Other notices
— - Bibliographic notice
13
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԳ
ՌՁԴ = 1635 - ՌՁԴ = 1635

ID
Number
13
Old record number
1507
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԳ
Start date
ՌՁԴ = 1635
End date
ՌՁԴ = 1635
Date details

1635 (տես վարը)։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
629
Dimension
26x19,3(20,3x14)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20, 2x6,5։
Writing details

բոլորգիր մանը բայց քիչ մը անկիւնաւոր՝ որ յատուկ է վերջին դարերու գրչաց։

Codicology

531/2, իւրաքանչիւրն 10- 12 թուղթ։

Principal subject
Subject details

մագաղաթ ազնիւ, սպիտակ, կակուղ և անփայլ։

Number of lines
43։
Binding

փայտեայ կաշեպատ և զարդարուն, գոցելու մասով ի միասին. և ներսէն պատած է կանաչ կերպասով։

State of preservation

շատ լաւ պահուած է ամբողջը, միայն առջևէն և ետևէն երկերկու դատարկ թողուած թուղթերը կտրուած են։ Լուսանցքներուն վրայ ստէպ և տողերով սրբագրութիւններ եղած են - անջուշտ բաղդատութեամբ կամ բնագրին՝ ուսկից ընդօրինակուած են և կամ ուրիշ կատարելագոյն օրինակի մըաշխատակցութեամբ Գինէոս (Եւգինէոս) քահանային և Յակոբայ։ Երկրորդ՝ հայ. թարգմանութեան գլուխներէն զատ՝ լատինի գլուխներն ևս նշանակուած են գ. մենատառիւ։

Copyist
յայտնի չէ, հաւանօրէն ըլլալու է Յակոբ և այլուր յիշուած Յովհանէս գըծողն (տես Թղ. 459, և կամ Թղ. 627բ), որովհետև սոբա գիրս՝ նոյն է թէ՝ անանուն զծողին և թէ Ձեռագրիս գրութեան հետ։
Owner

անյայտ, բայց հաւանական է որ Թղ. 568բ1 յիշատակուած Գինէոսն եղած ըլլայ։

Commanditaire
Illuminator
անյայտ է, կարելի է սակայն որ նոյն ինքն գրիչն ըլլայ, կամ Յակոբր (տես վարը)։
Binder
անծանօթ է։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

առատ են՝ մասնաւորապէս Սաղմոսաց և նոր Կտակարանին մէջ, մար։ դագիր, թռչնագիր, գազանագիր ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են՝ գլխաւորապէս Սաղ մոսաց և Աւետարանաց լուսանցքներում, առ հասարակ վարդագոյն և պէս պէս մեծութեամբ։

Images

եօթն՝ (մեծ. 18,5x13,9 հրմ.) Թղ. 3բ (Ադին դրախտի արարուածներն՝ ոսկեայ յատակի վրայ՝ բազմերանգ նկարուք և վեցաթիւ գեղեցկաճաշակ մեդալիոններով). Թղ. 287բ (Դաւիթ մարգարէն), Թղ 317բ (Սողոմոն), Թղ. 489բ (Մատթէոս), Թղ. 506բ (Մարկոս), Թղ. 519բ (Ղուկաս), Թղ. 537բ (Յովհան. նէս)։ Ասոնք ամէնքն ալ քառագոյն նկարուած են, որոնց մէջ տիրող են վարդագոյնը, երկնագոյնն և դեղինը՝ սպիտակ յատակի վրայ. և աւետարանիչներն ամէնքն ալ նստած դրից մէջ են։

Canon tables 1

5 (տես Թղ. 485բ 487բ)։ Ամէնքն ալ վարդագոյն դրուագեալ են՝ սպիտակ յատակի վրայ։

Canon tables 2

մեծ 7հատ են (տես Թղ. 4ա, 288ա, 318ա, 490ա, 507ա, 520ա, 538ա) նոյնպէս միագոյն են. Ծննդոցի կիսախորանը միայն քառերփեան է, այսինքն՝ վարդակարմիր, կապուտակ մութ կանաչ և դեղին կամ ոսկենկար, հանդերձ թըռչ։ նագիր սկզբնատողերով և լուսանցազարդերով։

Title text

բոլորն ալ կարմիր են, ի բաց առեալ Ծննդոց և Ելքը, որք սևագիր են։

Blank pages

Թղ. 1ա, 2բ2, 3ա, 30բ, 485, 489, 506ա2, 629։

Colophon

սակաւաթիւ են և հակիրճ, այսպէս. . Թղ. 567բ1. Կայ սրբագրողաց տարբեր գրով հետևեալ յիշատակարանը. Զմեղաւոր Յակոբս և զծնողս իմ յիշեցէք յաղաւթ։ ձեր, ընդ նմին և զՏէր Գինէոս բարեսէր քահանայն, որ աշխատեցաք յաստուածաշուն։ գրոցս սրբագրելն, թվի. ՌՉԴ. յունիսի Գ.։ Իսկ Թղ. 584ա1 -ա2, այսինքն՝ Պաւղոսի թրղթոց Նախակարգեալ յառաջաբանի ստորին լուսանցքին վրայ, մէկ կողմը գրուած է՝ նոյն գրչութեամբ. Աւարաս մարտ Լ., և միւս կողմր. Կև սկիզբնս յապրիլի Զ..։ 2. Թղ. 459ա1, Դանիէլէն վերջը. Ով եղբարք, որ զահաւոր և զսոսկալիս լսէքք ըզմարգարէիս բան, զմեղաւորս Յակոբ յիշեցէք ի մեղաց թողութիւն, և Տէր զձեզ յիշեսցէ,։ Այս երկու յիշատակարաններէս կը տեսնուի թէ Յակոբ եղած է ստուգապէս սրբագրիչ մարտենիս, այնու մանաւանդ՝ որ ստացողի մասին խօսք չըլլուիր և Յովհաննէսն ալ գծող կանուանէ զինքը։ 3. Թղ. 235բ2։ Զեղկելի և զանպիտան զհող և զմոխիր գծողս յիշեցէք ի Տէր ամէն, Իսկ Թղ. 627բ2 (Գիլիմոնի թղթին վերջը) գըծողին անունն ևս կը յիշուի, այսպէս. Մեղաւոր և անարժան Յովհաննէս գծողի ողորմեա Տէր,։

Informations

Content