7314011643 (տես վարը)։
բոլորգիր մեծ, իսկ Թղ. 238բ-248ա1, տարբեր գրչութիւն է, այսինքն բոլորգիր միջակ և նրբագիծ։
21, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ գորշագոյն, անողորկ և նուրբ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն։
թիկնամիջի կաշին պատառոտած ըլլալով՝ ետքէն նմանագոյն կաշիով նորոգուած է։ Թղ. 1-45, 62-167 տեղ տեղ ներքին և ստորին լուսանցք և լուսանցաքղանցք փըրթած ըլլալով՝ մերթ կապոյտ և մերթ ալ սպիտակ թուղթոմ կարկտուած են. տեղ տեղ ալ թուղթք խոնաւոաթենէ սևցած։ Թղ. 76, արտաքին լուսանցքն այրած է։ Կը պակսին սկիզբէն 1-2 դատարկ թուղթեր.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 3բ-4ա։
նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Խանզատայ խաթուն, ապա Տէր Կիրակոս քահանայ, ապա Չարխափան և այլք։
չունի։
բազմաթիւ են, մեծ ու երկագոյն. այսինքն աղօտ կարմիր ու կապոյտ. թռչնագիր, վիշապագիր, մարդագիր։ Նշանաւոր են, Թղ. 150ա1, կրկնադէմ մեծ մարդագիրը, և Թղ. 108ա, գազանագիրն, որք իրենց անսովոր կեցուածներով ու ձևով արտասովոր նորութիւններ են։
չունի -
չկան։
13, տեւ Թղ. 1ա1, 33ա2, 57ա1, 93ա1, 118ա1, 123ա (մեծ), 135ո2։ 150բ2, 166ա1, 180ա1, 198ա2, 210ա2, 225ա1. առհասարակ երկագոյն են և փոքր, ի բաց առեալ Թղ. 123ա, որ մեծագոյն է և բազմագունեան դրուագօք։ - ԼՈՒ ՍԱՆՑԱԶԱՐԴՔ բազմաթիւ են, մեծագոյն և միջակ՝ թռչնազարդ. ամէնքն ևս երկագոյն։
կարմիր. այսպէս են և( տնագլուխք առ հասարակ։
Թղ. 122, 149բ2, 179բ։
բազում են, գլխաւորապէս 1. Թղ. 247ա2. Գառք անսահման, ան(հ)ուն և անզուգական, պարզ և անզրնին, ան ճառ և անպատում, անորիշ և անբաժ, անքանակ միութիւն և միակամ իշխանութիւն, մի տէրութիւն և մի միայն անբաւութիւն՝ յարատևակ և յարակամ, այժմ ի սեռատեսակ ներկայս, ընդ քանակութեամբ յարակռուեալ էակացս գոհացողական տեսակօք փառս անբաւս անբաժանելի տերութեանդ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Որ տաս աւգնականութիւն տկարաց ի պատերազմի, և անբանից մտաց իմաստ խոհեմական։ Արդ՝ գրեցաւ հոգիաբուղխ աստուածային գանձարանս ի հայկազանս տումարի. Ռ. և ՂԱ. ամին, հրոտից ի. Դ, և սեպտեմբերի. Ե։ Ի յաստուածապահ քաղաքիս Կոզոնիայ, որ այժմ ասի Ղարահիսար, ի յանառիկ ամրոցիս, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին, և սրբոյն Ստեփանոսի նախավկային. ի հայրապետութեան տեառն Գիլիպոս կաթողիկոսին, և յառաջնորդութեանն տէր Կարապետ եպիսկո պոսին, զոր տէր յիսուս տացէ նմա սիրտ հաս տատուն և միտք անզբաղ և հոգի անաղտ՝ լցեալ ամենայն իմաստութեամբ, ժառանգել զաթոռ հայրենի ժառանգութեան, հանդերձ եղբարբ իւրով և ամենայն զարմիւք՝ մինչև ի հազար ամն ամէն։ Զոր եղև զրաւ գրոցս ի նեղ և ի դառն ժամանակիս, որ վասն ծովացեալ մեղաց մերոց ընդ խռամբ ածեալ եղև աշխարհս ընդ զարաշոտ։ և ընդ մարդախոշոշ և ընդ գազանադէմ ազգին նետողաց. զոր ազգի ազգի նեղութեամբ և չար չարանաւք և հարկապահանջութեամբ կեղեքեն և աւերեն զաշխարհս. և ոչ ու(ս)տեք հասանջ աւգնութիւն, ոչ յերկնէ և ոչ յերկրէ և ոչ այ ուստեք։ Զոր տէր յիսուս որ վասն Ադամայ անկելոյն եկն և զգեցաւ մարմին և ազատեաչ զադամայինքս ի սատանայէ, նոյն ինքն փըրկիչն մեր՝ իւր անոխակալ ներողութեամբն և գթածախառն խնամովն ազատեսցէ զմեզ ի յանհնարին դառնութենէս և ի նեղ ժամանակէս, ամէն։ Որ ետ ակարիս հասանել ներողու։ թեամբն իւրով ի յաւարտումն գրոցս որ կոչի ժեամագիրք, աղաւթամատոյց, և տետրակ սաղմոսարան և այլն։ Ընդ որս և ես մեղապարտ գրիչս Մանուէլ, որ՝ բնաւ չեմ արժանի յիշման, արդ երես անկեալ աղաչեմ զսուրբ ընթերցողքդ առնել արժանի յիշելոյ ի ժամ սոսկալի և քստմնելի սուրբ բաշխման խորհրդոյն. և անմեղադիր լերուք խոշորութեան և սխալանաց գրիս, զի ժամանակս դառն էր, և կենակիցն իմ առ գրիստոս փոխեալ էր. վասն այն խելս կորել էր։ Աղաչեմ յոյժ թախանձանաւք, զի խնամաւք կալցին, զի խնամեալ և պահեալ լիցին յաստուծոյ. և որ կարդա կամ աւրինակէ, գրեսցէ զնոսա տէրն քրիստոս ի գիրն կենաց. բայչ զեղկելիս մի մոռասցի։ Դարձեալ յիշեցէք զուսուցիչն իմ զԳրիգոլ քահանայն, և զհայրն իմ զտէր Վարդան, և զմայրն իմ զՍուսամ, և զկենակիցն իմ զԵազկուլին, և զայլ ամենայն արեան մերձաւորքն մեր ի տէր։ Եւ խնամաւղք սորա՝ խնամեալ լիցին յաստուծոյ, և որք ոչ խնամարկեսցեն՝ զհակառակն տեսցեն,։ 2. Ի վերջ Ժամագրոց, Թղ. 117բ2, նոյնը ոտանաւոր յիշատակարանին մէջ՝ հետևեալ տեղեկութիւնը կու տայ իր անձին նկատմամբ .։Յորոց և մին ես անպիտան՝ Ղարասարցի (Ղարահիսարցի) տեղեաւ բնական, և Մանուէ, կոչիմ անուան, ի սուրբ գրոց զիրկ և ունայն քանզի գործովս եմ անարժան, զձևն ունիմ քահանայութեան, դարճա մեղաց շտեմարան աստուծոյ ինչ տամ պատասխան. զձեզ աղաց չեմ հարք սրբազան, որք հանդիպիք երգոյս դաւթեան, զիս արժանի առնէք յիշման, առ արարիչ անմահ արքայն։ 3. Թղ. 248ա2. կայ վերջին ստացողէն խոշոր նոտրագրով. Յիշատակ է ժամագիրքս, Խանղատա խաթունին և կենակցուն իւրոյ խոճս Աբրեհամին և զաւակաց նոցին Նուրի Չաշապուն և Դշխոյին և մաւրն Ղիմաթ խաթունին և ամենայն արեան մերձաւորացն. ամէն։ Ով տեսանողք և ընթերցողք, լի սրտիւ և մի բերան ողորմի ասացէք ըստացօղի գրոյս խանզատայ խաթունին, ամէն։ Եւ դարձեալ ետու յիշատակ ի ձեռն տեր Կիրակոսին, գրոյս մէկ մասն նորա է յիշատակ և իւր ծնաւղացն Մխիթարին և ամենայն յարեան մերձաւորացն ամէն։ Արդ՝ աղաչեմ զամենեսեան որք հանդիպիք սմայ՝ տեսանելով կամ աւրինակելով, յիշեսջիք ի սուրբ և ի մաքրափայլ աղօթս ձեր միով տէր ողորմաիւ. և ձեզ յիշողացդ և յիշեցելոցս առ հասարակ ողորմեսցի քրիստոս աստուած յիւր միւսանգամ գալըստեան ամէն։ 4. Անդ. Անմիջապէս վարը կայ մանը նոտրագրով։ Յիշատակ է սուրբ գիրքս ի դուռն սուրբ Չարխափանին. սչ ոք չունի իշխանութիւն կամ ծախելոյ կամ գրաւ դնելու. եթէ ոք յանդգնի ծախէ կամ գրաւէ, զպատիժն ի Յուդայէ առնու, և մատնի ի Կայենէ։ Ի դրանէ սուրբ Զարխափան եկեղեցոյն ոչ (որ) գողանան զատէ,։
. Ձեռագիրս 1805ին մտեր է հաւաքմանս մէջ. է յիշատակ Պր. Մինասին Տէր Պետրոսեան, ընծայուած Մատենադարանի վանացս։ Մատեանս է Ժամագիրք և Սաղմնսքաան կատարեալ. ի վերջոյ ագուցուած է նաև տպագրեալ Տօնացոյցն՝ մի և նոյն դրիւք։ 1. Թղ. 1ա1։ Կայ ձրածարեցն է սստանսյէ, Դաւանութիւն հատատոյ և Խոստովանութիւն մեղաց։ - Վերջ Թղ. 3բ1։ 2. Թղ. 4ա1։ Կը սկսի (թերի կերպով) Ժամակարգութիւնը։ Որպէս զվիրաւորս որ նընջեն ի գերեզմանս,ևն։ - Վերջ Թղ. 117բ1։ Կա ւարտի Հանգստեան ժամու վերջին աղօթքով։ Գրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից և քեզ փառք յաւիտեանս ամէն, Ժամագիրքս կատարեալ է ամենայն մասամբ, այսինքն կը պարունակէ Գիշերային, Առաւօտեան, Արևագալի, Ճաշու։ Երեկոյեան, Խաղաղականի և Հանգստեան ժամերը՝ հանդերձ ամենայն երգօք, շարականօք և աղօթքներով, և Ն. Շնորհալւոյ Հաւատով Խոստովանիմը։ Յաւարտ իններորդ ժամու Աղօթքին (Թղ. 74բ1) կը կարգին նախ Ժամամուտք. ապա (Թղ. 79բ2) Արարողութիւն սուրբ պատարագին, համառօտիւ նշանակելով անոր մէն մի մասունքը։ Եւ Պռաւսխումէ,էն ետքը՝ կը յարի. Ժողովուրդն ասէ աւթեաւս, փոխանակ այժմու Ասէ աստուածին։ 3. Թղ. 118ա1։ Երանելւոյն Եպիփանու եպիսկոպոսապետին Կիպրոսի՝ արարեալ Պատճառս երգոց սաղմոսարանին։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանասևն։ - Վերջ Թղ. 121ա1։ 4. Անդ։ Բան ի Յոհաննէ Գառնեցւո հոգելի վարդապետէ՝ վասն դաւթեան սաղմոսի. Որ ոմանց յերկբայս թուի։ Զսաղմոսւ Դաւթի, մանաւանդ թէ զերգս հոգւոյն սրբոյ, ևն։ - Վերջ Թղ. 121բ2։ Զի սովաւ ուսանին տը... (կը մնայ թերի 1 թուղթ)։ 5. Թղ. 123ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի (ծաղկագիր ճակատով). և Թղ. 236բ2։ Կաւարտին ՃԽէ. սաղմոսով։ Որուն - ինչպէս միշտ - կը յաջորդէ Աղաւթք Ամբակումայ մարգարէի,ևն, Իսկ ասկէց վերջ, Թղ. 238ա1, յետ նշանակելոյ Ութ կանոնաց Գուրղայս ևն, կը յարի - տպագրութեան խորագրով Թոքր էի յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսը։ Կը պակսին սաղմոսարանիս մէջ ՃԽՐՃԾ. սաղմոսներն, այսպէս նաև Երից մանկանց, Մարիամու Աստուածածնի, Զաքարիայի, և Սի մէոնի օրհնութիւնները։ Այս զանցառութիւնս գիտմամբ եղած է, որովհետև թուղթ ինկած չէ, - զի Ժամերգութեան մէջ զետեղուած են անոնք, և գրիչը չէ ուզած հոս կրկին օրինակել, ինչպէս տեսանք այլուր։ Ա. և Բ. Կանոններով սկսող սաղմոսները միայն առանց խորագրի են. իսկ միւսներն առ հասարակ խորագիր ունին։ Եւ խորագիրք ընդհանրապէս համառօտ են, և համաձայն կընթանան Զօհր. տպագրութեան. ընդարձակ. յաւելուածները՝ կը բացակային։ Հոս ևս եզերազարդերով սկսող սաղմոսները թուահամար չունին առընթեր։ ՃԺՐ. և ՃԽԴ. սաղմոսաց լուսանցից վրայ նշանակուած են եբրայական այբուբենք, առաջնոյն՝ հանդերձ մեկնութեամբ են։ 6. Թղ. 238բ2-239ա1։ Գովութիւն սաղմոսաց։ Աստուածատունկս այս հոգիաբողբոջ բուրաստանս, սաղարթափթիթ, յոքնապտուղ հոյլ բիւրաբանութեամբ բեղնաւորեալ,ևն։ Վերջ Թղ. 239բ1։ Զբովանդակ կեանս մեր պայծառացուցանէ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն։ 7. Անդ։ Դրուատ շափաւ ի վերայ սաղմոսաց (առանց խորագրի)։ Բանք սաղմոսի է պատուական, լըցեալ հոգւովն աստուածականևն Վերջ Թղ. 241ա2։ Յոյլ և ատողքն սաղ։ մոսին, որ քահանայ անուամբ կոչին. և ոչ ասեն՝ այլ մըրափին, փակեն ըզդուռն առագաս տի,։ (Տես Ն. Շնորհալի)։ 8. Անդ։ Շարականի քաղուկ ծն։ Երգեցէք որդիք Սիովնի երգ նոր ի ծնընդեան։ Լակից հաւր և հոգւոյն անմա։ - Վերջ Թղ. 246ա1։ Յանկի նման և բստ հայնից եղած բաղուահիս վերջը կայ հետևեալ ուշագրաւ տեղեկութիւնը, Սիրելի եղբայր, ոչ թէ զայս իմով անձամբ արարի. քաւ մի լիցի։ Այլ մեծ կաթողիկոսն Մովսէս՝ իւր խորին իմաստութեամբն քննեալ, և վկա առեալ զմեծ հաւատարիմ վկայն՝ զսուրբն զՍտեփաննոս (Սիւնեցի). որ զաւագ աւրհնութիւններն, ժ. զարական ասաց ասել, ոչ աւելի և ոչ պակաս. և քրիստոսի մարդ։ Թէ ընդունիս բարի է. և թէ ոչ՝ եղիցին կամք քո,։ Հաւանօրէն քաղուածիս հեղինակն աւելի երիցագոյն մէկն ըլլալու է քան Ձեռագրիս գրիչն։