Other notices
— - Bibliographic notice
63
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԼԹ
ՌՃԲ = 1653 - ՌՃԲ = 1653

ID
Number
63
Old record number
527
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԼԹ
Start date
ՌՃԲ = 1653
End date
ՌՃԲ = 1653
Date details

ՌճԲ = 1653 (տեւ վարը)։

Copy place
անյայտ, հաւանօրէն Յեցիկ գիւղ Նախճաւանայ։
Reference
Type
Number of pages
310
Dimension
27x19,5 (17,2x12)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 17,2x5,2։
Writing details

բոլորգիր միջակ՝ կրկին գրչութեամբ։

Codicology

26, իւրաքանչիւրն 12 թուղթ, իսկ Ժ. ԺԱ, ԺԲ, ԺԳ և Ի. թերթերը 13ական թուղթ հաշուուած են։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ, երկու կողմէն ևս ողորկեալ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ սև. իսկ կողերու ներսը դեղնագոյն ազնիւ կերպասով պատեալ, որուն վրայ ետքէն ճերմակ թուղթ կըպցուած է։

State of preservation

. շատ տեղ թուղթերը հեղուկէ կամ խոնաւութենէ սևցեր են։ Թ. 1 - 15, 147-184, 291-293 լուսանցք սաստիկ մաշած և հերձոտեալ են, որով երբեմն եզերազարդերէն ոմանք ևս վնասուած են։ Թղ. 72, 109, 147, 162 և 290 արտաքին ու ստորին լուսանցքները խորապէս կտրուած են։ Կողերու կաշին անկիւններէն և կռնակէն այրած և ետքէն նոր կաշիով նորոգուած են։ Կը պակսին 1 թուղթ ընդ մէջ Թղ. 184բ185ա.- 2 թուղթք ընդ մէջ Թղ. 193բ-194ա։ 3 թուղթք ևս ընդ մէջ Թղ։ 290բ-291ա։

Copyist
Սաղմոսին և Ժամագրքին՝ Ալեքսիանոս երէց (տես յիշտկ.). իսկ Պարզատումարին՝ անմայտ։
Owner

նախ Տէր Պետրոս, ապա Ախիջան ձեցիկցի, ապա Աբրահամ վարդապետ, ապա Թորոս և այլք (տես վարը)։ - ՅԻՇԱ ՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 1ա, 3ա (կնիք), 57բ2, 112բ2 151բ2(կնիք), 205ա2, 218ա2, 289բ1, Անդ (բ2), 290ա (կրկին), 309բ, 310բ։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչը։
Binder
անծանօթ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, քառագունեան ոսկեզարդ. շատը թռչնագիր, վիշապագիր։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ, մեծագոյն, մեծ և միջակ. ամէնքն ևս եռագոյն և ոսկեզարդ։

Images

16-17 հատ. երեքէն չորսը ի տողամիջի և մեծ, իսկ միւսները փոքր են և լուսանցքները կը զարդարեն. տես Թղ. 2բ, Դաւիթ մարգարէն, որ սիւնազարդ տաճարի մէջ բազմած է դեղնագոյն աթոռի վրայ, ոտուրները կարմիր բարձի վրայ յեցուցած. բոցագոյն կարմիր պատմուճանի վրայ - որուն եզերքը գունագոյն ակունքներով զարդարուած են - կը կրէ երկնագոյն փիլոն, իսկ գլուխը ականակուռ ոսկեայ թագ ինքն՝ անմօրուս է և երիտասարդ, կը հարկանէ գորժիք մը որ սաղի նման է։ Նշանաւոր է տաճարի ճարտարապետութիւնը՝ որ Հայոց ամենահին եկեղեցիներու ցածագոյն կաթողիկէներուն կը նմանի։ Թղ.16ա2, Մարիամ քոյր Ահարոնի, որ ոտքի վրայ կանգնած՝ ծնծղայ կը գարնէ. հագած է բոցագոյն կարմիր թեզանի, իսկ վրայէն վարդակարմիր փիլոն մը, որ գլխէն կը ձգուի մինչև կրունկները՝ շալի ձևով։ Թղ. 35բ2, Մովսէս նախամարգարէն՝ որ ծնրադիր ու ձեռնամած կ՝աղօթէ, և աղօտ դեղին փիլոն կը կրէ՝ վարդակարմիր պատմուճանի վրայ։ Թղ. 54բ1, Մովսէս կանգնած. հագած է բոցագոյն կարմիր ներքնազգեստ, և ասոր վրայ ստուերատեսակ դեղին փիլոն, որուն դրօշակաւ բռներ է օրինաց տախտակը կամ մատեանը։ Թղ. 92բ1, Եսայի մարգարէ, շատ վսեմ կեցուածքով. հագած է նոյնպէս բոցագոյն կարմիր պատմունան, և ձախ ուսին վրայէն կը ձգուի սպիտակախառն մութ դեղին կրկնոց մը, թողլով բաց վերէն աջ ուսն ու բազուկը և վարէն պատմուճանը, երկու ձեռքերով տարածած է մագաղաթը. Պռովմէական հռետորի մը նմանութիւնն ունի։ Թղ. 128բ1 Յոյնր, նման դրից և շարժման մէջ, միայն թէ պատմուճանի վրայ հագած է այս անգամ մութ կանաչ փիլոն, որուն յետևի դրօշակը կը ծածանի օդոյ մէջ։ Թղ. 144բ1, Ամբակում մարգարէ, որ կեցեր է ծնրադիր՝ բուսակներու մէջ՝ հեռուն կանգնած խաշելութեան մը հանդէպ, յափշտակութեան և հիացման մէջ. կը կրէ դեղին կրկնոց մը՝ բոցագոյն պատմուճանի վրայ, յետուստ օդին մէջ ծածանեալ։ Թղ. 152ա2, Ս. Սահակ՝ յոյն եկեղ. տարազով. բոցագոյն կարմիր շապկին վրայ հագած է վարդակարմիր շուրջառ. կարմիր են նաև հողաթափները, և գլխում կը կրէ ցածադիր միտրա. աջով բռնած է վարդապետական օձագլուխ գաւազանը, իսկ ձախ բազկին վրայ Աւետարան. վզին ետև կ՝ընդնշմարուի վակասի նման մի բան։ Թղ. 174բ1, Երեք մանկունք ի հնոցին, և վերև՝ թևատարած հրեշտակ մը, պահպանողական շարժման մէջ։ Թղ. 191բ1, Մանասէ թագաւոր, ոլ կայ ծնրադիր՝ բոլորաձև մոխրագոյն կոթողի մը վրայ և շուրջը բուսակներ. հագած է բոցագոյն կարմեռ պատմուճան՝ ականակուռ վզնոցով և գօտիով, իսկ բազուկները խաչաձև կուրծքին վրայ սեղմած է, ա պաշխարողի արտայայտութեամբ. մօրուսը դեռ նոր մրած է ծնօտները, և գլուխն ոսկեայ թագով արտախուրուած։ Թղ. 206ա2, Թովմաս առաքեալ, որ կայ ծնրադիր յարուցեալ փրկչին դիմաց, և երկու մատերը երկնցուցեր է դէպ ի Յիսուսի կողը. հագած է մանուշակագոյն թեզանի։ Թղ. 235ա1, Երեք վարդապետք եկեղեցւոյ՝ յունական եկեղեցւոյ տարազով։ Կանգնած են արջնագոյն ցած կաթողիկէով ու սիւնազարդ տաճարի մը մէջ՝ մութ կանաչ յատակի վրայ, իբր խորհրդանշան ուղղափառ դաւանութեան րապետաց. յոյժ խորհրդաւոր է և գեղեցիկ։ Թղ. 242բ2, Քրիստոս կանգնեալ ի գերեզմանի, և ի յե տուստ շագանակագոյն խաչը կանգուն, և արեգակն ու լուսինը խաւարեալ անոր թևոց ներքև։ Թղ. 259ա1 Յիսուս, խաչը գրկին մէջ, կանգնած է դժոխքին առջև՝ որ կը ներկայանայ իբրև բազմաժանի վիշապ մը հուր և բոց ժայթքեցնելով բերնէն։ Յիսուս վարդակարմիր փիլոն առած է մերկ մարմնոյն վրայ, և աջովը դժոխոց աղխեալ դուռը բանալու համար կը տեառնագրէ։ Թղ. 284ա2, Ն. Շնորհալի՝ կանգնած է իր Հաւատով Խոստովանիմի հանդէպ, բոլորովին յուն. եկեղեցւոյ տարազ հագած է. և փոխանակ հովուականին՝ ամենապարզ ու սև գաւազան մը կուրծքին սեղմած է. իսկ շուրջառի վեր առած քղանցով բռնած է Աւետարանը։ Թղ. 287ա2, Գր. Նարեկացի՝ կանգնած իր ընկալ քաղցրութեամբ աղօթքին հանդէպ, սևի զարնող կարմիր կապային կամ շապկի վրայ առած է սպիտակացոլ մանուշակագոյն փիլոն. աջ ձեռքով բռնած է կարմիր մատեան մը (Նարեկգիրք) իսկ ձախին մէջ թխագոյն պարզ գաւազան մը, որուն վերի կողմը ուսին վրայ կռթնած է, իսկ վարինը՝ դէպի յառաջ ցցուած։ Գլուխը ծածկած է սևագոյն մեղարով, որ փիլոնէն անջատ է և կապային հետ միացած կերևի։ Կապային կամ լաւ ևս շապկին վրայ կախուած է փորուրար։ Քաջարուեստ վրձինով նկարուած բոլոր այս պատկերքն, - որոնցմէ ոմանց երեսները դժբաղդաբար ետքէն մրոտուած են, - հա մեմատէ ԺԵ. 0րինակի նկարներուն հետ։ Վերջինս կրսեր ըլլալով՝ կամ առաջինէն ընդօրինակուած է, և կամ երկուքն ևս մի և նոյն հնագոյն օրինակէն։

Canon tables 1

չկան։ - ԿԻՍԱԽՈ. ՐԱՆՔ 17 հատ, Թղ. 3ա (մեծագոյն և փառաւոր՝ թըռչնագիր ծաղկեալ տողով), 19ա1, 37բ2, 58ա1, 74բ2, 94բ2, 112ա1, 130բ2, 151բ2, 174ա2, 205բ1, 214ա1, 218բ1 243ա1, 259ա2, 278ա1. սոքա ևս առհասարակ են քառագունեան ոսկեզարդ և յոյժ գեղեցիկ. իսկ Թղ։ 290բ1, վարդագոյն է և տարբեր վրձինով նկարուած։

Canon tables 2

Title text

սևագիր են և մանր։ այսպէս են նաև Կանոններուն վերջը դրուած Տունք և Գուբղայք։ Կիսախորանով սկսող և ուրիշ շաս սաղմոսներուն սկզբնատողերն - ինչպէս և Տնագլուխք առ հասարակ - փոփոխակի մերթ կարմիր և մերթ մանուշակագոյն են։

Blank pages

Թղ. 1, 2, 3ա, 94բ1, 130բ1, 147բ, 233ա2 290բ, 308ա2-բ, 310։

Colophon

բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Ի վերջ Ժամագրոց, Թղ. 289բ2, կայ գրչէն՝ այսպէս. Գառք ամենասուրբ երրորդութեան հօր և որդո և հոգոյն սրբո յաւիտեանս ամէն։ Արդ՝ գրեցաւ սուրբ ժամագիրքս ձեռամբ մեղսաներկ Ալիքսան իրիցու, ի խնդրոյ Տէր Պետրոս վերակոչեցեալ, որ ցանկացող եղև քաղցրանուագ սուրբ բուրաստանիս, ի թվականիս մեր հայկազեայ՝ որ պատահեցաւ անուն աննա(ա-ն-ն-ա- = ՌՃԲ = 1653), և է ամսոյն դեկտեմբերեայ, տէրն ինձ օգնեց որ աւարտեայ. Ալիքսանոս ոչինչ ծառայ նւաստ գրողս այս սուրբ տառեայ, հայրք և եղ, (մնայ թերի)։ 2. Անդ. ի վերջ առաջին սեան. Դարձեալ յիշեսջջիք զտէր Պետրոսի զկրսեր եղբայրն զԻսրայէլն, որ մանուկ գոլով՝ գնացեալ ի տար աշխարհ, և ոչ գիտացեալ մեր զնորա զողջն կամ զմահն. և ասասցիք աստուած ողորմի, աղաչեմ,։ Նոյն գրչէն և նոյն գրով տես նաև Թղ. 111բ2, 205ա2. Ով տօնասէր եղբայր, զի կարգաւ գրեցաք զերգս (Արարչական) գիւտ և ասա. Եւ ստացող գրոցս մաքրամիտ և հեղահոգի զտէր Պետրոս քահանայն և զմեղաթաւալ գրչակս յիշեա ի տէր, աղաչեմ,։ 3. Թղ. 290ա1. Կայ վերջին ստացողէն այսպէս. Ի կամս ամենազօրին աստուծոյ, և ի գթութիւն ամենախնամ սուրբ երրորդութեան. Ես ամենամեղ և կրկնամեռ ձեռամբ, լոկ անուն Ախիջան, գոլով յերկրէն Նախճաւանայ։ ի գեղջէն Ցեցկայ, որ է մերձ ի սահմանս Ածօպա,։ Տեսեալ նրբահայեաց մտօք զանկայուն փոփոխմունս աստէիցս, ստացայ զաստուածային տառս, որ է գանձ անկողոպտելի՝ ըստ տէրունեան ասից, ի վայելս մանկանց սիօնի, և կ բժշկութիւն անձինս բազմավիրի. ի թուականութեանս հայոց. Ռ. ճ. և տասներորդ ամի։ Եւ եդի զսա յիշատակ մշտնջենաւոր և ընտանի կարի զօրաւոր յեկեղեցի նոյն գեղջն Ցեցկալ ի պատճառս թողութեան յանցանաց մերոց, և համակրօն զարմից նոցա՝ կենդանեաց և ննջեցելոց. առիթ քաւութեան և զօրավիգ յուսոյ անմահութեան և ի փառս համաբուն տէրու թեան ամէն։ Եւ արդ արտասուաթոր աղեր, սանօք հայցեմ ի բարեպաշտ տեսողացդ, յիշել յաղօթս սուրբս՝ զապիկարս անձամբ Ախիջան զստացող հոգէկիր տառիս. ևս և զիմսն զամենայն, զՍաթլմիշ հայրն իմ, և զմայրն իմ բօԽաթունջան, և զեղբայրն իմ հարազատ զՈհաննէսն, և զորդիս նորին՝ զԱստուածատուրն, զԲայլումն և զՆերսէս. նաև զորդիսն իմ զՀաղարբէկն, և զԹաթլուբէկն, զորս պահեսցէ տէր մեր յիսուս քրիստոս անփորձ կենօք. ամէն։ Նա և մաղթեմ յիշել զոմանս հաւատացեալս, որք մասամբ իւիք ետուն ինչս ի գին սորին. որոց հատուսցէ առատապարգև տէրն ըստ... (երկու բառ պատռած)։ Որովք և հեշտալուրն աստուած տացէ բարիս կրկնակիս ոյց յիշեն, և յիշին ի փառս ամենապատիւ անուան իւրոյ. որում երկրպագութիւն յամենայն էից՝ յիմանալեաց և ի զգալեաց, այժմ և անզրաւ յաւիտենիւ ամէն,։ 4. Թղ. 57բ2 (դատարկ թողուած տեղը)։ կայ նոտրագրով հետևեալը. Ի. ՌՄԽԶ. թւոջս և սեպտեմբերի Ե.ին... որ իմ հայր լուսահոգի տէր Դաւիթ քահանայն վախճանեցաւ ի գիւղն Գեօվանտիւք, մեզանից հասրաթ կարօտով. տէր լուսաւորէ իւր հոգին. ես գրագիր Յարութիւնս խնդրեմ ի ձեզանէ՝ հայր մեղայիւ յիշէք. որ և յիշեալ լիջիք ի տեառնէ. ամէն։ 5. Մատենիս վերջ, Թղ. 309բ1 (դատարկին վրայ), կայ խոշոր նոտրագրով. Յիշատակ է ատենիս (մատեանս) միր Արութենին որդին Թորոսին, Մելքսեթին, Դաւիթին, Սուսանպարին. աստուած ողորմի Թորոսին հոգոյն ամէն. Բայի (Հայր) մեր որ . . Թվին ՌՄԺԱ.ին,։ 6. Թղ. 1ա (դատարկին վրայ), կայ խոշոր նոտրագրով, այսպէս. Ի ՌՄԽՒ. թվին և մարտի ԼԱ Երզրումայ ելայ գնացի սուրբ Կարապետ (Մշոյ). Ասկբ (Յակոբ) Արքեպիսկոպոսն մեզ ձեռնադրեց կարք քահանայութեան, աւաքշաբաթի աւուրն, նորընծայ տէր Յարութիւնս և տէր Գրիգորս. և որ տէր աստուածն ամենայնի տացէ երկար կեանս և խորին ծերութեան հասու(ս)ցէ, և մշակ առանց ամօթոյ պահեսցէ. վերջապէս և յետ աստեացս ելանելոյն՝ իւր տեսոյն արժանիս արասցէ. ամէն,։ 7. Թղ. 3ա, Թղ. 151բ2. Կիսախորաններուն մէջ դրուած կնքոյն վրայ կը կարդացուի Քի ծոյ. Աբրահամ վարդապետ. ՌՃՉԴ,։ Հաւանօրէն՝ սա կամ ստացող եղած է մատենիս, և կամ նկարող մանաւանդ, ապա թէ ոչ՝ կիսախորաններուն մէջ կնիք դնելու հարկ չկար։

Informations

. Ձեռագիրս։ 1884ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Համազասպ Վ. Սափարեան յղած է Կաֆայէն։ Մատեանս է Սաղմոսարան և Ժամագիրք նկարազարդ, և Պարղատումար. կը պարունակէ նաև համառօտիւ Դարաշրջաններ, ևն, այսպէս. 1. Թղ. 3ա։ Կը սկսին (առանց խորագրի սաղմոսք Դաւթի՝ փառաւոր ճակատով։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարը շտաց,ևն։ - Եւ կաւարտին Թղ. 144բ1, ՃԾԻ. սաղմոսով. Ոչ այսպէս արար ամենայն։ ազգաց և զդատաստանս իւր ոչ յայտնեաց նոցա,։ Որուն անմիջապէս կը յաջորդէ, Թղ. 144բ2 Ամբակումայ Աղօթքը գիշերային ժամու վերջին Մաղթանքովը, Քարոզովն և Աղօթքով ի միասին։ Յաւարտ որոց կայ (մանրագիր)։ Բոլոր բովանդակ ութ Կանոն սաղմոս ծղ. Գուբղայ է, եւ հծ. Գոխ է. Եւ ոնկ. Տուն է,։ Արդ՝ հակառակ այս բացորոշ յայտարարութեան կը պակսին սակայն ՃԽԸ-ՃԾ սաղմոսները ոչ՝ միայն, այլ նոյն իսկ Մանասէի, Երից մանկանց, Մարիամու Աստուածածնին, Զաքարիայ և Սիմէոնի Որհներգքն։ Եւ զարմանք այն է՝ որ ութերորդ Կանոնի այդ ծանօթութեան և յաջորդ գրութեան միջև բնաւ թուղթ ինկած չէ. վասն զի՝ Անդ (ա2.) այսինքն նոյն երեսի երկրորդ սիւնու կը սկսի. Գովասանք սաղմոսարանիս կարճառօտ։ Եղբայր ինձ միտ դիր դու հոգով, տեսի տաճար մի լի ոսկով,ևն 14 տող ոտանաւորն, և կաւարտի Անդ, և միւս կողնն ալ դատարկ թողուած է։ Աչքի զարնող այսպիսի մի զանցառութիւն՝ անով միայն կը մեկնուի, որ դուրս թողուած սաղմոսներն ու օրհնաբանական հինգ Աղօթքները՝ ժամագրքին մէջ ներմուծուած են, իրենց յատուկ տեղերում։ Կանոններն հոս ալ կիսախորաններով կը սկսին և մարգարէական Յրհնութիւններով կը փակուին, կցելով անոնց իւրաքանչիւրին՝ կանոնաց յատուկ գիշերաժամու Քարոզներն ու Աղօթքը։ Զարդագրով և եզերազարդերով սկսող սաղմոսներուն քով թուահամարներ դրուած չեն։ Սաղմոսարանս ևս հին և համառօտ խորագիրներ ունի, համաձայն նախընթաց Սրինակին։ 2. Թղ. 148ա1։ Կայ Հրաժարումն, և Դաւանութիւն ամենասուրբ երբորդութեան, այսպէս Դառնայ ի յարևմուտս, ասէ այսպէս։ Հրաժարիմք ի սատանայէ և յամենայն խաբէութենէ նորա,ևն (կրկ. գ. անգամ)։ - Անդ։ Եւ դառնայ յարևելս, եւ խոստովանի զհամագոյ սուրբ երրորդութիւնն։ Խոստովանիմք և հաւատամք ամենակատար սրտիւ զհայր աստուած անեղ, անծին և անսկիզբնևն։ Վերջ Թղ. 149ա2։ Արդարոցն կեանք յաւիտենական, և մեղաւորացն տանջանք յաւիտենական,։ 3. Թղ. 149բ1։ Եւ ապա ասեն զհասարակաց մեղան։ Մեղայ ամենասուրբ երրորդութեանն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ. մեղուցեալ եմ աստուծոյ,ևն։ - Վերջ Թղ. 151բ1 4. Թղ. 151բ2։ Կը սկսի Ժամագիրքն (առանց խորագրի և Հայր մերի)։ Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զաւրհնութիւնս քոցևն։ - Վերջ Թղ. 289բ1։ դամագիրքս է լիակատար բոլոր մասերով. այ։ սինքն՝ Գիշերային, Արևագալի, ճաշու, Երեկոյեան, Խաղաղականի և Հանգստեան ժամերն՝ բոլոր երգերով և շարականօք, ևն, ի բաց առեալ Աւետարանները։ Թղ. 160ա։ Ն. Շնորհալւոյ Աշխսարհ ամենայնին՝ հոս ալ կը յարի Աստուածային մայր քրիստոսի, իմ լոյսն դու յաւուր մեծիշևն մի նոր և նոյն չափով ընդարձակ աղերսական երգ, որ կը վերջանայ Թղ. 161ա2. Քո արեանդ ես գին էի, և քո ծնունդ աւազանի։ Տէր ողո,։ 5. Թղ. 291ա1։ Ամիսք հայոց և Վերադիրք, (իրենց յատուկ հրահանգներով)։ Անդ (ա2)։ Յաղագս շրջանաց։ Առաջին շրջանին ել Ադամ ի դրախտէն,ևն։ - Վերջ Թղ. 291բ1։ ԺԱ. շրջան եդաւ թվական հայոց. մէկ շրջան ՇԼԲ. ամ է.։ - Անդ։ Թուականք։ Յադամայ մինչև ջրհեղեղն ամք ՍՄԽԲևն։ - Վերջ Թղ. 191բ2։ Ի սուրբ Գրիգորէ ի հայ մեծ թվական ամք ՄԽԱ,։ - Թղ. 292ա1։ Բանալին ՌԲ.ն։ Բանալի առաջին գիրն լիւն է, ևն։ - Վերջ Թղ. 292բ1։ Երբ նահանջ լինի. դ. ի փետրվարէն կ՝առնու և գ.ի մարտէն,։ 6. Անդ։ Պարզատումարս ընտիր և ըստոյգ աւրինակ է անանց յաւիտենական,։ Եւ կիսախորանիկով կը սկսի անմիջապէս. Եւթներեակն դ. Ա Յունվար ԼԱ օր. է, Հինգշաբաթի մտանէ,ևն։ - Վերջ Թղ. 308ա1։ Ծ. ասպարէզն՝ ՀԵ.Ռ մղոն է, ա. հոլովումն՝ ՉԵ. մղոն է,։ Պարգատումարս ոչ միայն պարունակութեան կողմանէ, այլ և կարևոր հրահանգներով յոյժ շահագրգիռ է։ Վերջերը կը ճառուի կշռոց և չափուց և մղոնաչափութեան վրայ։

Content