721742ՌՂԲ = 1643 (տես յիշտկ.)։
բոլորգիր մանը։
20, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ ողորկ երկուստեք և նուրբ։
փայտեայ կաշեպատ և անզարդ։
. Թղ. 1-4 լուսանցքը թեթև կերպով ցեցակեր եղած են։ Թղ. 37, 95, 118, 127, 188, 192 մերթ մերին և մերթ ալ ստորին լուանցաքղանցք փրթեր են։ Կողերու կաշին ևս ներսէն և դուրսէն (քղանցքը յատկապէս) մաշեր ու փրթեր են, Կը պակսին սկիզբէն 1-2 թուղթք.- 2-3 թուղթք ընդ մէջ Թղ. 187բ-188ա.- 2 թուղթք ընդ մէջ Թղ. 197բ-198ա.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 207բ208ա։
նախ գրիչն, ապա այլք։
երկու կողմէն երկերկու թուղթք, մնացորդ բազմախազ ու բոլորգիր հին Երգարանի մը։
բազմաթիւ են և երկագոյն, այսինքն՝ մանիշակագոյն և մոխրագոյն կապոյտ. թռչնագիրք շատ ցանցառ են։
բազմաթիւ են։ իսկ Թղ. 198բ-231բ, խիստ յանախ, միատեսակ և զարդագրերուն հետ միացած։
չկան։ - ԴԱ. ՏԱՐԿ Թղ. 194ա, 234բ։
8, եռագոյն. այսինքն մանիշակագոյն կարմիր, աղօտ կապոյտ և դեղին. փոքր են և անշուք. տես Թղ. 1ա, 21ա, 44բ, 70բ, 91բ, 115բ, 137ա, 160բ։
կարմիր. այսպէս են նաև մէն մի սաղմոսի երկրորդ տողը, և սաղմոսէն վերջ Տունք և Գուբղայք փոփոխակի մէկ մը կարմիր և մէկ մալ սևագիր։
սակաւ են, գլխաւորապէս 1. Ի վերջ մատենին, Թղ. 233բ, կայ գրչէն. Գառք ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգոյն սրբոյ ամէն։ Յամի ՌՂԲ.երորդի թուականիս աղքանազեանս տոհմի, և ի հայրապետութեան տէր Գիչիպպոս կաթողիկոսի, և ի թագաւորութեան պիղծ և անաւրէն ժողովոյն մահմէտականացն սուլթան Իպրաիմին, և ի մերոյս նահանգի Կաջայու վերադիտողի և հոգևոր հովուի տէր Խաչատուր արհէպիսկո, պոսի. Գրեցաւ սաղմոսարանս՝ որ կոչի երգ։ դաւթեան. Ձեռամբ փծուն հող և ոտից մոխիլ ձեր ծառայ Վրդանէս Դպրի, որ զանունս միայն ունիմ և զգործս իմ խաւարեալ։ Որում ցանկացող եղեալ յայսմ աստուածային և լուսազարդ սաղմոսարանիս աստուածասէր ոմն դպիր, որում անունն էր... (քերուած է). որ ստացաւ զսա ի հալալ վաստակոց իւրոց՝ ի վայելումն անձին իւրոյ։ Արդ՝ երես անկեալ աղաչեմ զձեզ, որք հանդիպիք սմա, կարդալով կամ աւրինակելով, յի(շես)ջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր զվերոգրեալ Վրդանէս անարժանս. գրեցաւ սա... (երկու բառ քերուած). և դուք յիշեալ լիջիք առաջի ահեղ ատենին քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն. Հայր մեր որ,։ 2. Նոյնը, Թղ. 192ա, Պարզատումարի կէս արձակ և կէս մալ ոտանաւոր Նախաբանին վերջը կը գրէ այսպէս. Որք ընթեռնուք՝ սիրով սրտի, յիշման արէք զիս արժանի, Վրդանէս անուն մեղաւք ի լի,։ Ասկէց կը տեսնուի որ Նախաբանն ևս նա շարագրած է։
. Ձեռագիրս 1903ին մտեր է հա. ւաքմանս մէջ։ Հ. Դիոնեսիոսն մեր Գաղատոսեան բե։ նաւ ե վանս։ Մատեանս է Սաղմոսարան և Պարզատումար, այսպէս1. Թղ. 1ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի և կաւարտին, Թղ. 187բ, ՃԾ. սաղմոսի 3.րդ տնահամարով. մնացեալը կը պակսի։ Սաղմոսարանիս մէջ Ամբակումայ Որհնութեան, - որ ամէն օրինակաց մէջ ընդմիջած է ՃԽէ. և ՃԽՐ. սաղմոսներուն,- կը յաջորդէ, Թղ. 181բ182ա. Գոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ, թուոց Դաւթի ինքնագիր սաղմոսը. ապա կու գան կարգաւ Երից մանկանց, Մարիամու Աստուածածնի, Զաքարիայ և Սիմէոնի Յրհնութիւնները. Սաղմոսարանիս մէջ խորագիրներն ամէնքն ևս համառօտ են, չունի Զօհրապ. տպ. ընդարձակ խորագիրներէն մէկր անգամ։ Սաղմոսներու թուահամարներն ընդհանրապէս նշանակուած են առընթեր, ի բաց առեալ եգերազարդերով սկսող սաղմոսները, Բ. Սաղմոսի (ըստ տպագրութեան) վրայ դրուած տեգեկութըւնն՝ այս 0րինակիս մէջ կը պակսի։ 2. Թղ. 188ա։ Կայ Ն. Շնորհալւոյ Հաւատով խոստովանիմը՝ սկիզբը թերի, այսինքն 2.տան...սնական սուրբ երրորդութիւն և մի աստուածութիւն,ևն բառերով կը սկսի. վասն զի թուղթ ինկած է։ - Վերջ Թղ. 191բ։ 3. Թղ. Նախադրութիւն պարզատսամարի։ Պ.. բանալի առաջի գիրն լիւնն է և Տանուտէրն ի վերևն Խոյն է, և կարմիր գրած տողերն՝ Նահանջ է,ևն։ - Թղ. 232ա։ Ի մէկ շրջանն դ. անգամ մոլորին յոյնք և այլ ազգ քրիստոնեայք,։ 4. Թղ. 232բ։ Երգ Դաւթի՝ յաղագս չասելոյ սաղմոսին։ Բանք սաղմոսիս է պատուական, լցեալ հոգւովն աստուածական,ևն։ Վերջ Թղ. 233ա։ Այլ որք չասեն ւի քուն լինին, և սաղմոսիս ոչ փափաքին. անմահութեան հացէն սովին, յաւուր մեծի դատաստանին,։