1006411256 (տես վարը)։
բոլորգիր մանրիկ ու գեղեցիկ։
18, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ բամբակեայ՝ գորշագոյն։
փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով ի միասին. ներսէն ալ ծիրանեգոյն ազնիւ կերպասոս պատեալ։
ընդհանուրը լաւ վիճակի, մէջ է, միայն տեղ տեղ ներքին լուսանցքը՝ խոնաւութե նէ վնասուած ըլլալով՝ տարբեր թուղթով նորոգուած են, զանագան տեղեր ալ արտաքին լուսանցքը սևցած և մաշած են։ Թղ. 10, 66 զմելինով ճենքնւած են, և Թղ. 140բ. (ա. սիւն) 6 տող քերթուած է։ Ա թերթէն ալ 1-3 թուղթ ինկած կ՝երևի։ - ՄԱԳ. ՊԱՀ. ՊԱՆԱԿ չունի, բայց վերջը կայ թղթեայ բոլորգիր Աւետարանի մը մնացորդն՝ երկու թուղթք։
նաի Սիր Լևոն (որդի Պարոն Լիկոսի), ապա այլք։
բազմաթիւ են և միագոյն, որոնց մեծագոյն մասը գունաթափ եղած են և հազիւ տեսանելի։
և
չկան։
4 հատ, Թղ. 1ա, 58ա, 93ա, 154ա. ամէնքն ա միագոյն գղթորային կամ ջնարակային կարմիր։
կարմիր են։
Թղ. 57բ, 92բ, 154բ. երկու թուղի ալ առջևէն, որոնցմէ վերջնոյն վրայ սակայն նոյն գրչութեամբ դրուած են Բժշկութեան, Կիւրակէի և Հանգստեան աւետարանաց գլխացանկքը։
հինգ են, ամէնքն ալ նոյն գրչութեամբ, գլխաւորապէս 1. Ի վերջ Յովհաննու, Թղ. 202բ1. Փառք քեզ՝ անսահման անուն և անզուգական անձնաւորութիւն՝ հայր և որդի և հոգի սուրբ, յամենայն արարածոց և ի բնաւից եղականացս ամէն։ Աստանաւր յանկ ելեալ աւարտեցաւ լուսայեղձ՝ և փրկագործ սուրբ աւետարանս, ի Թու. ԶԵ. ի գաւառիս Կիլիկեցւոց, ի թագաւորութիւնս Հայոց Հեթմոյ աստուածասիրի և բարեպաշտի, և ի հայրապետութեան տեառն Կոստանդեա, կեռամբ Յոհանեսի յոգնամեղի. ի խնդրոյ աստուածասէր և Թարի պատանւոյն Սիր Լևոնի որ է որդի Պարոն Լիկոսի՝ եղբաւր թագաւորին հայոց Հեթմոյ։ Արդ աղաչեմ զամենեսեան, սուրբ հարք և եղբարք։ որդիք նոր Սիոնի՝ ոյք հանդիպիք այսմ սուրբ աւետարանի՝ յիշել ի մաքրափայլ յաղաւթս ձեր զբարի շառաւիղն զտղա Պարոնն՝ զՍիր Լևոն, որ եռափափագ սիրով ստացաւ զսուրբ աւետարանս. և զծնողս նորա զհայրն իւր զՍիր Լիկոս, և զմայրն իւր զբարեպաշտ տիկինն Ականցն, և զդստերս իւր զերեսեան. ևս առաւել զսիրեցեալ պատանին զՍիր Լևոն, որպէս զի աղաւթիւք ձերովք տէր աստուած տացէ զնա ծնաւղաց իւրոց երկացյն ժամանակս առողչութեամբ, և փըրկեսցէ յամենայն փորձութեանց։ Աղաշեմ յիշել ի տէր, և զեղկելի գրչողիկս Յոհանէս և զծնողս իմ զհայրն իմ Ներսէս և զմայրն իմ հանգուցեալ ի քրիստոս. ևս առաւել զհարազատ եղբայրիկն իմ զԿոստանդին կրաւնաւոր քահանայ, նա որ ի տղայ հասակի փոխեցաւ յաստեացս. որոյ ողորմեսցի նմա տէր յիսուս քրիստոս և թողցէ զմեղս նորա և զգրողիս Յոհանէսի։ Եւ աղաչեմ զամենեսեան ոչ մեղադրել խոշորութեան կամ սխալանաց որ ի սմա և մանրութեան գրիս, զի կար մեր այս էր, և որ ստացաւն՝ այսպէս եց գրել. և քրիստոս աստուած իւր անճառ մար դեղութեամբն և փրկագործ տնաւրէնութեամբ1 ողորմեսցի և թողցէ զմեղս յիշողացտ և յիշեցելոցս. և նմա փառք և աւրհնութիւն յամենայս արածոցս յաւիտեանս յաւիտենից ամէն ամէն ամէն,։ Միւս յիշատակարանները պատմական նո րութիւն մը չպարունակելուն համար զանց կը նենք դնել հոս։ Թղ. 92ա2, յիշատակարանին մէջ կը յիշէ գրիչն իւր եղբայրը Կոստանդին այսպէս և Թղ. 172բ1։
. Ձեռագիրս յամին 179։ Մտած է հաւաքմանս մէջ. Հ. Յովհաննէս վարդա, պետն մեր Զօհրապեան ձեռք բերած է՝ իր ճանապարհորդութեան միջոցին։ Մատեանս է Աւետւքան փոքրադիր. թէպէտ և իր արտաքին ձևով գծուծ է և պարդ բայց արքունական ընտանիքի մը հոգևոր ժառանգութիւնը կը կազմէր երբեմն, որուն համար ալ յարգելի։ Չունի Եւսեբեայ առ Կարպիանոս թուղթը և տասն Կանոնները, բայց ստորին լուսանցից վրայ նշանակուած են Համաբարբառները։ Չունի նաև Գլխացանկեր. իսկ կողմեակի լուսանցքներուն վրայ ալ նշանակուած են՝ արաբական թուանշանօք՝ փրանկի կամ լատին թարգմանութեան գլուխները՝ առընթեր հայերէնին։ Ունի նաև Կիրակագիրներ՝ նոյն գըրչութեամբ։ Հակիրճ Նախադրութիւնները մէն մի աւետարանի վերջը դրուած են։ 1. Թղ.1ա։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի որդւոյ Դաւթի, ևն։ - Վերջ Թղ. 57ա2։ - Թղ. 51ա։ Կրկնուած է նոյն խորագիրն. որուն անմիջապէս կը յաջորդէ Նախադրութիւնը (առանց խորագրի), այսպէս։ Սուրբն Մատթէոս գրեաց զաւետարանս իւր յԵրուսաղէմ քաղաքի։ Եբրայեցի լեզուաւ, զկնի ութ ամի համբառնալո փրկչին, ի խնդր(ոյ) եկեղեցւոյն Երուսաղէմի։ Ունի գլուխս։ ՅԾԵ։ Վկայութիւնս։ ԼԲ։ Աւետարանս։ ԿԱ։ Տունս։ ՍՈ,։ Այսպէս են նակ յաջորդ աւետարանաց Նախադրութիւնները։ 2. Թղ. 58ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայի մարգարէս, ևն։ Վերջ։ Թղ. 91բ2։ - Անդ։ Անմիջապէս նոյն գրով։ Ալ աւետարան ըստ Մարկոսի։ Յարուցեալ յիսուս առաւաւտուն առաջին միաշաբաթուն երևեցաւ Մարիամու Մագթաղենացւոյ ևն։ Թղ. 92բ1։ Նախադրութիւն։ Սուրբն Մարկոս էր յեւթանասնից անտի՝ աշակերտ Պետրոսի ևն։ 3. Թղ. 93ա։ Աւետարան ըստ Ղուկա սու։ Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել, ևն։ - Թղ. 147ա։ Զունի տպ. ԻԲ. 43-45 համարները։ - Թղ. 152ա։ Ունի տպ. ԻԴ. 13ի համաձայն հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 154ա1։ - Անդ(ա2)։ Նախադրութիւն։ Սուրբն Ղուկաս արուեստիւ բժիշկ գոլով, սա էր յեւթանասնից անտի, ևն։ 4. Թղ. 155ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Թղ 164բ1։ Չունի տպ. Ե. 4 համարը։ - Վերջ Թղ. 172ա։ Առանձին կարմրագիր սկզբնատողիւ ունի տպ. է. 53-Ը. 11 համարները, այն է շնացեալ կնոջ պատմութիւնը, նշանակելով անոր դիմացը լատին թարգմ. գլ. 8։ Այս նշան է թէ ԺԲ. դարուն և լատինէն մտած է այդ յաւելուածը հայերէն աւետարանաց մէջ։ - Թղ 302ա։ Նախադրութիւն (առանց խորագրի)։ Սուրբ առաքեալն Յովհաննէս գրեաց զաւերանս իւր զկնի ԾԳ. ամի համբառնալոյ փրկչին,