Other notices
— - Bibliographic notice
66
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԲ
ՌԽԹ = 1590 - ՌԽԹ = 1590

ID
Number
66
Old record number
1583
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԽԲ
Start date
ՌԽԹ = 1590
End date
ՌԽԹ = 1590
Date details

ՌԽԹ = 1590 (տես վարը) -

Copy place
Կ Պօլիս, ընդ հովանեաւ սրբոյն Գէորգայ (Սուլումանաստիր)։
Reference
Type
Number of pages
320
Dimension
15,8x10,7 (10,5x 6,7)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ, յոյժ ընտիր և կլորակ։

Codicology

26, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ կոգեգոյն, ողորկ և ընտիր։

Number of lines
16։
Binding

(նոր) ստուարաթղթեայ՝ կարմիր կաշիով պատեալ և ոսկեզարդ։

State of preservation

շատ լաւ, միայն հին կողերն հանուած են, և Թղ. 1-2 արտաքին լուսանցք թեթև կերպով ցեցակեր եղած։

Copyist
Ղազար եպիսկոպոս (տես յիշատկ.)։
Owner

նախկինն անյայտ, վասն զի մի, շատակարանին մէջ երկիցս քերուած է անոր անունը թշնամութեամբ. իսկ վերջինն՝ էր Լէյարդ անգղիացի, երբեմն դեսպան։

Commanditaire
Illuminator
անյայտ. եթէ գրիչն է, նա նշանաւոր ման, րանկարիչ մէր։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

երկու կողմէն երներկու թուղթք։ առաջակողմեաններն են մնացորդ երկսիւն երկաթագիր Գործոց առաքելոցի, իսկ ետևինները նոյնպէս երկսիւն երկաթագիր Աւետարանի մը, նոյն գրչութեամբ։

Lettrines

յոյԺ բազմաթիւ են, քառագունեան՝ ոսկեզարդ, թըռչնագիր, վիշապագիր, գազանագիր ու մարդագիր պէսպէս մոտիւներով և հիանալի նրբութեամբ։ Բաց ի 8 ճակատներու զարդագրերէն, որոնք ընդհանրապէս միացուած են կիսախորաններուն, ուշա դրութեան արժանի են, Թղ. 47բ, քառաթռչուն ԱԾ, որուն վրայ հինգերորդ մալ պատիւը կը կազմէ։ Թղ 100բ, ծան, կամ երկու աքաղաղանման թռչուններո թևոց միջև եղած խորհրդաւոր մարդադէմը, որ ԽԵ սաղմոսի սկզբնատառը կը կազմէ։ Թղ. 114բ, մար։ դագիրն՝ որ կը ներկայացնէ Մովսէս մարգարէի հերապանծ մանրանկարը։ Թղ. 124ա. Կրկնափիւրը։ Թղ 149բ, վագր գազանագիրն։ Թղ. 178բ, ճիւաղաձև վի։ շապագիրն, որ առաջակողման թաթով վերևի եզե, րազարդի որթատունկէն կախուած է։ Թղ. 223բ, թռչնագիրն, որուն բարձրացուցած ձախ թևր երփներ, փեան եզերազարդ մալ կը յօրինէ։ Թղ. 249բ, թռչունը որ եզերազարդին հետ նորասքանչ կերպով կը դաշ։ նակաւորի։ Թղ. 274բ, եռաթև Խ զարդագիրն, որոնց իւրաքանչիւրն՝ մի մի տնագլուխ կը կազմէ 3ԼԵ. սաղմոսին և գիւտաւոր և եզական է։

Initials

Marginal illuminations

շատ շատ են, մեծագոյն, միջին և փոքր բազմագունեան և ոսկեզարդ, գիւտաւոր և նրբաճաշակ։ Մասնաւոր ուշադրութեան արժանի են, Թղ 114բ, կիսասիւնի վրայ կանգնած օձակալ թռչունը որ օդոյ մէջ բռնած է աղեղի ձևով սպիտակախայտ կապուտակ երկայն օծ մը, և հայոց ընտանի արագիլը կը ներկայացնէ։ Թղ. 144բ, կանացի կերպարանքով երկայնահեր թռչունը՝ նորաձև գլխարկով։ Թղ. 266բ երկու թռչուններէ ձևացած քնարաձև սափորը մէջի աղօտ կարմիր ու խորհրդաւոր դրուագներովը։ Թղ. 136ա, վիգերնին օձաձև բարձրացուցած սիրամարգներու զոյգր, որոնց տտունքն իրարու միացուած աշտանակի մը լայն խարիսխր կը ձևացնեն։ - ՆԿԱյ մէկ հատ մեծ, և չորս ալ փոքրիկ կիսանդրիի ձևով որոնք նրհնութիւններու լուսանցքը կը զարդարեն։ Թղ 11բ, Դաւիթ մարգարէն որ բազմած է գահոյից վրայ՝ բոպիկ ոտքերը կանաչ բարձին յեցուցած. սպիտա։ մօրուօք և հերօք և գլուխը ոսկեփայլ ականակուդ թագ. ձեռքերուն մէջ բռնած է երկայնաբուն բամ բիռն, որուն վերի ծայրը կարապաձև կը վերջանայ վերէն՝ երկնագոյն եռակարգ պարունակներու մէջէն բազուկ մը կարկառուած է դէպ ի առ ինքն, միջիւ երկու մատունքն ու ճկոյթը միայն պարզած։ Իսէ ինքն հագած է մանիշակագոյն կրկնոց՝ կապուտաւ պատմուճանի վրայ։ Թղ. 149բ, Աննա՝ կայ ծալապատիկ բաժակաձև խարսխի մը վրայ, և Սամուէլ մա, նուկ գրկացը մէջ։ Թղ. 188ա, Եսայի մարգարէն՝ նոյկ դիրքով, և աջումը գլանաձև մագաղաթ։ Թղ. 223բ, Եզեկիէլ թագաւոր՝ նոյն դիրքի մէջ, բազմած է սՈւ թաններու տարազով. աջով գլանաձև մագաղաթ մը բռնած է, իսկ ձախը ծնօտին վրայ. գլխուն վրայ կը կրէ դեղնագոյն թագ։

Images

Canon tables 1

չկան։

Canon tables 2

9։ տես Թղ. 1ա, 12ա (մեծագոյն), 43ա, 81բ, 119բ, 153ա, 191ա, 226ա, 262բ. առ հասարակ են բազմազունեան, ոսկեզարդ, թռչնաշատ, ու մէկմէկէ տարբեր դրուագներով և երանգոց եղանակաւորումներով։ Առաջինը որ սաղմոսներէն դուրս գրութեան մը կը պատկանի, երկագոյն է և առանց ոսկւոյ, իսկ Ա. Կանոնին կիսախորանն ամենէն գեղեցիկն է։

Title text

մերթ կարմիր, և մերթ ալ կէսը կարմիր և կէսէն վար սևագիր։ Կարմիր են կանոններէն ետքը դրուած Տունք և Գուբղայք. իսկ տնագլուխք փոփոխակի մերթ կարմիր և կապոյտ, և մերթ ալ կարմիր, ոսկեգոյն և կապոյտ։

Blank pages

Թղ. 10, 11ա, 320բ (կէսէն վար)։

Colophon

սակաւ են, գլխա։ ւորապէս 1. Ի վերջ մատենին. Գառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ. այ։ Աստանաւր յանգ ելեալ կատարեցաւ երգս աստուածային և տառս հոգևորական՝ քնարս աստուածահաւրն դաւթեան, որ կոչի սաղմոսարան. և է հոգևոր բուրաստան։ Գրեալ ձեռամբ (յ)աւգնամեղ և անարժան ծառայի Ղաղար եպիսկոպոսի լոկ անուամբ միայն և գործովս ոչ։ Ի խնդրոյ հեզահոգի և պատուական քաջ իմաստասիրի, ճարտար հմուտ հին և նոր կտակարանի և աստղաբաշխութեան արհեստի... (անունը քերուած է) մեծ գիտնականի, ի վայելումն անձին իւրոյ։ Եւ այժմ գործով անունն երև ի, զի զտիւ և զգիշեր ոչ դադարի, միշտ գիտութիւնս պարապի, և անհաս բանի հասու լինի. քանզի անչափ է սէր սողա առ աստուած և առ գիրքս աստուածային, կամ որ զամենայն ընտիր և գեղեցիկ գրեանքս առ ինքն ժողովէ։ Եւ ստացաւ զհոգենուագ տառս ի հալալ ընչից իւրոց, էտ գրել յիշատակ իւրն և իւր արեան մերձաւոր ննջեցելոցն։ Աղաչեմք զձեզ, ով մանկունք եկեղեցոյ, որք հանդիպիք սմա, կարդալով կամ օրինակել(ով), յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զ... (քերուած է) և գիւր ննջեցեալքն հաւասար ի քրիստոս. ամէն։ Գրեցաւ Թվին ՌԽԹ. ի մայրաքաղաք Ըստամբօլ։ ի թագաւորութեան սուլթան Մուրատի՝ որդոյն սուլթան Մահմատի։ ի պատրիարքութեան տէլ Մեշքիսէթ կաթողիկոսի, ընդ հովանեաւ սրբոյն Գէորգայ (բառի մը տեղ դատարկ) որ Սուլումանաստիր ասի։ Դարձեալ կրկին անգամ աղաչեմ զձեզ ով եղբայրք անմեղադիր լերուք սխա(լ)անաց կամ խոշորութեան գրիս, զի կար մեր այս էր։ և յաւրինակէ խիստ զապունութիւն քարշեցաք. Ժ. սաղմոսարանն. բ.ա. տեղ չէր երթայր։ Յիշեցէք ի քրիստոս զծնօղս իմ և զուսուցիչս իմ ի քրիստոս, և աստուած զձեզ յիշէ իւր (յ)արքայութիւն, ամէն։ Հայր մեր որ յերկինս սուրբ եղիցի ան։ 2. Թղ. 190բ. Նոյնէն և նոյն բոլորգրով Ջեղկելի Ղաղար գրիչս ցեշեցես

Informations

. Ձեռագիրս 1902ին մտեր է հաւաքմանս մէջ. Տիկին Լէյարդ նուիրած է վանացս ի յիշատակ։ Մատեանս է Սաղմնսարան կատարեալ ու նկարազարդ. ընդ օրինակուած է - կ՝աւանդուիՅովհ. Սարկաւագ վարդապետի Սաղմոսարանի ընտիր և լաւ օրինակէ մը. կը պարունակէ Ն. Շնորհալւոյ Հաւատով խոստովանիմը և ուրիշ երկու Նախադրութիւններ ևս։ 1. Թղ. 1ա։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսին Կիպրացոյ՝ Յաղագս սաղմոսարանի յառաջաբանութիւն ասացեալ։ Զամենայն ինչ զոր ասաց հայրն մեր Աթանաս։ ևն - Վերչ Թղ. 7բ։ Որով ընկալաք զշնորհս և փրկութիւն ի ձեռն մարմնաւոր գալստեան նորա, ծնեալք շնորհօք հոգոյն սրբոյ. և նմա փառք յաւիտեանս ամմէն,։ 2. Թղ. 7բ։ Ղաղար եպիսկոպոսի՝ բան ի վերասաղմոսաց (առանց խորագրի)։ Ով աստուածասէր սիրելի՝ և ցանկացօղ ցանկալի, և քան զականս պատուականի՝ սուրբ հոգւոյն նուագի, ևն։ - Վերջ Թղ. 8բ։ Եւ զստացողքս զմեկ յիշեսջիք յաղաւթս ձեր։ Եւ զանպիտան հողիկ։ Ղաղար եպիսկոպոս յիշեսջիք ի տէր,։ Գրութիւնս - որուն նախընթացաբար ուրիշ օրինակի մը մէջ ևս հանդիպեցանք, առանց հեղինակի անուան - ասկէց յայտնի կը տեսնուի որ Ղազար եպիսկոպոսին է, որ համաձայն Գառնեցւոյն՝ Յովհ. Սարկաւագ վարդապետի ձեռքով Հաղբատայ վանքում թարգմանչագիր Սաղմոսարանի պատմութիւնն ընելէն ետքը, կը յիշէ թէ ինքն ևս այն գաղափարէն օրինակուած սաղմոսէ մը գծած է սոյն օրինակը։ Դարձեալ յիշատակարանի ձևով աւարտող Ղազարայ այդ յառաջաբանին կը յաջորդէ (Թղ. 9ա) անմիջապէս. Զքէն գոհանամք տէր աստուած մեր՝ որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ,ևն գիշերաժամու Աղօթքը ամբողջապէս, որ նախընթաց օրինակներում չի գտնուիր այդ դիրքին մէջ։ Այս պարագայս նշան է Աղօթքիս հնութեան, եթէ թարդմանչագիր օրինակէն արտագրուած է երբէք, և ոչ ըստ քմաց Ղազարայ։ 3. Թղ. 12ա։ Համակ ծաղկագիր և ոսկեգոյն տողերով, բայց առանց խորագրի կը սկսին սաղմոսք Դաւթի։ Եւ Թղ. 298բ. կ՝աւարտին ՃԾ. սաղմոսով։ Յաւարտ որոյ կը կարգին նախ վերջին սաղմոսի Տէր երկնիցներու և վերջին Կանոնի տնահամարները. ապա չորս Կանոններուն, և հուսկ՝ Միահամուռ սաղմոս Գուբղայք. ԾԶ, սաղմոս ֆոխք ՃԾ. Տունք՝ Ս.Ն. ԿԲ. զոր և է ստոյգ, բաց ի յետոյ գու(բ)ղայնոյն զոր ոչ է Դաւթի, (այսինքն՝ Գոքր էի ես յեղբարս իմ,ևն սաղմոսը). զոր կը յարէ անմիջապէս, ճիշդ Զօհրապեան տպագրութեան համաձայն խորագրով։ Ասոր անմիջապէս կը յաջորդէն, Թղ. 239բ։ Խոստովանութիւն Մանասէի թագաւորի,ևն.- Թղ. 302ա. Երգ Մարիամու սուրբ աստուածածնին,ևն։- Թղ. 303ա.Աւրհնութիւն Զաքարիա հօրն Յովաննու Մկոտչի, էն (սևադիր լաւելուածով)։- Թղ. 304ա։ Ադաւթք և Աւրհնութիւն Սիմէոնի ծերոյն, (հանդերձ սևագիր յաւելուածով) և Թղ. 304բ. Աւրհնութիւն երից մանկանցն, (հանդերձ սևագիր յաւելուածով), երեք հատածի բաժնելով այդ 0րհնութիւնը, Հմմտ. Ժ.0ր. 8. 1. Թղ. 247ա։ ԺԳ. 0ր. 8. 1. Թղ. 191ա։ ԺԹ. 0ր. 8. 2. Թղ. 193բ198բ։ Բաց ի 0րհնութեանց դասաւորման այս համաձայնութենէն, կրկին՝ իմա կարմիր և սևագիր, խորագիրներու միահամուռ յառաջբերութեամբ ևս կը համեմատի ԺԹ. 0րինակին. միակ բանն որով կը տարաձայնի յայսմ ԺԹ. Որինակէն, այն է զի 1, և 5րդ կիսախորաններով սկսող սաղմոսները բնաւ խորագիր չունին։ ՃԺԸ. սաղմոսի լուսանցից վրայ հոս ալ դրուած են եբրայական ալքու բենք՝ հանդերձ մեկնութեամբ, մերթ սրտաձև սև պարունակի, և մերթ քառակուուոյ, և մերթ ալ երկու հորիզոնական գիծերու մէջ։ Հբտոդութեան արժանի էն յատկապէս այս Սադ մոսարանիս մէջ, որ շատ սաղմոսներու ստորոտը դրուած բաց ի այն կարմրագիր խրատներէն, - զորս նշանակեցինք ուրիշ երկու Յրինակաց մէջ ևս, կը յարին նաև (սևագրով) բժշկական և աղթարական ծանօթագրութիւններ. այսինքն թէ՝ այդ սաղմոսներէն իւրաքանչիւրն ինչ հիւանդութեան և պարագաներու մէջ կարդալու է։ Յրինակի աղագաւ, ԺԵ. սաղմոսին ստորոտը. Վիճակ. Որպէս յաղթեաց մեծն դաւիթ, նոյնպէս և դու յաղթեսցես այդր բանիդ (կարմրագրին կը յարի)։ Վասն ցաւու. կարդայ ի վերայ պաղի ձիթի, և օծէ, ծելութիւն (այսպէս) երբ երթայ՝ ու թէ ուզես՝ գրէ ի կարդայ, նա բարով հասնի իր տեղն աստուծով։ Զինչ տեղ որ կու ցաւի՝ նա առողջանայ։ Ու հե(տ) կտաւի վրան կախէ, և ի ճամքան երթալն,։ Այսպիսի ծանօթագրութիւններ տես նոյնպէս ԺԸ. ԺԹ. Ի. ԻԱ. ԻԲ. ԻԶ. և ուրիշ շատ սաղմոսներուն ստորոտը (և երբեմն ալ խորագրի ներքև), ուրախութեան, հարսանիքի, դիւահարի, դատաստանի, զնտանածի, վախուոր խևի, գողի, ապրանաց, բարակցաւի, ծովու, ուղեւորութեան, օտարութեան, անիրաւութեան, ևն վերաբերեալ։ Կարմրագիր ասացուածները՝ կերևի թէ վիճակհանութեան առիթով արտայայտուած են. վասն գի անոնց ամենուն դիմաց ալ Վճկ, դրոշմուած է. ուստի և յոյժ հետաքրքրական ազգագրա-կրօնական տեսակէտերով։ 4. Թղ. 309բ։ Խրատ ի գրոց ոտանաւոր։ Արեկ ասեմ բան հրաշական, պատճառն մեղացն զանազան,ևն։ - Վերջ Թղ. 311ա։ Որ ոյ ազատ են ի մեղաց, մեծ երանի նոցա հոգոյն, 5. Անդ։ Նախադրութիւնք խրատականք յաղագս աղօթիցն՝ զոր ասացեալ է տեառն Ներսէսի՝ եղբօր Գրիգորի հայոց վերայդիտողի։ Աղաւթք հասարակաց քրիստոնէ ից՝ մեծամեծաց և փոքունց, ևն։ - Վերջ Թղ. 313բ։ Մի անփոյթ առնէք ամենայն ժամ աղօթելն զի մի մտանիցիք ի փորձութիւն. Եւ քրիստոսի փառք յաւի,։ 6. Անդ։ Աղաւթք առանձնական՝ առ սուրբ երրորդութիւն, ասացեալ տեառն Ներսէսի հայոց կաթողիկոս(ի). Զոր ամենայն հա ւատացեալ քրիստոնէից պարտ է օր ուսանել և աղաւթել քանիցս անգամ կարիցէ։ Հաւա, տով խոստովանիմ,ևն։ - Վերջ Թղ. 318ա։

Content