Other notices
— - Bibliographic notice
19
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԹ
ՉՀԶ = 1327 - ՉՀԶ = 1327

ID
Number
19
Old record number
212
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԹ
Start date
ՉՀԶ = 1327
End date
ՉՀԶ = 1327
Date details

1327 - 1328։

Copy place
Երկայնի վանքը Եկեղեաց գաւառում։-
Reference
Type
Number of pages
351
Dimension
25,3x17,8 (25, 4x15, 4)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20, 5x7։
Writing details

բոլորգիր հնաձև միջակ, հաստկեկ և ամենորոշ։

Codicology

29 1/2, իւրաքանչիւր 12 թուղթք, բայց թերթահամարները նշանակուած չեն։

Principal subject
Subject details

թուղթ հաստ և դեղնորակ։

Number of lines
25։
Binding

փայտեայ կաշեպատ՝ անզարդ, գոցելու մասով ի միասին։

State of preservation

լաւ պահուած է, միայն Թղ. 1 -13 և 33-48 լուսանցից ծայրերէն ցեցակեր եղած են։

Copyist
Մխիթար ոմն կրօնաւոր (Երզնկացի2) որ լուծմունքներ ևս գրած է։
Owner

նախ Կիրակոս վարդապետ (Երզնկացի), ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

խիստ քիչ են և միագոյն՝ աղօտ կարմիր։

Initials

Marginal illuminations

նոյնչափ և նոյնագոյն։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

6 հատ միագոյն՝ աղօտ կարմիր (տես Թղ. 7ա1, 223ա1, 248ա1։ 294ա2, 297ա1, 342ա2)։

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 1ա, 58բ2, 61բ2, 350բ։

Colophon

սակաւ են, բայց որոշ թուականօք. 1. Երկրորդ Թագաւորութեան վերջը՝ կայ գրչէն. Տէր իմ և Աստուած, յորժամ գաս դատել զազգս մարդկան՝ փրկեա ի պատուհասից և ի տանջանաց զխոստովանաւղս անուանդ քում սրբոյ, և գծողի տառիս Մխիթարայ և երախտաւորաց և ընթերցողաց և լսողաց թողութիւն շնորհեայ և քեզ փառք յաւիտեան,։ 2. Ի վերջ Գ. Թագաւորութեան. ԶՄըխիթար մեղաւք մեռեալ ոգի աղաչեմ յիշել ի Տէր սրտի մտօք և զծնողսն իմ և զհարազատսն, և դուք յիշեալ լիջիք առաջի Տեառն ի բարի։ Թվ. ՉՀԶ,։ 3. Թղ. 232բ2, այն է յաւարտ Դ. Թագաւորութեան, կայ ոտանաւոր յիշատակարանս մի և նոյն գրութեամբ գրչին՝ այսպէս. Մխիթար մեղաւք մեռեալ ոգի, ձեզ պաղատիմ ոզորմելի, որք հանդիպիք այսմըն տառի, և ըզմայլիք սորին բանի. յիշման առնել զմեզ արժանի, ծնողաւք զարմիւք մերովք նախնի, և ամենայն արեանառուի. բանիւ ասել Տէր ողորմի. յաւէտ և ձեզ նոյնն լիցի. զի միաբան յաւրն վերջի, յանփոխանորդն առաւաւտի, միում բնութեանն եռանձնէի, երեքսրբեան փառսն երգեսցի, մեծաց ձրիցն պարգևողի։ Այլ զսա գրեցի, ՉՀԶ. թվի. հայկաղեանս Տումարի, որ յաւէտ սա մեծ կոչի,։ Կուզէ ըսել հաւանօրէն Սարկաւագ վարդապետէն յօրինուած փոքր թուականէն յառաջ գործածուած Հայկայ թուականը։ 4. Հռութայ վերջը՝ կայ գրութեան գլխաւոր յիշտկ. այսպէս. Մարդ՝ մահկանացու բնութեամբ՝ անմահ գանձ ունի զսիրոյն պատուիրան որ յԱստուած և առ մարդիկ.... Արդ ես նուաստս յերաստս բանի և թարմատարս ի հոյլս բանահիւսաց, ախտապաշար և յոքնամեղ անձնս Մխիթար, պիտակ պատկեր և դրժաւղ կրաւնաւորութեան, որ թափուր և ունայն եմ ի հոգեկան և ի մարմնական բարեաց և ի յարգասեաց։ Վասն որոյ խուն ինչ աշխատեալ ազազուն և փցուն գրով տառատպեցի զպատմութիւն հնոյ դատաւորացն և թագաւորացն, որ ունի բազում հրաշս և սքանչելիս յինքեան ամբարեալ ի հրաշագործողէն Աստուծոյ եղեալ առ մարդիկ ի դարս և ի ժամանակս. զի թերևս պատահաւղք գրոցս ընթերցմամբ, կամ լսելով, կամ գաղափար առնելով, բարեմիտ լինելով առ մեզ՝ ներումն և ջնջումն սխալանաց մերոց հայցեսցեն։ ... Տէր Աստուած, ձրի տուր զքո արքայութիւնդ Մըխիթարայ՝ բարեխաւսութեամբ ամենայն սրըբոց։ Նա և յիշման արժանի արարէք զծնողան իմ զՊաւղոս և զՏիրանց, և զհարաղատսն իմ զՄացթէոս և զՄարտիրոս զկրաւնաւորեալսն, և զքերսն՝ նոցին հետևել՝ զՄինայ և զՄարթնայ, և զորդեակն իմ զԲարսեղ աբեղայ և զամենայն երախտաւորսն իմ կրկին կենաց։............ Արդ գրեցաւ գիրքս այս ի գաւառն Եկեղեաց՝ ի վանսն որ կո։ չի Երկայնի, յորում է մեծ և հռչակաւոր վարտապետն Կիրակոս, արժանաւորն ամենայն գովեստի և յիշման, ի մեծի թուաբերութեան Հայոց։ ՅՀԻ։ Եւ բոտացաւ զայս սոտրբ տառս իւրն,։ Այս վերջին տողս տարբեր գրով գրուած է ու առանց վերջակէտի թողուած. ուստի կը տեսնուի թէ ստացողն և կամ գրիչն ինքնին դեռ ուրիշ բան ալ պիտի գրէ եդեր, բայց չէ հասեր։

Informations

. Ձեռագիրս 1870էն ետքը մտած է հաւանօրէն հաւաքմանս մէջ պահպանակի առաջին երեսին վրայ գրուած և վերջէն քերուած արձանագրութենէն կը տեսնուի, թէ երբեմն լատին Հաւաքումի մը մասն կը կազմէր։ Մատեանս է Աստուածաշունչ թերի, և կը պարունակէ հին Կտակարանէն միայն Ա, Բ, Գ և Դ. Թագաւորութեանց, Եսթերայ, Յեսուայ, Դատաւորաց և Հռութայ գրքերը, այսպէս. 1. Թղ. 2ա1։ Նախադրութիւն Թագաւորութեանցն։ Սկիզբն գրոց Թագաւորութեանցս դեռ ևս զՀեղեայ պատմէ, ևն։ Թղ. 2բ2։ Գլուխք առաջին Թագաւորութեանն։, - Թղ. 5ա1։ Բառաջաբան նախակարգեալ Թագաւորութեանցս։ Վասն ի յեր, կուս գիրս առ ի հեբրայեցւոց՝ զպատմութիւնսն բաժանելոյ, զի ԻԲ նշանագրաւք վարին հեբրայեցիք, ասորւոց և քաղդէացւոց լեղու ին նշանակաց,, ևն ևն։ Ընդարձակ և յոյժ շահագրգիռ Յառաջաբանս զոր՝ չունին տպագիրք և ուր կը խօսուի հին Կըանուանակոչութեան - շարունակութիւն է Թղ. 1ա1. (Տ) նշանագրով դրուած հատուածը. Եւ ար։ պարտ է գիտել յասացելոցս, զի որ արտաքոյ քան զայս գումարութիւն գիրք գտանիցին, ընդ անուանէալ Յայտնութիւնսն հարկ է համարել. և Իմաստութիւնն Սողոմոնի՝ զոր բազումք նորա անուանեն, և Յեսու Սիրաքայ, և Յուդիթ և Տուբիայ, և հովիւն չեղեն արժանի կանոնի։ Բայց զՄակաբայեցւոցն զառաջին գիրսն գտագ գրեալ եթրայեցերէն, և զերկրորդն յունարեն՝ որպէս և անդըստին ի խաւսիցն է նշանակելց։ (Զոր Թղ. 6բ2, տեղ չըլլալուն պատճառաւ՝ գրիչն ստիպուած էր այս դատարկ թողած թղթին վրայ գրել. և ասոր ապացոյց է անմիջապէս ետքը նոյն գրչութեամբ սոյն ծանօթութիւնը. Թուխթդ անցոյ ուր նշանն է, այս՝ հետ այնոր է,։ Իսկ յաւարտ Յառաջաբանիս ալ սոյն ազդը դրուած է. Յայս բանիցս ի տետրիս առաջին է գրած, և ունի նշան զայս Տ, թէ կամիս՝ գրէ և կարդա,։ Գալով Յառաջաբանիս ծագման՝ արժանի է լուրջ քննութեան։ Մեր Գրատան հին և նոր Կտակարանաց Ձեռագիր Հաւագման մը մէջ (Հմմտ. նաև Թ. 1. 8. 9. Թղ. 110ա1. Թ. 6. 8. 8. Թղ. 121բ1. Թ. 7, 8. 9. Թղ. 103ա1. Թ. 8. 8. 9. Թղ. 153ա1. Թ. 10. 8, 9. Թղ. 96բ1. և Թ. 20. 8. 8. Թղ. 121ա1) Ս. Հերոնիմոսի վերագրուած է այս գրուածս և իբր թէ թարգմանուած ի լատինէ՝ յամի Տեառն 1380, ձեռամբ ֆրա Աւգոստինոսի ի կարգէն Քարոզքաց։ Ահաւասիկ յիշատակարանը. Կատարեցան Նախադրութիւնք և Գլուխք բոլոր հին և նոր Կտակարանացն աստուծոյ ըստ շարագրութեան երանելոյն Ճերսնիմոսի, Եւ յեղափոխեալ եղև ի յայս (այսինքն ի հաւաքմանս) ձեռամբ յանցաւոր գրչի՝ ֆրա Աւկուստինոսի ի Կարգէ Եղբարց Պրետիքաթորացն ի քաղաքս Վնէժ, յամի Տեառն Ռ3Չ, ի փետրուար ԺԻս։ Սակայն դիտելով որ Աստուածաշունչի մեր Թ. 1. ը գրուած է յամի Տեառն 1319, այսինքն՝ 61 տարի առաջ, Թ. 19. ը՝ 1327ին, այն է 53 տարի յառաջ, և Թ. 20րդն ալ՝ 1269 - 1272ին, ապա ուրեմն կը հետևի որ ֆրա Աւգոստինոսի գրածը կամ կեղծիք է, և կամ անոր յեղափոխեալ եղև ի յայս, բացատրութեամբ՝ պարզապէս ընդօրինակութիւն հասկանալի է, և ոչ թէ թարգմանութիւն։ Այս այսպէս ըլլալով հանդերձ, հաւանական է որ Հերոնիմոս գրած ըլլայ ստուղիւ Թագաւորութեան նախակարգեալ Յառաջաբանը գէթ, և մեր նախնիք ֆրա Աւգոստինոսէն շատ կանուխ թարգմանած ըլլան զայն ի հայ բարբառ։ Եւ այս բանիս յայտնի ապացոյց է նաև նախակարդեալ Յառաջաբանիս, ինչպէս և Նախադրութեանց ընտիր լեզուն և Գէորգ Սկևռացւոյն տրուած Ղլախադրութիւններուն հետ ունեցած բառացի նոյնութիւնը։ Բայց թէ Սկևռացին իրմէ յօրինեց ար, դեօք, ինչպէս կը կարծուի, այդ Յառաջաբանն և Նախադրութիւնները, թէ ընդհակառակն թարոմանաբար յերիւրեց, այս տակաւին խնդիր կը վերցնէ։ Թղ. 7ա1։ Թագաւորութեանց առաջին։ Եւ այր մի էր յԱրիմաթեմայ ի Սիփայ լեռնէ Եփրեմի, ևն։ 2. Թղ. 59ա1։ Գլուխք երկրորդ Թագաւորութեանց։, - Թղ. 62ա1։ Թագաւորութեանց երկրորդ։ Եւ եղև յետ մահուանն Սաւուզայ, ևն։ 3. Թղ. 109ա1։ Գլուխք երրորդ Թագաւորութեանց։, - Թղ. 112ա1։ Թագաւորութեանց երրորդ։ Եւ արքայ Դաւիթ ծերացեալ և անցեալ զաւուրբք, ևն։ 4. Թղ. 168ա1։ Գլուխք չորրորդ Թադաւորութեանց։ - Թղ. 172ա1։ Թագաւորութեանց շորրորդ։ Եւ նշկահեաց Մովաբ զԻսրայէլ յետ մեռանելոյն Աքաաբու, ևն։ Առանձին ուշադրութեան արժանի են վերջին գրքիս լուսանցքներուն վրայ ոչ միայն լատին թարգմ. հայոյն գլխոց հետ ունեցած համեմատութիւնքը, այլ որ աւելի աւագ նշանակութիւն ունի ստէպ ստէպ նշանակուած Սիմաքոսի, Ակիւղա սայ և Թէոդիտոնի թարգմանութեանց տարբերութիւնները։ 0ր. աղագաւ, Թղ. 174բ1 Հափփով, բառին դիմացը՝ Սիմ. արդ, Ակ. Նաև նա. Թեոդ. նոյնպէս։ Թղ. 175բ1 Նեկաթ, ին՝ Սիմ. խաղնատէս. Ակ. հօտաբոյս զպետ։ Թղ. 177ա2 զիղջ, ին՝ ահարկութիւն։ Թղ. 179բ1 արիովթ, ի դիմացը՝ բանջար վայրի։ Թղ. 182ա2 յեղմոնի, դիմացը՝ յայս նիղ։ Թղ. 187բ1 Մաքման,ին՝ Սիմ, ընգողին Թղ. 191ա1 հափփովցին՝ Սիմ. արդ այժմ։ Անդ (ա2) հորդւոց զաւրացելոյս, ի դիմացը՝ Սիմ. աղխարհատիկնոջս։ Թղ. 183ա2 Ռասիմ, ին՝ Սիմ. զօժանդակսն. ԶԳԶ իրսն։ Թղ. 193բ1 սաթերովն, ին՝ Ակ. ի ժողովն։ Թղ. 193բ2 զյեզերն, ի դիմաքը՝ Սիմ. սրբութիւնք։ Անդ. ի վերայ սեանն, ին՝ Սիմ. կազմած. Ակ. սեղանն ըստ սովորութեան և իշխանքն։ Թղ. 194ա2 զՄաթան, ի դիմաց Ակ. զերկերիւր։ Թղ. 198ա1 ի Մաիղա, ի դիմաց՝ Սիմ. ի ձորն աղտից։ Թղ. 198բ2 խառնակութեանցն, ի դիմացը՝ Թէոդ. Գարդելեացն։ Թղ. 109բ2 հափփուսովի, դիմաց՝ Ակ. ծածուկ։ Թղ. 201ա1 ի չորեք ճ.ոցն, ի դիմացը՝ Ակ. ի Գաղաադէ։ Թղ. 202ա2 Եդոմաեցիք, ի դիմացը՝ Ասորիք։ Թղ. 202բ1 հերկոտասաներորդի (յամին), ին՝ երկրորդի։ Անդ. հմաննաց ի դիմացը՝ Սիմ յայտնի ինչ։ Թղ. 294ա2 զուաւղս, ի դիմացը՝ Սիմ. բանս չարո։ Անդ. բարձունս, ի դիմացը՝ Սիմ. բագինս։ Թղ. 211բ2 յերկիրն արարադայ, ի դիմացը՝ Սիմ. հայոց, ևն ևն։ Այս բաներս կարելի է նշան համարել կամ կարևորութեան և կամ տարաձայնութեան գրոցս։ Իսկ թէ ուստի և որուն ձեռքով դրուած են՝ քննելի է։ Ըստ իս դժուար է որ այդ Թարգմանութեանց հայեցի թարգմանութիւն մալ ըրած ըլլան նախնիք. հաւանօրէն կամ Եփրեմի և կամ Ոսկեբերանի Մեկնութիւններէն առնուած ըլլալու են։ Յամենայն դէպս՝ եզականութիւն մ1 է այս Թ. 19. ին։ Յաւարա գրքիս կը կցի հետևեալը։ Սկիզբն Թագաւորութեանցս ի Սաւուղայ և աւարան ի Սեդեկիայ. և լինին ամք ՋԿԸ,։ 5. Թղ. 223ա1։ Եսթեր։ Յամին երկրորդի թագաւորութեանն Արտաշէսի արքայի մեծի, ևն։ (Չունի տպագրութեան Նախադրութեւնը)։ 6. Թղ. 245ա1։ ՊՅառաջաբան գրոցն Յեսուայ որդւոյ Նաւեայ։ Յեսու որդի Նաւեայ էր ի ցեղէն Եփրեմի, ևն։ - Թղ. 245բ1։ Գըլուխք գրոց Յեսուայ որդւոյ Նաւեայ։, Թղ. 248ա1։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ։ Եւ եղև յետ վախճանելոյն Մովսէսի ծառայի տեառն, ևն։ (Գրքիս լուսանցից վրայ ևս ուրիշ օրինակաց տարբերութիւնները նշանակուած են)։ 7. Թղ. 294ա2։ Նախադրութիւն Դատաւորաց։ Յետ Յեսուայ և այլք կացին Դատաւորք ի վերայ Իսրայէլի, ևն։ - Թղ. 295ա1։ Գլուխ(ք) գրոց Դատաւորաց։, - Թղ. 297ա1։ Դատաւորք։ Եւ եղև յետ վախճանելոյն Յեսուայ, ևն։ 8. Թղ. 341բ2։ Նախադրութիւն Հռութայ. Պատճառ գրոցս Հռութայ։ Ի ժամանակս դատաւորացն՝ Եղիմեղքովմն բեթղահեմացի, ևն։ Թպ. 342ա2։ Հռութ։ Եւ եղև յետ այսորիկ, ևն։ Վերջ Թղ. 348բ1։ - Թղ. 349ա1350ա1 գլխաւոր Յիշատակարանը։

Content