Other notices
— - Bibliographic notice
71
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԷ
ՌՁԹ = 1640 - ՌՁԹ = 1640

ID
Number
71
Old record number
1740
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԷ
Start date
ՌՁԹ = 1640
End date
ՌՁԹ = 1640
Date details

ՌԶԹ-1640 (տես յիշտկ.)։

Copy place
Կ. Պօլիս։
Reference
Type
Number of pages
290
Dimension
11x8 (7x4,6)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մանրիկ և ընտիր։

Codicology

24, իւնա քանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

մագաղաթ կաթնագոյն, նուրբ և ազնիւ։

Number of lines
23։
Binding

փայտեայ կաշեպատ՝ ոսկեզարդ, արծաթեայ օղակօք, որոց մին հանուած է։

State of preservation

ամենալաւ վիճակի մէջ։

Copyist
Վարդան երէց։
Owner

Նախ տիրացու հվանէս, ապա Ստեփաննոս ամիրայ։ ապա Սարգիս

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են և միագոյն, այն է վարդակարմիր. թռչնագիրք սակաւ են։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են և նոյնպէս միագոյն. կուսադէմ թռչուններ ևս կան՝ թագազարդ և յաճախ միացած զարդագրերուն։

Images

չունի։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

11, ամէնքն ևս մարդակարմիո, տես Թղ. 2ա, 20բ, 42բ, 67ա, 88ա, 112բ, 134բ, 158ա, 199ա, 240ա, 263ա։

Title text

հնագոյն մասը կարմիր, իսկ յաւելուածքն սևագիր՝ զցմենամանը։

Blank pages

Թ0. 1, 194, 196, 197, 198, 199ա, 287ա-290բ։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Ի վերջ Հաւատով խոստովանիմին, Թղ. 194ա, կայ գրչէն. տառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտ,։ Գրեցաւ երգարանս Դաւթայ մարգարէին ի Թվականութեանս հայոց. ՌՉԹ. ամին, ի մայրաքաղագ։ Կոստանդինուպօլիս, ձեռամբ թարմատար և անիմաստ Վարդան երիցուս, ի վայելումն Տիրացու Ովանէսին. աստուած բարով վայելել տացէ իւ րեանն ամէն։ Արդ՝ աղաչեմ զձեզ՝ յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զմեղապարտ գծողս և զծնօղսն մեր, և աստուած զձեզ յիշէ. ամէն։ Յայսմ ամի՝ եղև զրաւ սորա որ Սուլտան։ Մուրատ թագաւորն մեռաւ, և թագաւորեաց իւր եղբայրն սուլտան Իպրահիմն, ՌՉԹ. ամին, յունվար ամսոյ. Լ. աւրն Եշի,։ 2. Ի վերջ մատենին, Թղ. 286բ, կայ հետևեալը՝ վերջին ստացողէն. Յիշատակ է փոքր, գեղեցիկ սաղմոսարանս Ակնայ երկրէն՝ Ապուչեխցի հանդուցեալ լուսահոգի մահտէսի Անտօնի որդի մահտէսի Ստեփաննոս ամիրային է. տէր յիսուս բարի զաւակօքն և իւրեան երկար կեանս պարգևեսցէ ամէն։ Եթէ ոք հանդիպեալ գտանիցի սմա երգարանիս, յիշեսցէք զմիով հայր մեղայիւ զծնօղքս իմ հանգուցեալ. յիշեալք լիջիք ի քրիստոսէ, ամէն,։

Informations

. Ձեռագիրս յամին 1910 մտեր է հաւաքմանս մէջ. Եաղուպ Արթին փաշայ Կ Պօլսէն յղեց (ձեռամբ Մսրրեան տիկնոջ) ի յիշատակ և նուէր Մատենադարանի Մայրավանացս։ Մատեանս է Սաղմոսարան, Ժամագ. և Պատարագամատոյց. կը պարունակէ նաև ուրիշ խրատականներ, այսպէս. 1. Թղ. 2ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի՝ հետևեալ խորագրով. Մեկնութիւն ի վերա բովանդակացն, թէ վասն էր և յորում աւուր նուագեաց Դաւիթ զիւրաքանչիւր սաղմոսն (կարմրագիր)։ Յորժամ գնաց Սաւուղ առ դիւթսն հանել զՍամուէլ, ասաց Դաւիթ զսաղմոսս զայս։ Եւ դարձեալ վասն հաւատոց և գործաց և յանդիմսնութեան ամարշտաց ասէր (սևագիր)։ Երանեալ է այր.ևն։ Եւ կը վերջանան Թղ. 181բ, ՃԾ. սաղմոսով։ Որուն կը յարին ապա կարգաւ. տոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ թուոց սաղմոսը. ապա Խոստովանութիւն Մանասէի թագաւորիևն, ապա Աւրհնութիւն երից մանկանցն,ևն. ապա Աւրհնութիւն Մարիամու Աստուածածնին, ևն. ապա Աւրհնութիւն Զաքարիայլ հաւրն Յովհաննու,, և հուսկ Աւրհնութիւն Սիմէովնի ծերունւոյն.։ Զաղմոսարանիս մէջ թէ սաղմոսք առ հասարակ և թէ մարգարէական 0րհնութիւնք - որ ի վերջ Կանոնաց - կը կրեն ընդարձակ խորագիրներ, այն է՝ Գէորգայն, և ետքէն յաւելցուածները. այսինքն հնագոյն մասը՝ կարմիր գրով. իսկ վերջինը՝ սևագիր։ Հմմտ. ԺԹ. 0ր. 8. 2. Թղ. 15ա-198բ,ևն. հետևաբար մի և նոյն խմբին կը պատկանի։ Եզերազարդերով սկսող սաղմոսներէն դուրս մնացեալներն ընդհանրապէս թուահամարներ ունին լուսանցից վրայ, սկզբնատողին հանդէպ։ Կանոնք հոս ալ կիսախորաններով կը սկսին. և մէն միոյն Յրհնութեան վերջը կը յարին Գիշերային ժամու Մաղթանքն, Քարոզք և Աղօթք՝ ամբողջութեամբ։ Թէ ՃԺԸ. և թէ ՃԽԴ. սաղմոսներու լուսանցից վրայ նշանակուած են եբրայական այբուբենք՝ հայեցի տառադարձութեամբ։ 2. Թղ. 198բ (դատարկին վրայ)։ Կարգաւորութիւն Հասարակաց Աղօթից՝ եկեղեցեայց Հայաստանեաց՝ որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հաւր աստուծոյ. Արարեալ լուսաւորչին Գրիգորի և Սահակայ հայրապետի և Մեսրովպայ վարդապետի. Եւ Գիւտայ, և Յոհաննու մանդակունւոյ հայրապետացն մեր և այլոց վարդապետացն ի փառս աստուծոյ,։ Թղ. 199ա։ Կիսախորանով և առանց Հայր մերի կը սկսի. Տէր եթէ զշրթունս իմ բանաս՝ բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քո, ևն։ - Վերջ 276ա։ Ժամագիրքս ամբողջ է ամենայն մասամբ, այսինքն Գիշերային, Առաւօտեան, Արևագալին, Ճաշուն, Երեկոյին, Խաղաղականն և Հանգստեան. բայց ինչ ինչ բաներ Տօնացուցի պէս համառօտակի նշանակելով կանցնի։ Ճաշու ժամերգութեան առաջին մասի Միաբան ամենեքեան գոհացարուք, մեծ աղօթքէն վերջ կ՝ընդմիջի Պատարագով, որ կը սկսի. Խունկ մատուցանեմ առաջի քո քրիստոս,ևն, խորհրդական աղօթքով ու Աւրհնեալ թագաւորութիւն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, երգով։ Ու հասնելով մինչև հոգւոյն սրբոյ կոշման Աղօթքը, դարձեալ տեղի կու տայ Ճաշու ժամերգութեան, մնալով կիսաա։ Կամ պատարագին մնացեալ մասի թուղթերն ինկած են մատենիս մէջէն, և կամ Չոր պատարագն այդչափով կ՝աւարտէր։ Այս բանիս յայտնի ապացոյց է յաջորդ կարգաւորութիւնը։ Ժամագրքիս մէջ, Թղ. 199բ. Զարթուցեալքս ամենեքեանևն քարոզին վրայ խորագրուած է. Յոհաննու մանդակունեցւոյ ի գաւառէ Աշամունեաց՝ ի գեղջեն Ախնըստայ, Քարոզ գիշերային պաշտամանց,։ 3. Թղ. 240ա։ Կայ Խորհրդածութիւն սուրբ պատարագի (ըստ Լամբրունացւոյ կարգաւորութեան), այսպիսի Հրահանգով. Յորժամ կամեսցի քահանայն պատարագ մատուցանել պարտ է այսպէս խորհրդաբար զգեստաւորիլ. Մտանէ յաւանդատունն՝ հանդերձ սարկաւագաւքն՝ ուր զգեստքն են պատարագի. և զգեցեալ պաշտօնէ իցն՝ ըստ իւրաքանչիւր աստիճանի, ասեն ապա սաղմոս. Քահանայք քո զգեցցին (ևն) տուն առ տուն ամենեքեան, և քարողէ սարկաւագն. Խնդրեսցուք հաւատով միաբան։ Եւ ասեն ԲԺ. տէր ողորմեա. և քահանայն ասէ զաղօթս. Որ զգեցեալ ես զլոյս որպէս հանդերձ, տէր մեր յիսուս քրիստոս,ևն։ Վերջ Թղ. 254բ։ Պատարագս ամբողջ է ամենայն մասամբք, մա, նաւանդ թէ մէջ ընդ մէջ մանրագիր խրատներով։ Իսկ յաւարա պատարագին կայ Թումայի առաքելոյ աղօթքը։ Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս,ևն։ 4. Թղ. 255բ։ Ներսիսի Լամբրօնեցւոյ խրատք և սահման վերոյգրեալ գործոյս։ Քանղի բազում ինչ եցոյց բանս հրահանգութեան գործ սարկաւագացն աստիճանի ևն։ - Վերջ Թղ. 257բ. Ընկեր զիարդ մտեր այսր, որ ոչ ունելով հանդերձ հարսանեաց։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս ամէն, 5. Թղ. 257բ-259ա։ Եռամեծի և քաջ վարդապետի Մխիթարոց Գոշի, խատակրաւն ճգնաւորի և բանիբուն հռետորի ասացեալ զաղօթս ի ժամ սուրբ պատարագին։ Տէր աստուած իմ յիսուս քրիստոս, բան հաւր և կերպարան կենդանի և կենդանարար,ևն։ - Վերջ Թղ. 262բ։ Եւ փառաւոր արարից զքեզ ընդ հաւր քում ամենահզաւրի և ընդ ամենասուրբ հոգւոյն ճշմարտի, այժմ,։ Աղօթրիս կը յաջորդեն - կիսախորանով - ժամերգութեան միւս մասունքն, այսինքն են Երեկոյեանը, Խաղաղականն և Հանգստեանը։ Եւ յաւարտ վերջնոյս՝ կայ, Թղ. 276բ, Խոստովանութիւն մեղաց։ Մեղայ ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, մեղուցեալ եմ աստուծոյ,ևն։ - Վերջ Թղ. 278ա։ 6. Թղ. 278բ։ Ժամամուտք կարդաւ՝ ըստ պատշաճի աւուրն։ Պահոց. Բշի։ Գշի։ Եշի։ Որ ի հաւրէ առաքեցար փրկիչ,ևն։ - Թղ. 286ա։

Content