681559անյայտ, զի գրչութեան յիշատակարանն ինկեր է. այլ հաւանօրէն գրուած է կամ ԺԶ դարուն վերջը, և կամ ԺԻ.դարու երկրորդ քառորդին։
նոտրագիր մանրիկ ու սիրուն։
15, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ գորշ հասարակ և անողորկ։
փայտեայ կաշեպատ, շագանակագոյն և անզարդ։
. յոռի վիճակի մէջ կը գտնուի՝ Կողերը ներսէն և դուրսէն, մանաւանդ թիկնամէջը չարաչար վնասուած են և կաշին փրթած։ Թղ. 1-8, 13, 24, 26, 26, 29, 36, 58, 59, 80, 147-166 լուսանցի և լուսանցաքղանցքը մերթ մաշած ու ծակծկուած են և մերթ կտրատուած։ Սկիզբէն կը պակսին 14 թուղթք. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 81բ-82ա.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 104բ-105ա. - 1 թուղթ ընդ մէջ Թու 151բ-152ա. - 4 թուղթք ալ վերջէն։ Ինչ ինչ սաղմոս։ ներու գրութեան չորս կողմը քառակուսի գիծեր քաշուած են. տեղ տեղ ալ բառեր ու ձևեր գծուած
նախկինն անյայտ, վերջինը պատանին Կարապետ Կէզիւրեան։
յառաջակողմը երկու Թուղթք, մնաջորդ մեսրոպեան միջին երկաթագիր՝ երկսիւն ու մեծադիր Աւետարանի մը. դժբաղդաբար վերի և վարի կողմէն կտրատուած են։
սակաւ են, միագոյն՝ կարմիր՝ և անշուք։
չկան ամենևին։
նոյնպէս։
բնաւ։
7, զի առաջինն ինկած է. տես Թղ. 7բ, 28ա, 51ա, 70ա, 92ա, 112ա, 134ա։ Միագոյն կարմիր են, բայց ետքէն ոմանց վրայ դեղնագոյն ներկով խաղացուած է։
կարմիր են. այսպէս են նաև սաղմոսաց սկզբնատողքն ու տնագլուխք առ հասարակ։
չկայ։
չկան։
. Ձեռագիրս 1905ին եկեր է ի վանս, յիշեալ պատանոյն հետ, և 1910ին մտեր է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Սաղմնսարան պակասաւոր սկիզբէն և վերջը։ Սաղմոսք Դաւթի կը սկսին (Թղ. 1ա) ԺԵ. սաղմոսի 4րդ տնահամարով. և կը վերջանան (Թղ. 155ա) ՃԾ. սաղմոսով, որուն անմիջապէս կը յաջորդէ (Անդ)։ Աղաւթք Մանասէի,։ Սաղմոսարանիս մէջ Կանոնները նոյնպէս կիսախորանիկներով կը սկսին, և մարգարէական 0րհնութիւններով կը փակուին, որոնց կը յարին անմիջապէս գիշերային ժամու վերջին Մաղթանք միայն, առանց առաջին Մաղթանքներուն ու Քարոզներու։ Սաղմոսաց խորագիրներն ամենահամառօտ են, մանաւանդ թէ յաճախ անոնք ևս սղագրութեամբ իրարու միացուած են այսպէս. Սղս ի դաւ,. սղսի դ,. սղս ի,. Հադ,. երբեմն պարզապէսսղս,. և յաճախ ալ առանց որ և է խորագրի կը սկսին, ընդմիջուած միայն նախորդէն՝ անոր վերջը նշանակուած կարմրագիր Տունք,էն։ Հակառակ այս երևութիս, - ըստ որում զեղջուած են Զօհրապեան տպ. նոյն իսկ հակիրճ խորագրերը։ - ՀԳ. սաղմոսը կը կրէ իր վրայ. Իմաստութիւն Յասափ. Աստուածաբանութիւն և յիզումն աստուածային դատաստանին։ Սաղմոս ՀԳ,. և ՃԵ. սաղմոսը. Ալէլուիա ալելուիա,։ Սաղմոսներուն՝ դիմաց բնաւ թուահամարներ նշանակուած չեն,- ի բաց առեալ վերոյիշեալ ՀԳ. սաղմոսը, - սակայն այս ալ ի տողամիջի խորագրին։ Երից մանկանց և Սիմէոնի Սրհնութիւնները զետեղուած են ընդ մէջ Ամբակում մարգարէի 0րհնութեան և ՃԸ. սաղմոսին. իսկ Գոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսր, և Մարիամու Աստուածածնի և Զաքարիայ հօր Յովհաննու 0րհնութիւնները չկան բնաւ։