Other notices
— - Bibliographic notice
310
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ ԺԷ
1864 - 1864

ID
Number
310
Old record number
640
Title
ՀԱՒԱՔՈՒՄՆ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ ԺԷ
Start date
1864
End date
1864
Date details

(ընդօրինակութեան) 1864, իսկ նախագաղափարին ՈՉ. ( = 1231)։

Copy place
(ընդօրինակութեանս) Պարիզ, Մուրատեան վարժարան, իսկ բնագրին Թորոս գրիչ։
Reference
Type
Number of pages
202
Dimension
30,6x20,5 (25x 12)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր նոր և մանրիկ։

Codicology

25, իւրաքանչիւրն 8 թուղթք միածալ։

Principal subject
Subject details

թուղթ հաստկեկ և ընտիր։

Number of lines
32։
Binding

ստուարաթըղթեայ կիսակաշի. դուրսէն կապոյտ ալեծև թուղթով պատեալ է։

State of preservation

շատ լաւ։

Copyist
Սուքիաս Վ. Պարոնեան։
Owner

նախագաղափարին Դաւիթ եպս. իսկ օրինակիս նախ գրիչն, ապա Մխիթարեանք Վենետկոյ։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

, ևն, չկան։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

երբեմն կարմիր և երբեմն սև։ Շատ նիւթեր որ հին բնագրին մէջ առանց խորագրի և շարունակաբար գրուած էին, ընդօրինակողն բաժնած է զանոնք և խորագրեր դրած։

Blank pages

Թղ. 1, 2, 3ա, 9 (կէսէն վար), 25, 30բ (կէսէն վար), 33բ (կէսը), 35, 37բ, 41բ, 42, 54բ, 80բ, 81։

Colophon

տիրապէս չկան, այլ մատիտով գրուած ծանօթագրութիւնք ի լուսանցս. միայն ի վերջ մատենիս կայ ընդօրինակողէն. "Գաղափարեցաւ ի Բարիզ՝ ի Մուրատեան Վարժարանին ի 7 Նոյ. 1864, Հ. Ս. Պ.„։

Informations

. Ձեռագիրս 1865-1870ին միջոցները մտած է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց. Գաղափարուած է Պարիզու Ազգ. Մտնդրնի հին թիւ 93 Ե18 (-x. 4. 179), բոլորգիր Ձեռագրէն, գրուած ի թու. հայ. ՈՁ ( = փրկ. 1231) ի Հռոմկլայ, ձեռամբ Թորոս գրչի, վասն Դաւիթ եպիսկոպոսին։ Ընդօրինակութիւնս կը պարունակէ 22-30 իմաստասիրական, ժամանակագրական, մեկնաբանական, բժշկական, արարողական և վիպասանական յոյժ շահագրգիռ գրուածներ, հետևեալ կարգաւ 1. Թղ. 4ա1։ Փիլոն եբրայեցւոյ հատուած բանի՝ վասն կարծեաց իմաստասիրաց զաշխարհէ (անվերնագիր և սկիզբը պակասաւոր)։ "... ասէ... ստասէր էր ի նորա տրամաբանութեան ասէ ժամանակ ...կնի եղեւ, քանզի եւ հրէից աւրէնսգիրն Մուսէս. յունաց իմաստնոցն բանիւ ասէ, թէ նոքա զՄուսիսէ ասեն, թէ Մուսէս ասաց զջուր, զխաւար, զանդունդս, բայց Մուսէս զերկնայինս նախ ասաց եւ ապա զերկրայինս, եւ զջուր յետոյ. Թալէս մելեսացի զջուր, սուտ է. սա յիմաստնոցն էր, երկուս սկզբունս՝ սիրելութիւն եւ հակառակութիւն. սիրելութիւն՝ երկիր ընդ ջրոյ ցրտութեամբ եւ ծանրութեամբ, ընդ հրոյ ցամաքութեամբ, հակառակութեամբ՝ հուր ընդ երկրի, ջերմութեամբ եւ թեթեւութեամբ„ ևն։ - Վերջ Անդ։ "Նման գեղեցկի յումեքէ ոչ եղեալ. նման իմանալի աշխարհին ոգալիս, Եպիկուրոս ուրանայ զարարչութիւն եւ զնախախնամութիւն„։ Այս ուշագրաւ հատուածս թէպէտև ունի տեղ տեղ սերտ աղերս Փիլոնի Յաղագս նախախնամութեան Ա. Ճառին հետ (հմմտ. տպգ. Վկնետկոյ 1822, էջ 11 Բ. պարբ. և էջ 13 Ա. պարբերութիւն), սակայն իր ամբողջութեան մէջ աւելի ընդարձակ է, և զգալի տարբերութիւններ կը ներկայացնէ՝ նոյն իսկ ապագրութեան հետ ունեցած սերտ աղերսներուն հանդէպ։ Օրին. իմն, այն ինչ տպագրութիւնը կ'ըսէ. "Եմպէտոկլէս ակրագանտինացին՝ հուր, ջուր, օդ, երկիր և երկուս սկզրունս՝ սիրելութիւն և հակառակութիւն„. Ձեռագիրս ընդհակառակն ունի. "Թալէս մելեսացի՝ զջուր, սուտ է. սա յիմասանոցն էր, երկուս սկզբունս՝ սիրելութիւն եւ հակառակութիւն„ ևն. և կը բացատրէ այդ երկու սկզբունքը. որ կը պակսին տպագրութեան մէջ։ Դարձեալ ձեռագրիս պատառիկի շարադրութիւնն և լեզուն իսկ համեմատութեամբ զերծ է տպագրեալ այդ ճառի յունաբանութենէն, և աւելի Ե. դարու լեզուական նկարագիր ունի։ Արդ՝ մէկ կողմէն նկատի առնելով այս պարագաներս, և միւս կողմէն ալ դիտելով որ Փիլոնի Յաղագս չինելութեան ճառին մէջ (տես տպգ. Վենետկոյ 1826 էջ 1, կը պակսին Արարածոց Ա. գլխու 1-11 տուներու մեկնութիւնքը, հաւանական է կարծել, որ պատառիկս կաս Փիլոնի այդ անյայտացած ճառէն ֆացորդ տ'է, և կամ հետեցնել, թէ Փիլոնի Յաղագս նխախնամութեան ճառերուն (հաւանօրէն նաև միւս գործերուն) հին թարգմանութիւն մ'եղած էր Ե, դարու մեր թարգմանիչներէն. որուն Ձեռագիրները յընթացս ժամանակաց եղծման ենթարկուած և խանդարուած ըլլալուն պատճառաւ, - նման Յովհաննու Յայտնութեան հայերէն հին թարգմանութեան, - ետքէն, այսինքն կամ Ը. դարում՝ Ստեփանոս Սիւնեցւոյն ձեռքով, և կամ հաւանօրէն աւելի ուշ՝ Գր. Մագիստրոսի ձեոքով հին բնագիրը վերակազմելու նպատակաւ նոր թարգմանութիւն մ'ալ կատարուած ըլլայ. բայց տարբեր բնագրի մը վրայէն։ Ինձ հետ ուրիշներ ևս անշուշա ի վաղուց անդրադարձած են Փիլոնի ճառերուն մէջ տիրող լեզուի անհաւասարութիւնը. այսինքն թէ՝ կան էջեր որ մաքուր և ընտիր հայկաբանութիւն կը բուրեն, կան ուրիշ էջեր ևս, որ յանկարծակի րոլորովին խրթնացեալ յունաբանութեան կը փոխուին։ Զարմանալի երևոյթ մը, որը անկարելի է սակայն մի և նոյն ժամանակի և թարգմանչին վերագրել։ Արդ՝ սոյն պատառիկս կու գայ այժմ գրեթէ շօշափելի կերպով լուծել յիշեալ հանգոյցը որ կը յուսանք թէ աւելի պարզուի ուրիշ հնագոյն հատակոտորներու յայտնուելով։ 2. Թղ. 4բ։ Հատուած յԱրիստստելէ։ "Ըղձացեալ լինի զայս ինչ, սիրէ զայս ինչ պղերգեա, զարուն առ էգն ած, իմաստասէր էր՝ զարուն առ էգն ած զի յաննմանից ծնունդ լինի, որպէս ի հակառակ տարերցն միաբանութենէ աշխարհ, եւ ի գունոցն հակառակացն վայելչութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Ոչ ուրուք կարաւտանայ աստուած. ի շտեմարանելոց իբրև ցորեան ոչ շտեմարանին տանձ եւ նուռն, բանիւ ճարակի, բնութեամբ ճարակի մարդս է քննել եւ իմաստասիրել. այլ թէ զայս է յասել որք ի նետէ հարեալ կամ մահացու ինչ կերեալ դեղ„։ Հատուածս թէպէտ և տեղ տեղ աղերս ունի Արիստոտէլի Յաղագս աշխարհի թղթին հետ՝ որ առ Աղեքսանդր (տես. Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք տպ. Վենետկոյ 1833, եր. 614, 616, 617, 624, ևն), բայց օրինակիս շարաբանութիւնն ընդհանրապէս առած՝ տպագրէն անհունս կը տարբերի և աւելի յստակ է։ Հետևաբար հատակոտորս կամ Ստագիրացի փիլիսոփայի յիշեալ թղթի մի աւելի հին թարգմանութիւն է, և կամ որ ինձ աւելի հաւանական կը թուի - անոր (կամ մի ուրիշ ճառի) այն է՝ Յաղագս նախախնամութէան հին Մեկնութեան մը մնացորդ է։ Այս բանիս ակներև ապացոյց են քրիստոնէական բնոյթ ունեցող հետագայ տողերը՝ ագուցուած բնագրին հետ։ "Բայց չէ այս երկարագունդ եւ գլանատես. ապա ղիարդ ծովուն հերծուլն եւ Յորդանանու բաժանելն, եթէ ըստ բնութեան ասեն լինել. այլ և Երեքովի պարսպին անկումն եւ արեքակսն եւ լուանջ դարարել եւ քարընվեցութիւնք յամպոց... ի մայրաքաղաքն ամենայն յունաց աշխարհին Աթէնս։ Կոստանդնուպաւլիս զէ՛ ի յունաց, ի Թրակացւոչ գաւառին է, եւ յորմէ Բասիլ եւ Գրիգոր՝ այն Կապադովկիա կաչի„ են, ևն։ 3. Անդ։ Հատուած ի Մէկնութենէ Երեմէայ։ "Պարտ էր ժամանակաւ զերիցագոյնն ձեզ սկսանել. զարարածոց ասէ, և զնոյն անյայտ լսողացն, և զԵրեմիաս յայտնի լսողացն եւ յաւգուտ, զի կարգաւ առաջին է Մուսէս, նոյնպէս և աւետարանն Յոհաննու, սակայն ըստ կարգի Մատթէոս եդ զճառս մարդկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 6ա։ "Այլ այսոքիկ ոչ է կանխագիտութիւն, քանզի յառաջագոյն ասացեալ է, յորժամ ոչ յարուեստէ ոչ ի բնութենէ ոչ յարմա...„։ (Պակասաւոր հատուածս հաւանօրէն Մխիթար Գօշին է)։ տ. 4. Թղ. 6բ։ Հատուածք երեք յԻբասայբժշկապետե (պակասաւոր)։ "... արկ զկաթն որ թանձր... եւ մատչի, եւ որ ջրին է՝ զտեղի ոչ առնու, անկամ եւ... այ ոչ զեղունկդ՝ եւ որպէս յառաջ կանացն ասացի զաւրութիւն կանացեացն ի կաթն երթա, և կաթն ուժգին լինի„ ևն։ - Վերջ Անդ։ "Արժան է գիտել թէ կին յորժամ յղի լինի ի կանացիս ոչ լինի եւ կանացիքն սնուցանեն զմանուկն, եւ յորժամ չհանդուրժէ ունել, սովամահ լինի եւ անցուցանէ„։ Սկիզբէն պակասաւոր հատուածիս խորագիրն ըլլալու էր. Վասն մանկանց բնութեան. իսկ գլուխն մեծ ի Ե. օր. Հարանց վարուց. եր. 160-163 կը կոչուի Նշանք բնութեան մարդկան, ուր մէջ կը բերուին բանք Ասկղեպեայ, Դիոկրիտեայ, Հիպ պոկրատեայ և Իբասայ։ բ. Անդ։ "Վասն երիտասարդաց բնութեան՝ Իբասայ։ Զի նման է ջերմութիւն այնպիսոյն հրոյ, ստամոքսն ջերմին լինի, եւ զկերակուրն զոր ուտէ՝ արագ զաւրէ հալել. եւ ի ջերմութենէն ստամոքսն խարտեաշ մաղձ և արիւն յոլով լինի. և այնպիսոյն սեաւ մաղձ եւ մաղաս պակասագոյն լինի, զի ջերմութիւնն աւելի է. այնպիսոյն կերակուր ցրտին եւ թթու պիտոյ է„ ևն։ - Վերջ Անդ։ "Ապա թէ ոչ՝ հազարոյ սերմն դրամակշիռ մի աղասցէ եւ այգուցն ցուրտ ջրով արբցէ եւ ցաւր հասարակն անաւթի կացցէ„։ գ. Անդ։ "Նորին վասն ծերոց բնութեան։ Զի ծերոց բնութիւն շրջի յ'ԾԵ ամենից ի վեր, եւ ջերմութիւն երիտասարդութեանն ի ցրտութիւն դառնայ, զի երիտասարդ մարդոյ արիւն եւ խարտեաշ մաղձ յոլով լինի եւ մաղաս պակաս, բայց ծերոց խարտեաշ մաղձք եւ արիւն պակաս լինի„ ևն։ - Վերջ Թղ. 7ա։ "Եւ որ ի մանկութեանն պինդ լինի, իբրեւ բնու թիւնն շրջի՝ ապա լոյծ լինի որովայնն, այնպիսոյն խոզի միս եւ արջառոյ վնասէ, զի տհալ է եւ զփորն լոյծ ունի„։ 5. Թղ. 7բ։ "Ասկ(ղ)եպիադա՝ վասն չորից բնութեանց մարդոյ եւ տարոյ եւ ամսոյ։ Բնութիւն մարդոյ բաժանեալ է ի չորս առաջս, եւ զմի մի ի նոցանէ պարտ է գիտել՝ եթէ զի՞նչ զաւրութիւն ունի„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Եւ բովանդակապէս առ հոգի եւ առ մարմին, առ իմանալի եւ զգալի՝ ըստ բնութեան եւ ըստ բնակութեան, եւ ըստ եկամտի, ի բոլոր շարժմանէ էակացս քննեցաք հաւաստեաւ եւ եդաք որ են. ԽԲ„։ Ուշագրաւ գրուածս բաժնուած է 12 համառցտ գլուխներու, որոնցմէ՝ այսինքն 2-5 գլուխներն խորագիր չունին, այլ միայն լուսանցից վրայ խաչաձևեր գծուած են։ Հաւանօրէն այս գլուխներս՝ առաջին գլխու խորագրին ստորակարգեալ են։ Վեցերորդ գլուխը խորագրուած է. "Վասն բնութեան մարդկան„։ - Է. րդն. "Յաղագս բնակրութեան„։ - Ը.րդն. "Յաղագս եկամտից„։ Թ.րդն. "Յաղագս բնութեան հոզոյ„ (թերի մնայ)։ - Ժ.րդն. "Յաղագս բնակրութեան հոգոյ„։ ԺԱ.րդն. "Յաղագս եկամտիցն„։ (Հմմտ. Հատուածքս #######, ########## ####### ####. #####, 1794 V1####)։ Շարադրութեան լեզուն յստակ է և զերծ ոչ միայն միջնադարեան մեր բժշկարաններու ռամկօրէնէն, այլ և Ը. դարու հայերէն թարգմանութեանց յունաբանութիւններէն ու խրթնութիւններէն. ուստի ըստ այսմ թարգմանութիւնս կրկնակի հետաքրքրաշարժ է, թէպէտև ասկէ չենք կրնար հետևցնել՝ որ Ասկղեպիադեայ բժշկարանին հայեցի ամբողջ թարգմանութիւն մ'եղած ըլլայ ի նախնեաց, մինչև որ ուրիշ ընդարձակագոյն գրուած մը յայտնուի։ 6. Թղ. 9ա։ "Հարցմունք։ Ամենայն որ ինչ աստուծոյ է՝ քո չէ, որպէս որ ինչ աստուծոյ է՝ քո է. որպէս որ ինչ քո է՝ աստուծոյ է, որպէս որ ինչ քրիստոսի է՝ քո չէ„ ևն։ Վերջ Թղ. 9բ։ "Եւ եթէ ընկենուցու զհրամանն, ապա ի փորձ չարեացն գիտութեան հասանիցէ (երեք տառք ցեցակերք) ի դրախտէն ելանելն, եւ միշտ անդրէն կարաւտեալ՝ որ է տրտմութիւն, փուշ եւ տատասկ՝ քրտամբք ուտել զհացն, ի հողն ուստի առաւն դառնալ„։ Հարցուպատասխանիքս կը դառնան հրեշտակաց յառաջարարութեան, երկնից շրջագայութեան, կենաց փայտին, փայտին գիտութեան բարւոյ և չարի, ևն, շուրջը։ Շարադրութիւնն հին է և յստակ։ 7. Թղ. 10ա։ Մեկնութիւն ազգահամարին ըստ Ղուկայ աւետարանին (սկիզբէն պակասաւոր)։ ".. եւ կին զԳոթելիա՝ զդուստր Շամրնի արքային, որ կոտորեաց զթոռունս իւր, զորոյ զորդիսն սպանելոցն, որ էր մինչև ցչորրորդ ազգն, Մատթէոս ոչ կարգեաց յազգահամարն, ասէ թէ Յովրամ՝ ծնաւ զՈզիա, եւ Ոզիա չորրորդ էր ի Յովրամա„ ևն։ - Վերջ Թղ. 11բ։ "ԶՍաղաթիէլ ի կուրութեան իւրում ծնաւ ի Բաբելոն, եւ ի ԺԵ. ամի գերութեանն մարգարէացաւ Եզեկիէլ որդի Բուզեա քահանայի՝ ի Բաբելոն, եւ Նաւում եղկեսացի յազգէ Շմաւոնի, եւ Մաղաքիաս յազգէ Ղեւեայ„։ 8. Թղ. 12ա։ "Սկիզբն իմաստասիրութեան։ Յառաջնումն մերձաւորութեան որ յաղագս աստուածային էութեանն էր, Դէին՝ Պարմենիդոս, Զենոն աշակերտն Պարմէնիդեայ, Սոկրատէս, Պիւթագորաս, արդ նշանակէր Պարմենիդոս զընդհանրական զմիտսն, զանընդունելին և զանճառն„ ևն։ - Վերջ Թղ. 13բ։ "Դ. տեսակ որակութիւն, ձեւ, եւ կերպարան, ուղղութիւն եւ թիւրութիւն, եւ որ միանգամայն այսպիսիք„։ Անանուն գրուածս - լեզուի յստակութենէն ու վայելչաբանութենէն դատելով - կը թուի լինել գործ կամ Անանիա Շիրակացւոյ, և կամ մի ուրիշ րանիրուն ազգային փիլիսոփայի։ Ինքնագրութիւն քան թէ թարգմանութիւն ըլլալու ապացոյց է հետևեալ տեղին. "Գ. տարազք են սեռի, սեռ լսի յորժամ ասեմ Կամսարական կամ Արծրունի, սեռ լսի յորժամ ասի գաւառն՝ զիրակացին կամ հարքացին„ ևն։ Գրուածքիս - այսպէս նաև Հարցմանց մէջ - գործածուած են այլևայլ նշանաձևեր, երբեմն առանձին, և երբեմն առաջին և վերջինը ի միասին, որոնց նշանակութիւնն ինձ յայտնի չէ։ Սակայն այսպիսի համառօտագրութիւնք աւելի գըրչութեան վերագրելի են քան թէ հեղինակին։ 9. Թղ. 13բ։ Հատուած ի Մեկնութենէ աւետարանին Ղուկայ։ "Եկն աւր բաղարջակերաց, հարցին զնա աշակերտքն, թէ ուր պատրաստեսցուք զզատիկն, և առաքեաց զՊետրոս եւ զՅոհաննէս, ևն։ Է՞ր վասն հարցին աշակերտքն թէ ուր պատրաստեմք„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Վասն այնորիկ ոչ տայ գիտել զտեղին, զի մի արհամարհեսցի բարձրագոյն խորհուրդ վերնատանն՝ ըստ մարմնոյ եւ արեանն ի փըրկութիւն աշխարհի„ (վերջը պակասաւոր է։ Հատուածիս վրայ "Այլ„ նշանակուած է, թերևս յայտ առնելով որ §. 7. էն զատ է այս։ 10. Անդ։ "Լաստիվերտցոյն Մեկնութիւն Ընթերցուածոց։ Տէրն մեր յիսուս քրիստոս ծնաւ ի սուրբ կուսէն, զի զհնացեալ արարածս վերստին նորոգեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Զի երրակի տէրութեան ամենասուրբ երրորդութեան սրբութեամբ արժանի լիցուք ժառանգել ուրախութեամբ զպատրաստեալ արքայութիւն նորա ի սկզբանէ աշխարհի սրբոց իւրոց, որոց լիցի մեզ„։ (Հին բնագիրը շատ եղծուած է և մէջ ընդ մէջ տողերու դատարկներ կան)։ 11. Անդ։ "Վասն պտղոմեանցն պատմութիւն, թէ որչափ ժամանակս թագաւորեցին յետ Աղեկսանդրի մակեդոնացոյ։ Պտղոմէոս Ղագոսեայ ամս Խ. Պտղոմէոս Փիլադելփոս ամս ԼԸ. Պտղոմէոս Եւերգիտէս ամս ԻՉ.„ ևն։ - Վերջ Թղ. 22բ։ "Եւ միոյն ընթերցեալ այլոցն ամենեցուն միտ դնելով՝ յանդիման թագաւորին, եւ ոչ գտաւ ամենևին երկբանութիւն„ (թերի)։ Գրուածիս սկիզբը թէև Պաղոմեանց ժամանակագրական ցանկը դրուած է ըստ Յովսէպոսի, կամ Եւսերեայ Քրոնիկոնին, սակայն մնացեալն ամբողջ Եօթանասնից թարգմանութեան պատմութիւնն է՝ Հմմտ. Եպիփան. Յղ. Կշռոց և Չափուց։ 12. Թղ. 23ա։ Ճառ ի քառասնաւրեայ գալուստն քրիստոսի ի տաճարն։ "Զմեծ, զգերապանծ եւ զհրաշափառագոյն աւուրս այսորիկ զխորհուրդ եւ զպատճառ վարդապետեալ ուսուցանէ մեզ երանելի համբակն անդիոքացի՝ մեծն Ղուկաս„ ևն։ - Վերջ Թղ. 25ա։ "Եւ ձայն տեառն հատանէ զբոցն ի հրոյն, եւ հուրն ոչ շիջանի եւ որդն ոչ վախճանի, դու...„ (կը մնայ թերի)։ 13. Թղ. 26ա։ "Մասնաւոր ինչ ի գիւտ նշխարացն Ստեփաննոսի և որք ընդ նմա, Գամաղիէլ աւրէնսդիրն որ ի գործս առաքելոցն բարիոք խրատեաց զհրեայսն, եւ Նիկոդիմոս որ ի քրիստոսէ ի ջրոյ եւ ի հոգւոյ ասաց զարքայութիւնն ընդունել. Նեկտառի ասացեալ։ Որպէս ի Գործս առաքելոցն պատմի և ասի բան՝ առաջի անգեալ խնդրեցին յառաքելոցն զմարմին երանելոյն, և առեալ հրաման եկին ի գիշերին և տարեալ թաղեցին յագարակին իւրեանց. որպէս կոչի Կապ-Գամաղու, հեռի գոլով Երուսաղէմէ Ի. վտևանաւ„ ևն։ - Վերջ Թղ. 30բ։ "Զի նոցին պսակացն արժանասցուք շնորհաւք եւ մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ 14. Թղ. 31ա։ Մեկնութիւն Եղեկիէլի. Յաղագս չորեքկենդան կառացն աստուծոյ։ "Արդ սքանչելատես մարգարէն Եզեկիէլ գրէ վասն տէրունական աթոռոյն զնմանութիւն չորից կենդանեացն՝ որ ի վերայ հաստատութեան երկնից, և ի վերայ աթոռոյն զնմանութիւն փառացն աստուծոյ երևումն ցուցանէ, և զվրէժխնդրութիւն Բաբելացւոցն սատակման„ ևն։ Վերջ Թղ. 33ա։ "Այս է նշանակք և տիպք ի յերկրի՝ չորից կենդանեաց, որք ընդ տէրունական աթոռովն լծին. զսոյն և զայս եւ կենդանի„։ 15. Թղ. 34ա։ "Սամուէլի և Պաւղոսի և այլոց վարդապետացն վերլուծութիւն ընթերցուածոց գրոց։ Արդ բազումք ի վարդապետաց եկեղեցւոյ վասն խնդրոյս այսորիկ մեծաւ աշխատութեամբ փոյթ ի յանձն առեալ երկայնաձիգ պատմութեամբ զասացելոցս բացայայտեցին զխորհուրդս„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ Արդ սկիզբն և գլուխն ամենայն տաւնից տէրունականաց՝ տնաւրէնութիւն որդւոյն աստուծոյ է, տաւն ծննդեան և յայտնութեան տեառն. զի որպէս ի սկզբան խորհուրդ առեալ...„։ (Մնացեալն ամբողջ կը պակսի, և կամ գաղափարողն զանց ըրած է օրինակել։ Սամուէլս Կամրջաձորեցին է հաւանօրէն, իսկ Պաւղոսն՝ Տարօնացին)։ 16. Թղ. 36ա։ "Վասն երախայիցն ընթերցուածոցն մեկնութիւն։ Ամենայաղթ սուրբ նշանն փայլեաց ի յերկնից աստուածահրաշ ծագմամբ, լուսապայծառ քան զարեգակն„ ևն։ - Վերջ Թղ. 37բ։ "Եւ քրիստոս ասէ այս դևք ոչ իւիք ելանեն, բայց պահօք և աղաւթիւք։ Լուացարուք աւազանաւն„։ (Մնացեալը զանց եղուած է)։ Հատուածս Կիւրեղ Երուսաղեմացւոյ՝ ի Կոչումն ընծայութեան գրքէն առնուած է, խորագրաւն հան դերձ, ինչպէս որ յայտնի կ'ըսէ նաև հաւաքողն Մատենիս, 17. Թղ. 38ա։ "Մեկնութիւն խորանացն Աւետարանին։ Առաջին խորանն դ. դեղաւքն՝ կապուտակ, ծիրանի, կարմիր, բեհես(զ). վուշ երկր(ն)ագոյն նկարեալ կամարն, զառաջին խորանին բերէ զնմանութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Ամոն աղեքսանդրացի զառ ի չորից աւետարանչացն բաւանդակեալ շարադրեաց ի կանոնս Ժ. առաջինն՝ յորս չորեքեանն Մաթէոս, Մարկոս, Ղո(ւ)կաս, Յովհաննէս (համաձայնին), փառք սուրբ երրորդութեանն յաւիտեանս„։ (Տես Ներսէս Կլայեցի)։ 18. Թղ. 39բ։ "Երանելոյն Քերթողի Ստեփաննոսի Սիւնեցւոյ. Պատասխանի առ վարդապետսն Աղուանից։ Սկիզբն եւ հիմն ամենայն պահոց զուրբաթ և զչորեքշաբաթ գտաք, առաքելական հրամանաւն յաշակերտաց տեառն. և զպահ(ս) սուրբ քառասնորդացն„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի ասէր, թէ սուրբ կոյսն Լ. աւր յառաջ քան զփոխումն իւր պահեաց. սովորեցան և այլ կանայք պահել„։ 19. Թղ. 4ա։ Հատուած ի Բարուախօսէ Եպիփանու (սկիզբն և վերջը թերի)։ "Է գազան ինչ նման առիւծու. նրբաքիթ և երկայն, ի Հընդկաց կողմն լինի. վագր կոչեն զանունն, քանզի արագընթաց ասեն քան զվագրն իբրև զհողմն„ ևն։ - Վերջ Թղ. 41ա։ "Ուղղակի անցանել ճշմարտութեամբ ի վերին խորանն առ նաւա(հանգիստ)ն քրիստոս. և լինել մասն բարի ընդ իմաստուն կուսանսն, և անապական ճշմարիտ մարգարիտ գործել„։ (Կը պակասի վերջը)։ 20. Թղ. 43ա։ Ոսկեշղթայ կամ Խմբագիրք մեկնութեան կաթողիկէ թղթոցն (սկիզբէն պակա սաւոր)։ "...եալ որ կարողն է սանձահարել զամենայն մարմինն իւր։ Սրբոյն Կիւրղի. Սահմանեալ մտաց և իմաստութեան ցուցակ կատարման այս է յայտնի, զի մի արտաքին ինչ ի լեզուս բերիցէ աթերաբերան. որ է ճշմարտախաւս, այլ մանաւանդ քննել զարժանն ամենայնի բան, մտածութեամբ գիտել„ ևն։ Վերջ Թղ. 54ա։ "Յոհ. Ոսկ. Թէպէտև յաստիս թուին թողեալ աղքատին, բազում առցեն յապառնին փառս. և տեսանեն անդ մեծատունքն զառ ի յինքեանց տանջեալսն, զարհամարեալսն, առ...„ (թերի կը մնայ)։ Խմբագրութեանս մէջ յանուանէ յիշատակուած հատուածներն են Կիւրղի (Աղեքսանդրացւոյ), Յոհ. Ոսկեբերանի, Յեսուայ որդւոյ Սիրաքայ, Բարսղի Կեսարացւոյ (ի Մեկ. Սաղմ.), Իսիքոսի, Դիոնիսիոսի աղեքսանդրացւոյ, Սեւեռի արքեպիսկոպոսի Անտիոքացւոյ, Որոգենի, Սևերիանոսի, Դիդիմոսի, և Այլոյ ուրումն, այն է Ն. Շնորհալւոյ։ Գաղափարուած է Պարիզու թիւ ՏԱ##. 48 բրդգզեալ Ձեռագրէն, ուր կան տողերու, բառից և տառից եղծումներ։ 21. Թղ. 55ա։ Սարգսի վարդապետի՝ ի մեկնութենէ թղթոյն Յակոբայ և Պետրոսի (սկիզբը, մէջը և վերջը պակասաւոր)։... "Կան ի ներքս անկեալ. և դատարկութիւն մտացն ի բարեաց (յանբա)րիսն զնա դարձոյց„ ևն։ - Վերջ Թղ. 56բ։ "Եւ անգաւ ի վերայ նոցա արիւնն այն՝ զոր ինքեանք խնդրեցին յատենի անդ, և հոսեաց զնոսա ի ձեռն...„։ (Կը մնայ թերի)։ 22. Թղ. 57ա։ "Կարգաւորութիւն սուրբ եղոյն հիւանդաց։ Յորում աւուր հանդերձի եղոյն աւրհնութեան(իւն), ժողովին, Է. քահանայ, և լցեալ ձէթ անապակ ի պաղոյ ծառոց ի կանթեղն, և դնեն ի սուրբ աման ի մէջ ցորենոյ ի վերայ սեղանոյ, և ձիթենի, և Է. պատրոյգ առ նմին, և զգեստաւորին քահանայքն և առնուն ի ձեռս Է. լապտերս՝ և վառեն„ ևն։ - Վերջ Թղ. 73բ։ "Առանց նորա եղեւ և ոչ ինչ՝ որ ինչ եղևն„։ Կարգաւորութիւնս - որ մասն է Մաշտոցի, և գաղափարուած է Պարիզու Ազգ. Մանդրնի թիւ 8Ա##. 13 Ձեռագրէն, - կը պարունակէ 9-10 ոտանաւոր շարականներ, շատ պարզունակ խազերով, և կը սկսին այսպէս (Թղ. 57ա)։ "Որ դու միայն ես սքանչելի, եւ ողորմած մարդկան ազգի„ ևն։ Թղ. 59ա։ "Տէր որ զհոզոյ ախտս և մարմնոյ։ Ձիթով շնորհի քոյին գթոյ„ ևն։ - Թղ. 61բ։ "Ամենեցուն ես վեհագոյն, Արարածոց դու բարձրագոյն„ են։ - Վերջ Թղ. 62բ։ - Թղ. 65բ։ "Աղորմութեամբ և զթութեամբ տեսեր, աստուած, արդարութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 66ա։ - Թղ. 68ա։ "Հայեաց յերկնից յամենեսեան, Յոյց զնըձանբսբարութեան„ ևն։ - Վերջ Թղ. 70բ։ - Թղ. 73ա։ "Առատ ագրիւր բըժըշկութեանց, Ի ն(ձ)էնջ հեղեալ սուրբ անարծաթի„ ևն։ - Վերջ Թղ. 73բ։ Այս ութոտեան շարականներէն կամ օրհնութիւններէն իւրաքանչիւրը ձայներու վրայ շինուած է և եօթն քահանայից բերանը դրուած, ոմանք յանգաւոր են, և ոմանք անյանգ։ Կը տեսնուի թէ Կանոնս նոր կարգաւորութեան պատկանող Մաշտոցի մը կը վերաբերի, զի հիներուն մէջ չեն գտնուիր այսպիսի օրհնութիւններ. ասոնց հեղինակը դժրաղդաբար յիշուած չէ։ 23. Թղ. 74ա։ "Յովանու Գառնեցոյ. Խրատ հոգեշահ ամենայն մարդոյ՝ մանաւանդ ժամարարի, ի խնդրոյ Սարգիս քահանայի։ [Իւր ձեռամբ գրած էր և ես մեղուցեալ և սուտանուն քահանայս՝ անուամբ և ոչ գործով՝ իմով անարժան ձեռամբս աւրինակեցի]։ Մառայակից քո ի քրիստոս յիսուս Յովաննէս Գառնեցի, հարցանեմ զողջոյնէ քումմէ՝ սրտակից սեռն և սերտ սիրելի ի տէր, Սարգիս քահանայ„ ևն։ Վերջ Թղ. 80ա։ "Եւ փարթամ փառացն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ ընդ հօր և ընդ հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտե„։ (Գաղափարուած է Պարիզու հին թիւ 69 Ձեռագրէն)։ մ 24. Թղ. 82ա։ "Պատմութիւն զարմանազան թագաւորին ի հին ժամանակս ել(ղ)եալ, որ է թագաւոր ասորեստանեանց աշխարհին, և յաղագս խնդիր լինելոյ զաւակի, և զծնընդեանն որդոյ իւրոյ, որոյ անունն կոչի Փարմանի Ասման. և պատմութիւնս այս յաղագս վարուց և գործոցն և մահուանն իւրոյ։ Եղև մեծ թագաւոր մի Ասորեստան, Զանուն թագաւորին կոչէ Զարմազան„ ևն։ - Վերջ Թղ. 102բ։ "Քեզ փառս վերառաքեմ տէր, հայրըդ վերին, գովեմ զորդիդ անեղ և ըզմիածին. Բարեբանեմ զաստուած ճշմարիտ հոգին, եւ քեզ փառք յաւիտեանըս յաւիտենին„։ Ոտանաւոր և ռամկօրէն լեզուով գրուած վի, պասանութիւնս (հմմտ. Ոսկեփ. Է. §. 9. Թղ. 176բ-339բ)։ Սոյն օրինակիս վերջի չորս տողերը կը պակսին Է. Ոսկեփ, մէջ, խորագիրք իսկ աւելի ընդարձակ են և մեծապէս կը տարբերին - ինչպէս կը տեսնուի Ա. գլխու վերնագրէն. - դնենք հոս, իբրև նմոյշ՝ առ ի բաղդատութիւն, նաև վերջին գլխու խորագիրն, որ է. "Վասն ծնանել որդոյ իւրոյ, եւ յետ բազում ժամանակի վախճան իւր հասնի։ Եւ նըստի որդին յաթոռ հաւր իւրոյ, և ժառանգէ զթագաւորութիւն բազում ամս„։

Content