1613361690-1699։
նոտրագիր մանր և պատիւով գրուած։
11, իւրաքանչիւրն 12 թուղթ։
թուղթ ձեռագործ, նուրբ, կակուղ և գորշագոյն։
ստուարա թուղթ կաշեպատ՝ շագանակագոյն և պարզ, չորս անա կիւններն և մէջտեղը միայն զարդարուն։
՝ ներսր լաւ պահուած, սակայն կողերը կռնակի կողմէն քայքայուած ըլլալով՝ վերջէն կարմիր կաշիով նորոգուած են։
Գրիգոր վարդապետ։
չունի։
շատ քիչ։
սակաւ, միագոյն և անարուեստ գիծերով միայն։
չունի։
և
չկան։
կարմիր։
Թղ. 2բ - 5բ, 136ա, 139ա, 140։
խիստ չնչին են. հետևեալը միայն կարևոր կը դատինք յառաջ բերելու. 1. Թղ. 109ա. Քրիստոս Աստուած քո սուրբ մարգարէին (այն է՝ Եսայեայ) բարեխօսութեամբ ողորմեայ ինձ անարժան գրչի՝ Սուքիաս մեղսամած Սարկաւագիս, և իմոցն. և որ զամէնն ասեն, Տէրն Քրիստոս իւրեանց ողորմեսցի ի միւսանգամ գալստեանն, և նմա փառք յաւիտեանս,։ Անհոգացեր է գրիշն դնելու գրչութեան թուականը. բարեբաղդաբար Թղ. 135բ (այն է՝ մարգարէից Մահերէն վերջ) կայ ստացողին կնիքը, որուն վրայ կը կարդացուի այսպէս. ՊՅիսուսի Քրիստոսի Ծառայ Գրիգոր վրդպտ, ՌՃԽԸ.,։ Եթէ մատենիս գրութենէն անմիջապէս ետքը դրուած է կնիքս, յամի Տեառն 1699 պէտք է գրուած համարել մատեանս. հակառակ պարագայի մէջ՝ աւելի հին ըլլալու է գրչութեանս թուականը։
. Ձեռագիրս 1791 թուականիւ մտած է հաւաքմանս մէջ, և Հ. Յովհաննէս վարդապետն մեր Չօհրապեան իր ճանապարհորդութեան ժամանակ ստացած է զայն ի յիշատակ Գրատան Մայրավանացս, Ձեռագրիս ընծայած նորութիւնն է խօսք Սիրաքայ։ Միտք հնազանդ և որկոր պարկեշտ փառք են մարդոյ, ևն, առանձնակ գլուխը (տես Զօհրապեան տպագրութիւն, Յաւելուած եր. 12) որ ուրիշ օրինակներուն մէջ չկայ։ Մատեանս է կիսատ Աստուածաշուն,, զի կը ներկայացնէ հին Կտակարանի մէկ մասնը միայն, այսինքն չորս գիրք Սողոմոնի, գիրք Յոբայ, Սիրաք, Մարգարէութիւն Եսայեայ, Երկոտասան մարգարէք։ 4։ Թղ։ 1ա-2ա (այսինքն դատարկ թողուած էջերում) կայ նոր գրչութեամբ՝ Ս. Աստուածածնի գովեստ մը, որուն խորագիրն է։ Գովք երեք լեզվէ վասն Տիրամօր աստուածածնին։ Աստուածածին Մարիամ շաղուաթ ըռօզի դիամ մուշտախ սաղայ զասուղամ աստուածածին Մարիամ, ևն. և վերջը, իբր յիշատկ. Նշխարի տուփ վասն Տէր Եղիային,։ 2. Թղ. 6ա։ Գիրք Առակաց Սողոմոնի (առանց Նախադրութեան և Գլխոց և Խորագրի)։ Դիտել կը արուի որ մատենիս գրիշք սովորութիւն ունի ի կատարած իւրաքանչիւր գրքի՝ մի և նոյն տողի վրայ դնել՝ կարմրագիր՝ նախընթացին տիաղոսը և յաջորդին Նախադրութիւնք։ 3. Թղ. 24ա։ Նախադրութիւն ժողո-վողին,։ - Անդ։ Գլուխք Ժողովողին։. - Թղ 25բ։ Բանք Ժողովողին որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի յԵրուսաղէմ, Եկլեսիաստէս, ևն։ 4. Թղ. 31ա։ Նախադրութիւն Երգոյ երգոցն,։ - Թղ. 31բ։ Երգ երգոց՝ որ է աւրհնութիւն աւրհնութեանց. Ասացեալ Սողոմոնի արքայի Իսրայէլի։ Հարսն ասէ։ Գրքիս վերջաւորութիւնը նման է Թ. 15ին (հմմտ. Անդ. 8. 3. Թղ. 38բ), այսպէս. Մայր քո ծնցի մարմին առ նոյն անախեղծ, անաղտ յայլմէ տեուութենէ. զի այսպէս ունէր,։ 5. Թղ. 34բ։ Նախագրութիւն Իմաստութեանն Սողոմոնի,։ - Թղ. 35ա։ Գլուխք Իմաստութեանն Սողոմոնի։ - Թղ. 35բ։ Իմաստութիւն Սողոմոնի, 6. Թղ. 44բ։ Նախադրութիւն Յովբայ, ևն։ - Թղ. 45ա։ Յուլիանեայ եպիսկոպոսի Աղիկառնացւոյ ասացեալ։ Նշանակէ գիրք երանելոյն, ևն։ - Թղ. 45բ։ Գիրք Յովբայ,։ Գրքիս վերջը կան, իբր շարունակութիւն, հետևեալ տողերն՝ որք կը պակսին տպագրութեանց և նոյն իսկ յուն. և լ. թարգմանութեանց մէջ, այսպէս. Յովբաբ որ կոչեցաւ Յովբ, որ է հայր։ Յերկարեցաւ ժամանակ Յովբայ մինչև յաւուրս Մովսեսի։ Եւ թուի թէ գրեալ է զգիրս Յովբայ՝ սքանչելոյն Մովսիսի, և կամ Իմաստնոյն Սողովմանի՝ ստիքերովն, որպէս զՍաղմոսսն և զԱռակսն,։ 7. Թղ. 64ա։ Խրատք իմաստութեան մարդկան ի բանից Սիրաքայ։ Ամենայն իմաստութիւն ի տեառնէ է, ևն։ - Թղ. 76ա։ Խօսք Սիրաքայ կարծեմ որդւոյ կատարելոյն Սիմէոնի։ Միտք հնազանդ և որկոր պարկեշտ փառք են մարդոյց ևն։ Այս առանձնակ գլուխը նոյն է Զօհր. տպ. Յաւելուածին (եր. 12) հետ՝ ի բաց առեալ խորագրի նոտրագիր բառերը, որ հոն չկան և նոր պարագայ մը կը յայտնեն։ 8. Թղ. 77ա։ Յառաջաբան Եսայեայ մարգարէի,։ - Թղ. 77բ։ Գլուխք Եսայեայ մարգարէի։. - Թղ. 78բ։ Տեսիլ Եսայեայ որդւոյ Ամովսայ, ևն։ 9. Թղ. 109բ։ Յառաջաբան երկոտասան մարգարէ ից,։ - Թղ. 110ա։ Գլուխք Ովսէի մարգարէի։ - Անդ։ Գիրք տեսլեան երկոտասան մարգարէիցն։ Մարգարէութիւն Ովսեայց ևն։ 10. Թղ. 114ա։ Գլուխք Ամովսայ մարգարէի։, - Թղ. 114բ։ Մարգարէութիւն Ամովսայ, ևն։ 11. Թղ. 118ա։ Գլուխք Միքիայ մարգարէ ի։, - Անդ։ Մարգարէութիւն Միքիայ, ևն։ 12. Թղ. 120բ։ Գլուխք Յովէլայ մարգարէի։ - Անդ։ Մարգարէութիւն Յովէլայ, ևն, 13. Թղ. 122ա- 122բ։ Գլուխք Աբդիու մարգարէի։, - Անդ։ Մարդարէութիւն Աբդիու, ևն։ 14. Թղ. 123ա։ Գլուխ Յովնանու մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Յովնանու, ևն։ 15. Թղ. 124ա։ Գլուխք Նաւումայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Նաւումայ,, ևն։ 16. Թղ. 125ա։ Գլուխք Ամբակումա, մարգարէի։։ - Անդ։ Մարդարէութիւն Ան բակումայ, ևն։ - Թղ. 125ա։ Աղօթք Ամբակումայ մարգարէի երգով,։ Մարգարէութիւնս՝ Չօէր. տպագրութենէն տարբեր բանիւք կը վերջանայ, այսպէս. Տէր Տեր ետ ինչ զօրութիւն և կացոյց զոտս իմ որպէս պեղջերուի, և հանցէ զիս ի բարձունս իմ յաղօթս երգել նմաց,։ 17. Թղ. 126բ։ Գլուխք Սոփոնիայ մարգարէի։. - Անդ։ Մարգարէութիւն Սոփոնիայ, ևն։ 18. Թղ. 127բ։ Յանկ Անդէի մարդարէի։ -Անդ։ Մարգարէութիւն Անդեաց ևն։ 19. Թղ. 128բ։ Գլուխք Զաքարիայ մարարէի։. - Թղ. 129ա։ Մարգարէութիւն Ջաքարիայ, ևն։ 20. Թղ. 133ա։ Գլուխք, Մաղաքիայ մարգարէի։։ - Անդ։ Մարգարէութիւն Մաղաքեայ, ևն։ 21. Թղ. 134բ։ ՄահՈվսէի մարգարէի։ Ովսէ էր ի Բեթլեմովթայ, ի ցեղէն Իսաքարայց՝ Այսպէս կարգաւ և միաշամւռ կը դրուին եր կոտասան մարգարէից կեանքերը կամ հակիրճ վարքը (հմմտ. Անկանոն գիրք, հտ. Ա. եր. 208217)։ - Վերջ Թղ. 135բ։ - Թղ. 136 - 140 դատարկ թողուած էր ի սկբանէ, բայց վերջէն անծանօթ մէկը գրած է տարբեր գրչութեամբ (Թղ. 139բ - 140ա). Խրատ Իւղաբերից աւետարանին։ և Հանգստեան և Բժշկութեան յորժամ վասն ի վերուստն ասիցես, ևն աւետարանները գտնալու և կարդալու համար,