Other notices
— - Bibliographic notice
70
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԶ
ԺԵ դար - ԺԶ դար

ID
Number
70
Old record number
1703
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԶ
Start date
ԺԵ դար
End date
ԺԶ դար
Date details

(Թղ. 147բ յիշատակարանին համաձայն) ՈԽԴ. սակայն այդ յիշատակարանը նոր է և կեղծ. հաւանօրէն 1500էն վերջ գրուած ըլլալու է։ - ԳՐԻչ անյայտ։

Copy place
անյայտ, հաւանօրէն Կեսարիա, ուր նոյն Մ. Յակոբ քանդակել տուեր է ետքէն մի ուրիշ գործ ևս։
Reference
Type
Number of pages
203
Dimension
10x7,7 (6,6x4,3)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանը ու ցածադիր։

Codicology

19, իւրաքանչիւրն 12 թուղթք, ի բաց առեալ Ե. թերթը։

Principal subject
Subject details

մագաղաթ դեղնեալ և ողորկ։

Number of lines
17։
Binding

փայտեայ կաշեպատ, որուն վրայ ետքէն, այն է ի թու. հայ. ՌՑԴ ( = 1655), ագուցուած են երկնագոյն կա. նաչ և մութ կապոյտ կիտուածանկարներով արծադեայ քանդակագործ պատեանք։ Առաջին կողի քանթակը կը ներկայացնէ մեզ Սամուէլ մարգարէն՝ քահանայապետական տարազով, որ կամարակապ սիւնազարդ տաճարի մը մէջ կ՝օծէ զԴաւիթ թագաւոր, և շուրջանակի քահանայք և Ղևտացիք, ոյք կը հար-կանեն երաժշտական գործիներ։ Իսկ վերջնոյն վրայ ներկայացուած է -Սիոնի մէջ- թագազարդ մարգարէն Դաւիթ՝ ծնրադիր, որ բազկատարած կ՝աղօթէ՝ արքունական ճոխ ծիրանիները յետին սփռած, և սան։ Թուռր կռթնցուցած է սեպաձև ժայռերուն, որ ի հանդիպոջ վեր կը ծառանան։ Իսկ վերև փորագրուած է, գանգուր ամպերուն վրայ, թևատարած հրեշտակ մը, որ իր աջովը բոցեղէն սուր մը կարկառած է դէպ ի աղօթաւորն, իսկ ձախին մէջ գանկ մը պինդ բռնած է։ Գեղեցիկ և միանգամայն խորհրդաւոր քանդակներս Մախաս ոմն արծաթագործ բանած է, ինչ։ պէս ակներև կը տեսնուի թիկնամիջին վրայ եռագոյն կիտուածանկարներու մէջ եղած արծաթեայ ոս կեջրած արձանագրութենէն։

State of preservation

. ընդհանուրը լաւ, միայն Թղ. 99 վերը կէսէն աւելի կտրուած է։ Թղ. 117, 111, 303, մերթ լուսանցք և մերթ ալ լուսանցաքղանցքն փրթեր են։ Դաւթի մեծ պատկերն հանուած է, կիսախորանն ալ գրութեամբ հանդերձ մեծապէս եղծուած. տեղ տեղ մերթ եղծուած ու մերթ ալ գունաթափ եղած են զարդագիրներն ու եզերազարդերը. կողերու ներսի կաշին կամ կերպասը հանուած՝ և փայտը միայն կը տեսնուի։ Կը պակսին սկիզբէն 2 թուղթք.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 8բ-9ա.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 21բ-22ա.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 47բ-48ա.- 2 թուղթք ընդ մէջ Թղ. 147բ-148ա.1-2 թուղթք ընդ մէջ Թղ. 197բ-198ա.- 4-6 թուղթեր ևս վերջը կը պակսին։

Copyist
Owner

նախկինն ան։ յայտ, ապա Գրիգոր, ապա տէր Յակոբ, ապա Եաղուպ Արթին փաշայ։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ. իսկ քանդակագործն է Մալխաս, և շինե տուողն Մ. Յակոբ։
Parchment flyleaf

չու. նի։

Lettrines

բազմաթիւ են, եռագոյն և ոսկեզարդ. ամէնքն ևս փոքրիկ, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, նոյնպէս քառագոյն. շատը թռչնազարդ և յանախ զարդագրերու հետ միացուած։

Images

7հատ, փոքրիկ և լուսանցից վրայ, տես Թղ. 18բ, Մարիամ քոյր Մովսիսի.- Թղ. 44ա, Մովսէս։- Թղ. 97ա, Աննա մայր Սամուէլի։- Թղ. 125ա, Դաւիթ ծնրադիր.- Թղ. 172ա, Եսայի մարգարէ՝ մերկամարմին ի թերան կիտին, որ սակայն ըլլալու է Յովնան, համաձայն Թղ. 173ա Աղօթքին.- Թղ. 195ա, Ամբակում մարգարէ.- Թղ. 197ա, Մարիամ՝ Յիսուս մանուկ ի գրկին, և վերև աջ մը կարկառեալ դէպ ի անոնք և ցուցամատը պարզած։ Զարդանկարս սխալմամբ հոս նկարուած է, ըլլալու էր Թղ. 198բ։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

6, քառագոյն, այսինքն վարդակարմիր, կանաչախառն կապոյտ, երկնագոյն և ոսկեզարդ. տես Թղ. 1ա, 22ա, 75բ, 127ա, 148ա 174ա. միւս երկուքը կտրուած են։

Title text

կարմիր. այսպէս են նաև մէն մի սաղմոսի և կանոնի վերջ նշանակուած Տունք և Գուբղայք. իսկ տնագլուխք փոփոխակի ոսկեգոյն և կապոյտ։

Blank pages

չկայ։

Colophon

գլխաւորն ինկած է, իսկ միւս երկուքը համառօտ, այսպէս։ 1. Թղ. 147բ. բնագրէն տարբեր, այսինքն հաստկեկ բոլորգրով ու թուխ մելանով կայ հետևեալն. Աւգնեա ստացողի մատենիս Գրիգորո, Թղ. ՈԽԴ,։ Գրէն յայտնի կը տեսնուի, որ Գրիգորը վերջին ստացող մէ. որ սակայն կամ տգիտաբար, և կամ Չեռագրի արտաքին սևութենէն խաբուած և նախկին ստացող երևնալու դիտումով յիշեալ թուականը դրոշմեր է. բայց ձեռագիրն բացարձակապէս այդքան հին չի կրնար ըլլալ։ 2. Արծաթաքանդակ կողերուն միջև կապոյտ կիտուածանկարին վրայ կայ ոսկեզօծեալ արծաթեայ երկաթագրով սոյն արձանագրութիւնը. Սաղմոսս այս ար(ար)եալ հալալ ընչիս իւր՝ զարդարեցի արծաթաւ ան(ա)րժան ձեռօք արծաթագործ Մալխասին, Մ. Յակոբ. թիւն հայոց (Ի.Ճ.Ե. վասն յիշեղութեան ամենայն եւ գոհանալ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի,։

Informations

Content