101718(բուն գրչութեանն) անյայտ, վասն զի կը պակսի գլխաւոր յիշատակարանը. հաւանօրէն ԺԻ. դար։
բոլորգիր ցածադիր և սրանկիւնային։
22, իւրաքանչիւրն 12 թուղթք
թուղթ դեղնորակ։
փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն, զարդարուն։
շատ վատ, գլխաւորապէս Մատթէոսեան աւետարանը. սկիզբէն կը պակսին համաբարբառ խորանները, Մատթէոսի Գլխացանկը, Նախադրութիւնն և պատկերը։ Թղ. 1, Կիսախորանին հետ կէսէն աւելի փճացեր է։ Թղ. 2ա-4, Թղ. 254ա258բ, ստորին լուսանցաքղանցք ցեցակեր եղած են։ Թղ. 199, ներքին լուսանցք ճեղքուած են։ Թղ. 81ա82բ, կազմէն դուրս ելած են։ Թղ. 122, ստորին լուսանցաքղանցը՝ մեծ լուսանցազարդի մէկ մասին հետ կտրուած է։ Իսկ Թղ. 44բ, 70բ, 72ա, 85ա, 100բ, 106բ 118բ-121ա, 131բ, 145 աջ ու ձախ գրչի խաղերով ու անուններով մրոտուած և աղտոտուած են։ Թղ. 9բ10ա, կը պակսին Մատթէոսի Ե. 12-24 համարները, և Թղ. 11, Մատթ. Ե. 38- Զ. 4 համարները. 1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 34բ2-35ա1։
նախկինն անյայտ, ապա Տէր Բարսեղ, ապա Բարսեղ Դարքին, ապա Տէր Յակոբ և հուսկ Գէորգէս Գասպարէս՝ Նոր-Ջուղայեցի։
չկայ, -
բազմաթիւ են, մերթ միագոյն և մերթ երկագոյն, այսինքն կարմիր ու կանաչ։
բազմաթիւ են, որոնց 4 հատը մեծագոյն են և ամբողջ էջի երկայնութիւնը գրաւած։
3, Թղ. 72բ Մարկոս՝ Առիւծի վրայ նստած։ Թղ. 121բ Ղուկաս՝ Եզան վրայ բազմած, (եղծուած է քիչ մը)։ Թղ. 198բ. Յով. հաննէս՝ պատանի կուսադէմ, գետնի վրայ նստած է հանդէպ ժայռի մը. իր տեսակին մէջ եզական է։ Դեղին պատմունանի վրայ հագած է կանաչ կրկնոց։ ծունկերուն վրայ կայ գալարուն մագաղաթ, ձախոգ բռնած է կարմիր կաղամար և աջով կը գրէ։ Ժայռին վրայ ալ նկարուած երկու աշտարակներով մեծագործ դղեակ մը։
կը պակսին։ - ԿԻՍԱԽՈԲԱՆՔ 4 հատ, բազմագունի, առանց ոսկաայ (տես Թղ։ 1ա, 73ա, 122ա, 199ա)։
չունին աւետարաններն, այլ սկզբնատողերը նախ կապուտագիր և երկրորդն կարմրագիր. կարմրագիր են նոյնպէս Նախադրութեանց խորագիրները։
Թղ. 138. իսկ Թղ. 121ա և 198ա. նորագոյն գրչութեամբ և մասամբ անընթեռնլի անուններով ետքէն մրոտուած են։
այլևայլ են, բայց ոչ մին բուն գրչութեան։ 1 Ի վերջ Նախադրութեան Մարկոսի, Թղ. 72ա. Կայ տարբեր բոլորգրով՝ այսպէս։ Յիշատակ է սուրբ աւետարանն՝ սրբոյ հոգի ի տէր հանգուցեալ տէր Բարսեղին եւ որդի նորին Մանկասարն, նորայբողբոջ Մայիլխանն։ Գրվեղաւ (այսինքն յիշատակագիրս) ի Թ(վ)ին Գոքր մին (այսպէս) 171 ում, ի թնիւն Աղարին (իմա ազարեան տոմարին) ՌՄԼԵ. ոգոստոսի, ԻԳ. ուումն. ձեռս գնայ ի հող դառնայ և գիր՝ մնայ ի յաւիտեան,։ 2. Անդ. Կողմնակի լուսանցքին վրայ նոտրագրով կայ կազմողէն հետևեալն. Ես մեղայորս և անարժան ապիկար ծառայ՝ անարժան տէր Ովանէս ժամարար՝ սուրբ Աւետարանն կաղմեցի։ ամէն։ 3. Մատթէոսի աւետարանին վերջ, Թղ. 70ա. Յիշատակ է սուրբ աւետարանս դարբին Բարսեղին և իւր կողակից Թութին, և որդիքն Մարտիրոսն, և զհանգուցեալ Ղուկասն, Զաքարն, և ըզդստերքն Խոռոմն, Շարբաթն, Գուլնաբաթն Թամարն, Յուջրաթն։ Դարձեալ յիշեցէք (զ)Մարտիրոսն և ըզզուր կողակից Հերիքնազն, և որդիքն Խէշայտուրն, Մանկուն (և նոր գրով և ըզզտէ։ Բարսեղն) և Զարդարն և Ջամալն Զաք. զկողակիցն Իպիրսիմեն և զհանգուցեալ Պողոսն, դուստրն Ծադիքն։ Դարձեալ յիշեցէք ուստայ Բարսեղն և ըզհայրն Շահասլանն և զմայրն իւր Գարանն։ Դարձեալ կրկին անգամ յիշեցէք Թութին և ըզզիւր ծնողքն Մ(կ)րտիգն, և զմայրն իւր Մարանն. յիշեցէք և ողորմի ասացէք. և ետուր հալալ ինչիցն անօթ սուրբ եկեղեցուն մին խազվառ, մին մեծ վարայքուր ի Շամբուր, մին երկայթէ ջահ. յիշեցէք և ողորմի ասացէք ամէն։ Դարձեալ այս սուրբ աւետարանս կամ թէ այս վերոյգրեալն որ տվեալ եմ մեր յիշատակ, ով ոք որ լինի և կամ մեր որդիքն և կամ մեր դստերքն և թէ մեր ազգագաներն ուզենայն վաճառեն կամ թէ գրավեն դապ մեզ սևերես գայն և պարտական լինեն առաջի ահեղ ատենին. ամէն։ Գրվեցաւ (այսինքն յիշատակագիրս) Թիւն ՌՃՂԸ. ումն, Մարդի ԺԵ. ում,։ Անմիջապէս ասոր ներքև կայ, բաց մելանով. Յիշատակ. Ես Գէորգ Գասպար Վարպնէս(2) յիշեցէք Պրն. Գասպար Աղայ Գէ.։ Այս յիշատակարանս կայ նաև Թղ. 121ա, այսպէս Ես ծառայ Յիսուսիս Քրիստոսիս յանունեւ Գէորգէս Գասպարէն ի Նոր Ջուղայ, ևն։ Ուրի։ տեղեր ալ նոյնը՝ այլևայլ անուանց հետ՝ անընթեռնելի չղագրով։
. թէ երբ անցած է մատեանս մեր հաւաքման մէջ և ուստի, յայտնի չէ. հաւանօրէն 1880-1881 ին ցանկի մէջ անցուցեր է զայն Հ. Ղ. Ալիշան։ Մատեանս է Աւետարան փոքր ինչ պակասաւոր. ինչ ինչ պակասներէն զատ գրչութիւնն իսկ բաւական սխալագրութիւններ ունի։ Համաբարբառները նշանակուած են ստորին լուսանցից վրայ։ 1. Թղ. 1ա։ Մատթէոս՝ (առանց խորագրի)։ - Վերջ Թղ. 69բ2։ 2. Թղ. 71ա։ Գլուխք Աւետարանին որ ըստ Մարկոսի (առանց խորագրի)։ - Թղ. 72ա։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանչին։ Մարկոս աւետարանիչն. Սա է եւթանասնիցն, յետոյ աշակերտեցաւ Պետրոսի առաքելոյն, ևն։ - Թղ. 119բ։ Յարուցեալ Յիսուս առաւօտուն առաջին միաշաբաթին, ևն (վերջը գրուած 3. Թղ. 120բ։ Կը պակսին Գլուխք աւետարանին Ղուկասու։ - Անդ։ Նախադրութիւն Ղուկա աւետարանին, (Հմմտ. Թ. 91 Տ. 3. Թղ. 245բ)։ - Թղ. 122ա։ Ղուկաս (առանց խորագրի)։ - Թղ. 188բ։ Ունի համաձայն տպ. ԻԲ. 43-46 համարները, և Թղ 194բ. հարիւր վաթսուն ասպարիսաւ,։ Վերջ Թղ. 196բ2։ 4. Թղ. 197ա։ Գլուխք աւետարանին Յովհաննու (առանց խորագրի)։ - Անդ։ Նախադրութիւնը կը պակսի։ - Թղ. 199ա։ Աւետարան ըստ Յովհաննու (առանց խորագրի)։ - Անդ։ Նախադրութիւնը կը պակսի։ - Թղ. 199ա։ Աւետարան ըստ Յովհաննու (առանք խորագրի)։ - Թղ. 208ա։ Չկայ տպ. Ե. 4 համարը։ - Թղ. 219ա։ Տպագրութեան է. 53Ը. 11 համարներում շնացեալ կնոջ պատմութիւնը չկայ, այլ ի վերջ աւետարանին և իբր շարունակութիւն ԻԱ. գլխոյն։