Other notices
— - Bibliographic notice
317
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԿՐՕՆ. ԵՒ ԺԻՍ. ՃԱՌԻՑ ԻԳ
1696 - 1696

ID
Number
317
Old record number
1841
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԿՐՕՆ. ԵՒ ԺԻՍ. ՃԱՌԻՑ ԻԳ
Start date
1696
End date
1696
Date details

Թվ. ՌՍԻն (- 1696)։

Copy place
անյայտ, հաւանօրէն Կ. Պօլիս։
Reference
Type
Number of pages
193
Dimension
16,x10 (11x7) -
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր, կրկին գրչութեամբք։ - Զարդագիրք խիստ քիչ, միագոյն և անշուք. ուշագրաւ է իր տարօրինակութեան համար Թղ. 178ա. մարդադէմ Ա. գլխագիրն։ - ԽՈՐԱԳԻՐ ԿԱՐՄԻՐ։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 Թուղթք, անհաւասար բաժնըւած, այսինքն առաչին երկուքը՝ 10 թուղթերէ և վերջին երեք թերթերն ալ 14- 16 թուղթերէ բաղկացած են։ Թերթահամարներու դրութիւնն ևս անսովոր է, այսինքն երկրորդ թերթին վերջին երեսին վրայ է, այսինքն երկրորդ թերթին վերջին վրայ փոխանակ Բ. ի Գ. դրուած է այսպէս և յաջորդն. իսկ ԱԻ. թերթէն ետքը նորէն Ա. ով կը սկսի և կը հասնի Գ. թերթին վերջը. յաջորդն թուահամար չունի։

Principal subject
Subject details

թուղթ գորշ՝ մագաղաթանման մինչև Թղ. 134 իսկ մնացեալն սպիտակ և անողորկ։

Number of lines
18-24։
Binding

փայտեայ՝ շագանակագոյն կաշիով պատեակ և դրոշմազարդերով։

State of preservation

վատ. թուղթերը կազմէն են ելած կամ քայրայուած. թիկնամիչի վերի մասը հերձոտեալ է։ Սկիզբէն ինկած են 2 թուղթեր (դատարկ)։ Ընդ մէջ Թղ. 32բ-33ա ևս թուղթերու պակաս կը նշմարուի, ըստ որում ցանկի մէջ նշանակուած ճառերէն երկուքը կը պակսին։ Ընդ մէջ Թղ. 39բ-40ա. կը պակսին 7 թուղթք. Զ. թերթէն և նոյնչափ ալ Է. էն։ 1 թուղթ ընդմէջ Թղ. 75բ-76ա։ 1-2 թուղթք ընդմէջ Թղ. 107բ-108ա. Վերջէն ալ կը պակսին 3 թուղթեր։

Copyist
առաջին մասին՝ անյայտ, իսկ վերջնոյն Ղուկաս դպիր։
Owner

նախ գրիչն, ապա այլք։

Commanditaire
Illuminator
, հաւանօրեն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

Initials

Marginal illuminations

և

Images

չկան։

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 171ա-177բ, 192, 193 (հերձոտեալք)։

Colophon

սակաւ են, և ամէնքըն ալ երկրորդ մասին կը վերաբերին, գըլխաւորապէս 1. Թղ. 144բ. "Ով եղբայրք դասակից և պսակակից լինիք ամենայն սրբոց բարեխօսութեամբն և արժանի լինիք երկնից սուրբ արքայութեանն։ Ի Վերինն Երուսաղէմի մասն և բաժին լիցի կարդացողացդ և լսողացդ, և նմայ հրեշտակ վասն վեղաւորաց։ Ով պատուական աստուածասէր ժողովուրդք և քրիստոսի պատուական արեամբն գնեալ հաւատացեալք. զճառս այս լսեցէք և ի միտ առէք զոր պատմեմ ձեզ զտեսիլն սրբուհույ աստուածածնին և մօրն տեառն կուսին Մարիամու։ Եւ տամք նմայ օրհնութիւն ամենայն բերանոյ, զի նա է բարեխօս վասն ամենայն հաւատացելոց„ ևն։ - Վերջ Թղ. 152բ։ "Յնծացէք և ուրախ լերուք և միսբան զձեռս վեր կալջիք և սուրբ աստուածածինն օրհնեցէք. զի նա է յոյս և ապաւէն մեր։ Այլ աղաչեմ զձեզ պի(ն)դ կալջիք զխոստովանութիւնն, և մի ծածկէք քահանային որ չի լինիք որդանց կերակուր, որ տէրն ամենայնի աղատեսցէ զձեզ ի դժոխոց տանջանացն, և պարգևեսցէ զերկնից արքայութիւնն„։ (Անվաւեր գրուածիս սկրզբնաւորութիւնն և վերջաւորութիւնը նոր աւելցուած են. իսկ մնացեալն համառօտուած)։ 36։ Անդ։ "Խրատք Խիկարայ ասացեար Խրատ ետ որդէգիր Նադանայ և ասաց։ Որղեակ. թէ լսես խօսք ի տուն թագաւորաց և իշխանաց և մեծամեծաց, պահեայ և մեռեզնա ի սրտի քում. և աս՝ մարդս մինչև այլ քեզ ասեն„ ևն։ - Վերջ Թղ. 170բ։ "Եւ ես ասեմ որդեակ. որ բարի աւնէ՝ բարի գտանէ, և որ այլոց խորխորատ փորէ, խորխորատն ինքն անկանէ(ի) ի նմայ։ Կատարի բարին ի բարի. և չարն ի չար մինչև ցայս վայր. կատարեցաւ Խիկար„։ 37. Թղ. 178ս։ "Յաղագս երկնային շարժմանն. Նուաստ Յոհան(ն)էս վարդապետէ Եզնկացոյ՝ շարադրեալ (յ)իմաստոց բանից, ի խնդրոյ բարեպաշտ և երկիւղած պատանունւոյն պարոն Վախթանկա։ Ամենայն ոք որ զբանն, որ է ծնունդ անմարմին մտաց՝ գրով ի քարտիսի կամիցի դրոշմել, պարտի և զնորին պատճառն յանդիման կացուցանել„ ևն։ - Վերջ Թղ. 190բ։ "Թանձլ սդդ որ ունի բոլոր զճառագայթ լուսնին և նշոյլքն ի դուրս ելեալ ընդ թանձ(րա)խ(ա)ռն բոլորակ, լինէ նշանակ ամպոց։ Աւրհնեալ է աստուած իւրական արարածոց ամեն„։ Գրուածիս Յսռսջաբանի հանդիպակաց դատարկ թուղթին վրայ զրուած կայ, տարբեր գրչութեամբ, սոյն խորագիրն "Յաղագս երկնային շարժմանն, յարարածոց բանի, նուաստ Յովհաննէս վարդապետէ երզնկացոյ. որ աէ պչուզ. շարատրեալ իմաստնոց բանից և այլն .րպէս յառակիկայդ„։ Տարբերութիւնքս հասնօրէն ըստ քմաց եղած չեն, այլ համաձայն ուրի օրինակի մը։ Գրութիւնս, - Յառաջաբանէն զատ, - բաժնուած է Ի. գլույներու, որոնք կը կրեն հետևեալ խորագիրները։ Իղ. 179ա։ "Յադագս երկնի. թէ քանի՝ են երկինքև տէր իմաստ (այսպէս) յանգոյից եղեն յասաւոյ„ Թղ. 139ա. "Յաղագս յետնեալ գծող գրչի Ղուկաս դպբիս ողորմիս, ասէք ևաստուած ողորմի ձեզ ամէն„։ 2. Թղ. 152բ. ի վերջ Աստուածածնի տեսլեան, կայ նոյնէն. "Խնդրեմք ի սիրելեացդ լալագին դիմօք, օվ Ընթերցօղք իմաստնագունեղք հայրք և եղբայրք զմի Հայր մեղայիւ յիշէք զտառապեալ գրիշս Ղուկաս դիագօշս առաջի անմահ գառին աստուծոյ։ Եւ դուք յիշեալ լիջիք հօր և որդւոյ և սրբոյ հոգւոյն ամէն„։ 3. Խիկարայ Խրատին վերջը, Թղ. 170բ։ կայ նոյն գրչէն, - հանդերձ ծածկագրովք, այսպէս. "Գրեցաւ Խիկարս և խրատքս իմաստութեան առ ի շահելոյ զմարդն, և պատմութիւն Խիկարայ։ Թվին ՌՃԽԵ. և ամսոյ յունվարի ԻԶ. օրն յաւարտեցաւ Եւ ձեռամբ զար(ռ)ածեալ մեղօք Ղուկաս Դպրիս. բայց մաղթեմ (ի) սիրելեացդ. ով ընթերցօղք, ի յաղօթս ձեր սուրբ յիշելոյ արժան առնէք զտառապեալ գրիչս։ Եւ դուք յիշեալ լիջիք առաջի անմահ գառին աստուծոյ ամէն։ Հայր մեր որ յերկ„։ (Հոս միայն Ղուկաս անունը ծածկագրութեամբ գրուած է, որ կը կազմուի ուղահայեաց գիծերէ և վերադիր կէտերէ)։ 4. Յոհ. Երզնկացւոյ գրութեան յառաջաբանին վերջը, Թղ. 178բ, կայ հեղինակի յիշատակարանն, այսպէս. "Արդ որք գրէք յաղագս օգտի զսակաւ աշխատութիւնս մեր, գրեսջիք և զայս նախադրութիւնս, և զբան յիշատակի անուան խնդրողաց, և գրողի սորին, զի գրեալ լիջիք և դուք ի գիրն կենաց. և որ ծուլանայ և թողու զսա ոչ լիցի առանց պատժոյ, իբր յուլով աշխատութեանց զիւր սակաւն գին տալ ոչ կամեցօղ այլոց„։

Informations

. Ձեռագիրս 1912ին մտեր է հաւաքմանս մէջ Հ. Ալեքսիսն մեր Յովսէփեան ի ճանապարհորդութեան իւրում գնեալ է ի կողմանս Սեբաստիոյ և Արաբկերի։ Մատեանս է Հաւսհամն կրօնական և ծիսականընդիմախօսութեանց անանունի ուրումնև կը պարունակէ 30-32 ճառեր, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ Յառաջաբան. "Ըստ ժամանակիս ոմանք վէսք և ինքնահաւանք սկսան իւրաքանչիւր ոք բան մի առարկել և հաւանեցուցանել զայլս ջանիւ՝ լինել իւրեանց համախոհ և համաձայն. և մարտնչել ընդ այլոց իբր նորագիւտ իմաստ բանի, յաչս իւրեանց իմաստունս կարծելով. բայց ոչ գիտելով զգիրս և զզօրութիւն աստուծոյ„ ևն. - Վերջ Թղ. 2ա։ "Ահա գոռողիս ի վերայ ընկերիդ որպէս զսադայէլ. և վազվազես և վաղվաղիս ի պարս յայլս, թէ ես ուղղափառ եմ։ Զսուրբ ուղղափառ ֆիրէնկութիւնն այլ պղծեցիք, հայ փօխճիք. բաւէ իմաստնոց„։ Ձեռագրիս հակատի թուղթը փրթած ըլլալով, 3 ճառերու հեղինակն ևս կը մնայ անյայտ. սակայն անոր յառաջաբանէն և ճառերուն մէջ արտայայտած այլ և այլ բացատրութիւններէն ակներև կը տեսնուի, որ նա հասուն հասակի տէր, բանիբուն, հայաստանեայց եկեղեցւոյ ծէսերուն յարգող, բարեպաշտ հաշտարար և իր ժամանակին ազդեցիկ մէկն ըլլալ կ'երևի, լատին եկեղեցականաց և յոյն պատրիարքներուն հետ ունեցած գրաւոր յարաբերութիւններով։ Նա ինքզինքը ըստէպ կաթոլիկ կը յայտարարէ հաւատոց գործով։ Ուխտի համար Երուսաղէմ գացած կ'աւանդէ, Թ. ճառին մէջ, և լատին պաշտօնեայէ մը հալածուած, զոր "զալըմ, անողորմ Գուրսան քօփէկ„ մակդիրներով կ'որակէ։ Նա կ'երևի Թղ. թէ Խասգեղ կը բնակէր, "Վասն սիրոյ ի մէջ գիշերի կանխեալ ի սաղմոսերգութիւն և ի պաշտօն յամառն և ի ձմեռն, առաւօտն և երկոյն ի Խասգեղէ և յԷուպէ հասեալ ի Պալատ յեկեղեցին. ի Պեկ ուլիե ելևեվս առեալ ի Ղալաթես„ ևն։ Նա յիշեալ ճառին մէջ, - զոր գրած է Կղեմէս Գալանոսի և Ճիուստիի դէմ, - կը ծանուցանէ թէ Ա. հատոր մ'ալ գրած էր արդէն անոնց աներաւ ամբաստանութեանց ի պատասխանի իսկ այս իրաւ ամբաստանութեանց ի պատասխանի։ Իսկ այս հատորով կը պարապի հերքել իր անտարրերեայ և յախուռնախօս ազգայիներուն ընդդէմ ծիսակատարութեանց և կրօնից հանածպէս պէս առարկութիւններուն։ Նա գրած է սոյն ճառերը՝ յանուն Միքայէլ (Չամչեանի տպագրուած կեղծ Վահան հաւատոյին երենալէն վերջ, զոր կը յիշատակէ առանց անոր ով ըլլալը գիտնալու։ Երկու տեսակէտով ուշագրաւ են Լ. ճառերս. նախ որ կենդանի գոյներով կը պատկերեն այն ժամանակի ազգայիններէն ոմանք, յատկապէս Խուլէլին, զոր խիստ կերպով կը պարսաւէ, - ծիսից և եկեղ. արարողութեանց դէմ յարուցած բազմապիսի յարձակումներուն և յախուռնախօսութեանց դէմ։ Յամենայն դէպս կարելի է նոյնացնել զանի Գէորգ վարդապետ Կոստանդինուպօլսեցիին հետ, որ թէ իր առ Սերգիս Ղալֆայի որդին Հաճի Գէորգ և առ Տիրացու Գրիգոր գրած թուղթին համար, ինչպէս և աստուածարանական Լուծմունքով Պատրի Բեռնարդիի գովեստին արժանացաւ։ 2 Թղ. 2բ։ "Յանկ առարկեալ ինքնահաճից։ Եւ պատասխանիք աստուծով և ըստ աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 3բ։ 3. Անդ։ "Գլուխ առաջին. որ ոմանք ի մերում ժամանակիս սկսան համարձակիլ ասելով. Ընդէ՞ր ոչ դնի ջուր ի խորհուրդ սուրբ պատարագին մեր„ ևն։ - Վերջ. թղ. 6ա "Եւ զգուշանալ յայնպիսեացն աղանդոց ի տեառնէ հրամայեցաւ. կարծեմ թէ այս բաւական լիցի իմացողաց„։ - Անդ։ "Գլուխ առաջին վասն ջրոյն որ ի սուրբ խորհուրդն ասեն հարկիլ։ Առ այդ նախնիքն մեր զպատասխանն տուեալ են, թէ առաքեալ ոչ յիշէ. և յընթրիս տեառն ոչ յիշի. և տէրնն ասէ ոչ արբից ի բերոյ որթոյ„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Զի զչափ անձին իւրոյ իմանալ ումեք յեղանակ իմաստասիրութեան է յիմաստնոց ասացեալ. այսքան առ այս„։ 4. Անդ։ "Երկրորդ գժտութեան պատճառ գտեալ են, թէ ընդէ՞ր չունիմք զվերջին օծումըն, և պախարակիմք յայլոց ազգաց քրիստոնէից։ Բարւոք է, զի ես լուայ սրբոյն Յակոբայ եղբօր տեառն։ Եւ զայն չեմ յուրաստ զոր ի Լուկայ աւետարանին ասէ վասն սրբոց առաքելոցն թէ երթեալ ի քարոզութիւն տեառն հրամանաւ, և բժշկէին զհիւանդս և օծանէին իւղով. և աստ եղև խորհուրդ կատարեալ„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ "Զըրվայ թէվիլ կեօթուրմէզ, պիր չէչէկիլէ եազ կէլմէզ, հէլվա հավլա տէմէկիիլէ տաթլի օլմազ„։ 5. Անդ։ "Երրորդ առ այնոսիկ որք ասեն. թէ երբ խոստովանեսցի ոք զղջմամբ, ընդէ՞ր դնիցի լուծ ապաշխարութեան։ Եւ ուսեալ են ի նոր վարդապետաց, թէ Մագդաղենացոյն և մաքսաւորին և շնացեալ կնոջն ոչ եդան ապաշխարանք„ ևն. - Վերջ Թղ. 19բ։ "Արդ ով վայրախօս, եթէ ոչ հնազանդեսցիս կանոնադրութեաց մեծի և սուրբ եկեղեցւոյն Հռօմայ. և զչափ անձին քո և զխօսս քո գիտելով ոչ զղջաս և ապաշխարիցես, ահա սրովն Պետրոսի ի դատաստան մեծի հրապարակախուռն ատենին քրիստոսի հաւատալ ունկամբ կու գնաս, իբրու թէ գուլաքսըզ„։ 6. Անդ։ "Զորրորդ՝ թէ հայքս զկատարեալ խոստովանութիւն չունին, այսինքն ոչ գիտեն։ Եւ զայս նմանապէս մարդիկ բարբանջեն որ դեռ ևս վէգ և դօպաճ և ճուկ խաղան. և զայս ի քահանայէ յումեմնէ Ղալաթացւոյ և ես լուայ„ ևն։ Վերջ Թղ. 24բ։ "Իսկ եթէ ուսանել ոչ կամիցիս, սնապարծ ես, մտախաբ ես, վայրահաչ ես, ամբարտաւան իսկ, տգէտ, գոռոզ, որպէս և աղքատ հպարտ„։ 7. Անդ։ "Հինգերորդ՝ ասեն թէ անկեալ քահանայն մի արգելցի առ ի կատարել ըզսըրբազնագործ խորհուրդ պատարագին։ Առ այս և ասեմք զի բազում անգամ լուաք և ըստ տեղւոյն տուաք պատասխանի„ ևն։ - Վերջ Թղ. 32բ։ "Բայց զպատարագն կարելի է ի թողուլ յաղագս մահացու մեղաց. նա ևս և վասն այլ ինչ պատճառաց. բաւ է„։ 8. Անդ։ "Ասեն թէ ընդէ՞ր օծանեն զննջեցեալ քահանայս, կամ ի վերայ քարանց փողոցաց և ի փայտից ի վերայ լնուն զմեռոնն, և կամ թէ ի վերայ մեռեալ կարգաւորին, և ես այսպէս ասեմ ասէ„։ (Միայն սկիզբն է, Զ. ճառին իսկ ամբողջն կը պակսի։ Այսպէս կը պակսի նաև յաջորդն, այն է Է. ճառը, որուն խորագիրն է ըստ ցանկին. "Թէ ընդէր ոչ առնի, Դ. և Ե. կին, որ զերրորդն առնողին պոռնիկ ասեն„)։ 9. Թղ. 33ա։ "Ութերորդ առ այնոսիկ որք ասեն, թէ ընդէ՞ր Բ. ճրագալոյցսն զպատարագ առնեմք, և զայն ուտելով յերեկոյսն։ Առ այս պատասխան բազում են որ ընդ յունաց պատրիարգաց արարեալ եմ„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ "Դարձեալ՝ ի սրբոյն Պետրոսէ ՀԴ. ի թիւն փրկչին նստաւ փափ Թէօդորոս, կացոյց և հաստատեաց զաւրհնութիւն լուսոյն և մոմին, Սրբոյ զատկին շաբաթու երեկոյին։ Էլ կուզես Խուլէ ասած. այս բաւական„։ 10. Անդ։ "Իններորդ՝ թէ ընդէր ոչ պահիցեմք պահք զամենայն աւուրս շաբաթուն ի բոլոր տարին՝ համաձայնելով ընդ հռոմայ եկեղեցւոյն, զոր նոքա կոչեն վիճիլ։ Արդ պատասխանեմ քեզ, զի և ես ևս ճահիլ եմ ի դպրութեանց քեզ նման։ Այնչափ շեղեր ինձ նման, մինչ զիս արարեր քեզ նման. հոռոմն նախատէ թէ ինձ լեր համաձայն որ ապա թէ ասեմ քեզ քրիստոսեան։ ֆռանկն Կլէմէս և Ճուստին զմեզ նախատեն թէ եթէ ոչ լինիս մեզ համաձայն, ոչ լոյս կայ ձեզ և ոչ կեանք„ ևն։ - Վերջ Թղ. 49ա։ "Հինգ՝ կամ թէ մինչև ցայսօր եկեալ փափքն անգէտ համարելոց իցեն, որ թէ յա պագայն՝ այսինքն զկնի մեր եկեալ փափքն զայլ ևս իր մտածեալ սահմանելոց իցեն։ Աւաղ գիտութեանդ. դունատան է խօսքդ նատան եապան օղլանի„։ 11. Անդ։ "Տասներորդ՝ առ այնոսիկ որք ասեն թէ ընդէ՞ր յաճախ և յերկար են եդեալ զպահսն. և բազումքն ի Խօճայից տրտնջան, թէ նոխուտով և փաքլայիւ մտանելոց են հայք յարքայութիւն տեառն։ Եւ զայսպիսի դժգոհանս յաղքատաց և ի հասարակաց ոչ լուայ երբէք, այլ ի նոր ծաղիկ Խօճայից„ ևն։ Վերջ Թղ։ 58ա։ "Ի սրբոյն Պետրոսէ՝ ՂԲ. րդ փափ՝ Գրիգորս Բ. նստաւ ի թվին փրկչին... Սա զսկսեալն ի նախնոյն իւրոյ Դէօդորոսէ փափին վերստին կանոնեաց պնդութեամբ՝ կացոյց օրէն կանոնական ամենայն քրիստոնէից՝ յաւուրս սուրբ քառասնորդացն զօր հինգշաբաթոջն, որպէս դայլ աւուրսն, պահս ծոմով պահել. հիմա առիր մի Խուլէ ասած, որ զհայոց պահս ծաղր առնես. դու ծաղր եղեալ ես ի սկզբանէ անգիտաբար, և այժմ կատակելի„։ 12. Անդ։ "Մետասաներորդ՝ առ այնոսիկ որ ծաղր առնեն զխտրութիւն կերակրոց հայոց, եթէ հրէական է, վկայ բերելով զբանն տեառն, թէ կերակուր ոչ պղծէ զմարդ. և զՊաւղոսին՝ թէ ամենայն ինչ բանիւն աստուծոյ սրբի։ Վասն առաջնոյն նախատանաց պատասխան։ Կեղծաւոր փարիսեցիքն որք զլուացումն ունէին միշտ և պարծէին„ ևն։ - վերջ Թղ. 62բ։ "Եւ յորժամ ծագեաց լոյսն աստուածգիտութեան առ նոսա և առ մեզ, ամենայն իրաց կարգ, սահման, օրէնք՝ կանոնքն չափ նիզամ ինթիղամ եդան, այսպէս մինչև զքեզ և զչափ քո իմանալ կարիցես„։ 13. Անդ։ "Երկոտասաներորդ (առ այնոսիկ) որք ասեն, թէ ընդէր երկարէ այնքան ժամակարգութիւնքն մեր, զի ահա այլ քրիստոնեայք միով պատարագաւ բաւականանան, և այնչափ ձանձրութիւն ծանրութեան միայն Հայոց։ Առ պատասխան և առ այդ. զի դու այդու ևս երևի թէ միշտ զհեշտագոյն ճանապարհն խոկաս զլայնն և արձակն ախորժես„ ևն։ - Վերջ Թղ. 65բ։ "Եւ խապրիկ չունէիր ով եղկելի ի թօփիցն հռոմէական որ ընդ գլխով քով չանկարծ գոռացեալ դղրդեցոյց զքեզ„։ 14. Թղ. 66ա. "Երեքտասաներորդ՝ առ այնոսիկ, որ ասեն թէ ընդէ՞ր յերկարէ պատարագն մեր. և այն զի ֆանթազիա և թանթանայիւ։ Ով ազգ հայոց, արդ լսեցէք զոմանց անոպայից բարբանջմունս„ ևն. - Վերջ Թղ. 71բ. "Վասն զի նախ զնոյն ա(օ)րկանայքն՝ բերանոյ հնչումն, այսինքն փչմամբ հնչեցուցանէին, որպէս մէվլէվինքն՝ զեղէգսն„։ 15. Անդ։ "Զորեքտասաներորդ՝ (առ այնոսիկ) որք ասեն թէ. ընդէ՞ր է ի պատարագն ողջոյն համբուրին, զոր ոչ ունին այլ քրիստոնեայքն։ Արդ՝ ասա ինձ, սա քեզ զի՞նչ վնաս հասոյց, և ի սմանէ զի՞նչ քեզ վնասն։„ - և Վերջ Թղ. 74բ։ "Ով անիրաւ կեղտոտ քամակ մի դու հայ, զմեծափառ և զամենահռչակ սուրբ եկեղեցւոյն սահմանեալ կանոնն լեզուագարել համարձակիսդ, ով ճահիլ և եօսմայ, մանաւանդ թէ զերանելի ծայրագոյն հայրապետին (Էննովկենտիոս Ա.) որ է փոխանորդ քրիստոսի, ստուգապէս զկանոնեալն չհաւանիս և եպերես, ահա մնացեր ի ներքոյ դպրութեան սրբուհւոյ եկեղեցւոյն և երեսփոխանին աստուծոյ ամենակալի, ով դու եղկելի„։ 16. Անդ։ "Հնգետասաներորդ, թէ զի՞նչ է քրիստոս յարեաւն որ համբուրեն զմիմեանս ի զատկի աւուրս։ Առ այնոսիկ ֆիրէնկի զէն ոչ կարացի գտանել առ ի պատրաստի սրեալ ձեռամբն երանելոյն Պետրոսի և զյունացն ոչինչ համարին թէ զնոսա վկայս բերից„ ևն։ Վերջ Թղ. 81բ։ "Եթէ զմետասան պատասխանդ ոչ ընդունիցի, ահա նմայ սուրն բաւական խոցոտիչ նմա. եթէ չգիտէր՝ վասն այսոցիկ գիտնոց հարցանել պարտէր. և ապա ճանաչել մարթանայր զինքն։ Բայց արդ շատ է նորա զոր եգիտ պատճառ ախտիւք գոռոզութեան. և գլուխ քարշելով ցուցանել կամի, և վասն քրիստոս յիրաւին վստանալով թէ նէտըր օ„„։ 17. Թղ. 82ա. "Վեշտասաներորդ, լուաք թէ ոմանք ասեն Վասն (Յ)այսմաւուրքին, թէ նէտըր օլ գալտըրըն չունի։ Եւ պարզամիտ ժողովուրդն լսեն և ոչ կշտամբեն զայնպիսին, այլ ծիծաղին. իսկ քահանայքն չունին կարողութիւն թէ զբուռնս իւրեանց ի բերան այնպիսոյն կռեն։ Այլ ասեմ ես առ այնմիկ ծս, պիղծ դու մարդ՝ չնման, ով ես դու որ սրբոց արիւնաներկ նահատակացն ճառից պատմութեանց ընդգէմ կանգնիս„ ևն։ - Վերջ Թղ, 86ա։ "Այլ և յամենայն մայրաքաղաքս և ի տեղիս հռչակաւորս. նմանապէս օրէնս եդ (ֆապիանոս պապ) զի արասցեն։ Սա Գայիօս փափ վասն հալածանացն Դէօկղետիանոսի թագաւորին փախուցեալ ի քարանց(ձ)աւս բնակէր. իսկ յետոյ ըմբռնեալ մարտիրոսութեամբ կատարեցաւ„։ 18. Անդ։ "Եօթնևտասներորդ՝ առ այնոսիկ որք ասեն թէ զի՞նչ է ջրօրհնէքն, այսինքն խաչալուա, կամ խաչահանգիստ, և պարսաւեն անփակ բերանօք թէ ըստակի համար է։ Առ պատասխան արդ յինէն որ իրաւի ըստակի համար է, զի եկեղեցականք նովաւ բաւականացեալ ապրիցին„ ևն։ - Վերջ Թղ. 87ա։ "Ի սրբոյն Պետրոսէ Ալէքսանտրօ առաջին փափ օրինադրեաց ջուր աւրհնել և սրսկել ի վերայ ժողովրդեանն։ Այս բաւական է քեզ, ով դու փուշտ. զստըկին տեղն գնա դու լաւ տեղեկացիր և մի զծերունիս այսքան աշխատեցուցաներ„։։ 19։ Անդ։ "Ութևտասներորդ՝ առ այնոսիկ որք ասեն, թէ զի՞նչ է խաղող աւրհնէքն։ Եւ աց պատասխան։ Նախ թէ առանց ըստակի է, հաչմունքդ քո եղև ահա ընդ վայր որպէս և շտ։ Երկրորդ՝ Մովսէս յիշէ. զարիւն խաղոլյ էարբ ինի„ ևն։ - Վերջ Թղ. 89ա։ "Իսրբոյն Պետրոսէ ԻԷրդ ի թվ. նստաւ փափ սրբզանն Էոցէոս (Եւգինէոս). սա կացոյց զի ոլուունք նա և ամենայն պտուղք յերկրէ բուսետք՝ նախ աւրհնեսցին ի վերայ սրբոյ սեղանոյ և ապա պէտս տացեն մարդկան։ Արդ տե ը, ով տխմար, ուստատեն գաչիճի, կերար լաւ զֆրէնկի սէկէնէկ. քեօթէկ հէլալ օլսուն„։ 20. Անդ։ Իննևտասներորդ։ Զի՞նչ է մասն այն որք բարձր առնեմ ասելով խաբեն զժողովուրդն ըտըկի համար արհեստ արարեալ է թէ մէկ սաթլէր։ Առցես պատասխան։ Նախ զի հոռմին գապմի ասես. և ահա զնոյն առնեն մինչև ցայսօր, ևն։ - Վերջ Թղ. 91ա։ "Արդ ով խորտմանկդ, բայց անգէտ ևս տունիատէն պիխապէր, վոյրահաչ կարծեմ թէ աստի և անտի զօրացեսլ և հաստատեցեալ՝ սիճիմն ի հալաթ առ քեզ դարձաւ, եաթ պալապան եաթ պէկլիկ ասլանէր կիպի„։ 21. Անդ։ "Քսաներորդ որք ասեն թէ. զի՞նչ են սրբոց պատկերս յեկեղեցիս, անօգուտ և անպատշաճ։ Ահա զայս ուսեալ է ի տաճկաց ասել ի մերում ժամանակիս։ Քանզի ամենայն լատինացիք ունեն պատկերս սրբոց, զոր միթէ ոչ տեսանեն ի Լալաթեայ„ ևն։ - Վերջ Թղ. 93բ։ "Արդար թագաւոր հայոց խնդրեալ ի տեառնէ դեսպանօք զպատկերն, որոյ երկըրպագեալ հաւասաց և առողջացաւ ի չարաչար ախտէն։ Վերապատուեալ է պատկեր տիրամօրն որ ի բազում տեղիս առնէ սքանչելիս„։ 22. Անդ։ "Քսաներորդ առաջնորդ՝ (առ այնոսիկ) որք ասեն թէ կահք և սպասք, այսինքն անօթք եկեղեցւոյ ընդէ՞ր այնքան լինիցի, և զի՞նչ օգուտ։ Ասեմք թէ այր անզգամ զայս ոչ ծանիցէ և անմիտն զայս ոչ՛։ Օտուն քո պայծառ անօթօք լնուլ ջանաս„ ևն։ - Վերջ Թղ. 97ա։ "Ի սրբոյն Պետրոսէ ՀԲ. րդ փափ Սէվէրինօս դաւանգութիւնս և զաւանդս եկեղեցւոյ աճեցոյց և բազմացոյց յոյժ„։ 23. Անդ։ "Քսաներորդ երկրորդ։ Զի՞նչ է տնօրհնէքն և գերեզմանօրհնէք. քանզի լուայ ես յեկեղեցի զքարոզ սուրբ աւետարանին ծննդեան, և վասն յարութեան տեառն։ Ես կատարեալ եմ, և զի՞նչ կարօտ ինձ գալ քահանայի ի տուն իմ կրկին զայն աւրհնել, որ զայդ ըստկի համար են արարեալ։ Առ այս քեզ բաւական է կարծեմ, զի ահա հոռոմք ի տարին ԺԲ. ամիս աւրհնեն զտունս և զխանութս, բայց դու ասես հայոց և հոռոմոց թօփերք ոչ կարէ ձգել զիս, ապա ես ֆագիրս ուստի գտանեմ միշտ զթօփ ֆիրէնկի ընդդէմ քեզ„ ևն։ Վերջ Թղ. 99բ։ "Եթէ սրբազան և ուղղափառ ազգն ֆռանգաց ունիցի մեռելոց անուամբ Բ. օր, որք գնան զգերեզմանն մեռելոց, և ջուր սրսկեն ի վերայ ի նոյեմբերի Բ. կարգեալ ի սրբազան փափէն Պօնիֆացիօսէ։ Ահա դու մնացեր բարբարական ոչ ի մէնջ և ոչ ի նոցանէ, այլ մուրթատ, 24. Թղ. 100ա։ "Քսաներորդ երրորդ. Զի՞նչ աջ տալն երիցուն և փիլոնն որպէս խափունճէ և զթքոտած շալն և զմուխայէրն շփել տան ի շրթունս ժողովրդեանն։ Եւ թէ որպէս աւագերիցունք սօֆճէն տէրէլի ունին, յորոց սակաւ մի ոչ տայ գարչութիւն։ Եւ այժմ ոմանք ընթերցեալ են գիրք մի ստամփա եղեալ որ փիլոնին հրէական շալ ասէ, որպէս թէ նոքա ի վերայ գլխոց իւրեանց առնուն։ Եւ զնոյն գիրքն ես իսկ տեսի զորոյ անունն եդեալ է Վահան հաւատոյ. որոյ տա պատասխան հրէից և նոր հեթանոսաց և հայոց, զոր և կոչէ հերձուածող. և զայս գիր շինեալ է Միքայէլ անուն ոմն և զհայրենական կամ զմականուն, և կամ զտեղի ծննդեան և սննդեան իւրոյ ոչ յայտնեալ։ Եւ մեք վասն որոյ ոչ ճանաչել կարացաք, թէ ով ոք իցէ Միքայէլս„ ևն։ - Վերջ Թղ. 103բ։ "Եւ ոմանց խաչաձև սաղաւարտեալ ի գլուխ նման թէրփօշի։ Եւ զայլն գտցես յիւրեանց աշխարհ ուրոյն ուրոյն ձև և գոյնազգեստս և ևս մեծամեծաց. հա ինչ կու լինի մեր հայոց ևս մին սատէ փիլոն զոր արհամարհեսդ„։ Վահան հաւատոյ տպագրեալն Հ. Միք. Չամչեանին չէ, այլ յանգէտս Չամչեանի Վահան հաւատոյի աղաւաղումն, որուն դէմ նա ինքն իսկ ժամանակին բողոքած է։ 25. Անդ։ "Քսաներորդ չորրորդ. Զի՞նչ է ի կիրակամտի խունկ ծխելն, և կամ յարգելումն ածիլեաց և ի բաղնեաց յաւուրս կիրակէի։ Ասեմք առ այս. նախ դու ի կիրակամտի զանոյշ և զխորտիկ կերակուրս ուտես ընտանեօքդ„ ևն։ - Վերջ Թղ. 107բ։ "Փոքր փոքր աճեցաւ ի ծերս թէ նզլէի օգուտ է. օրըստօրէ սփռեցաւ ի պառաւունս թէ աչաց շահ է. ընկալան մանկունք թէ քէյֆիկ է. ուսան եկեղեցականք թէ զըղեղս կու յըստակէ. դասեցան ու դաս տու(ին) և գերեզմանաց նոցա ևայլն„։ 26. Անդ։ "Քսաներորդ հինգերորդ. թէ զի՞նչ է քար ձգելն ի վերայ ննջեցելոց և պատիւ գերեզմանաց նոցա և այլն„։ (Պատասխանն ամբողջապէս կը պակսի. թուղթ մ'ինկած է)։ 27 Թղ. 108ա։ "Քսաներորդ վեցերորդ. թէ զի՞նչ է ժամուցն և հոգւոց հացն և կիրակամուտն։ Առ այս պատասխան ի ներքուստ աստիճանէ արասցուք մինչ ի վերինն աստիճան զքեզ տարայց, և տեսցես զաշխարհ և զքունճ աշխարհի, յայնժամ տեսցես զքոյին մեծամտութիւնդ„ ևն։ - Վերջ Թղ. 110ա։ "Արդ տեսեր զկիրակմուտն, զհոգւոց հացն, և զմեղացն. և զժամուցն, ով կեօզիպօզ. դու հիմա յոր բաղանիս բաղանիս, և յոր խելաց վերայ, թերևս ի քիլխանս մնացեր„։ 28. Անդ։ "Քսաներորդ եօթներորդ. թէ զի՞նչ է մատաղն, զոր ի հնումն հրէայք առնէին, և ծաղր առնեն զհայս, ուսեալք ի Կլէմէս և ի Միքայէլ վարդապետացն իւրեանց, պատճառ զայս բերելով, թէ մատաղն միայն քրիստոս զի զենաւ ի վերայ խաչին։ Առ այս ասաց պատասխանն նախ եթէ զմեզ ոչ կարծեն հայերէն գիտել„ ևն։ - Վերջ Թղ. 116ա։ "Եւ ի զգայականացն զորս ոչ ունին, մարդիկ հօտս ոչխարաց կամ զուարակաց գնոյ արծաթոյ առնեն և զենուն. վասն այսց պատճառաց առնեն, և այսք ամենայն ի փառս տեառն են„։ 29. Անդ։ "Քսաներորդ ութերորդ որք ասեն բազումք և զայս թէ եպիսկոպոսք, վարդապետք ընդէր առնուն դրամ կումուշ արաճիքէն. և տիլէնճիք են. քանզի զոր ինչ քարոզեն վերջն ի վերայ դրամի բերեն կապեն„ ևն։ Վերջ Թղ. 124բ։ "Եւ թէ զայս ոչ առնէք, ոչ միայն նմա հակառակ մնացիք, այլ և տեառն աստուծոյ, զի զչարախօսսն առ եկեղեցականս կտրեաց ի հօտէն քրիստոսի սրբազան և երանելի փափն Յովհաննէս„։ 30. Անդ։ "Քսաներորդ իններորդ, առ այնոսիկ որք ասեն թէ տղայք մեր ընդէ՞ր փտին ի վերայ սաղմոսարանին այնքան։ Բարեոք է խոկմունքդ եթէ զդա ճանապարհաւն հոգայիր. և ես առաւել քան զքեզ տագնապիմ վասն այսորիկ„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Իսկ եթէ քամահես զսաղմոսարան քան զչֆուտ պակաս և այլ վատթար գտանիս. քանզի բանն աստուծոյ արհամարհես և առ հոգին սուրբ մեղանչես, որոյ թողութիւն ոչ գոյ յաւիտեանս։ Սուրբ սաղմոսին տուշմէն քան զսատանայ այլ առաւել տուշմէն չկա. զգոյշ լեր և լաւ ծանիր 31. Անդ։ "Երեսներորդ՝ առ այնոսիկ որք ասեն (զի՞նչ) յեկեղեցեաց առ յեկեղեցիս գնալ. զի՞նչ Երուսաղէմ, զի՞նչ գերեզմանս սրբոց, ուխտատեղիք. և կամ այազմայք։ Առ այնոսիկ պատասխան այս է, զի յանհաւատութեան այսպիսիք ախտ մոլեգնութեան. և բազում են վկայութիւնք յայտնիք, ապա չեն առաւել մերս վկայութիւնք քան զքրիստոսի արարեալ հրաշսն„ ևն։ - Վերջ Թղ. 134բ։ "Իսկ եօթնահանդէս կամ եօթնախմբեան ասի, զի կարգաւորեաց սոյն հայրապետս(իմա Գրիգոր Ա. պապն) զաղօթս զայս պաղատանաց՝ ասելով գոչմամբ առ տէր ընդ եկեղեցիս և ընդ ուխտատեղիս շրջաբերելով, և ի շրջագայելն հինդ դասս կարգել, մանաւանդ թէ հանդիսաւորիլ և այլն, Ճառերէն ոչ մէկուն վերջը կայ Ղուկաս Դըպրին և կամ ուրիշ գրչի մը յիշատակարանը, ուստի հաւանական է կարծել որ կամ այդ մասն ըլլայ ինցնագրութիւն անյայս հեղինակին։ (լիաս լաւ ևս թուղթ մ'ինկեր է։ 32. Թղ. 135ա։ Վասն իւղոյն աղնուի։ "8րդ իւղոյն որակութիւն զանազան է, և զի իկէ ովուց և ոչխարաց բաղկանայ։ Այլ զայս Եւղս յաստուածային օրէնքն գրեն. գոյացաւ (սամանաւն յաստուծոյ, զի այսպէս ասէ գ րն։ Առցես զծաղիկն Դ։ Զհիրիկն. Ձեղեգն, ԶմժռնԵւ կինամոնն։ Եւ եփեսցես խակակութհձիթով. բայց պարտ է բացայայտել զէյութիւնքդ՝ չորից ծաղկանցս, թէ ուստի է կամ որպէս գտանի կամ որպէս ունի զօրութիւն զդևս հալածել ի մաըդկանէ„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Նովա կինն պոռնիկ օծ զոտս քրիստոսի ի տուն Սիմոնի։ Նովաւ և քոյրն Ղազարու Մարիամ օծ զյիսուս ընդ որ զարմացեալ Յուդայ ընդ հրաշագոյն հոտ իւղոյն ասէ՛... Զայս իւղն և կանայքն պատրաստեցին ի թաղումն տեառն։ Այսքան վասն իւղոյն գրեցաւ„։ (Շատ ուշագրաւ է հատուածս իր ամբողջութեան մէջ, բայց մասն մի է ընդարձակ պատմութենէն)։ 33. Անդ։ "Յաղագս կենդանակերպից։ Անդ ի ծնընդեանն քրիստոսի՝ ամն նհանջ է, և Կարիճն Տանուտէր. կարիճն զսատանայ ցուցանէ բազում օրինակաւ„ ևն։ - Թղ. 137ա։ "Իսկ մկրտութեան քրիստոսի ի Խոյն էր Տանուտէրն, որ և աստ երևեցաւ յոյժ խորհրդաւոր։ Նախ զի որպէս Խոյն սկիղբն է ամենայն կենդանակերպիցն, նոյնպէս քրիստոս եկն ի մկրտութիւն և սկիզբն արար բանից վարդապետութեան և նշանաց սքանչելագործութեան, ևն։ - Թղ. 138ա։ "Իսկ ի խաչելութեան քրիստոսի Առիւծն էր Տանուտէր, որ և սա ունի բազում խորհուրդ. նախ զի առիւծն թագաւոր է ի վերայ ամենայն գազանաց. և քրիստոս թագաւոր է ի վերայ ամենայն արարածոց„ ևն։ - Վերջ Թղ. 139ա։ "Այսքան բացայայտութիւնն սակաւօք ինչ յաղագս կենդանակերպից, տանուտէրացդ ի սէր մակացոզ ուսումնասիրացդ„։ 34. Անդ։ "Սուրբ Յոհաննու ասացեալ է։ Մեք ամենայն ժամ ակն ունիմշ գալստեանն քրիստոսի վկայութեամբ Սուրբ Գրոց և բանիւ առաքելոց և մարգարէից և վկայութեամբ սուրբ աւետարանին քրիստոսի որ այսպէս լինելոց է. աւերումն աշխարհիս ի վերջին ժամանակն ԺԵ. նշան լինելոց է քան զգալուստն քրիստոսի։ Առաջին օրն բարձրանան ջուրք„։ ևն։ - Վերջ Թղ. 144բ։ "Նոյնպէս տէրն մեր յիսուս քրիստոս ազատեսցէ զձեզ և զմեզ։ Տացէ ձեզ ապաշխարութիւն, զղջումն և դարձումն մեղաց„։ (Ճառս ռամիկ ոճով և լեզուով գրուած է։ Հմմտ. Յոհ. Կոզեռն)։ 35. Թղ. 145ա։ "Տեսիլ սուրբ աստուածածնին ի լեառն ձիթենեաց, ղոր յայտնեաց երկրորդ երկնից և շրջագայութեան թէ ո՞րպէս է„ - Թղ. 181ա։ "Յաղագս երկրի շուրջ դալովն երկնի գիրս„։ - Թղ. 181բ։ "Երկրորդ աւուր արարչութեան. վասն ծովու և ամենայն ջուրց„ - 182ա։ "Եւ թէ զի՞նչ որ այսպէս ամենայն ջուրքս զոր արար աստուած, կամ զինչ պէտբ են„ - Թղ. 183ա։ "Ջուր ծովու վասն էր աղի են կամ զինչպէս առ այս որ ամենայն գետք ի ծով գնան և ծովն ոչ լինի լցեալ և իւր չափէն ոչ ելանէ„։ - Թղ. 183բ։ "Վասն օդեղէն երկնից յորում կան լուսաւորքն„։ - Թղ. 184ա։ "Թէ որպէս շարժի և ի ջուրց դայ դունտք երկնից։ Եւ ո՞րպէս գնայ արեգակն և լուսին և աստեղք„։ Թղ. 184բ։ "Ո՞րպէս ի յեղանակս գիտասցուք թէ արեգակն և այլ լուսաւորք ընդ յարևելս ընթանան„։ - Թղ. 185բ։ "Յաղագս չորս յեղականաց (եղանակաց) յորոյն է„։ - 187ա։ "Վասն գօտեացն որ ասեն Է պարունակ կոչի։ Է. երկինը„, - Թղ. 187բ։ "Յաղագս յօդոյն որ է հողմ որ ասի քամի„։ - Թղ. 188ա։ "Զի՞նչ է բալն„ - Թղ. 188բ։ "Չմեռն որոտ է՞ր չի լինիր„։ Անդ։ "Վասն ձիւնի և անձրևի„։ - Թղ. 189ա։ "Յադագս կարկըտան„։ - Անդ։ "Յաղադս ցօղոյ և եղեամի„։ - Թղ. 189բ։ "Թէ հուրն որ յերկից անկան(ի) քանի՝ ազգ է„։ - Թղ, 190բ։ "Զի՞նչ է այն որ լուսնարակ առնուն„։ 38։ Թղ. 190բ։ "Վասն Մաշտոց վարդապետին։ Երանելի(ն) Մաշտոց գնաց (յ)Ազազոն քաղաք և եբեր զՍերմօրհնէքն, Կալի և Հնձանի զոր արարեալ է Սուրբ Գրիգոր Աստուածաբանըն. իսկ զՋրօրհնէքն Բարսեղ Կեսարացին„ ևն։ - Վերջ Թղ.191ա։ "Իսկ զՏեառնական և զԱղօրհնէքն սուրբն Յո(ւ)ստոս որ չորրորդ եպիսկոպոս էր առաքելոյն Յակոբայ որ եղբայր տեառն կոչեցաւ„։ (Օրհնութիւնաբեր ցուցակին մէկ մաս մ'է, հետևաբար անկա39. Անդ։ "Թէ զի(նչ է) Դռնապանութիւն, Ընթերցողութիւնք, Երդմնեցչութիւնք, Չ(Ջ)ահընկալութիւնք. Կիսասարկաւագութիւնք, Զաւագսարկաւագութիւնք, Քահանայութիւնք։ Արդ դռնապանացն պահել զտեղի խորհրդոյն ի պիղծ իրաց„ ևն։ - Վերջ Թղ. 191բ։ "Զքահանայութիւնն յորժամ մատոյց պատարագ ի սեղան խաչին և յորժամ (յ)ընթրիսն զհացն և զգինին փոխեաց զ(ի)մարմին և զ(յ)արութիւն (յարիւն) իւր„։

Content