315211ՊԽԶ1397։
բոլորգիր մեծ, թուխ մելանով։ - Զարդագիրք չկան, այլ խոշոր տնագլուխներ։
31, իւրաքանչիւրն 12 Թուղթք։
թուղթ հաստկեկ, դ եղնորակ և ողորկ։
փայտեայ՝ շագանակագոյն կաշիով պատած, գոցելու մասով. կողերը ներսէն բաց դեղին և հասարակ լաթով պատեալ են։
ըհդհանրապէս լաւ, միայն Սկիզբէն, այսիոքն զնդ մէջ Թղ. 10բ2-11ա1, կը պակսին 5 թուղթք ընդմէջ Թղ. 20բ2-21ա1. 1 Թուղթ ընդմէջ Թղ. 139բ2-149ա1, 1 թուղթ ընդմէջ Թղ. 194բ2-195ա1 1 թուղթ ընդմէջ Թղ. 195բ2-196ա1, 1 թուղթ ընդմէջ Թղ. 198բ2-199ա2. 8 թուղթ ևս վերջէն կը պակսին։ Թղ. 195 և 196 կէսէն աւելի բզկտուած է։ Կողերուն կաշին չարաչար մաշած և փչացած ըլլալով, երկրորՂ կազմողէն սև կաշիով նորոգուած են. գոցելու մասին վարի մասն ալ հերձոտեալ է։
նախկինն Ասատ (միայնակեաց). ապա այլք, հուսկ Յովհ. Ներսէսեան։
չունի - այժմ։
քանի մը հատ, փոքր և անշուք։ - Նկար չունի։
չկան։
սև և մանրկեկ. իսկ իւրաքանչիւր ճառի առաջին տողը միշտ կարմիր, այսպէս են նաև յաճախ նոր պարբերութիւններու գլխատառերն։
Թղ. 265բ,266ա։
յոյժ բազմաթիւ են, մերթ արձակ և մերթ չափաւ, գլխաւորապէս 1. Թղ. 243բ. "Արդ աղաչեմ զամենեսեան՝ վասն սիրոյն քրիստոսի՝ Յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր զստացող և զաշխատող սուրբ գրոցս ղԱսատն և ղՍիմէոնն, զերկու հարաղատ եղբարքն, զաշխարհիս ուրարողքն, և զսնոտեացս արհամարհողք։ զմեռեալքն մեղացն՝ և զկենդանիս արդարութեանն։ Ինքն բարեգութն աստուած՝ որ ասաց. Ուր ես, անդ և պաշտօնեայն իմ եղիցի, զյիշեալքն և զյիշեցողքդ, աջագահ դասուն և աւրհնեալ ձայնին՝ արժանի արասցէ ամէն Նոյնպէս և ինձ անարուեստ գրշիր. քանզի ձմեռն էր և ցուրտ, և ոչ լինէր գրելոյ ճար և փութացուցանէին. և ես յաչացս տկար, և արւեստիւ անյարմար, և խելագար, և յոյժ տխմար և անհանճար. հիւանդ հոգով՝ և չունիմ ճար։ տարէկուսած և խիստ շիւար։ Սիրտս սառնացեալ իբրև զքար, մեղքն է անթիւ և ծանր սար։ Ի ձեզ յանձին եմ զինահար, զձեզ աղաչեմ եղբայրաբար։ Դու աստուծոյ սիրոյն համար, տրտմեցելոյս ինձ մխիթար։ Յորժամ կարդայք զգիրքս անդադար, թէպէտ որ գիրն չէ ի շար, բանքն է հոգոց լուսով ի վառ, և իմաստնոց քաղցր շաքար։ Տէրն ողորմած և բարերար, աշխատողացն առնէ վճար„։ Գրիչս Ներսէս, - որ կը թուի նոյն ըլլալ ընդ Ն. Կրակացւոյն, - թէպէտև խոնարհութեան համար՝ ինքզինքը խելագար և յոյժ տխմար կ'անուանէ, սակայն շատ ճարտար է և հանճարեղ ի յոտանաւոր և յարձակ շարադրութիւնս. վասն զի յաճախ իր օրինակած վարքերուն և վկայաբանութեանց, ևն, վերջ յիշատակի ձևով ընդարձակ յարասութիւններ կ'ընէ նիւթին յարմար։ Բաւական է կարդալ առ այս, Թղ. 269բ2-273բ2. յարասութիւնը Սարգիս Շնորհալից Վ. ի Ներբողենին՝ ի սուրբն Յակոբոս առաքեալ։ Այնչափ նմանեցուցեր է իր դրուատիքն և աղերսը՝ Սարգիս վարդապետի լեզուին, որ շարունակութիւն պիտի կարծուէր ասոր, եթէ Ն. գրիչն իր հետևեալ յիշատակարանն և ստացողն ևս խառնած չըլլար անոր հետ։ 2. 273բ2. "Այլ և զստացող գրոցս՝ զԱսատն և ղՍիմէսնն, զհարազատ եղբարքն, և զհայրն իւրեանց՝ զԱմենաւագն, և զմայրն՝ զԽոնդն խաթունն, և զայլ ամենայն արեան մերձաւորսն, կենդանեաւք և հանգուցելովք։ Յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր, և աստուած զձեզ յիշէ յիւր միւսանգամ գալուստն։ Ամէն։ Գրեցաւ թվ. ՊԽԶ„։ 3. Ի վերջ մատենիս (Թղ. 347բ1). Կայր մայր յիշատակարան գրչութեան. այսպէս. "Եւ արդ յայսքան և յայսպիսի բարեվայելուչ և մեծափառ սրբոցս գումարս՝ բարեխաւս աշխարհի, և ապաւէն ապաստանի, քաւութիւն մեղուցելոց՝ Զոր դիմեալ մեծաւ յուսով՝ բարի արմատոյ շառաւեղն, Ասատ միայնակեացն, կամեցաւ զգիրքս զայս ստանալ՝ զոր ի վաղուց հետէ՝ փափաքեալ ցանկայր այսմ լուսալրական, և հոգիաբուխ մատենիս։ Եւ արդ ես՝ յետինս ի գումարս քրիստոսայդաւանից, և անարժանըս՝ ի մաքրագունից, Ասատ։ այլ և իմ, արգ՝ ոչ բերելով՝ զայսպիսի վստահութիւն. այլ ունայն յամենայն ի բարի վայելչութենէ։ Որ առաքինեացն է համարձակութիւն։ Այլ ի բարեխաւսութիւն մաղթելով զամենայն սուրբս և ի մարդասիրութիւնն աստուծոյ յուսայդրեալ։ զկործանեալ և զլքեալ անձն իմ եղկելի։ Բայց արդ՝ որովք ձայնիւք աւաղականօք ողբս աշխարանաց առից՝ ի վերայ թշուառութեան իմոյ։ Կամ որովք բանիւք մատենագրաւ ճառեցից զբեկումն ամենաթշուառ կենաց իմոց։ Ով դիւրակործան մարմին երկրածին, որովք ձայնարկութեամբ զքեզ աւաղեցից։ Կամ զի.... (սիւնը պատռած և կցկտուր բառեր միայն կը կարդացուին հոս)։ Զկամաից եթէ ակամաից։ զոր ոչ բաւէ նամակս վերաբերել. և կամ գիր շարաբառնիչ։ այլ գիտողին զգաղտներևակսն նմայ առաջի արկեալ՝ հեղից զանձն իմ մաղթանաւք, որ կարողն է կեցուցանել, և վերստին հրաշագործել՝ յիս աղաւթիւք ամենայն սրբոց։ Այլ և դարձեալ բարի համարես ցի՝.. անել.. նդն զոր.. հաւատաց... զի մի յորժամ.. է՝ երկնաւոր... պահանջիցէ յինէն բազումս. և հանցէ յիմոց անտի զմինն։ Եւ իբրև ժխտող զիս դասեսցէ՝ ըստ սարսափելի ինքնասաց հրամանին։ Ուր լալ աչաց է և կրճել ատամանց։ Եւ արդ ես Ասատ միայնակեացս՝ ետու գրել զգիրքս զայս՝ յիշատակ հոգոյ իմ, և ծնաւղաց իմոց։ Եւ արդ գրեցաւ սայ ձեռամբ Ներսիսի մեղապարտ ծառայի, անիմաստ և տխմար գրչի, որ և աղաչեմ զհանդիպողքս գրոցս՝ յիշել յաղաւթս ձեր, և անմեղագիր լի նել. զի անընդել գոլով յարւեստ գրչութեան և բազում մեղաց ցնորիւք պաշարեալ։ այլ ըստ կարի մերում, զոր պարգևեաց մեզ մարդասէր հոգին, բազում աշխատասիրեալ իմ ի սմայ՝ գրեցի անարժան ձեռաւքս։ Ի մեծ թուիս, յեղանակ շրջագայութեանս՝ որ արեգակնայ ստարիջից, երկնաչու ճանապարհաւ՝ յերկնից յերկիր հայելով ըստ արարչութեան չափեալ։ Յելանելոյն Ադամայ՝ մինչև ցայսր, ամք ՑՌՔ։ Իսկ ի հայոց թուականիս, ՊԽԶ։ Ի վանքս Գամաղիէլ կոչեցեալ. ի հայրապետութեանն Կիլիկեցոց, տէր Կարապետին։ Եւ ի մեր հայրապետութեան Ախթամարայ տէր Դաւթի։ Եւ ի թագաւորութեանն այլասեռից՝ Թամուր Լանգին։ Զոր տէր աստուած բարձցէ... (զթագաւ)որութիւն նորա... (և խորա)սոյզ արա(սցէ), և... փրկեսցէ զմեզ. մ(ի) նեղչաց մերոց [որպէս զԻսրաէլ՝ ի ձեռաց փարաւոնի։ Եւ աջն ան(մահ]ին, և բազուկ հզաւր, թագաւորին անսասանելի պահեսցէ՝ և հաստատեսցէ զաթոռ թագաւորական և հայրապետական զի ի յիշել զանուն սոցայ՝ սասանեալ սաքրին, և ոչ ևս երևին թշնամիք ճշմարտութեանն։ Եւ արդ՝ ստացաւ զսայ՝ հաւատարիմ և քրիստոսասէր միայնակեացն Ասատ, ի հալալ արդար աշխատանաց... ի յիշատակ... րո՝ ու ծաւղ... ցն։ Եւ եղբաւրն... Սիմեսնի, և դստերաց իւրոց։ Հաւրն իւրեանց... Ամենի, և մաւրն Խոնդին, և քուերցն և ամենայն արեան մերձաւորացն. Եւ արդ դուք մանկունք սրբոյն Սիոնի. Յորժամ կարդայք զսայ՝ կամ աւգտիք՝ ի սմանէ, յիշեսջիք ի քրիստոս։ զստացող գրոցս զԱսատն, և զվերոյ գրեալսն, և աստուած ողորմի ասացէք. և աստուած զիշողքդ յիշեսցէ յիւր արքայութիւնն ամէն։ Բայց՝ աղաչեմ զձեզ, չլինել մեղադիր խոչորութեան գրոյս. և դուք՝ ով քահանայք յիշեսջիք զանարժան գրիչս, և զհայրն իմ զԱւտրաշահ, և զմայրն իմ զՂիմաթ, և զեղբարսն իմ զհանգուցեալսն ի քրիստոս. զՄարտիրոս, զՇախեր, զՄկրտիչ, զԱռաքել։ և զկենդանիսն զՇիրինն, և զՅովսէփ, և զամենեսեան զերախտաւորքն մեր։ Զվանից հայրն Ստեփաննոս, սրբոց սիրող և մեծայոյս։ զՄխիթար հեզահոգին զսիրող սրբոց պատուիրանին։ Զընտիր„.., (կը մնայ թերի, զի յաջորդ թուղթը կտրուած է)։ 4. Յովաննու հայրապետի ներբողին վերջը Թղ. 158ա2. "Քո վկայական արեամբդ բարեխաւս լեր ստացողի գրոցս՝ Ասատին և Սիմէոնին, և ծողաց նոցին, ի գալըստեանն աւուր մեծին և յաներեկ աւրըն վերջին։ Նայ և զՆերսէս անուն գրչին, և ծնաւղացն, իխթի կոկողացն՝ Յովաննէս սարկաւագին, և Յոհանին, և կարդացողացն և լսողացն մեղաց թողութիւն Մատեանս է Հաւաքումն հատընտիր ճառից սուրբ հարց, փոքրադիր և մատնչափ հաստութեամբ, տեղ տեղ սխալագիր և անորոշ ընթերցումներով. և կը պարունակէ 24 ճառեր, այսպէս 1։ Թղ. 3ա։ "Սրբոյն Թէոդոսի եպիսկոպոսի Անկիւրիա. Խաւսք յաւուր ծննդեան փրկչին մերոյ և աստուծոյ յիսուսի քրիստոսի, յոր ի կուսէն ծնաւ։ Եւ եթէ աստուած է ծընեալն. մարդ եղեալ սքանչելեօք և ոչ փոխադրութեամբն, և եթէ մի և նոյն է և այն և այս ասացեալ և ոչ խորհրդով անջատեալ։ Պայծառ և հրաշափառ է մերձակայ տօնիս խորհուրդ. պայծառ է, զի հասարկած(ց) փրկութիւն էած մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Որոց խոստովանին զայս շնորհս, խոստացաւ զարքայութիւնն երկնից. որոց լինիցի ամենեցուն մեզ հանդիպիլ, շնորհօք և գթութեամբ փրկչին և աստուծոյ մերոյ յիսուսի քիստոսի.
. Ձեռագիրս 1881ին մտեր է հաւաքմանս մէջ. ստացուած է Սեր. Աղայ Ալիշանի ձեռքով, Յովհ. Ներսէսեանէն ի Կ. Պօլիս։ Մատեանս է Հաւաքումն ճառից, վարուց և վկայաբանութեանց միջակադիր և կոճղ, ընտիր և ուղղագիր. կը պարունակէ 66-67 տօնական ճառեր, վարքեր և վկայաբանութիւններ, ևն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա1։ "Քաղոց ԻԴ. և յունվար, Ա։ Վարք երանելոյն Բարսղի Կեսարու եպիսկոպոսայպետին Կապադօկեցոց։ Զոր գրեաց Ամփիլոքոս. Յիկոնացոց եպիսկոպոսն։ Զվարս և զսքանչելիս սրբոյն։ Այս մեծ և սքանչելի այրս աստուծոյ Բասիլիոս ի տղայութենէ սնաւ և վարժեցաւ յաստուածային գիրս, ի ժամանակս հերձուածող թագաւորաց Կոստանդեա և Յուլիանոսի և Վաղեսի„ևն։ - Վերջ Թղ. 10բ2. "Եւ ժողովեցան ամենայն ժողովուրդք քաղաքին և ուխտ եկեղեցեաց, և եպիսկոպոսունք, և Գրիգոր աստուածաբանն որ և գրեաց ճառ ի թաղումն նորա։ Եւ եդին զմարմինն յեկեղեցի սրքոյ վկային Եփսիքոսին ի տապանին՝ յորում էին նշխարք սրբոյն Ղևոնդեայ՝ որ յառաջ քան զնայ եպիսկոպոսապետ էր. և քրիստոսի փառք յաւ. ամէն„։ Վարքս Հմմտ. Թ. 217, §, 71, Թղ. 285բ1, Թ. 223, §. 161. Թղ. 457բ1, Սակայն այս օրինակներս բնաւ յիշատակութիւն չեն ըներ Յիկոնիոնի եպիսկոպոսին Ամփիլոքոսի, և աւելի համառօտ են։ Վարքիս առաջին և վերջին, այսինքն է կենսագրական մասը, բոլորովին կը տարբերի թէ տպագրեալէն (տես Վարք և վկայ, որբոց. Վենետիկ Հտ. Ա. եր. 220։ և թէ Թ. 200։ §. 6, Թղ. 66բ2 Թ. 201. §. 6. Թղ. 19ա1։ Թ. 204. Տ. 36. Թղ. 341ա։ Թ. 226։ §. 86, թղ. 219ա2 Ձեռագրաց ներկայացուցածէն, թէպէտև սքանչելագործութեանց վերաբերեալ մասը - ինչ ինչ տարբերութիւններով-կը նոյնանայ Եզաւդիոսի վերագրուած հայ և լատիներէն խմբագրութեան (տես #0#I. #### #ո###. II. բ. 938) հետ։ Լատին թարգմանութեան հրատարակիչներն, այսպէս և զանի ուսումնասիրող գիտնականները՝ զուր տեղ տարակուսեցան Եղաւդիոսեան խմբագրութեան կամ անոր հարազատ գործ ըլլալուն վրայ, վասն զի թէ քիչ առաջ յիշուած չորս Ձեռագիրներն, և թէ այն խմբին պատկանող դեռ ուրիշ գրչագիրներ՝ Եղաւդիոսի անուանը խորագրած են զայն, թէպէտ և իրարմէ տարբեր և աղաւաղ կերպով կը գրեն այդ անունը (1114596#)։ Սակայն այս Ձեռագիրս որ Յիկոնիսնի եպիսկոպոս Ամգիլոքոսի խըմբագրութեամբ կու գայ ի հանդէս, կը թուի արդարացնել եւրոպացի գիտնոց երկբայութիւնը։ Բայց ըստ իս Եղադիոսեան խմբագրութիւնն աւելի վաւերականութեան և բնագրի նկարադիր ունի՝ քան Ամփիլոքոսեանը։ Ուստի քննելի է ուշի ուշով, թէ այս վերջինս ուսկէ՝ ծագած է, ե՞րբ և ի՞նչ պարագայից բերմամբ։ 2. Թղ. 11ա1։ Վարք սրբոյն, Եփրոսենայ (սկիզբէն կը պակսին թուղթք 2)... "մարգարիտն իմ ցրուեաց։ Ով զճրագն իմ շիջոյց։ Ով զլոյսն իմ կորոյս։ Ով զփառս իմ գողա ցաւ„ ևն։ - Վերջ. 13ա2։ "Եւ ըստ արժանեաց՝ սաղմոսիւք և աւրհնութեամբ՝ եդին հայրն իւր և եղբարքն զնշխարս նորա մազեղինեաւն ի տապանի, ի մարտի. Ը. և քրիստոսի փառք յաւ՛. ամէն„։ (կատարեալը տես Թ. 203. §, 82. Թղ. 236ա2։ Ուր սակայն Եփրասեայ անուանաձևով գրուած է. իսկ այլք կը գրեն Եւփրասիայ)։ 3. Թղ. 13բ1։ "Վարք երանելոյն Մարիամու եգիպտացո։ Կինս այս պոռնիկ էր ի քաղաքէն Աղեկսանդրացոց. ոչ ի մեծատան կամ յազնուական յազգէ. և էր յաւուրս քրիստոնէութեան„ ևն։ - Վերջ Թղ. 17բ2։ "Եւ յետոյ Սոփրոնե(մ)ոս հայրտպետն Երուսաղեմի գրեաց զպատմութիւն երիցս երանելի և երջանիկ աղախնոյն Աստուծոյ Մարիամու եգիպտացոյն։ Եւ քրիստոսի փառք յաւ՛„։ 4. Թղ. 18ա1։ "Վկայաբանութիւն Անդրոնիկոս՝ ի Եւ Աթանասի(Անաստասիայ) ամուսնոյն։ Երանելին Անդրոնիկոս էր իմեծ քաղաքէն Անտիոքու էր, երիտասարդ հասակաւ, և արուեստիւ ոսկեգործ„ ևն։ - Վերջ Թղ. 20բ2 (թերի) "Զքարտէսն ընթերցան, և ծանեան զի Անդրոնիկոսին ամուսին էր Աթանասիայ։ Եւ յոյժ զարհուրեցան երկիւղիւ։ Եւ առաքեաց հայրն Դանիէլ, և կոչեաց„... (մնացեալը կը պակսի։ Կատարեալը աես Թ. 203. §. 81. Թղ. 234ա1)։ 5. Թղ 21ա1։ Վկայաբանութիւն սրբոյն Կատարինեայ (սկիզբը թերի)։ ".. .ին և զԱմրէսին։ զմոգուցն։ Զսիբիլայն։ ՉԴէոնէսիոսին։ Նոյնպէս և զբժշկացն ԶԷպոկրատէս։ Եւ զԳալիանոս„ ևն։ - Վերջ Թղ. 24ա2։ "Գրեաց զվկայութիւնս Աթանաս դպիրն՝ ծառայ սրբոյն Կատարինեայ„։ (Կատարեալը տես Թ. 201. §. 73. Թղ. 268բ1։ Թղ. 202. §. 232. Թղ. 554ա. վերջին երկու Ձեռագիրներն Նեկտառնէ ֆիլիսոփայ՝ հեթանոս անուամբ խորագրած են վկայաբանութիւնս)։ 6. Թղ. 24բ1։ "Վարք սրբոյ Պօղոսի անապատականի։ Եւ մահ նորա։ Առ բազումս բազում անգամ խնդիր լեալ. յումմէ ումեք(է՝ զառաջինն սկսաւ բնակել յանապատի„ ևն։ Վերջ Թղ. 34ա1։ "Եւ այնպէս՝ ի տօնի զատկին և պենդակոստէին մինչ զերանելոյն Պաւղոսի պարեգօտն զգեցեալ ուրախ լինէր (Ս. Անտոն) յոյժ ի քրիստոս յիսուս. որում փառք յաւիտեանս„։ 7. Թղ. 34ա2։ "Սքանչելիք զոր եցոյց աստուած ի ձեռն Երասիմոսի։ Սուրբս բնակեալ էր յանապատն, որ էր մերձ Յորդանան. արդ այսպէս ընկալաք ի հարց սրբոց„ ևն։ Վերջ Թղ. 37ա1։ "Եւ դարձեալ ցուցանէ՝ թէ որ կայ և մնայ ի հրամանին աստուծոյ, մեծի փառաց և պատուո արժանի գտանի ի հանդերձեալ ատենին„. (Հմմտ. Ոսկփ. Ա. Թ. 240. §. 45. Թղ. 82ա։ Ոսկփ. ԺԸ....։ Սակայն սորա վերջաւորութիւնը տարբեր է. իսկ ամբողջին մէջ՝ անյայտ հեղինակն՝ աւելի բարերարեալ առիւծի չափազանցուած պատմութեան վրայ ծանրացած է՝ քան թէ վարուց բարերարող սուրբին։ 8. Թղ. 37ա2։ "Վարք և սքանչելիք երանելոյն Ռօսինոսի։ Զոր եցոյց աստուած ի ձեռն նորա։ Սուրբ հայրս մեր Ռօսինոս՝ ծնեալ եղև ի քաղաքի միում. ի հաւատարիմ և ի բարեպաշտ ծնողաց„ ևն։ - Վերջ Թղ. 42ա2-բ1։ "Եւ մեր՝ ով սիրելիք՝ իբրև լուաք զայս ամենայն սքանչելիս, և տեսաք աչօք մերովք, յոյժ հիացեալ զարմացաք, և աւրհնութիւն և փառց մատուցաք ամենասուրբ երրորդութեանն. հօր և որդո և հոգոյն սրբոյ։ Այժմ և միշտ„։ Հմմտ. Թ. 240. §. 44. Թղ. 80ա։ Սակայն Ձեռագրիս սկսուածն, մէջն և վերջաւորութիւնը կը տարբերին Թ. 240էն. զի Ռօսինոսի ոչ Մոկացի և ոչ ազգաւ հայ ըլլալուն յիշատակութիւն կայ։ Քահանային հետ Դրախտը վերանալուն և երեք նորատեսիլ անուշահոտ խնձորներն անոր տալուն և բաժակի մէջ խառնելով պատարագելու գրոյցը՝ շատ արտասովոր կը թուին և առասպելայօդ։ 9. Թղ. 42բ2։ "Վկայաբանութիւն սրբոյն Եւստաթեայ և կնոջ նորա և որդւոց նորա։ Յամին երկրորդի Մարկոսի (Մարկիանոսի) կայսեր՝ զաւրավար ոմն նշանաւոր, և բազմապայծառ ոսկով և արծաթով զըտով և մաքրով, քանզի ի սեղան նորա. Յ. սկեղք արծաթի կային„ ևն։ Վերջ Թղ. 54բ-55ա1։ "Արդ՝ յիշատակ բարեյաղթ վկայիցս կատարի՝ յառաջ քան. Ը. կաղանդացն Դեկտեմբերի, որ է քաղոց ամիս, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք„։ Հմմտ. Թ. 200. §. 35. Թղ. 195ա2)։ 10. Անդ։ "Տէր Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ. Ի ձկնորսն բան։ Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան„ ևն։ - Վերջ Թղ. 63ա2։ "Որպէս զի յօրինացն՝ իբր ի բեռանց խոտորեցայց, և զշնորհս նոր աստուծոյդ իմո փառաւորեցից։ Վասն զի ամենասուրբ երրորդութեանն վայելէ փառք իշխանութիւն և պատիւ՝ այժմ և՛„։ 11. Թղ. 63բ1։ "Սրբոյն աբբա Եփրեմի խորին ասորոյ ասացեալ՝ Ի սուրբ պահքն քառասնորդաց։ Ի շաւիղս փառաց քոց ընթանան բանք իմ, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 78ա1։ "Եւ առողջացեալք փառաւորեսցուք զամենասուրբ զերրորդութիւնն. այժմ և միշտ և յաւ՛„։ 12. Թղ. 78ա2։ "Նորին տէր Եփրեմի ասացեալ՝ Վասն զղջման և ապաշխարութեան։ Բարիոք է պահել զաւանդն զոր ընկալաք„ ևն։ - Վերջ Թղ. 86բ1։ "Սիրեա զի սիրեմ զքեզ։ Այլ որ ունիցին ականջս լսելոյ՝ լուիցեն և իմասցին, և վայելեսցեն ի բարութեանց։ Ի ձեռն ապաշխարութեանց պարգևաց նորա„։ 13. Թղ. 87ա1։ "Վկայտբանութիւն Սըրբուհոյն Երինայ սքանչելագործ կուսին։ Որոջն քրիստոսի՝ դուստր էր միամօր՝ թագաւորին Մեգիդեայ քաղաքին. և անուն կուսին Պելոպի (այլուր Պենիլոպէ)„ ևն։ - Վերջ Թղ. 91բ1։ "Եւ լուեալ քաղաքին՝ երկեան, և գրեցին զպատմութիւն սրբոյն Երինեայ՝ Զամբէլիանոս ալևոր վարդապետն իւր։ Եւ քրիստոսի Վկայարանութիւնս՝ այս Ձեռագրի մէջ միայն կը զտնուի, և հետևաբար հազուագիւտ։ Հ. Մկր. Աւգերեան (տես Մեծադ. Լիակատ. Վարք Սրբոց)։ Հայ-Յայսմաւուրգէն յառաջագայած կը համարի. սակայն ըստ իս այս գրուածս Յայսմաւուրքներէն շատ առաջ պէտք է որ գոյութիւն ունեցած ըլլայ. այն է քրիստոնէական թուականին առաջին դարուն. որովհետև սքանչելագործ սրբուհիս իբր հեթանոս արքայաղուստր կը նկարագրուի, և առաջին անզամ Պաւղոս առաքեալի Տիմոթէոս աշակերտէն մկրտուած։ Անոր հեթանոսական անունն Պելենսպի եղած կ'աւանդէ անյայտ վկայաբանը, և մկրտութեան ժամանակ առած անունը Երինայ, կամ լաւ ևս Իրէնէ (խաղաղութիւն)։ Վկայաբանութեանս առաջին մասը շատ նման է Ասանէթի հնագոյն վէպին, և հաւանօրէն անկէ ներշնչուած, թէպէտև անոր դարպասի պատուհանէն ետևէ ետև ներս մտնող ձիթենաբարձ աղաւնոյն, ծաղկեպսակ արծիւի և օձաբարձ ագռաւին վերաբերեալ տեսիլքն և մեկնութիւնն ըլլան ասկէց անկախ։ Գրուածիս ոճն և պատմուածքր, ինչպէս և զարմանալի հրաշագործութիւններն, բիւրք բիւրուց ղարժողներու չափազանցուած բազմութիւնքը. կոյս վկայիս կենդանւոյն թաղուիլն ընդ մեծղի կափարչաւ, չորս օրէն ետքը գերեզմանին բաց գտնուիլն և անոր մարմնոյն վերափոխումը, այլովք հանդերձ, իսկապէս արևելեան ըլլալ կը թուին Մետեկոս և Սիբար օտար ու հալածիչ թագաւորաց միջամտութեամբ։ Սակայն դիտելու է որ Պելենսպի, Իրենէ, Մեգիդա, Զամպելիանոս, Կալինիկէ (քաղաք), և Նումերիանոս, անուանքն յունաւհռոմէական ծագումն աւելի մատնանիշ կ'ընեն մեզ։ Յամենայն դէպս՝ շատ ուշագրաւ յիշատակարան մ'է և լուրջ քննութեան և ստուգաբանութեան կարօտ։ 14. Անդ։ "Վարք և պատմութիւն սուրբ կուսին Վարդինայ։ Աղախինն քրիստոսի Վարդենի՝ կոյս կրաւնաւոր էր, և ապաշխարէր առաջի աստուծոյ՝ զցայգ և զցերեկ։ Եւ նստէր (ի) յարկս իւր լռութեամբ, հոգայր զկեանս իւր պահաւք և աղաւթիւք և արտասուաւք„ ևն։ - Վերջ Թղ. 92բ2։ "Եւ յորժամ եհաս մահ նորա, հրեշտակք աստուծոյ ազդ արարեալ սուրբ հարց լերինն. և իջեալ յանապատէն թաղեցին զսուրբ կոյսն Վարդենի՝ սաղմոսիւք և աւրհնութեամբ։ Եւ բազում սքանչելիք եղեն ի գերեզման սուրբ կուսին ի հիւանդս և ի նեղեալս, ի փառս քրիստոսի, որ է աւրհեալ յաւ՛„։ (Հայազգի սուրբ կուսանիս ճիշտ ժամանակը նշանակուած չէ. հաւանօրէն ԺԳ դարէն առաջ ապրած և մեռած ըլլալու է. վասն զի Յովհ. Եզնկացի և Տէր Իսրայէլի Յայսմաւուրքն իբրև տօնելի սուրբ կը դրուատեն զանի (տես Հ. Մկտ. Աւգերեան, Լիակատ. Վարք Սրբոց)։ 15. Թղ. 93ա1։ "Վարք երանելոյն Յոհաննու, որ վասն քրիստոսի աղքատացաւ։ Յոհաննէս որդի էր մեծատան իշխանի ի Կոստանդինուպաւլիս, և անուն նորա. Արիփոս„ ևն։ - Վերջ Թղ. 96ա1։ "Եւ կրօնաւորեցան ծնօղք նորա. և մեծաւ ճգնութեամբ սպասաւորեցին սուրբ նշխարաց նորա. և բարի վարուք և առաքինի գործովք փոխեցան ի քրիստոս. որում փառք յաւ„։ 16. Թղ. 96ա2։ "Պատմութիւն Բագարատա եպիսկոպոսի՝ Տորոմենոքաղաքին ի Սիկիլիա կղզին։ Սուրբն Բագարատ՝ աշակերտ էր առաքելոյն Պետրոսի, և ի նմանէ ձեռնադրեցաւ եպիսկոպոս և առաքեցաւ յարևմուտս՝ ի Սիկիլեայ կղզին, ի քաղաքն Տորոմենոյ„ ևն։ - Վերջ Թղ. 108ա1։ "Եւ է ի Սելևկիայ կղզոջն։ Ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ. որ է աւրհնեալ յաւիտ"„։ 17. Թղ. 108բ։ "Պատմութիւն Սրբոյն Կղեմա հայրապետին։ Սուրբն և մեծն Կղեմէս՝ Հռոմայեցի էր ազգաւ՝ և ուսեալ էր զվարդապետութիւն հելլենական հանճարն արտաքին„ ևն։ - Վերջ Թղ. 110ա2։ "Եւ ի միւս տարին յորժամ գային, տեսանէին զկանթեղսն լուցեալ, և փառս տային աստուծոյ։ Որ առնէ սքանչելիս ի ձեռն կամարարաց իւրոց„։ 18. Անդ։ "Յիշատակ սուրբ Նախահարցն։ Սուրբ նախահայ հարգն մեր։ Աբրահամ։ Առաջին հայրն հաւատոյ՝ ԻԱ. ծնունդ էր (յ) Ադամայ, և էր ի քաղդեացոց աշխարհին„ ևն։ Վերջ Թղ. 117բ1։ "Եւ վախջանեցաւ Յոբ, և և էր ամաց ՄԽԸ։ Եւ գրեալ է Յոբ՝ յառնել ընդ այնոսիկ, զոր տէր յարուսցէ„։ Շատ անսովոր են՝ գրուածիս մէջ՝ Աբրահամու և Մելքիսեդեկի մասին եղած պատմուածքն, որոնք կամ ի գրոց Մելքիսեդեկի, կամ Հրէից Բաբունիներու անհարազատ մեկնութիւներ ըլլալու են, և կամ հայ ժողովրդեան մէջ շրջող այլընդայլոյ զրոյցներ։ Օրին. աղագաւ Թղ. 110բ2.-112բ. կը գրուի. "Թագաւորն Սաղիմ՝ շինեաց քաղաք, և եդ զանուն իւր Սաղիմ քաղաք։ Եւ Ծնաւ զՄեղքին, և Մելքին առ իւր կին զՍալա, և ծնաւ ի նմանէ որդի, և եդ զանուն Մելքի, և միւս որդոյն Մելքիսեդիկ։ Եւ հայրն սիրէր զառաջին որդին՝ զՄելքին, և մայրն զՄելքիսեդեկ։ Յաւուր միում՝ ի տօնի կռոցն, ասէ հայրն ցՄելքիսեղեկ. Երթ որդեակ ի նախիրն և բեր մեզ՝ Է. զուարակս Ժ. խոյս. և Ժ. նոխազս, զի մատուսցուք ողջակէզս տստուածոցն։ Եւ գնացեալ Մելքիսեդեկ, և ի ճանապարհին. ի միտս եկեալ ասէ. Զի՞նչ են կուռքն անշունչք, որ աւգնել ումեք ոչ կարեն, և հայեցաւ յերկինս՝ և ասէ. Աստուած որ արարեր գերկինս և գերկիր։ դու ևս աստուած հշմարիտ, և սնոտի են կուոքն.. Եւ դարձաւ առ հայրն և ասէ. Հայր, ընդէ՞ր կորուսանեմք զանասունս մեր զոհել կռոց, կռոցն զօրութիւն ո՛չ գոյ, և ոչ կարեն բարի առնել կամ չար։ Այլ պարտ է զոհել աստուծոյ որ արար գերկինս և որ ի նոսա։ Եւ բարկացու հայրն ի վերայ Մելքիսեդեկի, և ասէ. եթէ ոչ երթեալ բերիցես, զոր ասեմ քեզ, զքեզ զոհեցից աստուածոցն։ Եւ գնաց Մելքիսեդեկ, բերել ըստ հրամանին։ Եւ ասէ թագաւորն ցթագուհին. ե՛կ և զմի որդոց մերոց մատուսցուք զոհ աստուածոցն մերոց։ Եւ թագուհին սկսաւ լալ, զի գիտաց եթէ ոխ ունի ընդ Մելքիսեղեկի... Եւ թագաւորն կամեցաւ մխիթարել զթագուհին, և ասէ. Մի՛ տրտմել, թագուհի, այլ արկցուք վիճակ, թէ ինձ ելանէ մատուսցուք՝ զոր ես սիրեմ. և եթէ քեզ մատուսցուք զորդին քո։ Կարծէր թէ կնոջն ելանէ վիճակն. և արկին։ Եւ ել վիճակն թագաւորին։ Եւ տարան ի զենուլ զՄելքի։ Եւ եկն Մելքիսեղեկ և եբեր զխոյս և նոխազս և զուարակս, Եւ ժողովեցան ամենայն ազգատոհմն թագաւորին և թագուհոյն՝ ի զենումն Մելքեայ, ժողովեցան և այլ մանկունք.... Ասէ մայրն ցՄելքիսեդեկ, Ոչ ինչ ցաւ է քեզ, զի զեղբայրն քո զենուն՝ Ընդէ՞ր ոչ աղաչես զաստուածն քո, թերևս փըրկեսցէ և զնայ։ Եւ ասէ, Մելքիսեդեկ. գործ է իմ այսօր երթալ կալ յաղօթս առ աստուածն իմ։ Եւ եղ նա ի գլուխ լերինն Թափորայ։ Եւ եդ ծունկսն յերկիր, և համբարծ զծեռս իւր առ աս. տուած, և յանկարծակի եղև մեփք և մառախուղ՝ Եւ շարժեցաւ երկէր, և ընկզմեցաւ քաղաքն ամենայն, և ոչ սք մնեաց յազգէն Մելքիսեդեկի, ոչ այր և ոզ կին։ Եւ էջ Մելքիսերեկ ի լեառնեն, և ետես զքազաքն ընկղմեալ. երկեաւ։ Եւ ել ի լեառն Թափօր, և եմուտ յանտառն։ Ուտէր զծայրս ծառոց։ Եւ ըմբէր ի ցօղոյ երկնից։ Եւ բուսաւ մազ ընդ մարմընով, և ծածկեաց զնայ։ Եւ աճեցին եղնկունք ծեռաց և ստիցն և եղեն իբր զթիզ մի։ Եւ եկաց յանտառին Է. ամ. և յետ Է. ամին երևեցաւ աստուած Աբրահամու, և ասէ. Առ դու ընդ քեզ հանդերծ և կերակուր և ածելի և մկրատ, և ել ի Թագոր, և Տայնեա. Գ. անգամ. այր աստուծոյ, և ելանէ յանտառէն այր մի վայրենացև, և գայ առ քեզ, դու մի՛ զարհուրիր ի նմանէ. ած զհերս գլխս նորա, և հարթեա զեղընգունս նորա. և զգեցս նմա հանդերծ, և տուր նմա կերակուր և նայ աւրհնեոցէ զքեզ, զի քահանայ աստուծոյ բարծրելոյ է նայ. անհայր անմայր՝ չհամարեալ յաղգս։ Եւ արագ Աբրահամ զամենայն զոր հրամայեաց նմա տէր։.. Եւ ասէ Մելքիսեդէք. տարհնեալ է Աբրահամ յաստուծոյ բարծրելոյ. և այլ ո՛չ ևս կաոչեոցի անուն քս Աբրամ, այլ Աբրահամ եղիցի անուն քո... Եւ էջ ընդ Աբրահամու, և գնաց և բնակեցաւ ընդ նմա„ 19. Թղ. 117բ2։ "Վկայաբանութիւն Մինասայ սքանչելագործին. Եւ Երմոգինեա եպիսկոպոսի. Եւ Գրաբոսի դպրին, որ յԵգիպտոս։ Յաւուրս ամբարիշտ արքաին Մաքսիմիանոսի եղև խռովութիւն ի քաղաքին Աղեկսանդր(աց)ոց առ իշխանսն„ ևն։ - Վերջ Թղ. 123բ2։ "Բազում և այլ սքանչելիս արար սուրբն Մինաս, որ ոչ է գրեալ ի գիրս այս։ Զի Գ. անգամ մեռաւ, վասն սիրոյն քրիստոսի, և քրիստոս յարոյց զնայ ի մեռելոց, և քրիստոսի փառք յաւիտ„։ 20. Թղ. 124ա1։ "Վարք Գրիգորի Սքանչելագործի՝ Նէոյկեսարացոց քաղաքին։ Սուրբն Գրիգորիոս սքանչելագործն էր ի քաղաքէն Նէոյկեսարու։ Եւ ծնօղքն էին հեթանոսք ի ժամանակս Աւրեղիանոսի կռապաշտ արքաին։ Գնաց յԵգիպտոս՝ և ուսաւ զամենայն արտաքին իմաստութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Եւ բազում սքանչելիս արար սուրբն Գրիգոր սքանչելագործն, զոր ոչ գրեցին վասն տկարագունիցն. զի ոչ կարէին հաւատալ։ Այլ զայս փոքր ի շատէ Գրիգոր Նիւսացին գրեաց, վասն յիշատակելոյ զնայ, ի Նոյեմբերի. ԺԷ։ Յորում փոխեցաւ ի քրիստոս։ Որում փառք յաւիտ"„։ 21. Թղ. 129ա1։ "Վարք սրբոյն Գրիգորի Ակռականդացոյն։ Երանելին Գրիգորիոս էր ի քաղաքէն Ակռականդացոց, որ է յարևմուտս՝ ի Սիկիլիա կղզոջն։ Որդի էր քրիստոնեայ ծնաւղաց։ Եւ էր յաւուրս բարեպաշտ թագաւորին Յուստիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 139բ (թերի 1 թուղթ)։ Եւ առեալ կայծ ի փիլոնն, և արկ (խունկ) եկեղեցոյն և ժողովրդեանն, և փիլոնն ամենևին ոչ այրեց...„։ 22. Թղ. 140ա1 (սկիզբէն թերի)։ Վասն պահոց և յիշոցնատուաց։... "անի աղաղակէ ասելով. վասն անաւրէն ուրացողացն և պիղծ յիշոցնատուացն։ Որ ապականեն զհոգի և զմարմին, և ոտն հարկանեն զաւր սգոյ չարչարանացն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 149ա1։ "Եւ երկնից արքայութեան արժանի արար յիսուս քրիստոս տէր մեր։ Որում փառք ընդ հօր և սուրբ հոգոյն վայելէ այժմ և միշտ„։ (Ներքևի յիշատակարանէն կը տեսնուի թէ ճառս Ս. Եփրեմի անուան խորագրուած էր)։ 23. թղ. 149բ1։ "Տէր Եփրեմի ասացեալ ներբողեան. Ի Յովաննէս կարապետն, ի կա. քաւել դստերն Հերոդիադա։ Հրաւիրելով կոչեցաւ լեզու իմ յուրախութիւն կենսաբեր բարիս„ ևն։ - Վերջ Թղ. 158ա1։ "Իսկ Յովհաննէս որ մեռաւ ի պեղծ պոռնկէն, եկեղեցիք հաւատացելոց զյիշատակս նորա տաւնեն ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 24. Թղ. 158բ1։ "Վարք երանելոյ Ալեքսիանոսի։ Կամաւոր աղքատին։ Յամս բարեպաշտ արքաիցն Ոնորիոսի և Արկադէոսի՝ էր մեծատուն պատրիկ մի, և անուն նորա Եփրեմիանոս„ ևն։ - Վերջ Թղ. 163բ1։ "Եւ կրաւնաւորեցան հայր և մայրն և կինն, և սպասաւորեցին եկեղեցոյ մինչև ի մահ. և քրիստոսի փառք յաւիտ"„։ 25. Թղ. 163բ2։ "Կանոնք հաւատո, զոր արարեալ առաջնորդաց եկեղեցո առ ի յուսումն մանկանց եկեղեցո։ Ամենազաւր թագաւորին մերոյ քրիստոսի՝ և բարերար փրկչին հաւատարիմ ծառայք„ ևն։ - Վերջ Թղ. 193ա2։ "Զի առաքելոց և կանոնաց հրամանք է։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Յովհ. Երզնկացւոյ են կանոնքս՝ հանդերձ ներածութեամբ։ Գրուածս 19 գլուխներէ բաղկացած է, իւրաքանչիւրն յատուկ խորագրով։ Հմմտ. Թ. 223. §. 2-20. Թղ. 3ա-21բ։ Թ. 241. §. 22-41, Թղ. 126բ-168ա։ Ձեռագիրս սակայն ոչ միայն Յովհ. Երզնկացւոյ անունն, այլ և Վարդան վարդապետին դուրս թողած է։ Դարձեալ հոս ամէն անգամ կանոնաց թիւերն արտայայտուած չեն, ինչպէս են յիշուած և ուրիշ Ձեռագրաց մէջ։ Կան՝ ի հարկէ նաև ինչ ինչ տարբերութիւններ։ 26. Թղ. 193բ1։ "Խրատ հոգևոր ասացեալ իմաստնոց։ Արար աստուած զմարդն հոգի և մարմին, և զարդարեաց յիւր պատկերն և ի նմանութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 196ա1 (պատառոտեալ և յիշատակարանի վերջին բառերը միայն կը կարդացուին)։ "Ով սուրբ կարդացողք և բարեմիտ լսաւղք, նայ և զՆերսէս զանարժան և զմեղաւք լցեալս, և զանազան որդունս մեղաց ծնեալ, աղաչեմ յիշել, միով տէր...„։ Ուսկից ակներև կը տեսնուի, թէ Ներսիսի Շնորհալւոյ են այս խրատքս։ 27. Թղ. 196բ1։ Նորին Ներսեսի՝ մասն ի Յիսուս որդի գրոց (պատառոտեալ է սկիզբը)... "Յորժամ գրեալքն կատարին, որ զայնմ աւուր մեզ պատմեցին„ ևն։ - վերջ թղ. 203բ1։ "Յանցեալն յայժմուս ապագային, և յանըսպառ յաւիտենին„։ 28. Թղ. 203բ1։ "Յորդորակ քաղցրախորժակ (Յաղագս սիրոյ և խաղաղութեան)։ Արդ և մեք զանձինս արժանի արասցուք այնպիսի ողջունին„ ևն։ - Վերջ Թղ. 205բ1։ "Զի խոստացելոց բարեացն արժանի լինիցիմք։ Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս, յաւիտենից ամէն„։ (Սարգսի Շնորհալւոյ է յորդորակս, այսպէս և յաջորդներն)։ 29. Թղ. 206ա2։ "Սարգսի շնորհալից Վարդապետի արարեալ՝ Յորդորակ քաղցր և ախորժակ (վասն փարթամութեամբ ճառին)։ Եւ արդ մեք զայս գիտելով, մի զարմասցուք ընդ փառս ծաղկընկէցս, և մի երանեսցուք մեծատանց„ ևն։ - Վերջ Թղ. 210ա1։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւ„։ 30. Թղ. 210ա2։ "Սարգիս վարդապետի ասացեալ։ Յորդորակ քաղցր և ախորժակ (Յաղագս մեղաց և դատաստանի)։ Եւ արդ զայսոսիկ լսելով, սիրելիք, զարհուրեսցուք և առաւել սարսեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 215ա2։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և ընդ հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ 31. Թղ. 215բ1։ "Ասացեալ Սարգսի վարդապետի (Յաղագս զգուշանալոյ ի բարկութենէ)։ Եւ արդ մեք սիրելիք, զայս ամենայն գիտելով, և զառաւելութիւն չարեաց ախտիս այսորիկ„ ևն։ - Վերջ Թղ. 224ա2։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ, վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ 32. Թղ. 224բ1։ "Սարգսի շնորհալից Վարդապետի, ասացեալ (Յաղագս ագահութեան)։ Եւ արդ վասն զի այսպիսի յոյս կայ մեզ առաջի, մի վերջասցուք յողորմութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 230ա2։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ՝ այժմ և յաւ՛„։ 33. Թղ. 230բ1։„ Սարգսի շնորհալից վարդապետի՝ արարեալ յորդորակ (Վասն անհաւատութեան) յոյժ պիտանի. քաղցր և անուշ ծաղկով ի լի, հոգոց մերոց դեղ հիւանդի։ Եւ արդ քննեսցուք եղբարք՝ զի՞նչ են հաւատքն և իւ կատարին„ ևն։ - Վերջ Թղ. 237ա1։ "Շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որով և ընդ որում հաւր միանգամայն հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ. այժմ և միշտ և յաւ„։ 34. Թղ. 237ա1։ "Երանելոյն Սարգսի շնորհալից վարդապետի՝ արարեալ Յորդորակ (վասն սնափառութեան) քաղցր և ախորժակ։ Եւ արդ մեք սիրելիք զայսոսիկ գիտելով՝ զգուշութեամբ ընտրութիւնս արասցուք ի մէջ իմաստութեանցս այսոցիք„ ևն։ - Վերջ թղ. 243ա2։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւ„։ 35. Թղ. 244ա1։ "Երանելոյն Սարգսի, շնորհալից վարդապետի արարեալ. Յորդորակ (Յաղագս բամբասանաց)։ Զայսպիսի ահագին բանս լսելով՝ սթափեսցուք ի խելագարութենէ. և մի զոք դատեսցուք յանիրաւի, կամ իրաւամբ անողորմաբար„ ևն։ - Վերջ Թղ. 250բ1։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ։ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ՛„։ 36. Թղ. 250բ1։ "Երանելոյն Սարգսի կը ծանուցանէ, թէ "Ի հառէն Պանդալէոնի, առած է և Արգոնատք ազգին պատմութիւնն Հրեշտակաց վերագրեալ հրաշագործութիւնն այլովք հանդերձ, շատ ուշագրաւ է, բայց նոյնչափ ևս անորոշ. որովհետև Ս։ Պանդալէոնի թէ՛ տպագրեալ վկայուաբանութեան և թէ անոր ձեռագիր օրինակաց (տես. Ճառընտիր Ա. Բ. Գ.) մէջ բնաւ յիշատակութիւն չկայ յիշեալ պատմուածքին, իսկ ուրիշ ճառ կամ գրուած Պանդալէոնի՝ այլուր յիշուած չէ երբէք։ Ուրեմն այնպիսի ճառ մը-եթէ երբէք գոյութիւն ունեցեր է - պէտք է որ անյայտացած ըլլայ։ Ուրիշ պարագայ մի ևս արժանի դիտողութեան է հետևեալն. Ս. Պանդալէոնի վկայաբանութիւնը՝ Մաքսիմիանոս կայսերէն վկայուած կ'աւանդէ զանի, իսկ Հրեշտակապետաց պատմութեան մէջ ընդհակառակն՝ նոյն իսկ Յուստիանոս կայսեր և Հերակլի թոռին Կոստանդինի ժամանակ կատարուած պէսպէս հրաշքներ ևս կը պատմուին, յունական տեղեաց և անձանց անուններով, ուստի կարելի է հետեցնել, թէ հաւանօրէն սոյն գրուածս Է. դարուն և կամ անկէց ետքը խմբագրուած ըլլալու է. ամենահին ժամանակակից զրոյցներէ, հռոմէական է, և ոչ հայկական։ 39. Թղ. 378ա1։ "Սքանչելի և կոյս վկային և առաքելուհոյն Հռի(փ)մսեայ և ընկերաց նորա։ Սքանչելի կոյսն Հռիփսիմեայ՝ էր ի թագաւորական տոհմէ Կղաւդեայ կայսեր„ ևն։ - Վերջ Թղ. 281բ1։ "Կատարեցան սուրբն Հռիփսիմեայ՝ յամսեանն հոռի ԻԶ. երեսուն և երեք ընկերաւք՝ ի փառս քրիստոսի որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 40. Թղ. 282ա1։ "Յոհաննու Ոսկիբերանին (Վարք)։ Սուրբն Յոհան Ոսկիբերանն՝ էր յԱնտիոք քաղաքէն բարեպաշտ ծնաւղաց զաւակ։ Որոյ անուն էր հաւրն Սեկունդոս՝ ստրատելատ ասորոց, և անուն մաւրն Անթուսայ„ ևն։ Վերջ Թղ. 286ա2։ "Հանգեաւ սուրբն Յոհաննէս ի սեպտեմբեր... ԺԴ. այլ ի մեծի տաւնին սրբոյ խաչին. փոխեցին ի նոյեմբեր. ԺԳ. քանզի յայսմ աւուր աքսորեցաւ„։ 41. Թղ. 286բ1։ "Սքանչելիք երանելոյն՝ Սպիրիդոնի՝ եպիսկոպոսին Տրիմինթունայ քաղաքին որ ի Կիպրոս։ Սուրբն Սպիրիդոն հովիւ էր ոչխարաց՝ և ամուսնացեալ ընդ աշխարհի. ունէր զաւակս։ Եւ էր յամս Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ՝ 291ա2։ "Եւ այսպիսի բարիոք քաղաքավարութեամբ՝ և սքանչելի վարուք կացեալ ամս բազումս։ Ննջեաց խաղաղութեամբ ի քրիստոս, ի Դեկտեմբեր. ԺԲ. և քրիստոսի փառք յաւ՛„։ 42. Թղ. 292բ1։ "Վարք աղախնոյն աստուծոյ Թէոդորայ։ Յաւուրս Զենոնի արքային՝ ի քաղաքին Աղեկսանդրեայ։ Էր Թէոդորայ առն կին՝ գեղեցիկ տեսլեամբ և մեծատուն յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 299բ2։ "Եւ մանուկն Թէոդորայ ստացաւ զվարս սնուցողին հոգևոր շնորհալից վարդապետի. Արարեալ Յորդորակ (Յաղագս չարաչար դատելոյ զայլս ի դատաստանի) քաղցր և ախորժակ։ Մարդկան հոգոց հայելի յստակ։ Եւ արդ զի և մեք ընդ այսպիսի դատաստանաւք անկեալ եմք, և դատաւորն առ դուրս հասեալ կայ„ ևն։ - Վերջ Թղ. 256բ1։ "Եւ զքաղցր ձայն նորա լսել. եկայք աւրհնեալք հաւր իմոյ, ժառանգեցէք զպատրաստեալն ձեզ՝ ի սկզբանէ աշխարհի՝ զարքայութիւն։ Որում լիցի ամենեցուն մեզ արժանաւոր լինել։ Շնորհաւք և ողորմութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սըրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ 37. Թղ. 257բ1։ "Երանելոյն Սարգսի՝ շնորհալից վարդապետին արարեալ՝ Յորդորակ (Յաղագս սիրոյ ընկերին)։ Եւ արդ եթէ այսպիսի յոյս և սպառնալիք կան մեր առաջի, մի վերջասցուք մեք յայսպիսի գործառնութենէն„ ևն։ - Վերջ Թղ. 272ա2։ "Անճառելի խնդութեամբ լցեալ՝ բերկրեալ հրճւիս ընդ ամենայն սուրբս յաւիտեանս յանսպառ աւուրըն աներեկի„։ Վերջին յորդորակէս ակներև կը տեսնուի՝ թէ Յակորոս առաքելոյ Կաթ. թղթոյն մեկնութեան կը վերաբերի, որ գրեթէ բացառապէս սոյն առաքելոյն և անոր չնաշխարհիկ առաքինութեան նուիրուած հրաշալի ներբողեան մ'է, ոչինչ ընդհատ սրտաբուխ և ոխրալի Յոհ. Ոսկեբերանի դրուատիքնեթէն առ սուրբ առաքեալն Պօղոս և ի շղթայս նորա։ Սարգիս վարդապետի այս տասն Յորդորակներն ևս՝ մէկմէկէ գեղեցիկ են և վսեմ, ոչ միայն յստակ լեզուի և նկարագեղ դրուագներովն, այլ և բարձր գաղափարաց կենդանի և յորդաբուխ արտայայտութիւններով։ Ակն յայտնի կը տեսնուի՝ որ շնորհալից վարդապետս՝ Ոսկեբերանի վրայ ճշմարիտ հիացող և անոր հետևող մ'եղած է ոչ միայն, այլ և անոր ոգին և լեզուն և ոճը իրեն սեպհականած։ 38. Թղ. 274ա1։ "Սուրբ և փառաւորեալ հրեշտակապետացն՝ Գաբրիէլի և Միքայէլի. Ի ճառէն Պանդալևոնի։ Ասացեալ։ Յաւուրս անաստուածութեան, յորում զկուռսն և զձեռագործսըն պաշտէին բարբարոս ազգն, որք Արգոնատք անւանին„ ևն։ Վերջ Թղ. 277բ2։ "Եւ ամենայն նեղեալք յամենայն վտանգէ՝ յամենայն երկրէ անդ դիմեն հաւատովք, և նոյնժամայն կատարին խնդրուածք նոցա„։ Գրուածս Հմմտ. Թ. 217. §. 42. Թղ. 167բ1170բ1, Մանօթագրութեամբ հանդերձ։ Թ. 222. Տ. 83. Թղ. 274բ-277ա։ Թ. 223. §. 150. Թղ. 428ա1-424բ2։ Ճառիս հաւաքողն անով բացառութիւն կը կազմէ յիլուած երեք Ձեռագիրներէն, զի մօրն իւրոյ։ Եւ յորժամ վախջանեցաւ հայր վանացն, նստուցին զնայ առաջնորդ փոխանակ նորա. և հայր վանաց ուխտին։ և քրիստոսի փառք„։ 43. Թղ. 300ա1։ "Վարք երանելոյ Եւգինեայ կուսին, և փիլիպպոսի հաւր նորա։ Ի թագաւորութեանն ինքնակալին Նիկոմիդեա՝ ի Հռոմ քաղաքին։ Առաքեաց յեօթն ամի իւրում հիւպատութեանն զմեծավայելուչն Փիլիպպոս ի քաղաքն Աղեկսանդրացոց„ ևն։ Վերջ Թղ. 304բ1։ "Եւ եղբարք սրբոյն հաստատեալք ի սէրն աստուծոյ կացին անփորձ մինչև յելանելն իւրեանց յաշխարհէ. և քրիստոսի փառք յաւիտեան„։ 44. Թղ. 304բ2։ "Վարք երանելոյն Քսենիփոնի։ Եւ զուգակցին իւրոյ Մարեմայ։ Եւ երկու որդոցն իւրեանց՝ Արկադէոսի, և Յոհաննու։ Երանելին Քսենիփոն՝ էր ի Կոստանդնուպաւլիս մեծ իշխան, բարեպաշտ, ողորմած„ ևն։ - Վերջ Թղ. 306բ2։ "Կատարի տաւն սոցա յունւար. ԻԶ. և քրիստոսի փառք յաւ՛„։ 45. Թղ. 307բ1։ "Վարք երանելոյն։ Մարիամու։ Որ Մարինոսն կոչեցաւ։ Այր մի արհական՝ մեծատուն և բարեհաճո վարուք՝ որոյ անուն էր Ներգինեայ„ ևն։ - Վերջ Թղ. 310բ2։ "Իսկ մանուկն Սերապիոն վարժեցաւ և եղև կրաւնաւոր ընտիր, որ և հայր վանացն արժանաւորեցաւ լինել„։ 46. Թղ. 311ա2։ "Վարք Երանելոյն Մարտինոսի կրաւնաւորի։ Ծառայն աստուծոյ Մարտինոս՝ էր ի Կեսարիոյ Պաղեստինեայ։ Եւ յորժամ եղև ԺԸ. ամաց։ եթող զծնողսն իւր, և եղև կրաւնաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 316ա1։ "Ի կատարել երկու ամսոցն՝ գնաց նաւավարն, և կինն, և գտին զերանելին որպէս մեռեալ որպէս կենդանի ի քուն։ Ունելով ընդ ինքեան զհացն և ջուրն։ Լացին ուժգին, և ուջունեալ զմարմինն, իջուցին ի նաւն, և ելին ի ցամաքն, և տարան ի քաղաքն ի Կեսարիայ։ Եւ պատմեցին եպիսկոպոսին զամենայն որպէս եղև։ Եւ մեծաւ պատուով՝ և երգով հոգևորօք՝ թաղեցին ի նշանաւոր տեղի, և բազումք նշանք լինին ի նեղեալս և ի հիւանդս։ Եւ քրիստոսի փառք յաւիտ„։ (Հմմտ. Թ. 203. §։ 63. Թղ. 196ա2-198բ2։ Սակայն օրինակս աւելի ընդարձակ է, և վերջն ալ տարբեր)։ 47. Անդ։ "Սուրբ Անտրէի առաքելոյն։ Սքանչելիք, և քարոզութիւն։ Յորժամ առին հրաման սուրբ առաքեալքն ի քրիստոսէ քարոզել ընդ ամենայն աշխարհս, և մկրտել զհեթանոսս յանուն հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 320ա2։ "Եւ յաւուր, Գ. ի խաչին կախեալ, ուսուցանէր ժողովրդեանն զբանն կենաց։ Եւ դիմեցին բազմութիւնն ի վերայ Եգիպտոսի դատաւորին, զի ընկեսցեն զնայ. և առաքեալն արգել զնոսա. և յաղաւթելն՝ աւանդեաց զհոգին իւր առ աստուած, ի նոյեմբեր յերեսուն, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւ„։ (Հմմտ. Թանգ. Հին և նոր նախն. Հտ. Գ. եր. 168։ Օրինակիս մէջ կը պակսին տպագրութեան վերջի 3 տողերը)։ 48. Թղ. 321ա1։ "Վարք Երանելի, ներքինոյն [Աւաղ զիս զմեղաւորս]։ Էր ոմն մի ներքինի ի ներքս Ագոն անապատի ԺԲ. մղոնաւ ի Սկիւթեայ լեռնէն„։ - Վերջ Թղ. 322բ2։ "Եւ թագաւորն և պատրիարքն և վանականքն բազում խնդիրս արարին նմայ, վասն աւրհնելոյ ի նմանէ։ Եւ աստուած ծածկեաց զնայ մինչև յօր մահուանն իւրոյ„։ 49. Անդ։ "Սքանչելիք որ եղեն յայսմ աւուր։ Յորժամ կռապաշտքն հալածեցին ըզքրիստոնեայսն։ Մայումայ քաղաքին եպիսկոպոսն զքահանայի միու առ զկարգն և ընդ բանիւ կապեաց„ ևն։ Վերջ Թղ. 324ա1։ "Եւ առժամայն եմուտ ի տապանն յեկեղեցին։ Եւ կատարեցին զխորհուրդ պատարագին։ Եւ այլ ոչ ևս շարժեցաւ տապանն՝ ի ներքս ի յեկեղեցին՝ ի տեղոջէ իւրմէ։ Եւ քրիստոսի փառք 50. Թղ. 324բ1։ "Վարք երանելոյն Եպիփանու Կիպրացուն, Կոստանդնուպօլսի (Կոստանդեայ) եպիսկոպոսապետի։ Այս սքանչելագործ և զարմանալի այրս այս Եպիփան՝ էր ի սահմանացն՝ Եղևթիւրոյպօլսի։ ի Փիւնիկիոյ„ ևն։ - Վերջ Թղ. 329ա1։ "Եւ հրաման եհաս ի թագաւորէն, զի թաղեսցեն զնայ յեկեղեցոջն. և այնպէս արարին. և քրիստոսի փառք յաւիտ„։ (Հմմտ. Թ. 201. §. 90. Թղ. 372բ1։ Օրինակս սակայն ունի ի մէջն և ի վերջաբանին նշանակելի տարբերութիւններ)։ 51. Թղ. 329բ1։ "Վարք և ճգնութիւն, երանելոյն Սիմէոնի, Սիւնակեցոյն։ Երանելին Սիմէոն՝ էր ի քաղաքէն Անտիոքայ՝ ասորոց, յաւուրս Յուստինեայ՝ բարեպաշտ արքային„ ևն։ - Վերջ Թղ. 333ա2։ "Եւ էր երանելին Սիմէոն՝ ամաց. ՀԵ. ից։ Վեց ամաց գնաց ի լեառն, և կացեալ ի սիւնսն առաքինի և աստուածահաճոյ վարուք, ամս ԿԹ. և քրիստոսի փառք յաւ՛„։ 52. Թղ. 333բ1։ "Երանելոյն Սարգսի Շնորհալից վարդապետի արարեալ քաղցր և ախորժ (Յորդորակ յաղագս բարիոք կենցաղավարութեան)։ Եւ մեք զայս ամենայն գիտելով սիրելիք, զգուշասցուք անձանց մերոց՝ երկիւղիւն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 340բ2։ "Եւ քեզ ընդ հաւր քո և ամենայսուրբ հոգոյդ՝ վայիլէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և՛„։ 53. Թղ. 341բ1։ "Վարք երանելոյն Եփրեմի։ Խորին ասորոյ։ Երանելի հայրն Եփրեմ ասորի էր՝ յարևելից։ Բարեպաշտ ծնողաց զաւակ։ Ի քաղաքէն Եդեսեայ„ ևն։ - Վերջ Թղ. 344ա1։ "Եւ հանգեաւ խաղաղութեամբ ի քրիստոս՝ յունւաւր. ԻԸ. և թաղեցաւ յամենայն անապատաւորացն։ Եւ քրիստոսի փառք 34. Թղ. 344բ1։ "Յայսմ աւուր վկայութիւն սուրբ և սքանչելագործ բժշկացն։ Կիրակոսի, և Յոհաննու, և Անանիայի, և այլ ութ վկայիցն. զոր գրեաց Սուրբն Աթանաս Աղեկսանդրու հայրապետն։ Սուրբն կիրակոս՝ էր ի քաղաքէն Աղեկսանդրու, այր պատուական և բարեպաշտ, և արւեստիւ բժիշկ„ ևն։ Վերջ Թղ. 347բ1 (ա. սիւնը պատռած է կիսով չափ)։... "զԲրաբիոն... յաղթանակ՝ զոր խոստացեալ եղև՝ ի նոյն ինքն փրկչէն մերմէ յիսուսէ քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեանս, ամէն„։ (Քննելի է զվաւերականութիւն վկայութեանս, զի Ս. Աթանասի տպգր. գործոց մէջ չկայ)