Other notices
— - Bibliographic notice
308
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ժե
1846 - 1846

ID
Number
308
Old record number
694
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ժե
Start date
1846
End date
1846
Date details

ամ տեառն 1846։

Copy place
Հռոմ։
Reference
Type
Number of pages
56
Dimension
36x26 (33,5 x 22,5)։ - ԳՐՈԻԹԻՒՆ միասիւն
Layout
Writing details

շղագիր՝ վարժ և յստակ։

Codicology

(թերթահամարք նշանակուած չեն) 5 (միածալ), իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ ձեռագործ և անողորկ։

Number of lines
42-47։
Binding

ստուարաթըղթեայ կիսալաթ։

State of preservation

լաւ։

Copyist
Հ. Եփրեմ Գամասարեան։
Owner

նախ գրիչն ապա Մխիթարեանք Վենետկոյ։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

, ևն, չունի բընաւ։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սև։

Blank pages

Թղ. 1ա, 6ա (կէսը), 15բ (կէս), 19 (նոյնպէս), 19բ, 31բ, 49բ, 52բ,՝ ճիշտ տարին։ 55ա (կէսէն վար), 55բ, 56։

Colophon

բազմաթիւ են, որ մեծաւ մասամբ հին բնագրաց կը պատկանին. 1. Թղ. 1բ. Կայ ի դիմաց գաղափարողին, այսպէս. "Այս ծաղկաքաղ գաղափարեցաւ ձեռամբ Վ. Հ. Եփրեմի մերոյ Գամասարեւն ի Հռոմ 1846ին„։ 2. Ի վերջ դաշանց գրոյն, Թղ. 6ա. կայ նախ վերջընթեր գաղափարողէն. "Ես Գրիգոր Սարկաւագ հայոց ի Հալէպ՝ առնեմ վկայութիւն որպէս (որ) զայս գիրս գրեցի ի յօրինակէ և ի հին գրոց կաթողիկոսարանին Սիսոյ. և է նման օրինակին և ողորդաբան. և ի վկայութիւն այսմ բանիս գրեցի ձեռօք իմովք„։ 3. Որուն ապա կը յարի վերջին ընդօրինակողէն. "Ձեռագիրս որ ի Վաթիքան՝ յորմէ զթուղթս գաղափարեցի, էր բոլորգիր և յաջողակ ֆրչութիւն, անոխալ՝ գրեալ ի վերայ թղթոյ. և ստորագիծ բառքն յօրինակին կարմբադեղով գրեալ են„։ 4. Հաւատոյդաւանութեան վերջ (Թղ. 9բ). "Դաւանութիւնս այս որ ի Վաթիքան, գրեալ է բոլորգիր ի վերայ թղթոյ. և յամենայն թուղթս կնիք կաթողիկոսին (Ազարիա) դրոշմեալ կայ„։ 5. Թղ. 25բ. այն է Վկայասիրի հին տօնականին վերջը, կան՝ ի մէջ այլոց՝ անոր գըրչին և ստացողաց և կազմողի յիշատակարանքն, այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեանն և մի աստուածութեան հաւր և որդւոյ եւ հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Բայց գրեցաւ գանձս ի տաւնայխմբութիւն սրբոց մարտիրոսաց՝ ի թուականութեան հայկազեան տումարի ՈՀԹ. ի լեառն սուրբ Լուսաւորչիս, յանապատիս որ կոչի Կապոսի։ Հրամանաւ պատուական քահանայիցն Վարդանայ եւ Սարգսի, որ են ի գաւառէն Եկեղեաց, ի գեղջէն Իշոխա. եւ զմտաւ ածեալ զճըգնութիւն սրբոց մարտիրոսացն եւ զսէր սրբոցն, զերկիւղ ամենայն կարեաց ի բաց մերժեցաք եւ ստացաք զսա մեզ ի ժառանգութիւն եւ յիշատակ ամենայն զարմից մերոց։ Արդ աղաչեմք զամենեսեան որք աւգտիք ի սմանէ՝ ուսանելով կամ կարդալով կամ աւրինակելով՝ յիշեսջիք ի քրիստոս, որ աղաւթիւք սրբոց մարգարէից, առաքելոց եւ մարտիրոսաց՝ ողորմեսցի եւ թողութիւն շնորհեսցէ Վարդանայ եւ Սարգսի, եւ հաւր և մաւր իւրեանց Սոսթանիսի եւ ազգականացն եւ հոգևոր զաւակացն. Աթանասի եՅովսեփայ քահանայից, եւ պատանեկի Յուսկանն։ Յիշեա քրիստոս աստուած ի քո արքայութեանդ ղՎարդան եւ զՍարգիս եւ զԳրիգոր եւ զԳէորգ հարազատ եղբարք. եւ զքոյրեր մեր զտիկնացն եւ զկանանցն, եւ զփեսայիցն մեր զԻնքնատիոս, եւ զԹիոդոս եւ զՈվանէս խնամին մեր։ Տէր յիսուս, ողորմեա գրելոցս ի սմա, եւ թողութիւն շնորհեա սոցա, եւ ինձ Մխիթարայ որ զուկաւ յիշատակս գրեցի, ողորմեա տէր. եւ քեզ փառք յաւիտեանս ամէն„։ Աղաչեմք յիշել ի տէր եւ զվերջին ստացողք գրոցս զսրբասնեալ քահանայքս զՅակոբ Ծերունին եւ զԲասիչ զհոգեւոր որդին իւր, զվերատեսուչք տանս Փերաւժի եւ սպասաւորք սուրբ առաքելոյն եւ աւետարանչին Մատթէոսի։ Յիշեցէք եւ զճգնազգեաց կրաւնաւորն Ցռանգ ղկաղմող եւ զնորոգող գրոցս։ Յիշեցէք եւ զգրող սակաւ յիշատակիս եւ զամենայն եղբայրութիւնս ի բարին քրիստոս, եւ աստուած յիշելոցս եւ յիշողացդ առ հասարակ ողորմեսցի„։ (Սոյնը տես նաև Թղ. 27ա, գրուած Տիմոթէոս քահանայի ձեռքով ի Պէրուճիա, խնդրանօք վերոյիշեալ ծակոգ քահանայի, ի թու. հայ)

Informations

. Ձեռագիրս 18461848 մտած ըլլալու է հաւաքմանս մէջ, թէպէտև գրատանս ճուցակի մէջ որոշակի նշանակուած չէ Մատեանս է Հաւաքումն նախնեաց, գաղափարուած ի գրչագրաց Վատիկանի և Հոգետան Հայոց։ Կը պարունակէ զանազան ընդարձակ գրուածներ, իմա Գաւազանագիրս, Աղօթքներ, Երկրաչափութիւն Աղեքսանդրի, Յիշատակարաններ, ևն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 2ա։ "Գիր սիրոյ և միաբանութեան մեծի կայսերն Կոստանդիանոսի և սուրբ Պապուն Սեղբեստրոսի, և Տրդատայ հայոցս արքայի և սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Կամօք և կարողութեամբ համագոյ սուրբ երրորդութեանն, հօր անհասի և անիմանալոյ և միածնի որդւոյ նորա տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, և կենդանարար և ազատիչ սուրբ հոգւոյն։ Այս կտակ կայսերական աստուծով հաստատուն և անփոխադրական„ ևն։ Վերջ Թղ. 6ա։ "Իսկ զայս գիրս աւանդեցաք ի ձեռն ատենադպրին հայոց արքային՝ մեծին իմաստնոյն Ագաթանգեղոսի ի փառս աստուծոյ որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ Դաշանց թուղթս դաղափարուած է Վատիկանու Գրատան ընտիր բոլորգիր և ուղղագիր Ձեռագրէ մը. Օրինակս ունի մեծ և հոծ տարբերութիւններ տպագրէն։ Յուն. և լատիներէն բառերու կուտակութենէն կը տեսնուի, թէ անվաւեր թուղթս լատիներէն բնագրէ մը թարգմանուած է կամ խըմբագրուած, ունելով հիմն հնագոյն և վաւերական թուղթ մը կամ յիշատակարան մը, գոր սակայն քան զչափն ճոխացուցած է անյայտ հեղինակն՝ Ագաթանդեղոսի, Ձենոբայ, Մ. Խորենացւոյ, Սեղրեստրոսի և Ագաթրոնի զրոյցներով, և քմահաճոյ յաւելուածներով, այնպէս որ՝ անոր դիտումնաւոր և շինծու ըլլալն այլ ևս առանց երկբայութեան է, 2. Թղ. 6բ։ "Դաւանութիւն հաւաոս, [եպիսկոպոսին Սիռոմն" Յանուն„, և որդւոյ և հոգւոյն սրբոյ, ամէն։ Ես հնազանդ և խոնարհ ծառայ աստուծոյ Ազարիա վարդապետ։ ի կարդէն Սուրբ Անտոնի ճդնս որին, և աստուածային ողսոմս չ. ոսբև ընարեալ կաթողէմտս ոա։ Հայոց ի Սիս լաղաքի (և) զայղ սուրբ հաւատոյ դաւանութիւնս որ բերիցէ մեր վէքելն„ ևն։ - Անդ։ "Էյս է դաւանութիւն հաւատո, Ն.անկաց և Քրիստոնէից։ Հաւատամ ւսորով սրտիւ և խոստովանիմ բերանով որ մի և աստուած ճշմարիտ, ամենակալ, անփոփոխելի, անտանելի, անհասանելի և յաւիտենական„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Ես Ազարիա կաթողիկոս փոքր հայոց ի Սիս՝ խոստովանիմ և երդնում, և այսպէս աստուած ինձ առաջնորդեսցէ և այս սուրբ աւետարանքս աստուծոյ„։ Դաւանութեանս վերջը, Թղ. 10ա, կը գրուին նախ Ազարիա կաթողիկոսի ստորագրութիւնն հանդերձ կնքով, այսպէս. "Ծառայ Աստուծոյ տէր Աղողիս կաթողթկոս ամենայն հայոց՝ պատրիարգ Երուսաղէմայ„. ապա Ղաղար եպիսկսպոսին Հալէպ քաղաքի "Ես Ղազար եպիսկոպոս Հալէպ քաղաքի՝ առնեմ վկայութիւն, որպէս (որ) Տէր Ազարիա կաթողիկոսն մեր՝ յառաջ քան զգալն ի Հալապա յետին ժամանակս՝ վասն Սիս գնալուն՝ ընդունեցաւ և յայտնեաց զասացեալ դաւանութիւնն լուծմամբ. և հատիր կայաք ի յայս յայտնութիւն՝ բաղում քահանայիւք և այլ եպիսկսպասօք. նմանապէս մեք և այլքն ընկալան և ընդունեցան կատարելապէս և զատով. և վկայութիւն ունիմք որ կնիքն և ձեռաէիրն ստոյգ ծեռամբ կաթողիկոսին է. ի վկայութիւն այսմ գրեցի զայս գիրո, և ներքագրեցի իմ ծեռքս, և կնքեցի կնքաւ. Մայիս Ա. շաբաթ„։ Անդ։ Կը յաջորդէ՝ նոյն նիւթին վրայ՝ թարգմանչէն Դաւանութեան, հետևեալ պարագայալից վկայութիւնը. "Ես Գրիգոր սարկաւագ հայոց ի Հալէպ՝ ստուգեմ և առնեմ վկայութիւն, որ հրամանաւ տէր Ազարիայ կաթողիկոսին մերոյ Փոքր Հայոց, որ թարզմանեցի և գրեցի հաւատարմութեամբ որչափ որ կարացի և գիտացայ զայս դաւանութիւնս սուրբ հաւատոյ՝ ի հայոց լեզու, ի պատմութենէն զոր արար ինձ տէր Եպիսկսպոսն Սիդովնի, ի ֆռանկի և յարաբի լեզուէ, և էս գրեցի հայերէն. և առնեմ վկայութիւն և ստուգութիւն, որ ասացեալ է մեր կաթողիկոսն Ազարիայն յետ յոյժ մտածութեան և զրուցից բազում անկամ ի հետ պարսն տէր Սիդովնեա եպիսկոպոսին ի վերայ ասացեալ դաւանութեանն, կարդաց և յայտնեաց զամէնն ի խօսաց ի խօս ի յաւագ բաժին իւր եպիսկոպոսացն և երիցանց ի տունն եպիսկոպոսութեան եկեղեցւոյն Հալպա. և յետոյ ի վանքն կաթողիկոսութէան ի Սիս քաղաքի, և ընդունեցաւ յայտնապէս և դաւանեաց և ձեռ(ն)ագրեաց իւր ձեռօքն. և մ..հ1. իւր մուհրովն կաճողիկուսւթեան ի յամեն թուոի, դի ես գսացի և հատիր էի և թարգմանիչ. և ի ստո. զութիւն ճշմարտութեան դրեցի զստ ի Սիս է ղաքի, ի թուին հայոց ՌԼռ, ի Մայիսի Ա. շարաջ և իմ մահրին տեղն դրի՝ զնշան սուոր խալին. 7„ 1պա Թս.17 Կան - ի լատին բարբառ ւրիերկու գկայագիրսեր հ., գրու-ծ ի Հալէպ յամի տետւս 1585, Մայիս 18-20, մին ֆր. Պակիճիկոսի Ոփիդանոսի, ի կարդէն Դրասկիւսանց, իսկ միւ Առաքելական Նուիրակ Գեր. Լէոնարդոս եպիսկոպոսի քաղաքին Սիդովնիոսի, որոնք իրենց ստորագրութեամբ և կնքով կը վերահաստատեն վերոյիշեալ հաւատոյ դաւանութեան հանդիսապէս ընդունելութիւնքը Ազարիա կաթողիկոսի և եպիսկոպոսաց կողմէն։ Օրինակս միակն է - դէթ մեր գրատան Ձեռագրաց մէջ - որ ամբողջապէս և վաւերացուած յիշատակարանօք կը ներկայացնէ մեզ Հռովմէական սուրբ եկեղեցւոյ դաւանութիւնը լրապէս ընդունուած Հայաստանեայց եկեղեցւոյ պաշտօնական մարմինէն, այսինքն ի կաթողիկոսէն, եպիսկոպոսներէն և քահանաներէն. որով և կը բանայ մեր եկեղեցական պատմութեան մէջ նշանաւոր պատմական էջ մը ևս ի վերջին ժամանակս։ բ. 3. Թղ. 11ա։ Թուղթ Աղարիւ Կաթողիկոսին ամենայն Հայոց։ Առ Սրբութիւն տեառն մերոյ Գրիգոր Պապի ԳԺ. ի։ "Առ սրբազան և երանելի հայրն հայրապետաց և իշխան ամենայն կաթողիկոսաց, տէր մեր՝ Տէր Գրիգոր աստուածային ողորմութեամբն բաբ Հռոմա և պապ ամենայն քրիստոնէից աշխարհի։ Վեհապատիւ և պատուական հաւատոյ գլուխ, պանծալի Պետրոսի Վիմի առաքելական սուրբ աթոռոյն՝ քաջ և արի պարծանաց պարծանք դիպապետիդ Գրիգորիոս սուրբ Բաբիդ„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Գրեցաւ թուղթս ի Սիս քաղաքի, ի թուին հայոց ՌԼԴ, ի Ապրիլի Ժ. օրն շաբաթ„։ Թղթիս - որ գաղափարուած է թղթեայ բոլորգիր մատենէն - սկիզբը կայ դրոշմեալ. "Ես Ազարիա վարդապետ ընդհ. կաթողիկոս և խոնարհ ծառայ քո երանելի սրբութեանդ՝ ի կարգէն սրբոյն Անտոնի„։ Իսկ յաւարտ նորին՝ այսպէս. Աղքատ և խոնարհ ծառայ քո Ազարիա վարդապետ՝ ի կարգէն սրբոյն Անտոնի Փոքր հայոց, երանելի սըրբութեանդ ընարեալ կաթողիկոս„։ գ. 4. Թղ. 13ա։ "Թուղթ վկայութեանց [եպիսկոպոսացն հայոց]։ Յանուն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ։ Մեք յետնագրեալքս արքեպիսկոպոսք և եպիսկոպոսք և երիցունք և աբեղայք և ժողովուրդք հայոց՝ հնազանդեալք կաթողիկոսութեան Փոքր Հայոց ի Սիս քաղաքի և յեկեղեցին կաթողիկոսարանի սուրբ Սոփիա, առնեմք վկայութիւն և ասեմք ճշմարտութեամբ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ի վկայութիւն բանի որ ամենայնի գրեցաք զայս գիրս ի Սիս, և ձեռագրով մերով, և մուհրեցաւ մեր մուհրովն ի թուին հայոց ՌԼՌԴ. ի Ապրիլի Ժ. օրն շաբաթ„։ Թուղթիս ներքև սաորագրած են՝ նոտրագրով Մարտիրոս եպիսկսպոս Ազտրու հաստատեմ զամենայն զոր ինչ գրեալ է, - Յովաննէս եպիսկսպաս Զեթունցի (նոյն ձևով), Ղազար եպիսկսպոս Հալպայ։ Մորրշահ իշխան՝ Աթոռակալ Սսոյ, Լիպարիպ իշխան՝ աթոռակալ Սսոյ, Յանուզ իշխան աթոռակալ, Մղոսի Պուտախ Ղարիպի տղա իշխան, Տեր Յոհաննէս՝ ի Հալպա„։ դ. 5. Թղ. 13բ։ "Պատասխանիք Ազարիա կաթողիկոսին՝ քանի մի բանից որ ի դաւանութիւնն։ Առ պայծառազան և պատուական պարոն տէր Ճուլեօ Անտոնեօ՝ գարտինալ Սանդա Սէվէրինա, վերակացու մեզ և ամենայն ազգիս մերոյ հայոց։ Ծանուցանեմք այս գրով՝ քո պայծառ(ազ)ան տէրութեանդ քանի մի բան՝ որ մեք մեր ազգս հայոց ունիմք և դաւանիմք մինչև ցայժմ ոչ խիստ հեռի ի դաւանութենէն որ տուեալ եղև մեզ ի սուրբ հռոմէական եկեղեցւոյն՝ ձեռամբ Պարոն տիրոջն՝ Սիդովնեա եպիսկոպոսին, հրեշտակ առաքելական որ ահա ընդունեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Յայտ լիցի այս չորս բանիս պատասխանի՝ զոր ուսեալ էաք ի նախնեաց սրբոց՝ յայտնեցաք առաջի ձեր սրբութեանդ. ողջ լերուք ի տէր ողջունեալքդ ի հոգւոյն սրբոյ„։ (Սկիզբն և վերջ նոյնպէս կայ հաստատութեան ձեռնագրութիւն Աղարիա կաթողիկոսի„։ Ուղղամիտ կաթողիկոսն այս Պատասխանով կը հերքէ Փռանկաց ամբաստանութիւններն և կը բացատրէ թէ ի՞նչ իմաստով մի բնութիւն բանին մարմնացելոյ կը դաւանին, - թէ Հոգւոյ բխման երկու սկիզբն չի դնելու համար, ի Հօրէ միայն կ'ըսեն. - թէ Յիսուսի փրկչին երախտիքը միշտ յիշատակելու համար է որ Սուրբ Աստուածին կը յարեն՝ Որ վասն մեշ խազեցար. թէ Հայաստանեայց եկեղեցին անոր համար նիւթապէս կը դըժուարի ընդունել Քաւարանը, որովհետև սա հոգին և մարմինը սրբելու համար սահմանուած է. իսկ արդ յարութենէն առաջ մարմինը քաւարանի հրով չի կրնար սրբուիլ. ահա այս պատճառաւ իսկ կը հաւատան որ հոգին զմարմինը վերստին զգեցած ժամանակը լինելոց է բոլորական մաքրութիւնն, ինչպէս բոլոր արևելեան հին եկեղեցիք կը դաւանին. և թէ առ այս իսկ այժմէն հայաստանեայց եկեղեցին աղօթիւք և ողորմութեամբ կը ջանայ նպաստել ննջեցելոց։ ե. 6. Թղ. 14բ։ "Առ պայծառազան տէրն Գարտինալ Սանդա Սէվէրինա. Առ պայծառութիւն տէրն մեր Ճուլեօ Անդոնեօ Գարտինալ Սանդա Սէվէրինա, վերակացու մեր և ամենայն ազգիս հայոց։ Ի մարմնի անմարմին և կենարար բանին կամարար„ ևն։ - Վերջ Թղ. 15ա։ "Եւ զմեզ յիշեա ի սուրբ և ի մաքրափայլ աղօթս քո։ Գրեցաւ թուղթս ի Սիս, ի թվին հայոց ՌԼԴ, ի ապրիլի Ժ. շաբաթ„։ Յոյժ շահագրգիռ է թուղթս, յորում Ազարիա, կաթողիկոսն Սսոյ, նախ ի սրտէ շնորհակալութիւն կը յայտնէ առաքելական նուիրակին՝ վասն օգնութեան և հայրագութ խնամոց Գրիգոր (ԺԳ.) Պապին զոր ցուցուց և կը շարունակէ առ ազգս Հայոց, ըսելով. "Որ որպէս ընդհանրական և բարի Հովիւ որոնէ ժողովել զոչխարս, ահա այնչափ ժամանակ կորուսեալք. և որպէս փոխանորդ երանելոյն Պետրոսի՝ գլխաւոր առաքելոյն՝ որ կու յիշէ զհրամանս տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի և երբեմն դարձեալ հաստատէ զեղբարս իւր։ Մեք ճշմարտութեամբ եմք ոչխարք կորուսեալք, զի հեռացեալ եմք վասն մեղաց մերոց և մեծամեծ վնասից ի պահպանութենէ մերոյ մեծի և ընդհանրական Հովուէն„ ևն, ևն։ զ. 7. Թղ. 15բ։ Մանուցագիր առ նոյն պապն։ "Մանուցումն լիցի վեհ իմաստութեան քո, մեծ Փագ, և պարծանք ամենայն քրիստոնէից, մի կարծեր զմեզ հակառակ Էջմիածնին, այլ եմք հնազանդք. բայց զպատճառն ասասցուք փոքր ի շատէ։ Յորժամ հայոց թագաւորութիւնն նուազեցաւ, և Էջմիածինն աւերեցաւ, հայոց թագաւորքն հալածական եղեն յայլազգեացն, և եկին ի Սիս„ ևն։ - Վերջ Անդ։ "Ծանուցումն լիցի վեհ իմաստութեան քո, մեք ծերացաք, զմեր հոգևոր որդին զԱզարիայն որ է եպիսկոպոս և րաբունապետ, ընդունիս քեզ որդի, որպէս սուրբն Սեղբեստրոս՝ զսուրբն Գրիգոր Լուսաւորիչն. և ամենազօրն աստուած՝ զքեզ կարողացուսցէ, հաստահիմն արասցէ, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ Մանուցագիրս, որ ըստ գաղափարողին նստրագիր է՝ ի բոլորդիր Ձեռագրին, գրուած է իբր ի դիմաց Խաչատուր կաթողիկոսին, կը ներկայանայ որպէս ներածութիւն յաջորդին, սակայն երկբայական է։ է. 8. Թղ. 16ա։ Թուղթ խաչատուր կաթողիկոսի առ սրբազան Պապն Գրիգոր ԺԳ.րորդ (անվերնագիր)։ "Ի սուրբ Գրիգոր Լուսաւորչի աջէն, և ի սուրբ Սեղբեստրոս Հռոմայ հայրապետի աջէն, և ի սուրբ Նիկուլայոս հայրապետի աջէն, և ի սուրբ Պարսամ ճգնաւորի աջէն, և այլ բազմահաւաք սրբութեանցս որ աստ կան հաւաքեալ, և ի սոցին սպասաւորէ՝ ի տէր Խաչատուր կաթողիկոսէ, և ի յԱզարիա րարունապետ վարդապետէ՝ հասցէ գիր սիրոյ և նամակ ողջունի և համբոյր սրբութեան՝ սըրբազան հօրդ մերոյ մեծ Հռոմայ Պապիդ, արի և քաջ հովուապետիդ ընտրեալ ի գլուխն պատուական հօտիդ„ ևն։ - Վերջ Անդ։ "Յանկամ տեսանել ըզքեզ ի պսակ փառաց լուսեղէն. Իիւսեցից երգըս տաղից, զքեզ գովեմ հոմերոսօրէն. Ի՛ փափագիմ վարուցդ ամբիծ՝ խելամուտն արա զիս յ'ի քէն, Քոյ արարողին տամ փառք՝ օրհնութիւն յաւիտեանս ամէն„։ Թուղթս ծայրէծայր բանաստեղծական գրուատիք է Սրբազ. պապին, ոտանաւոր, բոլորզիր թղթեայ։ Իսկ ի ստորև կայ հետևեալ նոտրագիր յաւելուածն, որ կ'աւարտի նախընթաց ծանուցագրի խօսքերով. "Օրհնութիւն, զոհութիւն և փառք ամենազօր արարչին, որ ծագեաց ի սիրտ Հռոմայ մեծ Փափին՝ որ յիշեաց զուխտն առաջին՝ զՍեղբեսարոս հայրապետին, և զԿոստանդիանոս թագաւորին. զսուրբ Գրիգոր Լուսաւորչին, և զՏրղատ թազաւորին, որ օգնական լինին հայոց տառապեալ ազգին։ Մանուցումն լիցի վեհ իմաստութեան քո, Հողևոր Տէր, երբ քո եպիսկոպոսն ու վարդապետն առ մեզ նամակաւ եկին, փարատեցաւ սուգն և տրտմութիւնն ի սրտից մերոց, որպէս ի ծագել արեզականն՝ փարատի խաւարն յաշխարհէս, այնպէս փարատեցաւ արտմութիւնն. և իբրև զառաքեալ ի տէր ընկալաք զեպիսկոպոսն և զվարդապեան քո. բայց ոչ իշխեմք խօսել, զի զամենայն ի սուր կու քարչեն։ Բազում անդամ խորհուրդ է արարեալ, թէ սուր ի վերայ քրիստոնէից դնենք. ով չի դառնայ՝ կարենք։ Մանիցէ վեհ իմաստութիւն քո, ես ծերացայ, մեր հոգևոր որդին Ազարիա բրաբունապետն, աստուծոյ և քեզ յանձն եղիցի։ Ողջ լեր ի տէր, ողջունեալդ ի հոգւոյն սրբոյ„։ 9. Թղ. 16բ։ Պատմական յիշատակարան (անյայտ մատենի)։ "Ի թուականիս հայոց ՉԼԵ, յանկեալ կատարեցաւ աստուածախօս մատեանս (թուի Ճաշոց կամ Տօնապատճառ) հրամանաւ աստուածասէր և ամէնիմաստ, բարեպաշտ և հանճարեղ Պարոնին Հեթմոյ՝ որդւոյ քրիստոսապսակ սուրբ արքային Լևոնի, որ լի և պատարուն իբրև զծաղկազարդ բուրաստան հաւաքեալ ի հին և ի նոր օրինաց՝ ի պէտս պայծառութեան տօնից տէրունականաց„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Նախ կոտորեաց զբազում զօրս սուլտանին Մսրայ ի հարաւային, և ապա զբազումս ի թուրք սեռէն և յոլով առ և աւար շահեցաւ, այլ և եգիտ շնորհս առաջի գլխաւորի Մուղաչ զօրուն, մինչ զի պարգևս և պատիւս յոլով շնորհեաց նմայ„։ 10. Թղ. 20ա։ Աղօթք վարդավառի (սկիզբէն կը պակսին մի քանի տողեր)։ "... ական բընութենէդ. անայլայլելի, անհասանելի, անպատմելի, ծնունդ անթարգմանելի և ծոցածին որդի՝ հօր անսահման և կնիք հոգւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Եւ մեք բանաւոր քո հօտս և հաւատացեալքս ի. քեզ աւրհնեսցուք եւ փառաւորեսցուք զամենասուրբ երրորդութիւնդ՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ընդարձակ և վսեմական Աղօթքս գաղափարուած է ամենահին և նուիրական Ճաչոց գրքէն կամ Տօնամակէն (անցման երկաթագրով), որուն համար կր ծանօթագրէ Հ. Եփրեմ Գամասարեան՝ հետևեալը. "Ճաշոցգիրք ընտիր օրինակ, հաւաքեալ ի Գրիգորիսէ վկայասիրէ եղբօր Շնորհալւոյն, գրեալ ի թու. Հայ. ՈՀԹ ( = 1230)։ ի Գրիգորիսէ ումեմնէ, ի միածալ դիրս, ի թուղթ բամբակեայ, բոլորգիր գեղեցիկ՝ նման երկաթագրի տառից. երկիջեան, անսխալ, ի տեղիս տեղիս թերի և պաճուճազարդ։ Զայս Ճաշոց՝ Լևսն որդե Հեթմոյ արքայի, ի խնդրոյ Յովհաննու քահանայի, ընծայէ եկեղեցւոյն հայոց յանուն որբոյն Մատթէոսի աւետարանչի որ ի Փերուճիա՝ յամի տեառն 1279։ Եւ ի սմա աղօթք Վարդավառի, և Հոգւոյն գալստեան, յորում է վկայութիւն մեծ որ յաղագս բղխման Հոգւոյն սրբոյ ի Հօրէ և յՈրդւոյ. և աստ ի ստորև գաղափարեալ եղի զամենայն աղօթս և զյիշատակարանս մատենիս„։ Իսկ Գրիգորն գրիչ, զոր գաղափարողն այլ ոմն ասէ զատ ի Գրիգորիս վկայասիրէ. զի ստ ինքն իր ինքնազիր յիշատակարանին մէջ յետ յիշելոյ գինքն իբրև յօրինող Տօնամակիս, կը յանձնէ և զգրիչն մատենին զհամանուն իւր Գրիգորիս ևս յիշել։ 11. Թղ. 25ա։ Տեղեկագիր յօրինման Տօնամակին Գրիգորիսի վկայասիրի ի թու. Հայոց ՈՀԹ։ "Այս ինչ կայ ի գիրս։ Եւ այս է յիշատակարան տաւնից տէրունականաց եւ սրբոց աստուծոյ. ցուցմամբ աւուրց հոռոմի ամսոց ըստ իւրաքանչիւր սրբոց հանդիպմամբ չարչարանաց կատարման, և կամ ըստ խաղաղական ելից հանգըստեան մարտիրոսաց և հայրապետաց սրբոց որք հաճոյացան աստուծոյ, նեղ և անձուկ ճանապարհաւն քրիստոսի։ Զոր ես Գրիգորիս ծառայ աստուծոյ և դիտապետ հայաստան աղգիս. համարձակեալ, վասն սիրոյ վկայից քրիստոսի, յաւելի ի նախակարգեալ տաւնսն հոռոմի ամսոց, ընտրեալ ի Տաւնամակաց յոքունց՝ զսակաւս. որ ի բազմաց անփոյթ էր լեալ. եւ մեք աշխատեալ զայսպիսի համառաւտահաւաք Տաւնամակս գրեցաք ի պայծառութիւն եկեղեցւոյ. զոր ցանկ ընթերցցի ի նմա ի ժամու սոսկալի պատարագին, զոր մի ոք աւելորդ վարկցի՝ զորոց զվարս քաղաքավարական պատմութեանց զոր ո՛չ գոյր առ մէզ՝ հայ գրով, մեք աշխատութեամբ թարգմանեալ ի յունականէն ի մերս գիր և բառ։ Վասն որոյ աղաչեմ սրբովք վկայիւքս զամենեսեան առ հասարակ, մի անփոյթ առնել զմեր աղէտանջ երկս աշխատութեան, այլ ընդաւրինակել գաղափարաւ և գրելով պահել յամենայն սուրբ եկեղեցիս. եւ անխափան առանց յերկուանալոյ կատարել զկանոն ընթերցուածիս ի տաւնս յիշատակի սրբոցն. եւ որ ոք գրէ զգիրս զայս, աղաչեմ գրել ի գլուխս գրոցն և զԳրիգորիս համանուն իմ զդոյզն բան յիշատակի մերոյ, եւ աղաւթիւք յիշել ի քրիստոս զարարող գրոցս, 1զԳրիգսրիս համանուն իմ և համազգի, որ եւ գրիչ եւ յաւրինիչ գրոցս յիշեսջիք ի քրիստոս. եւ որք յիշէքդ՝ յիշեալ լիջիք աւրհնութեամբ ի տէր. Յիշեա տէր և ողորմեա„։ "Ես Կիւրակոս տրուպ գիտնական եւ անարժան ծառայ աստուծոյ, ծանուցանեմ ձեզ վասն սուրբ կտակիս՝ Տաւնամակի եկեղեցւոյ սրբոյ, եւ աստուածայնոյ յիշատակի, որպէս գիտէքդ ի սկզբանէ հաւատոց մերոց։ Մեր ուղղադաւան ազգիս արամեան, որդիացեալք աշակերտութեամբ սրբոյն Գրիգորի աստուածանման լուսաւորչին մերոյ, համաւրէն ամենայն սրբովք, որ եղեն յազգս մեր հաճոյ աստուծոյ, զայս գրոյ եկեղեցւոյ անփոյթ արարին վասն ժամանակին, եւ մեծ եւ աստուածային տաւնքն խաչի կամ աստուածածնի, վկայիցն, եւ սուրբ հայրապետացն, հարցն և ճգնաւորացն եւ կուսանացն վկայիցն, անփառաւոր եւ անկատար եւ անյարմար լինէր առանց այս գրոց։ Ապա հոգին սուրբ ազդեաց սուրբ հայրապետին Գրիգորիսի աստուածասիրի, եւ վկայասիրի, եւ նոր սկսեալ յաւրինեաց զու՝ ըստ ամենայն տաւնից արժանապէս ի դէպ սաղմոսիւք եւ ընթերցուածովք աստուածախաւսիւք։ Բայց ոչ ի գլուխ աւարտեաց զամենայն՝ զոր պարտ եւ արժան էր տաւնելոյ. ապա ինձ որ միշտ ընդ նմա էի, եւ յամենայն իրս աստուածայինս կցորդ եւ յորդորիչ, եւ փոյթ յաշխատութիւն հոգեւորաց, եւ աստուծոյ սիրելեաց, հոգ եդ ի վախճանելն իւրում մի անփոյթ առնել զսմանէ, այլ յանկել ընթերցուածովք ըստ արժանին, զոր եւ արարի։ Զի հարկ եդեալ է մեզ յաստուծոյ տաւնել զսոսա. եւ է այսպէս. քառասուն եւ վեց տաւն սուրբ հայրապետն կարգեաց. եւ երեսուն ես տրուպս յաւելի. որ լինին եւթանասուն եւ վեց, զորս բոլոր տարւոյն բաւական համարեցաք ընթերցուածովքն եւ մարտիրողաւքն. տասնալուսին լինի. եւ է որ երեքտասան. եւ տաւնքն կարճ տարին յաւելուն. դուք զերկուսն ի մի տաւնեցէք. Գ. և Դ. եւ այսպէս զբնաւն ի գլուխ տարէք. զի ըստ հաւատոց մերոց եւ տաւնք սրբոցն պարտ է որ կատարին. իսկ զի սկզբնից սրբոց եւ աստուածասիրաց գրեցի, զի մի հայիցիք ի ծոյլ եւ յորովայնամոլ կրաւնաւորսն, եւ ընդ նոսին կորնչիցիք ի կենացն աստուծոյ, այլ սրբոց նմանել մեծ փափագմամբ տաւնեսջիք, մեք զընթերցուածքն առատապէս որիշ որիշ եդաք ըստ ամսոյն, զի մի աղքատ եղիցի կարգք եկեղեցւոյ. հարկ եւ հրաման ունիք յաստուծոյ, զսակաւ յիշատակարանս խրատու ի գիրսն՝ զոր նորոգիցէք՝ յաւրինակել, որպէս եւ զհոգեւոր տեառն յիշատակ ի նոր գիր. եւ ի վերայ ամենայնի զմեզ զերեքեանս ի նոյն, զսուրբ կաթողիկոսն, եւ զհամանուն կարեւոր իւր Գրիգորիս, եւ զիս զԿիւրակոս յիշեսջիք առաջի քրիստոսի ի սուրբ խորհրդին, եւ ի խորոց սրտէ խաղաղութիւն խնդրեցէք ի քրիստոսէ. եւ նոյն ինքն յիսուս քրիստոս ամենեցուն ողորմեսցի եւ արժանի արասցէ արքայութեան երկնից. որում փառք յաւիտեանս„։ Դիտելով մէկ կողմէն որ Սողոմոն Մաքենոցաց Վանահայրն Ը. դարուն, և Ժ. ին ալ Ատոմ Անձևացի արդէն ճոխագոյն Տօնամակներ յօրինմամբ աւանդած էին Հայաստանեայց եկեղեցւոյ, իսկ միւս կողմէն ալ որ թէ Գրիգորիս վկայասէրն և թէ անոր գործակիցն Կիւրակոս, - որ հաւանօրէն երիցագոյն մէկն ըլլալու է քան զԿիրակոս պատմիչ, - յիշեալ նոր Տօնականը ճոխացուցած կ'աւանդեն սաղմոսիւք և ընթերցուածովք, որք Ատոմաղիր Տօնամակին մէջ կը բացակայեն, առանց երկբայութեան կրնանք եզրակացնել, որ Գրիգորիս վկայասիրի և Կիւրակոսի յօրինած Տօնականն էր Ճաչոց և միանգամայն ծաղիկ վարուց սրբոց և տօնից տէրունականաց, ճոխացուած 76 նոր տօնելի սուրբերով. ապա ուրեմն Գրիզոր (փոքր) Վկայասէրն և Կիւրակոս եղած են ստուգիւ հիմնադիրք Ճաշոցին։ Վերոյիշեալ մեծ յիշատակարանին կը յարի անմիջապէս (Թղ. 25.) հետևեալն. "Լեւսն շնորհօքն աստուծոյ և աւգնականութեամբ նորին թագաւոր ամենայն հայոց, որդի հանգուցեալ արքային Հեթմոյ, վասն խնդրոյ Յոհաննիսի քահանայի՝ պարգեւեցաք զԺամագիրքս զայս իւր եկեղեցւոյն Սուրբ Մատթեոսի Աւետարանչի որ է ի Փերուք քաղաք, ի յիշատակ մեր եւ նախնեաց մերոց։ Ի թվականութեանս հայոց ԷՃԻԸ (ՁԻԸ)„։ Արդեսք Լևոնէն Ժամագիրք կոչուածը՝ նոյն է վերոյիշեալ Ճաշոցին հետ, թէ ուրիշ Ձեռագիր մը. այս երկրայական է. բայց մեզ համար կարևորն այն է որ ի թու. հայ. ՁԻհ. (- փրկ. 1279ին, և հաւանօրէն անկէց շատ առաջ իսկ Իտալիոյ Պերուճիա քաղաքին մէջ կար Հայոց վանք մը, որուն միաբանք ուրիշ տեղ մը Անտսնեանք ևս կոչուած են։ 12. Անդ։ "Թուղթ Կիւրղի Երուսաղէմացւոյ։ Թագաւորի աստուածասիրի և բարեպաշտի, Օգոստոս Կոստանդեայ, Կիւրղոս որ յԵրուսաղէմ եպիսկոպոս՝ ի տէր խնդալ։ Առաջին զայս յԵրուսաղէմէ աստուածասէր թագաւորութեանդ քում առաքեմ թղթոց նախնիս„ ևն։ - Վերջ Թղ. 28ա։ "Բազում խաղաղական պարագայց ամովք, ամենեցուն աստուած շնորհեսցէ մեզ ամենայն տամք, Աւգոստէ թագաւոր աստուածասէր„։ 13. Անդ։ Ցանկ հայ. Ձեռագրաց Մատենադարանին Վատիկանու։ Վերջ Թղ. 31ա։ 14. Թղ. 32ա։ "Երկրաչափութիւն Աղեքսանդրի և նշանք գաւառաց և տիեզերաց։ Արդ ունին Հայք բարձր գաւառս, Թ. զԴարանաղի՝ լեառն Բ, զԱռիւծ, զՄնձուր. զԵկեղեաց, զՄանանաղի, զԴերջան, զՍպեր, զՇաղագ(ո)մ, զԿարին՝ որ է կուրծք երկրի և ըստ անուան Դարդարէ„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Իսկ Ոլիմպոս լեառն, զոր յոյնք ասեն բարէտեսիլ մրգաւէտ և անուշահոտ, և ամենայն ինչ պիտանի։ Տաւրոս լեառն, ողնշար կոչի աշխարհի՝ յարևելից մինչև ի մուտս արևու„։ Գրուածս Մ. Խորենացւոյ է (հմմտ. Մ. Խ. Աշխարհացոյց տպգ. Վենետկոյ 1865, եր. 607։Բ. տպգ. Հ. Ար. Սիւքրեան, 1881, եր. 29, հայ. բնագրին)։ Սակայն օրինակս երկու տպագրութենէն ևս մեծապէս կը տարբերի, և յոյժ հետաքրքրական է՝ Խորենացւոյ ուսումնասիրութեան համար։ Օրինակուած է յԳ. մատենէ հայ. գրչագրաց Մտնդրնին Վատիկանու, գրեալ ի Ռուբենայ ումեմնէ ԺԳ դարուն, ճարտար և սքանչելի գրչութիւն՝ արքայավայել մագաղաթի վրայ։ Կը սկսի Հայաստան աշխարհի նկարագրով և կը հասցնկ յաւարտ գործոյն։ 15. Թղ. 35բ։ "Յաղագս ձայնից թէ քանիեն, և ի քանիս բաժանեցին զձայն գոյիցս։ Ստեփանոս երաժիշտ բաժանեաց քսանևերեք, որք են այսքս„ ևն։ - Վերջ Անդ։ "Առանց գործեացն՝ երգ ասի, և գործովն՝ սաղմոսա16. Անդ։ "Վասն աստիճանաց ազգականութեան, յերկրորդ գրոցն՝ տիտլոս երրորդ։ Ազգականութիւն՝ ծննդականութեան անուն է, և բաժանի յերիս կարգ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ որ ի մէջն՝ երկթոռունքն, երկթոռնիայքն։ Եւ որ ի կողմանէն...„ (պակասի)։ 17. Թղ. 36ա։ "Գիր որ եղեւ առ ի Նեղոսէ կրաւնաւորէ մակակոչեցելոյ Դոքսապատիւ, ի խնդրոյ և հրամանաւ բարեպաշտ մեծի թագաւորին Եռանգաց՝ ի Սիկիլիա կղզին Ռոճէրի. Վասն հինգ պատրիարգացն աթոռոց, և որ նոցուն են արքեպիսկոպոսք ի մայրաքաղաքսն, և մայրաքաղաքացն եպիսկոպոս, և որք ինքնագլուխք են արքեպիսկ. և իւրաքանչիւրոցն վիճակք պատրիարգացն աթոռոցն սահմանեալ. Նա թէ և ե՞րբ կամ ուր հաստատեցաւ իւրաքանչիւրն աթոռ. և վասն կարգացն նոցա և յատկական իւրաքանչիւրոցն անուանց։ Ամենամեծ տոհմ, տէր իմ, վասն պատճառին զոր գրեցեր առ մեզ, յիշեա զոր յագարակն ծանուցի ձեր փառաւորութեանդ„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Այս ամենայն քաղաքք և իշխանութիւնք Կոստանդինուպաւլսի։ ԼԹարգմանեցաւ ի թու. ՈԻԸ, (ձեռամբ) Ներսէսի եպիսկո՛. և Կոստ. մետրապաւլտի ի փառս աստուծոյ„)։ 18. Անդ։ "Արժանապատութիւն ի կաթողիկէ եկեղեցւոջ զոր կալցին ժառանկաւոր սարկ՛։ Եպիտաւն արխունդաւս։ Սա՝ զպատիւ անուանն միայն ունի առանց գործոյ և կանկնի առընթեր արքեպիսկոպոսին ի վերոյ ամենեցուն„ ևն։ - Վերջ Թղ. 41բ։ "Կուկլիսիաւս. լատին է։ Սա ի գալն արքեպիսկոպոսին ի մտանելն յեկեղեցին՝ գնա առաջի և յայսկոյս և յայնկոյս ուղղէ զժողովսն և զգացուցեալ ճանապարհ առնէ։ [Տեառն Ներսիսի է թարգմանեալ եպիսկոպոսի այսոքիկ կարգաւորութիւնք„)։ Անանուն գրուածս յայտնի չէ թէ նախընթացէն բոլորովին անջատ, թէ անոր մասն է, որուն անմիջապէս կը յաջորդէ համառօտ հատուած մը՝ Յաղագս կլռոց և չափուց 19. Անդ։ "Եզնըկայ թարգմանչի՝ Յաղագս վեցաւրեայ արարչութեան։ Եթէ յառաջնում աւուրն արարաւ երկին վերին և երկիր, խաւար և հողմ, ջուր և հուր, լոյս և հրեշտակք„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ յեւթներորդումն հանգիստ աստուծոյ ամենայն գործոց իւրոց զոր արար„։ 20. Թղ. 42ա։ "Կարգաւորութիւն աստուծով սրբոց մայրաքաղաքաց և մետրապաւլտաց և արհեպիսկոպոսաց՝ սահմանեալ ըստ առաքելական և պատրիարքական աթոռոց, և եդաւ այս կարգ աստիճանացս քահանայապետից՝ ըստ տիեզերական ժողովոց աւրինաց, Առաջին աթոռ երեցն, Հռովմ, գլխաւոր և նախապատիւ առաքելոյն Պետրոսի„ ևն։ - Վերջ Թղ. 49բ։ "Մետասաներորդ առաջներորդ՝ Հարպասին„։ 21. Թղ. 50ա։ "Շարադրութիւն ինքնակալացն հռոմայեցւոց որ թարգմանեցաւ ի մերս՝ ի թուականութեան հայոց ՈԾԹ։ Յառաջ քան զմարդանալ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի թագաւորեաց ի Հռոմ Աւդիան կայսր Աւգոստոս, որ զաշխարհագիրն արար„ ևն։ Վերջ Թղ. 50բ։ "Եւ պսակեաց ընտիր պսակաւն գեղեցիկ զՌոբէն՝ որդի դստերն եղբաւրն իւրոյ և որդի բրինձին Անտիոքայ՝ Ռէմդին՝ ի թու. հայոց ՈԿ. ի տաւն սուրբ Աստուածածնին յաւգոստոսի ԺԵ, և թագաւորէ ընդ իւր Հայոց ի կամս աստուծոյ„։ 22. Թղ. 51ա։ "Շարադրութիւն հայրապետացն Հռովմա, որք ի սուրբ առաքելոյն Պետրոսէ մինչև ցայժմ հովուեն զաթոռն։ Յետ վերանալոյն յերկինս տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, եկն սուրբ առաքեալն Պետրոս յաստուածապահ քաղաքն Անտիոք„ ևն։ Վերջ Թղ. 52ա։ "Մերձ յաշխարհն Բոյլաց, որ կոչին Լունկուպարտք, յաւուր պենտակոստէիս՝ ի յունիսոյ ի հինգն և ի թուականիս հայոց 23. Թղ. 53ա։ "Շարադրութիւն հայրապետացն հայոց։ Իրաւունս համարեցայ զայս ես Յովհաննէս հայոց կաթողիկոս՝ դրոշմել զանուանս հայրապետաց հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 54ա։ "ԿԵ. Զկնի սորա տէր Յոհաննէս։ ԿԶ. Եւ զկնի տէր Դաւիթ, և այլ վայր նստաւ տէր Յոհաննէս։ [Գրիչն յաւելու աստ]. "և զկնի տէր Կոստանդին։ Եւ զկնի նորա տէր Յակոբ ի թուակ. հայոց ՉԺէ]„։ Որչափ որ ալ Շարադրութիւն հայրապետաց հայոց Յոհան կաթողիկոսին վերագրուած է, սակայն Թէոդորոսէն սկսեալ - որ յաջորդեց Յովհաննէսին - մինչև վերջը ուրիշներէն աւելցուած է։ 24. Թղ. 54բ։ "Յակովբայ եպիսկոպոսի թէ ո՞րպէս գիրք ասեն վասն սուրբ երրորդութեանն խորհրդոյ։ Գրէ Մովսէս՝ հայեաց ի քեզ, զինչ մեք՝ այն է երրորդութիւնն՝ յորոց պատկեր ստեղծաք։ Փիլոն՝ հոգի, միտք, բան, մարդն՝ այս երրորդութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 55ա։ "Զի թէ որդի՝ հաւր երկրորդ, հոգի՝ հաւր երրորդ, և եթէ երրորդ է հոգի, ապա որդւոյ է երկրորդ, որպէս որդի հաւր երկրորդ„։ Յոյժ նրբին է համառօտ ճառս և հմտական։ յորում գեղեցիկ կերպով կ'ապացուցանէ թէ հարկ է որ Հոին բղխէ նաւ յՈրգայ

Content