Other notices
— - Bibliographic notice
69
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԵ
ՌՂԲ = 1643 - ՌՂԲ = 1643

ID
Number
69
Old record number
1624
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԵ
Start date
ՌՂԲ = 1643
End date
ՌՂԲ = 1643
Date details

ՌՂՔ = 1643 (տտեր յիշտկ.)։

Copy place
Reference
Type
Number of pages
334
Dimension
14,5x10 (10x6,5)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մանր, երկընկեկ ու նրբագիծ։

Codicology

29, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ կոգեգոյն, ողորկ և ընտիր։

Number of lines
19։
Binding

ստուարաթղթեայ կաշեպատ՝ շագանակագոյն. իսկ կողերու ներսը ալեձև թուղթով պատած։

State of preservation

. կազմը փոքր ինչ խարխլուած է և թերթերը դուրս ելած են։ Ետևի կողը փրթեր ու անյայ։ տացեր է. վերջէն ալ աւելի կամ պակաս թուղթեր կը պակսին, մասն զի վերջին թերթէն առաջին թուղթը միայն մնացեր է։

Copyist
ծատլալա (տես վարը)։
Owner

նախ գրիչն, ապա այլք։ - ՅԻ. ՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 79ա, 155բ, 176ա, 179ա, 254ա 298բ։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ։ - ՏԵՂ անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

սակաւ են, քառագոյն, թռչնագիր, ևն։

Initials

Marginal illuminations

բազմաթիւք, բայց սակաւք միայն քառագունեան և մեծ. մնացեալքն փոքր են և աղօտ կար միր. յաճախ աստղաձև ու արեգակնակերպ բոլորակ։ ներ կը ներկայացնեն։

Images

չունի։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

2 միայն, տես Թղ. 13ա, 181ա, բազմագունեան են և գեղեցկադրուագ։

Title text

կարմիր. Տունք և Գուբղայք նոյնպէս. իսկ սկզբնատողք՝ առաջինը մանիշակագոյն և երկրորդը կարմիր։

Blank pages

Թղ. 1, 2, 179բ, 180։

Colophon

այլևայլք են, գլխաւորապէս ի գրչէն. 1. Ի վերջ Սաղմոսարանին, Թղ. 155բ։ Յաստուածային սիրոյ հրոյն բոցակիզեալ անձինսդ, զծերացելոցդ իմաստիւք և հասակաւ և զմանկագունիցդ զաւրեղաց յիրս և ի բան որ աստուծոյ է հաճելի, զսուրբ գարշապարացդ յամենայն զաւրութենէ մեղաւորս ֆատլալա, և ոչ արժանիս յիշատակի, սուրբ սիրով և հաստատուն յուսով բուռն հարեալ կախիմ զդոքաւք, և աղերսիւ թաւալիմ առաջի. ներեցէք աղաչեմ և վասն իմ նուէր տուք աստուծո զաղաւթս ձեր, և մեղաց իմոց թողութիւն խնդրեցէք, այլ և ծնաւղացն իմոց և եղբարց և ողորմածն աստուած զձերն թողցէ սղալանս։ Գրեցաւ այս սաղմոսարան՝ որ է երգարան, ի թուականութեանս մեր ազգիս հայոց. ՌՂԲ. ձեռամբ անիմաստ և հողոյ հաւասարոյ ֆատլալայ որ ոչ է արժան անուանել դպիր. յիշեցէք ի տէր, գ. տէր ողորմեա և մի հայր մեր որ յերկինս. և քրիստոս աստուած որ առատն է ի տուրս ողորմութեան, ձեզ և մեզ ողորմեսցի ամէն։ Դարձեալ յերես անկեալ աղաչեմ որ չտայք զսաղմոսարանս ի տղայի ձեռք, որ տախտակ գրեն յիւրմէս, այլ ուղղորդեն։ Մի նայիք ի յերես ձափբրտած գրիս, զի ընտիր աւրինակ է. իսկ այլ և այլ ասելն անընդունելի է,։ Տես նոյնէն նաև Թղ. 79ա, ուր ինքզինքը ստացող կանուանէ սաղմոսարանիս. Զնուաստ ողորմելոյ կտտամահ ի մեղաց լեալս՝ ֆատլալա՝ յարդար գործոց նուազեալս, զսուրբ մարգարէիցս մեղսաշաղախ անձին ստացաւղս յիշեցէք երեք տէր ողորմեայիւ և մի հայր մեր յերկինս և տէր ձեզ տա անբաւ բարիս,։

Informations

. Ձեռագիրս 1909ին մտեր է հաւաքմանս մէջ, բայց չգիտցուիր թէ ուստի ստացուած է և որպէս։ Մատեանս է Սաղմոսարան կատարեալ, և կը պարունակէ նաև ուրիշ գրուածներ ու երգեր, ևս, հետևեալ կարգաւ. 1. Թղ. 3ա։ Երանելւոյ Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ՝ յաղագս երգոց սաղմոսարանի։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանասևն։ - Վերջ Թղ. 8բ։ Առանց անուան ԺԶ։ Մովսիսի Ա։ Ալէլուիա է։ Աշտիճանաց ԺԳ.։ բ. Անդ։ Եպիփանու Կիպրացւոյ՝ Յաղագս սաղմոսաց Դաւթի։ Արդ առեալ ասէ Սամուէլ զսրուակ եւղոյն, և աւծ զԴաւիթ թագաւոր կատարմամբ,ևն։ - Վերջ Թղ։ 12ա։ Արդ՝ ամենայն սաղմոսացս պատճառ ինքն սքանչելին Դաւիթ, և ի նմանէ այլք պայծածառացան,։ Անդ։ Անմիջապէս կր յաջորդեն կրկին ագիւ. սակներ՝ որոնց առաջնոյն վրայ խորագրուած է. Կանոն Տուընջեան սաղմոս,, և վերջնոյն. ԿաՆոն Գիշերոյ՝ սաղմոսք ճրագի,,. ուր կը կարգին Ա-ԺԲ. ժամերն և անոնց պատկանող սաղմոսներու թուահամարները։ 2. Թղ. 13ա։ Գեղեցիկ կիսախորանով մը բայց առանց խորագրի կը սկսին սաղմոսք Դաւթի. և Թղ. 150ա, ՃԾ. սաղմոսով կաւարտին։ Ուր դրուած է անմիջապէս. Տունք Զ. Կանոնս Տունք ՅԽԸ։ Չորս Կանոնս՝ Տունք ՌՅԽԲ. միահամուռ սաղմոս. Գոբղայս ԽԶ, Սաղմոս Ծ Տունք ի սմա ՍՆԿԲ։ Բանք ԺՌ. ՄԽԸ, եւ ունի գիրս ՃՌ. ԴՌ. Ճ.։ Այս ծանօթագրութեանս անմիջապէս կը յարի (Թղ. 150ա). Գոքր էի ես յեղբարս իմ,ևն Դաւ, թի արտաքոյ թուոց սաղմոսը, տպագրութեան լար և նման խորագրով։ Եւ ասոր կը յաջորդեն՝ կարը գաւ Թղ. 150բ. Աղաւթք Մանասէի թագաւորի, ևն. - Թղ. 152ա. Աւրհնութիւն Մարիամու աստուածածնին,ևն։ - Թղ. 152բ. Աւրհնութիւն Զաքարիայ հօրն Յոհանն Մկրտչիևն։ Թղ. 153ա. Աւրհնութիւն Սիմէոնիևն։ - Անդ. Աւրհնութիւն Երից մանկանցն ի հնոցին, ևն։ Սաղմոսարանս գրեթէ միակն է, ուր առաջին Կանոնը միայն կիսախորանով կը սկսի. իսկ միւս 7Կանոններն առանց կիսախորանի են. և առանց գիծով կամ միջոցով մը զատելու՝ կը յաջորդեն նախընթացի մարգարէական 0րհնութենէն վերջ դրուած գիշերային ժամու Մաղթանքին, որոնց առքնթեր ձայներն ևս նշանակուած են զոյգ զոյգ, ած4չ, ևն։ Ի բաց առեալ առաջին սաղմոսը՝ բոլոր միւսներու թուահամարները նշանակուած են, և ընդհանրապէս եզերազարդերուն մէջ։ Խորագիրներն ընդհանրապէս համառօտ են և համաձայն Յօհրապեան տպագրութեան. նորագոյն յաւելուածներէն և ոչ մէկ հատ։ Թէ ԳԺԸ. և թէ ՃԽԴ. սաղմոսներուն մէն մի տան հանդէպ (լուս. վրայ) նշանակուած են եբրայական այբուբենք՝ հայ. նշանագրովք։ 3. Թղ. 156բ։ Կիրակոս վարդապետին Եզնկացոյ՝ արարեալն է դաւանութիւն ի սուրբ երրորդութիւնն։ Պարտ է քրիստոնէին որ յամենայն ժամ խոստովանի. յորժամ երթայ առ խոստովանահայրն, գ. ծունը դնէ յանուն սուրբ երրորդութեան՝ կնքելով զինքն նշանաւ սուրբ խաչին, և ասէ զաղաւթս զայս։ Գոհանամ զքէն տէր աստուած իմ, որ արժանի արարեր զմեղաւոր և զանարժան ծառայս քո գալ ի խոստովանութիւն,ևն։ - Վերջ Թղ. 157ա։ Զի դու ես բազումողորմ աստուած և քաւիչ մեղաւորաց, և քեզ փառք ընդ հօր և սուրբ հոգւոյն այ,։ բ. Անդ։ Իբր շարայարութիւն կը յաջորդե ուրիշ հրահանգ մը՝ Յաղագս դաւանութեան և խոստովանոաթեան, այսպէս։ Եւ ապա ի ծունկս անկեալ՝ բացաւ գլխով, ի վերայ երեսաց իւրոց՝ զդէմս յարևելս ունելով՝ ասասցէ նախ ըզդաւանութիւն հաւատոյ՝ ի սուրբ երրորդութիւնն։ Խոստովանիմ և դաւանիմ զամենասուրբ երրորդութիւն զհայր և զորդի և զսուրբ հոգին մի աստուածութիւն, մի բնութիւն և մի կամք,, ևն։ - Վերջ Թղ. 167ա։ Աստուած քաւեայ զիս զմեղ(աւոր)ս. և տէր յիսուս քրիստոս որդի Դաւթի, ողորմեա ինձ և բժշկեայ զիս զմեղաւորս, և յիշեայ յորժամ գաս արքայութեամբդ քո՝ բարեխօսութեամբ սուրբ աստուածածնին և ամենայն սրբոց. ամէն. Հայր մեր,։ Ակներև կը տեսնուի՝ որ ոչ միայն վերոյիշեալ Աղօթքին այլ և Դաւանութեան ու ընդարձակ Խոստովանութեան հեղինակն է Գր. Տաթևացւոյ աշակերտը՝ Կիրակոս Երզնկացին։ Խոստովանութիւնս թէպէտև արտասովոր է և անտեղի, սակայն և այնպէս մեծապէս կը տարբերի ի Կ. Պոլիս տպագրուած Ժամագրոց մէջ եղած անճոռնի ու պժգալի խոստովանութենէն, զոր հետ զհետէ ընդարձակեցին Յովսէփ վարդապետ Աղթամարցի և այլք։ Խոստովանութեանս ծագման և հնութեան մասին՝ տես Եւագրի Պանտացաս, վարձ և մատենագրութիւնք, տպ. Վենետկոյ 1907. Ներածութիւն եր. ԽԸ-ԾԶ, և էջ 378-383։ 4. Թղ. 167ա։ Նախադրութիւնք խրատականք՝ Յաղագս աղաւթիցն. Զոր արարեալ է Տեառն Ներսիսի՝ եղբաւր Գրիգորի հայոց վերադիտողի։ Աղաւթք հասարակաց քրիստոնէից մեծաց և փոքունց, արանց և կանանց. զոր, պարտին ուսանել ամենեքեան, և ուսուցանել զմիմեանս,ևն։ - Վերջ Թղ. 169ա։ Եւ ախմարքն ի գիրս՝ ուղիղ գիտողացն տացեն գրել։ Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն,։ Սաղմոսարանաց և Ոսկեփորիկներու մէջ հաւաքողներէն ոմանք բաց թողլով սոյն Նախադրութիւնը, Աղօթք հասարակաց քրիստոնէից,են խօսքերը միացուցեր են Հաւատով Խոստովանիմ խորագրին հետ, անյարմար կերպով, ինչպէս յաջորդէն ակներև պիտի տեսնուի։ Թ. Թղ. 169ա-բ։ Աղաւթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց ի քրիստոս, առ սուրբ երրորդութիւն և մի աստուածութիւնն։ Հաւատով խոստովանիմ և երկիր պագանեմ քեզ հայր և որդի և սուրբ հոգի,ևն։ - Վերջ Թղ. 172բ։ 5. Թղ. 173ա։ Աղաւթք հնոց սուրբ վարդապետացն արարեալ։ Ամենակալ ամենախնամ աստուած՝ յամենայնի աւրհնեալ, որ յամենայնի ես, և յամենեցուն անհաս, և բովանդակեալ պահես զամենայն անվտանգ,ևն։ Վերջ Թղ. 175բ։ Պատսպարեա քո խնամոքդ։ զբանակս անդբանկացդ կարգեա վտանգելոյս պահապան, և պահեա այժմ և յապա անսասան ի փառս քո։ Եւ քեզ փառք յաւիտեանս,։ 6. Թղ. 176ա։ Յովհաննէս վարդապետի Եզնկայեցւոյ՝ որ և Ծործորեցի. Ոգեալ ի չավ մերոյին տառից (այբուբենի կարգաւ). Ոտանաւոր Տևով։ Այբն՝ արարած ըզքեզ ասէ, մահկա(նաց)ու ի բնութենէ։ Մերկ ես եկեալ իյարգանդէ, մերկ դառնալոց ես լաշխարհէս ևն, Վերջ Թղ. 179ա։ Նման յեսանի զայլրս սըրեմ, ի սրոյ բանին զիս յոյժ բրթեմ,։ Քէով տունը աւարտելէն ետքը, մնացեալն ա ռանց այբուբենի կը շարունակէ՝ յիշատակարանի ձևով. Յորդորական ձայնիւ գոչեմ, նախ եկելոցըդ բողոքեմ. սր գրեցի՝ զբանըս պատմեմ, էս Յոհաննէ, զձեզ ծառայեմ,են։ 7. Թղ. 181ա։ Ն. Շնորհալտոյ՝ Յիսուս որդի (առանց խորագրի)։ Յիսուս որդի հաւր միածին և ճառագայթ կերպարանին,ևն։ - Վերջ Թղ. 256ա։ Եւ նըմա փառք յեկեղեցի, ընդ հօլ հոգւովըն ճրշմարտի. Յաւէտ յայժ(մ)ուս և միշտէի, և յաւիտեանս յաւիտենի. ամէն։ Գեղեցկադրուագ կիսախորանով և ծաղկագիլ ճակատով մը կը սկսի, և կազմուած է Ս = (2000) տուն ութոտեան յոտանաւորաց, որ կը յօրինեն 4000 տող. որոնց մէջ գեղեցիկ կերպով խտացուած է բոլոր հին և նոր կտակարանի պատմութիւնը, բ. Թղ. 256բ։ Տեառն Ներսիսի (Շնորհալւոյ) հայոց կաթողիկոսի՝ ասացեալ բան հաւատոյ. Ոտանաւոր տաղիւ չափեալ։ Խոստովանիմ աստուած ըզհայր, անծին անեղ և անըսկիզբն,ևն։ - Վերջ Թղ. 282ա։ Իսկ մեք հանցուք փառըս նըմայ, հօր և հոգւոյն միշտ յարակա։ Յանցեալ յայժմոյս և յապագայ, երրորդութեանըն միշտակայ,։ գ. Անդ։ Յորդորակ։ Վասն աստուծոյ խաւ, ել զայս բան, ինձ ոչ երանգ և ոչ նըման,ևն,։ - Թղ. 284բ։ Որ միշտ երգի յարարածոց։ յիմանալեացն և ըզգալեաց։ դ. Թղ. 284բ։ Տեառն Ներսէսի սրբոյն տիեզերալոյս վարդապետի և կաթողիկոս(ի) հայոց ասացեալ. Յաղագս երկնի և զարդու նորա ի դիմաց նորին բարառնաբառ ի չափ երկոտասանիցն պարզել ոտից, ի խնդրոյ առն բժրշկապետի և աստղագիտի Մխիթարայ (Հերացւոյ)։ Ի մեղական գոլով բնութիւն և սկըզբնական, ի յանեղէն ձրգեալ կամար անզուգական,ևն։ - Վերջ Թղ. 290ա։ Նայիմ յերկինս և փառըս տամ՝ անեղ բնութեան արարչական։ Տունք Ճ.։ ե. Թղ. 290ա-բ։ Նորին ի խնդրոյ անուան նախագիծ տառիս ասացեալ։ Միշտէիդ անեղ բնութիւն բնաւորեցան, անեղիդ անմահութիւն հետևեցան,ևն։ - Վերջ Թղ. 292ա։ Նմա փառք յայս յաւիտեանս որ ընթացաւ։ և յանկէտ յաւիտենին որ կայացաւ,։ զ. Թղ. 292ա։ Ներսիսի՝ Բան խրատ ուսումնականաց մանկանց, ի դիմաց այբուբենից տառից, ոտանաւոր շափով։ Այբն առաջին ըզքեզ տղայ, հանէ յիմաստն գերակայ,ևն։ Վերջ Թղ. 295ա։ Եթէ ի յայս սէր բորբոքիս, անանց կենաց ժառանգ լինիս,։ է. Թղ. 295ա։ Նորին. Բան հաւատոյ վասն անեղին և եղելոց բարառնաբար, ի դիմաց հայկական տառից. Չափաբերմամբ ոգեալ ի Ներսի(ս)է կաթողիկոսէ։ Ա՝ անըսկիզբն ասէ զաստուած. անեղ բնութիւն ոչ արարած,ևն։ ը. Թղ. 298բ։ Տեառն Ներսիսի ասացեալ բան ներտաղական՝ ի խրատ ոգւոց համայնից, ի դիմաց մերոյին տառից տանց. Յիւրաքանչիւրսն քառից։ Այբն՝ աստուծոյ զքեգ մերձակայ՝ լինել խրատէ թէ հաւատայ,ևն։ Վերջ Թղ. 294ա։ Սուրբ հոգևոր բանս պէսպէս։ որոց նըպաստ եղև Ներսէս,։ թ. Անդ։ Տեառն Ներսիսի հայոց կաթողիկոսի. Բան հոմերական, ասացեալ յիշատակարան Առակացն Սողոմոնի արքայի, ըստ տառից տանց Այբուբենից։ Աստուածեղէն հոգւովն ի սմա, խաղաղութեան անուն արքա,ևն։ - Վերջ Թղ. 307ա։ Աւարտ բանիս տէր ողորմեա, առ հասարակ մեզ և նոցա. ժ. Թղ. 307բ։ Վերստին յաւելուած՝ ըստ անուան Սողոմոնի և ըստ անուան գծողիս նախագիծ տառից։ Սա մարգարէ աստուածաբան, և իմաստուն յոյժ խոհական,ևն։ - Վերջ Թղ. 308բ։ Նա կորուսեալ զոր ետ նմա, սա շնորհըս տա որք յԱդամայ,։ ժա. Անդ։ Նորին՝ ի Ժողովողն անուն։ ՆըԲնաբար խորհուրդ խորին, յայտնէ և միւս անուն նորին,ևն։ - Վերջ անդ։ Իիդ միում երրեակ անձին, երգել միշտ փառս ընդ սրովբէին,։ ժբ. Թղ. 309ա։ Անձին զղջացելոյ խոստովանութիւն յանցանաց՝ ողբերգական ձայնիւ խօսք ընդ աշխարհի, երկանի բանիւ, ըստ իւրաքանչիւր այբուբենից տառիցն, Ներսիսի Կլայեցո ասացեալ։ Աստուած անեղ անհասական, հայր գթութեանց ինձ ողորմեաևն։ Վերջ Թղ. 310ա։ Քեզ գոհութիւն երգեմք ընդ հօր, և ընդ ոգւոյդ այժմ յարակայ,։ ժգ. Թղ. 310ա-բ։ Վասն զղջացելոյ խոստովանութիւն յանցանաց՝ ողբերգական ձայնի։ խօսք ընդ աշխարհի, երգակի բանիւ ըստ իւրաքանչիւր այբուբենից տառիցն, Ներսիսի Կլայեցոյ ասացեալ. Աշխարհ ամենայն, առ իս նայեցեալ,ևն։ - Վերջ Թղ. 312ա։ Բամեա, տեղւոջ անկեալ զաւրաց, ընդ հրեշտակաց իննեաց դասուց քերովբէից, քեզ աւրհնութիւն միշտ յաւիտեանս ամէն,։ Երգիս կը յարին ուրիշ 18 տողեր ևս, որոն, կը թուին ըլլալ յարասութիւն յիշեալ երգին վրայ՝ գրուած ի գրչէն։ Բոլոր այս երգերս հմմտ. Տաղա ւափութիանք. տպ։ Վենետիկ 1830։ 8. Թղ. 312ա-բ։ Գովեստ ներբողական պատմագրական բանիւ. Յաղագս մեծի հայրապետին տեառն Ներսիսի հայոց կաթողիկոսի և տիեզերական վարդապետի. Ասացեալ Ներսիսի սրբոյ վարդապետի (Լամբրունեցւոյ). Եւ սորա հարազատի՝ որդւոյ դստերեղբօր։ Շարժեալ ստիպէ հարկ տէրունի, ըզդադարումն իմըս բանի,ևն։ - Վերջ Թղ. 332ա։ Հայցեա լի, նել մեզ լըսելի, զեկայք աւրհնեալքըն հայրենի,։ 9. Անդ։ Թուղթ մխիթարական Տեառն Ներսիսի հայոց կաթողիկոսի. Առ ոմն իշխան արև ելեան, վասն ո(ր)դւոյ իւրոյ տարաժամ մեռանելոյ։ Անտեսն է յոյսն աստուածային, ըստ, առաքելոյ անսուտ բանին,ևն։ - Վերջ Թղ. 334ա։ Ցուցցէ զորդին ձեր գերափառ, աւրհնէք նովաւ զտէրն անդադար,։ 10. Թղ. 334բ։ Նորին Յոհաննէս վարդապետի՝ մականուն Պլուզ ասացեալ։ Աւրհնեաւ աստուծոյ անունն ու միշտ կենդանուն, որ երետ խելք ու միտք ու խաւսք մարդունցևն։ - Վերջ Անդ։ Աղաչեմ զարարիչն որ զիս է ստեղծել ու զձ..., (կը մնայ թերի)։

Content