Other notices
— - Bibliographic notice
65
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԱ
ՌՂԹ = 1650 - ՌՂԹ = 1650

ID
Number
65
Old record number
1140
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԱ
Start date
ՌՂԹ = 1650
End date
ՌՂԹ = 1650
Date details

ՌՂԹ. 1653 (տես յիշտկ.)։

Copy place
՝ Կ. Պոլիս, ի դուռն սուրբ Գէորգայ Սուլումանաստիր (տես յիշտկ.)։
Reference
Type
Number of pages
249
Dimension
13,3x10,5 (9x6)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ և մաքուր։

Codicology

21 1/2, իւրաքանչիւրն 12։

Principal subject
Subject details

մագաղաթ, տեղ տեղ նուրբ և կակուղ, տեղ տեղ ալ հաստկեկ և պինդ։

Number of lines
16։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, զարդարուն, գոցելու մասով։

State of preservation

ընդհանուրը լաւ պահուած է, միայն սկիզբէն կը պակսին 6 թուղթք ընդ մէջ Թղ. 2բ-3ա որոնց տեղ թուղթեր զետեղուած են նոր կազմողէն բայց դատարկ թողուած։ Կռնակի կաշին փճացաք ըլլալով՝ շիկագոյն կաշիով նորոգուած է։ Ստորիւ լուսանցից հետ թերթահամարներն ևս կտրուած են, ի բաց առեալ Թ. և ԺԵ.րդը։ Թղ. 2բ, նկարն և կիսախորաններէն և լուսանցազարդերէն ալ ոմանք փոքր ինչ վնասուած են խոնաւութենէ։

Copyist
Ստեփաննոս երէց (տես վարը)։
Owner

Նախ խօ. ճա Պետրոս, ապա Տէր Մարտիրոս, ապա Կեսարացի Ինճիճեան Արթին աղայ՝ ոսկերիչ։ - ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒ ԹԻՒՆՔ Թղ. 248բ, 249ա, 249բ։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչը, վասն զի ու. րիշի մը բնաւ յիշատակութիւն չկայ։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, եռագոյն ոսկեզարդ. մեծ մասը թռչնագիր։

Initials

Marginal illuminations

բազմաթի։ քառագունեան ոսկեզարդ, այսինքն՝ վարդակարմիր մութ կապոյտ։ բոցագոյն և կանաչ։ Որթապատեա, թռչուններ ալ յանախ, որոնց կտուցները միշտ բո, ցագոյն կարմիր են. ձախակողմեան լուսանցքներում՝ յաճախ զարդագրերուն հետ միացուած են։

Images

մի միայն, Թղ. 2բ, Դաւիթ, յար և նման ԼԹ. 0րինակի պատկերին, բայց ջրային և անհաստատ ներկերով։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

7, բազմագունեան ոսկեզարդ, բայց ոչ քաջարուեստ տես Թղ. 21ա, 52ա, 86բ, 114բ, 146ա, 173բ, 203բ առաջինը ենկեր է։

Title text

(հին մասը) կարմիր, իսկ յաւելուածները սևագիր. կարմիր են նմանապէս Տունք, Գուբղայք և Կանոնք, այսպէս նաև մէն մի սաղմոսի սկզբնատոդերը. իսկ Տնագլուխք փոփոխակի մէկ մը ոսկեգոյն։ մէկ մալ կապոյտ։

Blank pages

Թղ. 1, 2ա, 248բ։

Colophon

երկու երեք են, գլխաւորապէս։ 1. Ի վերջ մատենին, Թղ. 249ա, կայ նոտրագրով՝ իբր գրչէն՝ այսպէս. Արդ՝ գրեցաւ սուրբ երգարանս Դաւթի մարգարէին, ի քաղաքն Ըստամպաւլ, ի դոառն Սուրբ Գեորգա զաւրավարին, որ Սսալումանաստիր ասի, Թվ ՌՂԹ. հոգտեմբեր ամսոյ ԺԸ. աւրն շաբաթ, ձեռամբ բազմամեղ և անարհեստ գրչի Ըստե, փտենոս երիցու. որք հանդիպիք ի սմա կարռա լով կամ օրինակելով, յիշեսջիք ի մաքրափայ յաղաւթս ձեր զիս և զծնաւղս իմ և զուսուցիչքս իմ և զամենայն արեան մերձաւորքս իմ և դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ աստուծոյ, ամէն։ Կատարողք աղաչանաց մերոց աւրհնիք յաստուծոյ և յամենայն սրբոց նորա. նա ի մէնջ, ամէն. Հայր մեր)։ Այս յիշատակարանս նման է Ղազար եպիսկոպոսի, ի թուին Հայոց ՌԽԹ, նոյն տեղ գրած մի. ուրիշ Սաղմոսարանի յիշատակարանին, ուստի հաւանօրէն կամ նոյնն ըլլալու է գրիչ նաև ասոր, և կամ այս անկէ համառօտուած է։ 2. Թղ. 249բ. Ստացողի կողմէն նոյն նոտրագրով. Դարձեալ աստուած ողորմի ասասցէք Խաւճա Պետրոսին և իւր ծնաւղացն Խաղարոսին և մօրն Մարիամին (այս վերջին բառերս սրճագոյն մելանով գրուած են), որ ըստացաւ զսուրբ երգարանս, որ է սաղմոսարան, ի հալալ արդեանցն իւրոց ի ձեռն դեռաբոյս որդոյն իւրոյ Եղիայ տիրացուին, զոր տէր աստուած բարով վայելել տացէ. և զինքն անփորձ և անսասան երկար ամօք պահեսցէ և ի խորին ծերութիւն հասուցանէ. ամէն եղիցի եղիցի,։ 3. Թղ. 248բ. (դատարկ երեսին վրայ կայ կարմրագիր նոտրագրով. Այս սաղմոս։ տիրացու Մարտիրոսին է, բարով վայելէ. ամէն,։

Informations

։ Ձեռագիրս 1890ին մտեր է հաւաքմանս մէջ. յիշեալ Արթին աղայ Ինճիճեան ի 16 օգոստոսի նոյն ամին ընծայած է Վ.Հ.Ղ. Վ. Ալիշանին՝ ձեռամբ իր հարագատին Պր. Սերոքէ Ալիշանի։ սկիզբէն պակասաւոր. ի վերջոյ ունի նաև Ն Շնորհալւոյ Հաւատով Խոստովանիմը։ 1. Թղ. 1ա։ Պակասաւոր կերպով (այսինքն Ը. սաղմոսի 5րդ տնահամարով) կը սկսին սաղմոսք Դաւթի։ Եւ Թղ. 240բ, կաւարտին Գոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ թուոց սաղմոսով. որ սակայն առանց խորագրի կը յարի անմիջապէս ՃԾ. սաղմոսին։ Թղ. 231բ, Աւրհնութիւն Երից մանկանց որ ի Բաբելոն,։ - Թղ. 235բ, Երգ Մարիամու Աստուածածնի,։ - Թղ. 346ա։ Աւրհնութիւն Զաքարիս հաւրն Յովաննու,։ - Թղ. 237ա. Աղաւթք Սիմէոնի սուրբ ծերունոյն,, որոնք Դաւթի ՃԽԸ. սաղմոսէն յառաջ դասաւորուած են։ Իսկ ամենէն վերջ, Թղ. 240բ. Խոստովանութիւն Մանասէի թագաւորին. սա սղոցեաց զԵսայի մարգարէն,։ Հոս ևս իւրաքանչիւր Կանոն կիսախորանով կը սկսի, մարգարէական Որհնութեամբ ու գիշերային ժամու Մաղթանքով, Քարոզով և Աղօթքով կաւարտի։ Զարդագրով և եզերազարդով սկսող սաղմոսներուն դիմաց թուահամարներ դրուած չեն։ Խորագիրք նախորդ օրինակին պէս ամենահամա, ռօտ են։

Content