Other notices
— - Bibliographic notice
108
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԳ
Ժ դար - ԺԱ դար

ID
Number
108
Old record number
1400
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԻԳ
Start date
Ժ դար
End date
ԺԱ դար
Date details

անյայտ, զի թուականը կը պակսի, հաւանօրէն դժուար է որ Ժ. դարէն յառաջ և ԺԱ. էն վերջ գրուած ըլլայ։ Հ. Եփրեմ Սէթեան յամին 1822 մանրազնին րաղդատութիւններ ընելով Աւետարանիս և ուրիշ հին երկաթագիր աւետարանի մը, նոյն այս եզրակացութեան յանգած է, այսինքն՝ որ անպատճառ ի Թուին Հայոց Ն. գրուած ըլլալու է, այն է՝ յամի Տեառն 951961. Յիրաւի, հնութեան յայտնի նշան են նախ տառերու ձևերն՝ որ Մոսկուայի Աւետարանի տառերուն գրե թէ յար և նման են, բայց աւելի մեծ և կատարեա, գծաւորութեամբ։ Բ. գրչութեան եղանակը՝ ուր իբր որոշ կանոններ հաստատուն պահուած է ամբողչ մատենիս մէջ, և որ կը տարբերի ԺԲ. դարէն սկսեալ ուրիշ աւետարանաց գրչութենէն. այսինքն՝ տողա։ ռաոձ որած ժամանակ՝ երբ կուզէ վանկ մը բառէն՝ գայել, բնաւ տողադարձի նշան չի դներ. իսկ եր, - լրառերու մեծութեան պատճառաւ - ստիպուած է յաճախ տառ մը վանկէն զատել՝ նշանը կը դնէ այլ տառին վրայ զոր կ՝առնու ի վերջ տողին, այսպէս ՀԱՍԱՐԱԿ, և կամ ի սկիզբն յետագայ տողին այս պէս ՀԱՍԱՐԱԿ, և երբեմն (սակաւ ուրեք) կը դնւ բաժանող նշանը այսպէս՝ ՀԱՍԱՐԱԿ։ Մատենի։ գրչութեան համեմատ դիմորոշ յօդերն ու յոքնա կանացուցիչք՝ մասկունք չեն կազմեր, թէպէտև ի միասին գրել հահդիպի։ օր. աղագաւ, կը գրուին հե տևեալքն՝ այսպէս, այսինքն դնելով յոքնականացու։ ցիչ և կամ դիմորոշ տառին վրայ հորիզոնական պարոյկ մը ԶԱՂԱՔՍՆ, ՊԱՐ ԳԵՒՍՆ, ԱՐ ՈՒԵՍՏՍ ևն։ Երբ կը պատահի տողադարձ հայցական կամ տրական հոլով և դեռ տեղ կայ տողն աւարտելու կը յաւելու (ներգործութեամբ) զըթ, այսպէս. ԶԸ ՆԱ ԶՐ ԴԱ, ԶԸ ԹՈՂՈՒԹԻՒՆ, ԶԸ ՅԱԿՈՒՈՍ, ԶԸ ՆՈՍԱ ևն. և այն բառերն որ սէով կը սկսին, այսպէս կը գրուին ՍԸ ՊԱՆԱՆԵԼ, ՍԸ ՏէՊ, ՍԸ ՊԻՏԱԿ, ևն։ Իսկ այն բառերն որ կը սկսին Ը տառով, զայ և յի նախ դիրները դրած ժամանակ՝ կը վերցուի սեփակած տառն Ը, այսպէս. ՅՆԿՂՄԵԼ։ ԶՆԿԵՐՍ, ՅՆԾԱՅՍ, ԶՆՏԱ. ՆԻՍ, ՅՆՉԻՑ, ևն. վասն զի այնուհետև ըթն ալ սկզբնատառ չհամարուիր։ Կան մատենիս մէջ նաև հե. տևեալքն, այսինքն՝ տողադարձ ըրած ժամանակ երբ յաջորդ տողին սկիզբը նախդրիւ հոլով հանդիպի՝ կը դնէ Ը տառն այսպէս. ԱՍէ Ը ՑԱՒՐԻՆԱՒՈՐՍՆ։ ԸՑԱՅԴՎԱՅՐ, ևն։ Իսկ նախադրութիւնս ԸՆԴ գործածած ժամանակ՝ երբ կը պատահի ընդմիջել զայն, միաւորիչ նշանը ըթին վրայ կը դնէ, իսկ ուրիշ ամէն տեղերում կը գրուի այսպէս. Ը ՆԴՆՄԱ կամ ԸՆ ԴՆՄԱ, և ուրիշ նման բառեր, օր. իմն, Խ ՆԴՐԵ) Ը ՄԲԵԼ, Ը ՄԲՌՆԵԼ, Ը ՆԹԱՅԱՒ, Մատենիս կիտադրութիւնն ու կէտերն իսկ շատ կը տարբերին վերջնոց սովորութենէն։ սորա գոր։ ծածածներն են քառակուսի կէտ (ա), ստորակէտ(ծ) շեշտ(1 պաո1(7) զոր սակայն դոյցն անսա ի գործ ածէ. իսկ կրկին կէտ(2) բնաւ չկայ. այ միայն համաբարբառներու յայտարարութեան մէջ և երկու անգամ ալ լուսանցից վրայ, որ կէս բոլորգը, րով դրոշմուած է։ Պատիւ () ոչ եթէ համառօտութեան, այլ պատուասիրելու համար գործածած է և այս իսկ վեց բառերու վրայ միայն, որ են ՏՐ (ՏՆ) ԱԾ (ԱՅ), 6Ս (ՅԻ), ՔՍ (ՔԻ)։ ԻՒՂ (ԻՒՂԻ), ԵԻՄ (ԵՄԻ)։ Բառերու գրութեան մէջ ևս ունի զգալի տարբերութիւներ։ Նախ հրեշտակ բառը՝ միշտ կը գրէ ՀՐԵՇՏԱԿ. երկրորդ՝ Յովհաննէս անունն երբ Հ տա ռով կը գրէ, աւետարանիչը ցոյց կու տայ. իսկ ա ռանց հոյի՝ (Յովանէս) Մկրտիչը կ՝ակնարկէ։ Կա փառնաումը՝ ԿԱՊԵՌՆԱՈՒՄ կը գրէ, յօժարը՝ ՅՈՒԺԱՐ։ յօժարիմը՝ ՅՈՒԺԱՐԻՄ, շարժեմը՝ ՇԱՐԺԼԵՄ։ Երրորդ բայերու սահմանականի երրորդ դէմքը կը գրէ ա. ռանց յաւելման Յ տառի. այսպէս կը գրէ և անուանգ բացակառանը։ Իսկ շատ տեղ ընդհակառակն ի վերջ հրամայականին կը յաւելու 6, որ նշան է՝ թէ այ։ ժամանակ տարբերութիւն կը դրուէր յիոյն ձայնլ բառից և բայից վերջը։ Դիմորոշ Դ յօդին տեղ՝ երբեմ։ Տ տառը կը գործածէ, և Ե տառը յաճախ է ին տեղ յատկապէս բայերու անկատարի՝ եզակի առաջին և երկրորդ դէմքերում, այսպէս նաև յոքնակի դէմ քերում. օրին. աղագաւ. ՈՒՆԵԻ, ՍԻՐԵԻՐ։ ԵԱՔ, ԳԻՏԵՔ ՄԱՏՈՒՑԱՆԵԻՆ, ինչպէս նաև ինչ ինչ բառերու սեռա կաններում, այսպէս։ Եթէ եաք յաւուրս հարցն մերոց՝ ոչ հաղորդեաք արեան Մարգարէից,։ Բայերո ապառնիի առաջին և երկրորդ դէմքերը յաճախ առանց սէի կը գրէ, այսպէս։ ՊԱՀԵՅԵՆ, ԲՂԽԵՑԵՆ, Ե ԿԵՅԵ, ԳՈՐԾԵՑՈՒՔ, ևն, թերևս քաղցրութեան համար Նոյնպէս թէ և եթէ շաղկապներու գրութեան մէջ իսկ՝ դիտելով կը գրէ թէն՝ Ե ով և եթէն՝ է ով. ԹԵ, ԵԹէ այսպէս և հետագայ բառերը՝ ՄԻԹԵ։ ԵՐԲԵՔ։ ՀՐԾԱՅ ՀՐԵԱՍՏԱՆ։ ՔՈ դերանուան քով, ըլլայ ուղ. ըլլայ սեռական, ոչ երբէք Յ կը դնէ։ Ընդունելութեան ներ։ կայ օղը՝ ամէն տեղ ՈՂ կը գրէ, և ոչ երբէք աւղ. և այլ շաղկապը՝ միշտ ԱՅՂ։ Ուղղագրութեան վերա բերեալ այս և դեռ ուրիշ կանոններն ու անսովոր ձևերն՝ հասարակ են նոյնպէս Մոսկուայի Աւետարանին (Հմմտ. Գր. Խալաթեանցի Յառջըն.)։ Գ. Աւետարանս, Թղ. 298բ1, չունի յարութեան հատուածը որ ի վերջ Մարկոսի (ԺԶ. 9-20 համար). - Թղ. 471բ2 զբան զօրացուցիչ հրեշտակին (Ղուկ. ԻԲ. 43-44)։Թղ. 521ա2. պատմութիւն Պրոպատիկէի աւազանը յուզող հրեշտակին (Յովհ. Ե. 4)։ - Թղ. 546ա2. իրէ կնոջն շնացելոյ (Յովհ. Ի. 53-Ը. 11)։ Դ. Ամենազօրեղ փաստ մալ Աւետարանիս հնութեան այս է, զի Աւե. տարանս կրկին անգամ նորոգուած է, այսինքն ԺԲ դարուն, և 1425 էն յառաջ. և այս բանիս ունինք ակնյայտնի և շօշափելի նշաններ։ Նկատմամբ առաջին նորոգութեան՝ դիտել կու տանք, որ յինանց աւետարաններու կիրակագիրքն (որ ի լուսանցազարդս յետոյ ուրեմն յարմարեալ են, ինչպէս ակներև կը տեսնուի անոնց՝ բնագրի երկաթագրի ձևէն և մելանէն ունեցած տարբերութենէն, երկրորդ մետոյ գը։ րուած և զետեղուած են Աւետարանիս նախկին բնագրին մէջ (այսինքն Մատթէի աւետարանի սկիզբը և դեռ ուրիշ տեղեր) այլևաքլ թուղթեր. որոնց գրիչը թէ և ձարտարութեամբ հնոյն բաւական նմանցուցել է, բայց և այնպէս ոչ միայն յոյժ հեռի է նախկին գրչութեան վայելչագրութենէն, այլ և ուղղագրու։ թեան մէջ աղաւաղութեամբ հակառակը վարուաձ է, անոր դրած անստերիւր կանոններուն ուշ չդնելով. վասն զի առանց խտրութեան կը գործածէ յաճախ պատիւ, վերջակէտ, երկար, ոլորակ, մակակէտ՝ վերի ծայրին վրայ, այսպէս Ի։ Ե. Երկու վերջին ստացողք իսկ, այսինքն՝ Սիր Պարոն ԺԱ կամ ԺԳ։ դարուն, և Իվաչայ՝ ի Թու. Հայոց ՊՀԴ (տես վարը բնաւ նորոգելու յիշատակութիւն չեն ըներ. ուստի կը հետևի որ կամ այն է, թէ յիշեալ նորոգութիւնն ԺԵ դարում տեղի ունեցեր է, և կամմ ԺԲ. ին։ Առաջին ենթադրութիւնը կը հերքեն թէ Մատթէի, ևն, աւետարանաց կիսախորաններն և նորոգուած թերթերու գիրը, թէ մագաղաթը, մելանը և լուսանցազարդերն. ուրեմն կը մնայ վերջինը հաստատուն, որուն նոր կռուան մալ կ՝ընծայեն մէկ կողմէն Ն. Շնորհալիէն հնարուած Կիրակագիրներն՝ - որոնք դժուար է կար, ծել՝ որ շուտով ներմուծուած չըլլային եկեղեցւոյ ընթերցանութեան համար գրուած այսպիսի աւետարանի մը մէջ -, և միւս կողմէն ալ ԺԳ դարում ասկէ գաղափարուած աւետարաններն։ Արդ՝ եթէ ստոյգ են մինչև հոս եղած դիտողութիւնները, կը հետևի որ այդ Աւետարանն իսկապէս Ժ. դարում, այլ գուցէ թէ և ասկէց ալ յառաջ գրուած ըլլայ. վասն զի դժուար է կարծել, որ ԺԵ դարէն մինչև այժմ այնպիսի լաւ վիճակի մէջ պահուած Աւետարան մը կարենար պարզ երկու դարուց, այն է Ժ-ԺԲ. ին մէջ այնպիսի քայքայման ենթարկուիլ, որով առաջին նորոգողն հարկադրուէր ամբողջ թերթեր վեր, ստին գրել և զետեղել հոն, և այլևայլ թղթերու ներ, քին լուսանցքն ալ տարբեր մագաղաթով նորոգել -

Copy place
ան, յայտ։
Reference
Type
Number of pages
634
Dimension
47,5x36,5 (30,3x 24,3)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 30,3x 11։
Writing details

մեսրոպեան մեծագոյն և ամենէն աւելի գեղեցկաձև ու հրաշագիծ երկաթագիր, որոնց միջնատող տառերու մեծութիւնն է 1-3 հարդմ. իսկ տընագլուխներուն 6, 1-11, 9 (գրաւելով լուսանցքին վրայ 2-5 տողամիջոց)։ Մէկ տողէն միւսը դատարկ միջոցն՝ է 2 հարիւրորդամետը։ Մելանն ալ գղթորային է կամ կէս մը ժանգագոյն։

Codicology

. թերթահամարք վերին լուսանցից հետ կտրուած են վերջին կազմողէն, բայց ըստ հնոց սովորութեան և ըստ մեծութեան իւրաքանչիւրն 8 թուղթ հաշուելով՝ 76-77 թերթք ըլլալու են, խորաններով և նկարուք հանդերձ։

Principal subject
Subject details

մագաղաթ ամենաազնիւ, կաթնորան, ջինջ և ողորկ. այնպէս որ խոր հնութեան և կրկին նորոգութեան ենթարկուելով հանդերձ՝ պահած է իր սպիտակութիւնը՝ ինչպէս նոր բացուած շուշան մը։

Number of lines
11։
Binding

փայտեայ կաշեպատ՝ հաստ և գեղեցկազարդ, որ մինչև 1425 թուականը վեր կելնէ և գուցէ առաջ իսկ։

State of preservation

Թղ. 11-68 ստորին լուսանցք փոքր ինչ մկնկեր եղած են. իսկ ներքին լուսանցները, - յատկապէս Թղ. 85-96,- խոնաւութենէ վնասուած և կրկին նորոգուած են, նախ մագաղաթով ապա սպիտակ թուղթով. այսպէս են նաև քանի մը ուրիշ թուղթերուն մէջ ընդ մէջ։ Սկիզբը դրուած պատկերներն և խորանները - 10 թուղթք - որոնցմէ ոմանք սաստիկ մաշած և վնասուած իսկ են, հանուած և կապուած են առանձինն, բայց թիւերու յետևառաջութեամբ, և գորոնք մենք տարբեր թուանիշներով ուզեցինք դասաւորել։ Թղ. 31, 70, 90, 163, 203, 287, 304, 305, 306, 386, ստորին լուսանցքն և երբեմն վերի լուսանցաքղանցք մկրատով կտրուած են, լուսանցազարդերով ի միասին։ Թղ. 240, 341 և դեռ ուրիշ երկու տեղ լուսանցք մէջտեղէն մետաքսէ թելով կարուած են, և այդ կարուածքն այնքան հին կը տեսնուին՝ որքան է գուցէ Ձեռագրիս մագաղաթի պատրաստութիւնը։ Թղ. 633 էն պատառիկ մը միայն մնացած է։ Թղ. 30-96 խոնաւութենէ կամ այլ ինչ պատճառաւ սաստիկ դեղներ են։ Թղ. 66-69 ետևառաջ կազմուած են և պակաս տեղեր կը նկատուին։ նը պակսին 1 թուղթ ընդ մէջ Թղ. 120բ1-121ա, -1 թուղթ ընդ մէջ Թղ. 134բ2-135ա1. այսպէս նաև 91բ-92, 199բ-200 թուղթերուն միջև այլևայլ տեղեր աւելի պակաս թուղթերու պակասք կընդնշմարուին։

Copyist
անյայտ, զի յիշատակարաններում իր ա, նունը դրոշմած չէ, իսկ գլխաւոր յիշատակարանն ալ ի վերջ Յովհաննու ինկած է։
Owner

նախկինն անյայտ, վերջինք նախ Սիր Պարոն, ապա էվաչայ, և Յովհաննէս և Սար։ գիս քահանայք, ապա այլք (տես վարը)։

Commanditaire
Illuminator
անյայտ զի Թղ. 8բ. Խորանի ներքև մէկ տող յիշատակարանը քերթուած է։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

մէկ հատ միայն՝ Մատթէոսի սկիզբը, մեծագոյն, գունագեղ, ոսկեզարդ և բազմադրուագ. սակայն այս ալ կիսախորանին հետ ծաղկողէն ետքը - այն է ԺԲ. դարուն գծուած է - այս ակներև է նոյն իսկ ոսկեզօծ և սակաւ մի փոքր երկաթագիր տողերու տարբերութենէն։

Initials

Marginal illuminations

բազմաթի։ են, չորեքգունեան (առանց ոսկւոյ), այլևայլ մեծութեամբ, առանց մանր պատկերներու։ Ասոնք ևս հա ւանօրէն ԺԲ. դարուն կատարուած են՝ Կիրակագիրքը նշանակելու համար. և այս բանիս կը նպաստէին ճոխագոյն լուսանցքն և տողամիջոցք իսկ։ Կիսախորաններուս - ինչպէս և չորս Աւետարանաց սկզբնաւորութեան կամ լաւ ևս առաջին երեսներուն - տարբեր և յետագայ մէկուն գործ ըլլալուն ապացոյց եւ Ա. Աւետարանաց ճակատներու գիրն աննման է ընդհանուր բնագրի գրչութեան, որ աւելի մեծ է, կլոր և ձևաւոր։ Բ. հին գրութեան մելանը գղթորային է՝ նորոգեալ ճակատներուն ընդհակառակն ոսկեխառն և փայլուն։ Գ. հին գրութեան տողերը՝ վերէն և վարէն՝ կրկին հորիզոնական գիծերու մէջ գրուած եև միշտ. իսկ նորոգուած էջերու տողերն առանց գծամիջի գրուած են։ Դ. չորս Աւետարանաց սկզբան խորագիրներն աւելի մանր են և տձև քան աւետարանաց վերջ կրկնուածներն, որոնք յար և նման են բնագրի գրերուն, զի հին գրչէն ելած են։

Images

12 հատ (28x27 հրմդր. մեծութեամբ)։ Թղ. 1ա. Աւետումն. Տիրամայր Կոյսն ոտքի վրայ կանգնած է երկնագոյն միջավայրի մէջ. կապոյտ ներքնազգնսս հագած է, վրան ալ մութ մանուշակագոյն կըննոք մը կամ շալ առած. իսկ հրեշտակապետն՝ երկնագոյ։ պատմուճանաւ և դեղնախառն սպիտակացոլ կրկնո ցով։ Մէկ ձեռքին մէջ երկայն արքայական գաւա, զան բռնած է, և միւսը կարկառած առ Ս. Կոյսն՝ ողջունի կամ օրհնութեան դիրքով. երկուքի գլուխներն ևս ոսկեղէն լուսասփիւռով պսակուած են, ունելու շուրջ մանեակ։ Թղ. 1բ. Ծնունդ Քրիստոսի. Տիրամայրլ մի և նոյն մանուշակագոյն զգեստներով ընկողմնաձ է Բեթղեհէմի քարայրին մէջ, մանուկն Յիսուս կայերկնագոյն յորրանի. իսկ հրեշտակք վերէն (կապուտակ միջավայրում) կու տան աւետիս հովուաց Թղ. 2ա. Տեառնընդառաջ. երկնագոյն միջավայրու շրջապատուած տաճարին մէջ Տիրամայրը (մի և նոյւ զգեստներով) կընծայէ Մանուկն Յիսուս առ ծերու նին Սիմէոն, Յովսեփայ և Մարեմայ ընկերակցութեամբ։ Թղ. 2բ. Մկրտութիւն. Յիսուս մերկ կանգնաւ է ջրոյ մէջ - վերը կապոյտ և վարը կանաչի զարնո։ միջավայրի մէջ - վսեմ կեցուածքով. երկուստեք կը կարկառին քարանձաւներ, մէկուն մէջ Յովհաննէւ Մկրտիչ՝ ձեռքը կարկառած Յիսուսի գլխուն վրայ, իսկ միւսին վրայ հրեշտակներ կը դիտեն զայն զգածեալ Այս նկարս յար և նման է Աթոս լերան Ձ.ի Մկրտու թեան, որ է գործ ԺԱ. դարու (տես 8թո։ 01 1 8 է Ը, 1, 2. 74)։ հաւանօ։ րէն մի և նոյն արհեստաւորի գրչէն ելած։ ԴԺուառ է ըսել, թէ որն է երիցագոյնը։ Թղ. 3ա. Այլակերպութիւն. Յիսուս կանգնած է, լուսազգեստ, Թափօր լերան վրայ - ուսկէ ճառագայթներ կը ցոլանան դէս ի վար - Մովսիսի և Եղիայի հետ՝ կապուտակ հորիզոնի մէջ. իսկ վարը - նարնջագոյն գետնի վրայ - յափշտակուած կը կենան առաքեալք։ Թղ. 3բ. Չորս Աւետարանիչք ի միասին. բազմած են, իւրաքանչիւրն առանծին բազմոցներու վրայ և ընկուզագոյն գրասեղանի դիմաց՝ ու բարձր գրակալներով մատեանները բաց։ Սպիտակախառն դեղինի, կապոյտի և վարդագունի զարնող ամենանուրբ պատմուճաններ և կրկնոց հագած են, որոնց երանգները որակելն դժուարին է. բազուկնին ալ մինչև արմուկը բաց են։ Թղ. 4աՅիսուս դատաւոր. երկնագոյն պատմուճանով և դը, պրութեան գիրքը ձեռքին։ Ոսկեգոյն Պարունակի մլ մէջ բազմած է, աջը դէպ ի վեր կարկառած. իսկ շուրջանակի կը պատեն զինքը կանաչ, դեղին լուսաս փիւռք՝ ծիածանի նմանութեամբ, և պէսպէս դրուագներ։ Թղ. 9ա. Յիսուս - որ աւետարանը բռնած է - ( Մարիամ և Յովսէփ ի միասին կանգնած են ոսկե, գոյն միջավայրի մէջ. վերջին երկուքը ձեռքերնիւ կարկառած առ Յիսուս՝ կը թուին խօսակցիլ։ Թղ 4բ. Մատթէոս առանձին. բազմած է աթոռակի վրալ, ձախ ձեռքը աւետարանին վրայ դրած, և աջով գրիչլ բռնած է։ Երկնագոյն պատմուճան հագած է և վրայէն սպիտակախառն դեղին կրկնոց։ Թղ. 101բ. Մարկոս բազմած է մութ կանաչ թիկնաթոռի վրայ, մէկ ձեռ քով մատեանը բռնած, իսկ միւսին բթամատր ծնօտեն յեցուցած։ Սևագորշ ու սպիտակ խորշերով պատ. մուճան հագած է, վրայէն ալ երկնագոյն կրկնոց և գրասեղանի վրան դրուած գրակալէն սպիտակ ջուրջ նման հոսանք մը կընթանայ դէպ ի մատենին ծայրը։ ագուցեալ՝ սպիտակ գլանաձև մագաղաթը։ Երկուքի։ վրայ դրոշմուած է յուն. Հ մենագիրը. իսկ զասոնք շրջապատող միջավայրն է համակ ոսկեգոյն։ Թղ 299բ. Ղուկաս՝ ոսկեգոյն միջավայրի մէջ. բազմած։ կապոյտ և երկնագոյն աթոռակի մը վրայ, բազուկները մինչև արմունկէն վեր մերկ, գրիչ և մատեաւ բռնած է և գրելու գործողութեան մէջ։ Հագած է սպի տակախառն մութ կապոյտ պատմուճան, և ասոլ վրայէն ալ սպիտակախառն բոցագոյն կրկնոց. ոտքերը նարնջագոյն պատուանդանին կռթնցուցած է, ոլ կապուտակ եզերազարդերով կը հանգչի արիւնագոյկ յատակին վրայ. իսկ դիմացը կանգնած է - բազմագունեան գրասեղանին վրայ - բարձրախարիսխ գրակալը և վրան կաղամար, կարկին և այլ գործիք։ Թղ. 493բ, Յովհաննէս. բազմած է ընկուզագոյն բարձր թիկնաթոռի վրայ՝ մտածկոտ դրութեան մէջ, և դիմացի գրասեղանին վրայ կանգնած գրակալի մատենէն լոյւ կը ցոլանայ դէպ ի առ ինքն. աջ ձեռքը գրչաւ ի միասին թիկնաթոռի թևին կռթնցուցեր է՝ յոգնածի պէս, և ձախը ծնկան վրայ ձգած։ Ալեզարդ հերօք ։ կարճ մօրուքով պատկառելի դէմք մէ։ Երկնագոյն պատմուճանը - զոր կը պատէ մինչև ոտքերը սպի։ տակի զարնող դեղնորակ կրկնոցը - կուրծքէն միայն կը տեսնուի. պատուանդանն առաջնոյն պէս կպաո տակ է, բայց պարզուկ շրջապատով և հրաշէկ գետնի վրայ կը հանգչի։ Վերնակողմեան միջավայրն նոյնպէս ոսկեգոյն է, և ամբողջ նկարը պարփակուած է - նման այլոց - մութ կապոյտ և սևեգը շրջանակով։ Ինչպէս խորանք, այսպէս և նկարներն Ամորս - Աղեքսանդրեան ծագումն ունին, բարգաւաճուած հայկա - բիւգանդական նկարչութեան դրուագներով և մի մի չքնաղ գլուխ գործոցներ են։ Նկարներէւ - բաց ի վերջնոյն - ամենուն վրայ ալ դրոշմուած են՝ ոմանց յոյն և հայ, և ոմանց ալ միայն յուն վերտառութիւններ. որը սակայն գուտ յոյնի մը գորձ ըլլալու ապացոյց չէ ըստ իս, քանի որ - ինչպէւ տեսանք - ուրիշ աւետարանաց նկարներուն վրա յունարէնին առընթեր՝ հայեցի վերտառութիւններ և։ կան։ Դիտելով սակայն որ, Թղ. 101բ, 299բ, 493բ, առանձինն աւետարանիչներու 3 նկարներն շատ կը տարբերին առաջիններէն. հաւանական է, որ ասոնք շատ աւելի հին ըլլան քան Աւետարանս, և կամ վերջին 3 նկարքն - հանդերձ կիսախորաններով - աւեւի ճոր են քան զանի։ Հաւանօրէն Դրազարկի դպրոցն ասոր նմանած է։

Canon tables 1

8 հատ (տես Թղ. 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա, 7բ, 8ա, 8բ)։ Առաջին երկուքը կիսէն վեր կտրուած են, բայց սիւներն հանդերձ մէջի գրութեամբ անվնաս մնացեր են. ամէնքն ալ բազմագունեան են՝ դրուագալից։ թռչնազարդ, տնկազարդ, ևն։ Գոյներն այնպիսի մութ յատակներու վրայ և այնպիսի զարմանալի ճարտարութեամբ բաղադրուած են, որ կարծես թէ իրարու հետ կը նոյնանան. սակայն լուրջ և տխրանոյշ քօղի ներքև իսկ թափանցիկ են և որիշ. բայց զանոնք ճշդիւ որակելն և նկարագրելն անկարելի է։ Թէպէտև գոյներն և յատակը (կարմրոսկեգոյն) միշտ նոյն են, բայց այնպիսի կերպով եղանակաւորուած են, որ անոնցմէ իւրաքանչիւրը միւսէն կը տարբերի մասանց նրբագոյն յարդարմամբ և այլազան դրուագներով։ Ոմանք միակամար են, ոմանք կրկնակամար և ոմանք ալ 6-8 կամարներով. և ասոնցմէ ալ ոմանք շառաւիղ արձակ են, ոմանք երկնագոյն սպիտակացոլ ծիա ծանով և ոմանք դարձեալ (Թղ. 8բ) երփներփեան ծիածաններով. ոմանք Զոդիակոսի նման կենդանակամարօք, ոմանք սև սիւներու վրայ յեցած են՝ կապուտակ խոյակներով և ախաւեղագէսներով և քովթարներով. ոմանք ալ ոսկեխառն պորփիւրագոյն սիւներու վրայ՝ կանաչ և կապոյտ ախաւեղագէսներով։

Canon tables 2

4 հատ, (Թղ. 11ա, 102ա, 300ա, 494ա)։ Ամէնքն ալ կարմրոսկեան յատակի վրայ և խորանաց նմանողական գոյներով և ոճով դրուագեալ, միայն թէ ասոնց մէջ, - յատկապէս առաջ։ նոյն, - երկնագոյնը շատ զգալի է, և անկիւնազարդերն իսկ փոքր են համեմատութեամբ առաջիններուն. դրուագներն, ոսկին և երանգք ալ աւելի բացագոյն և տարբեր։ Կիսախորաններէս վերջին երեքը զարդագիր սկզբնատառեր և տողեր չունին, այլ ոսկեգոյն բարակ երկաթագիր՝ 25,5 հարդմ. բարձրութեամբ։ Առաջին երեսներն ամբողջ ոսկեգիր են՝ գղթորային յատակի վրայ։ Ասոնք՝ խորաններէն, նա մանաւանդ նկարներէն աւելի նոր ըլլալ կ՝երևին։ Հաւանօրէն կամ գրիչը մանրանկարող չըլլալով, մէն մի աւետարանի առաջին երեսն իսկ իր սովորական ոճով գրած ու տեղը դատարկ թողած էր, և կամ ԺԱ. ԺԲ. դարում ապրող քաջ ծաղկող մը ետքէն լրացուցած է զանոնք, ինչպէս պիտի ցուցնենք։

Title text

ոսկեգիր մանր երկաթագիր։ Նոյները կրկնուած են չորս Աւետարանաց վերջն իսկ, սակայն բուն բնագրի գրով և մելանով։

Blank pages

Թղ. 4բ, 101ա, 493ա։

Colophon

սակաւ են և համեմատութեամբ նոր, գլխաւորապէս 1. Թղ. 5բ. Եւսեբեայ թղթին վերջը՝ նոյն մանր երկաթագրով։ առք քեզ Քրիստոս Աստուած մեր. ամէն,։ Նոյնպէս Մարկոսի աւետարանին վերջ, Թղ. 298բ2, կրկնուած, բնագրի մեծ երկաթագրով բուն գրչէն. Գառք քեզ Քրիստոս Աստուած մեր. ամէն ամէն,։ 2. Անդ. (դատարկ թողուած տեղը՝ սևագիծ և երկայն քառակուուոյ մէջ) կայ հին բոլորգրով այսպէս. Սիր Պարոն ծառայս աստուծոյ աւետարանիս ամէն,։ Անձիս ով և երբ ըլլալն ինձ յայտնի չէ։ սակայն նշանաւոր կամ իշխանազուն մէկն եղած կ՝երևի և ստացող Աւետարանիս։ Դիտելով որ Սիր և Պարոն տիտղոսներ կը կրէին փոքր Հայաստանի և Անտիոքի իշխողներն՝ Ա. Խաշակրաց ժամանակէն մինչև ցամն 1198, և թէ Լևոն Բ. առաջին անգամ թագաւոր անունն առաւ և թողուց իր յաջորդաց, կրնանք ըսել որ Սիր Պարոնս 1198 թուականէն յառաջ Հայոց իշխող մէկն եղած է. և հետևաբար՝ երկրորդ ստացող Աւետարանիս։ 3. Թղ. 299ա. (դատարկ թողուած երեսին վրայ) կայ ստացողին, Եվաչայի, բոլորգիր երկայն յիշատակարան մը, որուն խորհրդածական մասը յապաւելով՝ կարևոր մասը կարտագրենք հոս. առք անեղին աստուծոյ հաւրգոհութիւն որդոյն միածնի՝ յիսուսի քրիստոսի։ բարէբանութիւն բխեցելոյն ի հաւրէ՝ շնորհաբաշխ սուրբ հոգւոյն յամենայն արարածոց իմանալեաց և ի զգալեաց՝ յաւիտեանս ամէն։.... Սոյն կերպիւ և ձևով եղեալ շնորընկալ ի հոգոյն այր աստուածայկոչ և արժանավոր՝ Պր. Իվակաս, որ գնեցի ես զայս սուրթ ավետարանս իմ հալալ արդեանցս, որ այլոց իրք մաւգնութիւն չիկայ, գնեցի սայ՝ յաւգնութիւն ինձ և իմ տան և աղայոց. Եւ ետու զայս սուրբ ավետարանս ի Վերի Ս. Աստուածածին, ի տէր Վարդընայ յեկեղեցին զաւակ ի Սիոն, և ընդանի յԵրուսաղէմ. յիշատակ ինձ Պր. Յեւաչիս, և իմ հաւրըն Խաչերեսին, և իմ մաւրն Մելիքին, և ի մաւրն։ Խերխաթունին, և իմ կողակցին՝ Շնոֆոր Խաթունին և իմ նորացբող(բոջ) զաւակին Յովանէսին. և իմ քուրոչն Դիլշատ Խաթ(ունին)։ և իմ փես(այ) պր։ Մուսեխին, և իւր դատերն Լալխաթ(ունին) և Խոյանդին, և Գորքին՝ յաստուած փոխեցելոլն. և ի քրիստոս աստուած հանգուցեալն իմ եղբաւրն Խտրըշին, և իմ որդոյն Խտրըշէն, և Յովանէսին և Դովլաթին, և զամենայն ազգատոհ(մ)ն իմ առհասարակ ի քրիստոս հանգ(ուց)եալ։ և զԵտիլմելիքն և զԽտրշայս յիշեցէք՝ իմ հոգոյ որդի ե։ Ով եղբարք սուրբ և արժանաւոր քահանայք ով որ կարդայք՝ յիշեցէք և մեղաց թողութիւն խնդրեցէք յաստուծոյ. ով որ միով Տէր ողորմայիւ զմեզ յիշէ, նայ միոյն հազարայպատիկ քրիստոս յիւր միւսանկամ գալքստեան ողորմեսց(ի) նմա ամէն։ Ով եղբարք, ով ոք իշխանութիւն չունի, որ աղասէ իմ ազգէ, կամ այլոց ազգէ. որ ասէ կամ իմն է, կամ ավէք. կամ ով ոք ծախէ կամ գրավ կանէ, շունի հրամանք ի քրիստո տոսէ. զի իմ հալալ արդ(ե)անցս գնել եմ և ավել Ս. Աստուածածնին. օզբ (այսպէս). իշխեցողն սուրբ Աստուածածինն է. ով որ դաւի անաւղ լինենայ, նայ ունենայ զանէծքն սուրբ Աստուածածնին. և զտիրասպան քահանայից և զմասն Յուդայի. և զանէծքն զԿայենի. և ԳՃԺԸ. հայրապետացն առցէ, կամ Ջնջելով։ կամ թուղթս կարելով՝ անիծած կեն(այ) ի սուրբ աւետարանէս. կատարողքն աւրհնեալ յինին ի քրիստոսէ աստուծոյ մերոյ ամէն։ Գրեցաւ (այսինքն յիշատակարանս) Թվի՝ Հայոց ՊՀԴ. սեկտէբերի. Բ։ 4. Մատթէի աւետարանին վերջը (Թղ 191). Կայ մի և նոյն բոլորգրով. Քրիստոս աստուած քո սուրբ չարչարանացտ բարեխաւսութեամբ ողորմեայ Պր. Յետատչիս, և իմ ծնողացն. ով զմեզ յիշէ՝ քրիստոս զինքն յիշէ յիւր արքայութիւն,։ Եւ անմիջապէս նոյն գրով. Եւ զիս յիշեայ, ով սուրբ ընթերցող զանարժան զԱլեքսանոս քահանայս և զՄկրտիչ քահանայս. որ մենք այ հանտրիպեցագ, որ պր. Եվաչան զաւետարանս գնեց։ ով որ միով Ողորմայիւ զմեզ յիշէ՝ նայ իւր մեղք ջնջած լինայ առաջի քրիստոսի,։ 5. Թղ. 492բ. (Ղուկասու աւետ. վերջը) կայ տարբեր բոլորգրով, այսպէս. Ով դասք լուսերամից, ով որ կարդայք, յիշեցէք ի քրիստոս զՅոհանէ(ս) քահանայս, և զՍարգիս քահանա, և Աստուած զձեզ յիւր արքայութեան արժանի առցէ։ յիշեցէք զիս զՆուրպէկս, և աստուած զձեղ ողորմեսցի ամէն,։

Informations

. Ձեռագիրս յամին 1808 մտած է հաւաքմանս մէջ. է յիշատակ պր. Մինասի, Տէր-Պետրոսեան, և Տրապիզոնէն բերուած է՝ մեր Հ. Իգնատիոս Վ. ֆափազեանի ձեռքով, յիշեալ թուականին, և այս պատճառաւ իսկ մայրավանացս մէջ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԱՒԵՏԱՐԱՆ կը յորջորջի Մատեանս է Աւետարան նկարազարդ, յոյժ մեծադիր և շքեղ, որ՝ թէպէտև մի քանի տեղ պակասաւոր, սակայն թէ հնագրութեամբ և թէ գեղարուեստական իր մեծ արժէքովմեր Աւետարաններուն մէջ առաջնականներէն մին է։ Չունի բնաւ Գլխացանկեր և Նախադրութիւններ, այլ ունի հին գլուխները, և համաբարբառ տեղիքը, որոնք համեմատ փոքր գլխոց վերստին նշանակուած են մէն մի երեսի ստորին լուսանցից վրայ։ Իսկ կողմնակի լուսանցքներուն վրաւ կը նշանակուին երբեմն երբեմն - տարբեր գրով կամ լաւ ևս տեսակ մը փոքր երկաթագրովուրիշ օրինակաց տարբերութիւնքն և սրբագրութիւնք. օրին. իմն, Թղ. 295բ. (Մատթ. ԻՒ. 56 տան) Յովսեա,ի դիմացը նշանակուած է (լուսանցազարդին մէջ) Յուսեփա, ևն։ 1. Թղ. 5ա։ Եւսեբի Կարպիանոսի սի րելւոյ ի տէր ողջոյն՝. ևն։ - Թղ. 6ա-8բ։ Կանոնք Ա-Ժ։ 2. Թղ. 11ա1։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի,ևն։ (Սկզբնատառը՝ Գ՝ մարդակերպ խորհրդանշանլ չկրեր. այսպէս նաև յաջորդները)։ - Վերջ Թղ. 190բ2։ Մինչեւ ի կատարած աշխարհի,։ - ԱնդՀ ԱՒԵՏԱՐԱՆ Ը(Ս.Տ ՄԱԹԵՈՍԻ, (իմս կատարեցաւ)։ 3. Թղ. 102ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսջ որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Վերջ Թղ. 298բ1։ Եւ ոչ ումեք ինչ ասացին զի երկնչէին,։ - Անդ։ Աւետարան ըսս Մարկոսի ՄՈ3։ - Թղ. 298բ2։ տառք քեզ Քրիս։ տոս Աստուած մեր ամէն ամէն, Նշանաւոր են հին գրչէն գրուած այս խօսքերս (Քրիստոս, փոխանակ՝ այժմոյս Տէր գործածութեան։ Դպիրներուն բերանը դրուած այս փառատրութիւնը միայն այս Աւետարանիս վերջը կը գանուի, այլուր հանդիպած չեմ բնաւ այսպիսի երևութի մը։ Իսկ Մարկոս անուան յարած - առանց կէտի - ՄՈ3, երեք մենատառերն մնացին ինձ համար գաղանիք մը. հաւանօրէն կամ գրչին անուան սկզբնատառեր ըլլալու են, կամ գրչութեան թուականը շրջագիր, և կամ մէջէմէջ՝ տառեր ՍԲՅ ՍՐԲՈՑ)։ 4. Թղ. 300ա1։ Աւետարան ըստ ՂԿԱսու (այսպէս)։ Քանզի բազումք յաւժարեցին վեր ստին կարգել, ևն։ - Թղ. 486ա։ Հարիւր եւ վաթսուն ասպարիսաւ,։ (Հմմտ. ապ. ԻԳ. 13)։ Վերջ Թղ. 492բ1։ Գովեին եւ աւրհնեին զԱստուած տպ.։ - Անդ։ Աւետարան սուրը ըստ Ղուկասու 8,։ (Չորս քառակուսի կէտեր յունական խաչի ձևով)։ 5. Թղ. 494ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ աստուած, ևն։ - Վերջ Թղ. 633բ2։ Որ թէ գրեալ եին,։ - Անդ։(Պատառոտած)։.. ՐԱՆ,։ (Այն է՝ Աւետարան ըստ Յովհաննու)։

Content