Other notices
— - Bibliographic notice
14
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԴ
1652 - 1653

ID
Number
14
Old record number
1258
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԺԴ
Start date
1652
End date
1653
Date details

1652 (տես վարը)։

Copy place
Reference
Type
Number of pages
676
Dimension
20x15 (13, 5x9)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 13, 2x4։
Writing details

բոլորգիր և ցածագիր, կրկին և տարբեր գրչութեամբ։ - ԶԱՐ ԴԱԳԻՐՔ առաջին մասին մէջ ցանցառ, իսկ վերջնոյն մէջ շատ բազմաթիւ են. և յատկապէս նշանաւոր են մեծութեամբ և երանգոց. նրբութեամբ պատկե, րագրերն (Թղ. 4ա, 38ա, 124, 422ա, 451ա, 457ա, 634բ, 507ա, 553ա, և 649, 660բ)։ Սկզբնատողերն ամ բողջապէս մարդագիր, թռչնագիր, գազանագիր ևն, երբեմն ոսկեգոյն, երբեմն կանաչագոյն և երբեմն երկնագոյն յատակի վրայ, և Հերապետի ճաշակաւոր վրձինր կը յիշեցնեն մեզ։ Ամէնքն ևս ոսկենկար և բազմագունեան են։

Codicology

56, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթանման, պինդ և ողորկ։

Number of lines
27- 28։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շիկակարմիր և զարդարուն, գոցելու մասով ի միասին. ներսէն ալ պատած է դեղնագիծ և սևագիծ կերպասով։

State of preservation

կազմուելէն յառաջ գէշ վիճակի մէջ եղած կը տեսնուի Չեռագիրս, զի 121 և 122 Թղթահամարներուն ընդ մէջ մէկ թուղթք կտրուած է, որով կը պակսի Եսայեայ Նախադրութիւնը. և 660-661 թուղթերուն միջև ալ երկու թուղթք կտրուած կը տեսնուին, Ընդ մէջ 203բ1 և 204 թղթերուն կը պակսին Երեմիայի Նախադրութիւնն ու Գլխոց ցանկը։ Թղ 419բ, Հանգիստ Յովհաննու, գրութեան առաջին երեսը կայ միայն։ Թղ. 460, լուսանցքը վերէն ի վար կտրուած է՝ Սոփոնիայի պատկերով ի միասին, և Զաքարիայի սկիզբէն երկու թուղթք կտրուած են։ Թղ 632, քակուած է և մաշած։ Թղ. 551բ1. Կե գլ. Գ Մարկոս, խորագրի ներքև և նոր նօտրագրով գը րուած են հինգ հատուածներ։

Copyist
երեք են, այսինքն Ալեքսիանէ քարտուղար՝ ծրու ընդհանուրին, Յովհաննու Յայտնութեան գրիչն կ Աբրահամ Իրէց, և Աստուածատուր։
Owner

նախ երզիւրումցի Ղազար վարդապետն և աբեղան, ապա ասոր ծնող քը՝ Անայ - խաթուն և Բաղդիար, ապա այլք (տեւ Յիշատկ.)։

Commanditaire
Illuminator
անյայտ, բայց հաւանօրէն կամ Ալէքսիանէն ըլլալու է, դիտելով որ ծրող, ըստ դասական լեզուին ծրա գրող, ծաղկող և նկարող իսկ կը նշանակէ (տեւ վարը), և կամ Հայրապետ։
Binder
Թումայ քա։ հանայ (տես Յիշատկ.)։
Parchment flyleaf

իւրաքանչիւր կողմէն երկերկու թուղթ, մնացորդ երկաթագիր Աւետարանի մը։

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

15 - 18 հատ, որոնցմէ 6 մեծադիր են, ոսկենկար և քաջարուեստ, այսպէս, Թղ. 123բ (Եսայի ոտքի վըրայ և մագաղաթն ի ձեռին), Թղ. 421բ (Ովսէէ՝ ծնըրադիր՝ մանուշակագոյն Գիլոնով), Թղ. 450բ (Յովնան չորս արարուածներով), Թղ. 480բ (Սիրաք բազմեալ կը գրէ), Թղ. 506 (Ղուկաս՝ իբր շարադրող Գործօցի բազմած և մատեանը կը կարկառէ իր առջևը ծնրա։ դիր եպիսկոպոսի մը)։ Թղ. 648բ (Յակոբոս առաքեալ կանգուն, աջ ձեռքում ունի տապար, իսկ ձախում մատեան)։ Այս նկարներս իրենց վարդագոյն, կանաչ կարմիր գունոց խառնուրդով և կատարեալ արտայայտութիւններով Թ. 3. ի նկարչին Աղափիրի՝ վրձինին շատ կը նմանին, բայց ասոնց գոյներն աւելի հաստատուն են։ Իսկ փոքրիկքն՝ տես Թղ. 403բ1 (Յով հաննէս աւետարանիչ՝ ծնրադիր), Թղ. 419բ1 (Նոյնը նոյն դիրքով), Թղ. 431բ1 (Ամովս՝ ոսկեզարդ և գեղե ցիկ), Թղ. 439ա2 (Միքիա բազմած), Թղ. 445ա2 (Յովէլ մարգ.), Թղ. 448բ1 (Աբդիու), Թղ. 454ա2 (Նաւում), Թղ 457ա2 (Ամբակում), Թղ. 463ա2 (Անգէաս), Թղ. 476բ (Մաղաքիաս). առհասարակ բազմագունեան և քաջ արուեստ։

Canon tables 1

չկան, վասն զի Աւետարանք կը պակսին։

Canon tables 2

21 հատ են, որոնցմէ ։ հատ (Թղ. 4ա, 38ա, 124ա, 422ա, 451ա, 507ա, 553ա, 649ա) մեծադիր են՝ բազմագունի և ոսկենկար դըրուագներով յոյժ գեղեցիկ. իսկ մնացեալքն (Թղ 80բ2, 90բ1, 205ա1, 430բ2, 431բ2, 445ա1, 439բ1, 454ա1 457ա1, 463ա1, 495ա1, 605բ1, 512բ1, 620ա1, 634բ1 640ա1, 654բ1, 660ա2, 664բ1, 670ա1, 672ա1)։

Title text

առհասարակ կարմիր են։

Blank pages

Թղ. 1ա1, 2բ, 38բ, 44, 121ա2-բ, 203բ2, 204, 330բ1, 450ա2, 480ա, 506ա, 552, 648ա, 674ա2, 675։

Colophon

վերոյնշանակեա, թղթերում են գլխաւորապէս, այսպէս 1. Գործք առաքելոցին վերջը (Թղ. 551ա2)։ Զստացող սուրբ գրոցս զՂազար կրօնաւորն, որ մեծաւ փափագանօք և աշխատութեամբ գրել ետուր. և զմեղապարա գծող Աստուածատուր աղաչեմ յիշել ի Տէր. Թվ. ՌՃԱ.։ 2. Յովհ. Յայտնութեան վերջը (Թղ. 419ա2). Սուրբդ և աստուածաբան Աւետարանիչդ Յովհաննէս, անկեալդ զլանջօք իմոյն Յիսուսի, յիշեա առաջի Քրիստոսի ստացող աստուածաշունչ գրոյս զՏէր Ղաղար աբեղայս. և զանպէտ գրիչս զԱբրահամ սուտանուն երեցս՝ որ է ի գեղջէն Բջնու. զի քեզ ունիմ միջնորդ առ Տէր... ախ... ախ... ախ....։ 3. Յոբայ գրքին վերջը, ստանաւոր. Զրստացող սուրբ մատենիս՝ զՂազար մեղօք մեռեալ ոգիս. Գափաքելով տենչմամբ սրտիս, Լինիմ արժան կատար գրիս. Տառապանօք հոգ կայ մըտիս, Վասն տեսլեան զվերջ տառիս Հաղար Ճ. երկթվականիս. Քրիստոսի փառք,։ 4. Ի վերջ Եզեկիէլի մարգարէութեան. Զծրող գրոցս Ալէքսիանէ քարտուղար՝ Տեառն Գէլիպպոսի կաթողիկոսի Հայոց՝ աղաչեմ յիշել միու հայր մեղայիւ,։ 5. Ի վերջ գրոցս՝ մեծ բոլորգրով. տոք Քրիստոսի աստուածութեանն ամէն. Որ ետ կարողութիւն Թումայի քահանայի Արպատեցւոյ կազմողի սուրբ Աստուածաշունչ գրքիս՝ ի վայելումն Յարզրումցի Տէր Ղաղարին, Տէր Աստուած Յիսուս Քրիստոս բարով վայելել տացէ ամէն Թվին ՌՃէ. ամին։ Այս առաջին կազմուած սուրբ գրքիս ի ժամանակս սրբաղան Հայրապետին մերոՏեառն Յակոբայ կախողիկոսի սսարբ էջմիածնի.։

Informations

Content