3161774օրինակութեան 1836։ իսկ բնագրին 1688 -
(թերթահամարները նշանակուած չեն) 11, իւրաքանչիւրն 12 հաշուելով։
թուղթ սպիտակ, փայլուն և հաստ։
ստուարաթղթեայ մութ կարմիր կաշիով պատեալ, վրան ոսկեզօծ, եռագոյն և գեղեցիկ դրոշմազարդերով։
ընդհանրապէս շատ լաւ պահուած է, միայն կտրուած են 1 թուղթ ընդ մէջ Թղ. 114բ-115ա։ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 122բ-123ա։ 5 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 124բ -125։ - ԳԻՒ շղագիր նոր։
նախ գրիչն, ապա Հ. Մինաս Վ. Բժշկեան, ապա այլք։
սև։ -՝ վանս։ ՀԱՒԱՔ. ՀԱՏԸՆ. ՃԱՌԻՑ ԻԳ.
1բ, 24, 20բ, 29 (կէսէն վար), 36ա (կէսէն վար), 58ա (բնգր. պակաս) 90բ (կէսէն վար), 117բ -122բ, 124ա125բ։
Թղ. 1ա։
. Ձեռագիրս 1906ին մտաւ հաւաքմանս մէջ, Հ. Դիոնիսիոսն մեր Գաղատոսեան՝ Ղրիմէն ղրկեց մեզ, Վ. Հ. Մինաս Վ բժշկեանի հաւաքման և թղթեանց հետ ի Մայրա ընդ որում և որով հօր փառք և իշխանութիւն հանդերձ սրբով և կենդանարար հոգւովն՝ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Հմմտ. Թ. 202, §. 20. Թղ. 65բ։ Թ. 228, §. 33. Թղ. 53ա։ Սակայն օրինակիս մէջ ճառիս թէ խորագրին թէ սկզբնաւորութեան և թէ վերջաւորութեան մէջ կան զգալի տարբերութիւններ. Թ. 202 և 228,-ինչպէս և ուրիշ գրչագրեր, ունին "Թեսդորոսի Անկիւրացւոյ„։ Յոյն բնագիրն՝ ըսս բարբերինեան Ձեռագրին, և առ Գալլանդեայ (Հա։ Թ. եր։ 440-555) ունի Թեսրստիսնի եպիսկսպոսջ Անկիւրացւոյ (######## կամ ########### #####, Հռ#բ.), որ սոյն Ձեռագրիս աւելի մերձաւոր կ'երևի, և հաւանօրէն աւելի ճիշդ որովհետև արդի հայրախօսք Թէոդորոս անուամբ Անկիւրիոյ ևպիսկոպոս չեն ճանչնար։ Թէոգոտոսի նոյնանիւթ վեց ճառերէն երեքը միայն ծանօթ են հայեցի թարգմանութեամբ. յուսանք թէ ուրիշ գրչագիրք ալ միւսները պիտի յայտնեն մեզ. 2. Թղ. 13ա։ "Նորին Թէոդոսի եպիսկոպոսի՝ խօսք երկրորդ՝ Ի յայտնութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ի քննութիւն դիմողաց։ Յորում թէ մի աստուած տէր յիսուս քրիստոս։ Պայծառ է մերձակայ տօնիս պատճառ և հասարակ փրկութիւն մարդկան բերեալ։ Պայծառ է և մերձակայս ժողով (Եփեսոսի) գոհութեամբ ընկալեալ զշնորհն, և տուեալ լինի առատապէս շնորհն որոց գոհութեամբ ընդունին զնա„ ևն։ - Վերջ Թղ. 20ա "Ոչ իւրովն բնութեամբն չարչարեալ, այլ անչարչարելի գոլով բան. այլ իւր արարեալ զերևելոյն չարչարանս, և որպէս թագաւորականն բան և զգրոյն թշնամանս յինքն ընկալաւ. և ղկիրք քարտիսին՝ բանին իւր լինի, այսպէս միածինն աստուած՝ աստուածն բան բևռեցելոյն չարչարանս իւր արարեալ, վասն այսորիկ որպէս հրովարտակ թագաւորին ապականեալ, որպէս զբան թագաւորին„...։ (ընդ օրինակողն կը ծանօթագրէ հոս, թէ "յօրինակէն թուղթ մի պակասէր„։ 3. Թղ. 21ա։ "Սրբոյն Կիպրիանոսի եպիսկոպոսի Ափրիկացւոց՝ Քարտա (գէն) քաղաքի՝ դիտողի և վկայի, յորմէ և Յաղագս ողորմածութեան ճառէն։ Բազումք և մեծամեծք են, եղբարք սիրելիք, աստուածայինք բարեգործութիւնքն, յորոց զմերս փրկութիւն աստուծոյ հօր և քրիստոսի առատ և հարուստ մարդասիրութիւնն գործեաց և միշտ զործէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ծառայեաց՝ զի զծառայս յազատութիւն ածցէ, զմահ կրեաց՝ զի զանմահութիւն մահկանացուացս տացէ„ (13 տող հատուած մ'է)։ 4. Անդ։ "Ամբրոսիոսի եպիսկոպոսի Մեդիողոնացւոյ։ Եթէ ինձ ոչ հաւատան, հաւատասցեն առաքելոյ, որ ասէ, եթէ Յորժամ եկն լրումն ժամանակին, առաքեաց, աստուած՝ զորդին իւր, որ եղև ի կնոջէ, և եմուտ ընդ օրինօք(.) զորդին իւր, ասէ, ոչ մի ի բազմաց, ոչ հասարակաց զսա, յետ այնորիկ եղանիլ ի կնոջէ կազմէ, որպէս զի լինելն ոչ աստուածութեանն„ ևն։ - Վերջ Թղ։ 21բ։ "Քանզի աստուածայինն նորա ծնունդ նախ քան զօրէնսն, իսկ այս յետ օրինացն„։ (վասն ծննդեան ճառէ մը քաղուած է հաւանօրէն)։ 5. Անդ։ "Դարձեալ նորին։ Լռեսցեն այսուհետև ի բանից՝ նանիր խնդիրք. զի արքայութիւնն աստուծոյ, որպէս գրեալ է՝ ոչ հաւանութեամբ բանից մարդկանց է, այլ ցուցմամբ զօրութեան„ ևն։ Վերջ Անդ։ "Զի որպէս աստուած ուսուցանէ զաստուածայինս. վասն զի իմովս էութեամբ խօսի. Այս է հացն կենդանի, որ էջն յերկնից. այս հաց զոր ես տաց, մարմին իմ է. այս է իջեալն. այս է զոր հայր սրբեաց և առաքեաց յաշխարհ„։ Կր թուի ըլլալ մեկնութիւն Յովհաննու աւետարանին։ Այս երկու հատուածներս զգալի տարբերութիւններ ունին՝ առաջին Էջմիածնի թիւ 1754 գրչագրէն, ուր "Կիպրիանոսի եպիսկոպոսին Անկիւրէոյ՝ ճառ ողորմութեան„ խորագրուած է. իսկ երկրորդն Պարիզու Ազդ. Գրատան թիւ 85 հայ. գրչագրէն։ Հատուածներուս թարգմանութեան լեզուն՝ հին դասականի նկարագիր չունի. հաւանօրէն ԺԲ-ԺԳ դարուն կատարուած ըլլալու է ի լատին բնագրէն։ Տպագրութիւնը տես մ. 3, ##### #.#. #####, ######## ##### ########## ## ######## ########, 1883։ ։ 6. Անդ։ "Բարսղի եպիսկոպոսի Կեսարացւոյ Կապադովկացւոց։ Քանզի ոչ այսքան երկին և երկիր, և մեծութիւն ծովու, և որք ի ջուրս են բնակեալ, և որք ի ցամտքի կենդանիք„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Որք զտանելն անտանելի բանին աստուծոյ անախտաբար շարամանեալն ընդ մահու, զի իւրով չարչարանօքն զանչարչարութիւն պարգևեսցէ„ (Հատուածս նշանակուած չէ առ Հ. Գար. Զարբհանալեան։Հաւանօրէն ի չարչարանս տեառն ճառի մը մասն է)։ 7. Անդ։ "Գրիգորի եպիսկոպոսի Նիւսացւոյ Առ որս։ Զայս խորհեսցի իւրաքանչիւր, որ և ի քրիստոս յիսուս ի կերպարանս աստուծոյ՝ ոչ յափշտակութիւն համարեցաւ զգոլն հաւասար աստուծոյ, այլ զանձն ունայնացոյց զկերպարանս ծառայի առեալ։ Զինչ աղքատագոյն ի վերայ աստուծոյ, քան զծառային կերպարանս. զի՞նչ խոնարհագոյն ի վերայ թագաւորին, քան գալ ի կցորդութիւն աղքատութեան մերում բնութեան կամաւորութեամբ„ ևն։ Վերջ։ "Դատաւորն յատեան ածեալ լինի, ամենայն գերազարդ զօրութեանց թագաւորն զդահճացն ոչ ի բաց մղէ ձեռս„։ (Առ որս ճառը Գր։ Նազիանզացւոյն է. և ոչ թէ Նիւսացւոյ. հետևաբար վրիպակաւ վերջնոյս ընծայուած)։ 8. Թղ. 22բ։ "Ամփիլոքի եպիսկոպոսի Յիկոնացւոց։ "Վասն նոյն ինքն թագաւոր է Աստուած. զմահ ըստ տնօրէնութեանն չարչարանաց ճաշակեալ. ընծձայքն՝ խորհրդոց են նշանակք. մատուցանեն ոսկի, քանզի ճանաչեն զթագաւորն. մատուցանեն կնդրուկ, քանզի աստուծոյ գիտացին մատուցանել։ Յաւելին զըմուռս վասն խորհրդի չարչարանացն մահու„. Այսչափ միայն]։ 9. Անդ։ "Նորին ի նոյն։ Եթէ ոչ էր ծընեալն մարմնապէս, և ոչ դու ծնանէիր հոգեպէս. եթէ ոչ էր նորա յանձն առեալ զծառայի կերպարանս, և ոչ դու զփառս զորդեգրութեանն շահէիր„ ևն։ - Վերջ Անդ։ "Նորայն մահ՝ մեզ ամենեցուն եղև անմահութիւն. տեառն չարչարանօք՝ ծառային բարձրութիւն եղև. և դու զերախտիսն առնուս ի հայհոյութենէ մեքենայս„։ 10. Անդ։ "Գրիգորի եպիսկոպոսին Ազիազու։ Մի խաբեսցեն մարդիկ, և մի խաբեսցին ըստ մարդկան միտս ընդունելով զտէրունականն և որ զկնի նորին„։ (Այսչափ միայն). 11. Անդ։ "Ատտիկոսի եպիսկոպոսի Կոստանդինուպօլսի։ Այսօր քրիստոս տէրն մեր մարդասիրութեանն ծնունդ ընկալաւ և որ զկնի նորին„ ևն. - Վերջ Թղ. 23ա։ 12. Անդ. "Նորին միշտ։ Եթէ ոք որոշեսցէ միածնին մարդանալն, և կուսին յղանալն, և կրից կցորդութիւնն, և խաչն և չարչարանքն և մահն, ուսեալ գիտասցէ առիթ զայսորիկ տիեզերականին փրկութեան„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ զայս ամենայն ընդունի ոչ բնութեամբ աստուածութեան, այլ առմամբ մարմնոյն իւրով անկապտելի անախտութեամբ բնակել և առանց որ ինչ էր, մարմնոյ իւր կրեալ և համբերեալ. որպէս(զի) եղիցի գեղեցիկ վարուց առաջնորդ և օրինադիր„։ (Հաւանօրէն կամ Յաղագս հաւատոց և կուսութեան գրքէն, և կամ Նովատեանց Ասկլեպիադէս եպիսկոպոսին հետ փոխանակուած զրուցատրութենէն ըլլան հատուածքս)։ 13. Անդ։ "Յովհաննու եպիսկոպոսի։ Փոխանակ արեգական արդարութեան անպարագրապէս տարեալ, մի խնդրեր թէ զիարդ և որ ի կարգին է„։ (Յայտնի չէ թէ ով է հոս յիշուած Յովհաննէս եպիսկոպոսն, և ուստի այս երկտող հատուածիկն։ Հմմտ. Յովհ. Դամասկացւոյ՝ Յաղագս ուղղափառ հաւատոյ Ժ և ԺԱ. գըլուխներուն հետ)։ 14. Անդ։ "Գրիգորի եպիսկոպոսին Ազիազու։ Խոստովանիմ մի աստուած ճշմարիտ, մի իշխանութիւն, մի որդի ճշմարիտ աստուծոյ և որ ի կարգին է„։ Երկտող հատուածս՝ ընդարձակ ճառ մը գուշակել կու տայ Աստուածարանին, այսինքն՝ կամ Յազագս որբոյ Երրորգութեան (Հմմտ։ Թ. 225։ §. 12. Թղ. 23-24բ), և կամ անոր ձեռքով յօրինուած Կոստանդինուպօլսի Սուրբ ժողովի Հանգանակը (տես ՕՐ. #####, ########, 1690, #. I թ 729. #. ######## ########## ## ###, ###### ########## ##########, ########## տես և ի Գործս Եւագրի Պոնտացւոյ, տպ. ի Վենետիկ 1909, եր. 134-137)։ 15. Թղ. 23բ։ "Այսոքիկ գլուխք ընթերցան ի յԵփեսացւոցն (Ժողով) ի լուծումն Նեստորի։ Ի վեց հազարերորդի երկերիւրերորդի քսաներորդի, չորրորդ ամի արարածոց աշխարհիս ըստ յունարէն թվոյ. ի չորեքտասաներորդի ընդիքտիոնի, յերկրորդի ամի թագաւորութեան Աստասի (այսպէս ի բն.) թարքմանեցան գիրքս Պարապմանց թղթոց սրբոյն Կիւրղի եպիսկոպոսին Աղէքսանդրի ի ստոյգ օրինակաց ի Կոստանդնուպօլիս, ի ձեռն Դաւթի Հիւպատոսի և թագաւորական սեղանոյ Կենառսի„ ևն։ Վերջ Անդ։ "Զի գրեալ եղիջիք և դուք ի դպրութեան կենաց„։ (Դիտելով որ այս յիշատակարան է Կիւրղի Պարապմանց գրքին, կը հետևի որ հին բնագրի մէջ յիշեալ գլուխներն ևս կային յառաջ քան այդ յիշատակարանը, զոր միայն արտագրել ուզած է հեղգ օրինակողն)։ 16. Թղ. 24ա։ "Երանելոյն Կիւրղի եպիսկոպոսի Աղեքսանդի՝ Խօսք ի Սուրբ աստուածածինն, ասացեալ ի ժողովն Եփեսոսի ընդդէմ չարափառին Նեստորի։ Պայծառ է մեզ բանս և շնորհօք լցեալ, վասն զի պայծառ է և սուրբ արանցս հաւագումն, և վասն զի յոյժ տրտմութեան էի վասն անօրէն հայհոյութեան Նեստորի„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Պատուելով զքրիստոսասէր և զուղղափառ թագաւորութիւնն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հօր միանգամայն և հոգւոյն սրբոյ, փառք և զօրութիւն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 202. §. 23. Թղ. 72)։ 17. Թղ. 30ա։ "Թուղթ Կիւրղի եպիսկոպոսապետի առ Նեստոր։ Զի տայր նմա տեղի ապաշխարութեան, յառաջ քան զմերժելն նորա յեպիսկոպոսութենէն։ Զի չև ևս էր լեալ սուրբ սիւնհոդոսն, որ կամօք աստուծոյ ժողովեցան յԵփեսոս։ Թուղթ Կիւրղի առ Նեստոր։ Առ սուրբ և աստուածապաշտ և պաշտօնակից մեր Նեստոր։ Կիւրղոս, և ամենայն որք ժողովեալ են ընդ մեզ յԱղեքսանդրիայ, ի տէր ողջոյն։ Փրկչին մերոյ ասացեալ է յայտնապէս, թէ Որ սիրէ զհայր իւր կամ զմայր իւր առաւել քան զիս, չէ ինձ արժանի„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Այս ամենայնի պարտ է և քումերկիւղածութեան հաւասարել և վկայել առանց ամենայն նենգութեանց. և զոր ինչ պարտ է նզովել և երկիւղածութեանդ քում կարգեալ է ի թղթիդ մերում„։ (Վերջին բառերէն կը տեսնուի, թէ թղթիս հին օրինակին մէջ յարեալ էին ևս և 12 նը զովքն։ Հմմտ. Թ. 225. §. 33. Թղ. 46ա-47ա։ Տես և ի տպագրեալ Գիրս Պարապմանց նորա)։ 18. Թղ. 31 բ։ "Մեկնութիւն սուրբ հաւատոյն։ Որ ընդհանրական [յեկեղեց) իս միշտ ասի։ Զոր կարգեցին սուրբ հարքն [իջ Նիկիացւոց ժողովն։ Հաւատամք ի մի աստուած հայր ամենակալ ամենայն երևելեաց և աներեւութից արարիչ։ Եւ ի մի տէր յիսուս քրիստոս, յորդին աստուծոյ, ծնեալ առ ի հօրէ միածին, այսինքն՝ յեութենէ նորա, աստուած յաստուծոյ լոյս ի լուսոյ, աստուած ճշմարիտ, յաստուծոյ ճշմարտէ, ծնեալ և ոչ արարեալ, համագոյակից հօր, որով ամենայն եղև յերկինս և յերկրի. որ վասն մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ մարմնացեալ մարդացեալ չարչարեալ և յարուցեալ յաւուր երրորդի, ելեալ յերկինս, գալոց է դատել զկենդանիս և զմեռեալս. Եւ ի սուրբ հոգին։ Իսկ որք ասենն՝ էր երբեմըն, յորժամ ոչ էր, և նախ քան զծնանելն ոչ էր և եթէ յոչէից եղև, կամ յայլմէ էութենէ, կամ ի գոյութենէ, ասեն լինել, կամ փոփոխելի կամ այլայլելի զորդին աստուծոյ, նզովէ կաթողիկէ և առաքելական եկեղեցի։ Հաւատալ ասացին ի մի աստուած, որպէս ի հիմանէ իւրոց ի բաց շարժեալ զհեթանոսացն զթուեցեալս, որք զանձինս առ իմաստունս ունէին յիմարեցան, և փոխեցին զփառս միոյն աստուծոյ ի նմանութիւն պատկերի եղծանելի մարդոյ և թռչնոց և չորքոտանեաց ևն։ - Վերջ Թղ. 46բ։ "Ի բաց փախիցուք ի նոցա կործանիչ ունայնաձայնութեացն, և հետևեսցուք յաւէտ որ ինչ թուեցաւ սրբոց հարցն. և աւանդութեանցն սրբոց առաքելոց և աւետարանչացն. քանզի և ինքն էր որ խօսէրն ի նոսա մարդացեալն բան. Ընդ որում և որով ամենայն աստուծոյ և հօր պատիւ և փառք հանդերձ հոգւովն սրբով յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ Անանուն Մեկնութեանս սկիզբը մէջ բերուած և անոր նիւթը կազմող Հանգանակն՝ է զուտ Նիկիական հին Հանգանակն, իր ամենահամառօտ և պարզագոյն ձեին մէջ. թէպէտ և անոր մէջ կը նկատուին նաև սուրբն Գր. լուսաւորչէն աւելցուցած ինչ ինչ պարզաբանութիւններ ևս. սակայն և այնպէս, ունի սա տարբերութիւններ ո՛չ միայն Հայոց և Ասորւոց գործածական, այլ և Եւագրի, Սահակայ, Եպիփանի և Աթանասի անուամբ մեզի ծանօթ Հանգանակներէն (տես Հ. Յովս. Գաթըրճեան, Հանգանակ հաւատոյ տպ. ի Վիեննա 1891, եր. 25-36), ինչ ինչ յապաւումներով, այսինքն առանց Կոստանդինուպօլսի ժողովէն ներմուծուած յաւելուածներուն։ Այս տեսակէտով շատ ուշագրաւ է Հանգանակս և դուզնագիատ։ Մեկնութեանս անյայտ հեղինակն ի սկզբան կանկ կ'առնու "հաւատամք ի փ Աստուած, բառե րուն վրայ, և ազղու լեզուովև կորովովկր հերծ, բազմաստուածութեան այլանդակութիւնը, հաստատելով մի միայն և ճշմարիտ Աստուծոյ անհրաժեշտ հարկաւորութիւնը։ Ապա կ'անցնի բացարանել բանին մարդեղութեան և աստուածութեան անճառելի խորհուրդները, գեղեցիկ և գիւտաւոր փաստեր կազմելով Ծննդոց և Ելից գիրքերէն, ի դէմս Աստուածամարդոյն Յիսուսի Քրիստոսի, հերքելով Արիոսեան և այլ մոլորութիւնները և զՆեստորին և զԹէողիտայն, յիշատակելով զասոնք յանուանէ, այսպէս. "Յիսուս քրիստոս վայելչաբար անուանեսցի ի մարդկային կերպի երևեալն բան։ Ապա թէ ոչ ասասցեն հարցողացս հակառակորդքն, որ զՆեստորին և զԹեոդիտայն խորհել և ասել՝ ի բաղում ի յոյժ անհանճարութենէ ոչ հրաժարին, ի բաց հանէք ի գոլոյ աստուած և որդիք ճշմարիտ աստուծոյ և հօր զոր ի սրբոյ կուսէն. որք զչարչարելն նմա միայնոյ հետևեցուցանէք, և հեռացուցանել զայն յաստուծոյ բանէն, զի մի՝ ասիցի Աստուած չարչարելի. քանզի այսոքիկ են նոցա ամբարտաւանութեան գիւտք, և իմացուածոյն անտեղութիւն։ Արդ՝ մի՝ անուանեսցի Քրիստոս առանձնապէս, և ըստ ինքեան, որ յաստուծոյ հօրէ բան„ ևն։ Մեկնութեանս հեղինակն ոչ միայն Ե. դարու առաջին կէսին ապրող, այլ և հայրապետ մ'է անշուշտ՝ ժամանակակից Պրոկղի. և այս բանս յայտնի կը տեսնուի նոյն իսկ հետևեալ խօսքերէն (Թղ. 45բ)։ "Կենարար ուրեմն է սուրբ մարդն և արիւնն քրիստոսի. քանզի մարմէն է, որպէս ասացի, ոչ մարդոյ ուրուք հաղորդի կենացն, յայտ կ ղի միածնին։ Զայս խորհի ընդ մեզ աստուածասէրն դաս սրբոցն հարց, և ինքն իսկ որ այծմ զորբոյ եկեղեցւոյն Կոստանդինուպոլոի աթոռն զարդարեաց, սուրբ և աստուածապազտ եղբայր և եպիսկսպոսա կիցն մեր Պրսկղու։ Գրեաց առ արևելեաց աստուպ ծապաչտ եպիսկսպոսունսն այսաքիւք բառիւք՝ զայս բչ„։ Եւ մարմնանայ անփոփոխապէս անտեսակն ծնանի ըստ մարմնոյ անսկիզբն. աճէ մարմնոյ հասակաւ՝ բնութեամբ ամենակատարն. և չարչարանս յանձն առնու ի վեր քան զչարչարանս, ոչ որով էրն կրեաց զչարչարանսն, այլ որով եղևն՝ յանձն էառ զմարմնոյ կիրս„։ Արդ՝ Պրոկղի ժամանակակից և գործոց ականատես այս եպիսկոպոսապետս ըլլալու է կամ Ս. Սահակ պարթև, որ Պրողկէն զգուշացուցիչ թուղթ ընդունելով՝ ո՛չ միայն անոր պատասխանել, այլ և իր հօտին ստիպուած ըլլայ մեկնել՝ ընդարձակագոյն բանիւ՝ Նիկիական Ս. Սիւնհոդոսին հանզանակը։ - և կամ Կիւրեղ ԱղեքսանդԻ նպաստ առաջնոյն հոս ի դէպ պէտք եմ յիշել որ Թ. 221, (այն է ԻԲ. ճառընտիրն՝ երկու հազուագիւտ հատուածներ կը ներկայացնէ. Թղ. 175բ-176բ, մին Սահակայ և Մաչտոցին, իսկ միւան՝ Եզնկայ առ սուրբն Մազտոց խորագրի ներքև (տպգ. տես Բազմ. Հանդ. 1889, ԽԷ. եր. 321)։ որոնց մէջ Բանին Աստուծոյ մարդեղութեան և աստուածային մարձնոյն և սուրբ արեան մասին բրած վարդապետութեան համաձայն են Մեկնութեան վերը նոտրագրած առաջին տողերուն, և հաւանօրէն անկէ ներշնչուած։ Ահաւասիկ. "Իբրևզիւր մարմին, և ու իբրև զմարդոյ ուրուք, առանց աստուծոյ բանին իմանալ է զմարմինն որպէս դանդաչէրն Նեստորիսս, և սմանք յարևելեայցն, այլ բանին մարմին, և նորին արիւն հեղեալ ի փրկութիւն աշխարհի։ Զի մարդոյ մարմին՝ ի քաւութիւն աշխարհի ոչ կարէ լինել, այլ աստուծոյ մարմին„։ Սակայն այսու հանդերձ զգուշանալի է դրական եզրակացութիւն մը հանել ասոնցմէ. որովետև Հանգանակի Մեկնութեանս լեզուն թէպէտև մաքուր դասական է, բայց համեմատելով Ս. Սահակայ առ Պրոկղ գրուած թուղթին հետ, դժուար է ինքնագրութիւն համարել զանի Սահակայ կամ Եզնկայ. վասն զի աւելի յունարենէ յեղեալ թարդմանութեան նկարագիր ունի ըստ իս։ Յամենայն դէպս՝ լուրջ քննութեան արժանի է Մեկնութիւնս ամենայն պարագայիւք։ 19. Թղ. 47ա։ "Գրիգորի Աստուածաբանի Ազազացւոյ՝ Առ Եւնոմիացիսն խգնեա Յիսուս]։ Առ որս բանիւ են պաճուճեալ բանսն՝ է զի ի գրոց սկսայց. ահաւասիկ ես ի վերայ քո թշնամանողդ„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Բայց զաստուած մաղթեսցուք այժմ սակաւ ինչ, փոքր մի յետոյ թերևս կատարելագոյն ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ Ճառիսընդօորինակողը կը ծանուցանէ (Թղ. 52ա), թէ այսոքիկ բանք էին ի լուսանցսն օրինակին, այսինքն՝ ծանօթագրութիւն անուններուն և իրաց վրայ, այսպէս. "Պիթագորի 1.„-1. Պիթագորաս յաշակերտութիւն եկելոցն հրամայէր լուռ լինել և ոչ խօսել. Ե. ամ։ - Զորփէականս 2.„-2. Որփևս. ոլոռն ասաց չուտել զի զհօր սերմն ուտէ, - "ԶՍափիդեա„ 3-2. Սափիդէս ասաց թէ հակառակ ինչ չիք, այլ ամենայն ճշմարիտ է։ "Զպղատոնի 4.„-1. Պղատոն տսաց ամենայն իրիք տեսակ մի է, որովք գրին, այլք որպէս գրի մոմ մատանեաւ, և ի շուրջ գան ոգիք փոփոխմամբ, և ցանկութեամբ ի մարմինն իջանեն։ - "ԶԵպիկորեա 5.-2. Եպիկորոս ասաց, ինքն եղև զըտեսակս անհատ և թէ բարի է մարդոյ ուտելն և ըմպելն։ - "ԶԱրիստոտէլի 6.„-2. Արիստոտէլ ասաց թէ նախախնամութիւնն մինչ յարեգակն և ի լուսին և յաստեղս, և անտի խոնարհ ոչ ևս ինչ այլ իմաստասիրեաց զհոգիս մահկանացուս գոլ։ - "զՃեմարանին 7„։-7. Ճեմականքն ամբարտաւանեցին և ոչ խօսել ընդ ումեք արժանի վարկանէին։ - "զՇնականաց 8.„-2. Շնականն առ բարս որովայնապարար լինի. ոմանք հեթանոսաց դևս չարս խոստովանեցին. և ոմանք դնեն գրարիս, զոր և անուանեն զանուն բարոյ գիւին անդդ անոծն է։ 20. Թղ. 53բ։ "Նորին՝ Յաղագս հաւատոց։ Յորժամ տեսանեմ այժմ լեզուագարութիւն, և զառօրեայ իմաստունսդ, և զձեռնադրաւղ աստուածաբանսդ, որոց բաւական է կամելն միայն՝ առ ի լինել իմաստունս„ ևն։ - Վերջ Թղ. 60բ։ "Զի այնու ընկալցուք զաշխատասիրութեանն քաջապտղութիւն, բովանդակ ըզսրբոյ երրորդութեանն զճառագայթս որք են և որպիսի ինչ, և որքան, եթէ պարտ և արժան է զայս ասել, ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս. ամէն„։ 21. Թղ. 61ա։ "Նորին. Յաղագս որդւոյ՝ բան առաջին։ Զորս ինչ ասիցէ ոք արդեօք ի բաց հատանելով զբանիցն նոցա զպատրաստութիւն և զխոշորութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 74ա։ "Սակայն մեք ամբողջ պահեսցուք ի մեզ ինքեանս զերրորդութիւնն, և երրորդութեամբն փրկեալք լիցուք. մնալով ճշմարիտք և առանց գայթակղութեան, մինչև ցուցցէ իբրև զկատարելագոյնն, որոյ փափաքեմքն։ Ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 22. Թղ. 74բ։ "Նորին. Յաղագս որդւոյ բան Բ. և ճառ Ե։ Վասն զի քեզ ընդ խորհրդոցն դարձուածս և մանուածս բաւականապէս անցի՝ զօրութեամբ հոգւոյն՝ որք ի սուրբ գրոց վիճութիւնք և ընդդիմադրութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "Ունիս զքրիստոսի զանուանսդ, գնա դոքօք. որք միանգամ բարձրագոյնք են՝ աստուածաբար, և որք միանգամ մարմնականք կարեկցութեամբ։ Մանաւանդ եթէ զբովանդակն աստուածաբար, զի լիցիս աստուած ի խոնարհուստ ի վեր երթեալ, յաղագս իջելոյն ի ստորինսս. ի վերուստ՝ ի վերայ ամենեցուն, և նախ քան զամենայն։ Զայն պահեայ և ոչ երբէք սխալեսցես ի բարձրագոյնս, կամ ի նուաստագոյնս անուանս. յիսուս քրիստոս երէկ և այսօր մարմնապէս. նոյն ինքն և հոգեպէս և յաւիտեանս ամէն„։ 23. Թղ. 91ա։ "Նորին. Յաղագս սրբոյ հոգւոյն։ Արդ որ յաղագս որդւոյ բանն է այսքան, և այսպէս զերծաւ ի քարկոծչացն, անցանելով ընդ մէջ նոցա. վասն զի բանն ոչ քարկոծի, այլ քարկոծէ յորժամ և կամի„ ևն։ Վերջ Թղ. 111բ. "Երկիր պագանել հօր և որդւոյ և սուրբ հոգւոյն, միում աստուածութեան և զօրութեան, զի նմա ամենայն փառք և պատիւ յաւիտեանս ամէն„։ 24. Թղ. 112ա։ "Տեառն սրբոյն Կիւրղի եպիսկոպոսապետի Աղեքսանդրացոյ։ Առ բարեպաշտ թագաւորն Թէոդոսիոս։ Յաղագս տօնի զատկին։ Ասէ ուրեմն սրբազանն գիր. Սկիզբն իմաստութեան երկիւղ տեառն։ Իսկ իմաստութեանն որ առ ի յաստուծոյ՝ զի՞նչ արդեօք եղիցի հաւասարակշիռ„ ևն։ - Վերջ Թղ։ 117բ։ "ՎԼասն որոյ, որպէս ասացի ինձ և տասներեկին շրջակայ՝ բոլոր երևելի Կանոնին, զի իւրաքանչիւր Կանոն՝ ինն և տասն ամաց շրջագայութիւն ունի„։