1713121957ա 1341։
17, իւրաքանչիւրն 12 թուղթ։
թուղթ բամբակեայ դեղնորակ, թոյլ և բըրդգըզեալ։
նոր, ստուարաթղթեայ՝ կիսակաշի (զի հինը ինկած է ժամանակաւ)։
՝ աղէկ պահուած չէ, զի Թղ. 1ա- 27ա, 59-99, 260ա - 265բ խոնաւութենէ լուսանցքները ցեցակեր եղած են, տեղ տեղ ալ մաշած և երկրորդ սեան վերջին բառերն ալ եղծուած են։ Թղ. 253ա, 265բ, յիշատակարանները կիսով չափ եղծուած և անընթեռնլի եղած։ Մատեանս կազմալուծուած ըլլալով՝ վերջին կազմողի ձեռքով Ծնընդոց և յաջորդ գրքերը վերջը տեղափոխուած են։
անծանօթ։
՝ երկու թուղթ, մնացորդ երկաթագիր աւետարանի մը։
խիստ քիչ են և միագոյն։
չկան։
չկան։
երկու հատ մեծադիր՝ գղթորային դեղին և սևագիծ՝ սպի։ տակ յատակի վրայ (տես Թղ. 1ա 58բ). մնացածները փոքրիկ ճակատներ են՝ մէն մի գրքի։ - ԼՈՒ. ՍԱՆՑԱԶԱՐԴՔ սակաւաթիւ, սևագիծ՝ շիկագոյն։
կարմիր են։
չունի։
բազմաթիւ են. ա մենուն մէջ ևս կը յիշատակուի՝ իբրև գրիչ Ներսէս ոմն, բայց առանց մականուան կամ տիտղոսի, այսպէս. 1. Թղ. 58ա2, Եսայեայ մարգարէութեան վերջը. Քրիստոս Աստուած բարեխօսութեամբ սրբոյն Եսայեայ ողորմեա բազմամեղ (գրող)իւ Նէրսիսի և որ զամէնն ասեն,։ Իսկ նոյն երեսին ստորոտը տարբեր մելանով և գրով կայ։ Թվ. ԶԶ գրեցի,։ Իսկ Մարգարէութեան։ կիսախորանին մէջ - խորագրի վերև - կայ, Ներսէս ծառայէ Քրիստոսի աստուծոյ մերոյ,։ 2. Թղ. 110ա1, Ծննդոցին վերջը. Քրիստոս Աստուած, բարեխօսութեամբ սրբոյն Մովսէսի մարգարէին և Յովսէփ գեղեցկին ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ և բազմամեղ գրողիս Ներսիսի, և ծնողաց իմոց, և քեռեցն իմոց Յովանիսի և Հանիսի և Տէրպապի։ և որ զամէնն ասեն. և Քրիստոսի փառք յաւիտեանս։ Այս անթուական յիշատակարանիս ստորոտը յետոյ յաւելցուած է՝ մեծկակ և տարբեր գրով և դեղով. ՀԹՎ.. ՌԿԱ,։ Վերջին թուականս կը հակասէ առաջնոյն, և հետևաբար յոյժ կասկածելի է և կեղծ։ Իսկ առաջինը կարելի է կարդալ ԶՂ, եթէ այստեղ յիշուած Ներսէս գրիչր՝ նոյն համարուի Ներսէս Կրակեցւոյն հետ, որ ի թվ. ՉՉԴ. գրած է ԻԳ. Ճառընտիրը։ Անձանց նոյնութիւնն առանց երկբայութեան է ըստ իս. վասն զի ոչ միայն երկու Ձեռագիրներու գրչութիւնքն, այլ և յիշատակարաններն իսկ նոյն բառերով յօրինուած են։ Ծնողաց և ազգականաց անուններն՝ որոնք հոն ալ ստէպ կը յեղյեղուին նոյն են (հմմտ. ԻԳ. Ճառընտիրն)։ Եւ որովհետև Կրակացի աբեղայն ԻԳ. Ճառընտիրը յԵրուսաղէմ գրած է, հաւանական է որ հոս գրած ըլլայ նաև Աստուածաշունչս, և գրած է իր համար, և այդ իսկ պատճառաւ է՝ որ ու րիշ ստացողի որ և է յիշատակարան չկայ։ 3. Ղևտականին վերջ, Թղ. 189բ1. Քրիստոս Աստուած, բարեխաւսութեամբ սրբոյն Մովսէսի մարգարէի ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, և բազմամեղ գրողիս Ներսէսի և քեռոյն իմոյ Յովանիսի և ծնողաց իմաց Աւտարշահի և Շնոհ(ֆ)որի, և քաւրնաւծի (թերևս քաւրն Աւծի), և որ զամէնն ասեն. և Քրիստոսի փառք յաւի,։ Այսպէս են և Թղ 232ա2, և այլ յիշատակարանները։ 4. Թղ. 158ա. Ով եղբարք խոշորու. թեանս մի մեղադրէք. Զի զշատն գիշերն եմ գըրել. և էր աւրինակին գիրն լիզած, մեղայ աստուծոյ,։ Նոյնը կը կրկնուի նաև Թղ. 253ա. և ընդարձակաբար նաև Թղ. 265բ2, ուր ուրիշ պարագաներ ևս շօշափուած են, այսինքն թէ երբ սկսեր և երբ աւարտեր է. բայց կիսով չափ եղծուած է և անընթեռնլի դարձած։ Բայց վերջինն և ընդարձակն, ուր էր հաւանօրէն գրութեան թուականը՝ ինկած է դժբաղդաբար։
. Ձեռագիրս 1755 ամին մըտած է հաւաքմանս մէջ, և յիշատակ է Խոտրջրեցի Տէր Յակոբ Ղազարեանի. թէև կիսատ՝ բայց կըրկնակի յարգի է, մէկ մոր ընդօրինակուած է մագաղաթեայ ամենահին և մաշած գաղափարէ մը, մէկ մալ որ մեր Աստուածաշունչներուն մէջ ամենէն հնագոյնն է, եթէ գրչէն դրուած է ԶԶ թուա կանս, ևս առաւել եթէ այդ տարեթուին մօտերը ապրող օտար ձեռքէ մը։ Մատեանս է կիսատ Աստուածաշունչ, զի կը պարունակէ միայն հին Կտակարանի հետևեալ գրքերը, այսինքն՝ Մարգարէութիւն Եսայեայ, և Մովսիսի Հնդամատեանը, այս1. Թղ. 1ա։ Տեսիլ Եսայեայ որդւոյ Ամովսայ, զոր ետես ի վերայ Հրէաստանի և ի վերայ Երուսաղէմի ի թագաւորութեանն Ոզիա, և Յովաթամու և Աքազու և Եզեկիէլի որ թագաւորեցին Հրէաստանի և Երուսաղէմի։ Լուր երկին և ունկն դիր երկիր, ևն (առան։ Նախադրութեան և Գլխոց. այսպէս են նաև յաջորդ գրքերն)։ 2. Թղ. 58բ1։ Ծնունդք, (չունի տպագ։ Նախադրութիւնն և Գլուխները)։ Ասոր, այսպէս նաև բոլոր միւս գրոց՝ խորագիրքն, ինչպէս նաև մէն մի պատմուածք կամ նիւթք կը նշանակուին իւրաքանչիւր թղթի առաջին իջի լուսանցքին ստորին քղանցքին վրայ։ Վերջն ալ կը կրկնուին նոյները։ Թիւք գլխոց իսկ իւրաքանչիւր գրքին և Տունք նոյնպէս կը նշանակուին։ 3. Թղ. 110ա2։ Ելքն է։ Այս են անուանք որդւոցն Իսրայէլի մտելոց յԵգիպտոս՝ հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց, ևն։ 4. Թղ. 156ա1։ Ղևտացւոցն է։ Եւ կոչեաց զՄովսէս և խաւսեցաւ տէր ընդ նմա է խորանէ անտի վկայութեան, ևն։ 5. Թղ. 189բ2։ Թիւքն է։ Եւ խաւսե, ցաւ տէր ընդ Մովսէսի յանապատին Սինայի ի խորանին վկայութեան, ևն։ 6. Թղ. 232բ1։ Երկրորդ աւրինացն։ Այ։ են պատգամք զոր խաւսեցաւ Մովսէս ընդ ամենայն Իսրայէլի՝ յայնկոյս Յորդանանի՝ յանապատին, ևն։ Գրքիս վերջը թերի կը մնայ, այսինքն կաւարտի ԼԳ. գլխու 5 համարով։ Սակայն դիտելով որ վերջին խօսքը՝ Գումարելոց իշխանաց ժողովըրդոց, կիտադրութեամբ չի վերջանար, նշան է որ ի սկզբան ամբողջ էր ոչ միայն այդ գիրքը, այլ և գրքիս ընդարձակ յիշատակարանը՝ գրու թեան տարեթիւով ի միասին։