311145818...։
շեղագիր։
11, իւրաքանչիւրն 14 թուղթք. թերթահամարք նշանակուած չեն։
թուղթ։
ստուարաթղթեայ կիսալաթ, դուրսէն պատեալ են կողք դեղնածաղիկ մութ կարմիր թուղթով։
շատ լաւ։
նախ գրիչն, ապա Միաբանութիւնն մեր։
, ևն, չկան։
սև։
Թղ. 104բ108բ, 144, 149ա-152։
ԵՒ ԿՆԻՔ բազմաթիւ են, Թղ. 4բ, 10ա, 50բ, 52ա, 57ա, 88բ, 95բ, 96ա, 101բ, 110ա, ևն, ևն։
. Ձեռագիրս 18... ին մտեր է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Հաւաքումն պէսպէս պատմական, դաւանաբանական ճառից, Յիշատակարանաց հին ձեռագիրներու, կրօնական թղթոց կաթողիկոսացն (Հայոց) առ Քահանայապետս Հռովմայ, և թղթոց հայոց՝ առ հայազգիս ի Լիվոռնոյ, զորոնք հաւաքած է Վ. Հ. Գր. վարդապետն մեր Ճէլալեան ի հայերէն գրչագրաց Իտալիոյ, և են կարգեալ այսպէս 1. Թղ. 1ա։ "Գիր հաւատոյ խոստովանութեան հայաստանեայց եկեղեցւոյ, զոր խընդրեաց ի մէնջ առաքելական հայրն մեր՝ Պապն Ինունցունցն (Դ), ի ձեռն խոհեմագոյն Լիկաթին Փրէր Տիմանչին, որ է ի կարգի Փրէր Մնուրացն։ Բանիւք դուզնաքեա իմն խաւսելով ի լսելիս խոհեմագունիդ և աստուածասիրի անձին՝ յաղագս մերոյ հաւատոյ դաւանութեան հարցմանց որ ի մէնջ տալով պատասխանի„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "Բնութիւնն վասն անշփոթ և անայլայլելին լինելոյ և ոչ վասն բաժանման, երկաքանչիւրքն ի սահմանի են ուղղափառութեան„։ Սոյն դաւանութեան ստորև կայ. "Գ Այս գիր ձեռին իմոյ է Կոստանդեա ծառայի աստուծոյ և շնորհաւք նորին կաթողիկոսի հայոց„։ Դաւանութիւնս է պատասխանի՝ ուղղեալ առ Իննովկենտիոս Դ Պապն, գրուած մագաղաթի վրայ, որ կը գըտնուի Վատիկանի դիւանին մէջ, ուսկէ գաղափարուած է մերս։ 2. Թղ. 5ա։ #I# ##### ####### ###### ### ########### ### ### ###### ######## Տ## ######### ######### ########. Այս ինքն է Կոստանդեայ կաթողիկոսի Յիշատակարան, Հեթում Բ. ի արծաթեայ նշխարանոցին վրայ (ոտանաւոր)։ "Եւթն հարիւր հայոց թուական, ընդ քառասուն ամաց լրման ևս և երկուց ի սոյն պատման, որչափութեամբ լցեալ այսքան„ ևն։ - Վերջ Թղ. 6ա։ "Եւ երախտիցս որ առ իս հասան, Առնուլ զվարձս հատուցման. Ամէն„։ Իսկ Թղ. 6ա-9ա, կան 39-40 սուրբերուՅակոբոս առաքեալէն սկսեալ - անուանքն ու արձանագրութիւնները հայ և լատին գրովք՝ հանդերձ անոնց հակիրճ արարուածոց յիշատակութեամբք և Հեթմոյ աղերսներով. որոնք փորագրուած են ներքին արտաքին և յետևի կողերուն վրայ յիշեալ նշխարանոցին։ 3. Անդ։ "Թուղթ Յակոբայ (Դ.) կաթողիկոսի առ Պապն յամի տեառն 1675 Կլեմէս Փափ։ Գերադրական գլխոյնչ Քրիստոսի փրկչին մերոյ ընտրեալ վիմին հաւատոյ, և բացող դրանն արքայութեան, սրբական առաքելոյն փոխանորդի„ ևն։ - Վերջ Թղ. 10ա։ "Գրեցաւ սիրոյ և աղաչանաց նամակս յամի ծննդեանն յիսուսի քրիստոսի Ռ. Ո. Հ. Ե. և ըստ հայոց ՌՃ. ԻԳ, ի յամսեանն դեկտեմբերի Նամակիս ներքև դրուած է կաթողիկոսի կնիքը. "Յիսուսի Քրիստոսի ծառայ Յակոր կաթողիկոս ամենայն հայոց„. ապա ծրարին հասցէն ապա ինքնագ. ստորագր. "Քրիստոսի նուաստ ծառայ Յակոր կաթողիկոս ամենայն հայոց Ձեռամբ իմով գրեցի առ ի հաստատութիւն գրոյս„։ Թղթեայ է յիշատակարանս, ունի ևս և կնիք կնքամոմով։ 4. Թղ. 11ա։ Յովհաննու քահանայի Տէրզնցւոյ։ Գովեստ ի Քահանայապետն Հռոմայ (առանց խորագրի)։ "Ի շնորհաբաշխ սուրբ հոգոյն մոխրամածեալ երեսօք և դառնահառաչ սրտիւ հայցեմ զի շնորհեսցէ տկար լեզուի իմոյ արագութիւն և անիմաստ մտաց իմոց իմաստութիւն„ ևն։ Վերջ Թղ. 12ա։ "Եւ հայցեմք սր ըստ օրէ ի բարերար տեառնէն, որ զքեզ ընդ երկար ամօք և բարի ժամանակօք պահեսցէ մինչև ի սահմանեալ քո յաւիտեան. ամէն„։ 5. Թղ. 12բ։ Թուղթ կիտալ.) Ալդիերի Կարդինալին առ մեծաւորն Դոմինիկեանց վասն Յակոբայ կաթողիկոսի Էջմիածնին և վասն սրբագրեալ պատարագամատուցին նորոգ տպաբրելոյ յԷջմիածին։ "### ####, ### #### ####, ########### ##### ##### ####### ####### #### ##8# Ձ V. #. 1# ##### ##### ######## ####### Ա##V###### ########„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Աջ #### ### ######## ### ###########. #### 10 ####### 1671. II ####### ## V. #. #. 0#### ####### ####. #. #####. ########### ԼI##### Մ##### ######. ## ### ###, Բ #####. ####### ######### ## ########„։ 6. Թղ. 13ա։ "Մարկ. Անտոն Աբգարայ բան (ի լատին լեզու) Յաղագս միւռոնի օրհնութեան Հայոց։ "#########Ա## Ձ####Ա##Ա# ##########, #### #########, զ## I# ######. ո1#„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ ############# ######### #### ### ### ########### ######, #I#### ## ###. ############# ### ############# ######, #I##### Բ######Տ ԲԵ##ՐԱ# Ասոր կը յաջորդեն ապա. Թղ. 15բ։ Մասն իտալ. թարգմ. թղթոյն Կոստանդեայ կաթոդիկոսի։ - Թղ. 17բ։ Լատին թարգմ. Յիշատակարանի նշխարանոցին Հեթմոյ։ - Թղ. 18բ։ Իտալ, թարգմ. թղթոյ Յակոբ կաթողիկոսի առ Կղեմէս։ Թղ. 20բ։ Իտալ. թարգմ. վերոյիշեալ գովեստին Յովհաննու քահանայի։ 7. Թղ. 24ա։ "Կարգաւորութիւնք ցուցմանց օրհնութիւնաբեր ցուցակիդ, եթէ ով ոք կամ յորում ժամանակաց հայրապետացն են արարեալ զկարգս աւրհնութիւնաբեր ցուցակիդ, և թէ ով ոք եբեր ի հայաստան աշխարհ, և որոց հրամանաւ կամ կարգաւ տառեցին. Երանելոյն Մովսէսի Խորենացոյ թարգմանչի, որ էր գրիչ սրբոյն Սահակայ հայրապետին հայոց՝ որդոյ սրբոյն Ներսեսի։ Յետ ՃԺԵ ամի սրբոյն Գրիգորի եղև սկիզբն թարգմանութեան ի հայերէն լեզուս երկրորդ ամի թագաւորութեան Վռամշապհոյ առաքէ սուրբ Սահակ ի յԱնձիանձու քաղաք„ ևն։ - Վերջ Թղ. 25ա։ "Այսքան է, եղբայր գիտնական, յորժամ կամիցիս քերել ցուցակ զՄաշտոցին, զքերեալսդ նախ գրեսցես„։ Վերջին տողերս անչուշա յետնագունէ մը գըծուած են որ այդ յիշատակարան հնագոյն կամ թարգմանչագիր Մաշտոցի մը պահարանէն, և կամ ինքն գրած էր Մաշտոցի մը յետին, և կը յանձնարարէ յաջորդաց, որ զանի եթէ քերելու հարկ տեսնեն, նախ ջանան արտագրել։ (Այս և յաջորդքն Վատիկանի Գ. էջ 301 Ձեռագրէն գաղափարուած են)։ 8. Թղ. 25բ։ "Վասն թղթոյն Պիղատոսի դատաւորի, զոր գրեաց յաղագս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և առաքեաց առ Տիբերոս կայսրն ի Հռոմ։ Ի ժամանակին յայնմիկ՝ յետ խաչելութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ առ Պոնտացով Պիղատոսիւ„ ևն։ - Անդ։ Ինքնակալ մեծի սեբաստիաւսի, փառաւորի, հզաւրի Տիբերիոս կայսր ի Պիղատոսէ որ զարևելից ունիմ պետութիւն խընդալ„ ևն։ Վերջ Թղ. 27բ։ "Եւ պատմեցի ստուգութեամբ առաջի տէրութեանդ քում. ողջ լեր„։ Թղթէս երկու տող վարը կայ հետևեալն, "Եւ իբրև հասաւ հրովարտակս այս ի քաղաքն Հռոմայեցւոց և ընթերցեալ եղև առաջի կայսերն, ոչ սակաւուց լինելոյ անդ ի մեծամեծացն հռովմայեցւոցն, ամենեցուն ի զարմանս եղեալ յոյժ՝ ասէին թէ յաղազս անաւրէնութեանն Պիղատոսի եղև չարժումնս և խաւարս այս ընդ ամենայն երկիր„։ Այս յաւելուածս հետևեալ թղթի հեղինակէն յերիւրուած կը տեսնուի, առնչութիւն մը հաստատելու համար նախընթացին և յաջորդին միջև։ բ. 9. Անդ։ "Վասն տանելոյն զՊիղատոս ի Հռոմ։ Եւ կայսրն բարկացեալ յոյժ՝ առաքեաց զինուորս ըմբռնել զՊիղատոս, և կապանօք ածել առաջի իւր„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Հրամայեաց գրել հրովարտակ յաղագս անօլրինաց հրէից՝ այսպիսի օրինակաւ„։ գ. 10. Անդ։ "Թուղթ Տիբերայ կայսեր առ Լիկիանոս կողմնակալ արևելից աշխարհին։ Լիկիանոսի նախարարի կողմանց աշխարհիդ արեւելից խնդալ„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Եւ զայլս բազումս հանեալ ի հրէաստանէ՝ ցրուէր զնոսա ի ծառայութիւն ընդ ամենայն ազգս հեթանոսաց, ուր և են մինչև ցայսօր ժամանակի„։ դ. 11. Անդ։ "Վասն մահուն Պիղատոսի։ Եւ յայտնի եղեալ կայսեր ամենայն որ ինչ գործեցաւ ի ձեռն Լիկիանոսի յաղագս հրէից ի կողմանս արևելից և Պաղեստինացւոց հաճոյ թուեցաւ նմա„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Եւ այսոցիկ այսպէս գործելոց՝ փառաւոր լինէր անունն քրիստոսի աստուծոյ առ ամենեսեան, որում փառք և պատիւ հանապազ վայելէ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„ (Տարբերութիւնները հմմտ. ըստ տպագրութեանը. ուր սակայն առանց բաժանման և միայար գրուած են սոյն երեք գլուխները)։ 12. Անդ։ "Պարզատումար հրամանաւ Հեթմոյ տեառն Կոռիկոսի արարեալ ի Ստեփանոսէ քահանայէ (յամին 1287)։ Զմուտ կարճ ամսամտիս (ձախակողմը դրուած է աղիւսակ մը եռամասնեայ) այսպէս արա, կալ զարեգականն շրջանն ի գլուխ ամսոցդ„ ևն։ - Վերջ Թղ. 30ա։ "Այլազգ. կալ զհաոց թըւականն, և Դ. Դ. ի յետ գնա. երբ Ա. մնա այն տարին նահանջ է„։ 13. Անդ։ "Յաղագս երկուց բնութեանց։ Արտաքին իմաստասէրքն այսպէս ասացին. բնութիւն՝ տեսակն է որ երևի, այսինքն մարդոյն տեսակն մարդոյն բնութիւն է„ ևն։ Վերջ Թղ. 35բ։ "Ապա յայլ բազում տեղիս՝ զսուրբ սուրբ սուրբն երրորդութեանն երգեմք, որ սուրբն հաւասար գայ, և ի մի տէրութեան հաւաքի, և նմա փառք յաւիտեանս„։ 14. Թղ. 36ա։ Ժամանակագրութիւն կամ գաւաղանագիրք՝ յամն ՉԻԷ։ "Սկսեալ Հռովմայեցւոց, Հրէից, Պարսից, Հայոց. ԽԶ. Օլօմպ. ի Քրիստոսէ Աւդոստոս Հերովդէս (Ար)շաւիր Աբգար„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Հայոց Վռամչապուհ ամս ԻԱ„։ Ժամանակագրութեանս իւրաքանչիւր երեսը ինն ուղղահայեաց սիւներու բաժնուած է, որոնց մէջ յառաջախաղաց թուականներ, տարեթիւեր և քաղաքային ու եկեղեցական գլխաւոր արարուածներ կամ զաւազանագիրներ նշանակուած են, որոնք Քրիստոսէ սկսեալ մինչև Պարսից Արշաւիր և Հայոց Վռամշապուհ թագաւորները կը հասնին, Թուի Սամուէլ անեցւոյն, բայց շատ պակասաւոր է։ Անանիա շիրակացւոյն տպագրութենէն յոյմ տարբեր է իր արտաքին ձևով։ 15. Թղ. 47ա-61բ։ Յանկք Ձեռագրաց Մտնդրնին Վատիկանու և Հաւատասֆիւռ դպրոցին և Յիշատակարանք։ Թղ. 50բ. Կայ նորագոյն և այլանդակ գրով Ղազարու եպիսկոպոսի Պոնդոսի հետևեալ յիշտ. "Ով դիցազունք և խորհրդազգածք մեծի խորհըրդոցն անհուն իմաստութեան մեծին աստուծոյ յար քրտաշխատ ջանամ, թէպէտ դուք յըղբացեալքդ ոչ ընձեռէք հիքոյս ըզբոլոր նկանաց հացի սակս անմաքրութեան անձինս, սակայն ակամա ի ձէնջ ի դրունս ձեր անկեալ փ(շ)րանօքն փրկիմ, ես Ղաղար անարժան եպիսկոպոս Պոնտոսի 1190„ (1741 թուականին Քրիստոսի)։ Ստորոտն ալ կայ իւր կնիք, ուր ընդ խաչելութեամբ կեցած են երկու ոչխարներ, աջակողմը մարդ մը, և միւս կողմն ալ ճիւղ ինչ։ 16. Թղ. 62ա։ "Յառաջաբանութիւն Քերականութեան Ստեփաննոսի Ստեփանեան Լեհացւոյ։ Բազումք զքերթողական արհեստս ի ձեռս առեալք՝ ջանացին ի գլուխ հանել բայց ոչ ունէին զլիակատար բառարան„ ևն։ - Վերջ Թղ. 63ա։ "Տեսութեամբն ամենամեծին աստուծոյ, որում զդուզնաքեայ զաշխատութիւնս զայս յերեսս անկեալ նուիրեմ, մշտնջենաւորապէս զմայլել արժանասցուք. Ամէն„։ 17. Անդ։ "Թուղթ Կոստանդնուպօլսեցի Գէորգ վարդապետին գրեալ առ Սարգիս Ղալֆայի որդի Հաճի Գէորգին, և տպարանապետ տիրացու Գրիգորին։ Երանի խաղաղարարաց, զի նոքա։ Սիրելիք և պատուելիք՝ հոգևոր եղբարք իմ ի տէր։ Եհաս ի լսելիս նուաստութեան իմոյ, որ մեկնութիւն կաթուղիկէ եկեղեցւոյ անուանեալ գիրքն իմ անկեալ ի ձեռս եղբայրութեան ձերոյ, ոչ գիտեմ վասն ինչ պատճառի տպագրել տուեալ էք„ ևն։ - Վերջ Թղ. 76ա։ "Գրեցաւ գիրս ի յամուր քաղաքս Փէրարայ. թուին Քրիստոսի 1735, Յունվարի 28։ Սիրելի և պատուելի Եղբայութեանդ ձերոյ Նուաստ ծառայ Գէորգ վարդապետ„։ Գրուածս - որ է Յաղագս խնդրոյ բնութեանց բաժնուած է վեց ընդարձակ գլուխներու. որոնց մէջ շատ հմտական և շահագրգիռ տեսութիւններ կ'ըլլուին, Կիւրղի Աղեքսանդրացւոյ Պարապմանց գրքէն, ի Գործոց մողովոյն Եփեսոսի, յայլոց հարց և մանաւանդ Ս. Գրքէն կոչումներ։ բ. 18. Անդ։ "Բառք աստուածաբանականք թղթոյս այսորիկ՝ թարգմանեալք տաճկերէն, վասն հասկացուցանելոյ զնոսա։ ##### ֆիսիս, հայերէն, բնութիւն. տճկր. թապիյէթ, ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Ի մէջ թղթոյն Ս. Աթանասի առ Եպիկտետոս՝ թարգմանեալ է զնա (###########) մի բնութիւն. բայց քան զամենեսեան լաւագոյն՝ Նոյնէութէնակ ասելն է. տճկր. հայաթտաշ, կամ վիճիւտտաշ, կամ մէվճին տաթտաշ„։ գ. Անդ։ "Լուծմունք տարակուսանաց։ Տարակուսանք առաջին (խառն աշխարհիկ բարբառով)։ Համ Կիւրեղ Աղեքսանդրացին, համ Լևոնն յետ Ապողինարի շարադրեցին զգրեանս իւրեանց, վասն զի՞նչ պատճառի ուրեմն ի մէջ գրոցն Կիւրղի Աղեքսանդրացւոյն ոչ երբէք գտանին այսպիսի խօսք, թէ ի Քրիստոս Աստուածն և մարդն երկուք են, մինն բնակող, և միւսն բնակարան„ ևն։ - Վերջ Թղ. 82ա։ "Ուրեմն սուրբն Լևոն հեռի է ի խմորոյ Նեստորականացն, և ամենևին ուղղափառ և ճըշմարտահաւատ է, որպէս ցուցաք յայտնապէս ի մէջ յառաջագրեալ թղթոյն մերոյ„։ Այս երեք գրուածոց մէջ իսկ Գէորգ վարդապետ - յետ ծանրակշիռ քննութեան - ըստ ամենայնի համամիտ և համաձայն կը գտնէ զսուրբն Լևոն՝ Կիւրեղ Աղեքսանդրացւոյն, զոր ոչ ոք Զ. ղարու հայ վարդապետներէն և աստուածաբաններէն, - ի բաց առեալ ի հարկէ Յոհան Օձնեցի իմաստասէրն, Ներսէսներն ու Գրիգորները, - կարացին այնքան յստակահայեցութեամբ և ողջմտութեամբ իմանալ, թող թէ վերայայտնել։ Այս գրութեանց վերջը մէջ բերած էր Գ. Վ. նաև Կոստանդնուպոլսի տիեզերահռչակ սուրբ ժողովոյ չորեքտասան կանոնները թարգմանելով ի հայ, զորոնք գաղափարողն զանց ըրած է օրինակել. այլ բաւականացեր է արտագրել Դոմենիկսան Պաարի Բեռնարդոս Պերկուի վկայագիրը։ գրուած ի ֆերարա, ի թու. ՌՉէն, յ3Թ. Ապրիլի, այսպէս. "Ես Պատրի Բեռնարդոս Բերկոմի, ի կարգէ Դոմինիկանաց, երբեմն առաքելական քարողիչ, և դաւառական առաջնորդ զաւառին Նախիջևանու՝ մտադրութեամբ ընթերցայ զայս գիրգս հայերէն շարագրեալ, որ անուանի Թուղի Կոստանդնուպողսեցի Գեորգ վարդբապետին, գրեալ առ Սերգիս Ղալֆայի որդի հաճի Գէորգին, և տպարանապետ տիրացու Գրիգորին, և ոչ ինչ գտի ի նմա հակառակ սուրբ կաթուղիկէ հաւատոյն, այլ մանաւանդ դատեմ, թէ վասն աւերելոյ զզրպարտութիանս միաբնակաց ընդդէմ որբոյն Լևսնի ծայրագայն քահանայապետին, ամենևին յարմար գիրգ է։ Գրեցաւ ի Տերարիա քաղաքին, ի մէջ վանքին մերոյ սըրբոյն Տօմինիկոսի, թուին Քրիստոսի ՌԶԼԾ. Ապրիլի ԺԹ. Պատրի Բեռնարտոս„։ 19. Թղ. 83ա։ "Ութերորդ աւուր ծնընդեան քրիստոսի ասացեալ ներբողեան ի սրբոյն Ամփիլոքայ Յիկոնիոյ եպիսկոպոսի։ Բազումք են պարգևք շնորհացն քրիստոսի աստուծոյ մերոյ, բայզ ի՞նչ լաւագոյն քան զմերձաւոր այս աւուր տսնի պարգև„ ևն։ - Վերջ Թղ. 85ա։ "Ես անճառելի սիրով հրաւիրողին զմեզ ի կեանս՝ համաձայնեալ ամենեքեան առհասարակ փառք պատիւ երկրպագութիւն և շնորհակալութիւն անզրաւ յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից„։ 20. Անդ։ "Դաւանութիւն և խոստովանութիւն ի սուրբ երրորդութիւնն ասացեալ յԵսայի վարդապետէ ի յեզր վիրապին։ Աստուածային բնութիւն, սուրբ երրորդութիւնն երանելի, անսահմանելի, միապէս յերիս անձինս, ի հայր և որդի և ի սուրբ հոգին„ ևն։ Վերջ Թղ. 88բ։ "Զի իմանալի ռնկամբ հոտոտեսջիք ի հոտ անուշից, փառաւորելով զամենասուրբ երրորդութիւն յաւիտեանս ամէն„։ 21. Թղ. 89ա։ "Ներբողեան և յիշատակ սուրբ և երիցս երանեալ տիեզերալոյս հօրն իմոյ սրբոյն Ներսէսի ամէնիմաստ վարդապետին և արհիեպիսկոպոսին Տարսոնի։ Սուրբ և երջանիկ հայրն մեր Ներսէս էր ազնուական ծնողաց զաւակ, շառաւիղ գոլով ծննդոց սուրբ Լուսաւորչին մերոյ Գրիգորի„ ևն։ - Վերջ Թղ. 95ա։ "Եւ թագաւորեաց յաւիտենական կենօք ընդ սուրբս և ընդ սիրելիս նորա, և ընդ նոսին փառաւորէ զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 22. Թղ. 95բ-99բ։ Ցանկ Ձեռագրաց և Յիշատակարանք ի Գրատան Բարբերինեայ, և առ Անտոնեան Հարս։ 23. Անդ։ "Կանոն զնոր նաւս օրհնելոյ։ Ելանեն եպիսկոպոսն և քահանայքն զկնի պատարագին զգեստիւքն՝ հանդերձ խաչիւք և մոմեղինօք և ամենայն կղերիկոսօք„ ևն։ - Վերջ Թղ. 101ա։ "Եւ պատրաստ ուննան օրհնել ջուր և սրսկեն ի նաւն և ի մարդ, և տան փառս աստուծոյ և արձակին խաղաղութեամբ„։ Կանոնիս վերջը կայ հետևեալն. "Տեառն Ստեփանոսի Կրացոյ Տարասնի արքեպիսկսպոսին է կարգած ի լրումն եկեղեցական կարգաց։ Եւ հաւատացաք թէ յաստուծոյ է պարգեքս այս, զոր հոգին սուրբ տպաւորեաց ի միտս նորա, զի այս պակաս էր է գրոց. և զանուն նորա մի պակասեցուցանէք ի գրելեացս, զի վարձս առցուք յաստուծոյ„։ 24. Թղ. 102ա-104ա։ Հատուածք ի բանից նախնեաց ի մատենէն Պիրոմալայ զերկուց բնութեանց քրիստոսի։ Զաքարիա հայոց կաթողիկոս ի ճառն. [ՃԻ ճառումն թէ "Հանին զնա ի խաչ յայնս տեղին, զոր ետես Աբրահամ„ ևն։ - Վերջ Թղ. 108ա։ "Ոչ էակն գերագունակ չարչարեցաւ, այլ զոր էառ և ընդ իւր աստուածութեանն միացոյց„։ (Ասոր կը յարէ ուրիշ ճառերու հատուկտոր հատուածներ ևս ի ճառընտրաց)։ 25. Թղ. 109-110բ։ Յիշատակարանք հայերէն Ձեռագրաց Գրատան Մալիաբեքիանայ որ ի Փլորենտիա, 26. Անդ։ Դիւանաթուղթք գնեալք յեկեղեցւոյն Հայոց Լիվոռնոյի, որք պահին ի Կեդր. Դիւանի պետութեան ի Փլորենտիա։ ա. Թղ. 111ա։ Կոնդակ Նահապետ կաթողիկոսի՝ առ Աղա Մաթոս ի Լիվոռնոյ (որ ունի փոխ. խորադրի՝ ձուաձև կնիք)։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Տէր Նահապետ կաթողիկոս ամենայն հայոց, և պատրիարդ Վաղարշապատու„ ևն։ Վերջ Թղ. 111բ։ "Տէր տերանց հովանասցի քեզ և որք ընդ քեզ գոն. ամէն։ Գրեցաւ ՌՃխ և ութն թվին, յուլիսի Ժ և մէկն„։ բ. Անդ։ Յովհաննու պատրիարքի Երուսաղէմի առ նոյն (Է 2)։ "Ի սուրբ և փառաւորեալ, աստուածազարդ և մեծապայծառ, հրաշալի և հրաշափառ, լուսածաւալ և յաստուածակոխ քաղաքէս Երուսաղէմէ„ ևն։ - Վերջ Թղ. 114ա։ "Լսելով զաւետալուր բարբառն և զերանական ձայնն անզրաւ յաւիտենիւ. ամէն„։ գ. Անդ։ Մինասայ պատրիարքի Երուսաղէմի, առ Ճուլապխան (1702)։ "Յիսուսի քրիստոսի ծառայ տէր Մինաս վարդապետ, որ և շնորհօք սուրբ հոգւոյն աստուծոյ պատրիարգ սուրբ Երուսաղէմի և սպասաւոր աստուածահոտ սուրբ տնօրինականացս Քրիստոսի աստուծոյ, և փոխանորդ սրբազան առաքելոյն Յակոբայ Տեառնեղբօր„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Գրեցաւ ՌՃՄԱ թուոջ ի սուրբ քաղաքս Երուսաղէմ, առ դրան սրբոյն Յակոբայ աթոռին ամենայն Հայոց. յունվար ամսոյ ծզ„։ (Նամակիս խորագրի փոխանակ կայ ձուաձև կնիք, և թիւն 5 Է)։ դ. Անդ։ Եղիաղար Կաթողիկոսի առ Նոյն (1688)։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Եղիազար Կաթողիկոս ամենայն Հայոց, և պատրիարգ Վաղարշապատու լուսանկար և գերամեծար, արեգակնակերպ և հրեշտականման սրբոյ մեծի աթոռոյս Էջմիածնի։ Յորմէ ժամանեալ հասցէ գիր օրհնութեան և նամակ պահպանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 116բ։ "Մի թէ ըստ աշխատանաց քոց վարձս ի Տեառնէ ընկալցիս, և սրբոյն Լուսաւորչին օրհնութիւնն եղիցի ի վերայ քոյ ամէն։ Գրեցաւ թվին ՌՃԼԷ. մարտի ամսոյ բ. (վրան 4 Է կնիք և նկար Էջմիածնի)։ ե. Անդ։ Նորին՝ առ հայս Լիվոռնոյի (1684)։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Եղիազար Կաթողիկոս ամենայն Հայոց և պատրիարգ Վաղարշապատու„ ևն։ - Վերջ Թղ. 118ա։ Գրեցաւ ի թուին Հայոց ՌՃԼԳ. փետրվար ամսոյն Ժ ի Ս. Էջմիածին„ (Խորագրի տեղ վրան կը կրէ ձուաձև կնիք և թիւ 5 Է)։ զ. Թղ. 118բ։ Թուղթ Իսահակայ եպիսկոպոսի Թադէի Վանաց՝ առ Խօճա աղայ (1688)։ "Յիսուսի Քրիստոսի նուաստ ծառայ Իսահակ եպիսկոպոս և վերատեսուչ մեծ ուխտին սուրբ Թադէոսի առաքելոյն„ ևն։ - Վերջ Թղ. 119ա։ "Գրեցաւ ի թուականութեանս մերում ՌՃԼԷ ի մայիսի ամսոյ ԻԷ, ի դրան սաւրբ Թադէոսի առաքելոյն։ Եւ ես Սարգիս վարդապետս պաշտօնատար սուրբ Թադէոսի առաքելոյն, բազում սիրով ողջոյն և օրհնութիւն մատուցանեմ, Պարոն Աղայիդ և քոյոցն ամենեցուն, ողջ լեր ի Հոգին սուրբ„։ (Վրան կնիք և թիւ 6 Է)։ է. Թղ. 119բ։ Թուղթ Պօղոս Վարդապետի առ նոյն (1696)։ "Քրիստոսի նուաստ ծառայ Պօղոս վարդապետ, ծառայ և աւելածու սուրբ Երուսաղէմայ„ ևն։ - Վերջ Թղ. 120բ։ "Եւ դու անձամբ առեալ եկեսցես յերկրպագութիւն ի սուրբ Երուսաղէմ՝ աստ եղելոյ սրբութեանց։ Գրեցաւ թվին ՌՃԽԵ յունվի ի դրան սուրբ Յակոբա„։ Անդ։ Կայ (իբր Յ. Գ.)։ "Ենդրեմ սիրեցելոյդ այս գրիս ըռըսպոնդըռ ի յԵրուսաղէմ ճշմարտութեամբ գրեսցես և ծանուսցես մեզ, թէ ո՞րպէս եզերի գործառնութիւնք, և թէ կամենաս ես ինքնին անձամբ գալ առ ձեզ յաւժարեմ Աստուծով, ողջ լեր ի. տէր„։ Թղթիս վրայ (թիւ 7) ի միջի կայ կնիք Պօղոս վարդապետի, և եզերքները ուրիշ հինգ կնիքներ, այսպէս. 1. Առաջնորդ Յոհաննէս վարդապետ. -2. Պօղոս վարդապետ Ամասիացի. - 3. Սուրբ Յակոբա վէքիլ Պասրա Մինաս։ - 4. Տէր Գրիզոր Տիէրպէքիրցի. - 5. Յոհաննէս եպիսկոպոս Հէլէպցի„։ ը. Թղ. 120բ։ Թուղթ Կկրակոսի Արքեպիսկոպոսի Զմիռնիոյ՝ առ նոյն (1695)։ "Քրիստոսի նուաստ ծառայ Կիրակոս արքեպիսկոպոս՝ Առաջնորդ ի Զմիւռին քաղաքի, և ի տեղոյս եղեալ քահանայից եկաց և բնակաց„ ևն։ - Վերջ Թղ. 121բ։ "Գրեցաւ ի թվին ՈՃԽԵ, նաւասարդի դ, և հոկտեմբեր բ, ի քաղաքն Զմիւռին, Հռոմայեցւոց (թվականին) ՌՃԽԴ„։ Թուղթս ուղղուած է առ հայս Ալիկոռնայ դիմելու առ ֆրանսական դեսպանն և անոր օղնութիւնը խնդրելու Երուսաղէմ դացող 200 ուխտաւորներուն համար, որոնց բոլոր ունեցածը անիրաւ կերպով յափշտակեր էր նաւապետն Տրփոլ. և ասոր ի վկայութիւն ստորագրած են թղթիս 24 ականաւորք յուխտաւորաց՝ իբր ականատեսք։ թ. Թղ. 121բ։ Թուղթ Աղեքսանդր եպիսկոպոսի Սպահանայ՝ առ նոյն Պարոն Աղայ (1704)։ "Յիսուսի Քրիստոսի նուաստ ծառայ Աղեքսանդր վարդապետ, որ և արքեպիսկոպոս քրիստոնէից մայրաքաղաքիս Իսպահանու, յորմէ ժամանեսցի գիր սիրոյ և ողջունի հանդերձ աստուածային նախախնամական գթութեամբն ի վերայ ճոխափառ և գերիշխանական փառօք զարդարեալ ևն„։ - Վերջ Թղ. 123բ։ "Եւ ըստ տրոցն ձերոց ընդ միոյն հազարապատիկ և բիւրապատիկ վարձս, պարգևս և շահս առնուցուք... աստ մարմնով և հանդերձեալն հոգւով և մարմնով ամէն։ Գրեցաւ ի թուին ՌՃԾԳ, յամսեանն հոգտեմբերի ծէ, ի սուրբ ուխտն Ամենափրկիչ Իսպահան քաղաքի„։ (Նման թուղթ մ'ալ թիւ 14 ուղղուած է առ հայ վաճառականս Ալիկոռնայ և առ ջուղայեցիս)։ ծ. Թղ. 124ա։ Թուղթ Մարտիրսս եպիսկոպոսի Զմիւռնիոյ՝ առ Պարոն Աղա։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Մարտիրոս վարդապետ, որ և առաջնորդ ի քաղաքին Զզմիւռնու և բոլոր նահանգի նորին„ ևն։ - Վերջ Թղ. 125ա։ "Եւ դու օրհնեալդ ի յԱստուծոյ ողջ լիցիս միշտ ի Քրիստոս Յիսուս, և այնոքիք որք ի սէր քո մերձ են։ Գրեցաւ ՌՃԾԷ ին ապրելի ամսոյ քսան և ութն և ի քաղաքին Զմիւռին„ (Կը կրէ ի վերոյ կնիք և թիւ 10. Է)։ ժա. Անդ։ Թուղթ Իսահակայ եպիսկոպոսի Թադէի վանաց՝ առ նոյն։ "Յիսուսի Քրիստոսի նուաստ ծառայ Իսահակ վարդապետ, պաշտօնատար սուրբ աթոռոյ առաքելոյն Թադէոսի„ ևն։ - Վերջ Թղ. 126ա։ "Ողջոյն և օրհնութիւն մատուցանէ քեզ Սարգիս վարդապետ Կաֆայեցի վերատեսուչ և նորոգող սուրբ Առաքելոյն։ Գրեցաւ ի Թվին ՌՃԼԴ, ամին, ի յուլիսի զ, ի դրան սուրբ Առաքելոյն„։ (12, Է և կնիք ի վերոյ)։ ծբ. Անդ Կտակ Դաւրիժեցի Ասլանի և կնոջն (1722)։ "Պատճառ գրոյս այս է՝ որ ես Թաւրիզցի Յակոբի մականուն Կարապետի որդի Ասլանս, ես մին դուստր ունիմ անունն Հռիփսիմա Թարվիչ„ ևն։ - Վերջ Թղ. 127ա։ "Ես վերոգրեալն իմ ձեռամբ գրեցի և մոհրեցի, ինձ ղապուլ և ընդունելի է և այս իմ մօհրն է (կնիք)„։ Ի ստորև թղթիս կայ. "Եւ ես Վրդանես եպէսկոպոս Կեսարացի, որ եմ սահմանեալ՝ հրամանաւ սուրբ ժողովոյն՝ ձեռնագրող և աստիճան տվօղ ի մայրաքաղաքին Հռոմ եղեալ դպրատան ուսեալ մանկանց. որ եմ հշմարիտ վկայ վասն Պըն Աոլա նին, որ իւր տունն և իւր տանն եղեալ ապրանաց զի՞նչ և իցէ մի ըստ միոջէ իւր կամաւ և յօժարութեամբ իւր աղջկան Հռիփսիմէին հիպեյ և պաղիչ արաւ և զայս ձեռագիր իւր ձեռօք գրեաց։ Վասն որոյ ձեռօք, և մոհրովս կընքեցի. ի դիպող ժամու տե(ս)օղ եղբարցս հաճոյ լիցի„։ Որուն կը յաջորդեն (Թղ։ 127բ-128ա) ուրիշ երեք վկայագրեր ևս. մին Թարվիզցի Աղայի գստեր Եգրիխանին, երկրորդն Թարվիզցի Ասլանի որդի տիրացու Յակորին. և երրորդն Վրդանէս վարդապետին. որոնք կը յայտարարեն թէ իրենք Թարվիզէն Ալիկուռնայ հաստատուելով, իրենց տուներն և կալուածները յանձնեցին և հիպպայ ըրին իրենց դստեր Հռիփսիմէին, ևն։ ժգ. Թղ. 128բ։ Թուղթ մխիթարական Յովսէփ վարդապետի Զմիւռնիոյ՝ առ նախագրեալն վասն մահուան Հիլաւ խանին։ "Քրիստոսի ծառայ Յովսէփ վարդապետ, որ և վերատեսուչ յորջորջեալ ի Զմիւռին քաղաքիս և շրջակայ նահանգին և ղասապայից սորին„ ևն։ - Վերջ Թղ. 129ա։ "Շնորհք տեառն աստուծոյ և հոգւոյն սրբոյ և որդւոյն միածնի զքեզ և զքոյքն պահեսցէ յամենայնիւ յաջողմամբ և բարւոք գնացիւք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. ամէն„։ (Վրան կնիք և թիւ 13 Է)։ ծդ. Անդ։ Թուղթ Աստուածատրոյ վարդապետի Երուսաղէմի առ խօճա Աւագ (1656)։ "Ի սուրբ և փառաւորեալ, աստուածազարդ և մեծապայծառ, և հրաշալի և հրաշափառ, լուսածաւալ և աստուածակոխ սուրբ քաղաքէս Երուսաղէմայ, և Յակոբայ Տեառնեղբօր աթոռակալէս„ ևն։ - Վերջ Թղ. 123բ։ "Որ է օրհնեալ յաւիտեանս ամէն։ Գրեցաւ թվին ՌՃԵ, ապրիլ ԺԲ„։ Ի վերջ սոյն թղթիս կը ծանօթագրէ ընդօրենակողն թէ "Գոն (ի գաղափարին) այլ ևս 47 դիւանաթուղթք՝ գրեաթէ ամենեքեան մուրհակք են փոխառութեան կամ փոխատուութեան, ևն ևն. ի նոսա և գիր պակասորդ ի տէր Յոհաննէս Արքեպիսկոպոսէ Երուսաղէմի՝ առ հայ վաճառականս Ալիկոռնայ, ջուղայեցի Մկրի որդի պարոն Զլաւխան, Ապրօյզադայ Մաթոս աղա, Սարգիս չէլէպի„։ ժե. Թղ. 130ա։ Թուղթ Պօղոս վարդապետի Երուսաղէմի՝ առ Հայս Վենետկոյ (1702)։ "Ի սուրբ և փառաւորեալ աստուածաբնակ սուրբ քաղաքէս Երուսաղէմի և աստ եղեալ սուրբ հրաշագործութեանցն Քրիստոսի Աստուծոյ մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 132ա։ "Կատարողք աղաչանաց մերոց օրհնին յԱստուծոյ և ի մէնջ, ամէն„։ Թուղթս որ կը կրէ իր ճակտին վրայ 16 թիւը և կնիք ի միջի, ուրիշ հինգ կնիքներ ևս ունի չուրջանակի, որոնց անուանքն նոյն են 7նամակին վրայ եղածներուն հետ։ Թուղթս ամենայն պարագայիւք հետաքրքրական է, վասն զի նախ կը պատմէ Պօղոս վարդապետ Ս. Յակորայ վանքին 300 քէսէ պարտքի տակ մնալն և վանքի ստացուածոց գրաւելու սպառնալիքը մէկ կոզմէն, և միւս կողմէն ալ պատրիարքի կողմէն իր առաքումն ի Կ. Պօլիս և քարոզութիւնը և ժողովարարութիւնը 200 քէսէով վերադարձն և ի Սուսւմ Պօղազ՝ Վենետիկեան պատերազմական նաւի "Թրփուզի Ղափոտանէն„ կողոպտուիլն և չորս օր կրած տառապանքները՝ հանդերձ ուխտաւորօք, ևն ևն։ ժղ. Թղ. 132բ։ Թուղթ Աղարիւ Կաթողիկոսի՝ առ Պարոն Աղա (1685)։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Ազարիա Կաթողիկոս՝ սպասաւոր սուրբ աւետարանին, յորմէ հասցէ գիր օրհնութեան և նամակ պահպանութեան„ ևն։ - Վերջ Թղ133ա։ "Գրեցաւ գիրս Թվին 1702 դեկտեմբերի ամսոյ 24 ի Հռոմ„։ (Վրան կը կրէ թիւ 17 Ե և կնիք)։ ծը. Անդ. Թուղթ Իսահակայ եպիսկոպոսի Թադէի վանաց՝ առ Հայս Եռանգաստանի (1685)։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Իսահակ վարդապետ, պաշտօնատար և վերատեսուչ մեծի աթոռոյն առաքելոյն Թադէոսի„ ևն։ - Վերջ Թղ. 134ա։ "Գրեցաւ ի թուականիս մերում ՌՃԼԴ, ի յուլիսի ժդ. ի դրան սուրբ առաքելոյն Թադէոսի„։ (Ճակտին վրայ կը կրէ կնիք և թիւ 18, Է)։ ծթ. Անդ։ Թուղթ Ստեփաննոս եպիսկոպոսի Նոր-Զուղայի՝ առ Հայս Վենետկոյ՝ վասն գործեաց տպագրութեան։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Ստեփաննոս վարդապետ առաջնորդ արքայանիստ մայրաքաղաքին Իսպահանու և քրիստոսախնամ գեւօղաքաղաքին Զուղայու„ ևն։ Վերջ Թղ. 135ա։ "Գրեցաւ ի Թուին ՌՃԼԵ սեպտեմբերի ամսոյ ԻԷ. ի դրան սուրբ Ամենափրկչին։ (Յ-Գ.) Սիրելիք իմ. զխնդրեալսս մեր՝ վասն աստուծոյ փութով կատարեսջիք. Թարըվըզցի պարոն Աղէն յորժամ պր. Մինասին բառխանայ„։ Ապա կը ծանուցանէ՝ թէ երկու ամիս յառաջ թուղթ մ'ալ Ալի կոռնայ գրած էր՝ առ Պրն Գրիգոր, ևն)։ ի. Թղ. 135բ։ Նորին առ պրն Աղա Մաթոս և Յարդոր առ յուխտագնացութիւն և յազատութիւն ի ծանր պարտուց (1708)։ "Գիր գրեալ յուխտէն Երուսաղէմայ առ պրն Աղա, մանաւանդ ընդ քև կցորդեալ հոգևոր և մարմնաւոր ազգացեղաց ի պատրաստի գտեալ իշխանաց և տօլվաթաւորաց, մեծամեծաց և սինլքորաց, օտարականաց և տեղեցեաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Գրեցաւ ի դրան Ամէնափրկչի վանաց ի թուին ՌՃԾԹ ին յամսեանն ապրիէլի իդ. ի դրան սրբոյն Յակոբա վիճակին ամենայն հայոց„ իւ. Անդ։ Թուղթ Ստեփանոսի Վարդապետի Էջմիածնի՝ առ Անտոն չէլեպի։ Յիսուսի Քրիստոսի ծառայ Ստեփաննոս Վարդապետ, յորմէ ևն ի վերայ թաւրիզեցի պարոն Աղիդ„ ևն։ Վրջ Թղ. 136բ։ "Թէ որ մին փոքր մեծ լինի ոչինչ չէ անում. ապա քան զայս փոքր չլինի, ամայ միակերպ լինի։ Գրեցաւ ի դրան սուրբ Ամենափըրկիչ վանուցս ի թուին ՌՃԼԹ, յամսեանն ապրիլի քսան և չորսում„ (21 Է և կնիք ի վերոյ)։ Թղթովս կը յանձնարարուին ամէն տեսակ ժուլածոյ տառեր՝ տպագրութեան և գրաշարութեան հարկաւոր գործիներ, այսինքն է "պղընձի ղալիպներ, երկաթէ և չարչուն լամբարներ, պատկերներ ազնիւ թուղթ„, ևն՝ Աստուածաշնչի, Յայսմաւուրքի և Սաղմոսի տպագրութեան համար, բոլոր իրենց սարօք։ իբ. Թղ. 136ա։ Թուղի Մարտիրոսի եպիսկոպոսի Զմիւռնիոյ՝ առ նոյն Թերվիշցի Պարսն Աղայն [վասն ժառանգութեան Մանիսացի տիրացու Սիմաւոնին]։ "Յիսուսի Քրիստոսի ծառայ Մարտիրոս վարդապետ, որ և շնորհօք սուրբ հոգւոյն կոչեցեալ առաջնորդ և վերատեսուչ Իզմիւռոյն և նահանգի նորին և ասիական վիճակի„։ ևն։ - Վերջ Անդ։ "Նա ևս մեզ ծանուցանել պարտ է հրամանոցդ որպէս որ կտակ արարեր՝ խոստովաներ նորա հոգին պարտական չմնա, ևն ևն։ Գրեցաւ թվին ՌՃԾԷ, ապրիլի իե„։ (Թուղթս ի վերոյ կը կրէ թիւ 22 Է և կնիք)։ 23րդն է "Գիր Լիբանանեանց՝ գրեալ ի լեռնէն ի վանաց Յիսուսի Ամենափրկչին, յամի Տեառն 1755, հոկտ. 22 առ տէր Յակոր քահանայ յԱլիկուռնայ Հայոց եկեղեցին, այն է գիր շնորհակալութեան վասն առաքման երկուց զանգակացն„ իդ. Թղ. 137բ։ Երկրորդ Գիր Իսահակայ եպիսկոպոսի Թադէի վանաց՝ առ հայ վաճառականս ֆրանգստանի "Դարձեալ գիր Իսահակայ վարդապետի, վերատեսուչ Աթոռոյն Թադէոսի առաքելոյն հայ վաճառականաց, որք զետեղեալ էք յերանելեաց աշխարհիդ ի Եռանգստան„ ևն։ - Վերջ Անդ։ "Գրեցաւ,.. ՌՃԼԷ, ի մարտի ամսոյ, ի դրան սուրբ Գրիգորին Բագուանայ, որ այժմ Ուչքիլիսայ կոչի„։ (Թուղթիս վերև կայ թիւ 24 Է և կնիք)։ իե. Անդ։ Գիր Ստեփաննոսի վարդապետի՝ աշակերտի... տեառն Յակոբայ սրբազան պաթողիկոսի առպարսն. Անդոն չէլէպի։ "Ընդ օրհնութեանս... ծանուցումն լիցի՝ զի սիրտ մեր միշտ տագնապի գոլով վասն լսելոյ ինչ զքէն„ ևն։ - Վերջ Թղ. 138ա։ "Գրեցաւ թվին ՌՃԶ և ապրիլ ամսոյ ԺԷ„։ (Թուղթս կը կրէ թիւ 25 Է և իղ. Անդ։ "Գիր (26) սակարկութեան Թօփչենց Գրիգորի որդի Յովակիմայ ընդ Բնօխ Գրիգորի որդի Բաբանի, յԻզմիտ ի թվին ՈՃԼԸ. ումն համիրայ ժե. ումն, հանդերձ ինն վկայութեամբք յղեալ առ պարոն Աղէ։ իե. Թղ. 138բ. "Գիր Յոհաննու արհիապատիւ առաջնորդի Աթոռոյն Երուսաղէմի առ հայս յԱլիկուռնայ։ բայց այս աճամ պարոն Աւետիսն որ եկն ի սուրբ Երուսաղէմ„ ևն։ Վերջ Անդ։ Գրեցաւ ի սուրբ Երուսաղէմ ի դուռն Ս. Յակոբայ, հոկտ. իզ, ՌՃԽԴ թվ"„։ (Կրէ 27 թիւը և կնիք)։ իը. Անդ։ "Գիր Ստեփանոսի վարդապետի, առաջնորդի ի գիւղաքաղաքին Նոր-Զուղայ՝ առ Հայս։ "Գիր Ստեփաննոսի վարդապետի առաջնորդի գիւղաքաղաքին Զուղայու, յորմէ հասցէ գիր օրհնութեան ի վերայ աստուածաշէն քաղաքաց Վենետկոյ, Ալիկուռնոյ և Ջենովայ եղեալ քրիստոսասէր և բարեպաշտօն ջուղայեցի վաճառականաց„ ևն։ - Վերջ Թղ. 139ա։ "Գրեցաւ ի Թվին ՌՃԼԶ՝ և յամսեանն Նոյ. Ի„։ (Կը յորդորէ զիրենք օգնել դրամով իր ձեռնարկած տպագրութեան։ Թուղթս կը կրէ թիւ 28 Է և կնիք)։ իթ. Անդ։ Թուղթ Միաբանից Երուսաղէմի՝ առՀայս Լիվոռնոյի (1690)։ "Գիր Երուսաղէմայ ի միեղէն եղբարութեանց ի քաղաքն ի Լիօռնա առ տօլվաթաւորին Հայոց Բիւզանդացի պարոն Սարգիս չէլէպի, ջուղայեցի պարոն Ամբրում աղան, պարոն Ճիլանխանն երիցփոխան, պարոն Մուրատեանն Վանեցի, պարոն Ովանէսն դաշտեցի, տիրացու Գէորգն Հալապցի, պարոն Ալիազն Ճուղայեցի„ ևն։ - Վերջ Թղ. 139բ։ "Գրեցաւ ի սուրբ քաղաքս յԵրուսաղէմ, առ դրան սուրբ Յակոբայ թվն. ՌՃ1Թ և նոյեմբերի ծե օրն„։ (Թուղթս գանգատ կը յայտնէ յիշեալ տեարց՝ Երուսաղէմէն ղրկուած առ Նուիրակն Եղիա վարդապետ (սուրբ Ծննդեան եպիսկոպոս) ցուցած ցրտութեան համար։ Կը կրէ իր վրայ 29 Է և կնիք)։ 27. Թղ. 140ա։ "Թուղթ Յակոբայ Կաթողիկոսի՝ առ պարոն Ստեփանոս և առ վաճառականս (վրան կնիք)։ Յիսուսի Քրիստոսի ծառայ Յակոբ Կաթողիկոս ամենայն Հայոց, և պատրիարգ Վաղարշապատու լուսակառ„, ևն սուրբ աթոռոյ Էջմիածնի„ ևն։ - Վերջ Թղ. 140բ։ "Գրեցաւ թուին հազար հարիւր տասնևհինգ, մարտի ամսոյ ի տասն„։ Թուղթս ընդօրինակուած է իսկական գաղափարէն, որ կը գտնուէր ի գրատան Ռիքարտիանա (V## #####)։ Իսկ ի վերջ թղթին կ'ըսուի Իզմիրէն գրուած է, և թէ "բարքումն եկել ապրեէլի ժգ յիս խասաւ Լիվօռնոյ„։ Թղթիս նպատակն է յորդորել զպարոն Ստեփաննոս և բոլոր հայ վաճառականները, որպէս զի հաշտութիւն հաստատեն Ձելեպոյն և Թէողորոսին մէջ. և թէ այս բանիս համար ուրիշ աղաչանաց թուղթ մ'ևս՝ Գրանտուկէ (Մեծ Դուքսին) ուղղած էր։ 28. Թղ. 140բ-141ա։ Հատուկտիր բանք քերականականք և բժշկականք։ "Ջաւարիշ և Զալինոս„ բժշկաց արարեալ։ 29. Թղ 141բ-143բ։ Տեղեկութիւնք և Յիշատակարանք հայ գրչագիր բոլորգիր թըղթոցն Պաւղոսի առաքելոյ, ի բամբակեայ թղթի (պատառեալ և ցեցակեր), որ կը գտնուի ի Պերուճիա։ 30. Թղ. 143ա-145բ։ Քերականական հատուածք (Յաղագս շարադրութեան միջարկութեան բանից՝ և օրինակք քաղեալք ի գրոց նախնեաց յանուանէ։ - Անդ։ Վասն դաւանութեան հաւատոց (քանի մի տող)։ - Անդ։ "Նախասացութիւն մեծին Կոստանդիանոսի լաղագս նորոգութեան հայոց եկեղեցւոյն։ Գըրեալ է յայսմաւուրքն ի նաւասարդի ժէ. և օգոստ. իե, թէ մարգարէացաւ բարեպաշտն Կոստանդիանոս թէ ի վերջին ժամանակս ի զաւրանալ տզգին հայոց մօտ ի կատարածի„։ 31. Թղ. 146ա։ "Սկիզբն գտման նորո աշխարհի որ ասի Ամերիգա և Թուրքաւար բառիւ Եէնկի տիւնեա յորջորջեալ։ Որում պատմաբանքն այսու ստուգաբանութեան արտաճառեալ են, որք ստորև հետևին։ Յերկրին Ճինիվիզու ի Նէրվի կոչեցեալ գեղջէս Քրիստափոր անուամբ Գուլցուն մակակոչեցեալ ոմն„ ևն։ - Վերջ Թղ. 146բ։ "Եւ ի ժամանակին թագաւորելոյ արքայի՝ դիւանն եմուտ, և բանիցս անգամ զդիտաւորութիւն սրտին գրեալ ի քարտիզի„ (մնացեալը կը պակսի)։ Պատմութիւնս - որ գաղափարուած է ի Ձեռագրաց Ս. Վլասայ ի Հռոմ, - թուրքերէնէ թարգմանուած է, բայց չի գիացուիր թէ որու 32. Թղ. 147ա։ Հատուած Դիսնեսիոսի Արիոսպագացւոյ Յաղագս երկնային քահանայապետութեանց, (Գլ. Ա.)։ "Ամենայն տուրք բարիք և ամենայն պարգևք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի հաւրէն լուսոյ։ Այլ և ամենայն հայրաշարժ լուսեղինութեան յառաջ ճանապարհի մեզ բարետրապէս ընթացեալ "ևն։ - Վերջ Թղ. 147բ, "Ասի աստուածային իմաստութեան ելումն ինչ և շարժումն ի յէսս. զի ասեմք թէ արեգակն իջանէ մինչև յերկիր, ըստ որում ճաճանչ լուսոյ նորա մինչև յերկիր հասանի„։ Հատուածս գաղափարուած է Ծաւալոցի գրատան Կանոնագրքէն, որ պարունակէ Դիոնեսիոսի նոյն գրքէն Ա-Դ. գլուխները և զանազան Թուղթեր. այսինքն են Առ Գայիոս թուղթք Դ. - Առ Դորոթէոս ա, - Առ Սոսիպատրոս ա. - Առ Պողիկարպոս ա։ - Առ Տիմոփիղոս ա. - Առ Տիտոս ա. - Առ Յովհաննէս աւետարանիչն ա։ Ի վերջ մատենին՝ կայ բան թարգմանչին այսպէս. "Աստանօր գիտելի է՝ զի ի մերում օրինակի զկնի սորին Թղթոյս (իմա Առ Յովհ. աւետարանիչն) այլ թուղթ կայ առ Տիտոս վասն ննջման Աստուածամօրն կուսին։ Բայց զի Յունաց և է լատինացւոց որինակի ոչ գտի, վասն այսորիկ զանց արարի զայն դրոշմել. իսկ դու եթէ հաճոյ թուեսցի քեզ, անտի օրինակեա և զիս ի մեղադրանաց ազատ արա։ Այժմ սակաւուք բանիւք զպատմութիւնն սրբոյն Դիոնեսիոսի աստանօր դրոշմեսցուք, քանզի պատմութիւն սորա որ առ մեղս է՝ ոչ համածայնի ընդ լատինացւոց, վասն որոյ պատշաճ համարեցայ անտի ի մեր լեզու փոխաբկել„։ Եւ կը սկսի. "Պատմութիւն սրբոյն Դիոնեսիոսի։ Բազումք ի յունաց և ի լատինացւոց վարդապետաց պատմութիւն և վիպասանութիւն դրոշմեցին վասն վարուց և նահատակութեանն սրբոյն Դիոնեսիոսի, բայց մեք կարճառօտ բանիւք զհարկաւորն միայն աստանօր դիցուց։ Արդ սուրբն Դիոնեսիոս էր ի մայրաքաղաքէն„ ևն։ Հաւանօրէն անանուն գրող բանիցս է Ստեփանոս Լեհացին, և ոչ թէ Սիւնեցին որ անգէտ էր լատին լեզուի։ Հետևաբար նա լատիներէնի հետևողութեամբ յօրինեց կամ թարգմանաբար յերիւրեց Դիոնեսիոսի այդ համառօտ պատմութիւնը. առ ձեռն պատբաստ ունելով նախնւոյն հին և ընդարձակ պատմութիւնը Յիշատակագրութիւնք խիստ բազմաթիւ են, բայց ամէնքն ևս բնագիրներուն կը պատկանին. հետևեալը միայն կ'արտագրենք. 1. Թղ. 101բ. կայ պատճէն յիշատակարանին հին երկաթագիր Աւետարանին՝ զոր ժամանակաւ ընծայած է Ամիրխան Յովհ. Ամերեանց առ Անտոնեան Հարս Հռոմայ, այսպէս։ "Գրեցաւ սուրբ աւետարանս ՆԺԵ թուականութեան տեառն մերոյ՝ հրամանով և ծախիւք Թորոս Քահանտի՝ միաբանութեամբ ամենայն ընտանեացն ի զարդ և ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ, և ի բերկրումն ըզսէր ժողովրդոց։ Արդ որք ընթեռնուք և որ լսէք՝ զԹորոս Քահանտ և զամենայն զիւր եզբարսն, և զծնաւղս նորա, յիշեսջիք ի քրիստոս յիսուս ի տէրս մեր„։ Իսկ շրջանակին վրայ կայ գրչէն. "Ես Սարգիս անարժան քահանայ գրեցի զսուրբ աւետարանո ՆԺԵ թուականիս թագաւորելոյ ի վերայ մեր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, նմա վայելէ փառք յաւիտեանս. ամէն„։ Երկու յիշատակարանաց մէջ ՆԺԵ(-415) փրկչական թուականով հաշուած է, որ ոչ միայն կասկածելի կը թուի մեզ այլ և անկարելի. հետևաբար կամ իբրև հայկական թուական համարելի է այդ, որով Աւետարանս գրուած պիտի ըլլայ յամի տեառն 966, և կամ ըսել՝ որ ՆԺԵ թիւը կեղծուած է, կամ սխալ կարդացուած առաջին թուանշանը։