Other notices
— - Bibliographic notice
309
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ ԺԶ
1871 - 1871

ID
Number
309
Old record number
54
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ ԺԶ
Start date
1871
End date
1871
Date details

(ընդօրինակութեան) ամ տեառն 1871։

Copy place
Տփղիս։
Reference
Type
Number of pages
292
Dimension
36,3x22,8 (33,5x 20,5)
Layout
միասիւն։
Writing details

շղագիր, մասամբ ընտիր, մասամբ խոշոր։

Codicology

(թերթահամարք նշանակուած չեն) սակայն կը թուի 16, իւրաքանչիւրն 18 միածալ թուղթերէ բաղկացած։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
33-39։
Binding

ստուարաթղթեայ՝ կիսակաշի, դուրսէն ալէծև մութ կանաչ թուղթով պատեալ։

State of preservation

շատ լաւ։

Copyist
Հ. Զաքարիա Վ. Գուրգէնեան։
Owner

նախ Հ. Զաքար Գուրգէնեան, ապա Միաբանք մեր։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

, ևն, բնաւ։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սև։

Blank pages

. Թղ. 1բ, 168, 169, 170, 290, 291, 292, 293։

Colophon

սակաւ են և հին գրչագրաց, գլխաւորապէս 1. Ասողկայ պատմութեան վերջ, Թղ. 34բ. Կայ այսպէս. "Աղաչեմ մի անփոյթ առնէք և տէր հատուսցէ քեզ զվարձս քո. ընդ նմին և ես յետինս յամենեսեան և քան զբնաւս յանցաւորս և անթիւ մեղօք ծանրաբեռնեալս և անարժանս երկնային մահուց2 և ոչ մի կենաց խաւարամածս հոգւով Յովհան գրիչս„։ Անմիջապէս կը կցի. "Եւ նորոգ 1846(8) ամի յ3 Մայիսի արտագրող Կոստանդնուպօլսեցի նորընծայ Ղազար քահանայ որք չեմք (արժանի) յիշելոյ, աղաչեմք յիշել յաղօթս առաջի քրիստոսի զմեզ և զծնողս մեր, որպէռ զի աղօթիւք ձեր գացուք ողորմութիւն ի քրիստոսէ, և տէր տացէ զտրիտուրն ձեզ բազում. ամէն„։ 2. Թղ. 178ա. Երզնկացւոյ Թ. ճառին վերջը կայ. "Որ ողորմի ստացողի գրոյս հեզահոգի և բարեմիտ Թօփչենց Պարոն Ստեբաննոսն և հայրն իւր Պր. Սագարն և մայրն Մուղամն և այլ ամենայն արեան մերձաւորաց„։ Թղ. 186ա։ (. "Նորին դարձեալ վասն Ոգևարին՝ ի բանն Առակաց. "Կայ ի բարձունս և յափըշտակութիւն ճանապարհին„։ - Թղ. 190ա։ 1Զ.)։ "Նորին՝ Ի պատճառս երկրորդ աւուրն որ կոչի Այգալաց. "Ընդ երեկոյս հանգիցեն լալիք„։Թղ. 193ա։ [Է.)։ "Յայլմէ դարձեալ՝ Վասն առաջին աւուրն՝ ի բանն. "Յորժամ յաղօթս կայցէք՝՛. Եւ ասացէք Հայր մեր որ յերկինս„։ - Թղ. 199բ։ (Ը.)։ "Յայլմէ. Վասն շաբաթի աւուրն՝ սրբոյն Թէոդորոսի և այլոցն. Ի բանն առաքելոյ. "Այնպէս ընթացարուք զի հասանիցէք„։ - Թղ. 204ա։ [Թ.)։ "Նորին ի նոյն կիրակէ. Վասն հիւրընկալութեան՝ ի բանն առաքելոյ որ ասէ. Զհիւրասիրութեան զհետ երթայք„։ - Թղ. 206ա։ [Ժ.) "Նորին քարոզ ի բան աւետարանին. Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում„։ - Թղ. 211բ։ [ԺԱ.)։ "Վասն ոգևարին՝ ի բանն. Արդ առէք զսպառազինութիւնն աստուծոյ, զի կարող լինիջիք ի դիմի հարկանիլ յաւուր չարութեան„։ - Թղ. 216ա։ [ԺԲ.։ "Վասն մեղաց՝ ի բանն. "Յանկութիւն յղացեալ զմեղս ծնանի՛. Եւ մեղք զմահն կատարեալ„։ - Թղ. 218բ։ [ԺԳ.)։ "Վասն համբերութեան՝ ի բանն Առակին. Մի՛ ասեր թէ առից վըրէժս ի թշնամեաց. այլ համբերեա տեառն, և նա ասասցէ քեզ զճշմարիտն„։ - Թղ. 220ա։ [ԺԴ.)։ "Վասն զրկանացն՝ ի բան ժողովողին, Տեսի զզրպարտութիւն ի ներքոյ արեզական, և արտաքուստ զրպարտելոցն, և ո՛չ ոք մխիթարէր զնոսա„։ - Թղ. 222բ։ [ԺԵ.]։ "Վասն փործանաց՝ ի բանն Յոբայ. Փորձութիւն են կեանք մարդոյ ի վերայ երկրի„։ - Թղ. 228բ։ (Ժ2.)։ "Վասն ողորմութեան. Տուք բաժին եօթեանց, այլ և ութից, ևն„։ - Թղ. 233ա։ [Ժէ.]։ "Վասն գալըստեան քրիստոսի, ի բանն. Զի որպէս փայլակն որ ելանէ յարևելից և երևի մինչ ի մուտս արևու„։ Թղ. 237ա։ [ԺԸ.)։ "Վասն աղոթէց. Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս„։ - Թղ. 240բ։ [ԺԹ.)։ "Վասն արիութեան գործոց, ի բանն. Ընդէ՞ր կայք զօրս ցերեկ դատարկ. ասեն զի ո՛չ ոք կալաւ զմեզ ի վարձու„։ - Թղ. 243բ։ Ռ.)։ "Յանառակ որդին, սուրբ Գէորգ վարդապետի ասացեալ„։ Թղ. 248բ։ [Ա.)։ "Աւագ երկուշաբաթի աւուրն. Սուրբ վարդապետի ասացեալ. ի Մարկոսի աւետարանի մեկնութենէն„։ - Թղ. 251ա։ ՌԻԲ.) "Վասն ապաղխարութեան. Ոչ է պիտոյ բժիշկ ողջաց, այլ հիւանդաց. ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղաւոր„։ - Թղ. 255ա։ [ԻԳ.)։ "Հինգշաբաթի աւուրն. Վասն պատարագին՝ ի բանն առաքելոյ. Փորձեսցէ մարդ զանձն և ապա ի հացէ անտի կերիցէ և բաժակ արբցէ. զի որ ուտէ և ըմպէ անարժանութեամբ, ի դատաստան անձին իւրոյ ուտէ և ըմպէ„։ - Թղ. 260ա։ ՄԴ.) "Քարոզ պատուիրանին, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն նախ քան զպատարագն. Առեալ զաւետարան ի գիրկս և կարկառեալ զձեռն ի վերայ բեմբին, և ասէ. Լուարուք ինձ որղեակք իմ սիրելիք„։ Թղ. 262ա։ [ոն.)։ "Մեծի շաբաթի աւուրն. Որ 3. Թղ. 190ա. "Մանաւանդ ստացողի գրոցս Թօփշենց Պարոն Ստեփաննոս, և զորդին իւր Գրիգորն, և այլ ամենայն արեան մերձաւորացն„։ 4. Ի վերջ ուրբաթի Կտակին՝ կայ այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեան հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ (և) անղրաւ յաւիտեանս։ Արդ որոյ շնորհօքն քրիստոսի աւարտեցաւ եռահրաշ և հոգիազարդ գիրքս ի քաղաքն Ասպահան՝ ի գեօղն Զուղայ, ի դուռն Սուրբ Ստեփաննոսի նախավկային, ի թագաւորութեան շահ Սուլէյմանին, ի թուականիս հայոց ՌՃԻԸ ամի, ի հայրապետութեան տեառն Յակոբ Էջմիածնի կաթողիկոսի, և մերոյ Զուղայու առաջնորդ Սրբաղան Դաւթի արքեպիսկոպասի, որ է բնիկ Ձուղայեցի„։ Յովհան Երզնկացւոյ վերագրուած 33 ճառերու ընդօրինակողին կը վերաբերի այս յիշատակարանս, որ սակայն լռած է յիշել իր տնունը։

Informations

. Ձեռագիրս յամին 1871 մտեր է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, զոր յիշեալ թուականին գաղափարած է Հ. Զաքարիա այն տեղ (հաւանօրէն Էնֆիէճեանցի) հին Ձեռագիրներէն, առանց նշանակելու սակայն երբեմն երբեմն անոնց թիւերն ու թուականն և որպիսութիւնքը։ Կը պարունակէ բազմաթիւ պատմական գրութիւններ, թուղթեր, և 37էն աւելի խրատներ, Քարոզներ և Մեկնութիւններ՝ Յովհաննէս Երզնկացւոյ վերագրուած, և են այսպէս 1. Թղ. 2ա։ "Ողբք ի տէր Ներսէս արհիեպիսկոպոսն Տարսոնի. Ասացեալ Խաչատուր պաշտօնէի նորին՝ աշակերտի։ Ամենայն զահ թողում, զամօթ մոռանամ, զիմն լուսեղէն տէր մեծարեմ, զիր սնընդեան պարտքըն վճարեմ„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Փառք աստուծոյ յուսոյն մերոյ և տեառն յիսուսի քրիստոսի, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ Ողբս ոտանաւոր է և ռամկօրէն. գաղափարուած է ի թուին հայ. ԶԻԳ գրուած ձեռագրէ մը. այսպէս և յաջորդճ։ 2. Անդ։ "Վարդանայ հայկազնի. Տաղ գերեզմանական. Վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին հայոց Գրիգորի վկայասիրի։ Յորժամ զմիտքըս ժողովեմ, ու ի քննութեան բան պարապեմ. Յանկարծ զիմոց աղէտ յիշեմ, Յառաջ ու ի վերջ զոր ճանաչեմ„ ևն։ Վերջ Թղ. 9ա։ "Այնմ որ օրհնեալ է յաւիտեան, Այժմ և յապա անզրաւելի։ [Միանգամայն տունք ՅՂԴ. ի թուականին ՇԾԷ եղև փոխումն սրբոյ հայրապետիս]„։ 3. Թղ. 9բ։ "Վասն մահուանն Սմբատայ և աւերածոյ աշխարհիս հայոց յանօրէն Յուսուփայ։ Դ. Յայնմ ժամանակի մեռանի Ափշին, և փոխանակ նորա եկաց ամիրայ պարսից և Ատրպատականի Յուսուփ եղբայր նորին, և Սմբատ ոչ կամեցաւ հնազանդել նորա„ ևն։ Վերջ Թղ. 34ա։ "Զի որպէս դուք ընդ մարմինսն խմբել դաս բանակաց և ես ընդ ձեզ գըտեալ ողորմութիւն՝ արժանացայց երգել զերգս օրհնութեան եռանձնեայ և միասնական սուրբ երրորդութեան որ է օրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Պատմութիւնս առեալ է Ստ. Ասողկայ. Գ. Գրքէն, գրեթէ ամրողջ, այսինքն Դ-ԽԸ. գլուխը, հանդերձ "Բան վախճանի փառատրական՝ սպառուած յիշատակարանիս„ով։ Գլուխները զատուած են իրարմէ ուրոյն ուրոյն խորագիրներով, այսպէս. Թղ. 10ա։ "Ե. "Յաղագս նահատակացն որ ի Դուին քաղաք„։ - Թղ. 11ա, "Զ. Յաղագս փախստի երկու որդւոցն Սմբատայ, և դառնալոյ այսբէն և թագաւորելոյն Աշոտի։ - Անդ։ "Է. Յաղագս թագաւորելոյն Աբասա, եւ որ ինչ գործեցան. Եւ վարք միանձանց և բազմակեաց կրօնաւորաց„։ Թղ. 12բ։ "Ը. Յաղագս թագաւորութեան Աշոտայ որդւոյ Աբասա, եւ որ ինչ յաւուրս գործեցան. Եւ շինուածք սրբութեան տեղեաց„։ - Թղ. 13բ։ "Թ. Յաղազս կաթողիկոսութեան տետռն Խաչկայ եւ շինելոյ զեկեղեցին և զտուն կաթողիկոսարանին„։ Այս ուով խորագրուած են նաև բոլոր միւս գլուխները. գլխահամարները սակայն խորագիրներու դիմաց դրուած չեն, այլ բնագրի սկզբնա տողերուն հանդէպ՝ լուսանցից վրայ։ Օրինակիս մէջ, - որ գաղափարուած է Յովհան գրչի անթուական Ձեռագրի վրայէն յամի տեառն 1846, Կ. Պոլսեցի Ղազար քահանայի ձեռքով եղած ընդօրինակութենէն, - ոչ միայն խորազիրներն, այլ նոյն իսկ բնագիրն ունին նշանաւոր տարբերութիւններ (մասնաւորապէս յատուկ անուններու ուղղագրութեամբ) Պարիզեան 1859ի, այն է Շահնազարեանցի տպագրութենէն։ 4. Թղ. 34բ։ "Ի խորհուրդ յարութեանն Ղազարու (անանուն)։ Արուեստ ամենայն յերիս որոշմունս բաժանեալ տեսանեն՝ յարարչական, և ի բնական, և ի ներգործական, որ է մասնաւորն՝ յընդհանուր մարդիկ„ ևն։ Վերջ Թղ. 35բ։ "Եւ ապա նորն յուսով զամենայն աշխարհ ընդ նմին յարուցեալ և ընդ նմին նստոյց յերկնաւորս ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտենից յաւիտեանս, ամէն„։ Անանուն ճառս հաւանօրէն ըլլալու է Սեբերիանոսի՝ Ի յարութիւն Ղազարու ճառին մասն մի, որ Մամբրէ վերծանողի անունով հրատարակուած է ի Վենետիկ։ Ճառս թէպէտև ի վերջոյ յոյժ համառօտուած է, զի ամբողջ Ղազարու յարութեան նկարագիրը կը պակսի, սակայն անով բաղդաւոր է, որ կը լրացնէ ընդարձակօրէն յիշեալ ճառի ներածութիւնը՝ արուեստի երրեակ բաժանմամբք և բնախօսական մեկնաբանութեամբ, որ կը պակսի ընդհակառակն Մամբրէին վերագրուած ճառին սկիզբը։ Իսկ երկուստեք առնչութիւնն ակներև է (հմմտ. տպգ. եր. 35, Բ. պարբերութիւնը։ Գրչագրիս, Թղ. 35ա, 9-17 երորդ տողերուն հետ, ուր կ'ըսուի. "Իսկ կենդանեացն գոյութիւն ի գլխոյ անտի սկսանի, և ապա նկարի ոտք և ձեռք և մասունք զգայականք„ ևն)։ 5. Թղ. 36ա։ "Բանք երանելւոյն Խոսրովու։ Տեղի աղօթից Գիրք սուրբ զեկեղեցի մեզ ուսուցանէ, ուր առաւել լսելի լինիցին աղօթք„ ևն։ - Վերջ Թղ. 36բ։ "Իմասցուք թէ չէր հնար առաջնորդացն յայլ տեղիս համարձակել ի պաշտօն միաբանութեան, բայց միայն ի սուրբ եկեղեցիս։ [Այսոքիկ բանք սրբոյն Խոսրովու]„։ (Եկեղեցւոյ ընդհանրականութեան վըրայ կը դառնայ ճառս)։ 6. Անդ։ "Յայտնութիւն և երևումն աղանդաւոր և սուտ մարգարէին Մահմէտի։ Լալով և մեծաւ ողբով և ցնորալի տաղտկութեամբ, թէպէտև ոչ ըստ ախորժակի, սակայն ճառեցից զխաւարաբեր չարէն այնորիկ, զսկիզբն ուստի սկսաւ„ ևն։ - Վերջ Թղ. 37ա։ "Զի ոմանք զելն ի հայս դնեն զսկիզբն երևման նորա, և ոմանք զծնունդ նորին, և ոմանք զառաջին երթալն ի Մաքայ և„։ (Մնացեալը կը սակսի Կը թուի լինել մասն ինչ կամ ներածութիւն պատմութեան Ղևոնդ երիցու, զոր Քեր. Պատկանեան յարած է Մխթ. Անեցւոյ պատմութեան ԻԷգլխոյն՝ իբր շարունակութիւն։ (Հմմտ. տպգ. Պետերբուրգի 1879, եր. 46)։ Սակայն սկզբնատո ղերէն յայտնի կը տեսնուի, որ սա շարունակութիւն չէ, այլ ներածութիւն։ Օրինակս յոյժ պակասաւոր է. սակայն Պատկանեանի օրինակը ոչ միայն այդ պակասը կը լրացնէ, կարգելով Մահմէտի յաջորդաց ցանկը մինչև վերջինը, այն է՝ Մուհթադի, ամս ԲձԽԶ. և իշխանս ԼԳ., այլ խորագրին կից կը նշանակէ "սուտ մարգարէին Մահմէտի, նաև Նեռին (երևումը) ստուգապէս ի թուին ՂԵ, ի քրիստոսէ հԽԲ„։ Ուստի ներածութիւնս գրուած է ի թու. հայ. ԲՃԽՉ = փրկ. 797։ Եւ դիտելով որ այս տարեթիւս չի յարմարիր Մ. Կաղանկատուացւոյն որ կ'աւարտի ի թու. հայ. "ՃՀ 821, և ոչ ալ Սեբիոսի, զի յամի տեառն 680684 Մաւիով կ'աւարտի. Ուստի կը մնեայ հեղինակ ներածութեանս Ղևոնդ Երէց։ Եթէ ստոյգ է այս ենթագրութիւնս, կ'ապացուցուի, թէ սա յամի տեառն 797ին գրած է իր պատմութիւնը։ Օրինակս գաղափարուած է ի թու. Հայոց ՌՀՂԳ. գըրուած գրչագրէ մը։ Այսպէս և յաջորղքն։ 7. Անդ։ "Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի (Ուռպէլեան). Յաղագս երկուութեանն (բնութեանց) քրիստոսի։ Առաջին ձեռնարկս՝ սակաւ ինչ նախադրութեան բանիս՝ գլուխ առաջին կացոյց զմեզ մեծի սպասահարկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 46ա։ "Յորժամ կամ դողութեամբ առաջի ահաւոր բեմի նորա, և նմա գոհութեան և օրհնութեան անհատ և անվճար ի բոլոր և ի մասանց արարածոց՝ այժմ և անկէտ յաւիտեանսն, ամէն„։ Ընդարձակ ճառս (հանդերձ ընդդիմադրութեամբ) ութ գլուխներու բաժնուած է, առանձինն խորագիրներով, այսպէս. Թղ. 37բ։ "Երկրորդ ձեռնարկս յորում զմի բնութիւն բանին յատկաբար և յայտնի կացուցանէ որ է առաքելական աւանդութիւն, զոր պարտի ամենայն զգուշութեամբ պահել անխափան կաթողիկէ սուրբ եկեղեցի„։ Թղ. 38բ։ "Բառարնաբար հարցուածք վասն երկու բնութեանցն, և առ նոյն լուծումն դիմադրաբար գլուխք„։ - Թղ. 39ա։ "Յաղագս բնութեան ղուն ինչ բնախօսութիւն„։ - Թղ. 40ա։ "Եթէ բնութիւն անմարմին՝ առանց ենթակայի գոյութիւն ունի՝ թէ ոչ„։ - Թղ. 40բ։ "Յայսմ՝ խնդրի ի մէնջ, եթէ երկու բնութիւնս զոր ասեն, անձնաւո՞րք և ղիմաւո՞րք, թէ անանձն„։ - Թղ. 41բ։ "Ընդդիմադրութիւն վասն երկուց բնութեանցն այլևայլ, թէ անհնար է ի միում դիմու լինել և համարան ժայնակցութեանց նոցա Նեստորի և այլոց հերձուածողացն„։ - Թղ. 44ա, "Դիմադրութիւն, որք ի խաչին ուրանան զաստուածութիւն և մարդ խոստովանին գոլ զչարչարեալն վասծ մեր և ոչ աստուած, այլայլեն զերեքսրբասացութիւնն և ոչ տան ասել խաչեցար, և զրպարտեծ զմեզ թէ ի դէմս երրորդութեան ասէք խաչեցար„։ 8. Թղ. 46բ։ "Հանդէսք բանից աշխարհագումար զրուցաց՝ տիեզերապատում անցից, վիպասանեալ ի Մխիթարայ աւագ երիցուէ մեծ կաթուղիկէին Անոյ հոյակապ քաղաքի, ի խընդրոյ Նոր Հառիճացի Գրիգորի վարդապետի, Մխեալք աստուծով ի սկիզբն մատենիս աշխարհավէպ հանդիսարանացս՝ ոյժ առեալ սատար և նեցուկ զաղօթս սրբոցդ„ ևն։ - Վերջ Թղ. 62բ։ "Այս Մահմէտ՝ զօրավար էր. և ոչ էր սա առաջինն որ զայս ամենայն գործեաց, զի մի մոլորիցիս„։ Գրութիւնս է Ա. Մասն պատմութեան Մխիթար Անեցւոյ։ Ընդօրինակուած է ի թու. Հայոց ՌՃՂԳ. գրուած գրչագրէ մը։ Բաժնուած է ԻԷ գլուխներու, որոնք Պատկանեանի տպագրութեան համաձայն խորագիրներ կը կրեն, փոքր ինչ և աննշան տարբերութիւններով։ 9. Անդ։ "Բանք Գրիգորի կաթողիկոսին Հայոց՝ Տղայն կոչեցելոյ։ Ոչ եթէ նորոգ եմուտ ի մեզ ուղղափառութիւն, այլ զոր ունէաք՝ նոյն և յայտնեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Եւ բարձան ի նմանէ մարդկային կիրք և կարիք, և ապականութիւն և այլ բազում հայհոյութիւնք(ս) խօսեցաւ„։ Ճառս, - որ թուի լինել Յաղագս միաւորութեան բանին և ընդդէմ հերձուածոց, - թերի կերպով կ'աւարտի։ Վերջին մասն՝ ուր Լևոն Հռովմայեցին ևս՝ նման Իբասայ Եդեսացւոյ և Թէոդորոս Կիւրացւոյ՝ Նեստորի աշակերտաց կարգը դրուած է, յետագայ մէկէ մը ներմուծուած կ'երևի. վասն զի այդ պարբերութիւնը, որ "Յոհան եգիպտացւոց եպիսկոպոսով„ կը սկսի, գծով բաժնուած է նախընթացէն։ 10. Անդ։ "Ի թղթոյն Մխիթարայ վարդապետի որ Գոշն կոչիւր։ Առաջին ժողով որ եղև ի Նիկիա՝ վասն Արիոսի, որ արարած ասէր զորդին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 69ա։ "Եւ ի մատչելն իմ ի գլուխ հանդիսի մեկնութեան բանի՝ նախաժամանեսցէ առ իս գթութիւնք քո, խօսելով յիս զարժանն և զպիտանիսն և զհաճոյսն քո ի ժամանակի, ի փառս և ի գովեստ անուանդ քում սրբոյ„։ 11. Թղ. 69բ։ "Պատմութիւն Արաբացւոց։ Ընդ աւուրսն ընդ այնոսիկ և ի ՆԱ. ամին եղև սով սաստիկ ի բազում տեղիս, բայց յաշխարհն հայոց՝ յերկիրն տաճկաց եղև նեղութիւն մեծ և առաւել քան զամենայն ի Միջագետս, ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Եւ պատկեր ոսկի ձուլածու և արծաթ առեալ՝ գնաց ի Վահկայն, և զմիւս եղբայրն զկնի տանէր, և դնէր զօրս ի բերդին պահապանս։ Եւ քրիստոսի մարդասիրին և օրհնելոյն փառք յաւիտեանս ամէն„։ Անանուն պատմութիւնս է մասն մի պատմութեան Մատթէոսի Ուռհայեցւոյ։ Կը սկսի ՆԶ. թուականաւ, և կ'աւարտի ՇԵԶ. թուին Հայոց։ 12. Թղ. 159բ։ "Թուղթ սիրոյ և միաբանութեան մեծի կայսերն Կոստանդիանոսի և սուրբ Պապոյն Սեղբեստրոսի, և հայոց արքային Տրդատայ և սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչին հայրապետին։ Կամօք և ողորմութեան(մբ) համագոյ սուրբ երրորդութեան հօր և որդւոյ նորա միածնի տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և կենդանարար և ազատիչ սուրր հոգւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 167ա։ "Իսկ զայս միւս գիրս աւանդեցաք և փոխադրեալ ի ձեռն ատենադպրին հայոց թագաւորին Տրդատայ մեծ արքային և մեծի իմաստնոյն Ագաթանգեղոսի քաջ ճարտարագրչի։ Եւ տարեալ հասոյց ի հայս ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ որ է օրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 13. Թղ. 167բ։ "Դաւանութիւն մեծի Հռովմայ եկեղեցւոյն։ Ես, անունս այս, հաստատ հաւատով հաւատամ և դաւանիմ զամենայն որ ինչ որ կան ի միաբանութեան հաւատոյ զոր պահէ սուրբ եկեղեցի„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ հոգին սուրբ տէրն և կենդանարարն, որ„։ (Կ'ընդհատի թերի կերպով)։ 14. Թղ. 171ա։ Երեսուն և երեք խրատք և քարողք. եւ մեկնութիւն պատարագի (արարեալ կարճառօտ ի Յովհ. Երզնկացւոյ)։ Անդ։ "Ճառ առաջին. Վասն ննջեցելոց ի բան. Հայեցայ ի բարձունս ի յափշտակութիւն ճանապարհին։ Զբանս զայս յերեք դէմս բաժանել պարտ է. Նախ թէ քանի կողմանէ զարհուրին հոգիքն„ ևն։ - Վերջ Թղ. 289բ։ "Որ և զմեզ մաքրեսցէ քրիստոս աստուած յամենայն մեղաց մերոց։ - Նաև զԽրիմեցի Յակոբ վարդապետն որ բազում աշխատութիւն կրեաց ի շինումն ողբիս, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Խորագիրք մնացած ճառիցս են հետևեալքն. Թղ. 174բ։ (Ճառ Բ.) "Վասն ննջեցելոց՝ ի բանն Յոբայ՛՛. Ողորմեցարուք ողորմեցարուք ինձ, ով բարեկամք իմ, զի ձեռն տեառն մխեցաւ ընդ իս„։ Թղ. 178ա։ [Գ.)։ "Նորին վասն երիտասարդաց քարոզ, որ և սրբոց Վարդանանցն պատշաճի ի բանն Առակին. Ուրախ լեր երիտասարդ ի մանկութեան քում և զուարճացուսցէ զքեզ„։ - Թղ. 181բ։ ԹԴ.։ "Նորին դարձեալ վասն մանկանց երետասարդոց և սրբոց Վարդանանց՝ ի բանն Ժողովողին. Յիլեա գարաբիլն քս յաւուր մանկութեան քպյո։ պէս էր Յովնան յորովայն ի փոր կիտին զերիս տիւս և զերիս գիշերս, նոյնպէս որդի մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս և զերիս գիշերս„։ Թղ. 266բ։ [Զ.)։ "Վասն զատկին՝ ի բանն առաքելոյն. Զատիկ մեր զենաւ քրիստոս„։ - Թղ. 270բ։ [Է.]։ "Վասն համ բարծման, ի բանն Մարկոսի. Տէրն մեր յիսուս քրիստոս համբարձաւ յերկինս և նստաւ ընդ աջմէ հօր„։ - Թղ. 276ա։ ՄԸ.]։ "Վասն պալասանին որ օրինակ էր սուրբ աստուածածնին„։ - Թղ. 277ա։ ՄԹ.)։ "Վարդապետք ասեն թէ յաշխարհի մի մեծ վիշապ մի երևեցաւ յոյժ զազիր„ ևն (անվերնագիր)։ - Թղ. 278ա։ Ա.)։ "Վասն սուրբ կուսին Մարիամու տստուածածնին, ի սուրբ վարդապետաց, խրատ հոգևոր„։ - Անդ։ ԱԼԱ.]։ "Երանելւոյն Եփրեմի ասացեալ. Բան խրատու„։ - Թղ. 232ա։ ԱԲ.)։ "Վասն պիղծ յիշոցաց„։ - Թղ. 283ա։ ԱԼԳ.)։ "Քարոզ (Կտակ) մեծի Ուրբաթի՝ ի բան առաքելոյն Պօղոսի որ ասէ. Կտակ յետ մահու հաստատուն է„։ Թէպէտև ճառերուս հաւաքողն աչքը գոց կերպով ամէնքն ևս Յոհան Երզնկացւոյն վերագրած է, սակայն խորագիրներէն յայտնի կը տեսնուի, թէ անոնցմէ ոմանք - օրին. աղագաւ, Ի. ԻԱ. ԼԱ. ԼԳ. Ճառերն - արդէն որոշ հեղինակներու անունը կը կրեն և ծանօթ են։ ԻԾ. Ճառը Անանիա թարգմանչի՝ Ի խորհուրդ Յովանու մարգարէի ընտիր ճառէն (հմմտ. մեր հրատարակութիւնը Վենետիկ 1899, եր. 1) համառօտուած է, կամ տափակ հետևողութիւն մը։ ԻԳ. Ճառն ալ Յովհ. Մանդակունւոյ ԻԲ. Ճառին վրայ յերիւրուած է, կամ քաղուածոյք։ Իսկ Զ. Է. Ը. ԻԴ. ԻԶ. և ԻԷ. Ճառերը երկբայականք են, զի առաջի երկու ճառերու խորագրի "Յայլմէ դարձեալ„ ևն բառերն իսկ յայտնի կ'ընեն։

Content