3121718ընդօրինակութեանս ամենայն Տեառն 1855. իսկ նախագաղափարին ՊԻԵ. -
շղագիր տգեղ։
(թերթահ. նշանակուած չեն) 4, իւրաքանչիւրն 10 թուղթք։
թուղթ։
. ստուարաթղթեայ կիսալաթ։
Թղ. 1,2 վերի լուսանցաքղանցքը պատռած են, շատ թուղթեր ալ ի տողամիջի թանաքոտած, այսինքն գրիչը նախ սխալ գրած և ապա մատով աւրած է։
սև են։
Թղ. 28։
սակաւ են և հակիրճ, այսպէս. 1. Թղ. 2ա. ի ստորև Ստ. Սիւնեցւոյ ճառի պակասաւոր թուղթին։ Աւաղ, որ աստի թուզթ մի անկեալ է օրինակէն։ "Անմեղադիր լերուք, ով ընթերցողք, և զիս յիշելոյ մի դանդաղիք. թուին ՊԻԵ„։ 2. Վանականի համեմատութեանց վերջը, Թղ. 37բ, կայ նախ հին գրչէն, չափաւ, "բանքս համեմատի Հնոյ և նորոյ կտակի. ձեռամբ գըծագրի, Թումա իրիցի. ի Կերտ Տիգրանի, Թըվին հազարի, հարիւր քսանի. Նոյեմբեր տասնի. ի վայելս անձնի՝ աստուածաբանի՝ Տէր Մարտիրոսի։ Հանդիպողք սըմի՝ մէկ տէր ողորմի՝ առջիք արժանի. Քրիստոսն ամէնի, փրկիչն համայնի՝ ձեզ ևս ողորմի։ 3. Անդ. կայ գաղափարողէն մատենիս. "Եւ զիս յիշել խնդրէ գրիչս Թ. Մ. տէր Աստուածատրեան Միհրդատեանց. որ մեծաւ և բազում տաժանմամբ գտանելով գաղափարեցաք. 1855 մարտի 12 ի Սամաթիայ„։
. Ձեռագիրս յամին 1909. Մայիսի 4, մտաւ հաւաքմանս մէջ, գնեցաք ուրիշ գրչագրաց հետ ի միասին, զորոնք Հ. Ալեքսիսն մեր ճովսեփեան բերաւի վանս ի կողմանց Արաբկերի և Սեբաստիոյ։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, գաղափարուած է ի թուին Հայոց ՊԻԵ գրուած Ձեռագրէ մը, և կը պարունակէ յետադայ գրուածները 1. Թղ. 1ա։ "Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի արարեալ. Յաղագս եկեղեցեաց կարգաց թէ զի՞նչ է խորհուրդն։ Վէմն անտաշ և անկոբ, եդեալ ի հիմունս՝ կանգնեալ ի մէջ խորանին ի տեղւոջն սեղանոյն, օրինակ հոգևոր վիմին որ պատարագեցաւ ի գագաթան տեղւոջ„ ևն։ - Վերջ Թղ. 91։ "Արդ եթէ զտաճարն տուն Հօր կոչէր, ո՞րչափ ևս զեկեղեցի, որպէս ասէր թէ՝ Առաւել քան զտաճարն է աստ„։ Թղ. 2ա, ընդօրինակողի ծանօթագրածին և դատարկ տեղւոյն համեմատ գաղափարին մէջ 1 թուղթ ինկած է։ Իսկ ընդօրինակողն թէ այս և թէ՛ յաջորդ ճառերու լուսանցից վրայ ուղղագրական հակիրճ ծանօթութիւներ դրած է հին բնագրի սխալագիր բառերուն հանդէպ։ ա. 2. Թղ. 10ա։ "Նորին երանելւոյն Մխիթարայ (Գօշի) վարդապետի ասացեալ՝ Առ այնոսիկ՝ որք խմոր և ջուր արկանեն յահաւոր խորհուրդ սրբոյ պատարագին։ Որք միանգամ ճշմարտութեան սիրողք իցեն„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Պարտ է զխորհուրդն փրկական... անապականաբար և առանց չարութեան և անսրբոյ երրորդութեան հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ի վերջ ճառիս կայ, Նորին Մխիթար վարդապետէ ասացեալ„։ Սակայն անունդ քրիստոս ով յատուկ աստուածութեան բնութեան է ասելի, և ոչ առանձին մարդեզութեան բնութեան, այլ միացելոյ բնութեան անշփոթ և անորիշ միութեամբ. յորում որոշումն բաժանման և անջատման ոչ է աւելի գոլ յաղագս օրինակաց և նմանութեանց, վասն զի մեզ մի է աստուած հայր՝ յորմէ ամենայն և մեք ի նա, և մի տէր յիսուս քրիստոս, որով ամենայն և մեք նովաւ„։ Հատուածս կը թուի ըլլալ աւելի նախաբանութիւն մը յաջորդ ճառին քան թէ նախորդին։ բ. 3. Անդ։ "Նորին Մխիթար վարդապետէ ասացեալ. Յաղագս միութեան մարդացելոյ բանին աստուծոյ։ ա, Տէրն մեր յիսուս քրիստոս միով բնութեամբ և էութեամբ անբաժին և անորիշ գոլով աստուածութեամբն և մարդկութեամբն„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Եւ եթէ զմինն ի նոցանէ [սոցանէ) ի վայր կործանես՝ խաւարային մտօք, և ամենայնին ես ապականիչ ամբարշտեալ հոգով„։ Հոս՝ ստորին լուսանցի վրայ օրինակողը ծանօթագրած է. "Յօր. այդպէս կրկնեալ էր նոյն տողն, գուցէ սխալանք գրչի իցէ. մեք որպէս գտաք նոյնն եդաք անփոփոխ„։ գ.4. Անդ։ "Նորին Մխիթար վարդապետէ ասացեալ։ Առաջին արարչագործութեան զոր արար միածին բանն հօր, ըստ որում ասէ Մովսէս. "Ի սկզբանէ արար աստուած զերկին և զերկիր„ ևն։ - Վերջ Թղ. 23ա։ "Եւ յորժամ անմահական յարութեամբ նորոգելոց է զմարդիկ՝ ըստ նմանութեան մարմնոյ փառաց իւրոց մշտնջենաւոր կենդանութեամբ. զնոյն արար հաւատարիմ, զի ի սկզբան լինելութեան մարդկան, ասաց. Աճեցէք և բազմացարուք, և թէ Հող էիր և ի հող դարձցիս. որում փառք և երկրպագութիւն ընդ հօր և ամենասուրբ հոգւոյն յաւիտենին յաւիտեանս ամէն„։ (Գեղեցիկ զուգակշիռ մ'է նախկին և վերջին արարչութեան մարդոյն՝ հոգեպէս)։ դ. 5. Թղ. 23բ։ "Նորին Մխիթար վար հօր միածին արարչագործեալ զերկինս և զերկիր, և ի սմանէ բղխեցուցեալ զբոյսս և զտունկս և զանազան սեռս կենդանեաց„ ևն։ - Վերջ Թղ. 26ա։ "Ուրեմն նա յարուցանէ զամենեսին յանմահական յարութեամբ, մահու և ապականացու կրից լինին գերազանց ի փառս և ի գովեստ ինքեան յամենայն էից արարածոց իւրոց ընդ հօր հզօրի և ամենասուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ե. 6 Անդ։ "Յաղագս տնտեսութեան խորհրդոյ քրիստոսի աստուծոյ, ասացեալ Մխիթար վարդապետի։ Խորհուրղք տնտեսութեան քրիստոսի աստուծոյ մերոյ ներգործական կրիցն երկակի գոլով, կամ ի ներհակաց ոմանց, կամ որոց նման են ներհակաց„ ևն։ - Վերջ Թղ. 27ա։ "Այնուհետև անճառ հրաշից եղանութիւնս ունել բնաւորեցան. ի փառս հօր և հոգւոյն սրբոյ յաւիտենին յաւիտեանս ամէն„։ զ. 7. Անդ։ "Ասացեալ նորին Մխիթար վարդապետի. Հարցումն և պատասխանի ամենայն նուաստական կրիցն տեառն յիսուսի քրիստոսի։ Վասն զի ամենայն նուաստական կիրս բնութեամբ ունելով ի մեզ՝ միակի զօրութեամբ ըստ աստուածային ստեղծագործութեանն„ ևն։ Վերջ Թղ 28ա։ "Եւ ոչ խոստովանեսցի ըստ առաքելոց և մարգարէից և ուղղափառ վարդապետացն խոստովանութեան, նզովեալ եղիցի յիսուսի աստուծոյ յաւիտեանս ամէն„։ 8. Թղ. 28բ։ "Սկիզբն հաւատոյ, զոր ասացեալ է տեառն Կոմիտասայ հայոց կաթողիկոսի տիեզերակալ վարդապետի. Քանզի այսպէս ընկալաք ի սուրբ պատուիրանաց, եթէ հայր և որդի և սուրբ հոգի անխառն են՝ իբրև չեն շփոթան„ ևն։ - Վերջ Թղ. 32բ։ "Եւ ետ նմա անուն՝ որ Ադամ թարգմանի հողեղէն բնութեան, նիւթ ի հողոյ պատկեր։ Փառք աստուծոյ ամէն„։ 9. թղ. 33ա։ "Գեղեցկայարմար համեմատութիւն հնոց կտակարանացն ընդ նորոյս, արարեալ Վանականայ սուրբ վարդապետի։ Երկինք - Եկեղեցի։ Արեգակն - Քրիստոս և Աւետարան։ Լուսին - Օրէնքն։ Արուսեակն- Յովհաննէս Մկրտիչ„ ևն։ - Վերջ Թղ. 37բ։ "Նիկանովրայ զպարսպէն կախեաց - Սոփոնիոս զդագաղաց աստուածածնին։ Պտղոմէոս գրասէր - Միտ դիր ընթերցուածոց Մխիթ։ Եւթանասուն թարգմանքն Աստուածաբան վարդապետքն։ Եւ Յիսուսի յուսոյն մերոյ փառք և պատիւ և գոհութիւն յաւիտեանս յաւիտենիւ ամէն„։ Համեմատութեանս իւրաքանչիւր բանից կամ ասութեանց հանդէպ (լուսանցից վրայ) նշանակուած են յանուանէ անոնց աղբիւրքն, այսինքն հին կտակարանի գրքերն։ որով կը տեսնուի թէ սրամիտ վարդապետս ըստ քմաց հանդիպցուցած չէ Նորը՝ հինին, այլ խոր հմտութեամբ Ս. Գրոց Մեկնաբանութեան (##############). ուստի և մեծապէս օգտակար մեկնչաց և աստուածաբանից։