313175110(1/2) իւրաքանչիւրն 8 թուղթք, Թերթահամարք նշանակուած չեն։
թուղթ անողորկ։
ստուարաթղթեայ՝ կարմիր լաթով պատեալ։
շատ լաւ։ - Գիր նոտրագիր, մասն մի խոշոր, մաս մ'ալ մանրիկ։
մէկ հատ միայն, բազմագունի՝ թոչնագիր (տես Թղ. 9ա)։
չունի։
1հատն (Թղ. 9ա)քառագունեան՝ ոսկեզարդ։
ՀԱՒԱՔ. ԲԱՆԻՑ ՆԱԽ. Ի. (ԻԲ) սև։ - խորան մի միայն (Թղ. 8բ), բազմագունեան որուն մէջ մերկամարմին մանուկ մը կանգնած է վարդենւոյ մը դիմաց և կը գրէ մագաղաթի վրայ, ՍԷՐ. իսկ վարդենւոյն վրայ աղաւնի մը կը սաւառնի։
Թղ. 1ա, 2բ, 3բ, 6բ, 7, 8ա, 19, 83բ, 84։
Թղ, 1բ, 2ա, 78ա (կրկին)։ 78բ, 82բ։
. Ձեռագիրս հաւանօրէն ի վաղուց ուղարկուած էր ի վանս, բայց ցանկի մէջ անցուած չէր. 1910 ին մտաւ հաւաքմանս մէջ։ Մատենկանս մէջ ոչ մի ընծայական գրուած չէ, ուստի չիգիտցուիր թէ ուստի՛ և երբ ստացուած է։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, և կը պարունակէ Գիւտի, Դաւիթ անյաղթի թուղթերը, Խորենացւոյ Վարդավառի ճառը և Կորիւն պատմութիւն Ս. Մաշտոցի և ուրիշ թուղթեր և ճառեր, այսպէս։ 1. Թղ. 4ա։ "Նախադրութիւն ներբողեանի Խաչին։ Դաւիթ փիլիսոփայ ասացեալ, որ լիապէս գիտէ զտեսականն և գործնականն„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "բերկրեցաւ և մխիթարեցռւ յոգի և գրեաց առ Դաւիթ նամակ որ ունէր օրինակ զայս„։ 2. Թղ. 5ա։ "Թուղթ Գիւտայ առ Դաւիթ։ Երկնաւորին ցանկացեալ մեծութեան, գրող գանձու և աստուածային լրութեան յուսոյն„ ևն։ - Վերջ Անդ։ "Գիւտ գագաշեալ և գերեզման ի գարշապար, և մահու մեծաւոր, դրուագ հայցեմ, հայոց հօտի հովուապետ և վերադիտող տանս Արշակունեաց„։ 3. Թղ. 5բ։ "Ընկալեալ զթուղթն թախանձանաց Դաւիթ առնէ անդրէն և անդրադարձ պատասխանի։ Զառ ի յաստուածուստ պատուեալ զերիցս երջանկի, զմեծի հայրապետի և զաթոռակալի սրբոյն Գրիգորի„ ևս։ Վերջ Թղ 6ա։ "Եւ հանճար հմտութեան հոգին սուրբ, խորհել խորհրդով և խօսել„։ Ասոր կը յարի անմիջապէս հետևեալ ժամանակագրական տեղեկութիւնը. "Եւ եղև այս ի ժամանակի Մարզպանութեան և սարատելատութեան Վահանայ որդւոյ Մագնեսի որդւոյ Վարդանայ„ ևն։ Թէ այս և թէ նախադրութիւն ու թուղթերը բառ առ բառ նոյն են տպագրութեան հետ։ 4. Թղ. 9ա։ "Ճառ ի մեծի աւուր տօնի Վարդավառին, երանելւոյն Մովսէսի քերթողահօրն ասացեալ։ Լուսաւոր և պայծառ խորհուրդ մերձաւոր տօնիս, և տիեզերական ցնծութեան աւետիս հնչեցուցանէ ընդ երկնաւս„ ևն։ Վերջ Թղ. 17ա։ "Զորդեգրութեանն առեալ պարգևս ընդ թագաւորեալսն ի լոյս, ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտենից Ամէն„։ Օրինակս ունի - սկիզբէն ցվերջ -նշանաւոր տարբերութիւններ վենետկեան տպագրութենէն, որոնք ևրբեմն կ'ուղղեն տպագրութեան աղաւաղ ընթերցուածները, երբեմն ալ կրճատուած կ'երևին. օրին, իմն, ի վերջարանին՝ "յորում զնոյն ինքն զերրոր գաստին մտիցն լինիցիմք արժանի ընդ հրաւիրեալսն ժառանգելով զանպատում ուրախութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փաոք յաւիտեանս ամէն„։ բ. 8. Թղ. 56ա։ "Վասն յարութեան Ղազարու յաւուր շաբաթու։ Վեց շաբաթս այս վեցհազար դարն նշանակէ, քանզի այս շաբաթըս զմեր բնութեանս ունի զյարութիւն և զդատաստան„ ևն։ - Վերջ Թղ. 67բ։ "Յորս լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Տպագրութեան (եր՝ 55) ստորև դրուած ծանօթութեան նման ծանօթութիւն մ'ևս օրինակիս գաղափարողէն կայ առաջին ճառին վերջ, այսպէս. "Հետևեալ ճառն Բ համեմատ գոլով ընդ առաջնոյն, և առանց անուան յօրինողի՝ տայ կարծիս երկբայութեան, թէ ոչ Մամբրէի իցէ ծնունդ ոսկեղէն գրչի. զորոյ ստուզութիւն ժամանակին է որոշել„ Հմմտ։ Թ. 309. §, 4. ծանօթագրութիւնը, գ. 9. Թղ. 67բ։ "Նորին՝ ի մեծի աւուր գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յԵրուսաղէմ (Ճառ առաջին)։ Նախախնամող և մշտնջենաւոր աստուածային գթութեամբն հասեալ ժամանեցաք յօրհնաբանութեան օրս յորում զերկնագոչ բարեբանութիւնն ընդ տիեզերական հաւատացեալս համախմբեալ յիշատակեմք„ ևն. - Վերջ Թղ. 72բ։ "Զանորոշելի և զանմեկնելի զմի աստուածութիւնն և զերիս անձնաւորութիւն բաժանեալ առանձնաւորութեամբ և միաւորեալ աստուածութեամբ. զի նորա է պատիւ փառք և զօրութիւն յաւիտեանս ամէն„։ դ. 10. Թղ. 73ա։ "Նորուն սրբոյն Մամբրէի վերծանողի ասացեալ ի գալուստն տեառն յԵրուսաղէմ քաղաք (ճառ երկրորդ)։ Զբազումըս թողլով Էմմանուէլի զսքանչելագործութիւնս՝ յերեկեան և ի սերկեանս փութասցուք բացայայտութիւնս հրաշից„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Գրովն և հոգւովն՝ առաքելոցն հաւատարմասցի քարոզութիւնն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ Ի վերջ ճառիս այսպէս ծանօթագրած էր գաղափարողն։ "Մամբրէեան Ճառս՝ որ զողոգոմեան Ծաղկագարդէ՝ ծնաւ ի 15 յունվարի 1831 ամի ի Տփխիս, յօրինակէ իմեքէ արտահանելոյ յընտրելագոյն գրչագիր ճառընտրէ արարատեան Սուրբ Գահին Էջմիածնի„։ 11. Թղ. 78բ։ Կան յետագայ տողերն հաւանօրէն ընդօրինակողէն. - "Անգղիացին անձնահաւան և իւրագով. Գաղղիացին կապըկանման սնազարմաց ընդունայնածիծաղ։ Իտալացին քաղցրամարմաջ ճպռահանգէտ։ Պարսկականն քօղածածկոյթ անտես երես։ Օսմանեանն անշարժ իբրև աղօրեքար նստի տխուր իբր մահապարտ։ Իսկ Ռուսականն սամուրազգեաց ծանր և հպարտ որպէս դշխոյ„։ 12. Թղ. 79ա։ "Մամբրէի վերծանողի՝ Յաղագս եկաւորութեան փրկչին յԵրուսաղէմ (ճառ բ.)։ Զբազումս թողլով Էմմանուէլի զըսքանչելագործութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 83ա։ "Զի և զտօնախմբողքս արժանի արասցէ նոր արքայութեան. զի նորա են փառք և զօրութիւն յաւիտեանս. ամէն„։ Սոյն ճառը Մամբրէի նախընթաց ճառին հետ նոյն է ըստ ամբողջութեան, բայց աւելի ընտիր օրինակէ մը գաղափարուած է, և կը սրբագրէ անոր սխալները։ ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔՔտիրապէս չկան, այլ ծանօթութիւնք միայն, որոնցմէ երկուքը կանուխէն առիթ ունեցանք մէջ բերելու - Մամբրէի երեք ճառերուն վերաբերութեամբ. - իսկ վերջնոյն նկատմամբ կայ (Թղ. 78ա) ընդօրինակողէն այսպէս. 1. "Ի 25 Սեպտեմբերի 1850 ամի, - յորում աւուր կայսերորդին և ժառանգն թագաւորութեան Ռուսաց Աղ. Նիկ. այցել քաղաքին Տփխիսայ, - պատահեալ օրինակի երկրորդ ճառիս գալստեան (Փրկչին), և համեմատեալ ընդ նմա և տեսեալ յոյժ սխալ (իմա առաջինը), հարկադրեցայ զնոյն կրկին արտագրել անտի„։ 2. Թղ. 82բ. (այսինքն վերջին ճառիս ընդհատուած ու դատարկ թողուած տեղւոյն վրայ) կայ. "Ստորագրութիւն պատկերի խաչելութեան„ խորագրի ներքև, այսպէս. "Ով անմեղ սպանդ մեղօք սպանեալ, Սպան զմեղս իմ աստուած մարդացեալ. Չոհելոյդ կամաւ վասն իմ փրկութեան, Զոհեմ զսիրտ իմ՝ զոհ պատառոտեալ։ Առաքել աստուածատրեան Էջմիածին։ Օգոս. 3. յամին 1831„։