3142512Թ(630) ըստ երկաթագիր յիշատակարանին, որով պիտի ըլլար անդրանիկն բոլոր հայերէն Ձեռագրաց։ Սակայն այս յայտնապէս եեալ է. հետևաբար գաղտնիք մ'ըլլալու է հով՝ և հարկէ ըստ կարելոյն սեկնել զայն։ Գրիչն Հայոց այդ թուականը որոշ կերպով գրած ատեն, նախ անմիջապէս դրած է "նորումն„ բառն առընթեր. այսինքն նոր թուականիս Հայոց. երկրորդ՝ կը կարգէ Հոռոմոց ըստ ՅՂԳ, թուականը իբրև համապատասխանող առաջնոյն։ Մատեանս հետազօտող մէկն, այն է Հ. Մատթէոս Վ. Մաղաքեան, գրչի տգիտութեան վերագրած է այն։ Բայց ըստ իս ձրի է այս մեղադրանքը. վասն զի գրիչը նորումն ըսելով՝ ցոյց կու տայ լռելեայն, թէ ինքը Լուսաւորչեան կամ Հայոց դարձի թուականը գործածած է։ Եւ ստուգիւ 89- 304 = 393 թուականին Հոռոմոց. իսկ ասոր վրայ աւելցնելով Հայկ. Թու 551 տարիները, կ'ունենանք 944 փրկչ. թուականը իբր տարեթիւ գրութեան մատենիս։ Եւ որովհետև երկաթագիր Ձեռագրիս տառերու ձևն, թուխ մելանն և այլ պարագաներ այսպիսի հնութեան դէմ կը զինին. ուրեմն պէտք է ըսել, թէ յիշատակարանի յիշեալ թուականն՝ ուղղակի ձեռագրիս նախագաղափարին վերագրելի է, զոր գրիչն անուշադրութեամբ արտագրած է հոս՝ փոխանակ իր օրինակութեան տարեթիւին։ Մնացած քօղն ալ բարեբախտաբար գրիչն ինքնին կը պարզէ՝ իր իսկ ձեռքով, երբ կ'արձանագրէ, թէ գրեց ի հայրապետութեան տեառն Ներսիսի (Կլայեցւոյ) հայոց կաթողիկոսի և ի թագաւորութեան Վրաց գէորգի որդւոյ Դէմէտրէի. իսկ որովհետև Բարսեղ եպիսկոպոս Անոյ յիշատակուած է ուրեմն Ձեռագիրս ևս այդ ժամանակամիջոցին այն է՝ 1169 - 1180 գրուած ըլլալու է։
միջին երկաթագիր ցածագոյն և անկիւնա ւոր ու դժուարընթեռնլի։
33։ իւրաքանչիւրն 8 թուղթք։
մագաղաթ երբեմն կոգեգոյն և նուրբ, և երբեմն հաստկեկ, պինդ և դեղնեալ։ Ընդհանուր վատ տեսակ է, այսինքն՝ չափազանց չորցած և դիւրաճեղք. թուղթերէն շատերը ունին բոլորակաձև բնական ծակեր՝ երբեմն 4-5 հրդմ. և երբեմն 6-7 հրդմ. մեծութեամբ, մերթ լուսանցից վրայ և մերթ ալ սիւնամիջում։
փայտեայ շագանակագոյն, հաստ կաշիով պատեալ. գեղեցիկ զարդերով. երկաքանչիւր կողին վրայ մի մի խաչ կայ ներքին քառակուսի շըջանակին մէջ, գուցէ այնչափ հին որչափ գրութեան թուականը, - եթէ Թղ. 262ա2, յիշատակուած կազմը՝ նոյն է այժմեանին հետ. թէպէտև այս ինձ հաւանական չերևիր, այն պարզ պատճառով զոր քիչ ետքը պիտի ըսենք։
շատ վատ. Թղ. 1-Թ վերին և ստորին լուսանցքն մկնկեր եղած են, տեղ տեղ ալ մագաղաթի յոռիութեան պատճառաւ հերծոտեալ. իսկ Թղ. 50, 103 - 258 ստորին լուսանցքն միայն 1 - 2 մատնաչափ խորութեամբ մկնկեր եղած են որով փառաւոր ձեռագրիս ստորոտը մեծ խոռոչ մը բացուած է։ Թղ. 43 միայն ստորին լուանցաքղանցն. իսկ Թղ. այսինքն ոմանց ծախակողմեան սիւնն ամբողջ, 256 - 261 գրութիւնն, իսկ և ոմանց ալ աւելին՝ բռնութեամբ պատառոտեալ է վերէն ի վայր։ Այլ և այլ թուղթեր ալ սև հեղանիւթով մը բծաւորուած են. տեղ տեղ ալ տղայոց ձեռքով տառեր ու բառեբ գծուած. ինչ ինչ թուղթեր ալ խոնաւութենէն սևցած են և կծկած։ Ընդ մէջ Թղ. 8բ2-9ա1 16 Թուղթ ինկած են ի հարկէ կազմուելէն յառաջ. հետևաբար այժմեան կազմը տարբեր ըլլալու է նախնականէն. և այս բանիս ուրիշ ապացոյց մ'ալ այն է՝ որ ձեռագրիս վերին լայն լուսանցքէն կտրուած են, ներկայ կողերուն յարմարցնելու համար թուղթ մը ընդ մէջ Թղ. 260բ2261ա1. հաւանօրէն գլխաւոր յիշատակարանին առաջին մասը։
նախ Բարսեղ եպս. Անոյ), ապա միարանք Հաղբատայ վանաց, ապա կնեազ նիկողսս Արղութեան երկայնաբազուկ։
չունի, այլ մի մի սպիտակ թուղթ շատ վերջը ագուցուած։
չունի բնաւ։
և
սև և մանրագիր։
Թղ. 262բ. հաւանօրէն 1 թուղթ ալ առաջակողմէն, որ ինկած է։
երկու միայն. մին. Թղ. 145ա, որ նախագաղափարին կը պատկանի, արդէն արտագրեցինք յառաջագոյն։ իսկ գլխաւորն որ բնագրէն տարբեր երկաթագրով և գղթորային կամ սրճագոյն մելանով գրուած է, բայց ձևագծութեամբ յար և նման է անոր, կը գտնուի ի վերջ մատենիս (Թղ. 261ա1) և է այս. "Որ զթերութիւն եկեղեցւոյ միշտ լրացուցանէ հոգին սուրբ իւրով ամենապատիկ շնորհաւքն, նմա փառք ընդ հաւր և որդւոյ միակամութեան. այժմ և միշտ և յաւ։ Յոյժ ըղձիւ և յաւետ տարփմամբ անձկոյ վաղուց ժամանակաց տոչորեալ այսմ աստուածահրաշ վարդապետութեան սիրով սրբոյն Բարսղի սուրբ ուխտս Հաղբատա։ Քանզի թե յանփոյթ առնելոյ առաջնոցն, և թե ի չպատահելոյ ժամու դիպաւորի, ոչ գրեալ և ոչ ստացեալ ումեք զայս գիրս և ամենափարթամ գանձարանս այսմ ուխտի ոչ ունէր զսա. որոյ թերութիւն զիւրն խնդրէր լրումն, որ պահիւր համանուանս իւրոյ տեառն Բարսղի, արհիեպիսկոպոսի (Անոյ այսմ աստուածաբնակ սրբարանի, որ ըստ կանխանկատ գիտութեան վերնոյ դիտմանն, եկեալ ի գաւառէն Խաչենոյ, եղև ըստ աջողելոյ հոգւոյն աստուծոյ վերատեսուչ համայն քրիստովեից հայոց որ ընդ գաւաղանաւ թափաւորութեանս վրաց, յաջորդեալ զաթոռ տեառն Գեորգայ։ Ամենայնիւ առաւելեալ քան զառաջինսն ի փոյթ շինութեան սրբոյ Ուխտիս քանզի թեպէթև էր ի հարց և ի հաւուց ազատ ազատաց և մեծազգի ի մեծազգեաց, և փառաւոր ի փառաւորաց ևս առաւել գոյր արժանաւոր մեծի գովութեան վասն հոգւոյ անարատութեան և վարուց մաքրութեան, որով և կոչեցաւ իսկ յայս աթոռ արևելեան ըստ վկայելոյ թագաւորիս և համայն ազատաց. այղ և ճգնաւորական դասու կրաւնաւորաց և յամենեցունց եղև պատուեալ ըստ արժանւոյ. ևս առաւել ի մեծամիր սպասալարէն յԻւանէէ. և ի զուգակցէ նորին ի բարեսէր թագուհւոյն Ռուսուդանայ. որ էր յաղգէ Բագրատունեացն մերոց կորուսեալ աղգիս թագաւորաց. որ ցուցանէր զգութ հարց իւրոց և նորոգէր զիւրոց նախնեացն սէր առ ամենեսեան առ հեռաւորս և մերձաւոր ուխտս սուրբս. քանզի ամենայն տեղի որ ի նախնեաց սորա շինեալ էին և նուազեալ յետոյ. ի սորայ աւուրս պայծառանային և նորոգեին վերստին. եթե ի մերում գաւառիս և եթե ի գաւառն Անւոյ սեփհական քաղաքին իւրեանց, և ի նոյն իսկ յԱնի. և եթէ ի գաւառն Դրւնա. վասն զի յամենայն տեղի իշխանութիւն և երկիւղն մեծի սպասալարին Իւանեի առն սորա հաւանէր, և նա ջանայր՝ զի զիւր նախնեացն շինեալ եկեղեցիսն պայծառացուսցէ. որ և կամեցաւ զգերեզմանս առաջնոց թագաւորացն որ ի սուրբ ուխտիս առաւել պատուել և պայծառացուցանել. վասն որոյ եդ զսուրբ ուխտս ի ձեռս տեառն Բարսղի. և սա ելից ընդ այղ թերութեացն խաղմաց և զայսմ գրոց պակասութիւն, և հաստատեաց ի սուրբ տեղւոջս, զոր մի ոք իշխեսցէ հեռացուցանել ի սուրբ ուխտէս, թշնամութեամբ կամ ագահութեամբ. ապա թե ոք յանդրգնեսցի, տարագրեսցի և ինքն յորդեգրութենէն աստուծոյ, զաւրութեամբ սրբոյ նշանիս. իսկ եթէ ըստ ժամանակի բերմանց, և գողանայցի յումեքէ կամ ի ձեռաց աւարառուաց գերեսցի, և ոք զսա դարձուսցէ ի տեղի իւր, նորոգեսցէ աստուած զյիշատակ նորա, և գրեսցէ զանուն նորա ի կենաց դպրութեանն։ Գրեցաւ գիրքս, ի Թուականիս հայոց, նորումս ՉԹ. իսկ հոռոմոց, ՅՂԳ. ի հայրապետութեանն տեառն Ներսիսի հայոց կաթողիկոսի, և ի թագաւորու թեանն Վրաց, և այղ բազում ազգաց, Գևորգիա, որդւոյ Դէմետրէի. գրեցաւ ձեռամբ Սարգսի նուաստ գրչի, և ախմար և յետին աշակերտի, եկեղեցւոյ սրբոյ ուխտիս. Յորոց յամենեցունց հայցեմ չլինել մեղադիր տգիտութեան իմոյ, և յիշատակի թերևս արժանի համարել զիս. և հասարակաց փրկիչն քրիստոս յիշողացդ և զկնի յապագայ յիշողաց ողորմեսցի յիւրում միւս անգամ գալստեանն ամէն։Կազմեցաւ ձեռամբ Յովսէփա վարդապետի և եդաւ յարկեղ Սրբոյ Նշանիս. Զոր Կարապետս և կազմիչս ամենի, նորոգեսցէ յիւրում գալստեանն ըստ համապատուակցաց իւրոց ամէն„։ Դիտելով որ մէկ կողմէն Անւոյ Արքեպիսկոպոսի յիշատակութիւնն՝ իբրև վերատեսուչ համայն Հայոց որ ի թագաւորութեան Վրաց, չի միաբանիր Ներսիսի Կլայեցւոյ կաթողիկոսութեան ժամանակին հետ՝ յորում գրուած կ'աւանդէ Ձեռագիրս, վասն զի յիշեալ եպիսկոպոսն Հռոմկլայի ժողովէն ետքը, այն է յամի Տեառն 1180, եղաւ ընդհանուր Վերատեսուց Հաղբատայ և բոլոր Վրաց թագաւորութեան ներքև ապրող Հայոց, մինչդեռ Ներսէս Շնորհալին 1174ին արդէն վախճանած էր և Գրիգոր Տղայ իրեն յաջորդած, և միւս կողմէն ալ որ Մատենիս կազմուիլն և կազմողն ևս յիշատակուած են հոն և միևնոյն գրչութեամբ, կարծել կու տայ որ կամ մատենիս գրուելէն շատ տարիներ վերջը գրուած է յիշատակարանը՝ ուրիշի մը ձեռքով, և կամ Բարսեղ կաթողիկոսի գալուստն ի Հաղբատ և ընդհանուր վերատեսչութիւնը Վրահայոց Շնորհալւոյ օրով իսկ կատարուած ըլլալու էր։ 2. Թղ. 262ա. Նախընթաց յիշատակարանէն անմիջապէս վերջ կայ 12 տող մանրիկ բոլոր գրով ուրիշ քերուած յիշատակարան մ'ևս, որուն վրայ յետագայ մէկը գուցէ թէ քերողը - ետքէն գրած է այսպէս "Կարի զերկրաւ ես անկեալ ոյ Ովսեփդ։ Չէ պարտ աղարտել զոք ըստ գրեցելո ջնջագրիս„։ Ուստի կը տեսնուի, թէ կազմող Յովսէփ վարդապետէն - վերնոյն մէջ յիշատակուած - գըրւած է այդ 12 տող յիշատակարանը։
. Ձեռագիրս 1831ին մտեր է հաւաքմանս մէջ. է նուէր կնեազ Նիկողայոսի Արղութեան Երկայնաբազուկ՝ առ Հ. Եփրեմ Վ. Սէթեան։ Մատեանս է հնագոյն հաւաքումն ճառից Ս. Բարսղի Կեսարացւոյ, դժուարընթեռնլի, բայց անվրէպ ուղղագրութեամբ. գրիչն ընդօրինակելէն ետքը կ'երևի թէ բաղդատեր է նախագաղափարին հետ. վասն զի ուր որ մոռացմամբ բառեր թողած էր յառաջագոյն, ետքէն զանոնք ևս օրինակած է մերթ ի սիւնամիջի և մերթ ալ արտաքին լուսանցից վրայ բոլորգրի նման մանրիկ երկաթագրով։ Գրիչը սովորութիւն ունի իւրաքանչիւր ճառի խորագիրը կամ լաւ ևս նիւթը վերստին գրելու նաև ճառին վերջը, և անոր յարել յաջորդ ճառին խորագիրը. Օրին. աղագաւ տես Թղ. 41բ, 59բ1, 88ա2, 114ա։ Հաւաքումս կը պարունակէ 33 ճառեր, սոյն կարգաւ 1. Թղ. 1ա1։ "Երանելւոյ սրբոյն Բարսղի եպիսկոպոս (ի) Կեսարեայ Կապադոկացոյ. Յաղադս պահոց։ Փողեցէք ասէ ի նոր ամսեան ի բարենշան յաւուր տաւնի մերոյ։ Այս հրաման մարգարէական մեզ քան զամենայն փող մեծաձայնագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 8բ2։ "Ոչ հացարար, ոչ ցորեան, ոչ այղ ինչ որ ի կենցա...„ (մնացեալ մասն ամբողջ կը պակսի, 7 իբր -8 թուղթք։ Լիակատարը տես Թ. 202 ԼԶ. 87. Թղ. 18ա - 184բ)։ 2. Թղ. 9ա1. Նորին։ Յաղագս պահոց (սկիզբէն թերի)։... "Զհաստատութիւն զգայութեան ի ներքուստ խաւարին ի բաց բարձեալ. իսկ վաղիւն հանդարտագոյնք բնութեամբ զգոյնն առնուն մտաւք լցեալ և ամենայն զգայութեամբ հաստատնով„ ևն։ - Վերջ Թղ. 11բ2։ "Յոր առատապէս բերեալ՝ գտցուք արժանաւորք և հարսանեացն ուրախութեան քրիստոսիւ յիսուսիւ տերամբ մերով. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս. ամէն։ - Չպահոց„ 3. Անդ։ "Նորին Սրբոյն Բարսղի եպիսպոսի. Զարբեցողաց. Շարժէ զիս առ բանս երեկորնեայք տեսութիւնք. և արգելու զիմ դարձեալ զյորդորումն. և բլշեցուցանէ զյաւժարութիւնս նախառեալ աշխատութեանցն անպըտղութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 21բ1։ "Եւ դուք նախանձուն Փենեեսի զվարձս ընկալջիք արդար դատաւորութեամբն աստուածային փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի որում փառք և զաւրութիւն յաւիտեանս. ամէն։ Զարբեցողաց„։ 4. Անդ։ "Նորին սրբոյ Բարսղի եպիսկոպոսի. Ի Հայեաց ի քեզ։ Բանիւ ետ մեզ զպէտսն ստացաւղն մեր աստուած. որպէս զի զխորհուրդս սրտից միմեանց յայտնիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 32բ1։ "Արդ հայեաց ի քեզ զի հայեսցիս յաստուած. ամէն։ Ի հայեաց ի քեզ„։ 5. Անդ։ "Նորին Սրբոյ Բարսղի եպիսկոպոսի. Ի յերեսուն և ութն սաղմոսն. Յաղագս ապաշխարութեան։ Որոց զապաշխարութիւնս բառնալ իշխեն զհպարտութիւնն ոչ բերելով, պատուական եղբայր, երկրորդս մեզ հրաման ետ զայն ամպարհաւաճութիւն տեսանելով զողջախոհ եղբարց„ ևն։ - Վերջ Թղ. 39բ2։ "Եւ շնորհելով զապաշաւանսն ածելով ի մեզ զբարիսն քրիստոսիւ յիսուսիւ տերամբ մերով որում փառք յաւիտեանս ամէն։ Ի Սաղմոսն երեսուն և ութն. Յաղագս ապաշխարութեան„։ 6. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի. Յ(Զ)ի քակեցից զիմ շտեմարանս։ Կրկին տեսակ փորձութեանցն. քանզի կամ նեղութիւն տանջեն զսիրտս որպէս զոսկի ի բովս. և ի ձեռն համբերութեան զփորձ նոցա յանդիմանելով„ ևն. - Վերջ Թղ. 49ա1։ "Որ զամենեսեան կոչեաց յիւր արքայութիւն. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս։ ամէն։ (Զ)ի քակեցից զիմ շտեմարանս„։ 7. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի՝ Առ ընչեղս։ Ասացաւ և յառաջագոյնսն զՅաղագս երիտասարդիս այսորիկ, և յիշէ ամենայն իրաւք աշխատասէր լսաւղ զքննութիւնն յայնժամ զի ոչ նախ առաջին„ ևն։ - Վերջ Թղ. 62ա2։ "Ամենևին արասցուք զհրամայեալն մեզ. զի ժառանգորդք լիցուք յաւիտենական կենացն նովիմբ քրիստոսիւ յիսուսիւ. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս. ամէն։ - Առ Ընչէղս„։ 8. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի. Զվաշխողաց։ Երէկի չորեքտասաներորդ Սաղմոսն խաւսելով, եկեալք ի սպառուած բանին ի ժամէն ոչ յորդորեալ եղեաք„ ևն։ Վերջ Թղ. 70բ1։ "Անդ զվաշխս բարեաց գործոցն դնելով ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն։ Զվաշխողաց„։ (Յունարէնը կը պակսի)։ 9. Անգ։ "Նորին սրբոյն Բասղի եպիսկոպոսի Զբարկացողաց։ Զոր աւրինակ ի բժըշկական պատուիրանսն յորժամ բարւոք կարծելով, և ըստ բանի արուեստին լինի զկնի հմտութեան առաւել ի նոցանէ աւգտակարութիւնն ցուցանէ„ ևն։- Վերջ Թղ. 81ա2։ "ՔԲանզի երանելի հեզք, զի նոքա ժառանգելոց են զերկիրն՝ ի քրիստոս յիսուս յաւիտեանս. ամէն։ - Զբարկացողաց„։ 10. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի՝ Զմախանաց։ Բարի աստուած, և բարեացն արժանաւորաց տուող. չար բանսարկուն և չարեաց ամենայնի արարիչ„ ևն։ - Վերջ Թղ. 90ա1։ Շնորհելով մեզ ինքեանց՝, որպէս և աստուած շնորհեաց մեզ. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն։ Զմախանաց„։ 11. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի. Ի սաղմոսն առաջին։ Ամենայն գիրք աստուածաշունչք և աւգտակարք յաղագս այնորիկ շարադրեալք ի հոգոյն, որպէս զի իբր ի հասարակաց հոգւոց բժշկարանի՝ ամենայն մարդ զբժշկութիւն իւրոց ախտից իւրաքանչիւր ոք ընտրիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 100բ1։ "Եւ մեզ տացէ տէր ասացելոցս վարձ, և ձեզ պտուղ որոց լուայքն շնորհաւքն քրիստոսի, նմա փառք յաւիտեանս. ամէն։ Ի սաղմոսն առաջին„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 12. Թղ. 100բ2։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի Ի սաղմոսն յիսուն և ինն։ Ի յաւժարմտութիւն հայելով ձերոց լսելեաց. և իմոյ զաւրութեանս տկարութիւն, եկն յիս պատկեր իմն մանկան հզաւրագունի„ ևն։ Վերջ Թղ. 106ա1։ "Եւ ի կարողին ապրեցուցանել զմեզ՝ ի յոյս հաստատի քրիստոսիւ յիսուսիւ տէրամբ մերով. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն։ Ի յիսուն և ինն սաղմսան„։ (Յունարէնը կը պակսի)։ 13. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի Ի վացսուն և մի սաղմոսն՝ Ի կատարած Յաղագս ի դիթումայ Սաղմոս Դաւթի։ Երկուս սաղմոսս ծանեաք յաղագս Ի դիթումա որք ունին զվերնագիրն զերեսուն և ութն, և որ ի ձեռինս է„ ևն։ - Վերջ Թղ. 113բ1։ "Կարասցես ի յաճախութենէ մեղացն փախչել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն։ Ի վացսուն և մի սազմոսն„։ 14. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի Ի սաղմոսն հարիւրերրորդ տասն և չորրորդ։ Վաղ ժամանեալք ի քահանայական յայս տեղի ի մէջ գիշերոյ զաստուածվկայից աւրհնութեամբք հաշտեցուցանելով ժուժկալեցէք մինչև հասարակաւրեայս ի մեր գալս մնացեալք„ ևն։ - Վերջ Թղ. 119ա2։ "Ոչ մեռելոցն մեղաւք, այղ որ կեանն զճշմարիտ կեանսն ի քրիստոս յիսուս. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն։ Ի սաղմոսն հարիւր տասն և չորրորդ„։ 15. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի Ի սաղմոսն հարիւրերորդ տասներորդ հինգերորդ։ Հաւատացի յաղագս որոյ խաւսեցայ, և ես նուաստացայ յոյժ. ես ասացի ի զարմանալ իմում ամենայն մարդ սուտ. հաւատ առաջնորդեսցէ յաղագս աստուծոյ բանիցն. հաւատ և ոչ ցոյց„ ևն։ - Վերջ Թղ. 125բ2։ "Ապրեցելոցն մնալով ի հաւատն կատարեալք պատուիրանաւքն տեառն. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն։ Ի հարիւր տասնեւհինգ սաղմոսն„։ (Թղ. 121ա1-1202բ1։ ին չեն յարիր. և այդ թերթը 4 թուղթ աւելի է)։ 16. Թղ. 126ա1։ "Նորին սրբոյն Բասղի Եպիսկոպոսի՝ Յաղագս երրորդութեանն։ Զաստուած յիշել հանապազ բարեպաշտութիւն է, և յագումն ոչ ունի աստուածասէր հոգի, բայց բանիւ անցանել յանդգնութիւն է„ ևն։ Վերջ Թղ. 130ա1։ "Զսայ մերձ գոլ յանձինս մեր աղաւթեսցուք, և ոչ զմի ժամանակ մեզ լքանել շնորհաւք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որում փառք յաւիտեանս ամէն։ Յաղագս երրորդութեանն„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 17. Անդ։ "Նորին սրբոյ Բարսղի Եպիսկոպոսի. Ի սկզբանէ էր բանն։ Ամենայն աւետարանչացն ձայն մեծաբուսագոյն այղոցն հոգւոցն վարդապետութեան. վասն զի յաղագս մարգարեիւք, իսկ յաւետարանսն ինքնադիմաբար խաւսեցաւ մեզ տէրն. և ինքնաւետարանական քարոզութեան մեծաձայնագոյնն„ ևն։ - Վերջ Թղ. 135բ1։ "Եւ ես կացից ձեզ պատրաստ, առ ի յիմաստս ասացելոցն ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն։ Յիսկշբան(է) էր բանս„։ Ճառս յիշուած չէ առ Հ. Գ. Վ. Զարբհանալեանի։ 18. Թղ. 135բ2։ "Նորին Սրբոյ Բարսղի Եպիսկոպոսի. Ի ծնունդ փրկչին։ Քրիստոսի ծնունդ իւրականն և առաջինն՝ յատուկ իւրոյ աստուածութեանն՝ լռութեամբ պատուեսցի. և մանաւանդ մտածութեամբք մերովք ոչ խնդրել զայնպիսիսն„ ևն։ - Վերջ Թղ. 145ա1։ "Եւ փոխարկելով փառաց ի փառս. զի նմա փառք յաւիտենից յաւիտեանս Ամէն։ Ի ծնունդ գրկչին„։ Ճառիս անմիջապէս վերջ և յաջորդին խորագրէն առաջ կը ներկայացնէ մեզ, բախտաւոր Ձեռագիրս վերջին աստիճանի հետաքրքրական յիշատակարան ծանօթութիւն մը - մանր երկաթագրով որ մինչև այսօր անծանօթ մնացեր էր։ Հարկաւոր կը համարիմ նոյնութեամբ դնել հոս. "Դաւիթ թարգման Տարաւնացի զճառս զայս յետոյ դարծոյց ի յունէն ի հայ բարբառ, ի Դամասկացւոց քաղա քին, հրամանաւ Համազասպայ Կուրապաղ(ա)տի Մամիկսնենից տեառն. և եղիցի աւրհնութիւն տեառն ի վերայ նոցին„։ Ըստ իս յիշատակարանս շատ աւելի հին ըլլալու է քան Ձեռագրիս գրիչն, վասն զի սա ԺԲ. դարում ապրելով՝ պատեհ չունէր ոչ ճանչնալու զԴաւիթ Տարօնացին և Համազասպ Մամիկոնեանը, և ոչ ալ իր կողմէն յերիւրելով զայն հոս զետեղել, հետևաբար՝ ինչպէս գտեր է զայն գրիչն իր նախագաղափարին մէջ, - որ ըլլալու է Ա. կամ Բ. օրինակ Բարսղի ճառերու թարգմանութեան սկզբնագրին, - այնպէս ալ արտագրեր է։ Իսկ որովհետև ըստ Ա. Ասողիկի (Պատմ. Բ. եր։ 91. 99) թէ Համազասպ Մամիկոնեան Կիւրապաղատ և թէ Դաւիթ Բագրևանդացին կ'ապրէին շուրջ 655 թուականին Քրիստոսի, ուրեմն յիշեալ թարգմանութիւնն իսկ այդ ժամանակ կատարուած է։ Թարգմանութեանս լեզուն իսկ ասոր առհաւատչեայ է։ 19. Անդ։ "Նորին սրբոյ Բարսղի Եպիսկոպոսի և Ապողինարի հերձուածողի տեսութիւն ի մարմնաւորութիւն փրկչին։ Բարսեղ ասէ։ Մարմին մարդկային ունէր քրիստոս, եթէ ոչ։ - Ապողինարն ասէ. Ոչ. Բարսեղ ասէ։ Իսկ այղ զո՞ր։ Ապողինարն ասէ. Աստուածային։ Բասիղ ասէ. Բնութեամբ եթէ միաւորութեամբ տնաւրէնութեանն. Ապողինար ասէ. Միաւորութեամբ տնաւրէնութեանն„ ևն։ Վերջ Թղ. 154ա2։ "Բանական կենդանի, բայց ոչ ծնեալ հոգւոյն բանականի։ Տեսութիւն ի մարմնաւորութիւն փրկչին Բասղի ուղղափառի և Ապողինարի ճերծ)ուածուէ, "Յոյն հեղինակներէն ոմանք։ - հետևելով հաւանօրէն նորազոյն գրչազրաց, - Աթանասի անունով հրատարակած են սոյն երկայն և շահագրգիռ Տրամախօսութիւնը. Իսկ անոր Բարսղին հարազատ ըլլալու մասին յայտնուած թեր ու դէմ կարծիքներն տես Հ. Գ. Զարբանալեանի Հայկ. Թարգ. Նախ. եր. 329-330. Ն. Կլայեցիին մէջ բերուած վկայութեամբ ի նպաստ Ս. Բարսղի հարագաս դործ ըլլալուն։ Ձեռագրիս հնութիւն իսկ նոր կըռուան մ'է այս բանիս։ 20. Անդ։ "Տեսութիւն Յաղագս հաւատոյ երանելեացն սրբոց Եպիսկոպոսաց, Բասղի և Գրիգորի։ Բասիղաս ասէ։ Կարողութիւն իցէ արդևք պատմել ինչ յաղագս որդւոյ նախ քան զլինել աշխարհի. Գրիգորիոս ասէ։ Եթե ոք զկնի հաւր, և յետ որդւոյ էր, պատմեսցէ. քանզի պարտ և արժան է նախ պատմողին գոլ -զորոյ զծնելութիւնն պատմէ. զի հայր լռեաց առանց ճառելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 163ա2։ "Քուն մշտնջենաւոր, և միանգամայն մոռացումն ամենայն զգալեացս, զոր առաջինքն զնա կոչէին։ Որպէս ուրեմն ոմն ասաց. եթէ զկնի սորա այղ ոչ ոք լուիցէ զմարդկային կեանս առաւել քան զայս։ - Տեսութիւն Բասղի և Գրիգորի զհաւատոց„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 21. Անդ։ "Ոպտիմեայ Եպիսկոպոսի՝ Բասիղիոս Եպիսկոպոս։ "Եւ այղազգաբար ախորժելով տեսեալ զբարիս մանկունս, ի ձեռն առաւել քան զհասակն իւրեանց բարուցն բարեկեցութիւնս և առ քո երկիւղածութիւնս ընտանի„ ևն։ - Վերջ Թղ. 169բ։ "Եւ Պետրոս զկնի գայթակղելոյն, հաստատագոյն ի Քրիստոս զհաւատս ընկալեալ զմարդկային ապականութիւնն յանդիմանեաց, զի զաւրութիւն տեառն ցուցցի։-Ոպտիմեայ եպիսկոպոսի Բասիղիոս Եպիսկոպոս„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 22. Անդ։ Բասիղիոս եպիսկոպոս Եւսեբու Եպիսկոպոսի (թուղթ)։ Յորժամ առ իրսն հայիմք, և զդժուարութիւնս տեսանեմք յորոց ամենայն բարւոյն ներգործութիւն իբրև ի կապանաց իմեքէ խափանեալ արգելանի„ ևն։ Վերջ Թղ. 170բ1։ "Եւ առանց խոտորելոյ բաղձանք խաղաղութեան. մեր միաւորութիւն զնոյն իմանողացս առ տէրն ի հրեշտակագնաց յուրախութիւնս հասանելով։Բասիղիսս Եպիսկոկոպոսէ Եւսեբու Եպիսկոպոսի„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 23. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի Թուղթ առ սուրբն Գրիգոր Աստուածաբան Եպիսկոպոս Նազիազու Յաղագս վարուց։ Մանեայ զքո թուղթն, զոր աւրինակ որք զբարեկամացն մանկունս յերեւմանէ նոցա ճանաչեն. քանզի ոչ մեծ լինել ասացեր զտեղւոյն կազմութիւն„։ - Վերջ Թղ. 176ա2։ "Առ ի խոտորումն չարութեան, և զառ ի յաստու. ծոյ գործակցութիւն ի կատարումն փութացելոցն խնդրողի։-Առ Սուրբն Գրիգոր Աստուածաբան թուղթ Յաղագս վարուց„ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 24. Անդ։ "Նորին սրբոյ Բարսղի եպիսկոպոսի թուղթ Առ սուրբ Գրիգոր Աստուածաբան Եպիսկոպոս Նազիազու. Յաղագս Կրաւնաւորական վարուց։ Եւ գրելով և լուռ լինելով հաստատեալ ունիմք ի սիրտս մեր պահել զյիշատակ քո բարեզարդութեանդ„ ևն։ - Վերջ Թղ. 180ա1։ "Իբրև զգայթակղութիւն ի բաց հանել այնուհետև իբրև զհեթանոսական կամ իբրև զմաքսաւոր տեսանել։-Բարողի Եպիսկոպոսի Աւ Գրիգոր Աստուածաբան թուղթ„ Գրուածիս (Թղ 177բ), "Ի բաց թողի գիտել այնոցիկ որք ընթերցուածոցն են պարապեալք„ բառերէն ետքը՝ կայ տողին վերջը. "Կանոնք Է„ սակայն ԽԳ. կանոնով կը վերջանայ, որոնք լուսանցքներուն վրայ ևս նշանակուած են այրուրենական կարգաւ։ Ապա ուրեմն այղ թուղթովս մեծ բաբեզարգիչն կրօնաւորաց սուրբն Բարսեղ Ա-ԽԳ կանոններ կ'աւանդէր Աստուածաբանին։ Բայց թէ այդ ԽԳ կանոններն ալ հարազատ զործ են, թէ եօթն միայն։ Այս ուշադրութեան արժանի է, և մանը քննութեան պէտք ունի։ Առ այժմ այսչափ կրնամ ըսել թէ թղթիս, կամ լաւ ևս Ներածութեան մեջ ըսուածներն կը թուին շօշափել բոլոր այդ ԽԳ կանոներն ես. որոնց լեզուն և ոճն իսկ ընտիր են և Մեծ Կեսարացւոյն յատուկ։ Թղթիս յոյն բնագիրն ևս կը պակսի։ 25. Անդ։ "Բասղի Եպիսկոպոսի Կեսարու մեծի Դեոդորայ երիցու Անտիոքացւոյ։ Եհաս առ մեզ գիր որ ունէր զվերնագիրն Դեոդորայ. իսկ որ զկնի այնորիկ գոյր, այղ ումեմն վայելուչ էր, քան Դեոդորայ. քանզի թուի ինձ ոմն ի դժընդակ արուեստականացն ընդ քոյոյ դիմաւքդ մտեալ զինքն կամեցեալ հաւատալոյ արժանի առնել լսաւղացն„ ևն։ Վերջ Թղ. 183բ2։ "Եւ ոչ գալ հասանել ի մեր վայրսս ցաւոյն այնորիկ, այղ ուր համարձակեալն գործեցաւ՝ ի նմին տեղիս մնալ։ - Բասղի Եպիսկոպոսի Կեսարու մեծի Դեոդորեայ Երիցու Անտիոքացւոյ„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 26. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի. Յաղագս գոհութեան։ Լուարուք զբանսն առաքելոց, ի ձեռն որոյ ընդ թեսաղաւնիկեցիսն խաւսի ամենեցուն՝ միտս դնէ որ ի կենցաղումըս. քանզի վարդապետութիւնն առ այնոսիկ որ հանապազ նմայն հանդիպեին՝ էր„ ևն։ Վերջ Թղ. 194ա2։ "Զհրեշտակացն ցնծութիւն ի սիրտս մեր բնակեցուցտնելով ի քրիստոպ յիսուս ի տէր մեր. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն. - Յաղագս գոհութեան„։ 27. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի. ի վկայն Յուղետեայ, Եւ յառաջասացեալ խաւսսն Յաղագս գոհութեան։ Պատճառք եկեղեցւոյս են երանելւոյ վկայիս քարոզութիւն լեալ. քանզի խոստացայ ձեզ յաւուրս յայսմիկ իբրև յիշատակարան ունելով զմեծ ճգնութեան, զոր կանացի մարմնով առնի արութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 207բ2։ "Զի յամենայնի հասարակակից ես հաստատեալ աւգնականութեամբ հոգւոյն սրբոյ, և բնակեցելով շնորհիւ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն։ - Ի Վկայն Յուղիտտիա և յառաջ ասացեալ խաւոս՝ Յաղագս գոհութեան„ 28. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի. Ի սուրբ նահատակն քրիստոսի Ստեփաննոս։ Ամենեքեան որ սիրելեացն ճաշոյն յաւրինեսցեն պատրաստութիւն, զանազան խորտկաց պատրաստեն խումբս, ոչ միայն զտեսակս հեշտալիմ արտակերտելով փրփրականս և կամ ծաղկերանկս ասրակերտս, այղ առաւել զհամեղութիւն խոկալով սպասաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 212ա2։ "Զկենդանի մարմ,ն և զանմահ արիւն կեցուցչին մերոյ աստուծոյ, հաղորդեալք անդատապարտք հանդիպեսցուք խոստացելոց բարեացն ընդ քեզ և ընդ [ամենայն սիրելիս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ իշխանութիւն և պատիւ յաւիտեանս ամէն։ - Ի նախավկայն քրիստոսի Ստեփաննոս„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 29. Թղ. 212բ1։ "Սրբոյն Բասղի Եպիսկոպոսի. Ի սուրբ քառասուն վկայսն։ Մարտիրոսաց յիշատակ, զիարդ արդեւք յագուրդ եղիցի մարտիրոսասիրին, վասն զի առ ի բարի ծառայակցացն պատիւ, տարացոյց ունի զառ ի հասարակաց տեառնն միամտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 221բ2։ "Ամենեքեան կանգնեցին նշան յաղթութեան միովն յուսով, և փառացն պսակաւ զարդարեցան ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք իշխանութիւն և պատիւ, այժմ։ - Ի սուրբ քառասունսն վկայս„։ 30. Թղ. 222ա1։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի. Ի Գորդիոս վկայ։ Աւրէնք են բնութեան մեղուաց ոչ ի բաց ամբառնալի մեղուանոցացն նախ թե ոչ թագաւորն նոցա թռչման առաջնորդեսցէ։ Արդ զի զժողովուրդս տեառն տեսի այժմ առաջին յերկնային ծաղիկս՝ առ վկայս արտաքս եկեալ, խնդրեն զառա՛սրդն„ ևն։ - Վերջ Թղ. 231բ2։ "Վասն դ. ևստակ յաւիտենական եղիցի արդարև ի այ երկրի մինչև յերկիր, և յերկինս և առ ստաւորն. որում փառք և զաւրութիւն յաիտեանս ամէն։ - Ի Գեորգիոս վկայ„։ Վկայաբանութեանս խորագրին մէջ գրիչը նախ Գեորզիոս գրած է, բայց Ե տառն ետքէն թեթև կերպով քերած է, բայց ընդօրինակողն չանդրադառնալով, ի վերջ ճառին նորէն Գեորգիոս կրկնած է, սակայն դիտելով նախ որ Ձեռագրիս մէջ Դ տառն զգալի կերպով կը զանազանի Գ տառէն. երկրորդ, վկայութեան վերջ կրկնուած խորագիրն որ անաղարտ մնացեր է, ունի "Գեորգիոս„. ուստի հաւանական է որ կամ նախագաղափարին մէջ ևս այսպէս էր, և կամ գրիչը զանի սխալ ար տագրեր է։ Յամենայն դէպս Գորդիոսի է վկայաբանութիւնս և Ս. Գէորգայ վկայաբանութենէն բոլորովին տարբեր։ Վասն զի մանուկ հասակաւ և հրով այրած կ'աւանդէ, ի Կեսարիա Կապաղովկացւոց։ 31. Թղ. 232ա1։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի Խաւսք յորդորակք. Ի մկրտութիւնն։ Իմաստունն Սողոմովն ըստ կենցաղոյս իրաց զժամանակս բաժանելով, և իւրաքանչիւր ումեք եղելոցն պատշաճագոյնս որոշելով ասէ. ամենեցուն ժամանակ է. ժամ ամենայն իրի„։ ևն։ - Վերջ Թղ. 244ա1։ "ընդ այնոսիկ զքեզ ինքն բաղձացիր թուել լուացեալդ և սրբեալդ ըստ շնորհին քրիստոսի. զի նմա փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն։ - Ի մկրտութիւնն„։ Ճառիս հարազատութեան մասին բանաւոր տարակոյսներ կան դիտելով մանաւանդ յունարէնը, որ շատ աւելի ընդարձակ է, այսինքն երկու գիրք. հայկական թարգմանութիւնս հատուած մ'ըլլալ կը թուի անոր քով։ Յունարէնն եթէ այնպէս ըլլար ի վաղուց, դժուար է որ Զ-Է դարու հայ թարգմանիչն յապաւած ըլլար զայն, այլ ամբողջապէս պիտի յեղոյր ի հայ բարբառ, ինչպէս միւս ճառը։ Հայերէնով թերևս կարելի ըլլայ որոջել յոյնին հարազատ կամ անհարազատ ըլլալն։ 32. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի եպիսկոպոսի թե չէ պատճառ չարեաց աստուած։ Բազումք են վարդապետութեան աւրինակք որք ի ձեռն զքահականոն սաղմոսողին Դաւթայ ի զաւրացելոյն ի նմա հոգւոյն ցուցան մեզ. քանզի երբեմն զինքեան կիրս պատմելով մեզ, զմարգարէս, և որպէս առաքինաբար եբեր զարկածսըն ինչ ի ձեռն իւրոց առակացն ուսումն մեզ յայտնագոյն„ ևն։ - Վերջ Թղ. 256բ2։ "Քանզի կարգեաց աստուած զբոցեղէն սուրն պահել զճանապարհ ծառոյն կենաց, ընդ որ անցանելով անարգելաբար ի ներքոյ լինիցիմք ի վայելս բարեացն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն։ - Թէ չէ պատճառ չարեաց աստուած„։ 33. Անդ։ "Նորին սրբոյ Բասղի Եպիսկոպոսի. Յաղագս ողորմածութեանն և աղաւթից։ Գիտացի իսկ յառաջագոյն զառ ի յինէն եղեալ առ ձեզ մխիթարութեան խրատն վասն բարեգործութեան զի ի գործ ածէք և զբարեպաշտութեանն զսերմն„ ևն։ - Վերջ Թղ. 260բ2 (առաջին սիւնն ամբողջ և վերջինն ալ կէսէն աւելև կտրուած է, կցկտուր բառեր միայն կը կարդացուին այսպէս)... "և մեք փու... զսոցին... բռնեսց... տէր մեր։... տեանս ամէն„։ (Այս ճառս չի գտնուիր մեր միւս ճառընտիրներուն մէջ. յոյն բնագիրն ևս կը պակսի)։