Other notices
— - Bibliographic notice
67
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԳ
ԺԵ դար - ԺԶ դար

ID
Number
67
Old record number
1599
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԳ
Start date
ԺԵ դար
End date
ԺԶ դար
Date details

անյայտ, զի գրչութեան յիշատակարանը կտրուած է, հաւանօրէն ԺԴ դարու վերջերը և կամ ԺԵ.ին առաջին կէսին։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
202
Dimension
13,3x9,2 (9,3x6)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ, անկիւնաւոր ու ցածադիր։

Codicology

25, Ա-Դ. իւրաքանչիւրն 12 թուղթ հաշուած, իսկ մնացեալքն ութական թուղթ։

Principal subject
Subject details

մագաղաթ՝, տեղ տեղ գորշագոյն և նուրբ, տեղ տեղ ալ դեղնագոյն և հաստ։

Number of lines
21։
Binding

փայտեայ՝ սև կաշիով պատեալ և անզարդ։

State of preservation

վատ. թուղթերն առ հասարակ փոշիէն և խոնաւութենէն աղտեղուած ու սևցած են. շատ տեղեր ալ տղայական կցկտուր բաներով և ձևերով լուսանցքը թանաքոտուած են և նեղքուած։ Թղ. 1, 3, 15-16, 33, 38-41, 202 լուսանցաքղանցք մասամբ փտեր և մասամբ ալ փրթեր են։ Թղ. 36, 100-101, 177 լուսանցքն զմելինով կտրուած են։ Կողերը - մանաւանդ կռնակը - ճաթըռտուեր և վնասուեր են, գոցելիքն ալ փրթեր. Կը պակսին սկիզբէն 4 թուղթեր։ - 8 թուղթեր ընդ մէջ Թղ. 45բ-46ա, (այսինքն ԼԴ. սաղմոսի 39րդ տունէն - ԽԴ.ի 15 տունը)։ - 4 թուղթք ևս վերջը կտրուած են։

Copyist
անյայտ։
Owner

նախկինն անյայտ, ապա Յովանէս նկանապետ, ապա Տիգրան խան Քէլէքեան։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչը։
Binder
անծանօթ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ցանցառ են, միագոյն աղօտ կարմիր, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

Images

կտրուած է հաւանօրէն։

Canon tables 1

բնաւ։

Canon tables 2

7 տես Թղ. 18բ, 43ա, 64ա, 89բ, 117բ, 143ա, 170բ. առաջինը կըտրուած է. ամէնքն ևս միագոյն են, այսինքն աղօտ կարմիր՝ սպիտակ ենթակայով, շատ անշուք են։ - ԼՈՒ ՍԱՆՑԱԶԱՐԴՔ ոչ բազմաթիւ, որթատունկերով պատատեալ թռչուններ են, նոյնագոյն և սովորական։

Title text

կարմիր. այսպէս են նաև Տունք, Գուբղայք և Կանոնք. իսկ տնագլուխները մէկ մը կարմիր և մէկ մալ մանուԶակային։

Blank pages

Թղ. 18բ (կէսէն վար), 42բ (կէսէն վար), 89ա, 117ա, 142բ 170ա (կէսը)։

Colophon

բուն գրչութեան կը պակսին, միայն Թղ. 156բ լուսանցքին վրայ կայ նոր նոտրագրով. Ի նովաստ ծառայ աստուծոյ ի Յովանէսէ՝ նկանապետէն,։ Այսպէս նաև Թղ. 18ա և Թղ. 142բ, կան նման գրով և անհասկնալի նշանագրերով անուններու և կցկտուր բառերու յուշարձաններ, որոնք աւելի տղոց խաղալիկ ըլլալու են՝ քան թէ ստացողաց յիշատակարաններ։

Informations

։ Ձեռագիրս յամի տեառն 1902 մտեր է հաւաքմանս մէջ. նուիրեց վանացւ Տիգրան խան Քէլէքեան ի Նիւ-Ծօրքէ, Մատեանս է Սաղմոսարան, փոքր ինչ թերի, 1. Թղ. 1ա։ Երկրորդ սաղմոսի 6րդ տունով կը սկսին Դաւթի սաղմոսները, և Թղ. 196բ։ կ՝աւարտին ՃԾ. սաղմոսով. որուն ստորև նաի կը յարի կարմրագրով. Տունք. Զ. Գուբղ. ԻԲ։ Կանոնս։ ՅԻԸ։ Չորս կանոնս միահամուդ սաղմոսիս Գուբղ. ԾԶ. Սաղմոս. ՃԾ. Տունք։ ՍՆՀԶ.։ Ապա Թղ. 197ա, անմիջապէս։ Գոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսն. ապա Աղաւթքք Մանասէի, Մարիամու Աստուածածնին, Զաքարիայ հաւր Յովհաննու, Սիմէոնի և Երգք երից մանկանց, -որ կը մնայ թերի,- ճիշդ նախընթաց օրինակին կարգով։ Հոս ալ իւրաքանչիւր Կանոն խորանիկով կը սկսի, և մարգարէական Յրհնութեամբ ու գիշերային ժամու Մաղթանքով մը, Քարոզով և Աղօթիւք կը փակուի։ Ոչ միայն մէն մի Կանոնին, այլ և այն մարգարէական Սրհնութեանց Գուբղայները կը նշանակուին միշտ կարմրագրով։ Սաղմոսաց դիմաց առ հասարակ թուահամարներ դրուած չեն։ Խորագիրներն համառօտ են և ընդհանրապէս Զօհրապեան տպ. համաձայն, տարբերութիւներ քիչ կան։ հԹՒ սաղմոսին (Թղ. 154բ) վրայ կայ սոյն ծանօթագրական խորագիրը։ Ալէլու. սաղմոս՝ ընտիր և գովելի. ստուգ բան Ծ. սուրբ վարդապետաց. Սարկաւագ վարդապետի, և Յովհանէս գառնեցոյն։ Թէ պահել կարես և կամ կամիս ստոյգն այս էց։

Content