Other notices
— - Bibliographic notice
103
ԱՒԵՏԱՐԱՆ ԺԸ
Թ դար - Ժ դար

ID
Number
103
Old record number
190
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԺԸ
Start date
Թ դար
End date
Ժ դար
Date details

անյայտ, գլխաւոր յիշատակարանը թերատ ըլլալուն համար. սակայն մէկ կողմէն Լազարեան ճեմարանի հնագոյն Աւետարանի գրին հետ ունեցած կատարեալ նմանութիւնն և գրերու պարզութիւնը, և միւս կողմէն ալ Մարկ. ԺԶ 9-20, Ղուկ. ԻԲ. 43-45, Յովհ. Ե. 4, և Ի. 53-Բ. 11 ե, կամուտ հատուածոց բացակայութիւնն, Ե տառին՝ է։ տեղ ստէպ գործածութիւնը, նոյն իսկ բայերուն մէջ և կիտադրութիւնք, այլովք հանդերձ, Թ-ԺԱ դարում՝ գրուած ըլլալուն մեծապէս կը նպաստեն։ Ասոնցմէ աւելի զօրեղ փաստ են Ձեռագրիս խոր հնութեան անոր նորոգումն և կազմը, որ 4-5 դար հին են. և դիտելով որ այդքան դարեր յառաջ արդէն քայքայուած էր առաջին կազմը և թուղթեր ինկած էին այլևայլ տեղեր։ Կտրուած հանուած նկարուց և լուսանցազար, դերու ճոխութիւնն և կատարելութիւնը միայն թերևս հակառակին այսպիսի հնութեան, ինչպէս նաև թուխ մելանն և կիտադրութիւնք, որոնք անսովոր են յիշեալ դարերուն գրուած աւետարանաց. օր. աղագաւ, ստորակէտը փոխանակ գիծէն վար դնելու՝ քովի բառին վերև կը դնէ։ Միջակէտի տեղ կը գործածուի ստորակէտ և վրան ալ կէտ, այսպէս()։ Վերջակէտը(։ փոխանակ տողին վրայ՝ վերջին բառին վերև կը գրէ միշտ, այսպէս. ցնոսա՝,։ Մանրանկարք մէկէն երկու դար ետք իսկ կարող էին իրագործուած ըլլալ ծաղկողի մը ձեռքով և են իրօք, պատրաստ գտնելով ենթակայն, այսինքն է՝ 9 հարիւրամետր լայնշի լուսանցքները։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
267
Dimension
38,5x29 (24,5x18)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 24,5x7,5։
Writing details

մեսրոպեան միջին երկաթագիր՝ ջինջ. և մաքուր, յար և նման Մոսկուայի Աւետարանին. իսկ մեծ գըլուխներուն առաջին տողն միշտ ոսկեգիր։

Codicology

(թերթահամարներն վերին լուսանցքներուն հետ կտրուած են) հաւանօրէն 33 1/2։ իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ ամենաազնիւ և երկուստեք ողորկուած։

Number of lines
18։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն և գեղեցիկ։

State of preservation

ամենավատ և արտաս սուելի վիճակի մէջ, և այս ոչ այնքան Կռոնոսի գիշատիչ ժանիքներէն՝ որչափ սրբապիղծ ձեռքի մը վանդալականութեան ենթարկուած ըլլալուն համար։ նտրուած են բարբարոսաբար (կամ մոլեռանդ մահմէտականի և կամ անմիտ տղու մը ձեռքով) ոչ միալն Խորաններն, չորս աւետարանչաց նկարներն ու Կիսախորաններն, այլ և բոլոր Լուսանցազարդերը, Զարդագրերն և փոքրիկ Նկարներն, որոնք կը գտնուէին ի տողամիջի, ի ստորին լուսանցս և ի չորս անկիւնս լուսանցից. և այս ամենայն կատարուած է անտտարը, կոյս Ձեռագրիս նորոգուելէն և երկրորդ անգամ կազմուելէն շատ վերջ։ Անիրաւ ձեռքը այդ մի քանի հարիւրեակ գեղարուեստի հրաշալիքներէն ոչ միայն և ոչ մէկը թողուլ ուզած է մեզ ամբողջութեամբ - որպէս զի գաղափար մը կազմէինք անոնց կատարելութեան վրայ, - այլ ձանձրանալով զմելինով կտրեյէն՝ շատ տեղ պատռելով հանած է զանոնք, որով յաճախ գրութեան սիւներն՝ ևս երբեմն ուղղահայեաց գծով և երբեմն ալ կողմնակի ճեղքուած են, շատ տեվեր ալ տառեր և վանկեր ի միասին կտրուած. մանաւանդ որ ցաւալին է՝ հակակողմեան էջերէն տողեր իսկ։ Թէպետև Ձեռագիրս դեռ իր արտաքին ձևով և վեհութեամբ անվնաս կերևի տեսողաց, բայց թղթատելով զայն՝ ահաւոր աւերած մը կը բացուի դիտողին աչաց առջև. անդամահատութիւն մը՝ ամի նաանգութ տեսակէն։ Շատ թուղթերուն միջին իրանը, այն է՝ գրութիւնը միայն մնացեր է՝ նման կոտրած սեան մը՝ ընդարձակ ապարանի մը մէջ. և անոնք իսկ յանախ աջ ու ձախ փորուած՝ միջնազարդերը կամ փոքրիկ նկարները աւարելու անյագ կամ յիմար տենչով։ Միայն այն սակաւաթիւ թուղթերն անձեռնմխելի մնալու բաղդն ունեցեր են, որոնց վրայ նկարէն հրաշալիք մը չկար դիպուածով։ Գէթ Ս. Ղազարու Ձեռագրատան հարիւր և վեց Աւետարաններուն մէջ (ուրիշ տեղերուն ինձ յայտնի չեն) այս Աւետարանս եզականութիւն մը պիտի կազմէր ստուգիւ։ եթէ անգութ ձեռքով հատուած այդ գողունի ալբոմը ուրիշ բարերար ձեռք մը գթալով իրեն դարձնէր և ամբողջացնէր նուիրական և արքայավայել մատեանս։ Բաց ի վերև նշանակածներէն՝ կը պակսին ի սկիզբն Մատթէոսեան աւետարանին և յընթացս բնագրին 7թուղթք, զորոնք իր տեղը պիտի նշանակենք։

Copyist
Յովհաննէս (անունս տես և յԱւետ. Լազ. ճեմ Թղ. 1297)։
Owner

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

երբեմն յոյժ բազմաթիւ էին և մեծադիր ինչպէս ցոյց կու տան կտրուած տեղիքը, բայց այժս և ոչ մէկ մը։

Initials

Marginal illuminations

այժմ չկան, բայց շատ աւելի բազմաթիւ մեծ, բազմագունի և գեղեցիկ ըլլալու էին. վասն գի կտրուած տեղերը միայն Զարդագիրներուն հանդէս չէ որ կը տեսնուին, այլ նոյն իսկ արտաքին և վերի և ստորին լուսանցից վրայ, ամբողջ տարածու. թեամբ, - որ յոյժ անսովոր է, - և երբեմն երբեմն ալ կողմնակի լուսանցքներու քղանցից վրայ դէպ ի խորը ձգուած։ Բարեբաղդաբար Թղ. 20ա2, 158ա2, լուսանցազարդերու կամ նկարի մնացորդքը ցոյց կու տան մեզ՝ փոքր ի շատէ՝ թէ թաւշենման մութ կանաչ, մութ կապոյտ, մութ դեղին և կարմիր գոյներու ճարտար խառնուրդք՝ ինչպիսի լրջագոյն, տխրանոյշ և խորհրդաւոր լուսաստուերներ կը ձևա ցնէին անոնց մէջ։

Images

չկան, բայց երբեմն բաց ի չորս աւետարանչաց մեծ նկարներէն՝ բազմաթիւ փոքր նկարներու տեղեր ևս ակներև կը տեսնուին կտրուած լուսանցներում և ի սիւնամիջի։

Canon tables 1

չկան այժմ, բայց երբեմն ըլլալու էին 6-10. և այ։ բանս ստորին լուսանցից նշանակուած Համաբարբառներէն իսկ յայտնի է։

Canon tables 2

չկան այժմ բայց էին երբեմն 4 հատ անտարակոյս, որոնք կը կազմէին իւրաքանչիւր աւետարանի ճակատն և սկրգբնատողերը. և այս այնու իսկ աներկբայելի է, զի Մատթէոսի Ա. 1-Դ. 5.րդ, Մարկոսի Ա. 1-21, Ղու. կասի Ա. 1-7, և Յովհ. Ա. 1-13 համարները այն կիսախորաններուն հետ կտրուած են։

Title text

էին հաւանօրէն համակ ոսկեգիր. դատելով նախ գլխաւոր գլուխներու սկրզ, բնատողերէն, որ կան ցարդ. երկրորդ որ ամբողչ Աւետարանիս մէջ բնաւ կարմրագիր մը չկայ, զի տնագլուխք առ հասարակ սևագիր են։

Blank pages

չկայ բնաւ, և զարմանք մանաւանդ այսպիսի ճոխ Աւետարանի մը մէջ։

Colophon

սակաւ են և թերի, 1. Գրչէն և նոյն երկաթագրով կայ ի վերջ Նախադրութեան Մարկոսեան աւետարանին (Թղ. 119բ) այսպէս. Զչուառական եւ զտրուպ գրիչ զՅովհաննէս յիշեա ի տէր աղաչեմ,։ Նոյնը Մատթէոսեան աւետարանի Նախագրութեան վերջը՝ իբր շարունակութիւն. Զաղկաղկ գրիչս յիշեա ի տէր,։ 2. Իսկ գլխաւոր յիշատակարանն, որ կը գտնուի Յովհաննու աւետարանի Նախադրութեան վերջը (Թղ. 269բ1), ընդարձակ ներբողեանի մը ձև ունի, բայց դժբաղդաբար ոչ միայն կիսատ է, այլ այդ կէսն իսկ եղծուած և անընթեռնլի եղած։ Կը սկսի այսպէս։ ֆառք մի եւ նոյն ինքնագոյ հրաշից արփոյն.... (հոս սիւն մամբողջ անընթեռնլի եղած է) յիմոյ անարժան բերանոյ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Աստանաւր եւ յաւետահրաշ ծագումն լուսոյ անմահութեան փառաց, էականին հաւր պայծաբորթ զաւրութեան անճառ ճառագայթից յայտնեալ առ ազգս մարդկան՝ յորմէ լուսեղինացն դաս ահաս...փդ սղութեամբ պար...կեալ թեւապարին հրասլաց ի կար...թեամբ՝ մշտաբար բանիւ ներբողենիւ գովաբանեալ՝ ե(ր)կնահրաշեան յաւրինուածով երգեն զփառս՝ Որք ի լուսոյ գոյաւորեալ գերա շ.. նակեալ ի լուսեղէնն խորանս քաւչապետ... գու... բիւրուց լուսեղինաց՝ Առ սոցա յայտնեալ խորհուրդն անքնն... խորհրդոց ի ստորակայս ժողովոց հեթանոսաց՝ եկեղեցւոյ՝ Որք ձեռամբ ստեղծագործեալ՝ արարչականն զաւրութեամբ պատուեալ փչմամբ բանականին պայծառ լուսով՝ Վասն զի իսկակիցն հաւր սահման եւ կնիք լոյս փառաց եւ պատկեր աներեւութին աստուծոյ երեւեալն..... զորդիս մարդկան... աստուծոյ յանմահութեանն իւրոյ եւ Լերեամանն) յայտնութեան.......... որք կարապետաբար քողածածուկ մեղմաշարժեան ազդեցութեամբ հնչեցուցեալ ընդ տիեզերս առ հասարակ Լցին) զաշխարհս՝ Իսկ ի գալստեան միածնին առաքելագու մար դասուն առլցեալ անմահութեանն լուսով՝ աստուածական գիտութեամբն լուսաւորեցին զազինս ամենայն լուսով ճառագայթից.. .արփ ... ացն։ Քանզի զմարմնառիկ տնաւրենութիւնն եւ)... աստուծոյ որ սակս մեր եւ մերոյ փրկութեան, զաստուածախաւս վարդապետութիւնն։ եւ զայլ սքանչելիսն, նա՝ եւ զձաղանսն, եւ զչարչարանսն, զոր տառ(ա)տպեալ գրեցին աւետարանիշքն յ...աբեր յաւետարանի աստ՝ Քանզի սա քքառիւքք յորդահոս մշտրնջենաբուխ յեդեմական բղխմամբ յարազուարճ բերկրանաւքն զմայղեալ ուռճացուցանէ զհաւատացեալսն... զի գետահետեալ շրջագայիւք հոսմամբ զծովացեալ Ացեալ) տիեզերք՝ ըստ այնմ՝ թէ իբրև զջուրս բազումս որք ծածկեն զծով՝ Քանզի ասէ ճրագն լուցեալ եւ եդեալ ի վերայ աշտանակի զի լոյս տացէ ամենեցուն՝ Սա է բժիշկ ախտից մերոյ հոգեկանաց ասեմ եւ մարմնականաց՝ Որով եւ վերստին արծարծեալ գա(ս)ն անձինք աստուածասիրաց՝... Դժբաղդաբար յիշատակարանիս կարևսրագոյն մասը, այսինքն է՝ գրչութեան և գրչին։ նախկին ստացողին, ևն վերաբերեալ ժամանակագրական և պատմական մանրամասնութիւնքը՝ յաջորդ թուղթով հանդերձ կը պակսին։ Այս անորոշութեամբ հանդերձ կարելի է ըսել որ գրուած ըսայ ի Դունեվանս, եթէ Թ. 104 ի գրիչն Յովհաննէս քահանայն ասկէ և հոս գադափարած է իր օրինակը։

Informations

Content