64785անյայտ, զի յի շատակարանը թերի կը մնայ. հաւանօրէն ի թու. հայոց ՌճԲ = 1654, ինչպէս որ Հ.Ղ. Ալիշան նշանա, կած է թէ Յուցակին և թէ մատենիս կռնակին վրայ, չգիտցուիր ինչ հիման վրայ։
նոտրագիր։
22, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնորակ, պինդ և ողորկ։
ստուարաթղթեայ սև կաշիով պատեալ և անզարդ։
. սկիզբէն կը պակսին 3-4 թուղթեր. քանի մը թուղթք ևս վերջը։ Թղ. 1, 6, 9. 10 ինկած ըլլալով՝ ետքի կազմողէն սպիտակ թուղթով և նոր նոտրագրով լրացուած են։ Թղ. 2, 5, 11, 22 35, 41, 95. 144, 151, 251 լուսանցքները մերթ ճա։ թած և մերթ կտրուած ըլլալով՝ ետքէն ճերմակ թղթով՝ կարկտուած են։ 1 թուղթ ինկած է ընդ մէջ Թղ. 200բ201ա։ Հին կողերն ևս հանուած են։
Նախ Խոջա Եսայի և իր որդին Մկրտիչ, ապա այլք։
չունի։
բազմաթիւ են, մեծկակ, թռչնա։ գիր ընդհանրապէս. ամէնքն ևս մանուշակագոյն։
չկան։
7հատ, տես Թղ. 26ա 56ա, 90ա, 118ա, 151ա, 179ա, 202ա։ - ԼՈՒՍԱՆՑԱ ԶԱՐԴՔ բազմաթիւ են, միագոյն. որթատունկերով պատատուած թռչուններ, ևն յաճախ զարդագիրնե։ րուն հետ միացուած, որով զոյգ թռչուններ կլ ձևանան՝ տարբեր տեսակէ։
կարմիր. այսպէս են նաև իւրաքանչիւր՝ սաղմոսի սկզբնատողերը. իսկ տնագլուխք փոփոխակի մերթ կարմիր և մերթ մանուշակագոյն։ - ԽՈ. ՐԱՆՔ չկան։
նոյնպէս։
մի միայն է գրչին և այն իսկ թերի, այնպէս որ ոչ անունն և ոչ ալ գրչութեան թուականր մնացեր են։ Թղ. 254բ։ Գառք ամենասուրբ երրորդութեան հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ այժմ և անզրաւ յաւիտենիւ ամէն։ Շնորհիւ և ողորմութեամբ և կարողութեամբ և առաջնորդութեամբ ամենազօրին աստուծոյ յանգ ելեալ աւարտեցաւ աստուածաշունչ քնարս Դաւթի մարգարէին, որ կոչի սաղմոսարան, լաւ և ընտիր օրինակէ՝ ի խնդրոյ դեռաբոյս մանկանն Մկրտչին։ Արդ՝ ցանկացող եղեալ այսմ մատենիս և աստուածաշունչ կտակիս՝ բարեմիտ և հաւատարիմ քրիստոնէն Խօճայ Եսային՝ ետուր գրել ի վայելումն եւր որդւոյն, վերայգրեալ մանկանն։ (թերի կաւարտի)։
Ձեռագիրս յամին 1887 մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Համազասպ Վ. Սափարեան Կաֆայէն ստացեր և յղեր է ի Մայրավանս։ Մատեանս է Սաղմոսարան, օրինակուած ընտիր և լաւ գաղափարէ. որ բացի սաղմոսներէն և Յրհնութիւններէն կը պարունակէ նաև Ն. Շնորհարւոյ Հասատով եոստովանիսր։ 1. Թղ. 1ա։ Երկրորդ սաղմոսով կը սկսին սաղմոսք Դաւթի, որ առանց խորագրի է և միայար գրուած Ա.ի հետ։ Եւ Թղ. 240ա, կա. ւարտին. ֆոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի արտաքոյ թուոց սաղմոսով։ Որուն անմիջապէ։ կը յաջորդեն կարգաւ՝ Երից մանկանց, Մարիամու Աստուածածնին, Զաքարիայ հօրն Յովհաննու Մկրտչի, Սիմէովնի ծերունոյ Սրհնութիւններն. և հուսկ, Թղ. 246ա, Խոստովանութիւն Մանասէի թագաւորին։ Սազմոսարանիս մէջ ոչ մի սաղմոսի դիմաց թուահամար նշանակուած է։ Ա-ՃԺԹ. սաղմոսները բոլորն ևս միօրինակ մի և նոյն և ամենահամառօտ խորագիրը կը կրեն իրենց վրայ, այն է Սաղմոս Դաւթի։ Աստիճանաց սաղմոսներուն վրալ փոփոխակի մերթ Աւրհնութիւն աստիճանաց, խորագրուած է, և մերթ Երգ աստիճանաց,։ Իսկ Չուոց սաղմոսներուն վրայ Երգ չուոց, Ճ1 Ե. սաղմոսը խորագրուած է. Ալէլուիայ՝ սրբաց Տայնի գեր։ Կանոններէն ոմանց վերջ գիշերային ժամու վերջին Մաղթանքը միայն դրուած են, առանց Քարոզի և Աղօթից։ 2. Թղ. 249ա։ Աղօթք տեառն Ներսէսի։ Հաւատով խոստովանիմ, ևն։ - Վերջ Թղ 254ա։