Other notices
— - Bibliographic notice
18
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԸ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
18
Old record number
1482
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԸ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանէն Յովհաննէս անունը միայն մնացած է՝ կըցկտուր քանի մը բառերու հետ, հաւանօրէն ԺԳ. դարում։

Copy place
Reference
Type
Number of pages
903
Dimension
26x19 (25x17)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20, 5x6,4։
Writing details

միջին բոլորգիր, երկրորդ մասն աւելի ընտիր է։

Codicology

281/2, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ հաստ, պինդ և դեղնորակ։

Number of lines
31։
Binding

(նոր) ստուարաթուղթ մագաղաթապատ, անզարդ։

State of preservation

՝ վատ։ տեղ տեղ թուղթերը ցեցակեր եղած են, և շատ տեղ ալ լուսանցքները բզկտուած ըլլալով՝ սպիտակ թրղթով նորոգուած են։ Կը տեսնուի թէ մատեանս կողազերծ և քայքայուած ըլլալով՝ տգէտ կազմողին ձեռքով թերթերը յետ և առաջ փոխադրուած են, դրով ոչ միայն Սողոմոնի գրոց, այլ նաև Եսայեայ, Երեմեայ և Եզեկիէլի Նախադրութիւններն և Գլխացանկերք յետ և առաջ տեղափոխուած և խառնափնդորուած են։ Սկիզբէն ինկած են 12 թերթք, որոնք կը պարունակէին հաւանօրէն Սաղմոսն և Առակաց ինն գլուխները։ Ձեռագրիս մնացորդը՝ ԺԳ. թերթով կը սկսի և Ի. թերթով կ՝աւարտի (Թղ. 117բ). իսկ յաջորդ թուղթը՝ նորէն Ա. թերթով կը սկսի և կը շարունակուի մինչև Ի. թերթին կէսը, որ անսովոր բան մէ ըստ իս. մանաւանդ թէ կարծել կու տայ թէ երկու պակասաւոր Ձեռագիրներ ի միասին կազմուած ըլլան. սակայն իրն յինքեան և գիրն ասոր Հեն նպաստեր։ Թղ. 23բ, կը պակսին Սողոմոնի Առակաց ԻՉ. գլխու 13-17 համարները, և անօր տեղ դատարկ թուղթ մը ագուցուած է։ Ընդ մէջ Թղ. 33բ և 34ա՝ մէկ թուղթ ինկած է։ Այսպէս նաև Թղ. 190ա1-200, և 809- 903ին ընդ մէջ երկերկու թուղԹեր կտրուած են, որով կը պակսին Սիրաք և Երեմիայի Գլխացանկը՝ կիսով չափ, և Նախադրութեան մէկ մասը։

Copyist
անյայտ. նոյնպէս Տեղին և Կազմողն։
Owner

Բարսեղ կաթողիկոս և Յովհաննէս ոմն։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ամենաքիչ են և միագոյն։

Initials

Marginal illuminations

սակաւ են և անշուք։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

4 հատ (Թղ. 58բ, 123ա, 406բ, 503բ)։

Title text

առհասարակ կարմիր են։

Blank pages

Թղ. 24բ. ընդ մէջ Թղ. 190բ -200աի՝ 11 թուղթ կազմողէն դրուած են բնագիրը լրացնելու համար։ 12 թուղթ սկիզբը և 6 թուղթ ալ վերջը նոյնպէս կազմողէն յաւելցուած են։

Colophon

սակաւաթիւ են, գլխաւորները թերթերուն հետ կորսուեր են իսկ մնացածներն խիստ աննշան։ 1. Թղ. 34բ1 (Ժողովողէն վերջ). կայ գըր։ չէն, այսպէս։ Յէասիրացդ՝ ունայնասէր անձինս հայցեմ ի տէր լիցի յիշումն,։ 2. Ի վերջ Եսայեայ մարգարէութեան (Թղ. 116ա2), կայ նոյն գրչէն, բայց մանը բո, լորգրով. Ի սրոբէիցն երեքսրբեան երգով՝ եռանձնեան համաբնութիւն միոյ աստուածութեանն փառաւորելոյն։ Գառք և գոհութիւն ընձեռողին զաւրութիւն տկար և ծրդեալ անձինս, որ ետ ածել յաւարտումն զսաւառնացեալսն տեսողին թևաւք մատեանս. վերաձայնեսցուք առհասարակ շարաբ(ա)նութիւն բանականք վայելչաբար այժմ և միշտ և յաւիտեանս ամէն։ Արդ աղաչեմ զամենեսեան՝ խոշորութեան գրոյս և սղալանացս անմեղադիր լերուք. քանզի տխմար էի և չէի հմուտ գրագրութեան։ և նմ։ 3. Այլ բոլորգրով կայ (Թղ. 903բ)։ Գիրգս Աբոանտաղիա է (2) զԳ...գագնեց (զոր գնեաց) Յակոբ մաղարկ ի յայն սուղ և սոավ տարին ի ԲՃ. դրամ, որք աւքտիք (ի) սմանէ՝ թողութիւն խընդրեցէք նմա, իւր կնոջն... Հառաւսեմէի և զաւակաց իւրոց և հաւր և մաւրն։ Կատարեցաւ Սաղմսարնս (Սաղմոսարանս) Տէր Բարսեղի Կաթաղկոսի... (բառ մանընթեռնլի) ի թվին Հայոց...,, (պատռած է)։ Նոյն երեսին վրայ կայ մանր բոլորգիր յիշատակարան մալ, ուսկից (պատռած ըլլալով) սոյն կցկտուր բառերը կը կարդացուին միայն... գրոցս զՅովհաննէս... ի զսա՝ յիշատ... ..... և զաւակ...։ Հաւանօրէն Յովհաննէսս է նախկին ստացողն մատենիս։ Յիշատակարաններէս առաջին երկուքլ գրչին են հաւանօրէն. իսկ վերջիններն վերջին ստացողաց, և Սաղմոսի մը կը պատկանին։

Informations

. Ձեռագիրս 1872էն ալ ետքը մտած է հաւաքմանս մէջ, բայց թէ ուստի՞, յայտնի չէ։ Լուսանցից վրայ լատիներէն գիրով ևս նշանակուած են անուանք գրոց. հաւանօրէն լատինի մը ձեռքէն անցած է։ Մատեանս է Աստուածաշունչ թերի, զի կը պարունակէ չորս գիրք Սողոմոնի և մարգարէութիւնները։ Գլխահամարներն և Տուները նոր շղագրով ետքէն նշանակուած են՝ լատինի համաձայն։ Թղթահամարներ դնողը՝ Թղ. 309 էն 400 ի ընդոստներ է, 409էն՝ 500ի, 509 էն 600ի, 609էն 700ի, 709էն 800ի, 809էն ալ 900ի։ 1. Թղ. 12ա1։ Առակք Սողոմոնի (կտրատ, որ կը սկսի ԺԵ. գլխու 8րդ համարով)։ Պատարագ ամբարշտաց պիղծ են առաջի տեառն, Գրքիս Գլխացանկն և կլախադրութիւնը, տե։ Թղ. 117ա - 118բ1, Սողոմոնի միւս Գլխացանկերուն և Նախադրութեանց հետ ի միասին են, ի հարկէ վերը յիշուած պատճառին համար։ 2. Թղ. 27բ2 - 28ա1։ Բանք Ժողովողին։ Որդւոյ Դաւթի Սողոմովնի արքայի Իսրայէլի յԵրուսաղէմ։ Եկլեսիաստէս՝ որ է Ժողովող։ Ունայնութիւն ունայնութեանց ասաց Ժողովողն, ևն։ 3. Թղ. 34բ1։ Երգ երգոց՝ որ է աւրհնութիւն աւրհնութեանց։ Ասացեալ Սողոմոնի արքայի Իսրայէլի Հրէաստանի։ Համբու րեսցէ զիս ի համբուրից, ևն։ - Վերջ Թղ 39բ1։ Գեղեցիկ ի կանայս մայր քո։ Ծնցի մարմին անտխեղծ։ Առ նոյն յայնմանէ տոաշութենէ զի այսպէս ունէր,։ (Թուի հին մեկնութիւն մը անտխեղծ բառին, զոր սակայն օրինակած չէ գրիչն։ Նշանաւոր են կիտադրութիւնները)։ 4. Թղ. 39բ1։ Իմաստութիւն Սողովմոնի արքայի Հրէաստանի։ Սիրեցէք, զարդարու-թիւն ոյք դատիք զերկիր, ևն։ գոյ երգոցս յայտ առնէ ևն։ - Թղ. 121բ2։ 5. Թղ. 56ա2։ Գլուխք Եսայեայ (առանց վերնագրի)։ - Թղ. 57բ1 Տեսիլ Եսայեայ որդւոյ Ամովսա զոր ետես ի վերայ Հր(է)աստանի և ի վերայ Երուսաղէմի (ի) թագաւորութեանն Ոզիա և Յովաթամա և Եզեկիա որ թագաւո, րեցին Հրէաստանի։ Լուր երկին և ունկն դիր երկիր, ևն։ - Թղ. 116բ1։ Նախադրութիւն մարգարէին Եսայեայ։ Հռշակաւորն ի մար-գարէս Եսայիաս, ևն։ (Դիպուածով հոս փոխադրուած է)։ 6. Թղ. 117ա։ Գլուխք առաջնոյ բանի Առակացն։, - Թղ. 118ա1։ Նախադրութիւն Առակացն։ Խորհուրդ փրկելոյն Քրիստոսի զաշխարհս նախ քան զաշխարհ, ևն։ Թղ. 118բ1։ Նախադրութիւն Ժողովողին։ Եւ Ժողովաւղս յետ Առակացն, ևն։ - Անդ (բ2)։ Գլուխք Ժողովողին։, - Թղ. 121ա1։ Նախագրութիւն Երգոյ ևրգոցն։ Անուն Երգոյ երգոցս յայտ առնէ, ևն։ - Թղ. 121բ2։ Գլուխք Իմաստութեան Սողոմոնի։. - Թղ։ 122բ2։ Նախադրութիւն Իմաստութեան, (Թերի ի վերջոյ)։ 7. Թղ. 123ա1։ Գիրք Երեմիա մարգարէի։ Պատգամն Աստուծոյ որ եղև ի վերայ Երեմիայ ի Քեղկեա, ևն։ (Գլուխք կը պակսի։ հոս. Նախադրութիւնը՝ կիսատ՝ տես վարը)։ Թղ. 188)1։ հԵւ կացիս ցայս վայր բանը է րեմիայ։ Ի Թագաւորութենէն է այս բանք,։ Այսինքն ուղղեալ առ Սարիա՝ որդի Ներեայ, որ Սեդեկիայի կողմէն պատգամաւոր կհերթար ԲաԹղ. 200ա1։ Բարուք։ Եւ այս են բանք թըղթոյն զոր գրեաց, ևն։ - Թղ. 205բ1։ Սրըբոյն Երեմիաի Ողբ։ Եւ եղև յետ գերութեանն Իսրայէղի, ևն։ 8. Թղ. 211բ1։ Գլուխք Դանիէլի։ Թղ. 212ա2։ Նախադրութիւն Դանիէլի։ Ասի Դանիէլ որդի գոլ Յովհաննու որդւոյ Յովսիս բարեպաշտ արքայի, ևն։ - Թղ. 212բ2։ Մարգարէութնիւն Դանիելի (առանց խորագրի)։ - Թղ 236բ2։ Մահ Դանիէլի մարգարէի։ Դանիէ, էր ի ցեղէն Յուդայ, ևն։ (Այսպէս և ի վերջ յաջորդ մարգարէից)։ 9. Թղ. 238ա1։ Գիր գլխոյ (Գլուխք) 12. զեկիէլի։, - Թղ. 239բ2 - 240ա1։ Նախադրութիւն Եզեկիէլի,։ - Թղ. 241ա1։ Մարգարեութիւն Եղեկիէլի (անվերնագիր)։ Տեսիլ Ե. զեկիէլի քահանայի՝ որդւոյ Բուզեայ, ևն։ Թղ. 305ա1։ Մահ Եզեկիէլի մարգարէի։ Եզեկիէլ էր յերկրէն Աբիսիքա, ի քահանայիցն, ևն։ 10. Թղ. 306ա1։ Նախադրութիւն Երկոտասան մարգարէիցն։ Մեծ են շնորհք մարգարէութեան, ևն։ - Թղ. 306բ2։ Մարդարէութիւն (Գլուխք) Ովսէեա։։ - Թղ. 307ա2։ Մարգարէութիւն Ովսեայ (սևագիր և ետքէն գրուած)։ Բան տեառն որ եղև առ Ովսէէ որդի Բեերա՝ յաւուրս Ոզիա և Յովաթամա և Աքաղու և Եզեկիա թագաւորաց Յուդա և յաւուր Յորոբովամա՝ որդւոյ Յովասա թագաւորի, ևն։ - Թղ. 405բ2։ Մահ Ովսէի մարգարէի։ Ովսէէ էր ի Բեթսամովթա, ևն։ 11. Անդ։ Մարգարէութիւն (Գլուխք) Ամովսա։, - Թղ. 407բ1։ Ամովս։ Պատգամ Ամովսա որ եղեւ յԱկկարիմ, ևն։ - Թղ. 503ա1 (ընդոստմամբ)։ Մահ Ամովսա մարգարէի։ Ամովս էր ի Թեկուա, ևն։ 12. Թղ. 503ա1 - 503ա2։ Մարգարէութիւն (Գլուխք) Միքիա։, - Թղ. 503բ2։ Միա քիա։ Եւ եղև բան տեառն առ Միքիէ Մորոսդացի, ևն։ - Թղ. 508բ1։ Մահ Միքիա մարգարէի։ Միքիաս էր ի Մովսորաթա, ևն։ 13. Թղ. 508բ1։ Մարգարէութիւն (Գըլուխք) Յովէլա։, - Անդ (բ2)։ Յովէլ։ Պատգամ տեառն որ եղև առ Յովէլ Բաթուելի, ևն։ - Թղ. 602ա1։ Մահ Յովելա մարգարէ ի։ Յովէլ էր յազգէ Ռուբենի, ևն։ 14. Անդ։ Մարգարէութիւն (Գլուխ Աբդիու։. - Անդ։ Տեսիլ Աբդիու։ Այսպէս ասէ Տէր Աստուած ցԵդոմ, ևն։ - Թղ. 603ա1։ Մահ Աբդիու մարգարէի։ Աբդիու էր յերկրէն Սիւքեմա,, ևն։ 15. Թղ. 603ա2։ Մարգարէութիւն (Գըլուխք) Յունանու։, - Անդ։ Յովնան, ևն։ Թղ. 605ա2։ Մահ Յովնանու մարգարէ ի։ Յովնան էր ի Կարիաթարիմա, ևն։ 16. Թղ. 605բ2։ Մարգարէութիւն (Գրլուխք) Նաւումա։, - Թղ. 606ա1։ Նաւում։ Առածն Նինուէի։ Գիրք Նաւումա Ելկեսացւոյ, ևն։ - Թղ. 608ա1։ Մահ Նաւումա մարգարէի։ Նաւում էր յԵղկեսա, որ է յայնկոյս Յորդանանու, ևն։ 17. Թղ. 608ա2։ Մարգարէութիւն (Գը. լուխք) Ամբակումա։, - Անդ։ Ամբակում Առած զոր ետես Ամբակում մարգարէ, ևն։ Թղ. 700ա1։ Աղաւթք Ամբակումա մարգա, րէի։ ... զլուր քո լուաց ևն։ - Թղ. 700բ2։ Մահ Ամբակումա մարգարէի։ Ամբակում էր ի ցեղէն Շմաւոնի, ևն։ 18. Թղ. 701ա2։ Մարգարէութիւն (Գրլուխք) Սոփոնիա։ - Թղ. 701բ1։ Սոփոնիա Բան տեառն որ եղև առ Սոփոնիա Քուսեա, ևն։ - Թղ. 704ա1։ Մահ Սոփոնիա մարգարէի։ Սոփոնիա էր ի ցեղէն Շմաւոնի, ևն։ 19. Թղ. 706ա1։ Մարգարէութիւն (Գրլուխ) Անդեա։ - Անդ։ Անգեա։ Յամին երկրորդի Դարեհի արքայի, յամսեանն վեցերորդի որ աւր մի էր ամսոյն, ևն։ - Թղ 706ա1։ Մահ Անգէի մարգարէի։ Անգէաս էր ի ցեղէն Ղևեա, ևն։ 20. Անդ։ Մարգարէութիւն (Գլուխք Յաքարիա։ - Թղ. 706բ2։ Մարդարէութիւ) Պաքարիա։ Յամսեանն ութերորդի, յամի երկրորդի Դարեհի արքայի, ևն։ - Թղ. 806ա2։ Մահ Զաքարիա մարգարէի։ Զաքարիա էր է ցեղէն Ղևեա, ևն։ 21. Թղ. 800բ1։ Մարգարէութիւն (Գըյուխք) Մաղաքիա որ թարգմանի հրէշտակ։Անդ։ Մարգարէութիւն Մաղաքիա։ Առած բանի տեառն ի վերայ Իսրայէլի ի ձեռն հրեշն տակի իւրոյ, ևն։ Մարգարէութեանս Գ. գլխու 13 համարէն մին։ չև վերջը կը պակսի, զի թուղթ մը ինկած է։ Վերջէն ալ 2 թուղթ, Մահով ի միասին։ 23. Թղ. 809ա1։ Իմաստութիան Սիրաքայ։ (Ա. գլխու 11 համարէն մինչև Գ. գլխու 3րդ համարը կը պարունակէ. իսկ մնացածն ամբողջութեամբ կը պակսի)։ 23. Թղ. 902։ Գլուխք մարգարեութեան Երեմիայ։ (Պակասաւոր կերպով, այսինքն ԼԱԽԶ)։ - Թղ. 903ա1։ Նախադրութիւն Երեմիայի մարգարէի, (սկիզբէն մինչև եկն Նաբուգոգոնոսոր և գերեաց զհրէայսն,)։ Կերեի թէ այս երեսին վրայ Նախագրութիւնն ամբողջ էր, զի միւս երեսը դատարկ թողուած է, ուր հետագայք յիշատակարաններ գրած են, որոնց առաջնոյն թուականը միայն, վերջինն ալ մեծաւ մասամբ կտրուած են։

Content