105188ՌՃԺ = 1661 (տես վարը)։
բոլորգիր փոքր, թուխ մելանով։
21. իսկ նկարներն ու խորանները (26 թուղթք, զորոնք գրիչն հաշուի առած չէ), ի միասին առած կ՝ըլլան 23 թերթք, իւրաքանչիւրն 12 թուղթք։
մագաղաթ սպիտակ, հաստկեկ, կակուղ և ողորկ։
(նոր) փայտեայ կաշեպատ՝ պարզ, գոցելու մասով. ներսէն ալ հրաշեկ կերպասով պատեալ։
նախկինն անյայտ, վերջինը՝ Ռափայէլ ամիրայ Մուրատեան։
չկան, այլ դատարկ թողուած 3 թուղթք։
խիստ բազմաթիւ. թռչնագիր, մարդագիր և գազանագիր, բազմագու. նեան և ոսկեզարդ։
յոյժ բազ։ մաթիւ, բազմագունեան ու ոսկեզօծ. որոնց 120140ի չափ մանրիկ պատկերներ են։
20 մեծադիր։ Թղ. 1բ (Աւետումն)։ Թղ. 2ա (Մոգուց երկրպ.)։ Թղ. 3բ (Տեառնրնդառաջ)։ Թղ. 4ա (Մկրտութիւն)։ Թղ. 5բ (Այլակերպութիւն). ուշագրաւ են Մովսէսի և Եղիայի գլուխը դրուած սպիտակ փաթթոցով կարմիր ֆէսերը։ Թղ. 6ա (Յար. Ղազարու)։ Թղ. 7բ (Գալ. Քրիս։ տոսի յԵրուսաղէմ)։ Թղ. 8ա (Ընթրիք). յոյժ նորաձև են և ուշագրաւ սեղանն և անոր վրան զետեղուաձ անօթները։ Թղ. 9բ (Ոտնլուայ)։ Թղ. 10ա (Ըմբռնումն քրիստոսի)։ Թղ. 11բ (Յիսուս խաչ ընդ ուս)։ Թղ. 12ա (Խաչելութիւնն)։ Թղ. 13բ (Յարութիւն)։ Թղ. 14բ (Համբարձումն)։ Թղ. 15բ (Վերափոխումն Կուսամօր)։ Թղ. 16ա (Վերջին դատաստան), գիւտաւոր և գեղեցիկ է։ Թղ. 30բ (Մատթէոս բազմեալ է ու ալեզարդ)։ Թղ. 104բ (Մարկոս բազմած)։ Թղ. 153բ (Ղուկաս բազմած, երիտասարդ)։ Թղ. 232 (Յովհաննէս և Պրոխորոն բազմեալք)։ Իսկ փոքր պատկերք 120-150 (եթէ իրարմէ անջատ հաշուենք։ Նկարներուն ամենուն վրայ ևս կը տեսնուի հայկական տիպար եկեղեցականութեան. իսկ տարազքն պարսկական։
4 հատ են, նոյն գոյներով և պատկերօք զարդարուն, սկզբնատողերն ալ ամբողջ ծաղկեալ քառադէմ խորհրդապատկերներով (տես Թղ. 31ա, 104ա, 154ա, 233ա)։
աւետարանները չունին, իսկ Նախադրութիւններուն և Գլխացանկերուն, ևն կարմիր։
Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ 13ա, 14բ, 15ա, 16բ, 17ա, 18բ, 19ա, 20բ, 21ա, 22բ 23ա, 24բ, 25ա, 26բ, 30ա, 102բ, 103ա, 104բ, 105ա, 153ա, 232ա, 290բ. մէկ թուղթ սկիզբն և երկու ալ վերջը։
մի միայն՝ ի վերջ Յովհաննու աւետարանին, այսպէս։ առք ամենասուրբ երրորդութեանն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և։ Որ ետ զօրութիւն տկար մարմնոյ իմոյ՝ հասանել ի յաւարտ այսմ լուսազարդ և գերունակ աւետաքարոզ աւետարանիս։ Որոյ փափ(ագ)օղ եղեա, (հոս երկու և կէս տողք դատարկ թողուած են և ստացաւ ի յիշատակութիւն իւրն և նընջեցելոցն։ Վասն որոյ և ես նուաստ Յովհանես երէ։ գրիչ աղաչեմ զամենեսեան որք հանդիպիք սմա, ընթերցմամբ կամ գաղաբարիւ՝ յիշել յաղօթ։ ձեր զիս և զծնօղս իմ։ Բայց գրեցաւ սա ի լաւ և ընտիր օրինակէ. ի հայրապետութեան տեառն Յակոբայ ճշմարտախորհի։ Արդ՝ աղաչեմ զամենեսեան առնել արժանի յիշատակի։ և դուք լիշեալ լիջիք առաջի քրիստոսի։ Գրեցաւ ստ ի Բվականութեանս մերում ՌՃԺ.։
Ձեռագիրս 1800 ին մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ է Տիրացու Գասպարին (այսինքն է Վ. Հ. Ստեփանոս վարդապետն մեր Մուրատեան) որդի Ռափ. Ամիրայ Մուրատեանի. Վ. Հ. Միք. Վ. Չամչեան բերած է Ձեռագիրս ի Վենետիկ յիշեալ թուականին։ Մատեանս է Աւետարան փոքրադիր, բազմանկար, ոսկեզարդ ու լիակատար, գաղափարուած է լաւ և ընտիր օրինակէ։ Իբրև գեղարուեստական գործ իսկ յարգի է նկարագեղ Աւետարանաց կարգին մէջ։ Բաց ի Աղիւսակներէն՝ իւրաքանչիւր լուսանցից վրայ ևս նշանակուած են Համաբարբառները։ Գլխոց ստորաբաժանումներէն զատ՝ ունի նաև Կիրակագիրներ։ Թղ. 148ա. Հորիզոնագիծ զարդով մլ և անջատ գրուած են Մարկ. ԺԶ. 9-20 համարները։ - Թղ. 221բ. Չունի Ղուկ. ԻԲ. 43-44 հ. և Թղ. 243բ. Յովհ. Ե. 4 համարներն։ - Թղ. 254ա. Չունի Յովհ. է. 53-Ը. 11 համարքը, այլ ի վերջ աւետարանիս՝ իբր շարունակութիւն ԻԱ 25 րդ համարին։ 1. Թղ. 17բ։ Եւսեբի առ Կարպիանոս թուղթը (առանց խորագրի)։ - Թղ. 19բ-23ա։ Կանոնք (Ա-Ժ) համաբարբառք չորից աւետարանաց։ 2. Թղ. 27ա։ Նախադրութիւն Մատթէոսի աւետարանին, (տպագրութեան պէս. այսպէս են նաև յաջորդները)։ - Թղ. 27բ1։ Գլուխք Մատթէոսի աւետարանին,։ - Թղ. 31ա։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն (առանց խորագրի և զարդագրերով. այսպէս և յաջորդքն)։ - Վերջ Թղ. 100ա2։ 3. Թղ. 100բ1։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանին,։ - Թղ. 101ա1։ Գլուխք Մարկոսի աւետարանին,։ - 104ա։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 149ա1։ 4. Թղ. 149ա2։ Նախադրութիւն Ղուկայ աւետարանին, ևն։ - Թղ. 150ա։ Գլուխք Ղուկայ աւետարանին,։ - Թղ. 154ա։ անզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 227ա։ Եմմաւուսի մասին. Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ունի։ - Վերջ Թղ. 229բ1։ 5. Թղ. 229բ։ Նախադրութիւն Յովհաննու աւետարանին, ևն։ - Թղ. 230բ։ Գլուխք Յովհաննու աւետարանին։ - Թղ. 233ա։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Թղ. 289ա (կարմրագիր)։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր։ Իսկ Յիսուս գնաց ի լեառն ձիթենեաց, ևն։ - Վերջ Թղ. 290ա1։ Երթ յայսմհետէ մի մեղանչեր,։