Other notices
5 6 7 8 9 10 11 12 13 14 15
— - Bibliographic notice
10
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Ժ
ՊԿէ = 1418 - ՊՀԱ = 1422

ID
Number
10
Old record number
280
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Ժ
Start date
ՊԿէ = 1418
End date
ՊՀԱ = 1422
Date details

յամի Տեառն. 1418 սկսած և 1422ին աւարտած։.

Copy place
քաղաքն Խլաթ։
Reference
Type
Number of pages
778
Dimension
28, 2x16(22x14,4)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 22x7։
Writing details

բոլորգիր միջակադիր՝ մաքուր, սկիզբէն մինչև վերջ մի և նոյն գըրչութեամբ, ի բաց առեալ Թղ. 531ա1, 543, 670բ, և երկրորդ ստացողի մի քանի յիշատակարանքը։ Պատիւի գործածութիւնն խիստ յաճախ է։ - ԶԱՐԴԱ ԳԻՐՔ հին Կտակարանին մէջ խիստ ցանցառ են, իսկ նորին մէջ յոյժ բազմաթիւ, մարդագիր, թռչնագիր և գազանագիր։ Ամէնքն ալ եռագունեան են, այսինքն՝ վարդագոյն, կապոյտ և աղօտ կարմիր։ Աւետարանաց սկզբնատողերն ալ բոլորովին թռչնագրերով գրուած են։

Codicology

64, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ՝ ողորկ. փայլուն և դեղնորակ։

Number of lines
43։
Binding

փայտեայ կաշեպատ և զարդարուն. հերսէն կապոյտ լաթով պատած են կողք։ Ժամանակաւ գոցելու մասն ալ ունեցեր է, բայց այժմ չկան։

State of preservation

ընդ, հանրապէս լաւ. կռնակի կաշին դէպ ի ծայրերը քիչ մը պատռած է, այսպէս նաև սկիզբէն դատարկ թողուած թուղթն ինկած է. երկրորդ կողէն ալ ներքին շրթունքը պատառոտած, ինչպէս նաև (Թղ. 564) Մատթէոսի գեղապանծ պատկերը։ Սաղմոսը չունի. Բ. Եգրն ալ չարաչար կերպով կրճատուած և Ա. ի հետ խառնափնդոր կերպով ծուլուած է։ Մակաբայեցւոց երեք գրքերն կրճատմամբ համառօտուած են, նոյնպէս և Յուդիթ և Ա. Եգրաս։ Տոբիթի, Եսթերի և ուրիշ գրոց մէջ իսկ տողերու կրճատումներ կան, որուն համար նոր ձեռք մը վերջէն կարմրադեղ նոտրագրով լրացնել փորձած է, լուսանցքներուն վրայ։ Կողոսացւոց թղթի (Ա. գլ. 1 -22) համարները դատարկ թողուած են։ Թղ. 325բ2 - 326ա1, Առակաց Նախադրութիւնն ու Գլուխները՝ Մակաբայեցւոց գրքերէն յառաջ դրուած են, իսկ Առակաց գիրքն ալ անկէց վերջ։

Copyist
Կարապետ։
Owner

նախ Յովհաննէս վարդապետ, ապա Տէր Յովսէվ նգնաւոր, և ուրիշներ, (տես Վարը)։

Commanditaire
Illuminator
Մկրտիչ (Նաղաշ)։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

Initials

Marginal illuminations

հին Կտակարանին մէջ սակաւաթիւ են, իսկ նորին մէջ յոյժ բազմաթիւ. այլ և այլ մեծութեամբ և գունով, մարդադէմ թռչուններով և իննաթիւ փոքրիկ պատկերօք, որոնք են Թղ. 104ա2 (Մովսէս՝ բազուկներուն վրայ բռնած երկու տախտակներ), Թղ. 153բ1 (Յեսու Նաւեայ՝ վահանը ձեռին), Թղ. 188բ1 (Աննա՝ մայր Սամուէլի ծնրադիր)։ 316բ2 (Յուդիթ որ կը կտրէ Հողեփեռնեայ գլուխն ի մահի2ս)։ Թղ. 437ա2 (Յովնան ի բերան կիտին), Թղ. 471ա2 (Դանիէլ), Թղ. 684բ1 (Յակոբոս՝ մատեան ի ձեռին և վսեմ կեցուածքով), Թղ. 717ա2 (Պաւղոս առաքեալ՝ վսեմադէմ, խաչադրոշմ մատեանը ձախով բռնած՝ և աջով օրհնութիւն տալու շարժման մէջ)։ Պատկերներս՝ ի բաց առեալ Աննա, ամէնքն ևս կանգուն կեցած են, և երկայն և երկնագոյն պարեգօտի կամ պճղնաւորի վրայ կը կրեն դեղնախառն աղօտ կարմիր կրկնոց։

Images

գունագեղք 19 հատ (մեծ՝ 20x13). և են այսպէս, Թղ. 544բ (Յիսուսի Քրիստոսի ազգաբանութեան ծառը, որուն բունին քով ընկողմնած կը ննջէ Դաւիթ կամ Աբրահամ, վերին ծայրը Ս. Աստուածածին ոտքի վրայ կանգնած, դիմացն ալ Յիսուս մանուկը՝ կարմիր պատմուճանաւ իսկ աջ և օախ կողմերը հին և նոր կտակի նահացետներս կամ մարգարէները՝ գունագեղ ոսկեցցց կոնաձև պարունակներու մէջ, ձեռքերնին գալարուն մագաղաթներ)։ Թղ. 545ա (վերը Աւետումն, և ի ստորև Ս. Յովսէփայ տեսիլն), Թղ. 546բ (Յի. սուսի ծնունդն ու Մոգուց երկրպագութիւնը). Թղ. 547ա (Տեառնընդառաջ). Թղ. 548բ (Մկրտութիւն ուր մարդադէմ սատան կը տեսնուի մերկանդամ ջուրի մէջ, աջովը սափոր մը բռնած, իսկ ձախով կարմիր մական)։ Թղ. 549ա (Այլակերպութիւն), Թղ. 550բ (Յար. Ղազարու). Թղ. 551ա (Յիսուսի Մուտ. քը յԵրուսաղէմ), Թղ. 552բ (վերջին Ընթրիքն և Ոտն։ լուայ, ուր վարը նտնլուայ, իսկ վերը թացեալ պա։ տառը կու տայ Յուդայի), Թղ. 553ա (վերև՝ Յիսուսի Ըմբռնումն, և վարն ալ դատուիլն ու Չաղկումը)։ Թղ. 554բ (Խաչուիլն Յիսուսի), Թղ. 555ա (վերը Յիսուսջ Թաղումն և վարը՝ էջն ի Լիմպոս), Թղ. 556բ (Յիսու։ սի Յարութիւնն և երևումը Թովմայի), Թղ. 557ա (Քրիստոսի Համբարձումը, թղ. 563բ (Մատթէոս՝ բազմեալ, եռագոյն. կը թուի կիսաւարտ)։ Թղ. 564ս (Մատթէոս բազմած՝ բազմագունի և ոսկեզօծ, և դի մացի գրքէն վար կախուած կապուտակ ձուկն մի վարդագոյն գլխով)։ Թղ. 593բ (Մարկոս բազմեալ ծեռքը ծնօտին վրայ, կիսաւարտ). Թղ. 613բ (Ղուկաս բազմած՝ կիսամօրուս. նոյնպէս կիսաւարտ). Թղ 640բ (Յովհաննէս ծերունի, ոտքի վրայ կանգնած դիմացն ալ Պրոխորոն նստած կը գրէ, քառագոյն ։ ոսկեզարդ)։

Canon tables 1

10 հատ։

Canon tables 2

բուն 8- 9 տես Թղ. 1ա, 33ա1, 104ա2, 565ա (մեծ և փառաւոր), 594ա, 614ա, 641ա, 662ա1։ Իսկ փոքրիկ ճակատներ գրեթէ ամէն գրքին սկիզբը, երբեմն երկագոյն, երբեմն եռագոյն և երբեմն ալ բազմագունի՝ ոսկիով խառն։

Title text

կարմրագիր են, նոր Կտակարանի գրոց Գլխացանկք միայն մութ կանաչ։

Blank pages

Թղ. 187բ, 240ա1 (ի սիւնամիջի), 265բ, 349ա (վարի կէսը), 350բ, 444բ2, 445 446, 543բ - 544ա, 545բ - 546ա, 547բ, 548ա, 549բ. 550ա, 551բ - 552ա, 553բ, 554ա, 555բ, 556ա, 557բ 558ա, 564ա, 592բ2 - 593ա, 612, 613ա, 638բ, 639 640ա, 750ա2, 750բ, 751ա, 751բ2, 773բ2։

Colophon

բազմաթիւ են, գրչին և ստացողաց և ծաղկողին յատուկ գրերով. և որովհետև յաճախ մի և նոյն բաները կը յեղյեղեն, ուստի իւրաքանչիւրէն մէ կ մէկ հատ բաւական կը համարինք մէջ բերել. 1. Թղ. 774բ1. Ստացողին և գրչին. ֆառք ամենազաւր, ամենիմասա, ամէնառատ բարերարութեանն աստուծոյ հաւր և որդւոյ և հոդւոյն սրբոյ... Արդ աւարտեցաւ աստուածաշունչ գիրքս՝ հին և նոր կտակարանքս՝ ընդ ձեռամբ մեղսամած գրչի Կրտի (Կարապետի) ի քաղաքիս որ կոշի խըլաջ, ընդ հովանեաւ ժա. Խորանիս, որ է գեղեցկայարմար և բարձրաբերչ և լայնատարած տաճարիս, ի խնդրոյ բարիբարւոյ և փառաւոր վարդապետի Յովհանիսի, որ բազում աշխատութեամբ և յօժար փափաքմամբ և թաղխցեալ անձամբ տըւի զսա գրել՝ ի ժամանակս նեղ և անձուկ, որ կանք փախուցեալ ի ամուրս և ի ծերպս վիմաց ի յահէ անօրինաց, բազում աշխատութեամբ և տառապանօք։ Արդ աղաչեմ զամենեսեան՝ որք հանդիպիք սմա տեսլեամբ կամ օրինակելով՝ անյապաղ զաստուած ողորմին շնորհեցէք ստացողի սորա Յով. վարդապետին և ծնողաց նորին հօրն Սահմադնին և մաւրն և ամենայն ազգականաց իւր՝ բարեկամաց և սիրելեաց իւրոց ամէն։ Արդ աղաչեմ զամենեսեան՝ յիշել զանարժան գծող. զԿարապետ՝ որ բազում աշխատութեամբ և տառապանօք հասի յաւարտ սորա, միով աստուած ողորմիւ յիշել զծնողսն իմ, զհայրն իմ զՅով (հաննէս), և զմայրն եմ զԹանկխսաթունն, և ըզհոգևոր հարքն եմ զԱնպետն և զԿիրակոս, ըզվարդապետն իմ զշնորհալիր կրաւնաւորն զՊետըոս և զամենայն երախդաւորսն մեր՝ ամէն։ Արդ հիմնեցաւ (սկսաւ) սուրբ կտակարանքս ի Իվին ՊԿԻ. և աւարտեցաւ ՊՀԱ.։ - Դարձեալ Յովհաննու աւետարանին վերջը (թղ. 658բ2). Գառք եռանձնեայ միասնական սուրբ Երրորդութեանն .... Այլ և գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ Կարապետի ի քաղագիս Խլաթ՝ ընդ հովանեաւ ժա. Խորանի, աղաչեմ զընթերցողքդ յիշման արժանի առնել զմեղապարաս,։ 2. Դարձեալ, թղ. 349ա1. Արդ աղաչեմ զձեզ պատահելոց և աւգտելոց յաստուածային գրոցս, յիշեշջիք ի մաքրափայլ յաղաւթս ձել ստացող աստուածաբուխ տառիս զհեզ և զխոնարհամիտ վարդապետն Յով(հաննէս) և զծնողսն իւր և զեղբայր զԹուխթամուր և զամենայն ազգայինսն, և զմեղապարտ գծողս Կարապետ՝ միով աստուածողորմիւ յիշել ի Տէր,։ 3. Թղ. 697բ1. Կայ յիշատակ. նկարչին և ծաղկողի՝ կարմրագիր, այսպէս. Զաստուածարեալ և զտիեզերալոյս վարդապետն զստացող աստուծոյ շունչ տառիս ԶՅովանես սրբակրօն զրաբունի աղաչեմ յիշել ի Տէր, ընդ նըմին և զմեղապարտ նկարիչս՝ զտրուպ ծառայ համաւրէն ծառայից Աստուծոյ զՄկրտիչ մեղաւք զառածեալ, զի խոնջաքիրան աշխատանաւք վաստակեցայ ի նկարել տառքս. աղաչեմ յիշման արժանի առնել զմերս անարժանութիւն, և Աստուած յիշողաց ողորմեսցի. ամէն,։ Նոյնը թղ. 777բ1, տարբեր գրով. Եւ զմեղաւորս Մկրտիչ սոսկ անւամբ եպիսկոպոս Ասիթ քաղաքի և Մերտընայ, Ուռհայու և Թիլ. կուրնա, Հինու և Արղնու։ Վայն է պատել զիս յորժամ առնուն զհամարն անտեսութեան։ Ողորմելի գերի Նաղաշ, քանի ուտես զաւրըն պըլաշ, զաշքդ բաց ու հատր պաշ, որ չլինիս սրթանցըն ճաշ։ Յիշեցէք ի Քրիստոս զԹանդրուէր Մեշաղայն որ հանդիպեցաւ այսօր աստ։ Յիշեցէք զՄղտսի Մահուտն որ յամէն օր ինձ (Ի. լաւշ (լաւաշ հաց) կու բերէր,։ 4. Թղ. 444բ1, կայ տարբեր բոլորգրով Յիշեցէք ի Քրիստոս և զվերջին ստացաւղս զմեղաւոր և զանարժան սուտանուն կրաւնաւորս զՅովսէփ աբեղայս, և զմարմեաւոր ծնաւղսն իմ զխաշատուր, և զԴուռմէլիք, և զեղբայրսն իմ զԱմիրբէք և զԱստուածատուր և զՍտեփանոս զփոխեցեալն ի Քրիստոս, այլ և զհոգևոր եղբայրն մեր զՏէր Յոհանէս կուսակրօն աբեղայն և զծնաւղսն նորին հաւրն Եղէոնին, և մաւրն Մարդային և եղբաւրն Յովանիսին և ամենայն արեան մերձաւորաց նորին ամէն.։ Վերջին ընդարձակ յիշատակարանն՝ որ ։ բովանդակութիւն միւս յիշատակարաններուն կը ցուցընէ նախ ժամանակը Ձեռագրիս Յով սէփ վարդապետին անցնելուն, ըսելով. Յորժամ ստացաւ Տէր Յովսէփն՝ էր Թվ. ի ՊՂԸ ամին,։ Ապա անոր պարագաները՝ Մկրտիչ Նաղաշի արարուածներով, այսպէս. Սոյն երջանիկ և աստուածաբան սուրբ վարդապետս Յով-սէփ՝ ետ գրել զԱստուածաշունշ սուրբ տառս յիշատակ հոգւոյ իւրոյ և ամենայն մերձաւորաց Եւ վասն առաւել բարեսէր կամացն արար զանարժան ծառայս իարն յորդեգիր. և յառաջ քան զվախհանն իւր երեք ամով պարգևեաց մեզ զսուրբ գիրքս յիշատակ սուրբ հոգւոյն իւրոյ. և եկաց մնաց առ իս սուրբ գիրքս՝ յետ վախճանի սուրբ վարդապետին՝ վեց տարի, ի մայրաքաղաքն յԱ-իԲ ի նորակերտ սսարբ կաթող իկէն։ Ապա յետոյ եկ։ եհաս և հանդիպեցաւ առ մեզ ի յԱմիթ մայրաքաղաք ճգնազդեաց սուրբ կրաւնաւորն Յովսէփ, Հեռնասուն աշակերտն սուրբ և աստուածաբան վարդապետին Առաքելի։ Որ և տեսեա սուրբ աստուածարեալ աստուածազարդ գիրքս և փափա(գան)աւք խնդիր արար ի մէնջ։ Եւ իմ տեսեալ զջերմեռանդ սէր և տենչումն նորապարգև եցաք զսուրբ աստուածազարդ գիրք։ Յովսէփ կրաւնաւորին անդարձ յիշատակ. և ի պատճառ գրոցս առաք Գ. Ը. թանկայ ի Յովսէփ կրաւնաւորէն և խարճեցաք ի սուրբ կաթուղիկեն՝ վարդապետի հոգւոյն, և գրեցաք զվարդապետի անունն ի սուրբ կաթուղիկէի յիշատակարանն... Յիշեցէք ի Քրիստոս Յիսուս նաի և առաջին զարժանին յիշման՝ զաստուածաբան վարդապետն զՅովանէս րաբունապետն, և զեղբայրն իւր զԹուղթամուր միայնակեացն....։ Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս և զիս զեղկելիս ըզ։ մեղաւոր Մկրտիչ՝ միայն անուամբ եպիսկոպոս մականուն Նաղաշ կոչեցեալ, զշինող սուրբ կաջնուղիկէին որ յԱմիթ մայրաքաղաք, և Բարձը աստուածածին՝ ի յամուրն Արդնու, և զծնողսն իմ զԱռաքել քահանայն, և զՀռիւս խաթուն, ևն։ Ասոր կը կցի՝ նստրագրով. Որ եդ յիշա, տակ ի դուռն ամենասուրբ Առաքելոցն և Ա Աստուածածնին և Ս. Կարապետին ի աթոռն Կամխայ՝ Աւագ վանքն՝ ի թվականութեան հայոց Ջ ամին,։ 5. Թղ. 301բ2. Վերջին ստացողէն. Յիշեցէք ի Քրիստոս զՎարդն և զդուստրն նորս զՄարիամ, զհանգուցեալն ի Քրիստոս՝ որ ուշ սրտով և միամիտ հաւատով Ճ. դրամ երետ իւր հոգւոյն և Մարիամայ հոգւոյն յիշատակ ի սուրբ Աստուածաշունչս. որք հանդիպիք սմա յիշեցէք ի Քրիստոս զՄարիամ և զՎարդն, և լի սրտիւ Աստուած ողորմի ասացէք, զի և ձեզ ողորմեսցի Քրիստոս ամէն,։

Informations

Ձեռագիրս յամին 182՝ Կ. Պոյսէն դրկուած է և մտած է հաւաքմանս մէջ Յիշատակ է Յակոբայ Տիւզեան ի դուռն սրբոյն Ղազարու ի Վենետիկ, 1826, յօգոստոսի 15, (տես յիշատ. Թղ. 778ա)։ Մատենիս առանձնաշնորհու թիւնն յայսմ է նախ, զի ունի Սիրաք՝ ըստ հին և ընտիր թարգմանութեան, յար և նման յոյն բնագրին. քանի մը փոքր գլուխներ միայն կը պակսին։ Ունի դարձեալ Բարուքայ թուղթը՝ հին թարգմանութեամբ և Մնացորդ Մնացորդաց, որ չկայ տպագրութեան մէջ։ Բ. զի լրացեալ նկարքն են գորձ ճարտար մատանց Մկրտիչ Նաղաշի։ Մատեանս է Աստուածաշունչ լիակատար, Հին և նոր Կտակասանք կան, բայց ոչ ամ բողջ ամէն մասերով՝ ըստ որում ըսուեցաւ վերը։ Եզական է՝ որպէս համբաւեալ Մկրտի, Նաղաշի ճարտար վրձինի գեղարուեստական և չնաշխարհիկ գործ. դժբաղդաբար ոմանք ու. րուագիծը միայն կը ներկայացընեն։ Ա. Թղ. 1ա1 - 543։ Հին Կտակարան։ 1. Թղ. 1ա1։ Յառաջաբանութիւն Ծնընդոց,.։ - Թղ. 1բ2։ Գլուխք Ծնընդոցն։։ Թղ. 2բ2։ Գիրք Ծնընդոցն,։ 2. Թղ. 30ա1։ Նախադրութիւն Ելից և Գըլուխք (առանց խորագրի)։ - Թղ. 33ա1։ Գիրդ Եւից (առանց խորագրի)։ 3. Թղ. 57բ1։ Նախադրութիւն Ղևտականին,։ - Անդ (բ2)։ Գլուխք գրոցն Ղևտականաց։. - Թղ. 59բ1։ Գիրք Ղևտականին (առանց խորագրի)։ 1. Թղ. 76ա1։ Նախադրութիւն Թրւոցն,։ - Անդ (ա2)։ Գլուխք Թըւոցն։. Թղ. 77բ1։ Թիւք.։ Թղ. 85բ. Գրքիս մէջ (հմմտ. տպ. գլ. Ժ. 29 բոլորշի աղիւսակ մը կայ՝ որ ցոյց կու տայ իսչ րայէլեան բանակի չուն և կացումնացը։ Բանակին կեգրոնը կեցած է Տապանակը՝ Մովսիսի և Ահարոնի վրաններով. ուսկից քառակուսի դռներ կը բացուին դէպ ի արեւելք, արևմուտք, հիւսիս և հարաւ. և ցոյց կը տրուին 12 ցեղերէն իւա րաքանչիւրին այդ դրանց մէջ բռնած դիրքն և թուահամարը։ Եւ այս աղիւսակիս տակը գրուած է կարմրադեղով այսպէս։ Ջումլա ամենայն ազգ՝ Իսրայէլի Ռ. Ռ. Վ. և Ո. Ծ, բաց ի Ղևտացւոցն։ Իսկ Ղևտացիքն յամսօրէից և ի վեր։ ԻԲ. 5. Թղ. 102բ1։ Նախադրութիւն Երկրորդ աւրինացն Աստուծոյ եդելոցն ի Մովսիսէ։ - Անդ (բ2)։ Գլուխք Երկրորդ աւրինացն։ - Թղ. 104ա2։ Երկր(որդ)ումն աւրինացն Աստուծոյց։ (Որ ունի նշանաւոր տարբերութիւններ տպագրեալէն)։ 6. Թղ. 126բ1։ Կտակ երկոտասան Նահապետաց (առանց խորագրի)։ Հրաման կըտակի Ռուբենի, ևն։ - Թղ. 128ա1։ Կտակ Շմաւոնի նահապետի որդւոյն Յակոբայ, ևնչԹղ. 129ա1։ Կտակ Ղևեայ,։ - Թղ. 132ա1։ Կտակ Յուդայի չորբորդն՝ վասն արութեան և արծաթսիրութեան ևն։ - Թղ. 135ա1։ Կտակ Իսաքարայ որդւոյն Յակոբայ զոր խաւսեցաւ ընդ որդիսն իւր, ևն։ - Թղ. 135բ2։ Կտակ Զաբուղոնի որդւոյն Յակոբայ Իսրայէղի, ևն։ Թղ. 136բ2։ Կտակ Դանայ վասն ամբարտաւանութեան, ատելութեան և նախանձու, ևն։ - Թղ. 137բ2։ Կտակ Նեփթաղիմայ որդւոյն Յակոբայ. վասն բնական բարւոյ, ևն։ - Թղ. 139ա2։ Կտակ Գադայ. վասն տեսութեան զոր ետես, ևն։ - Թղ. 143ան։Կտակ Ասերայ որդւյն Յակոբայ վասն երկդիմութեան և առաքինութեան, ևն։ Թղ. 141ա2։ Կտակ Յովսեփայ. վասն նախանձուն, ևն։ - Թղ. 143բ2։ Կտակ Բենիամինի որդւոյն Յակոբայ Իսրայէղի, ևն։ (Տարբերութիւնները հմմտ. Անկանոն գիր,, տպ. Վենե, տկոյ, Հտ. Ա.)։ . Թղ. 144բ2։ Պատմութիւն Ասանէթայ կնոջն։ Եւ եղև յամին առաջնում որ օր հինգ էր ամսյն, ևն։ Տարբերութիւնքը տես 8. Թղ. 152բ2։ Յառաջաբանութիւն գրրոցն Յեսուայ որդւոյ Նաւեայ.։ - Անդ։ Գրլուխք գրոցն Յեսուայ։ - Թղ. 153բ1։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ,։ 9. Թղ. 168բ1։ Նախադրութիւն Դատաւորացն,։ - Անդ (բ2)։ Գլուխք Դատաւորացն։, - Թղ. 169ա2։ Դատաւորք յետ Յեսուայ Նաւեայ,։ 10. Թղ. 182բ2 Պատճառք գրոցս Հռութայ։ Պատճառք գրոցս Հռութայ՝ ի ժամանակս դատաւորացն։, ևն։- Թղ. 193ա1, Հռութ,։ Գիրըս ուի այնպիսի տարբերութիւններ, զս րոնք դժուար է կարծել որ ընդօրինակողի անուշադրութենէն սպրդած ըլլան։ 0ր. իմն Դ. գլխուն վերջը Գարէսի ազգաբանութիւնն ընելով մինչև Դաւիթ, անդէն կը յարէ. Հռութ հան Դաւթի արքայի, որ ըստ մարմնոյ աստուածահայց անուանեցաւ,։ 11. Թղ. 185ա1։ Նախադրութիւն Թագաւորութեանցն։ Սկիզբն Թագաւորութեանցս դեռ ևս զՀեղեայ պատմէ, ևն։ - Անդ (ա2)։ Յառաջաբան նախակարգեալ Թագաւորութեանցս։ Վասն յերկու գիրս առ ի յԵբրայեցւոցն զպատմութիւնս բաժանելոյ։ Յի ԻՐ նշանագրաւք վարին Եբրայեցիք՝ ասորւոց և քաղդեացւոց լեզուն նշանակաւ քան զինք յոլովագոյն մօտ են յԵբրայեցւոց բարբառն, և զոյգ նշանագրօք վարին բարբառել նայնպէս, ևն, ևն։ (Յառաջաբանս չկայ տպագրութեան մէջ։ Հմմտ. Թ. 6. 8. 8. Թղ. 121ա1)։ Թղ. 186ա2։ Գլուխք առաջին Թագաւորութեանց։ - Թղ. 188ա1։ Կրկնուած է Յառաջաբան նախակարգեալ Թագաւորութեանց։Թղ. 188բ1։ Թագաւորութեանց առաջին,։ 12. Թղ. 209բ1։ Թագաւորութեանց եր կրորդ.։ (Չունի ապագրութեան դլխոց ցանկը Այսպէս են նաև Գ. և Դ. Թագաւորու. թեանց գրքերը՝ Թղ. 226ա1, և 246բ2)։ 13. Թղ. 266ա1։ Մնացորդք,։ (Չուն, տպագրութեան Յառաջաբանն և գլխոց ցանկը) 14. Թղ. 282բ1։ Գլուխք Երկրորդ մնա, ցորդաց1. - Թղ. 368ա1։ Մնացորդք երկրորդ,։ Ասոր կը կսի (Թղ. 301բ1)։ Ի Մնացորդացն մնացորդաց։ Վասն զի գրեաց Մովսէս թէ մի առնուցուս զուստր նորա դստեր քում, և մի տաքես զաւակի քում փեսայանալ նոցա, զի մի՝ մոլորեցուցանիցեն զնոսա զկնի դիցն նոցա. այլ ըզբագինս նոցա հրով այրեսցես և զդիս նոցա խորտակեսցես. և մի զնիցես ընդ նռսա ուխտ՝ զի ոչ կամեցան նոքա ձեռն տալ ժողովրդեանն որպէս Գաբաւոնացիքն և որպէս տունն Ռահաբու՝ ծ հոգւով։ Իսկ Սողոմոն արար իւր կանայս ըստ բազմութեան Ի. Ճ., ևն, Յիսուն տող այս հատուածս որ կը պակսի թէ տպագրութեան և թէ միւս նախընթաց մեր օրինակներում, և որուն մէջ կը նկարագրուի Սողոմոնի կռապաշտիլն և ապա ապաշխարութիւնը, ստուգիւ հին թարգմանութենէն մեզ հասած պատուական նշխմր մէ, թէ ընդ հակառակն անվաւեր զրոյց մը՝ եբրայական աղբերէ. քննութեան կը կարօտի։ Տասներորդ դարուն ծանօթ էր ասի, զի Գր. Նարեկացի (ի Բանն ԽԸ. 6) ասկէ կառնու Զապաշխարութիւն Սողոմոնի։ Հմմտ. նաև Ձեռ. Եջմ. Թիւ 940 ըստ Մայր ցուցակին, էջ 130 ևն։ Հանդ. Ատս. 1891, Թ. 6. է2 164։ 15. Թղ. 302ա1։ Գլուխք գրոցն առաջին Եղրի։ - Անդ(ա2)։ Եղը առաջին, (առանց տպագրի Նախադրութեան։ Բնագիրն ալ կրճատմամբ ընդօրինակուած է)։ Այս գրքիս մէջ ալ կան տպագրութենէն մեծ տարբերութիւններ. օր. իմն, Ը. գլ. 5-7 համարներում ըստ տպագրութեան, ունի Չեռագիրս այս շահագրգիռ հատուածը. Եւ յամի վեցերորդի Դարեհի արքայի կատարեցաւ տաճարն սուրբ՝ յամսեանն Մեհեկանի՝ որ օր ԻԳ. եր։ Եւ եղև շինուած նորա ամս խԶ, որ են այս. Կիւ րասիւ՝ Լ. ամ, Կամբիւսսս Արտաղէսիւ՝ Թ, Մոգուցն՝ Ա, Դարեհի Զ, ընդ ամենայն ԽԶ,։ Իսկ Բ. Եզրն և Գ.որդն կը պակսին։ 16. Թղ. 309ա1։ Գլուխք գրոցն Նէեմեայ։ - (տպագ. Նախադրութիւնն հոս չըկայ)։ Անդ (ա2)։ Բանք Նէեմեայ։ Եւ եղև յամսեանն առաջնում որ է Նիսան, յամի քսաներորդի Արտաշէսի արքայի, ես էի ի Շօշի ի մայր քաղաքացն Աբիրայ՝ և եկն առ իս մի յեղբարց իմոց՝ նա և արք Յուդայ, ևն։ Այս գիրքս ալ մեծապէս կը տարբերի զօհրապեան՝ տպագրութենէն, ինչպէս ցոյց կու տան ի սկըզբան ենթագծուած բառերը, և այդպիսի տարբերութիւնք ոչ գրչի անուշադրութեան և ոչ ալ դիպաց արդիւնք են, այլ տարբեր բնագրի մը կամ հայ. թարգմանութեան։ 17. Թղ. 312բ2։ Պատճառք գրոցն Եսթերայ։ Ժամանակ իրացն Եսթերայ, ևն։ Թղ. 313ա1։ Գիրք Եսթերայ։ Յամին երկրորդի Արտաշիսի մեծի արքայի, յամսեանն առաջնում Նիսան՝ որ է հայերէն Աբեգ, տեսիլ ետես Մարդոքէոս՝ որդի Յարիրայ որդւոյ Սեմեայ, ևն։ Այս գիրքս ևս առաջնոց պէս կրճատուած է, և եր տարբերի ատագրութենէն։ Տպագրութեան Ժ. գլխու 3բդ համարով կ՝աւարտի մեր օրինակը. և գրիչն յետ ըսելու. Կատարեցաւ գիրքս Ի(Ե)սթերայ,, ապա կը դնէ ԺԱ. գլուխը յար և նըման ապագրութեան։ 18. Թղ. 316բ2։ Նախադրութիւն գըրոցն Յուդիթայ.։ - Անդ (բ2)։ Գիրք Յուդիթայց։ Առաջին գլխու (ըստ Զօհր. տպ.) 6-Բ. 1 համարները՝ կրճատուած են օրինակիս մէջ. ուրիշ գլուխներում ալ կան տողերու կրճատումներ կամ տարբեր ընթերցուածներ։ 19. Թղ. 322ա2։ Նախադրութիւն Տուբիթայ։ Տուբիթս այս՝ էր ի գերելոցն Սաղմանասարայ, ևն։ - Թղ. 322բ1։ Բանք Տուբիթայ։ Գիրք բանից Տուբիայ որդւոյ Տովբեղայ՝ յազգէ Նեփթաղիմայ, որ գերեցաւ յաւուրս Ենեմեսարայ արքային Ասորեստանեայց ի Թեզբուէ՝ որ է ընդ յաջմէ Նեփթաղիմայ ի Գալիլա։ Ես Տուբիա զճանապարհս ճշմարտութեամբ գնացի և յարդարութիւն զամենայն աւուրս կենաց իմոց, ևն։ - Վերջ Թղ. 325բ1։ Եւ լուած նա զկործանումն Նի(նո)ւէի և ուրախ եղև Տուբի փառաւորելով զԱստուած. և ապա մեռաւ նո Ճ ԻՒ. ամաց յԵկբատանս Մարաց՝ ի փառս Աստուծոյ.։ (Սաղմոսք կը պակսին իսպառ, և այդ կամաւոր զանցառութիւնը ծածկելու համար և կամ վրիպակաւ կը յարէ գրիչն՝ անյարմար կերպով, Թղ. 325բ2. Նախադրութիւն Առակացն,։ - Թղ. 326ա1։ Գլուխք առաջնոյ բանի Առակացն Սաղոմոնի,։ 20. Թղ. 326ա2։ Գլուխք գրոցն առաջին Մակտբայեցւոցն։. (Չունի տպգ. Նախադրութիւնը)։ - Թղ. 927ա2։ Գիրք Մակաբայեցւոցն։ Ի ժամանակս Աղեքսանդրի կայսեր Մակեդոնացւոց՝ որդւոյ Գիլիպեայ. որ խաղաց գնաց յերկիրն Քետացւոց, ևն։ 21. 338ա1։ Նախադրութիւն երկրոր։ գրոցն, (Մակաբայեցւոց)։ - Թղ. 338բ։ Գր, լուխք երկրորդ Մակաբայեցւոց։ - Անդ (բ2)։ Գիրք երկրորդ Մակաբայեցւոցն ի փառս Աստուծոյ։ Եւ արդ առ Հրեայս որ ի կողման։ Եգիպտացոց են յեղբարց Հրէից,։ Վերջ Թղ 346բ2։ Եւ զօրն զայն մեծաւ ուրախութեամի կարգեցին տօնել ի յԱդար ամսոյ ի ԺԳ. զի մի մնասցէ աննշան աւրն այն յաջողութեան, ի փառ։ ծառաց թագաւորին՝ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն,։ (Այյս և յաջորդ Մակաբայեցիք կրճատուած են, հաւանօրէն գրչէն։ Հմմտ. տպագրութեան հետ)։ 22. Թղ. 347ա1։ Գլուխք երրորդ Մակաբայեցւոց։. (Չունի տպգ. Նախադրութիւնը)։ - Անդ (ա2)։ Երրորդ Մակաբէ։ Ազդ եղև Գիլովպատրեայ վասն Անտիոքայ թէ գայ պատերազմաւ ի վերայ նորա։ Վասն որոյ զաւրս հե ժելոց ժողովէր, գունդ կաղմր և ելւնւ, ընրրէմեծին Անտիսքայ։ Եւ եկեալ եհաս յանդիման Ան. տիոքայ՝ ուր բանակեալ էր զօրօքն։ Իսկ ի զօրաց՝ Անտիոքայ՝ ոմն անուն Թէոդոս՝ միով գնդաւ իւրով հասանէր ի գիշերի ի վերայ Պտղոմեայ, և զնա ի խորանն իւր սպանաներ, և իւրովք զգորձ պատերազմին վճարէր, ևն։ Վերջ Թղ. 349ա1 Զի ահիւ և դողութեամբ ամենեքեան՝ ոլ զինչ առ ումեք կայր՝ բերէին տային ի դուր։ վասն փրկութեան մեծին Աստուծոյ՝ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն,։ 23. Թղ. 351ա1։ Առակք Սաղոմոնի որդւոյ Դաւթի՝ թագաւորի Իսրաէղի յԵրուսաղէմ,։ - Թղ. 354բ1։ Առակս Սողոմոնի՝ բան երկրորդ,։ - Թղ. 361ա2։ Վասն Տրզրկին և դստեր,։ - Թղ. 361բ1։ Առակք Սողոմոնի անքննինք զոր գրեցին բարեկամք Եզեկիա արքայի, ևն։ 24. Թղ. 364ա1։ Նախադրութիւն Ժողովողին,։ - Անդ։ Գլուխք Ժողովող գրոցն։։ Թղ. 365բ1։ Բանք Ժողովողի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրաէղի՝ Եկլեսիաստէս,։ 25. Թղ. 369բ1. Նախադրութիւն Երգոյ երգոցն,։ - Թղ. 370ա1։ Երգս երգոց որ է աւրհնութիւն աւրհնութեանց՝ ասացեալ Սողոմոնի արքային Իսրայէղի։ Հարսն ասէ, ևն։ 26. Թղ. 372բ1։ Նախադրութիւն Իմաստութեան,։ - Անդ (բ2)։ Գլուխք Իմաստութեան։. - Թղ. 373ա2։ Իմաստութիւն Սողոմոնի,։ 27. Թղ. 381ա2։ Գիրք Յոբայ, (առանչ Նախադրութեան)։ 28. Թղ. 395բ1։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսապետին Կիպրոսի. Ասացեալ պատճառս երգոց Սաղմոսարանին,։ (Անյարմար կերպով և կամ վերջի կազմողէն փոխադրուած է այս տեղ Պատճառս, զի Սաղմոսք չկան)։ 29. Թղ. 397ա2։ Վասն երկիւղի և Աստուածապաշտութեան խրատք հոգևոր Իմաստութեան Սիրաքայ։ Ամենայն իմաստութիւն ի տեառնէ է, կայ և մնայ ընդ նմա յաւիտեան, ևն։ Գիրքս ըստ հին թարդմանութեան, է և ընդհանրապէս համագայն կընթանայ յոյնին, բայց քանի մը գլուխք կը պակսին. իսկ հայ. տպագրութեան հետ տեղ տեղ կը համաձայնի և տեղ տեղ ալ զգալի կերպով կը տարբերի։ Եւ զօհրապեան տպագրութիւնն այն բաներուն մէջ այս օրինակիս նման է, որոնք յունարէնի մէջ չկան. օր, աղագաւ, Ի. գլուխն։ Նոր ձեռք մը - թերևս Հ. Մկ. Աւգերեան - շղագրով ոչ միայն նշանակեր է լուսանցից վրայ իւրաքանչիւր գլխու տնահամարները, այլ և բառ առ բառ բաղդատած իսկ յոյս նին հետ, և համաձայնութեանց կամ ոք՝ արդիւնքը նշանակած։ Յուն. ԽԲ. գլխու 25 համարով կաւարտի, այսպէս. Յամենայն պէտս ամենայն ինչ ւսի, ամենայն ինչ կրկին՝ մի ընդղէմ միոյ՝ և ոց ինչ արար անթերի,։ Պւստի, ԽԲ. 19 -36 համարները չկան։ ՀՄՌս. 1860ի տպագքութիւն։։ 30. Թղ. 411ա1։ Տեսիլ Եսայի որդւո Ամովսայ զոր ետես ի վերայ Հրէաստանի. ևն։ (Պունի տպագրութեան Յառաջաբանն և գլխոց ցանկը։ Վեց Կիրակիներու կամ ընթերցուածներու բաժնուած է)։ 31. Թղ. 447ա1։ Նախադրութիւն երկոտասան մարգարէից,։ - Թղ. 447բ1։ Գրլուխք գրոցն Ովսեա մարգարէի։. - Անդ (բ2)։ Գիրք տեսլեանց երկոտասան մարգարէ իցն Իսրայէղի. Մարգարէութիւն Ովսեա, ևն։ - Թղ. 451բ1։ Մահ Ովսեա մարգարէին,։ (Այսպէ։ են և միւս մարգարէութեանց վերջը)։ 32. Թղ. 451բ2։ Գլուխք գրոցն Ամովսայ։ - Թղ. 452ա2։ Մարգարէութիւն Ամովսայ, ևն (տպագրութեան պէս)։ 33. Թղ. 454բ2։ Գլուխք գրոցն Միքիայ։. - Թղ. 455ա1։ Մարգարէութիւն Միքիայ,.։ 34. Թղ. 457ա1։ Գլուխք Յովէլայ։, Անդ (ա2)։ Մարգարէութիւն Յովէլայ,։ 35. Թղ. 458բ2։ Գլուխք գրոցն Աբդիու։, - Անդ (բ2)։ Մարգարէութիւն Աբդիու, ևն։ 36. Թղ. 459ա2։ Վասն Յունանու մարգարէի։ Բան Տեառն առ Յունան և փախուստն ի Թարսիս, ևն։ - Անդ։ Մարգարէութիւ։ Յունանու,։ 37. Թղ. 460ա2։ Գլուխք Նաւումա մարգարէի։ - Թղ. 460բ1։ Մարգարէութիւն Նաւումայ,։ 38. Թղ. 461 ա2։ Գլուխք Ամբակումայ։։ - Թղ. 461բ1։ Մարգարէութիւն Ամբակումայ,։ 39. Թղ. 462բ1։ Գլուխք Սոփոնիա մարգարէի։, - Անդ (բ2)։ Մարգարէութիւն Սոփոնիայ,։ 40. Թղ. 463բ2։ Գլուխք Անգեայ մարգարէ ի գրոց։, - Անդ։ Մարգարէութիւն Անգեայ,։ 41. Թղ. 464բ1։ Գլուխք Զաքարիա մար գարէի։. - Թղ. 465ա1։ Մարգարէութիւն Զաքարիայ,։ 42. Թղ. 469ա1։ Գլուխք գրոցն Մաղաքիայ մարգարէի։ - Անդ։ Մարգարէութիւն Մաղաքիայ։ Առած բանի Տեառն ի վերայ Իսրայէղի ի ձեռն հրեշտակի իւրոյ, (առանց խորագրի)։ 43. Թղ. 470բ1։ Նախադրութիւն Դանիէլի մարգարէի։ Ես ի Դանիէլ որդի գո Յովհաննու, ևն։ - Անդ (բ2)։ Գլուխք գըրոցս Դանիէլի։, - Թղ. 471ա1։ Գիրգ Դանիէլի մարգարէ ի,։ (Տպագրութեան Տեսիլ ա ռաջինի, ևն տեղ՝ հետևալ խորագիրները դըրուած են կարմրագիր։ Գերութիւն Դանիէ լի, - Երազն ահագին, - Կանգնումն պատկերին կռոց, - Վասն ահաւոր ծառոյ, ևն, ևն)։ 44. Թղ. 480բ1։ Նախադրութիւն Երեմիայի,։ (Գլխոց ցանկը չունի)։ - Թղ. 481ա1։ Գիրք Երեմիայի մարգարէի,։ - Թղ. 507բ1։ Եւ կացին մինչև ցայսօր բանք Երեմիայ մարգարէի,։ (Կարմրագիր խօսքէն վերջ՝ չունի մեր օրինակն տպագրութեան՝ Ի թագաւորութենէն է այս բանքս։ Կատարումն գրոցս, յայտարարութիւնը)։ - Թղ. 510ա2։ Բարուք։ Պատասխանի թղթոյն որ ետ տանել Երեմիա մարգարէ առ գերեալսն ի Բաբեղոն՝ որպէ։ պատմել նոցա հրաման ետ Տէր։ Վասն անօրէնութեան մեղացն զոր յանցեայք դուք առաջի Աստուծոյ, վարեսջիք ի գերութիւն ի ձեռս Նաբոգոդոնոսորայ արքայի Բաբելացւոց ծառայի Տեառն։ Եւ եղիջիք դուք անդ ամ։ բազումս՝ երկայն ժամանակս՝ իբրև ի դար։ է։ Յետ այսոցիկ հանից ես զձեզ անալ խաղաղութեամբ։ Բայց ապա անդ տեսանիջիք դուք յերկրին Բաբելացւոց դիս արծաթեղէնս, ոսկեղէնս, փայտեղէնս և քարեղէնս ի վերայ ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն՝ ահս արկանել հեթանոսաց, ևն։ Վերջ։ Զի և նոքին իսկ աստուածքն բոտոտակերք լինելոց են վասն նախատանաց աշխարհիս։ Լաւ է մարդոյ որոյ ոչ գոն կուռք, գոնէ ի նախատանաց ապրեսցի նա՝ ցընկերաց իւրոց.։ Զանազան տեսակէտերով շահագրգիռ այս թուղթս չկայ ոչ միայն Զօհրապեան տպագրութեան, այլ՝ և մեր ձեռագիր ուրիշ օրինակաց մէջ. անտարակոյս ասկէ անցած է 1860ի վենետկեան տպագրութեան մէջ (հմմտ. եր. 1216-1218)։ Այս թուղթս թէև բոլորովին տարբեր է՝ ըստ պարունակութեան և ըստ լեզուին՝ Եօթանասնից և Վուլգատայի ներկայացուցած ծանօթ Բարուքեն, սակայն և այնպէս յոյժ հաւանական է որ իրօք Բարուքէն գրուած թուղթերէն մին ըլլայ, զոր մեր երանաշնորհ թարգմանիչներն ի վաղուց արժանի դատեցան թարգմանել յասորւոյն կամ յոյն օրինակէ մը։ Այս բանիս յայտնի նշան է նաև մեսրոպեան Նախափորձ թարգմանութեանց յատուկ նկարագիր ունեցող լեզուն։ Առ այժմ դըժուար է մատնանիշ ընել թղթիս նախնական՝ բնագիրը. սակայն հաւանական է որ ի մնացորդաց Մնացորդացէն յառաջ եկած ըլլայ, որն ի վաղուց անյայտացած է։ Բարուքայ ծանօթ թուղթն իսկեթէ լաւ ուշ դրուի - կը պահանջէ ասոր վաւերականութիւնը. վասն զի հոն ի Բաբելոն զրկուած թղթի մընթերցումը կը յիշուի (ի հարկէ գերուած ժողովուրդը զգուշացնելու համար հեթանոսաց կռապաշտութենէն), բայց առանց այնպիսի թղթի։ Յամենայն դէպս՝ Բարուքայ անվաւեր թղթին (տես Անկանսն գիրք հին Կտակ. տպ. Վենետիկ 1896, Հտ. Ա. էջ 349-357) հետ գործ չունի, և հետևաբար լուրջ ուսումնասիրութեան արժանի է։ Թղ. 511բ2։ Ողբք Երեմիայի՝ ի վերայ Երուտադեմի և ժողովրդեան։ Եւ եղիցի յետ գերութեանն Իսրայէղի և աւերածոյն Երուսաղեմի նստէր լայր և ողբայր Երեմիա զողբս զայս ի վերայ Երուսաղեմի և ասէր, ևն։ Թղ. 514ա1։ Աղաւթք Երեմիա մարգարէի։ Յիշեա տէր որ ինչ անցք անցին ընդ մեղ, ևն։Թղ. 514ա2։ Վասն մահուն Երեմիայի։ Երեմիա մարգարէ՝ էր յԱնաթովթայ Բենիամինի, յազգէ քահանայիցն, և ի Տափնաս քաղաքի յԵգիպտոս՝ քարկոծեալ մեռաւ, ևն։ 45. Թղ. 514բ2։ Գլուխք տեսլեանցն և մարգարէութեանցն Եզեկիէլի քահանայի։ (առանց տպագրի Նախադրութեան)։ - Թղ. 515ա2։ Տեսիլ Եղեկիէլի քահանայի որդւոյ Բուզեայ, ևն։ - Թղ. 543ա1։ Մահ Եղեկիէլի մարգարէի։ Եզեկիէլ էր ի յերկրէն Արիսիքայ ի քահանայիցն, ևն - Թղ. 543բ1։ Վերջ հին Կըտակարանին։ Ը. 1 Թղ. 558բ- 773բ1։ Նլոր կտակարան 1. Թղ. 558բ։ Եւսեբի Կարպիանոսի սիրելի եղբաւր ի Տէր ողջոյն, ևն։ (Որուն կը կցին համաբարբառ Կանոնք։ 2. Թղ. 565ա։ Աւետարան ըստ Մատթեոսի (առանց խորագրի)։ Գիրք ծընընդեան յիսուսի քրիստոսի, ևն։ (Չկան նաև տպագրութեան գլխոց ցանկն և Նախադրութիւնն)։ 3. Թղ. 591բ1։ Սկիզբն գլխոց որ ըսս Մարկոսի Աւետարանին։ - Թղ. 592ա1։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին,։ - Թղ. 594ա1։ Աւետարան որ ըստ Մարկոսի (անվերնագիր)։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որդւոյ Աստուծոյ, ևն։ - Թղ. 610ա2։ Յարուցեալ յիսուս (յ)առաւաւտուն միաշաբաթին, ևն։ (Տպագրութեան պէս)։ Թղ. 610բ1։ Աււաաբան բստ Մարկոսի։ Մար կոս Աւետարանիչն՝ աշակերտեալ Պետրոսի առաքելոյ՝ գրեաց զիւր աւետարանն ի բերանոյ Պետրոսի՝ յետ հնգետասան ամի վերանալոյ փըրկչին մերոյ՝ դաղմատ գրով, որ յետոյ Աղեքսանդրացւոց քաղաքին քարոզեցաւ Եբրայեցւոց բարբառով. և բովանդակեաց թիւս ՄԼԳ, և աւուրս ԾԵ,։ (Տարբեր է տպագրութենէն)։ 4. Թղ. 611ա1։ Սկիզբն գլխոց որ ըստ Ղուկասու Աւետարանին։ (Առանց Նախադրութեան)։ - Թղ. 614ա։ Սւետարան ըստ Ղուկասու (անվերնագիր)։ Քանզի բազումք յաւ ժարեցին գրել ևն։ - Թղ. 635բ1։ Եւ երեւեցաւ նմա հրեշտակ երկնից՝ զաւրացուցանե զնա, ևն։ 5. Թղ. 637բ2։ Նախադրութիւն Յով։ հաննու Աւետարանին,։ - Թղ. 638ա1։ Գրլուխք ըստ Յովհաննու Աւետարանին։. - Թղ. 640ա1։ Աւետարան որ ըստ Յոհաննու (անվերնագիր)։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Թղ. 644բ2։ Չունի տպ. Ե. 4 համարը։ - Թղ 648ա1։ Չունի ապ. է. 53-Ը. 11 համարները Շնացեալ կնոջ պատմութիւնն Աւետարանիս վերջը դրուած է, Թղ. 658բ1, սոյն խորագրի ներքև. Աւետ. բոտ Յոհան։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր. իսկ Յիսուս գնաց ի լեառն Ձիթենեաց, ևն։ Ասոր կը կցի, Թղ. 658բ2, Աւետ. ըստ Յոհ։ Յոհաննէս աւետարանիչն որ և որդի Որոտման, զվերինն որոտալով պատմեաց մեզ. սա՝ զկնի ԾԳ. ամի համբառնալոյն Գրկչին՝ գրեաց զաւետարանս իւր յԵփեսոս քաղաքի, ի խնդրոյ եկեղեցւոյն Ասիայ՝ յունական բարբառով. և է գլուխս ՄԼԲ, վկայութիւնս ԺԵ, Տունս ՌՊ, և աւետարանս գլխաւորս ԾԵ։ Միանդամայն չորեքեան աւետարանքս գլուխք ՈՃԿԲ։ Վկայութիւնք ՀԹ։ Տունք ֆՊ,։ - Ապա՝ Թղ. 659ա1, կը դրուին յաջորդ գրքերու նիւթերը՝ մինչև Աղերս Եւթաղի։ 6. Թղ. 659ա1։ ՊՅառաջաբան գրոց Գործոց առաքելոց,։ - Թղ. 660ա2։ Գ(Դ)իր գլխոց Գործոց։ Ի հարցն և ի վարդապետաց, ևն։ Թղ. 662ա1։ Գործք առաքելոց (առանց խորագրի)։ - Թղ. 662բ2։ Կը յարին Տունք։ Ընթերցուածք և Վկայութիւնք։ 7. Թղ. 683ա2։ Յառաջաբան եւթանեցունց թղթոցն Կաթողիկեայց,։ - Թղ. 683բ2։ Նախադրութիւն կաթողիկեայ թղթոյն Յակոբայ,։ - Անդ։ Դիր գլխոց իւրաքանչիւր թըղ. թոցն կաթողիկեայց։ Գլուխք թղթոյն Յակոբայ։. - Թղ. 684բ1։ Գլուխ (Թուղթ) կաթողիկեայց թղթոյն Յակոբայ։ Յակոբոս Աստուծոյ, ևն։ 8. Թղ. 686բ1։ Նախադրութիւն, առաջին թղթոյն Պետրոսի,։ - Անդ (բ2)։ Գլուխք առաջին թղթոյն Պետրոսի առաքելոյ։. - Թղ. 687ա2։ Թուղթ Պետրոսի առաջին,։ 9. Թղ. 689բ1։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Պետրոսի,։ - Անդ(բ2)։ Գրլուխք երկրորդ թղթոյն Պետրոսի։. - Թղ 690ա1։ Թուղթ Պետրոսի երկրորդ,։ 10. Թղ. 691բ1։ Նախադրութիւն առաջին թղթոյն Յոհանու,։- Թղ. 692ա1։ Գրլուխք առաջին թղթոյն Յոհանու։ - Թղ. 692բ1։ Թուղթ առաջին Յոհանու.։ - Թղ 694բ1։ Սոքա երեքին որ վկայեն՝ հոգին, և ջուրն և արիւնն. և երեքին մի են, (տպագրութեան պէս)։ 11. Թղ. 694բ2։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Յոհանու,։ - Անդ։ Գլուխք երկրորդ թղթոյն Յոհանու։ - Թղ. 695ա1։ Թուղթ Յոհանու երկրորդ,։ Անդ (ա2)։ Նաս խադրութիւն երկ(ր)րորդ թղթոյն Յոհանու,։Թղ. 695բ1։ Գլուխք երկ(ր)րորդ թղթոյն Յոհանու։. - Անդ։ Թուղթ Յոհանու երկ(ր)րորդ,։ 12. Անդ։ Նախադրութիւն թղթոյն Յուդայի, առաքելոյն,։ - Թղ. 696ա1։ Գլուխք թղթոյն Յուդայի առաքելոյ,։ - Անդ (ա2)։ Թուղթ Յուդայի առաքելոյ կաթողիկեայ,։ 13. Թղ. 697ա1։ Որք աստուածային խորոցն հետազօտին քննութեան, պարտին զինքեանս նմսն նորին աստուածատեսակս արտայայտել. զի աստուածայինն արժանասցին գիտութեանց,։ (Տպագրութիւնը չունի այս խորագիրս, և ոչ ալ ուրիշ օրինակներ։ Եւագրի Գիտնականէն առնուած կերևի)։ 14. Անդ։ Աղերս Եւթաղի։ Ամենայն ուրեք ամենայն իրիք ժամանակ է, ևն։ 15. Թղ. 697բ1։ Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի, որոց ետ Աստուած ցուցանել ծառայից իւրոց. ևն։ (Կարմրադեղիւ և անջատ գրուած են առաջին չորս տողերն)։ - Անդ (բ)։ Յովհանէս առ եւթն եկեղեցիս որ յԱսիաևն (առանց Նախադրութեան և Գլխոց)։ Գրքիս վերջը (Թղ. 706բ2- 707ա1) կը Լցի Ներսէս Լամբրունացւոյ առանց խորագրի մէկ յառաջաբանը. Այս Յայտնութիւն աստուածաբան աւետարանչին Յոհաննու՝ սրբոց հարցն մերոց վարդապետութեամբ պատուեալ ի պէտս վըկայութեանց, ևն, երկու սիւն շահաւէտ տեղեկութիւնը, ուր Երինիոս Մեգաղու եպիսկոպոսին, Որոգինէսի, Աստուածաբանի, Գ. Նիւսացւոյն, Կիւրդի, Մեթոտիոսի և Հիւպողիտոսի վկայութեամբ կը հաստատէ դասելն գրքիս՝ ի կարգ Աստուածաղունչ գրոց. կը յիշէ վերստին իր ձեռքով և թարգմանութեամբ յերիւրիլն ի հելլենացւոյն, և Հայոց յեկեղեցին ներմուծիլն, շուրջ ՈԼԶ. թուին Հայոց, ևն, ևն։ 13. Թղ. 707ա2։ Յառաջաբան Պաւղոսի առաքելոյ նախակարգեալ ի գլուխ գրոյս։ Թղ. 710բ1 - 715բ2։ Վկայութիւնք Պաւղոսի առաքելոյ։ Առ Ներոնիւ կայսերբ, ևն։ Ապա, Բովանդակութիւնք Ընթերցուածոց, Վկայութեանց և Տանց միահամուռ ամենայն թրղթոց,։ 17. Թղ. 716ա1։ Նախադրութիւն առ հռովմայեցիս թղթոյն,։ - Թղ. 716բ1։ Համօրէն գլխոցն դիր՝ ըստ իւրաքանչիւր թըղթոցն առաքելոյ։, - Թղ. 717ա1։ Առ Հռովմայեցիս թուղթ.։ (Լուսանցից վրայ կը նշանակուին հին Կտակարանի գիրքերն և տեղիք)։ 18. Թղ. 725բ1։ Նախադրութիւն առ Կորնթացիս առաջին թղթոյն, - Թղ. 726ա1։ Գլուխք առ Կորնթացիս առաջին թղթոյն։,Անդ (ա2)։ Առ Կորնթացիս առաջին թուղթը։ 19. Թղ. 734բ1։ Նախադրութիւն առ Կորնթացիս երկրորդ թղթոյն,։ - Անդ (բ2)։ Գլուխք առ Կորնթացիս երկրորդ թղթոյն։Թղ. 735ա2։ Առ Կորնթացիս երկրորդ թուղթ,։ Երրորդը չունի՝ այս տեղ)։ 20. Թղ. 739բ2։ Նախադրութիւն Գաղատացւոց թղթոյն։ - Թղ. 740ա1։ Գլուխք Գաղատացւոց թղթոյն։ - Անդ (ա2)։ Առ Գաղատացիս,։ 21. Թղ. 744ա2։ Նախադրութիւն առ Եփեսացիս թղթոյն,։ - Թղ. 744բ1։ Գլուխք առ Եփեսացիս թղթոյն։։ - Անդ(բ1)։ ՀԱս Եփեսացիս.։ 22. Թղ. 747բ1։ Նախադրութիւն առ Փիլիպեցիս։ - Անդ։ Գլուխք առ Գիլիպեցիս թղթոյն։, - Անդ (բ2)։ Առ Գիլիպեցիս։ 23. Թղ. 749բ2։ Նախադրութիւն առ Կողոսացիս թղթոյն,։ - Թղ. 750ա1։ Գլուխք առ Կողոսացիս թղթոյն։ - Անդ (ա2)։ Թղթոյս սկիզբէն մինչև 22 համարը կը պակսի, և տեղե ալ 11յ, թուղթ դատարկ թողուած է։ 24. Թղ. 753ա1։ Նախադրութիւն առ Թեսաղոնիկեցիս մէկ թղթոյն,։ - Թղ. 753բ1։ Գլուխք առ Թէսաղոնիկեցիս Ա. թղթոյն։.Թղ. 753բ2։ Առ Թեսաղոնիկեցիս թուղթ առաջին,։ 25. Թղ. 755բ1։ Նախադրութիւն առ Թեսաղոնիկեցիս Բ. թղթոյն, - Անդ (բ2)։ Գրլուխք առ Թեսաղոնիկեցիս Բ. թղթոյն։. Թղ. 756ա1։ Առ Թեսաղոնիկեցիս երկրորդ թուղթ,։ 26. Թղ. 757ա1։ Նախադրութիւն առ Եբրայեցիս թղթոյն,։ - Անդ (ա2)։ Գլուխք թղթոյն Եբրայեցւոցն։, - Թղ. 758ա1։ Թուղթ առ Եբրայեցիս.։ (Հին կտակարանի գիրքերն և վկայութիւնք նշանակուած են լուսանցից վրայ)։ 27. Թղ. 764բ1։ Նախադրութիւն առ Տիմոթէոս առաջին թղթոյն,։ - Թղ. 765ա1 Գլուխք առ Տիմոթէոս առաջին թղթոյն։ Անդ Առ Տիմոթէոս առաջին թուղթ.։ 28. Թղ. 767բ1։ Նախադրութիւն առ Տիմոթէոս երկրորդ թղթոյն,։ - Անդ (բ2)։ Գլուխք առ Տիմոթէոս երկրորդ թղթոյն։,Թղ. 768ա1։ Առ Տիմոթէոս թուղթ երկրորդ, 29. Թղ. 768բ2։ Նախադրութիւն առ Տիմոթնէոս (Տիտոս) թղթոյն,։ - Թղ. 0ա1։ Գլուխք առ Տիտոս թղթոյն։. - Անդ (ա2)։ Թուղթ առ Տիտոս,։ 30. Թղ. 771ա2։ Նախադրութիւն առ Գիլիմոն թղթոյն։ - Անդ։ Գլուխք առ Թիլիմոն թղթոյն։. - Անդ։ Առ Գիլիմոն և առ Արքիպպաս սարկաւագ,։ Ասոր կը կցի, թղ. 771բ2։ Գրեցի և կարգեցի ըստ կարի ըստիքիրոն զգիրս Պաւղոսի առաքելոյ, ևն։ - Բ. Թելադրութիւն։ Գլխաւոր եմ և աստուածեղէն կրօնիցն վարդապետ, ևն։ - հՊատասխանի։ Գանձ ունիմ զքեզ հոգեաց. ևն։ - Գ. Նաւարկութիւն Պաւղոսի առաքելոյ ի Հռովմ, ևն։ 31. Թղ. 772ա1։ Թուղթ (Գ.) Կորնթացւոց, առ առաքեալն Պաւղոս։ Ստեփանոս և որք ընդ նմա երիցունք, ևն։ - Թղ. 772բ1։ Պաւղոս կալանաւոր յիսուսի քրիստոսի, ևն։Թղ. 773բ2։ Վերջ նոր Կտակարանին։

Content