և բարութեամբ հոգւոյն սրբոյ ճշմարտի՝ երիցս միակի միասնական սուրբ երրորդութեանն, և ողորմութեամբ սըըբոյ աստուածածնին և առաջնորդութեամբ գըշխաւորի վեհագոյն սրբոցն Պետրոսի և ամենայն սրբոց երկնաւորաց և երկրաւորաց։ Աւարտումն եղև այսմ աստուածաշունչ հին և նոր կտակարանիս. Յորժամ էր թիւն ըստ շրջագաութեան ժամանակի՝ ի մարդեղութենէն Քրիստոսի ՌԳՃԼ. և ի թուականութեան հայկաղեանս տոհմի ՉՉԱ. և ի հայրապետութեան Տեառն Յոհաննիսի մեծի Հոատոմա պապին, և պատրիարգութեան Տէր Յակոբա հա(յ)ոց նահանգի, և յեպիսկոպոսութեան Տէր Զաքարիտի՝ սուրբ առաքելոյն Թադէոսի (վանաց) վերադիտողի, և ի վարդապետութեան ...իեա րաբունապետի, որ այժմ կա ի Գայլեձորի, և ի յաշխարհակալութեան Ղամպուստիտի, և ի թագաւորութեան Լևոնի օրդո Աւշնի, զսա սկսեալ ի դեկտրմբերի՝ աւարտեցաւ ի հոկտրմբերի, ի ձեռն երկու քաչ քարտուղարի։ Ես Ներսես անուամբ վարդապետ բայց գործով վերջացեալ հող և մոխիրս վարդապետաց, որդի Վահրամա, յաշխարհէն Տարունոտ, ի գաւառէն Սանսնու, ի վանացն Ղաղարու, ի Գեղջէն որ կոչի Կոռ, ևն։ Հոս ապա կը նկարագրէ Ներսէս՝ Ս. Գիրքը ձեռք բերելու իր փափաքը, նուիրատուաց անուններն. ապա ի Թաավրէժ ճանապարհորդելը, կրած նեղութիւնները. ապա ի Գայլեձոր վերադառնալն, և հոն Աստուածաշունչս գրել տալը՝ մեծամեծ ծախուք, ըսելով. Եւ կալա միջնորդ զՅոհաննէՄշեգի ընդ իս և ընդ երկու գրագիր՝ ընդ Մփրեմ և ընդ Դաւիթ՝ նորին կուսան քահանայք։ և ապա ի բազում աւուրս հազիւ կարացաք կարել գրելէ՝ առանց այլ խարճի՝ ՌՇՃ. դր։ Բայց յետո զրկեց զիս Դաւիթն, քանզի խիստ ագահ էր և արծաթասէր. և ԳՃ դր. այլ ե մինէն, ևն ևն։ 2. Թղ. 189բ1. Կայ ստացողէն, այսպէս. Զստացող աստուածաշունչ մատենիս զՆերսէս բաբունին աղաչեմ յիշել յողորմութիւնն Քրիստոսի ծնողօքն և ամենայն արեան մերձաւորօք։ Նա ևս և զհողոյ հաւասար գծողս զսուտանուն քահանայ Եփրէմ, և որ յիշէք յիշեալ լիջիք։ Զմեղուցեալ անձն և զտառապեալ ոգի Յով. որ վերստին եղէ աշխատող ի սուրբ աստուածաշունչս՝ յիշեցէք ի Տէր աղաչեմ, և մի մեղադրէք՝ զի խիստ էր եղծեալ,։ Եւ թղ. 184ա2։ տարբեր բոլորգրով կայ։ Զէլպասան Զարդրանեցին և զհօրեղբօրորդին իւր զՏօղանն յիշեցէք (ի) Քրիստոս Աստուած՝ յաւուրն դատաստանի, վասն զի ըստ իւրեանց կարողութեանն օգնեցին,։ 3. Յիշտկ. ծաղկողին (թղ. 349բ.). ՂՎարդապեան Ներսէս՝ յիշեա յաղօթս զԹորոս ծաղկող, և զպապն իմ Սիար և զհայրն իմ Սարգիս քահանայ, և զմայրն իմ Մարիամ ի քաղաքէն Մշոյ.։ 4, Յիշտկ. ստացողին (ի վերջ Եղեկիէլի) առք և գոհութիւն մատուցանեմ ես կար։ կառեալ զձեռս իմ հօր անծնելութեանն, և որդւոյ նորին և բանի ծնելութեան, և հոգւոյն սրբոյ ի նոցունցն յեութենեն է բղխողութեամբն որ միշտ լնու զամենայն այժմ և յանսպառ յաւիտենին. զի հասոյց զտկարութիւնս ի կատարումն աստուածաբան մարգարէիցս։ Արդ խնդրեմ յամենեցունց՝ յերես անկեալ, զի որք պատահիք առ ի սմանէն օգտութեան, թողութիւն հայցեցէք ի Քրիստոսէ ստացողի սուրբ գրոցս Նէրսէս վարդապէտ(ի), և տառապեալ ոգոյ Դաւիթն գրչիս, և դուք յիշօղք, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ։ Նաև զպատուական քահանայ ըղՅովհաննէս սպասաւոր բանի, և զհոգևոր երկնողն իւր զՏէր Ստեփանոս՝ զհանգուցեալն ի Քրիստոս, որ զօրինակս շնորհեաց այս երեք գրոց, (այսինքն Երեմիայ, Դանիէլի և Եզեկիէյի)։ 5. Յիշտկ. նորոգողի գրոցս (թղ. 351ա2) Ի թուին հայոց Տոմարի ՊԻ. կոչի ի յասդմանէ չարին՝ վասն ծովացեալ մեղաց մերոց։ և ի հարկպահանջութենէ այլասեռիցն աւերեցաւ երկիրս Տարոնու. նաև սուբ ուխաս Ղազարու՝ զոր և կրօնաւորք Ս. Առաքելոյս տարաշխարհիկ լինէին՝ անցանելով յայլ գաւառ. և կացեալ սուրբ տառս Աստուածաշունչ ի պահեստի ի բազում աւուրս, եղծեաւ այլ ևս բազում սուրբ գրեաւք և սգեստիւք, և եղև յոյժ տրտմութիւն վանացս։ Զոր յետ աւուրց ինչ յորում էր թվ. ՊԻՒ. ոմն յազնուական տոհմէ, բարեմիտ և սրբասէր կրաւնաւոր՝ Պօղոս անուն եղբօրորդի գոլով երջանիկ րաբունոյն Յոհաննէսի փոխեցելոյն (յ) աստեացս առ Քրիստոս, զոր ստացեալ ունէր զայս Աստուածաշունչս։ Վասն որոյ Պօղոս ևս առաւել հոգք յանձին կալեալ վերստին ետ նորոգել զգիրքս զայս բազում աշխատութեամբ անձին և ընչիւք իւրով...։ Աղաչեմք զհանդիպողքդ այսմ Աստուածաշունչ գրոցս՝ յիշել ի Տէր յօժար կամօք զվերոյգը, րեալքս, զի և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ ի բարին։ Նա և զանարժան հողիկս զՅովաննէս անպիտան գրիչ, որ զսակաւ գիրս ցանցառ գրով ձաբըռտեալ գրեցի, և կազմէցի ոչ յարուեստ ինչ վստահանալով, այլ ըստ հարկեաց և յօժարութեան կամացն Պօղոսի. վասն որոյ չմեղադրել խնդրեմ և յիշել ի Տէր միով Տէրողորմաիւ,։ Դարձեալ թղ. 327բ2. ԶՊ.ղոս աբեղա զստացող սուրբ գրոցս յիշեցէք ի տէր Քրիստոս աղաչեմ, և զՅոհաննէս սարկաւած զհանգուցեալն առ Քրիստոս։ Եւս յիշեցէք ի Քրիստոս զաստուածասէր Սիմեոն սարկաւագն և զծնողսն իւր... որ էտ նորոգէլ և զկամել զԱստուածաշունչս, զի խիստ եղծեալ և հնացեա։ էր, և բազում աշխատութիւնս և ծախս արար, ևն։ 6. Թղ. 468ա2, այսինքն Պատարագամատուցին վերջը, կազմողէն այսպէս. Այլ և զվերջին կազմող լուսազարդ տառիս և ծաղկաւէտ բուրաստանիս՝ զՀերապետ կրաւնաւոր աղաչեմ յիշել ի Տէր... զի խիստ փտեալ էր և բամբակ դարձեալ, ի տեղիս տեղիս ցեցն է ծակոտեալ հազիւ կարացի ի կապ ածել։ Վասն որոյ առ ոտս անկեալ պաղատիմ մանկանցդ Սիոնի... զի յորժամ հանդիպիք սմա, լի բերանով Աստուած ողորմի ասացէք, ևն։ Դարձեալ՝ թղ։ 468բ1. Դարձեալ յերես անկեալ աղաչեմ սուրլ և պատուական ուսումնասիրացդ և բանասիրաց անձանց, զի որք հանդիպիք սմա տեսանելով կամ օրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զառաջնորդ սուրբ Ուխտի։ զՏէր Պօղոս եպիսկոպոս, զի ի ժամանակիս այսմիկ որ էր թիւս Հայոց ՊԶԸ, էր սա առաջ, նորդ սուրբ ուխտիս Առաքելոց. և ի սորին աւուրքս չքահանայ ոմն անուն Վարդան՝ եղև գործովն Յուդայի և մատնեաց զամենայն սրըբութիւնք եկեղեցւոյն անօրինաց՝ զխաչ և զսկի և բազում խաւար էած ազկիս հայոց։ Որ և զաղէտ տարակուսանացն և զկսկիծն օվ կարջ ընդ գրով արկանել,։ Ապա կը նկարագրուին Թովմա րաբունապետին՝ այն է Թովմա Մեծոփեցւոյն փախստեամբ հոն գալը, բաղմաթի։ վարդապետներով, աշակերտներով և գրենով, յերեսաց Նետողաց ազգին, և Առաքելոց վանքի միաբաններու կրած անլուր աղէտները Մըշոյ քիւրդ իշխանին և մատնիչ Վարդանի ձեռքէն։ 7. Թղ. 384ա2, կայ յիշակ. վերջին նորոգողին և կազմողին. Նորոգեցաւ և կազմեցաւ սուրբ և աստուածային մատեանս, որ ասի Աստուածաշունչ, ձեռամբ անարժան... Գրիգորի մարմնով ապականեալ և հոգւով և մտօք մոլորեալ Խլաթեցոյ..։ Եւ արդ նորոգեցաւ Աստուածաշունչ գիրգս ի թվկ. Հայոց ՌԻԶ. ամին, ի դառն և ի նեղ ժամանակի,։

Informations

Ձեռագիրս 1845 էն ի վեր մտած է հաւաքմանս մէջ, և հնութեան կողմանէ երրորդն է մեր Աստուածաշունչներուն մէջ. Հ. Ներս. Սարգը։ սեան՝ ի Հայս ճանապարհորդած ժամանակ ստացած է ի յիշատակ վանացս։ Մատեանս է Աստուածաշունչ լիակատար. Հին և Նոր կտակարանք կան ամբողջ՝ ամէն մասերով։ Ա. Թղ. 1ա1 - 354ա2։ Հին կտակարան։ 1. Թղ. 1ա1։ Յառաջաբան Ծննդոց է,։Անդ (ա2)։ Յանկ գլխոց Ծնընդոցն։ - Թղ. 3ա։ Ծնունդք (առանց խորագրի)։ Ի սկըզբանէ արար աստուած զերկին և զերկիր, ևն։ 2. Թղ. 21ա2։ Նախադրութիւն Ելիցն,։Թղ. 21բ1։ Գլուխք Ելիցն։. - Թղ. 23ա1։ Ելք (առանց խորագրի)։ Այս են անուանք որդւոցն Իսրաէղի մտելոց յԵգիպտոս, ևն։ 3. Թղ. 38ա1։ Նախադրութիւն Ղևտականին,։ - Անդ (ա2)։ Գլուխք Ղևտացւոց։. Թղ. 39ա2։ Ղևտացւոց (Գիրք)։ 4. Թղ. 49բ1։ Յառաջաբանութիւն Թուոց,։ - Անդ (բ2)։ Գլուխք Թուոցն։ - Թղ 50ա1։ Թիւք,։ 5. Թղ. 64ա2։ Յառաջաբան Երկրորդ օբինացն,։ - Անդ։ Գլուխք Բ. 0րինաց։, Թղ. 64բ2։ Երկրորդումն օրինաց,։ Գրքիս վերջը դրուած են դատաւորաց անուանքն՝ հանգերձ իւրաքանչիւրին տարեթիւներով։ ՀմմտԹ. 7. 8. 7. Թղ. 92բ2, ևն։ 6. Թղ. 76ա1։ Յառաջաբան գրոցն Յեսուալ որդւոյ Նաւեայ,։ - Անդ (ա2)։ Գլուխք գրոցն Յեսուայ։, - Թղ. 76բ1։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ,։ 7. Թղ. 86ա1։ Նախադրութիւն Դատաւորաց,։ Անդ։ Գլուխք գրոց Դատաւորաց։ - Անդ (ա2)։ Դատաւորք,։ 8. Թղ. 95ա2։ Նախադրութիւն Հռութայ։ Պատճառք գրոցս Հռութայ, ևն։ - Անդ։ Հռութց։ 9. Թղ. 96բ1։ Յառաջաբան նախակարգեալ Թագաւորութեանցն։ Վասն յերկուս գիրս զառ ի Հեբրայեցւոց, ևն։ - Թղ. 97ա1։ Այ նախադրութիւն Թագաւորութեանցս։ Սկիզբ1 գրոց Թագաւորութեանցս դեռ ևս զՀեղեայ պատմէ՝ որ է և նա ի կարգ դատաւորաց, ևն։Առաջին Յառաջաբանը չունին Զօհրապեան և 1860 ի տպագրութիւնները։ Հմմտ. Թ. 1. Տ. 9 Թղ. 110ա1։ Թ. 6. 8. 4. Թղ. 80բ2։ Թ. 7. 8. 9. Թղ. 101բ2։ Թ. 8. Տ. 152ա1։ Թ. 10. 8. 11. Թղ. 181ա1, Անդ (ա2)։ Գլուխք առաջին Թագաւորութեանց։ - Թղ. 98ա1։ Թագաւորութեանց առաջին,։ 10. Թղ. 109բ1։ Գլուխք երկրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 110ա1։ Թագաւորութեանց երկրորդ,։ 11. Թղ. 119բ2։ Գլուխք երրորդ Թագաւորութեանցն։ - Թղ. 120ա2։ Թագաւորութեանց երրորդ,։ 12. Թղ. 130բ2։ Գլուխք չորրորդ Թագաւորութեանց։. - Թղ. 131բ1։ Թագաւորութեանց չորրորդ,։ 13. Թղ. 139բ2։ Յանկք առաջին Մնացորդաց ։. (Չունի տպագր. Յառաջաբանը)։ Թղ. 140ա1։ Մնացորդաց առաջին,։ 14. Թղ. 148բ1։ Գլուխք երկրորդ Մնացորդաց։ - Թղ. 149ա1։ Մնացորդաց երկրորդ,։ 15. Թղ. 159բ2։ ՊԳլուխք առաջին Եգրի։ (Զունի տպ. Նախադրութիւնը)։ - Թղ. 160ա1։ Առաջին Եզբ (առանց խորագրի)։ 16. Թղ. 166ա1։ անգամանք գլխոց երկրորդ Եզրայ։. - Անդ։ Եգրաս երկրորդ. (ստ. լուս. վրայ)։ 17. Թղ. 169բ1։ Նախադրութիւն Նէեմեայ,։ - Անդ։ Գլուխք Նէեմեայ։ - Անդ (բ2)։ Բանք Նէեմեայ սրդւոյ Աքաղիայ,։ 18. Թղ. 174բ1։ Նախադրութիւն գրոց Եսթերայ.։ - Անդ (բ2)։ Եսթեր.։ 19. Թղ. 178բ1։ ախադրութիւն Յուղթայ,։ - Անդ (բ2)։ Յուդիթ,։ 20. Թղ. 184ա2։ Նախադրութիւն Տուբիթա(առանց խորագրի)։ - Թղ. 184բ1։ Տուբիթ (առանց խորագրի)։ 21. Թղ. 188բ1։ Նախադրութիւն առաջին Մակաբայեցւոց,։ - Անդ։ Գլուխք առաջին գրոցն Մակաբայեցւոց։ - Թղ. 190ա1։ Մակաբայեցւոց առաջին,։ 22. Թղ. 202ա1։ Նախադրութիւն երկրորդ Մակաբայեցւոց,։ - Անդ (ա2)։ Գլուխք երկրորդ Մակաբայեցւոց։. - Թղ. 202բ1։ Մակաբայեցւոց երկրորդ,։ 23. Թղ. 211ա1։ Նախադրութիւն (Գ.) Մակաբայեցտոց (առանց խսրագրի)։ - Անդ։ Մակաբայեցւոց երբորդ (առանց խորագրի։ 24. Թղ. 216ա1։ Նախադրութիւն Յովբայ,։ - Անդ։ Յուլիանեա եպիսկոպոսի Աղիկառնացւոյ, ևն։ - Անդ(ա2)։ Գիրք Յովբայշ։ 25. Թղ. 225բ2։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ՝ Յաղագս երգոց Սաղմոսարանի, ևն։ - Թղ. 225բ1։ Սաղմոս ի Դաւիթ.։ 26. Թղ. 245բ1։ Գլուխք առաջնոյ բանին Առակացն։. - Թղ. 246ա1։ Առակք Սողոմոնի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայեղի յԵրուսաղէմ,։ 27. Թղ. 253բ2։ Նախադրութիւն ԺԻողովողին,։ - Անդ։ Գլուխք Ժողովողին։ Թղ. 254բ1։ Բանք Ժողովողի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայեղի յԵրուսաղէմ՝ Եկելեսիաստէս, ևն։ 28. Թղ. 257ա1։ Նախադրութիւն Երգոյ երգոցն,։ - Անդ. Երգ երգոց՝ որ է օրհնութիւն օրհնութեանց, ասացեալ Սողոմոնի։ Հարսն ասէ, ևն։ 29. Թղ. 258բ1։ Նախադրութիւն Իմաստութեան Սողոմովնի,։ - Անդ (բ2)։ Գլուխք Իմաստութեան Սողոմովնի։ - Անդ։ Իմաստութիւն Սողոմովնի,։ 30. Թղ. 264ա1։ Գիրք Սիրաքա որ կոչեցաւ Յեսու։ Սկիզբն իմաստութեան ի տեադա նէ է կա և մնեա ընդ նմա յաւիտեան, ևն։ (Չունի Զօհր. տպգր. վերջին գլուխը, խօսք Սիրաքայ. մակագրուած)։ 31. Թղ. 270ա1։ Յառաջաբան Եսայեայ մարգարէ ի,։ - Անդ։ Գլուխք գրոցն Եսա. յեայ մարգարէի։, - Թղ. 270բ1։ Մարգարէութիւն Եսայեայ, ևն (եղծուած է առաջին տողն)։ 32. Թղ. 288ա1։ Յառաջաբան Երկոտասան մարգարէից,։ - Անդ (ա2)։ Գլուխք Ովսէի մարգարէի։։ - Անդ։ Մարգարէութիւն Ովսէի։ Բանն տեառն, ևն։ 33. Թղ. 290բ2։ Գլուխք Ամովսայ մարգարէի։. - Թղ. 291ա1։ Մարգարէութիւն Ամովսայ,։ 34. Թղ. 292բ2։ Գլուխք Միքիայ մարգարէի։. - Թղ. 293ա1։ Մարդարէութիւն Միքիայ, ևն։ 35. Թղ. 294ա2։ Գլուխք Յովէլայ մարգարէի։, - Թղ. 294բ1։ Մարգարէութիւն Յովէլայ։ Յովիզ յաւուրս Եղեկիա մարգարէացաւ., ևն։ 36. Թղ. 295ա2։ Գլուխք Աբդիու մարգարէութեան։, - Թղ. 295բ1։ Մարգարէութիւն Աբդիու, ևն։ 37. Թղ. 296ա2։ Գլուխք Նաւումայ։.։ Անդ։ Մարգարէութիւն Նաւումայ,։ 38. Թղ. 297ա1։ Գլուխք Ամբակում մարգարէի։. - Անդ։ Մարգարէութիւն Ամբակումայ,։ 39. Թղ. 297բ2։ Գլուխք Սոփոնիա մարգարէի։. - Անդ։ Մարգարէութիւն Սոփոնիայ,։ 40. Թղ. 298բ1։ Յառաջաբանութիւն Անգէի մարգարէի,։ - Անդ։ Մարգարէութիւն Անգեայ.։ 41. Թղ. 299ա1։ Գլուխք Զաքարիա մարգարէի։. - Անդ (ա2)։ Մարգարէութիւն, Զաքարիա,։ 42. Թղ. 302ա2։ Գլուխք Մաղաքիա մարգարէի։. - Անդ։ Մարգարէութիւն Մաղաքիայ,։ 43. Թղ. 303ա1։ ՊՅառաջաբան Երեմիայ մարգարէի,։ - Անդ (ա2)։ Գլուխք Երեմիայ մարգարէի։. - Թղ. 394ա1։ Մարգարէութիւն Երեմիայց։ Թղ. 323բ2։ Եւ կացին մինչև ցայս վայր բանք Երեմիայ մարգարէի։ Ի Թագաւորութենէն է այս բանքս։ Կատարումն գրոցս. Քսան և մի ամաց էր Սեդեկիա արքայ՝ ի թագաւորել իւրում, ևն՝ համաձայն է Զօհրապեան տպագրութեան։ - Բ. Թղ. 324ա2, Թուղթ Բարուքայ։ Եւ այս են բանք թղթոյն զոր գրեաց Բարուք որդի Ներեայ,։ Հմմտ. Զօհր. տպագրութիւնը։ - Գ. Թղ. 325բ2։ Ողբ սրբոյն Երեմիայ մարգարէի,։ - Դ. Թղ. 327ա2։ Աղօթք Երեմիայ մարգարէի, ևն։ 44. Թղ. 327բ1։ Նախադրութիւն Դանիէլի մարգարէի,։ - Անդ։ Գլուխք Դանիէլի մարգարէի։. - Թղ. 328ա1։ Մարգարէութիւն Դանիէլի. Դանիէլ դատաստանաց, ևն։ (Չունի է. տեսիլն, այն է անվաւերն)։ 45. Թղ. 335ա2։ Նախադրութիւն Եզեկիէլի մարգարէի,։ - Թղ. 335բ1։ Գլուխք դրոց Եզեկիէլի մարգարէի։ - Թղ. 336ա2։ Մարգարէութիւն Եզեկիէլի։ Տեսիլ Եզեկիէլի, ևն։ Վերջ Թղ. 354ա2։ Բ. Թղ. 356ա2 - 464բ1։ Նոր տտակարան։ - Թղ. 356ա1։ Եւսեպի՝ Կարպիանոսի սիրելի եղբօր ի տէր ողջոյն։ Ամովնի Աղեքսանդրացւոյ, ևն։ (Որուն կը կցին չորից Աւետարանաց համաձայնութեան Կանոնները, Մատթէոսի գլուխներէն սկսեալ)։ 1. Թղ. 358բ։ Սկիզբն գլխոց Մատթ. Մարկ. Ղուկ. և Յովհաննու Աւետարանաց։Թղ. 359ա1։ Համաձայնութիւն նախասացեալ գլխոցս,։ - Թղ. 359ա2։ Նախադրութիւն Մատթէոսի Աւետարանին,։ - Թղ. 360ա1։ Աւետարանն ըսա Մաաթէոսի։ Գիրք ծնընդեանն Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աբրահամու, ևն։ 2. Թղ. 374ա1։ Գլուխք Մարկոսի Աւետարանին։ - Անդ (ա2)։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին,։ - Թղ. 375ա1։ Աւետարան ըստ Մարկոսի (առանց խորագրի)։ Թղ. 383բ1։ Ըստ Մարկոսի։ Յարուցեալ Յիսուս առաւաւտուն միաշաբաթուն, երևեցաւ Մարիամու, ևն։ հնացւալ կսսջ պաամութիւնը վերջը դրուաց ։ առանձին, Ըստ Մարկոսի, (խորագրի ներքև)։ 3. Թղ. 383բ1 - 384ա2։ Ղուկայ Սւետարանին գլուխք։ - Թղ. 384ա2։ Նախադրու թիւն Ղուկայ Աւետարանիս,։ - Թղ. 385ա1։ Ատետարան ըստ Ղուկայ (առանց խորագրի)։ Թղ. 377ա1։ Ունի տպագրութեան ԻԸ. 43- 44 համարներն։ - Թղ. 398ա2։ Ի գեղ մի որ հեռի էր յԵրուսաղէմէ հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ 4. Թղ. 399ա1։ Գլուխք ըստ Յոհաննու Աւետարանին։, - Անդ (ա2)։ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանիս, (տպագրութեան համաձայն է)։ - Թղ. 400ա1։ Աւետարան ըսգ Յովհաննու (առանց խորագրի)։ - Թղ. 402ա1։ Ունի տպ. Ե. 4 համարը։ Վերջք, թղ. 410բ2։ Իրք կնոջն շնացելոյ,, որուն վրայ այսպէս գրուած է, սևագիր. Այս բանս ՅՉԶ. համարն է,։ 5. Թղ. 410բ2։ Գլուխք Յայտնութեանն Յովհաննու։ - Թղ. 411ա2։ Յայտնութիւն Յովհաննու Աւետարանչի,։ Մեծապէս կը տարբերի տպագրութենէն. հաւա նօրէն նախալամբրունեան խմբին կը վերաբերի։ 6. Թղ. 415բ2։ Հանգիստ սուրբ առաքելոյն և Աւետարանչին Յովհաննու։ Եր ընդ եղբարսն, ևն։ (Յաւարտ որոյ, Թղ. 416բ1, կը դրուին յաջորդ գրոց անուանացանկքն)։ 7. Թղ. 416բ2։ Յառաջաբան գրոցն Գործոցս առաքելոց,։ - Թղ. 417ա1։ Գիր գըլխոց Գործոց առաքելոց, ևն։ - Անդ։ Գըլուխք Գործոց առաքելոց։, - Թղ. 418ա1։ Գործք առաքելոց (առանց խորագրի)։ 8. Թղ. 429ա1։ Յառաջաբան եւթանեցունց թղթոցն կաթողիկեայց,։ - Անդ։ Գըլուխք իւրաքանչիւր թղթոցն կաթողիկեայց Գլուխք թղթոյն Յակովբայ։ Յակովբոս Աս։ տուծոյ և Տեառն Յիսուսի Քրիստոսի ծառայ։Անդ (ա2)։ Նախադրութիւն կաթողիկոյն Յակոբայ։ Այլոյ ուրումն։ Քանզի ինքն իսկ Յակովբոս գրէ զայս,։ - Անդ։ Թուղթն Յակովբա(առանց խորագրի)։ 9. Թղ. 430ա2։ Գլուխք առաջին թըղթոյն Պետրոսի։ - 430բ1։ Նախադրութիւն առաջին թղթոյն Պետրոսի,։ - Թուղթ Պետրոսի առաջին,։ 10. Թղ. 431բ2։ Գլուխ երկրորդ թըղթոյն Պետրոսի։ - Անդ։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Պետրոսի,։ - Թղ. 432ա1։ Թուղթ Պետրոսի երկրորդ,։ 11. Թղ. 432բ2։ Գլուխք առաջնոյ թըղթոյն Յովհաննու։- Անդ։ Նախադրութիւն առաջնոյ թղթոյն Յովհաննու,։ - Թղ. 433ա1 Թուղթ Յովհաննու առաջին,։ - Թղ. 434ա1 Սոքա երեքին են որ վկայեն՝ հոգին և ջուրն և արիւնն. և երեքին մի են։ 12. Թղ. 434ա2։ Գլուխք երկրորդ թրղթոյն Յովհաննու։, - Անդ։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Յովհաննու,։ - Անդ (ա2)։ Թուղթ Յովհաննու երկրորդ.։ 13. Անդ։ Գլուխք երրորդ թղթոյն Յովհաննու։, - Անդ։ Թուղթ Յովհաննու երրորդ.։ 14. Թղ.. 434բ1։ Գլուխք թղթոյն Յուդայի։, - Անդ։ Նախադրութիւն թղթին Յուդայի առաքելոյ,։ - Անդ։ Թուղթ Յուդայի եղբօր Յակովբայ,։ 15. Թղ. 435ա1։ Աղերս Եւթաղի։ Ամենայն իրիք, ամենայն ուրեք ժամանակ է, ևն։ 16. Անդ (ա2)։ Յառաջաբան Պօղոսի առաքելոյ նախակարգեալ ի գլուխ գրոցսց։ Թղ. 436բ1։ ՂՎկայութիւն Պաւղոսի առաքելոյ.։ Ասոր կը կցի։ Բովանդակութիւն ընթերցուածոց և որոց ի նոսա՝ գլուխք և վկայութիւնք, ևն ևն (հմմտ. Թ. 1. 8. 15. Թղ. 497բ1 - 499բ2)։ - Թղ. 437ա2։ Յառաջագիր։ Զամենայն թուղթս Պօղոսի ընթերցայ, ևն։ Թղ. 438բ2։ Գլուխք Հռովմայեցւոց թըղ. թին։ - Թղ. 439ա1։ Նախադրութիւն առ Հռովմայեցիս թղթոյն Պաւղոսի,։ - Անդ (ա2)։ Առ Հռովմայէցիս թուղթ (առանց խորագրի)։ Իւրաքանչիւր թղթիս վերջը կը դրուին Ընթեր ցուածոց, Գլխոց, Վկայութեանց և Տանց քանիգ նութիւնքը։ 17. Թղ. 443բ1։ Գլուխք առաջնոյ թրղթոյն Կորնթացւոց։ (Զունի տպագրութեան Նախադրութիւնը. այսպէս են և յաջորդ թուղթերն)։ - Անդ։ Առ Կորնթացիս առաջին թուղթ առաքելոյ,։ 18. Թղ. 447բ1։ Գլուխք երկրորդ թըղ թոյն Կորնթացւոց։. - Թղ. 447բ2։ Առ Կորընթացիս թուղթ երկրորդ.։ 19. Թղ. 450բ1։ Գլուխք Գաղատացւոց թղթոյն։ - Անդ։ Առ Գաղատացիս թուղթ առաքելոյ,։ 20. Թղ. 451բ2։ Գլուխք Եփեսացւոց թըղթոյն։, - Թղ. 453ա1։ Թուղթ առ Եփեսա21. Թղ. 453ա2։ Գլուխք Գիլիպեցւոց թղթոյն։ - Անդ։ Թուղթ առ Գիլիպեցիս.։ 22. Թղ. 454ա2։ Գլուխք Կողոսացւոց թղթոյն։. - Թղ. 454բ1։ Թուղթ առ Կողոսացիս։ 23. Թղ. 455ա2։ Գլուխք առաջին թըղթոյն Թեսաղոնիկեցւոց։. - Թղ. 455բ1։ Աք Թեսաղոնիկեցիս թուղթ առաջինց։ 24. Թղ. 456ա2։ Գլուխք Թեսաղոնիկեցւոց երկրորդ թղթոյն։. - Անդ։ Առ Թեսաղոնիկեցիս թուղթ երկրորդ,։ 25. Թղ. 456բ2։ Գլուխք թղթոյն Եբրայեցւոց։. - Թղ. 457ա2։ Առ Եբրայեցի։ թուղթս։ 26. Թղ. 460ա2։ Գլուխք առաջին թըղթոյն Տիմոթեայ։, - Թղ. 460բ1։ Առ Տիմոթէոս թուղթ առաջին,։ 27. Թղ. 461բ2։ Գլուխք երկրորդ թըղթոյն որ առ Տիմոթէոս։, - Անդ։ Նախադրութիւն առ Տիմոթէոս երկրորդ թղթին,։ Անդ։ Առ Տիմոթէոս թուղթ երկրորդ,։ 28. Թղ. 462բ2։ Գլուխք թղթոյն որ առ Տիտոս։ - Անդ։ Նախադրութիւն առ Տիտոսի թղթոյն,։ - Անդ։ Առ Տիտոս թուղթն,։ 29. Թղ. 463ա2։ Գլուխք թղթոյն որ առ Գիղիմոն։ - Անդ։ Նախադրութիւն առ Թիղիմոն թղթին,։ - Թղ. 463բ1։ Առ Գիղիմոն և առ Արքիպպաս սարկաւագ և առ Ապփիա,։ Թղթիս կը յաջորդեն ա. Գրեցի և կարգեցի ըստ կարի ըստիքերոն, ևն։ - Բ. Թելադրութիւն։ Գլխաւոր եմ, ևն։ - Գ. Պատասխանի, Գանձ ունիմ զքեզ, ևն։ - դ. Նաւարկութիւն Պօղոսի առաքելոյ ի Հռովմ, ևն։ 30. Թղ. 463բ2։ Թուղթ Կորնթացւոց (Գ.) առ սուրբ առաքեալն Պաւղոս։ Ստեփանոս և որք ընդ նմա երիցունք, ևն։ - Թղ 464ա1։ Պատասխանի թղթոյն ի Պօղոսէ։ Պօղոս կալանաւոր, ևն։ - Թղ. 464բ. Վերջ նոր Կտակարանին։ 31. Թղ. 464բ1 - 469ա2։ Աւրէնք արկա, նելոյ սպաս եկեղեցոյ։ Յորժամ կամեսցի քահանայն պատարագ մատուցանել, պարտ է այսպէս խորհրդաբար զգեստաւորիլ. հանդերձ սարկաւագօքն մտանէ յաւանդատունն՝ ուր ըզգեստքն իցեն պատարագին, ևն։ - Վերջ Թղ. Աւրհնեալ եղերուք ի շնորհաց սուրբ հոգւոյն. երթայք խաղաղութեամբ, և Տէր եղիցի ընդ ամենեսեան։ Դառնայ յարև ելս երկրպագէ առաջի սեղանոյն երիցս և ասէ Տէր Յիսուս Քրիստոս Աստուած ողորմեայ, ևն ևն։ Պատարաղս է բստ նոր կարդաւորութեան Ղլերս Լամբրունեցւոյ, զի պատրաստութեան աղօթքէն վերջ՝ կը դրուին սաղաւարտի, շապկի, գօտւոյ, ուրարի, ևն զզեստաւորման աղօթքներն, որոնք հին կարգաւորութեան մէջ չկան՝ ըստ մեկնութեան Խոսրովայ։ Նշանաւոր են կարմրադեղիւ գրուած հրահանգները՝ նման լատին պատարագամատուցի ԵւՔ կոչուածներուն։

Content